Aug 31
Հրանտ Տեր-Աբրահամյան

Խորհդանշական է, որ հայերիս վերջին սուրբը՝ 1409 թ.-ին մահացած Գ. Տաթեւացին է: Այս իրողությունը առավել տարօրինակ է դառնում, եթե հաշվի առնենք, որ աշխարհի մյուս քրիստոենական եկեղեցիների սրբերի ցուցակները շարունակ «թարմացվում» են՝ ներգրավելով ընդհուպ մինչեւ 20 –րդ դ-ում ապրած անձանց: Հատկանշական է վրացական եկեղեցու օրինակը, որը սրբացրել է ոչ միայն 19-20-րդ դդ.-ի եկեղեցական գործիչներին ինչպիսիք են կաթողիկոսներ՝ Կյուրիոն Բ (1917-18) եւ Ամբրոսիոսը (1921-27) կամ աստվածաբան Գրիգոլ Փերաձեն (1899-1942), ալլեւ աշխարհիկ գործիչների եւ գիտնականների, ինչպիսք են՝ պատմաբան եւ հնագետ Էքվթիմե Թաղաիշվիլին (1863-1953) եւ բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ իշխան Իլյա Ճավճավաձեն (1837-1907): Խնդիրն, իհարկե, զուտ եկեղացական եւ աստվածաբանական չէ: Read the rest of this entry »

Aug 28
Մարինե Պետրոսյան

Հայաստանից հեռացողների մասին նախորդ նյութիս պատճառով ահագին մարդ նեղացավ ինձանից: Մի մասը արտահայտվում ա, ավելի մեծ մասը` չէ: Դե ասա`Մարինե, չգրեիր էլի էտ նյութը: Իբր թե քիչ չուզողներ ունեիր, հիմա էլ նոր մարդկանց ես ցավ պատճառում ու քո դեմ հանում: Read the rest of this entry »

Aug 28
Հրանտ Տեր-Աբրահամյան

Հրապարակային խոսքում հաճախ կարելի է հանդիպել այսօրվա Հայաստանում տիրող կարգերի՝ «ֆեոդալական», «ֆեոդալիզմ», եւ կառավարական ու տնտեսական վերնախավի՝ «ֆեոդալներ» բնութագրմանը: Ընդ որում, այդ  բնութագրումը ունի հստակ բացասական երանգավորում: Այդ երանգը սակայն միակ հստակ բանն է, որը կարելի է ասել ֆեոդալիզմ եզրի օգտագործման հետ կապված: Իմաստի տեսակետից այդ եզրը ներկայիս հայաստանյան կոնտեքստում զուրկ է որեւէ հստակությունից՝ գրեթե նույնանալով անբովանդակ հայհոյանքի: Իհարկե, հրապարակախոսությունից (այդ թվում հրապարակային քննարկումներից) միշտ չէ, որ կարելի է պահանջել եզրերի օգտագործման գիտական ճշգրտություն, սակայն, թվում է, որ «ֆեոդ-» արմատից ծագած եզրերը մեր հրապարակային խոսքում «հաջողությամբ» լրացնում են «պարազիտ» բառերի շարքը, որոնց իմաստի եւ օգտագործման հստակության մասին ոչ ոք չի հոգում, եւ որոնք ստեղծում են «հավելյալ գոյությունների» կուռ մի զորասյուն՝ խանգարելով իրականության անմիջնորդ ընկալմանը, այսինքն եւ իրականության փոփոխությանը ուղված գործնեության արդյունավետութանը: Թվում է, թե գործ ունենք զուտ ակադեմիական խնդրի հետ: Իրականում, սակայն, այստեղ նշմարվում է լուրջ աշխարհայացքային, ու, թերեւս, լայն իմաստով՝ քաղաքական ենթատեքստ:

Ո՞րն է ենթատեքստը: Այսօրվա Հայաստանը ֆեոդալական բնութագրելը, ըստ էության, նշանակում է երկրի հետամնացությունը բացատրել գերազանցապես միջնադարյան պատմական ժառանգությամբ: (Իհարկե, «բացատրոթյուն» ասվածը տվյալ դեպքում բավականին լայն պետք է հասկանալ, քանի որ խոսքը հաճախ ոչ թե գիտակցված դիրքրոշամնա մասին է, այլ ենթատեքստի, որը կարող է եւ չգիտակցվել եզրը օգտագործողի կողմից): Հետեւաբար, երկրի արդիականացումը այս պարագայում, պետք է հասկացվի որպես «ֆեոդալիզմի», այսինքն` միջնադարից ժառանգած պատմական ավանդույթի հաղթահարում: Կարծում եմ, սակայն, որ ներկայիս Հայաստանում «ֆեոդալիզմ» փնտրողները սխալվում են մի քանի կետերում, եւ այդ սխալները ունեն կարեւոր գործնական հետեւանքներ: Փորձենք տեսնել այդ սխալները:

Նախ՝ կարծում եմ դժվար չէ հերքել, որ այսօրվա Հայաստանում ֆեոդալիզմ չկա, ֆեոդալիզմի ինչպիսի սահմանում էլ ընդունենք: Եթե ընդունենք մարքիստական դասական սահմանումը՝ ֆեոդալիզմը հասարակական-տնտեսական «ֆորմացիաներից» մեկն է, որը նախորդում է կապիտալիզմին, եւ որը հիմնված է հողատերերի կողմից գյուղացիների շահագործման վրա: Այսօրվա Հայասատնում տիրապետողը կապիտալիստական հարաբերություններն են, որոնք հիմնված են կապիտալի կուտակման վրա: Կարծում եմ, դժվար կլինի գտնել մեկին, ով ժխտի այն փաստը, որ այսօրվա Հայաստանի տնտեսական հարաբերություները կապիտալիստական են եւ վատ թե լավ, բայց ինտեգրված են համաշխարհային համակարգի մեջ: Հարցը միայն այն է, թե այդ տնտեսական հարաբերությունների ո՛ր մասն է իրականում ձեւավերվել սովետական համակարգի ընդերքում, իսկ ո՛ր մասը 90-ականների բարեփոխումների արդյունք են: Իհարկե, ֆեոդալիզմի սահմանման բազմաթիվ այլ՝ ոչ մարքսիստական տարեբարկենր կան, (ոմանք էլ, ըդհանրապես մերժում են «ֆեոդալիզմ»-ը որպես ճշգրիտ պատմագիտական եզր): Նպատակներիս մեջ չի մտնում այդ սահմանումների մանրամասն ներկայացումն ու վերլուծությունը: Նշեմ միայն, որ դրանց զգալի մասն, ի տարբերություն մարքսիստական մոտեցման շեշտը դնում են ոչ թե տնտեսական, այլ հասարակական հարաբերությունների վրա: Այդպես հասկացված ֆեոդալիզմը ենթադրում է ռազմական ազնվականության խավ, հողատիրական հատուկ ձեւ, սյուզերեն-վասալ հարաբերություններ եւ այլն: Շատ կարեւոր են նաեւ այն աշխարհայացքային, մշակութային, էթիկական եւ էսթետիկական ձեւերը: Դժվար է գնտել մի իրապես ֆեոդալական հասարակություն, ուր առաջ չգան հատուկ «ասպետական կոդեքսներ», ուր էթիկան չկրի յուրահատուկ էսթետիզմի ուժեղ ազդեցությունը եւ այլն: Վերջապես, դժվար է նաեւ բերել «ֆեոդալական» բռնկալաության կամ դիկտատուրայի համոզիչ օրինակներ՝ կենտրոնացումը առհասարակ բնորոշ չէ ֆեոդալիզմին: Վիճելի է նաեւ ֆեոդալիզմի աշխարհագրական ընդգրկման խնդիրը: Դասական մարքսիստական սխեման ֆեոդաիզմը միջնադարյան ունիվերսալիա է համարում: Բայց նման լայն մեկնաբանությունը ըոնւնված չէ ոչ մարքիսիստ պատմաբանենների մեծ մասի կողմից: Ֆեոդալիզմը քիչ թե շատ ընդունված եզր կարելի է համարել միայն Արեւմտյան Եվրոպայի միջանադարի համար: Միեւնույն ժամանակ դժվար չէ նկատել արեւմտաեվրոպական ֆեոդալիզմի շատ մոտիկ համակարգեր, ասենք՝ միջնադարյան Ճապոնիայում, կամ՝ Հայաստանում ու Վրաստանում: Իսկ, օրինակ, Գյոռնին ֆեոդալական է կոչում խեթերի հասարկությունը, որը մեղմ ասած, միջնադարին չի վերաբերվում: Մյուս կողմից, միջնադարի այնպիսի կարեւոր հասարակություններ ինչպիսիք են Բյուզանդիան, Չինաստանը, Արաբական խալիֆայությունը, կարծես, դուրս են մնում ֆեոդալիզմի «տիրույթից»: Կարելի է ենթադրել, որ ֆեոդալիզմը ավելի բնորոշ է այս կամ այն քաղաքակրթության ծայրամասային կամ կայսերական կենտրոնացումից դուրս գտնվող տարածքներին: Ինչեւէ, այսպես հասկացված ֆեոդալիզմը է՛լ ավելի է կասկածելի է դարձնում այդ եզրի օգտագործման իմաստը ներկայիս Հայաստանի նկատմամբ: Ճիշտ է, միջնադարյան Հայաստանը գոնե Արշակունիների շրջանում եւ հետագա դարերում՝ մինչեւ Զաքարյաններ եւ Կիլիկիայի թագավորություն (13-14 դդ.) իր հասարակական հարաբերություններով եւ մշակույթով բավականին մոտ է արեւմտաեվրոպական դասական ֆեոդալիզմին: Բայց այսօրվա հայերի ու այդ պատմական շրջանի միջեւ մեծ ժամանակագրական տարածություն կա. գոնե 14-րդ դարից հետո հայերը գրեթե զրկվում են ազնվական սեփական դասից, հետեւաբար նաեւ դրան բնորոշ մշակույթից իր էթիկայով եւ էսթետիկայով հանդերձ: Հայերի ճնշող մեծամասնությունը մնում է գյուղացի, իսկ տիրապետող եւ ճաշակ թելադրող դասը առեւտրականներն են, հետագայում էլ հայկական բուրժուազիան: Այսօրվա հայերը «ծագումով» բուրժուական ազգ են, այլ ոչ թե «ֆեոդալական»: Այսօրվա Հայաստանում չկա ֆեոդալիզմին բնորոշ էթիկայի եւ էսթետիկայի որեւէ ուշադրության արժանի մնացուկային նմուշ, որը հնարավոր կլիներ էական համարել երկրում իրավիճակ ձեւավորելու առումով:

Սակայն այսքանը, թերեւս, ամենաէականը չէ: Ավելի հեատքրքրիր է այն, որ օրինակելի համարվող ասյօրվա եվրոպական արժեքներից շատերը, ձեւավորվել են հենց միջանադարյան՝ դասական ֆեոդալիզմի Եվրոպայում: Իհարկե, այսօրվա Եվրոպան ֆեոդալական չէ, եւ որպես այդպիսին կայացել է հաճախ միջնադարի ժառանգության հաղթահարման հաշվին: Բայց ամեն ինչ այքդան միանշանակ չէ: Պետք չէ մոռանալ, որ աբսոլյոտիզմի դեմ ուղված հեղափոխությունները (աբսոլյոտիզմն էլ, ի դեպ, ձեւավորվեց ոչ թե դասական ֆեոդալիզմի, այլ վաղ կապիտալաիստական հարաբերությունների շրջանակում) որոշակի ժառանգական կապ ունեն միջնադարյան դասայաին ներկայացչության համակարգի հետ: Հավասարության եւ ազատության մասին պատեկարցումները նույնպես սկզբնապես ձեւավորվել են ֆեդոալական՝ ասպետական համակարգի շրջանակներում, թեեւ այդտեղ դրանք վերաբերվել են ոչ թե ողջ բնակչությանը, այլ միայն առանձին հասարակական խմբին: Բայց նույնիսկ այդ սահմանափակ մեկնաբանությունը հակադրվում է նույն աբսոլյոտիզմի կամ, ասենք, արեւելյան բռնակալության եւ կայսերական բյուրոկրատիզմի շրջանակենրում տիրող պատկերացուներին, ուր ազատ ու ինքնիշխան է համարվում միայն տիրակալը կամ միայն պետությունը: Մարդու արժանապատվության մասին պատկերացումները, կնոջ նկատմամբ հարգալից վերաբերմունքը, պատերազմ վարելու սկզբունքները եւ այլն նույնպես սկզբնապես ձեւավորվում են ֆեոդալական՝ ասպետական էթիկայի շրջանակներում: Միջնադարում է ձեւավորվում նաեւ քաղաքների եւ համալսարանների ինքնավարության ծագումնաբանությունը: Ֆեոդալական՝ միջնադարյան ժառանգությունն այդ առումով այսօր էլ մեծ դեր է կատարում եվրոպական քաղաքակրթության մեջ: Հետաքրքրիր է, որ արեւմտականացման եւ արդիականացման առավել հաջող փորձերից է Ճապոնիայի  փորձը, որի միջնադարը շատ նման էր արեւմտաեվրոպականին, ի տարբերություն, ասենք, Չինաստանի կամ Ռուսաստանի, որոն ունեն տարբերվող պատմական փորձ: Թերեւս, ուշագրավ է, որ մեր տարածաշրջանում էլ Վրաստանը՝ մի երկիր, ուր դասական ֆեոդալիզմը տիրապետող էր մինչեւ 19 դար, եւ ուր այսօր էլ ֆեոդալիզմի մնացորդները շատ-շատ ավելի ակնհայտ են քան Հայասատանում, նույնպես աառաջատար է թվում դեպի արդիականացում գոնե իր ձգտմամբ, եթե չասենք նաեւ ավելի ակնառու հաջողությամբ:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա, ինչպես նշեցի, դասական ֆեոդալիզմի շրջանը մեզ մոտ ավարտվեց 14 –րդ դարում: Եվ, կարծում եմ, անհույս է փնտրել, մինչեւ 14-րդ դարում եղածի մեջ մեր այսօրվա խնդիրների պատճառները, առավել եւս պայքարել ուրվականների հետ: Ավելին, հաշվի առնելով, մեր միջնադարի նմանությունը արեւմտաեվրապական միջնադարին (եւ տարեբրությունը բյուզադականի տիպի միջնադարից), մեր ֆեոդալական՝ միջնադարյան ժառանգությունը որոշ չափով կարող է նույնիսկ դաշնակից, այլ ոչ թե հակառակորդ դուրս գալ երկրի զարգամցամն եւ արդիականացման գործում: Իհարկե եթե այդ ժառանգությունը համապատասխանաբար մեկնաբանվի եւ վերաիմաստավորվի, քանի որ դրա կենդանի մնացորդերը իրականում գրեթե բացակայում են, եւ մնում է միայն աշխատանք տեքստերի եւ խորհդանիշների հետ: Իսկ ներկայիս Հայաստանի խնդիրների ակունքները պետք է փնտրել ոչ թե ֆեոդալիզմի՝ ազգային պատմական ժառանոգւթյան, այլ ավելի ուշ պատմական շրջաններում, հատկապես սովետական անավարտ կամ ձախողված արդիականության շրջանում:


