Արդիականացում եզրը հետաքրքիր խնդիր է առաջացնում: Եթե խոսում ենք արդիականության մասին, ապա պետք է փորձենք հասկանալի դարձնել՝ ի՞նչ է արդին: Հարցը կարող է տարբեր պատասխաններ ունենալ, նայած թե ո՛ր կողմից ենք մոտենում նրան: Տվյալ դեպքում կփորձեմ արդիի միայն մեկ մասնավոր առումը լուսաբանել՝ նույնացնելով արդին ներկայի հետ: Read the rest of this entry »
Բլոգիս այցելուները հաճախ են հարցնում, թե ինչու իմ տեքստերում «է» օժանդակ բայի տեղ «ա»-ն եմ գործածում: Ամեն անգամ նույն հարցին պատասխանելուց հոգնեցի ու որոշեցի, որ ավելի ճիշտ կլինի դրա մասին առանձին տեքստ գրեմ, ու եթե նորից հարցնեն, միանգամից գրածս տեքստին հղում անեմ: Read the rest of this entry »
Ա1+-ով իմ վերջին ելույթը` կոալիցիա-ՀԱԿ երկխոսության մասին, դրված ա Յութուբում, տակը`լիքը հայհոյանքներ: Թե ասա` Մարինե, ինչի՞ ես խոսում, գոնե էս շոգերին լռի մի քիչ, թող` թող մարդիկ լիաթոք ուրախանան, ինչի՞ ես հարամ անում իրանց ուրախությունը: Մանավանդ որ` միամիտ, էրեխու պես ջահելներ կան ՀԱԿ-ում մնացածների մեջ, մեկը նույնիսկ ինձ նամակ էր գրել թե` տեսա՞ր որ սխալ էիր մեզ քննադատում, տեսա՞ր որ հաղթեցինք մենք: Փաստորեն մարդկային տեսակ կա, որ ամեն գնով ուրախություն ա ուզում, թեկուզ խաբես իրան, մենակ թե` հնարավորություն տաս որ ուրախանա: Read the rest of this entry »
Հայ առաքելական եկեղեցին մեր հասարակության կողմից ընկալվում է ոչ թե որպես սոսկ կրոնական կազմակերպություն` նման այլ կազմակերպությունների շարքում, այլ որպես կարեւոր ազգային ինստիտուտ, կարեւոր ազգային ավանդույթի կրող, եւ այդ ընկալումը հնարավոր չէ հաշվի չառնել: Սակայն կաթողիկոսի գահընկեցության անհրաժեշտության այլ փաստարկները ներկայացնելուց առաջ պետք է շատ հակիրճ պատմական էքսկուրս կատարենք, որպեսզի վերացնենք որոշակի թյուրըմբռնումները, որոնք նկատելի են Հայ եկեղեցու հետեւորդների մի մասի մոտ` այս հարցի հետ կապված: Խնդիրն այն է, որ հայկական եկեղեցական ավանդույթի տեսանկյունից միանգամայն նորմալ եւ ընդունելի երեւույթներ են թե՛ կաթողիկոսների եւ բարձրաստիճան այլ հոգեւորականների քննադատությունը, թե՛ հարկ եղած դեպքերում կաթողիկոսի գահընկեցությունը: Read the rest of this entry »
«Արա, դե ավելի սուր կպեք, ձեզ ի՞նչ եմ ասել, արտահերթ ընտրությունը լավ ա, ապրեք, պահանջեք: Ձեր կպնելու գործը լավ արեք մինչև ընտրություններ, որ գործ տամ, թե չէ որ լավ չկպնեք, մարդ ես, մարդիկ կարող ա մտածեն թե իսկական ընդդիմությունը դուք չեք ու գնան ուրիշի ձեն տան, ձեր ձեռն էլ բան չընկնի»,- սա է Սերժ Սարգսյանի մշտական ուղերձը իր ջեբում գտնվող ընդդիմությանը` ՀԱԿ-ին: Ու որպեսզի իր իրական հակառակորդները լավ հասկանան դա, նա պարբերաբար ՀԱԿ-ի կենացն է խմում: Մի կենաց ճառ էլ ասեց մի քանի օր առաջ` արտագաղթի վերաբերյալ խորհրդակցությունում. «Ազատ արտահայտվող ու երկրի զարգացման խնդիրների շուրջ մտահոգություններ հնչեցնող և սուր քննադատող ընդդիմությունը մեր երկրի ու մեր ժողովրդավարության ձեռքբերումն է, որը բոլորին չէ, որ տրված է»:
Դուք մտածե՞լ եք հեչ` մտքերը ո՞նց են տարածվում էս ու էն կողմ, ի՞նչ ձեւով են մի մարդուց անցնում մյուսին: Ասենք` ես հիմա մի բան եմ գրում, դուք կարդում եք: Իմ արտահայտած մտքերը անցնո՞ւմ են ձեզ, թե՞ չեն անցնում: Երեւի կասեք` եթե համաձայն լինեք, անցնում են, եթե չէ` չէ: Բայց ամեն ինչ էսքան պարզ չի իրականում: Read the rest of this entry »
«Ինչո՞ւ է ձեր ֆիլմում ամեն ինչ վեց օրվա ընթացքում լինում,- հարցնում է հանդիսատեսը «Թուրինյան ձին» ֆիլմից հետո ռեժիսորին` Բելա Տարրին:
«Որովհետև աստված էս քաքը վեց օրում ստեղծեց»,- պատասխանում է Տարրը անգլերեն:
Հայ թարգմանչուհին ստեղծագործաբար է թարգմանում` որովհետև աստված վեց օրում ստեղծեց աշխարհը:
«Մելանխոլիան» մոտենում-մոտենում է, գալիս-գալիս է ու բախվում է երկրին: Հսկա էկրանը պատում է «Մելանխոլիան», երկիրը հրդեհվում է, հետո էկրանը մթնում է` սևանում(մելանխոլիա հայերեն` սևամաղձություն) ու հանդիսատեսին ստիպում նստած մնալ տեղում, մինչև հայտնվեն դերասանների անունները:
Ֆաննի Արդանի դիմագծերը չէին երևում Կինո Մոսկվայի կապույտ դահլիճում, երբ նա ասում էր` Հայաստանը իմ սրտում է: Չէր երևում որտև մութ էր, կիսախավարի մեջ էր խոսում: Ճիշտ է, մեր դիմաց «Հարևանուհի» ֆիլմի Արդանը չէր, այսուհանդերձ 62-ամյա իմաստությամբ հարստացած հմայիչ դիմագծերը արժանի էր հիացմունքի, բայց, ցավոք, հանդիսատեսին մնում էր հիանալ նրա բարեկազմ կազմվածքով ու սլացիկ ոտքերով… և մեկ էլ որ Հայաստանից երկու բան իր հետ կմնա` ցեղասպանության թանգարանը և Փարաջանովի թանգարանը:
Ամառ էր, երբ որ վերջինները հեռացան: Քաղաքում մնացինք ես ու Դավիթը: Սկզբում շատ անսովոր էր քաղաքը առանց մարդկանց : Հետո սովորեցինք:
Վերջ, ասեց Դավիթը: Ո՞վ կպատկերացներ էսքան մաքուր, էսքան կլասիկ վերջաբան:
Հետ կգան, ասեցի ես:
Էլ մի սկսի հեքիաթներ պատմել, ջղայնացավ Դավիթը: Ինչի գնացի՞ն, եթե հետ էին գալու: