Օրերս մեր երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է մի խումբ դպրոցականների եւ գիտահանրամատչելի այնպիսի վարք է դրսեւորել, որ ներկաներից յուրաքանչյուրը կարողանա իրեն պատկերացնել կառավարության ղեկավարի դերում։ Read the rest of this entry »
Ժամանակին պաշտոնական օրացույցում մայիսի 28-ն արձանագրվեց որպես Հանրապետության օր, որպեսզի անկախության երկու տոն չունենանք եւ կարիք չլինի բացատրելու, թե անկախություններից ո՞րն է ավելի կարեւոր։ Read the rest of this entry »

Գարեգին Բ կաթողկիոսը հիմա Սայաթ-Նովա-Աբովյանի խաչմերուկում ճիշտ նույն տեղում է կառուցում իր համար նստատեղ, որտեղ ժամանակին` 17-րդ դարում «գիրացած, հաստացած ու հոռացած» Մելիքսեթ կաթողիկոսն էր ապրում. «Իր համար բնակության տեղ էր ընտրել Երևան քաղաք Կաթողիկե եկեղեցին` իր գլխին հավաքելով ազգականներին ու մերձավորներին և նրանց հետ Էջմիածնի սուրբ աթոռի մուտքով ու արդյունքով փափկակենցաղ, մեղկ ու լայն կյանքով էր ապրում»,- գրում է Դավրիժեցին:
Կոմիտաս վարդապետ Հովնանյանը զայրույթով աղաղակում էր, թե Եհովայի վկան տեր Եսայուն ասել է «կոկորդդ կկրծեմ»: Ասել է, թե չէ, չգիտեմ, բայց որ հայ հոգևորականները էրկու ղուռուշի ու իշխանության համար հա՛մ իրար կոկորդ են կրծել հա՛մ էլ ժողովրդի կոկորդը, համ էլ երկիրը օտարների ասպատակության մատնել, ես չեմ ասում, այլ հենց հայ հոգևորական, վարդապետ Առաքել Դավրիժեցին է պատմում իր «Պատմության» մեջ:
Դավրիժեցին ներկայացնում է հայ ժողովրդի 60 տարվա պատմությունը` 1602-ից մինչև 1662թ.: Երևում է, թե նա ինչպես է բարեխիղճ լրագրողի պես փաստերը ուսումնասիրել, նույն դեպքի վերաբերյալ տարբեր կարծիքներ ներկայացրել ու բացել ամբողջ Էջմիածնի իրական դեմքը, թե ինչպես են երեք կաթողիոսներ գահի համար կռիվ տալիս, իսկ էն երկուսը Շահ Աբասին բերում երկրի վրա, որ կաթողիկոսությունը հետ առնեն երրորդի ձեռքից:
Մայիսյան հերոսամարտերի խորհուրդը
1918թ. մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը հայտնի արդյունաբերող Արամյանցի տանը երկար քննարկումներից հետո ընդունեց Ավետիս Ահարոնյանի, Ալեքսանդր Խատիսյանի, Հովհաննես Քաջազնունու և Նիկոլ Աղբալյանի կողմից կազմված հետևյալ հայտարարությունը. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանությունը»: Այսպես անշուք, ոչ հանդիսավոր մի հռչակագրով փաստվեց հարյուրամյակներով կորսված Հայկական պետականության վերականգնումը: Սակայն իրականում այն նվաճվեց հաղթանակներով և ոչ թե այս մի քանի տողով: Read the rest of this entry »
Եկեղեցու դերը հայոց պատմության մեջ
Շաբաթվա ընթացքում մի քանի դեպքեր ստիպեցին վերստին անդրադառնալ հայ իրականության համար մշտապես առանցքային մի թեմայի` մեր պատմության մեջ եկեղեցու դերին:
Ապրում եմ եկեղեցու հարևանությամբ և կարծում էի, որ գոնե ես ապահովագրված եմ աղանդավորականների հոգեորսությունից: Սակայն այս շաբաթ նրանք նաև իմ դուռը ծեծեցին:
Զուգադիպությամբ այդ նույն օրը տեղեկացա, որ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում երկու Եհովայի վկա փորձում էին քարոզչություն անել, և երբ նրանց մոտեցել է Տեր Եսայի քահանան ու խնդրել հեռանալ եկեղեցու տարածքից, նրանք հարձակվել են քահանայի վրա, հարվածել նրան և խլել բջջային հեռախոսը: Ինձ համար եկեղեցու բակում հոգեորսությամբ զբաղվող աղանդավորը մեր հոգևոր անվտանգության սպառնալիք է: Read the rest of this entry »
Ի՞նչ է եղել Եսայի քահանայի և Եհովայի վկաներ Անդրանիկ Մակվեցյանի և Սամվել Գրիգորյանի միջև և որտե՞ղ է եղել: Եսայի քահանան հայտարարում է, որ մայիսի 15-ին Եհովայի վկաները Բանգլադեշի Սուրբ երրոդություն եկեղեցու բակում քարոզչություն էին անում, ինքը մոտեցել է և ասել որ եկեղեցու տարածքից հեռանան, փորձել է հեռախոսով նկարել նրանց, իսկ Եհովայի վկաները խփել են իրեն ու ասել ` կոկորդդ կկրծեմ:
Որոշել էի այլեւս չգրել երրորդ ուժի մասին՝ չլինելիք-չստացվելիք այդ բանի քննարկումը համարելով պարապ զբաղմունք, բայց երբ «Առաջին լրատվական»-ի կայքում կարդացի «Նոր ժամանակներ կուսակցության» ղեկավար Արամ Կարապետյանի հարցազրույցը, հասկացա, որ վերջակետը դեռ դրված չէ։ Read the rest of this entry »
Իսպանիայի՞ն ձեն տամ թե՞ Էստոնիային. Իսպանիային, որ անգլերեն չի երգում, Էստոնիային էլ որ պատանի հմայիչ աղջնակի երգը քիչ թե շատ լսվող ա: Ի վերջո Էստոնիայի վրա sms ուղարկելով 200 դրամ ծախսեցի, բայց որ Հայաստանի միավորները ասեցին, ոնց որ Էստոնիա հեչ չկար մեջները, իմ ձենը կոպեկի արժեք չէր ունեցել, Էստոնիան էլ բռնեց նախավերջին տեղը: Ափսոս: Թե՞ ֆրեյդյան-անգիտակացականով 19 համարին ձեն տվի: Չէ, sms-ներիս մեջ մնացել է` 08 համարին եմ ուղարկել: Եթե Ադրբեջանին ձեն տայի, հետաքրքիր է, ԿԳԲ-ն հետևիցս կգա՞ր(Ադրբեջանում հայ երգչին ձեն տվողներին տարել էին ԿԳԲ), թե՞ Հայաստանը ավելի դեմոկրատական է, քան Ադրբեջանը: Չէ, էսպիսի էքպերիմենտների պոզիցիան Գեորգի Վանյանինն է:
1918թ. մայիսին Մառնայի երկրորդ ճակատամարտը կասեցրեց Գերմանիայի առաջխաղացումը և բեկում մտցրեց Առաջին աշխարհամարտի ռազմաճակատներում: Հոկտեմբերի 14-ին սկսվեց Անտանտի պետությունների ընդհանուր հարձակումը, իսկ նոյեմբերին ամերիկյան բանակը ճեղքեց ռազմաճակատը, և գերմանական զորքը ստիպված էր ընդհանուր նահանջի դիմել:
Վերջնական ջախջախումից խուսափելու համար նոյեմբերի 7-ին գերմանական պատվիրակության ավտոմեքենան սպիտակ դրոշի ներքո հատում է ռազմաճակատի գիծը և գալիս Կոմպյենյան անտառ՝ հանդիպելու ֆրանսիական մարշալ Ֆոշի հետ: Նույնիսկ ձեռք չմեկնելով՝ Ֆոշը հարցնում է. Read the rest of this entry »
Դու հիշո՞ւմ ես տարին այն, երբ ծառերը բոլոր կտրեցին,
Հետո անձրեւները` ամիսներ, ամիսներ շարունակ,
Մեր զորքերն արդեն վերցըրել էին Քարվաճառը,
Դեռ ոչ ոք չգիտեր, թե ինչով կավարտվի պատերազմը:
