Էս տարին պատմության մեջ կմնա որպես արաբական հեղափոխությունների տարի։ Դեպքերը, որ կատարվում են մեր շրջակայքում, իրանց նշանակությամբ համեմատելի են Սովետական Միության փլուզման հետ։ Read the rest of this entry »
741 տարի առաջ, 1270թ. հոկտեմբերի 28-ին Ակներ գյուղի վանքում վախճանվեց “եղբայր Մակար” անունով մի հոգևորական: Այսպես ավարտվեց Կիլիկիայի հայկական թագավորության ամենանշանավոր միապետներից մեկի` Հեթում Ա-ի կյանքը, որը կառավարումը սկսելով, ինչպես այսօր կասեին «խոցելի լեգիտիմության» պայմաններում, քանի որ ծննդյան իրավունքով գահի թեկնածու չէր, իսկ վերջացավ եկեղեցում, ուր հեռացավ գահը զիջելով իր որդի Լևոնին:
Հեթումն այն հայոց եզակի միապետերից էր, որը կարողացավ իր իշխանության ընթացքում տանել հայոց պատմության ամենանշանակալի դիվանագիտական հաղթանակներից՝ կողմնորոշվելով չափազանց դժվար միջազգային իրավիճակում: Read the rest of this entry »
«Իսկ գուցե նրա թիկունքին ինչ որ մեկը եղե՞լ է»,-հարցրի ես: Լիլիթը քմծիծաղ տվեց` ըհը ևս մի հիմար ով զոհ է գնացել քարոզչությանը, ևս մեկը ով խելք չունի սեփական դատողությունները անելու համար:
Հետո լրջացավ ու վստահ ասեց.
«Он пошел на это на свой страх и риск,- հնարավոր չէր որ Նաիրիի հետևը մարդ լիներ, ոչ մի երաշխիք չկար, որ կենդանի կմնար»:
Պուտինն ուզում ա Սովետական Միությունը վերականգնի։ Նոր ֆորմատի մեջ իհարկե` Եվրասիական միություն։ Չհասցրինք Հայաստանը ամրացնենք` քաղաքական երկրաշարժը վրա տվեց։ Կքանդվի՞ Հայաստանը թե կդիմանա։ Ինձ թվում ա` չի քանդվի Հայաստանը։ Ընդհակառակը, ես մտածում եմ` էս սպառնալիքը կարող ա դառնա էն ցնցումը, որից Հայաստանը ուշքի կգա։ Read the rest of this entry »
Գրականության չորս ժանր և չկա բանաստեղծություն, ոնց որ օլիմպիադա անեն ու չլինի թեթև ատլետիկա: Սա Օրանժի հայտարարած գրականության մրցույթում է.
ժանրերն են՝
Էսսե/կարճ պատմվածք
Վեպ
Թատերական ներկայացման կամ ֆիլմի սցենար
Հեքիաթ:
Թե ոնց են ընտրել ժանրերը չես իմանա, բայց հաստատ որոշողը գրականությունից հեռու մարդ է եղել: Նախ արդեն ասեցի, չկա գրականության գլխավոր ժանրերից մեկը՝ բանաստեղծություն, հետո թատերական ներկայացման սցենար չի լինում, ներկայացմանը պիեսն է ոչ թե սցենարը: Իսկ էսսեն ու պատմվածքը խի՞ են մի ժանրի տակ կոխել, պատմվածքը որպես ժանր ավելի մոտ ա հեքիաթին ու վեպին քան էսսեին: Բայց ժյուրին, ճիշտ է նախնական պայմանները խախտելու գնով, մի քիչ ավելի պրոֆեսիոնալ դուրս եկավ ու պատմվածքը էսսեից առանձնացրեց, ու որպես էսսե չորս գործ ընտրեց:
Ուրբաթ օրը Ռուբեն Մանգասարյանի լուսանկարների ցուցադրությունն էր սկսվում ՆՓԱԿում։ Գրիպս դեռ լրիվ չէր անցել, մտածում էի` գնա՞մ թե չգնամ։ Ինչ լավ ա որ գնացի։ Լուսանկարները, որ տեսա, ինձ շատ կարեւոր բան փոխանցեցին` հիշողությանս խորքերում աղոտացած մի բան։ Դրանք ինձ հիշացրին, թե ոնց ամեն բան սկսվեց, թե ինչն էր, որ նախորդեց ներկա Հայաստանի ծնունդին։ Read the rest of this entry »
Պարզվում ա` Ֆրանսիայի նախագահը նախընտրական արշավի շրջանակներում էր եկել Երեւան։ Վիկիլիքսը շուխուռ դրեց, թե ցեղասպանության հարցում Սարկոզին համ ֆրանսահայերին էր խոստումներ տվել, համ թուրքերին, ֆրանսահայերն էլ ջղայնացան ու որոշեցին իրանց ձայները էս անգամ սոցիալիստ թեկնածուին տան։ Փաստորեն Սարկոզին էկել էր Երեւան որ ֆրանսահայերին ստեղից հետ համոզի։ Կայֆ ա չէ՞։ Read the rest of this entry »
Անցած շաբաթ մեր տարածաշրջանում էր Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Հայաստանում նա մի քանի հրապարակային ելույթ ունեցավ, որոնց մեջ արտահայտեց իր երկրի վերաբերմունքը մեր երկրի նկատմամբ, ինչպես նաեւ ուրվածգեց Ֆրանսիայի քաղաքականությունը մի շարք առանցքային հարցերում:
Հայաստանի համար միգուցե ամենակարեւորը Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերվող Ֆրանսիայի դիրքորոշումն է:
Հայաստանի առաջին, երկրորդ ու երրորդ նախագահները կապված են իրար մեկ շղթայով։ Քանի դեռ առաջինն ու երրորդը չեն հեռացել, չի հեռանալու նաեւ երկրորդը, ու մենք անընդհատ պտտվելու ենք փակ շրջանի ներսում։
ՀԱԿ-ի վերջին աշխուժացումը հենց էտ հեռանկարն ա գուժում` պտույտ փակ շրջանի ներսում։ Read the rest of this entry »
Երկու շաբաթ առաջ տոներցինք մեր անկախ Հանրապետության 20 ամյակը: Շքեղ հրավառությունը եւ տպավորիչ զորահանդեսը հպարտությամբ լցրեցին ՀՀ քաղաքացու սիրտն ու հոգին: Սակայն եկավ սեպտեմբերի 22-ը, դրանից հետո 23-ը եւ պարզ դարձավ, որ 20 տարին բոլորած մեր հանրապետությունը նորից շարժվում է մի ճանապարհով, որի ուղղությունը դժվար է հասկանալ:

