Oct 31
Հրանտ Տեր-Աբրահամյան

Ինձ թվում է նրանից է, որ հայերը հայ չեն, այլ «ռուս» են: Read the rest of this entry »

Oct 31
Տիգրան Պասկևիչյան

Յութուբում Բայդենի անպատասխանատու հայտարարության հայտնվելուց հետո աղջիկս հարցրեց. «Սերժ Սարգսյանն ըտենց բան ասե՞լ ա»։ «Լավ կլիներ՝ ասած լիներ». ասացի։  Զարմացավ։ Ընթերցողն էլ երեւի կզարմանա։ Read the rest of this entry »

Oct 30
Վիոլետ Գրիգորյան

«Ներկայացման ընթացքում լինելու են սեռական բնույթի ժարգոնային արտահայտություններ, ովքեր չեն ուզում լսել, կարող են դուրս գնալ»:

Առաջին անգամ էի Հայֆեստի գնում, ու բեմից լսածս առաջին նախադասությունն էս էր: Ոչ ոք դուրս չգնաց, բայց նաեւ, գոնե հայերեն թարգմանության մեջ, նախազգուշացրածի նման բան չկար, ուրեմն, կամ ստանդարտ պրոֆիլակտիկա էր` նամուսով հանդիսատեսի ցասումից պաշտպանվելու համար, կամ էլ` թարգմանչի ձեռը չէր գնացել սեռական բնույթի ժարգոնային արտահայտությունները «շեքսպիրյան» անգլերենից «մաշտոցյան» հայերեն փոխադրելու ու մեր լեզուն «պղծելու»: Երեւի երկուսը միաժամանակ:

Մտածեցի` տենաս էս զգուշացումը մենակ Հայաստանի՞ հանդիսատեսի համար էր արվում: Դե, մի քանի տարի առաջ նույնպես անգլիացի հայտնի պարողի դրոշներով պարը Ստանիսլավսկու թատրոնում սեփական դրոշի թասիբի մեռած որոշ հայ հանդիսատեսների հունից հանել էր: Լոնդոնյան ուրիշ մի ներկայացում էլ, ուր շեքսպիրյան սոնետների սեռական ենթատեքստերն էին շեշտադրված եղել, Շեքսպիրի թասիբը անգլիացի դերասաններից պաշտպանող որոշ հայ հանդիսատեսների բարոյական ու գեղագիտական զգացումները խոցեց: Այսինքն` նախադեպը կար, բայց հնարավոր ա նաեւ, որ նախազգուշացումը տեղայնացված չէր: Առհասարակ, նման իրավականորեն ճիշտ ձեւակերպված ու անխոցելի վարքը հենց զարգացած երկրների դատաիրավական պրակտիկայի, պոլիտ ու մորալ-կոռեկտության կանոնների ծնունդ ա: Երկու տարի առաջ, օրինակ, շվեդ պառավ մի կնիկ դատի էր տվել կոկա-կոլայի, թե ուրիշ հայտնի մի ֆիրմայի, թե գովազդով իր առողջությունը վնասել է: Իսկ մեր ու Թուրքիայի նման երկրներում անհատները նման հնարավորություններից խաբար չեն, որ, օրինակ, մեկը բողոքի, թե ներկայացումը նենց վատ ա ազդել վրեն, որ կաթը կտրվել ա, էրեխուն ստիպված արհեստական կեր պիտի տա, էրեխու իմունիտետը դրանից ընկնելու ա, ու փոխհատուցում պահանջի: Մեր կողմերում պետական մակարդակի դժգոհություն ա լինում, ու մշակույթի նախարարներն են բողոքի ձայն բարձրացնում, ոնց որ անգլիացի պարողի դեպքում` Հայաստանինը, Կուստուրիցայի դեպքում` Թուրքիայինը:

Read the rest of this entry »

Oct 27
Տիգրան Պասկևիչյան

Վերջին շրջանում Յութուբը դարձել է Հայաստանի իշխանությունների աչքի գրողը։ Ինչ ասես չի հայտնվում զարմանահրաշ այդ տիրույթում՝ էլ խելագար սպաներ, էլ մանկավարժական ծեծուջարդ, էլ ստեր դուս տվող ԱՄՆ փոխնախագահ։ Read the rest of this entry »

Oct 27
Հրանտ Տեր-Աբրահամյան

Ամպամած եղանակ, ճակճքած ասֆալտ, գոյություն չունեցող տրամվայի երթուղու չհանված գծեր, հին` սովետական երթուղիների կանգառը ազդարարող ցուցանակի կիսաթեք սյուն, անվերջ ձգվող պատ, դեղնած ու կարմրած աշնանային տերեւներ, ջարդված պատոհաններ, ժանգոտված մետաղ, լքված շենքեր, մոլախոտ, շների հաչոց. միեւնույն ժամանակ կյանքի տարրօրինակ (թե՞ տարրօրինակ կյանքի) նշաններ Երեւանի հարավում գտնվող (նախկի՞ն) գործարանային թաղամասում: Read the rest of this entry »

Oct 25
Վահան Իշխանյան

-Այ տես, Վահան, էն սև շենքը, Կազաչի պոստն է, ես էդտեղ եմ ծնվել,-մեքենայի լուսամուտից մամաս ցույց է տալիս ճամփի ձախ կողմում հեռվում երևող շենքը: Մտանք Գյումրի:

Մի շաբաթ առաջ մամաս ասեց. «Գյումրիի տոնին մասնակցելու հրավեր եմ ստացել, անպայման գնալու եմ, կգա՞ս հետս»: «Հա, կգամ»: Հրավիրատոմսը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ստորագրությամբ: «Տես, գրել են Չերազ-Անդրեասյան, բայց անունս են սխալ գրել` Բյուրատ են գրել»: Մամայիս անունը Բյուրակն է, դրել է հայրը` Վահան Չերազը Բյուրակնյա լեռներում ինչ-որ ճակատամարտում հաղթանակ տանելու պատվին:

Մինչև 10 տարեկան մամայիս ազգանունը եղել է Չերազ, երբ մորը գնդակահարել են ու մամաս որբ է մնացել, քեռու կինը`Լիզան վախից ազգանունը փոխել դարձրել Անդրեասյան: Մամաս ամբողջ կյանքն ուզել է վերականգնի Չերազը, բայց էդպես էլ չի արել: Իսկ հիմա հրավերին գրված` Չերազ:

Read the rest of this entry »

Oct 24
Հրանտ Տեր-Աբրահամյան

Նյութում շարադրվածը զուտ նախնական վարկածային բնույթ ունի: Որոշ դրույթներ կարիք ունեն հետագա ստուգման` հիմնավորելու կամ հերքվելու հեռանկարով: Հեղինակն իրեն իրավունք է վերապահում հետագայում փորձարկել այլ վարկածներ, որոնց դրույթների մի մասը կարող է որոշ դեպքերում նաեւ ուղիղ հակասության մեջ մտնել տվյալ հոդվածի դրույթների հետ: Read the rest of this entry »

Oct 20
Տիգրան Պասկևիչյան

Մի ակցիա եմ նախաձեռնել, որի նպատակը Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում բնակվող Բեգինյանների բազմազավակ ընտանիքին օգնելն է։ Նրանց տան պատը երկրաշարժից ճաքել է։ Տարիների ընթացքում այդ ճաքերը դարձել են մեծ ու թափանցիկ ճեղքեր։ Նպաստ ու թոշակ ստացող ընտանիքը բնականաբար չի կարող ինքնուրույն լուծել տան նորոգման հարցը, դրա համար դիմել եմ մարդկանց, որ օգնեն։ Read the rest of this entry »

Oct 18
Վիոլետ Գրիգորյան

«Բացվում է մշակութային սեզոնը: Որքա՞ն հաճախ եք մշակութային միջոցառումների մասնակցում»:

Էս ես չեմ հարցնում, օրեր առաջ Tert.am-ում էր քվեարկության դրված: Պատասխանների տարբերակներն ու պատասխանողների քանակն (իմ նայած ժամանակ) էսպես էին.

-Շատ հաճախ, աշխատում եմ միջոցառում բաց չթողնել- 150 հոգի,

-Հազվադեպ, ժամանակ/միջոցներ չունեմ- 719 հոգի,

-Չեմ գնում, որովհետեւ ինձ չի հետաքրքրում- 125 հոգի,

-Չեմ գնում, Հայաստանում նման միջոցառումները գրավիչ չեն- 405 հոգի:

Ուրեմն, պատասխանողների մե~ծ մեծամասնությունը չի գնում մշակութային միջոցառումների: Ու եթե հաշվի առնենք, որ էդ միջոցառումների մի զգալի մաս կամ ձրի ա, կամ էլ` էժան, ու Հայաստանում էլ քչերն են առավոտից իրիկուն աշխատում, ու շատերը ծով ժամանակ ունեն, դուրս ա գալիս, որ էս մեծամասնությունը չի հետաքրքրվում էդ միջոցառումներով կամ գրավիչ չի համարում դրանք:

Սկսեցի հիշել, թե վերջին շաբաթների ընթացքում ինչ մշակութային միջոցառումներ են եղել:

«Ջեթրո թալի» համերգը Երեւանում` «Դոգմա» ռոք խմբի հետ,

«Ուտոպիական հանդիպումների» շրջանակում` հանդիպում սոցիոլոգ, փիլիսոփա Մաուրիցիո Լացարատոյի հետ, ֆիլմերի ցուցադրություն,

«Դարձ առ գիրք» գրքարվեստի փառատոն,

«Հայֆեստ» թատերական փառատոն, որին մասնակցում էին տարբեր երկրների թատերախմբեր` տարբեր ժանրերի ներկայացումներով,

«Վերադարձ» դասական երաժշտության միամսյակը` արտասահմանյան հայտնի երաժիշտների մասնակցությամբ:

Read the rest of this entry »

Oct 15
Վահան Իշխանյան

Ընկեր Միրզոյանը ականջի բլթակը եղունգներով էնքան էր սեղմում մինչև աչքիցդ արցունքը գալիս էր: Նա մեզ, կարծեմ, երեք տարի դաս տվեց`չորրորդ, հինգերորդ, վեցերորդ դասարաններ: Ո՞ր թիվն էր, հավանաբար 1974-1976 թվերը: Բնականաբար, ավելի հաճախ նրա մագիլները խրվում էին վատ սովորողների բլթակները: Ես հարվածայինից միջակության գնալու ուղու վրա էի ու ոչ շատ ոչ քիչ, միջին չափով էլ ստանում էի ցավի իմ բաժինը: Միրզոյանը արդարադատ էր, լյուբիմչիկներ չուներ, ու նրա եղունգները կարող էին խրվել նաև գերազանցիկի ականջը:

Read the rest of this entry »

« Previous Entries