Մինչ «ողջ աշխարհը» եւ նույնիսկ, ըստ հյուսիսկորեական հեռուստատեսության «հավաստի տվյալների», բնությունն ի դեմս երկնքի թռչունների ողբում է Կիմ Չեն Իրի մահը, որը ստալինյան սոցիալիզմի վերջին ուրվականներից էր (ավելի ստույգ` վերջինը, քանի որ սովետական սոցիալիզմի մյուս կղզյակը՝ Կուբան, ամեն դեպքում մաքուր ստալինիստական համարել դժվար է) այս անցողիկ եւ փոփոխական աշխարհում, մտքովս առաջին հայացքից անսպասելի մի բան անցավ. միգուցե կորեական առաջնորդի մահը որքանով որ խորհրդանշում է սոցիալիզմի դարաշրջանի վախճանը, նույնքանով էլ կանխանշում է սոցիալիզմի դարաշրջանի նոր սկիզբը: Read the rest of this entry »
«Չի կարելի արգելքներ դնել գիտությունների զարգացման ճանապարհին: Պատմագիտությունը չի կարող ավարտվել, կանգ առնել ինչ-որ վերջնական պնդումների վրա և հրաժարվել նորանոր փաստեր հայտնաբերելուց ու դրանց լույսի ներքո պատմությունը նորովի մեկնաբանելուց, դա գիտության և խոսքի ազատության դեմ դիրքորոշում կլիներ»:
Այս խոսքերն ասել է… Ահմադինեժադը հրեաների ցեղասպանության ժխտումը պատժելի համարող օրենքի դեմ և ի պաշտպանություն հոլոքոսթը ժխտող իր հայտարարության: Ասել է մի քանի տարի առաջ Կոլումբիայի համալսարանի իր ելույթում, որը ցուցադրվում էր CNN-ով: Եվ գիտությունների զարգացման օջախը` համալսարանի դահլիճը Ահմադինեժադի խոսքերն ընդունեց բուռն սուլոցներով, չնայած նույն ելույթի՝ Ամերիկայի իմպերիալիստական նկրտումները քննադատող հատվածի ժամանակ նույնիսկ ծափեր եղան: Այնպես որ, դահլիճը կանխատրամադրված չէր միանշանակ բացասական արձագանքել հռետորին:
էս տարի
նոր տարվա գիշերը
ձյուն չեկավ
որովհետեւ ես
տխուր էի
եւ ձյունը
չուզեցավ ինձ
Տարին ավարտվեց։ 2011։ Քանի՞ մարդկային կյանք ա տեղավորվում էս թվի մեջ։ 2011-ը բաժանենք 60-ի, կլինի մոտավորապես 33։ Էսքան քի՞չ։ Չէ, ես սխալ բաժանեցի իհարկե, Read the rest of this entry »
Մի քանի օր առաջ գրել էի` ԹԱՐԳԵՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՁԵՐ ՄԵՋ։ Ստեղ` էս բլոգումս դրած ա։ Էսօր մեկ էլ լսում եմ` Գորիկ Հակոբյանը ասում ա` ««Հայաստանի ազգային անվտանգության մարմինները գոյություն ունեն արդեն 91 տարի»։ Էս մարդը սովետական Կագեբեն Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն ա համարում։ Եվ ինքը ո՞վ ա։ Մեր Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը։ Մղձավանջ ա իսկական։ Read the rest of this entry »
Ինչո՞ւ եւ ինչպե՞ս ստացվեց, որ անսասան թվացող պուտինյան համակարգի կայունության անամպ երկնքում անսպասելիորեն եւ ընդամենը մի քանի օրվա մեջ հայտնվեցին նախազգուշական լուրջ նշաններ: Իհարկե, այս հարցը կարող է ունենալ բազմաթիվ պատասխաններ, որոնցից մեկը պուտինզիմի օրինակարգության խնդրի կոնտեքստում է: Բավականին պարզունակ պատկերացումը, ըստ որի գոյություն ունեն մշտապես վատ դիկտատուրաներ, եւ մշտապես լավ կամ մշտապես վատ (նայած՝ ճաշակ) ժողովրդավարություններ քիչ բան կարող է բացատրել արծարծված խնդրի մասին: Դիկատուրաները կամ ավտորիտար համակարգերը նույնպես կարող են լինել օրինակարգ, նույնիսկ, եթե նրանք ձեւականօրեն օրինական չեն: Օրինակ, նույն Ռուսաստանում ընտրակեղծիքներ եղել են եւ մինչեւ Դումայի վերջին ընտրությունները, այսինքն ձեւական տեսակետից պուտինիզմը անօրինական կարող էր համարվել գրեթե իր ստեղծման օրվանից (էլ չասած, որ Ելցինի ժամանակ էլ ամեն բան շատ մաքուր չէր): Սակայն պուտիզնիմի մասին դժվար էր ասել, թե նա թույլ օրինակարգություն ուներ: Նախ՝ այդ համակարգը, ինչպես նաեւ նրա մաս կազմող ընտրակեղծիքները լուրջ դիմադրության չեն հանդիպել: Բայց կա ավելի կարեւորը: 2000-ականների սկզբին, երբ պուտինիզմը ձեւավորվեց, այն իր ողջ բռնապետական մեթոդներով հանդերձ առնվազն հասարակության մի մասի պահանջարկների մտածողության, ցանկության որոշակի արտահայոտւմն էր, պատմական միտման որոշակի ալիք էր սանձել: Այսինքն, պուտինզիմի օրինակարգությունը հիմնված էր ժամանակի պահանջարկին թեկուզ մասամբ համապատասխանելու վրա: Պուտինի քաղաքական խոսքը, ժեստերը, վարքը ոչ միայն արձագանք էին գտնում հասարակության որոշ հատվածի մեջ (այդ թվում Ռուսաստանից դուրս՝ հետսովետական տարածքում), այլեւ արտացոլում էին այն ինչ մարդիկ ուզում էին լսել եւ տեսնել: Սա շատ կարեւոր է հրապարակային անձի համար, որի հեղինակության մի մասը կազմվում է մարդկանց խորքային՝ «օդի մեջ» տարալուծված զգացողությունները արտացոլելու հմտությնունից: Կարող ենք, իհարկե, ասել, որ շատ վատ է, որ ռուսաստանյան եւ հետսովետական հասարակությունը ուներ նման պահանջարկ, բայց խնդիրը լավն ու վատը չէ, այլ փաստը: Քաղաքական օրինակարգությունը կարող է տարբերվել զուտ իրավականից, եւ նույնիսկ հակասել վերջինին: Կարեւոր չէ, որ մտավորականության մի փոքրիկ մասն ընդդիկանում էր պուտինիզմի եւ հրեշավոր համարում այն: Ընդհանուր առմամբ պուտինզիմի գոյատեւում էր ի հաշիվ հասարակական որոշակի փոխհամաձայնության: Բայց ամեն բան փոխվեց շատ արագ: Այսպես կոչված տանդեմի որոշումը Պուտինի կրկին առաջդրման մասին, եղավ, փաստորեն, այն շրջադարձային կետը, որից սկսած պուտինզիմը սկսեց կորցնել իր քաղաքական օրինակարգությունը, այլեւս չհապատասխանելով պատմական որեւէ միտման, եւ հենց այդ ժամանակ էլ մարդկանց տեսակետից կարեւոր դարձավ եւ դիմադրության արժանացավ արդեն նաեւ իրավական օրինականության խախտումը ընտրակեղծիքների ձեւով: Այսօր բավական է նայել Եդինայա Ռոսիայի «հանրահավաքի» տեսահոլովակները, որպեսզի հասկանալի դառնա՝ պուտինիզմի խոսքն ու գործը այլեւ չի համապատասխանում որեւէ համարժեք հասարակական պահանջարկի, այլ գնալով ավելի ու ավելի հանգում է սովորական կամ նույնիսկ անսովոր մարազմի եւ զավեշտի: 2000-ականների օրակարգն այլեւս գոյություն չունի, եւ Պուտինի հերթական նախագահական ժամկետը կարող է վերածվել ոչ այլ ինչի քան ինքնածաղրանկարի: Ովքե՞ր են այսօր Ռուսաստանում դուրս գալիս հրապարակներ: Դժվար չէ նկատել, որ ինչպես եւ գրեթե ամենուր դրանք ոչ թե հասարակության ընչազուրկ կամ ստորին խավերն են, այլ նյութապես եւ մասնագիտորեն համեմատաբար կայացած մարդիկ, կրթված երիտասարդները, որոնք ցայսօր հիմնականում հեռու էին քաղաքականութնունից: (Այլ բան է, որ ի հեճուկս այս օրինակի հետսովետական դոդերի բանակը շարունակելու է խելքը թռցրած սկլերոտիկի հգամառությամբ պնդել, որ հեղափոխական կամ զանգվածային շարժումների հենարանը «սոցիալապես անապահով» խավերն են, սպասել ինչ որ «սոցիալական բունտ» կամ էլ փնտրել արեւմտյան դավադրություններ, ինչպես ռուսներն են ասում՝ горбатого могила исправит, նույնիսկ արաբական հեղափոխություններից այս մարդիկ չխրատվեցին): Հակառակ կողմից հետամնաց կովկասյան հանրապետություններն են, աղքատ ապրող գյուղերն ու ծայրագավառային փոքրիկ քաղաքները: Սա ինքնին օրինակարգության լուրջ ճգնաժամի ցուցիչ է: Պուտինիզմի օրինակարգությունն ուներ եւս մեկ թույլ կողմ: Ըստ էության նա հիմնված էր բացառապես մեկ անձի շնորհքի (խարիզմայի) վրա: Ի տարբերություն ցարական Ռուսատանի այն չուներ հատուկ հմայք տվող եւ երկյուղ ներշնչող ավանդականություն եւ պատմական ժառագություն, իսկ ի տարբերություն սովետական դիկտատուրայի զուրկ էր նաեւ հիմնավորչ գաղափարկան հիմքերից: Այդ իսկ պատճառով էլ արտաքուստ այդքան կայուն թվացող համակարգն այդքան արագությամբ զգալիորեն հանձնեց իր դիրքերը: Հարցը միայն այն է այժմ, եթե քանի տարվա (անկախատեսելի զարգացումների դեպքում գուցե նույնիսկ ամիսների) ընթացքում եւ ինչ ճանապարհով պուտինիզմը կանհետանա պատմական ասպարեզից:
Հրանտ
Նկարը ըստ http://thepioneer.am/arm/732/weekly/politics/382.html
«ԽՍՀ Միությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ եւ աշխարհաքաղաքական իրողություն դադարեցրում է իր գոյությունը»: 1991 թ. դեկտեմբերի 8-ին բելորուսական Վիսկուլիներում տեղի կոլխոզի մեքենագրուհին տպեց այս կարճ նախադասությունը, որն ազդարարեց Խորհրդային պետության փլուզման գործընթացը: Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելորուսսիայի ղեկավարների կողմից ստորագրված Բելովեժյան համաձայնությունն այն փաստաթուղթն էր, որը գործի դրեց ոչնչացման մեխանիզմը: Հոգեվարքը տեւեց ամբողջ դեկտեմբերը: Սկսվել էր այն դեկտեմբերի 1-ին, երբ անկախություն հռչակեց Ուկրաինան եւ ավարտվեց 26-ին, երբ Կրեմլում ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի պալատներից մեկի նիստի էին հավաքվել մինչեւ վերջին պահը ԽՍՀՄ կազմում մնացած ասիական 5 հանրապետությունների պատգամավորները /Ռուսաստանը ԽՍՀՄ-ից դուրս գալու մասին հայտարարեց դեկտեմբերի 12-ին, իսկ Հայաստանն արդեն սեպտեմբերի 23-ին, հիմնվելով հանրաքվեի արդյունքների վրա հռչակել էր անկախությունը/ եւ ընդունեցին մի շարք փաստաթղթեր, որոնք իրավաբանորեն ամրագրեցին կատարված իրողությունը:
Քսան տարի է անցել: Ռուսական քաղաքական միտքն այս օրերին ակտիվորեն քննարկում է ԽՍՀՄ փլուզումը: Գրեթե բոլոր խոշոր թերթերն ու ամսագրերը մեծածավալ վերլուծականներ են տպագրում, որոնց մեջ փորձում են հասկանալ Խորհրդային կայսրության փլուզման պատճառները եւ հետեւանքները: Ռուսական պետական հեռուստառադիոընկերությունը մի ամբողջ ֆիլմաշար է ցուցադրում: Հիմնական տոնայնությունն ափսոսանքն է եւ թախիծը, կորուսյալ կայսրության կարոտը եւ այդ տարիների առաջնորդների քննադատությունը:
Ամբողջ ֆեյսբուքը ողողված ա ռուսական տեսանյութերով, բոլորը շուրջս Ռուսաստանի դեպքերի մասին են խոսում, բայց ես կարգին չեմ կարողանում հետեւեմ ինչ ա կատարվում։ Read the rest of this entry »
Հենց մենակ լեզվից ու ոճից կհասկանաք` էս տեքստս բավական հին ա։ Գրված ա 2001 թվականին ու հրապարակվել ա «Բնագիր» հանդեսի առաջին համարում։ Լիքը վիճելի բան կա մեջը` կկարդաք կտեսնեք։ Բայց հետաքրքիր էր իմ համար` կարդալ 10 տարի առաջ գրածս տեքստը։ Ձեր համար` չգիտեմ ոնց։ Կարդացեք ասեք` հետաքրքիր էր թե չէ ☺☺
———————–
ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՓՈՐՁ
Նվիրվում է քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700 ամյակին Read the rest of this entry »
Երեկ առավոտ նստեցի, որ բլոգիս համար մի բան գրեմ, բայց գրում եմ էսօր ու բոլորովին ուրիշ բան: Ինչի՞: Որովհետև երեկ, մինչև Microsoft Office Word 2007-ս բացելը, մտա ինտերնետ մի քիչ ֆռֆռալու, ու աչքովս մի պարսկերեն լուր ընկավ առ այն, որ պարսիկ գրողուհի այսինչը ի պաշտպանություն այնինչի մերկացել է: Գրողուհու մերկ լուսանկարներն էլ կցված էին:
Լուրը որպես ստատուս դրեցի ֆեյսբուքիս պատին ու… գնաց, մի քանի ժամից արդեն հարյուրից ավելի քոմենթ կար: Ֆրենդներս մերկացող գրողի «պաշտպանյալի» մասին գիտեին, ասեցին` եգիպտուհի ջահել աղջիկ ա, ով նույնպես նկարվել ա մերկ` որպես Եգիպտոսի աշխարհիկացման ջատագով: Էդ իմանալով` միջին տարիքի պարսկուհուն իրա ճերմակած մազերով ավելի հավանեցի` ռուս ու ուկրաինուհի տկլորվելով բողոքող բլանդինկա նանարիկների ֆոնին: Էնքան, որ պարսկուհուն սկսեցի դոշով պաշտպանել նրան քննադատողներից:
Հետո Կարապետ Ռուբինյանը մի երկու պարսկերեն լինք դրեց գրողի մասին` հուշելով, որ կարող եմ ավելին պարզել: Ու սկսվեց… Մինչև ուշ գիշեր ես փորփրում էի տիկնոջ կայքէջն ու տարբեր պատառիկներ յութուբում:
