Sep 30
Վիոլետ Գրիգորյան

Նազենի Հովհաննիսյանը իսկականից շատ սիրուն ա, ու ինչքան էլ ոմանք հեգնեն նրա տաղանդը, շատ ռեժիսորներ նրա գեղեցկության ու հմայքի ներկայությունը իրանց ֆիլմերում արդեն ինչ-որ չափով հաջողության երաշխիք կհամարեն: Հեչ որ չլնի, ահագին մարդ հենց մենակ Նազենիի խաթեր կնայի ֆիլմը, տղամարդիկ հիանալու համար, իսկ կանայք` թաքուն նախանձը արտահայտելու հնարավորության. «ախչի, տեսա՞ր դրա մեյքափը, էնքան ա լղոզում, որ մաշկի թերությունները չերեւան», «հա, տալս երեկ տեսել ա դրան սուպերմարկետում, ասում ա` մաշկը լրիվ չեչոտ ա», «չեմ հասկանում` խի են հա դրան նկարում, մենք էնքան սիրուն դերասանուհիներ ունենք որ» :

Անձամբ ես Նազենիով ֆիմերից ոչ մեկը չեմ տեսել, մենակ ինչ-որ անոնսային հատվածներ, որտեղ ինքը նույնքան գլամուրային գեղեցկությամբ ա փայլում, որքան իր հաղորդումներում: Ու սպասում եմ տենամ` կգա՞ էն օրը, երբ իրա մեջ դերասանուհին հաղթի գեղեցկուհուն, ու ինքը կամ ռեժիսորը չմտահոգվեն ու չվախենան, որ ինչ-որ տեսարանում, ինչ-որ ռակուրսով, ինքը կարա էդքան սիրուն չլնի, նույնիսկ տգեղ լինի, ոնց որ նույնիսկ ամենասիրուն մարդիկ են ինչ-որ պահի տգեղանում: Կրքերն ու զգացումները, ցասումը, հիստերիան, հոգնածությունը, հուսահատությունը, տառապանքը, անքնությունը, մոլուցքը ու նման շատ բաներ, որ դերասանը արտահայտում ա, փոխում են մարդու դեմքն ու խախտում գլամուրային ստանդարտները:

Read the rest of this entry »

Sep 30
Վահան Իշխանյան

«Մեր սեղանին է Վահան Իշխանյանի պատմվածքների ժողովածուն` «անմազ»,- կգրեր «Գրական թերթը», եթե իսկապես նրանց սեղանին հասցնեի: Իսկ ես դժվար հասցնեմ, թող առնեն, եթե կուզեն: Թե՞ որ հասցնեի էլ չէր գրի, թե՞ կգրեր «ինչպես կարելի է, այդ գրքից ուղղակի իմաստով գարշահոտություն է բուրում»: Թե՞ ինչ որ ձևով հասնցեմ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի՞ն:

Read the rest of this entry »

Sep 29
Հրանտ Տեր-Աբրահամյան

«Մեկ Ազգ» կոչված կուսակցության ակտիվիստները, կարծես, հասան իրենց նպատակին՝ իրենց պաստառները դարձան քաղաքի, ինչպես նաեւ ինտերնետում ու մամուլում քննարկման թեմա: Ու ինչքան էլ տղերքի վրա ղժան, իրանք որոշակի հաջողության հասան: Էսօր ուշ երեկոյան ոտքով ահագին ճանապարհ քայլելուց մի անգամ եւս ուշադրությամբ կարդացի վերջին շրջանի պաստառներն ու ահագին բան մի տեսակ նորովի նկատեցի: Ամեն դեպքում ահագին հետաքրքիր ֆենոմենի հետ գործ ունենք: Ասենք, վերցնենք վերջին ամենաբոմբ, երեւի բոլորիդ էլ հայտնի «ռագանոսեցների» պաստառն ու փորձենք հասկանալ՝ ի՞նչ է այդտեղ գրված: Հիշեցնեմ տեքստը. «Ռագանոսեցնե՛ր, տե՛ր կանգնեք ձեր ընկերուհիների բաց պորտերին: Մենք հայ ենք»: Այս տեքստում մի քանի բան անկեղծորեն չեմ հասկանում: Նախ հիմնական «մեսիջը»՝ «տեր կանգնեք բաց պորտերին»: Բոլորը հասկանում են այնպես, որ մի՛ թողեք, որ ձեր ընկերուհիները բաց պորտով ման գան: Բայց տեքստի մեջ այդպիսի բան, ըստ էության, ասված չէ: Read the rest of this entry »

Sep 29
Հրանտ Տեր-Աբրահամյան

….Գերմանիայի տղամարդ արտգործնախարարը ամուսնացել է տղամարդու հետ: Ամա՛ն, ամա՛ն աշխարհը շուռ եկավ, հայկական ինտերնետը լցվեց մեկնաբանություններով: Փրկե՛ք մեզ այլասերված արեւմուտքից: Տնագործ հումորիստները չուլաններից հանեցին իրենց հորս թվի զակատ արած հումորները սեռական թեմաներով:….Ընկերոջս ծանոթներից մեկը կնոջից ամուսնալուծվել է, որովհետեւ կինը նրան «բերանով սեր» է առաջարկել (հայերեն ասած՝ օրալ սեքս): Read the rest of this entry »

Sep 27
Վահան Իշխանյան

-Հենց Տիգրան Սարգսյանը ասում ա փոքր ու միջին բիզնեսը մեր բարեկամն ա հաջորդ օրը հարկայինը լցվում ա մոտս: Ու ամեն անգամ: էս վերջին անգամ, մայիսին էր, էլի ասեց` փոքր և միջին բիզնեսին պետք է հանգիստ թողնել և խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ, հենց մյուս օրը հարկայինը լցվեց` ոնց որ զախվատ գրուպա:

Պատմում է բիզնեսմեն  բարեկամս, որ մի փոքր արտադրություն ունի:

-Բա ի՞նչ էին ուզում:

Read the rest of this entry »

Sep 23
Վիոլետ Գրիգորյան

Տունս որ մուկ հայտնվեց, հայտնվեց նաեւ հայկական միասեռական պոեզիան` Վահան Թեքեյանի բանաստեղծությունների գիրքը: Ոնց որ Համլետը «մուկ» խփեց, բայց տակը Պոլոնիուս հայտնաբերեց: Չէ, ոչ Շեքսպիրի չաղլիկ, ոչ էլ, առավել եւս, Թեքեյանի պուճուրիկ գրքով չեմ խփել մկանը, բայց ոչ թե գրքի, այլ մկան հանդեպ միստիկական երկյուղի պատճառով: Ու էս սաղ պատմությունը իսկական «Հայտնություն» էր, էն էլ` կրկնակի. նախ` էդ մի քանի սանտիմանոց արարածն ինձ համար նույն ա, ինչ աստվածաշնչյան «ծովիցը դուրս եկած գազանը, որ յոթը գլուխ ուներ եւ տասը եղջյուր», հետո` Թեքեյանին վերընթերցեցի իբրեւ միասեռական բանաստեղծի` իսկական հայտնություն:

Մկան պատճառով կյանքս հունից դուրս եկավ, գրքերս էլ, ի խույզ մկան` դարակներից: Որ հաստափոր գրքերի հետեւներից դուրս եկավ Թեքեյանի` տարիներով խցկրտված, փոշոտված փոքրիկ գրքույկը, հիշեցի` Մարկ Նշանյանն ասում էր, որ նրա միասեռականության թեմայով մի հոդվածում գրել ա: Դե հո հայաստանցի գրականագետները չէի՞ն գրելու դրա մասին, նրանցը Սովետի վախտ ու սովետական իներցիայով շարունակվող «բուրժուազիայի քննադատության» քարոզչությունն ա, կամ էլ ազգայինով` «Հայերգության» գովերգումը:

Գրքույկի առաջաբանում էլ Վահագն Դավթյանը ավելի բարձր ա գնահատում Թեքեյանի «քաղաքացիական քնարերգությունը», քան` սիրային, ճիշտ էնպես, որ սովետական դպրոցում ու համալսարանում էին սովորացնում ու ոնց որ հիմա ա նորից մոդա դառնում: Իսկ սիրայինի մասին էլ` «կյանքի ու երազի հակամարտություն», «գեղեցկության ու ներդաշնակության պահանջ»… հերթապահ խոսքեր, որոնցով բնութագրում են բոլոր բանաստեղծներին, երբ չեն կարենում կոնկրետ խոսել: Գեղեցկությունն էլ իհարկե միայն կնոջ բնութագիրն ա, ոնց որ Վահագն Դավթյանն ա վերագրում Թեքեյանի տողին` «Նուրբ, ինչպես ձող մը սաթի եւ ինչպես մուշկը` բուրյան», չնայած «ձողը» ավելի շատ տղա ա հիշացնում, էն էլ էն թվերին, երբ դեռ մոդելային բիզնեսը ձող-աղջիկներ չէր արտադրում:

Read the rest of this entry »

Sep 20
Վիոլետ Գրիգորյան

Արդեն երրորդ կռուգ Աբովյանի` իմացածս երեք տաքսի ծառայություն եմ զանգում` ազատ տաքսի չունենք: Հենց առաջին «չունենք»-ից գլխիս մեջ կարճ միացում եղավ. մերս երեկ ասել էր` «վաղը գործի ես, չէ՞, իմացի` միտինգ ա»: Էստեղ են ասել` լսիր, որդիս, պատգամ որպես, սիրող քո մոր խոսքը սրտանց, իսկ ես մորս լսելու խասյաթ էն գլխից չեմ ունեցել: Բայց որ ունեցած էլ լինեի` ի՞նչ էր փոխվելու, հո ֆոկուսնիկ չեմ` փայտիկով խփեմ գլխարկին` միջից տաքսի դուրս գա: Ֆոկուսնիկություն անելուց էլ խի պիտի տաքսի հանեի՞, սպիտակ Բրաբիուս կհանեի` անձնական վարորդով ու թիկնապահներով:

Ու գործից ուշանում եմ, ուղիղ եթեր ա` րոպեները հաշված: Ներվայնությունից ինքս իմ շուրջ վազվզում եմ, ամեն ինչ ձեռիցս թափվում ա, երկու վզնոց պատռվեց, ականջօղս ջարդվեց, ակնոցս ընկավ կոմպիս հետեւը դարերով կուտակված թղթերիս մեջ, ուզեցի հանեմ` փոշու քուլան հելավ խեղդեց…

Առանց էն էլ էս առավոտ շուտ զարթնելու գործի օրս յանս տանում ա. գիշերները շատ ուշ եմ քնում, ու շուտ հելնելն ինձ համար դժոխքի օրակարգ ա, երկու օր խելքս տեղը չի գալիս: Ու հիմա ստացվում ա, որ էս դժոխքը մուֆթա ա, իզուր եմ ճնճղուկների հետ արթնացել, էս ա, չեմ կարա գործի գնամ, ու ռոճիկիս մեկ չորրորդը վարի կեթա:

Վայ, հիշեցի, ծանոթ տաքսիստի համար ունեմ, զանգեմ դրան: Բայց թարսությունը որ սկսում ա, մի կողմից չի վրա տալիս, այլ բոլորեքյան: «Կալցո» օպերացիայով շուրջկալում ա, որ մտքովդ տաքսու արքայություն չանցնի. ծանոթ տաքսիստս Չարենցավանում էր:

Read the rest of this entry »

Sep 20
Վահան Իշխանյան

-Էս ինչ լավ բառ ա` Լևոնի վկաներ,-ասում ա ընկերս, որ արդեն նախկին ՀՀՇ-ական ա:

-Ոնց, դու նո՞ր ես լսում, 2008-ից էդ արտահայտությունը կար:

-Հա՞, չեմ լսել:

Հարցնում եմ` բա որ իշխանության գայիք: Պատասխանում է` կլինեի ընդդիմություն:

-Միտինգին գնալո՞ւ ես:

Խնդում ա` չէ:

Read the rest of this entry »

Sep 9
Վահան Իշխանյան

Շնորհակալություն, շատ-շատ մերսի Մոսկվայի ոստիկանությանը` Պետրովկա 38-ին, որ Բարտո խմբի երգչուհի Մարիյա Լյուբիչևին իր երգի համար կանչել է ոստիկանություն, թե չէ ես ո՛չ Լյուբիչևային կիմանայի ո՛չ Բարտո խմբին: Չէի լսի խմբի այնպիսի երգեր ինչպիսքի են “Скоро Всё Ёбнется!” և “Сучки”

Իսկ կանչել էին աղջկան այն բանի համար, որ նա օգոստոսի 22-ին Մոսկվայի Պուշկինի հրապարակում Խիմկինյան անտառի պաշտպանության համար կազմակերպված համերգին երգել էր Я готов երգը (ես պատրաստ եմ) երգը որտեղ էսպիսի բառեր կան

Я готова! И ты готов!
Поджигать ночью машины ментов!
Это как правило жизни, признак хорошего вкуса
В отношении тех, для кого закон – мусор.

Read the rest of this entry »