Ռազմավարական դաշնակից Ռուսաստանի անծայրածիր տարածքում հազար ու մի ձեւի մարդ է ապրում: Հազար ու մի ազգ, հազար ու մի արտաքին տեսք, հազար ու մի բնավորություն, սովորություն, մտածողություն, կարծիք…: Կան բոյովներ ու կոլոտներ, խելոքներ ու հիմարներ, գոռոզներ ու համեստներ: Այսօր կխոսենք համեստներից: Նրանց մեջ ընկնում է Համեստ կամ լատիներեն ասած՝ Մոդեստ Կոլերովը՝ հասարակ ռուս տղա, որը Ռեգնում գործակալության ղեկավարն է, իսկ նախկինում աշխատել է նաեւ Ռուսատանի նախագահի աշխատակազմում: Read the rest of this entry »
Եվ ապա, երբ դու ինձ այսօր
Պսակեցիր հավերժորեն լքվածի փշե պսակով,-
Ես- որպեսզի շարունակեմ մնացածը,-
Փողոցով անցնելիս- միացա մերժվածներին,
Կաղ ծերունիներին, անտիրական շներին…
Տանյայի այս տողերով սկսեց իր խոսքը բանաստեղծ Արտեմ Հարությունյանը` 84-ի ծաղկաձորյան երիտասարդ գրողների սեմինարում:
Խմբերի բաժանված երիտասարդ գրողների հետ առանձին քննարկումներից հետո` վերջում սեմինարավարները ընդհանուր դահլիճում ամփոփում էին իրենց աշխատանքները: Տանյան Արտեմի խմբում էր եւ, փաստորեն, առիթ տվեց իր սեմինարավարին ձեռնոց նետելու գրականության իշխաններին:
Գիրքս շուտով պատրաստ կլինի: Կոչվում ա` Կարմիր աֆիշ: Իմ գրած տեքստերն են` 2007-ից էս կողմ: Բանաստեղծությունները չէ, էն մյուս տեքստերը: Առաջին տեքստը կոչվում ա` Ուրախության հնարավորություն մասին: Հայաստանը սարքելու մասին ա: Ասենք` էտ գրքի բոլոր գրքերն են դրա մասին` Հայաստանը սարքելու: Ահագին հավակնոտ ա հնչում, բայց ուրիշ ձեւով երեւի չկարողանամ ասեմ:

Սասուն.103 տարեկան կինը հիշում է հոր ու մոր սպանությունը
«Սրի վրա մնացած մնացորդներ, այսինքն երբ դանակով սպանում են մարդուն արյան կամ մսի կտորներ մնում են դանակի վրան, հենց այդ մնացած կտորների մասին է խոսքը, երևի այսպես կթարգմանվի»,- բացատրում է Խաչիկը Լորանսի գրքի ֆրանսերեն վերնագիրը: Խաչիկը` ֆրանսիայից Երևան տեղափոխված գործարար է, Լորանս Ռիտերը ֆրանսիացի լրագրող, մոտ տասը տարի ապրում է Հայաստանում, մինչև վերջերս լրագրություն էր դասավանդում Կովկասի ինստիտուտում(այժմ Ֆրասնիայի կառավարության հրավերով երկու տարով գործուղման է մեկնել այլ երկիր):
Աչքերը լայն բացած, միամիտ հայացքով եւ ամաչկոտ ժպիտով դեռատի աղջիկը՝ սբ. Կաթողիկե եկեղեցին կանգնած էր մեծ քաղաքի կենտրոնական խաչմերուկին: Մեքենաների ազդանշանները, խցանումները, քրթնած ու կոպիտ վարորդների հայհոյանքները, փողոցի աղմուկը, դեպի մոտակա սրճարաններ շտապող անցորդների երամները, սովետական եւ նորակառույց բարձրահարկերը….: Read the rest of this entry »
Ապրիլքսանչորսյան մտորումներ
Յուրաքանչյուր ապրիլի 24-ին մենք մտովի վերապրում ենք արդեն մոտ մեկդարյա վաղեմություն ունեցող իրադարձությունները: Մամուլը Հայոց Մեծ Եղեռնի վերաբերյալ նյութեր է հրապարակում, լույս են տեսնում թեմային առնչվող գրքեր, դպրոցներում և բուհերում միջոցառումներ են կազմակերպվում: Իսկ ապրիլի 24-ին մենք բոլորս գնում ենք Ծիծեռնակաբերդ: Տարբեր հիմնավորումներով` հարգել անմեղ զոհերի հիշատակը, ցույց տալ, որ հայ ժողովուրդը վերապրել է, և ցեղասպանները չեն հասել իրենց նպատակին, կամ աշխարհին ստիպել ճանաչել ոճիրը և Թուրքիային ստիպել փոխհատուցում տալ: Կարևոր չէ:
Կարևորը՝ մենք գնում ենք: Նույնիսկ եթե ոչ մի հատուկ իմաստ այս պահին չտալով: Նշանակում է չենք հոգնել և չենք հրաժարվել կրել այս բեռը:
Ապրիլի 24-ը միշտ հարցեր է առաջացնում՝ սկսած պատմաքաղաքականից՝ «ի՞նչը մենք սխալ արեցինք», «որտե՞ղ և ինչպե՞ս կարող էին կանգնեցնել կատարվածը», մինչև գոյափիլիսոփայական՝ «ինչո՞ւ հենց մեզ հետ», «ինչո՞ւ հայերիս»: Այս հարցերը մեզ տանջում են, սակայն պատասխան դրանց այդպես էլ չենք գտնում: Ինձ համար գոնե ապրիլի 24-ը մի քանի հիմնարար ընկալումներ է ձևակերպել:
ա/ Հայոց ցեղասպանությունն անմեկնելի է: Ոչ գեղանկարչության, ոչ գրականության, ոչ երաժշտության և ոչ էլ կինոարվեստի արտահայտչամիջոց չի բավարարում ոճիրը նկարագրելու համար: Այս պարագայում տարիներ շարունակ այս թեմայով հնչեցված պաթոսը, որի հիմնական նպատակն է զգայական նույնականացում ապահովելը, ուղղակի ի սկզբանե դատապարտված է:
բ/ Տարիներ շարունակ մենք թվերի և կարծրացած արտահայտությունների հետևում չենք տեսել մարդուն: Սովորական անհատին, որի կյանքը ընդհատվեց 1915-23 թթ.: Այդ մեկուկես միլիոն զոհերից յուրաքանչյուրը մի ամբողջ աշխարհ էր, որի կործանման պատմությունը միգուցե ավելի տպավորիչ է, քան անդեմ թվերը: Դրա համար վերջին ժամանակները խուսափում եմ կարդալ հավակնոտ վերնագրերով «հայոց ցեղասպանության պատմությունները»` նախընտրելով վերապրողների հուշերը և պատմությունները:
գ/ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հսկայական թվով մարդկանց դաժան կոտորած էր: Այն նաև հայրենազրկում էր: Հրեական հոլոքոստը, Ռուանդայի, Կամբոջայի, Բոսնիայի ցեղասպանությունները չբերեցին պատմական հայրենիքի կորստի: Մեր պարագան ավելի սարսափելի է, քանի որ հային կոտորեցին հենց իր տանը, և դրա հետևանքով Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ հայազրկվեց:
դ/ Այս ամիսը պետք է լինի հայկական հիշողությամբ լի մի շրջան: Եվս մեկ առիթ, որը թույլ կտա հաղորդակցվել պատմության հետ: Սա մի ամիս է, երբ կարելի է հիշել կորուսյալ հայրենիքը, կորցրած քաղաքները և գյուղերը, և, ինչն ամենակարևորն է, կորսված քաղաքակրթությունը: Հայոց եղեռնը խորտակեց հայկական քաղաքակրթությունը, մի քաղաքակրթություն, որը գոյատևել և զարգացել էր Հայկական լեռնաշխարհում հազարամյակներով: Ապրիլը մի ժամանակ է, երբ կարելի է հիշել Կ.Պոլսի հայ բժիշկներին, որոնց համբավը տարածվում էր ամբողջ Օսմանյան կայսրությունում, զմյուռնիացի հայկական առևտրականներին և դրամատերերին, որոնք վերահսկում էին հսկայական տնտեսական նախագծեր և աշխատում առաջավոր արևմտյան հսկաների հետ, Այնթափի Հայկանուշյան իգական վարժարանի շրջանավարտներին, որոնք Արևելքի համար չտեսնված կրթված և առաջադեմ էին, հայկական ֆուտբոլային ակումբների սաներին, որոնք ջախջախում էին իրենց թուրք մրցակիցներին, հայ ուսուցչապետերին և հրատարակիչներին, որոնք փայլուն կրթություն էին ստանում Եվրոպայում և վերադառնում Արևմտյան Հայաստանի հայրենի գյուղեր ու քաղաքներ կրթական գործը և լուսավորությունը իրենց վրա վերցնելու համար:
Սա է այն հավաքական հիշողությունը, որը պետք է արթնանա ապրիլին և դարձնի մեզ ավելի արժեքավոր, ավելի բարի, ավելի հանդուրժող միմյանց նկատմամբ, ավելի համախմբված և ի վերջո պատասխանատու, քանի որ խնդիր է ձևակերպվում` շարունակել ընդհատված քաղաքակրթությունը:
Սուրեն Մանուկյան
Անցած տարի ողջ հայությունը՝ շունչը պահած, սպասում էր, թե Բարաք Օբաման արտասանելու է «ցեղասպանություն» բառը։ Այս տարի, կարծես թե՝ չի սպասում, որովհետեւ Միացյալ Նահանգների առաջին սեւամորթ նախագահը երկու անգամ արդեն չի արտասանել ԲԱՌԸ եւ մի անգամ արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի։ Read the rest of this entry »

Ղարաբաղցիների հասցեին վերջին մի քանի օրերի ընթացքում ՀԱԿ-ից երկու պիտակավորում հնչեցին. Պետրոս Մակեյանը ղարաբաղցիներին անվանեց ենիչերի, թե Հայաստանը հոշոտում են մարդիկ, ովքեր Ղարաբաղից են եկել: Եվ Լևոն Տեր-Պետրոսյանը BBC-ին տված հարցազրույցում ղարաբաղցիներին որակեց մաքսիմալիստ. պատասխանելով թղթակցի հարցին, թե արդյոք կա՞ր ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման հնարավորություն, նա պատասխանեց. «1997թ.–ին կար հնարավորություն լուծելու հիմնահարցը։ Այսինքն, ինչ–որ տարածքներ փոխանցել Ադրբեջանին, հաշտություն հաստատել և այլն, ձևավորել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, այնուհետև լուծել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը… Ղարաբաղցիները դա քիչ էին համարում, մաքսիմալիստական մոտեցում ունեին: Մտածում էին կարելի է ավելի սեղմել և ավելին ստանալ :Ոչ միայն ղարաբաղցիները, այլև իմ թիմում կային մարդիկ, որ համոզված էին, թե այդպես է»։
Հայաստանի կառավարությունը Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի և ցունամիի հետևանքների վերացման համար օգնություն ցուցաբերելու նպատակով որոշեց Ճապոնիայի կառավարությանը հատկացնել 500 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` դրանով գործադիրը հայ ժողովրդի բարոյական պարտքն է կատարում:
Ճապոնական բարոյական կոդեքսի` Խագաքուրեյի համաձայն՝ առատաձեռնության վեհությունը գովելի է: Թեև Ճապոնիայի կառավարությունը հայտարարել էր, որ արտաքին ֆինանսական օգնության կարիք չունի, բայց ընդունեց այս նվիրատվությունը, քանի որ ըստ Խագաքուրեյի՝ սղության վեհությունը մեծ հոգու նշան է: Իսկ Հայաստանը, թեև ֆինանսապես հարուստ պետություն չէ, սակայն վերջին տարիներին անվերադարձ վարկեր է ստացել գյուղատնտեսության զարգացման համար և այժմ նույնիսկ սղության պայմաններում օգնության ձեռք է մեկնում: Հայկական բարոյական կոդեքսը նույնպես թույլ չէր տալիս անտարբեր մնալ բարեկամի դժբախտության նկատմամբ՝ անկախ նրանից՝ ինչ վիճակում ես դու գտնվում:
1861-62 թթ. ապստամբության ժամանակ Սասունի բնակիչները երկու պատվիրակ ուղարկեցին ֆրանսիական կայսր Նապոլեոն Երրորդի մոտ` խնդրելով նրան միջամտել: Որպես պատասխան` կայսրը հանձնարարեց ուսումնասիրել իրավիճակը` Զեյթուն ուղարկելով Կ.Պոլսում ֆրանսիական դեսպանատան պաշտոնյաներից մեկին: Դրան հաջորդեց Օսմանյան կայսրության կառավարությանն ուղղված նոտան այն մասին, որ Ֆրանսիան «միշտ էլ ճանաչել է, որ Զեյթունն անկախ է և ազատված է հարկերից»:
Այդ կապակցությամբ ֆրանսիացի ակադեմիկոս Ալբերտ Վանդալն իր «Հայերը և թուրքական բարենորոգումները» գրքում ներկայացնում է շատ ուշագրավ մի դրվագ. «Ֆրանսիան հանձն առավ Զեյթունի գործը և հասավ նրա ազատագրմանը: Երբ ութ տարի անց՝ 1870թ., հեռու Արևելքում հայտնի դարձավ, որ Ֆրանսիան ինքը պաշարված է, նվաճված և գտնվում է մահացու վտանգի մեջ, Զեյթունի մի քանի բնակիչներ, իրենց հոգևորականներից մեկի առաջնորդությամբ լքեցին հայրենի երկիրը… նրանք եկան, որ զինվորագրվեն մեր շարքերը և կռվեն մեզ հետ: Այն պահին, երբ մեծ ազգերը լքեցին մեզ և երես թեքեցին, այս համեստ, անգրագետ մարդիկ, այս կոպիտ լեռնցիները հիշեցին ինչ-որ ժամանակ ցուցաբերված օգնության մասին և եկան, որ վերադարձնեն պարտքը արյունով»:
Սուրեն Մանուկյան
Կոպիտ պոեզիա- թղթե վարդ
Իմ պատուհանին դու մի՛շտ կաս- թղթե կոշտ ծաղիկ,
ձեռքով պատրաստված,
Եվ բոլորը տեսնում են, որ դու թղթից ես ու կոշտ, անճարակ սարքած.
-Ես չեմ ամաչում, ուրիշներն ամաչում են այդպիսի ծաղկի համար`
իրենց պատուհանին:
Իմ պատուհանին դու միշտ կաս- թղթե կոշտ ծաղիկ,
Դրանով պարզ երեւում է իմ վառ սերը բոլոր ծաղիկների հանդեպ,
Որոնք առմիշտ բացակա են այստեղ,-
Դրանով- ակնհայտ է իմ վառ ցանկությունը,
Մեկընդմիշտ իմ կանչը` կենդանի ու բուրող վա՛րդը դեպի…
Ուրիշներն ամաչում են- ես չեմ ամաչում,
Որ ցանկությունս այդպես կոշտ է երեւում պատուհանիս,
Ես միայն սաստիկ պիտի ամաչեի ու տխրեի, թե չունենայի,
պատկերը ծաղկի- բնա՛վ,-
Թե ցանկությունս իսպառ կորսվեր` այդ ծաղկի տեսքով-
անհե՛տ:-
Գիտեք ի՞նչ, դուք հենց նրանք եք, որ չեն նվիրում ինձ
բուրող վարդեր,-
Իսկ ես, ձեզ հակառակ, ահա գովում եմ հենց իմ
Թղթե վարդը- կոպիտ պոեզիան,-
Որ զարդարում է, իրոք, իմ կյանքը:-
Այն իմ ճարտարությունն է` սերս ապրեցնելու առմիշտ,
Այն իմ ճարտարությունն է` ցանկությունս վեր պարզելու առմիշտ,
Այն իմ ձեռքն է, չեղած տեղը զարդարում է պատուհանս, առմիշտ:
Այն իմ սիրտն է, որ միշտ ծաղիկ է տալիս:
Ես սիրում եմ իմ ճարտար ձեռքը, որ միշտ պատրաստում է վարդ,
Ես սիրում եմ իմ ճարտար սիրտը, որ միշտ երազում է կյանք: