1. Քոչարյանի գործոնի ուժը նրա ուրվականային բնույթի մեջ է: Այսինքն, նա որոշակի գործոն է այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտ չի գործում ու քանի դեռ նրա վերադարձը ակնարկ է կամ «սպառնալիք»: Որքան ավելի է նա բացահայտվում այնքան ավելի է կորցնում իր գործոնի ուժը: Ենթադրում եմ, որ երբ նա վերջնականապես հայտարարի վերադարձի մասին, ապա դա կդառնա վերադարձ նախագծի տապալման սկզիբը:
2. Քոչարյանի վերադարձի սյուժեն նմանակում է Լեւոնի վերադարձի սյուժեին: Բայց քոչարյանական սյուժեն ունի լուրջ թերիներ: Նախ՝ Քոչարյանը ո՛չ հրապարակային, ո՛չ էլ իրապես քաղաքական գործիչ է, այլ զուտ վարչարարական ղեկավար: Նա, կարծես, չի ընկալում, որ ցանկացած տեխնոլոգիան ուժեղ է ոչ թե ինքնին, այլ որպես իրական գաղափարական եւ քաղաքական բովանդակության գործիք: Նա պարզունակ վայրենու հոգեբանություն ունի, որով նա նույնացնում է տեխնիկան եւ մոգությունը, եւ նրան իրոք թվում է, որ կարելի է զուտ տեխնոլոգիական քաղաքական գործըթնաց ծավալել: Վայրենին չի հասկանում, որ տեխնոլոգիան մոգությունից տարբերվում է նրանով, որ հիմված է գիտական կամ գաղափարական ֆունդամենտի վրա, այլ ոչ թե գործում է կախարդական փայտիկի՝ հունարի կամ «զանազան հնարների» սկզբունքով: Ըստ այդմ Քոչարյանը նենթադրոյմ է, որ զուտ ՓիԱռ քայլերով կարող է նաեւ հանրային, այլ ոչ միայն ապարատային հաջողության հասնել:
3. Նա նաեւ պարզունակ պատեկարցումներ ունի հասարակական հոգեբանության մասին: Նրա քննադատության եւ ինքնագովազդի հիմնական մեխը տնտեսական աճն է, շինարարությունը, բարեկեցությունմը, որը նա համարում է, որ եղել է իր կառավարման տարիներին: Բայց նա, կարծես, չի ընկալում, որ հասարակական լայն համախամբնամն համար զուտ նյութական մոտիվացիաներն իրականում բավարար չեն: Պատմական փորձը ցույց է տալիս, որ իրական հաջողության հասնում միայն ավելի լայն՝ արդարության եւ այլ ոչ նյութական կարգախոսներով զինված շարժումները: Իհարկե, նա փորձելու է օգտագործել նաեւ ազգայնական քարտը, ինչպես նաեւ հետսոեվատակն ռեւանշիզմի ենթագիտակցական տրամադրությունները, որոնց մարմնավորումն էր նա, բայց գաղափարական ազգայնականները նրան հազիվ թե աջակցեն, իսկ իշխանամետ ազգայնականները, ավելի իշխանամետ ու հարմարվողական են քան իրապես գաղափարական եւ կաջակցեն նրան, ում ձեռքում ուժն ու իշխանությունն է:
4. Քոչարյանը սխալվում է նաեւ զուտ տեխնոլոգիայի առումով: Վերադարձի սյուժեն ենթադրում է բավականին երկարատեւ դադար ու լռություն (հիշենք Կարեն Դեմիրճյանին ու Տեր-Պետրոսյանին), որոշակի մոռացության ու խորհդավորության ստեղծում վերադարձող անձի նկատմամբ: Քոչարյանն անհամբեր է եւ չի կարողանում դադարներ պահել, ժամանակը կառավարել: Բացի այդ վերադարձի սյուժեն ենթադրում է հնարավորինս անսպասելիություն, մինչդեռ Քոչարյանն իր վերադարձն իրականացնում է քայլ առ քայլ, հիշեցնում է իր մասին անընդատ եւ ակնթարթային որոշման փոխարեն իրականացնում է աստիճանաբար ավելի թափանցիկ ակնարկների մարտավարությունը: Նա փորձում է նմանակել իր հիմնական ատելիին՝ Լեւոնին, որով մատնում է այն, որ Լեւոնը նրա համար «պապա է» մնում, որի նա որպես անհաջող Էդիպոս փորձում է գահընկեց անել իր ներսում կամ նմանակել:
5. Քոչարյանի վերադարձից պետք չէ վախենալ: Այն պետք է ողջունել: Որքան արագ, այնքան լա՛վ, որովհետեւ այդ գործոնը վերջապես կինքնավերանա հայաստանյան քաղաքական դաշտից: Իհարկե չեմ բացառում, որ նա կարողանա սովետական ռեւանշիստական ու իռացիոնալ մտավորականության շրջանում որոշակի հասարակաան համախմբում առաջացնել: Չեմ կարող գնահատել նրա հնարավոր ազդցեցության չափը ապարատային մակարդակում: Բայց կարծում եմ, որ ամեն դեպքում նրա նախագիծը դատապարտված է ձախողման: Մի բանում միայն կհամաձայնվեմ այս թեզերի հերոսի հետ՝ չի կարելի հայաստանյան գործըթնացնեն անմիջականորեն կապել ռուսաստանյան գործընթացների հետ: Նմանություներով հանդերձ դրանք ունենք ակնհայտ տարբերություններ, թեեւ Քոչարյանի ակտիվացումը հազիվ թե պատահականորեն է համընկնում պուտինյան ակտիվացման հետ: Բայց շնորհիվ հայ հասարակության մեջ եղած անկախական «թեւի» ի սկզբնանե խոսափել ենք Քոչարյան վարչապետ՝ ռուսաստանյան անմիջական նմանակումից: Իսկ դա արդեն այլ իրավիճակ է ստեղծել: Այնպես, որ Ռոբերտ չհեռանաս, ե՛տ դարձիր:
Իսկ այլ մանրամասներ մի այլ անգամ: