Dec 30
Վահան Իշխանյան

-Շառլ Ազնվաուրի հայրը կոմունսիտ էր ու նրանց խմբի մատնությամբ շատ մարդիկ կորան, շատ դաշնակցականներ ձերբակալվեցին,-ամառային երեկոյին նստած ենք «Գայանեի մոտ», բացօթյա ընթրիքի ու Անահիտ Տեր-Մինասյանի պատմությունները այնպես են կլանել, որ տոլման չես հասցնում ուտել:

Read the rest of this entry »

Dec 29
Տիգրան Պասկևիչյան

Մեսիական եկեղեցու (քրիստոնյա-հուդայական) քարոզիչ Լեոն Մազինին հարցնում են. «Պաշտպանիչ պատը (հրեաների եւ արաբների միջեւ կառուցված) ճի՞շտ ելք է ստեղծված իրավիճակից», պատասխանում է. «Ճշմարիտ է, որ դրա տեսքն անդուր է, բայց բետոնե պատն անհամեմատ լավ է հուղարկավորությունից»։ Read the rest of this entry »

Dec 28
Վահան Իշխանյան

Ինչո՞ւ Կարոն այդքան հեշտ է տանում իր ու Աննայի սիրային կապը: Մենակ դեբոշ սարքեց էն ժամանակ, երբ ինքը խոստովանեց ամուսնուն, որ Աննային է սիրում: Իսկ հետո Կարոն լռեց, ոնց որ տենց էլ պիտի լիներ, մենակ դադարեց հետը քնել: Դե առաջ էլ մի եսիմ ինչ ձևի չէին քնում, արդեն քանի տարի ամիսը մեկ շինվեին, թե չէ:

Read the rest of this entry »

Dec 25
Հրանտ Տեր-Աբրահամյան

2030 թ.-ին ստեղծվում է «Կովկասյան» Կոնֆեդերացիան: Կովկասյանը չակերտների մեջ եմ դնունմ որովհետեւ Կովկաս անունը հավանաբար պետք կլինի փոխել, քանի որ այն իր մեջ ռուսական կայսերականության ստեղծված կարծրատիպեր է պարունակում: Բայց ինքը Կոնֆեդերացիան, որը առնվազն կմիավորի աբխազներին, վրացիներին, հարավային օսերին, հայերին, ադրբեջանցիներին եւ Հարավային Կովկասի այլ ժողովուրդներն եւ տարածքները իրավահավասար հիմունքներով, պետք է, ըստ երեւույթին, իրականություն դառնա մի օր: Միանգամից ասեմ, որ չեմ կարծում, որ սա հեքիաթ է: Կարծում եմ զարգացման ոչ միայն բավականին իրատեսական, այլեւ որոշ առումով միակ դրական տարբերակն է մեր տարածաշրջանի համար: Read the rest of this entry »

Dec 24
Տիգրան Պասկևիչյան

Մեծ երազը ձեւակերպելուց հետո Ալ-Քադսի համալսարանի ամերիկագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Մոհամեդ Ս. Դաջանի Դաուդին խոսում էր «Փոքր հույսի» մասին՝ նշելով, սակայն, որ դրա պաշտպանները երկու հասարակությունների մեջ (ե՛ւ արաբ, եւ հրեա) փոքրաթիվ են։ Read the rest of this entry »

Dec 22
Վիոլետ Գրիգորյան

Երկակի ստանդարտների կիրառումը, այն հիմնական թեման է, որ քննարկվում է իրանցի Սաքինեի ու ամերիկացի Թերեզայի` կատարված ու հետաձգված մահապատիժների արձագանքներում: Դա լուրջ փորձաքար է, քանի որ երկու տարբեր կշեռքներով ինչ-որ բան չափել ու կշռելու պրակտիկան իրականում առաջացնում է երրորդ կշեռքի անհրաժեշտություն, որպեսզի հենց այդ կշեռքները դրվեն նժարին ու գնահատվեն:

Իրանուհու կեղծված լուսանկարից հետո արեւմտյան ԶԼՄ-ներում վերջապես հայտնված իրական նկարը, ըստ երեւույթին, Սաքինեի` տարիներ առաջվա անձնագրի ֆոտոն էր: Բայց եթե, օրինակ, Սաքինեն Սաուդյան Արաբիայի բնակիչ լիներ, անհնար կլիներ նման լուսանկար գտնել, քանի որ այդ երկրում կանայք մինչեւ վերջերս այնքան մարդահաշիվ չէին, որ անձնագիր ստանային: Ընդամենը երկու տարի առաջ Սաուդյան Արաբիայի կանայք անձնագիր ստանալու բախտին արժանացան, երբ շատ այլ երկրներում շներն ու կատուներն անգամ կարող են անձնագիր ունենալ: Իսկ թե ինչքան ձեռքեր են կտրվում ու գլուխներ քարկոծվում այդ երկրում, չենք էլ իմանում, քանի որ արեւմտյան ԶԼՄ-ները չեն անդրադառնում իր հարուստ նավթի ծորակները բարեհաճորեն տրամադրած երկրի ներքին կյանքին, ինչն աշխատում է որպես կամայականության ու բռնության արտոնագիր:

Read the rest of this entry »

Dec 20
Տիգրան Պասկևիչյան

Նոյեմբերի վերջին նկարահանումներ էի անում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում։ Մարդկանց հարցեր էի տալիս սահմանի մոտ ապրելու դժվարության մասին, փորձում հասկանալ, թե հակամարտությունն ի՞նչ ազդեցություն է թողնում նրանց կյանքի, կենցաղի եւ հոգեկան վիճակի վրա: Read the rest of this entry »

Dec 16
Հրանտ Տեր-Աբրահամյան

1917-ին իշխանության գալով՝ բոլշեւկիները առաջին իսկ դեկրետներից մեկով խոստացան վերացնել գաղտնի դիվանագիտությունը: Այն ժամանակ դա սոցիալիստների ընդհանուր կարգախոսն էր: Ոչ այնքան երկար ժամանակ անց, հե՛նց իրենք բոլշեւիկները, կարծես, մոռցան սկզբնական խոստումը եւ հետագայում շարունակեցին ցարական դիվանագիտության հին ավանդույթները: Այսօր՝ գրեթե 100 տարի անց, երբ գաղտնի դիվանագիտության վերացման հնարավորության մասին, մոռացել էին կարծես բոլորը, խնդիրը նորից ակտուալ դարձավ շնորհիվ Վիքիլիքս կայքի (ի դեպ արդեն հայտնվել են նոր «լիքսեր»՝ Բրյուսելլիքսը, Բալկանսլիքսը եւ այլն): Read the rest of this entry »

Dec 14
Տիգրան Պասկևիչյան

Իշխանության մաս կազմող յուրաքանչյուր անհատ (խոսքը միջին եւ ցածր կարգի պաշտոնյաների մասին չէ) ավազաակապետությանը նվիրվելով՝ մտել է անվերադարձ երթի մեջ ու քայլում է մինչեւ ճակատագրական առաջին դիտահորը։ Read the rest of this entry »

Dec 11
Վահան Իշխանյան

Երբ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների մրցանակ էր հանձնում հայ երեք դատավորների, մտքովս անցավ, որ նույն օրը` մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի օրը, ԱՄՆ-ում մի դեսպան (կուզեի էն երկրի դեսպանը, որի քաղաքացին եմ ես) մարդու իրավունքների մրցանակ հանձներ սենատոր Ռոն Պոլին, ով կարծես միակ ամերիկացի սենատորն է, որ Ջուլիան Ասանժին ու WikiLeaks-ը պաշտպանեց` հայտնելով, որ խոսքի ազատությունը ավելի բարձր է, քան ազգային անվտանգությունը:

Read the rest of this entry »