Aug 24
Մարինե Պետրոսյան

Արտագաղթի թեման վերջերս ֆեյսբուքում բավական սուր քննարկումների առարկա ա դարձել:  Հարցն էնքան ա սրվել, որ լրիվ ուրիշ թեմայով գրված ստատուսների ու հղումների տակ` մեկ էլ առաջ ա մղվում ու դառնում վիճաբանության նյութ: Իմ էս տեքստում ես ոչ թե էտ վիճաբանություններն եմ ուզում շարունակել, այլ հարցը մի քիչ ուրիշ կողմից եմ ուզում դնել: Դուք նկատե՞լ եք, որ հանդուրժողականության մասին պատկերացումը մենք մեր մտքում էնքան ենք ձգել, որ հասցրել ենք, ներողություն արտահայտությանս, ախմախության: Read the rest of this entry »

Aug 23
Հրանտ Տեր-Աբրահամյան

Իմ պատը պատկանում է հայ ժողովրդին, ինչպես չինական պատը՝ չինական, իսկ բերլինյանը….բերլինյան ժողովդրին:

Մարդ կա իմ պատին գլուխը պատով ա տալիս, մարդ կա իրան պատեպատ ա տալիս, մարդ կա պատային վիճակի մեջ ա ընկնում, մարդ կա պատի տակ գիշերը թաքուն չիշիկ ա անում. կյանք ա՝ եռում ու զռում ա, լռում ու կռում ա, կռվում ու կրվում ա, դրդվում ու մղվում ա, սղվում ու սիրվում ա, մեռնում ու հառնում ա, մեկ-մեկ կռանում ա, հաճախ էլ կզում ա, արթնանում ու քնում ա, քննվում ու ստուգվում ա, սսկվում ու զսպվում ա, սկսվում-վերջանում ա, իջնում-բարձրանում ա, նույնի՛սկ՝ բարգավաճո՛ւմ ա, համբուրում ու պաչում ա, երկրպագում ա….

Իմ պատն իմ պատումն ա, եւ հայոց պատմությունն ա. նոր եւ նորագո՛ւյն, հին եւ հնագո՛ւյն, միջին ու միջա՛կ. մեր պատկե՜րն ա մերկ ու պատճե՜նն անպաճույճ՝ այստեղ կա հաճույք ու հեշտանք, սղաճ ու տանջանք, գժտում ու հաշտ կյանք, հառաչա՛նք, բառաչա՛նք, զառանցա՛նք, բարբաջա՛նք, տրտունջ ու մարմանջ, վարդ ու կակաչ, որքա՛ն մարդ՝ այնքա՛ն դարդ, հետ ու առաջ, կարծիք ու կասկած, կսկիծ ու վարկած, հարբա՛ծ, հաբրգա՛ծ, կյանքից հոգնած, բեզարած-դինջացած, մեկ-մեկ շա՜տ հղպացած, գլուխը կորցրած ու լրիվ կործանված, կարկամա՛ծ, կարկատա՛ծ, իր յարին կարոտած:

Իմ պատն իմ պատիվն ա, մեկ-մեկ իմ պատիժն ա. մերթ ընդ մերթ այստեղ անպատվում են, դեպք էլ կա՝ պատկառում են: Ոմանք ստեղ ճկռում են, այլոք ստեղ ճգնում են, ուրիշները՝ ճեմում են, շատերը՝ ճչում են, մյուսները՝ ճնշվում են. ճկունները՝ ճոճվում են, ճարտարները՝ ճախրում են, ճիզվիտները՝ ճշտում են, իսկ հաղթողը ճը՛շմարտությո՛ւնն է, որն անընդատ ճշգրտվում ու ճյուղավորվում է:

Իմ պատին պատահում են անպատեհ դեպքեր, բայց նաեւ լսվում են պատշաճ խոսքեր, բացահայտվում են պատճառահետեւանքային կապեր, լինում է նաեւ հարց ու պատասխան, դատ ու դատաստան, համապատասխան հայցեր, հայկական բոցեր, պատահական հայտնված մազոտ պ*եր, հայի թախծոտ աչքեր, նավսոտ թարս հայացքներ, ի հայտ եկաց հակասություններ, քաղաքական հալածանքներ, աղիքային հիվանդություններ, աղոտ հիշողություններ ու աղճատված հույսեր, աղջիկնե՛ր, տղանե՛ր, աղանե՛ր, պարոննե՛ր, բարոննե՛ր, արինե՛ր, չարինե՛ր, հայեր ու թուրքեր, արքաներ ու չարքեր, չարքաշ բանվորներ, բարդ բարդույթներ, զարտուղինե՛ր, խճողինե՛ր, աղիողորմ աղոթքներ, աղաչանքնե՛ր, բարի մաղթանքներ, մեղմիկ մայրեր ու հերսոտած հայրեր, եղբայրներ եւ քույրեր, советской армии боец-ներ, եւ ուղղակի պիզդեցներ, աղետնե՛ր, առնետնե՛ր, կոռնետնե՛ր, նենգ ոսոխի որագայթեր, դարանակալ գազաններ, նետ ու աղեղ, սոխ ու պղպեղ, մուկ ու մկնդեղ….

Պատս՝ պատկան մարմի՜ն է, ամուր պատսպա՜ր է, անառիկ պարի՜սպ է, պարապության դարմա՜ն է, անառակ պարմանուհի՜ է, խա՛ղ է եւ պա՛ր է, խաղաղ հանգրվա՛ն է, մի խոսքով՝ բոլորի՛ համար է, շատերին հարմար է, ճերմակ մարմա՜ր է, հար եւ նման է, հային հարիր է, հաց ու պանիր է, բայց նաեւ՝ լպիրշ ու արբշիռ է, լկտի՜, լկստվա՜ծ, լիրբ ու հարբած, պիղծ ու պղծված, փողերը մսխած, ծախսերը փակած, պճնուհի փչացած, ծակված ու ծախված, ծեծված՝ սյունին գամված անրագանքի, գանահարված, առավոտից մինչեւ լուսաբաց:

Հաճախ պատս պատերազմի դաշտ է, ուր կազմ-պատրաստ զորագնդերը՝ հայոց քաջարի պատանիները, արի ու խիզախ պատրիկները, կամավոր ռազմիկները, բայց նույնիսկ նուրբ հասմիկ աղջիկները պատառոտում են հին պատվիրանները: Ու նրանք ցնցվում ու ցնծում են, ցնդում-ցնորո՜ւմ են, անկապ ստեղ ցցվում են, ծնվում եւ մեռնում են, ծլում ու ծաղկում են, ծաղցրում ծիծաղում են, ծանակում ու խնդում են, խժռում ու գռփում են, ժխտում ու հերքում են, քանդում ու քակում են, սաղ խառնում ու գնում են, խռովում ու լքում են. մնացողները լացում ու ողբում են, լիուլի բողոքում են, խմում ու լակում են, լազվում եւ լիզում են, իրար լպստում են, լիալուսնին գայլի պես ոռնում են, նորալուսնին լվացվում լողանում են, ոռները մաքրում են ու չքվում չքանում են:

Հրանտ

Aug 19
Մարինե Պետրոսյան

Պատերազմի օրենքը թշնամուն ոչնչացնելն ա: Քաղաքացիական կռիվն էլ պատերազմի տեսակ ա: Ու ավելի սարսափելի, քան սովորական պատերազմը: Որովհետեւ սովորական պատերազմը երկրների միջեւ ա լինում ու դրա դեպքում թշնամին հեշտ ճանաչելի ա. եթե Գերմանիայի դեմ ես կռվում` գերմանացի զինվորն ա, եթե Ադրբեջանի դեմ ես կռվում` ադրբեջանցի զինվորը:  Ուրիշ դեմք ունի, ուրիշ լեզվով ա խոսում:  Իսկ քաղաքացիական կռվի դեպքում թշնամին քո դեմքն ունի, քո լեզվով ա խոսում, դու իրան պետք ա տարբերես ու հայտնաբերես քո նմանների միջից: Read the rest of this entry »

Aug 17
Սուրեն Մանուկյան

Տեսարան հայկական առաջին օլիմպիական խաղերից: "Մարմնամարզ" ամսագիր

Օգոստասի 13-ին Երևանում բացվեցին Համահայկական խաղերը: Մոտ մեկ շաբաթ հայկական տարբեր քաղաքների և համայնքների թիմերը մրցելու են յուրատեսակ հայկական Օլիմպիական խաղերում: Սակայն իրականում սա ոչ թե Երրորդ հանրապետության օրոք ծնունդ առած երևույթ է, այլ ընդհանտած մի ավանդույթի վերականգնում, որը բնականոն կերպով շարունակեց դարասկզբին Օսմանյան կայսրությունում անցկացված յոթ Հայկական Օրիմպիական խաղերը: Read the rest of this entry »

Aug 16
Վահան Իշխանյան

Ես ասի բուրումնավետ հեղուկ է ապակյա սրվակի մեջ, կկաթացնեմ սափորում, տակից կրակը կվառեմ, ու տունը բուրմունքը կբռնի: Մի հատ բացեմ հոտը քաշեմ. խցանը քաշեցի, միջինը թանձր ծորաց ու ձեռքերս շիրոտեց: Մեղր ա, մտքովս ի՞նչ անցներ: Թումոյի բացմանը շենքի հսկայական ճակատով մեկ ներկայացրեցին “Մի կաթիլ մեղր” վիդեոն, ու վիրտուալ մեղրը կաթաց, դարձավ իրական նաև Թումոյի բացմանը հրավիրված հյուրերի նվերների փաթեթում:

Read the rest of this entry »

Aug 14
Մարինե Պետրոսյան

ՀԱԿ-ի ջահելների վերջին կոնֆլիկտը ոստիկանության հետ ֆեյսբուքում ու բլոգոսֆերայում, ոնց որ միշտ, բավական աշխուժ արձագանքներ ունեցավ: Դրանց մեջ երկու արձագանք առանձնապես  գրավեցին ուշադրությունս: Read the rest of this entry »

Aug 11
Վահան Իշխանյան

Առանց Սերժ ՀԱԿ-ը ի՞նչ ա անելու, հենց ոտը քաշում ա երկրից ՀԱԿ-ականներին մենթերը գցում են քացու տակ: ՀԱԿ-ի շեֆերն էնպիսի պանիկայի մեջ են ընկնում առանց Սերժի, որ չեն կարողանում թաքցնել իրենց հուզմունքը ու հայտարարում են.

«Օգտվելով Սերժ Սարգսյանի՝ երկրից բացակայելու հանգամանքից, սրանով որոշ ուժեր փորձում են վիժեցնել Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության միջև սկսված երկխոսությունը»,-ասված էհակ-ական յոթ երիտասարդների ձերբակալության վերաբերյալ ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ:

Read the rest of this entry »

« Previous Entries