Nov 30
Հրանտ Տեր-Աբրահամյան

Աստվածները վերադարձան նախ երբ Առաջին համաշխարհայինի ժամանակ առանձին մարդը դադարեց գործող անձ լինել ռազմի դաշտում, երբ թշնամին դարձավ անտեսանելի եւ անանուն, իսկ պատերազմը նմանվեց անվերջ անձրեւի եւ բնական անկառավարելի տարրերքի: Երբ մահացածների թիվը սկսեցին հաշվել հարյուր հազարներով ու միլիոններով, իսկ ճակատամարտերի եւ օպերացիաների անմիջական նպատակն անտեսանմելի դարձավ շարքային մասնակիցների, բայց նաեւ իրականում շտաբերի համար, որոնք այդպես էլ չկարողացան գեթ մեկ իրապես հաջող ու հաղթական վճռական օպերացիա պլանավորել պատերազմի հիմնական ճակատներում:

Աստվածների վերադարձը շարունակվեց երկու համաշխարհայինների արանքում, երբ բացարձակ նոր փորձի կրողները վերադարձան ճակատից, ու երբ պատմական ընթացքը դուրս եկավ կանխատեսելիության սահմաներից, եւ թվաց, որ տիտանական ինչ որ ուժեր են արթնացել:

Երկրորդ համաշխարհայինի ժամանակ թվաց թե աստվածները վերադարձան, երբ առաջին համաշխարհայինի դիրքային փակուղու փոխարեն, հանկարծ բացահայտվեց տանկային բլիցկրիգի նոր ռոմանտիկան, եւ հետո, երբ միլիոնավոր մարդիկ կոտորվեցին կազմակերպչական բարձրագույն մակարդակով, եւ թվաց, որ ճակատագիրն անխուսափելի է, ապա եւ երբ երկնային պատժի նման պայթեցին ատոմային ռումբերը:

Աստվածները վերադարձան, երբ 60-ական թթ-ին միանգամայն անսպասելի եւ անհասկանալի տեղից ներխուժեց ռոք-երաժշտությունը իր էլեկտրոկան գիթառներով ու մինչ այդ չտեսնված ձայնով ու էքսթատիկ ամբոխներով:

Վերջապես աստվածները վերադարձան ինտերնետի տարածմանը զուգահեռ:

Հրանտ

Nov 30
Վիոլետ Գրիգորյան

Եվ այսպես, իրանցի Սաքինեին մահապատժից ազատելու, այսպես ասած, միջազգային հանրության կոչերը փոխարկվեցին ամերիկուհի Թերեզա Լուիսի անարդար մահավճռի մասին աղմուկի: Եվ այն երկիրը` ԱՄՆ-ն, որ Իրանի դեմ բողոքի առաջատարն էր, արդեն ինքն էր իր սեփական համակարգի մահապատժի թնջուկը փորփրում:

Read the rest of this entry »

Nov 30
Վահան Իշխանյան

Ռոբերտ Քոչարյանի համաձայնությամբ նրա մարդիկ Րաֆֆի Հովհաննիսյանից պահանջել են ապօրին ֆինասական փոխանցումներ անի, երբ նա եղել է ՀՀ տեղեկատվության և գրահրատարակչության վարչության  պետ, ապա նաև Հայաստան համահայկական Հիմնադրամի տնօրեն:

Դա 1998թիվն էր:

Համենայնդեպս այս մասին գրում է Րաֆֆի Հովհաննիսյանի որդին` Կարին Հոնվհաննիսյանը իր «Ստվերների ընտանիքը»(Family of Shadows) գրքում: Գիրքը հրատարակել է ամերիկյան հեղնակավոր Harper Collins հրատարակչությունը(գրքի մասին այստեղ):

Read the rest of this entry »

Nov 30
Տիգրան Պասկևիչյան

–Բա՜, ախպերս, ազգի համար եմ անում,-ասում է Մանվելն, ով ցերեկները կանգնում է Աբովյան փողոցի դալանից (մանկական պատկերասրահի) մինչեւ Թումանյան խաչմերուկ ընկած հատվածում ու փող հավաքում մայթի մոտ կայանված ավտոների վարորդներից։ Read the rest of this entry »

Nov 29
Վիոլետ Գրիգորյան

Թերեզա Լուիսի մահվան դատավճիռը մարտահրավեր նետեց ամերիկյան հասարակության ու արդարարադատության մեջ գենդերի եւ մահապատժի մասին եղած հայացքներին:

«Կասկած չկա, որ այն, ինչ հետաքրքրեց շատերին այս գործի մեջ, զուտ Թերեզայի կին լինելու փաստն էր»,- Օհայոյի համալսարանի իրավաբանության պրոֆեսոր Վիկտոր Սթրեյբի այս միտքը կրկնում են շատերը:

Read the rest of this entry »

Nov 28
Վիոլետ Գրիգորյան

Եվ այսպես, ճիշտ այն պահին, երբ հակաիրանական քարոզչությանը լծված արեւմտյան ԶԼՄ-ների խաչակրաց արշավը մեծ թափ էր առել, ու միջազգային աղմուկն իր գագաթնակետին հասել, երբ տարբեր պետական ու հասարակական կառույցներ ու գործիչներ, ի թիվս որոնց եւ Հիլըրի Քլինթոնը, պահանջում էին Իրանի իշխանություններից ազատել Սաքինեին, Ահմադինեժադը իր հերթին պատասխան կոչով դիմեց Հիլըրի Քլինթոնին: Ճիշտ ինչպես տիկին Քլինթոնը` Սաքինեի դեպքում, Իրանի նախագահն էլ կոչ արեց ազատել… Թերեզա Լուիզին` ԱՄՆ Վիրջինիա նահանգում մահապատժի դատապարտված կնոջը, ով, Սաքինեի նման, այդ դատավճիռն էր ստացել` ամուսնու մահվան պատվիրման ու իրագործմանը մասնակցելու մեղադրանքով:

Read the rest of this entry »

Nov 28
Վահան Իշխանյան

«Ինձի զարմացուց, որ օգտագործած էին հայտնի մարդիկ և բոլորը կսեին`վստահեք Հայաստանի համահայկական հիմնադրամին: Ինչ է, վստահելի չէ՞»:

Պատմում է սփյուռքահայ բարեկամս սուրճի սեղանի շուրջ: Ես Հիմնադրամի մարաթոնը մի քանի րոպե նայեցի ու ալիքը փոխեցի ու հիմա ավելի հետաքրքրությամբ լսում եմ, թե ինչն էր ինձ ստիպել ալիքը փոխել.

Read the rest of this entry »

Nov 24
Հրանտ Տեր-Աբրահամյան

Ազգային հարցեր ասելով մեզանում սովորաբար հասկանում են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների, նախեւառաջ՝ ցեղասպանության եւ Արցախի խնդիրները: Read the rest of this entry »

Nov 22
Տիգրան Պասկևիչյան

«RAMSAF» ֆիրմայի բացման արարողությունը նկարագրելը, գիտեմ, կարող է դուր չգալ TERT-ի խմբագիրներին, քանի որ բլոգերների հետ ունեցած պայմանավորվածությունների մեջ, կարծեմ, չի մտնում գովազդով զբաղվելը։ Բայց ամեն ինչ այնքան հանդիսավոր էր ու տպավորիչ, որ չեմ կարողանում դիմանալ նկարագրելու գայթակղթյանը։ Read the rest of this entry »

Nov 20
Վահան Իշխանյան

-Առավոտը ութից մինչև իրիկունը տասէրկուսը աշխատում եմ ու հազար դրամ ա տալի,-ասում ա Արտակը:

Հենց էս խոսքն էր պատմել Դավիթը ու համոզել որ գամ իմ ականջով լսեմ:

Դավիթը հոգեբան ա,  ինձ առել տարել ա Մարինեինց տուն, որ ցույց տա համ նրան ու որդուն`Արտակին որպես իր պացիենտներ, համ էլ տեսնեմ` ոնց են շահագործում ջահել տղուն, առավոտից իրիկուն միրգ-բանջարեղենի խանությում ծանր յաշիկները տեղափոխելու համար հազար դրամ տալիս:

Read the rest of this entry »

« Previous Entries