Jan 31
Մարինե Պետրոսյան

էս վերջերս հայկական ֆեյսբուքում, մամուլում ու դրանց շուրջ զարմանալի ու ոչ լրիվ հասկանալի բաներ են կատարվում։ Ակնհայտ սարկազմով` «ղժժալու համար» գրված տեքստերը մեկ էլ տեսնում ես`լրատվամիջոցները լուրջ են ընկալել ու կամ«վերլուծել» են սկսում, կամ էլ դնում են որպես լուր։ Հաճույքաճխտիկի պատմությունը հազիվ էր լռել, հիմա էլ էս նոր` պուտինյան այլընտրանքային ակումբի պատմությունը։ Read the rest of this entry »

Jan 31
Հրանտ Տեր-Աբրահամյան

Հատվածներ անհայտ հեղինակի «պատմական վեպից»

Գլուխ Բ

Ասորեստանյան սպա Սպարտակը

Սպարտակն իրոք ասորեստանյան բանակի սպա էր եղել Աշուրնասիրապալ արքայի ժամանակ: Չնայած նա 900 տարի անընդմեջ խմում էր, սակայն ամեն բան շատ լավ տեսնում ու հասկանում էր և մտածում էր փառավոր ապագայի մասին: Նրա հայացքը մի քիչ շեղ էր, ժպիտը` ծուռ: Հրաժարվելով ռազմական կարյերայից՝ նա դարձավ բոցաշունչ հռետոր, որի ճառերը ոգեշնչում էին մարերի, կիմերացիների, կարիացիների և լյուդացիների զանգվածներին՝ մղելով նրանց արևելքից արևմուտք և արևմուտքից արևելք: Read the rest of this entry »

Jan 31
Վիոլետ Գրիգորյան

Հայ գրողների վիճակը միշտ էլ ծանր է եղել, բայց հիմա ավելի է ծանրացել, քանի որ էլ Սովետը չկա: Սովետի ժամանակ հեշտ էր, միակ կուսակցությունը ցույց էր տալիս միակ ժողովրդին, ու հասցեն դնում էր գրողի բուռը: Գրողները կարող էին էդ հասցեով գնալ «ժողովրդի» կողքը կանգնել` յանիմ հաստատում են գրականության հասարակական, քաղաքական դերը, իսկ էն գրողները, որ չէին ուզում կուսակցության դուդուկի տակ պարել, կարող էին գնալ տերևների կողքը կանգնել` յանիմ հաստատում են արվեստի դերը:

Սովետական գրաքննադատության թելադրած էս պարզունակ սխեման էսօր էլ աշխատում է` որոշ գրողների համար «ժողովրդի» կողքը կանգնելու հերոսական փառք, մյուսների համար` ապաքաղաքական տերևների տակ «մաքուր» արվեստի դափնիներ ապահովելով: Ապաքաղաքական տերևների առասպելը միշտ էլ կենսունակ է, քանի դեռ կենսունակ է միակ ժողովրդի առասպելը: Դե 70 տարվա ավանդույթը դժվար է հաղթահարել:

Read the rest of this entry »

Jan 28
Մարինե Պետրոսյան

Բանակի խնդրի սրացումը դեռ նախանցած տարի էր սկսվել, անցած տարի շարունակվեց։ Ոմանց համար, մանավանդ բանակի ղեկավարության մեջ, սա անակնկալ էր, զարմացել էին, ոմանք նույնիսկ զայրացել էին թե` նախորդ տարիների համեմատ մահերը նվազել են բանակում, իսկ բողոքը, հակառակը, աճում ա։ Read the rest of this entry »

Jan 26
Մարինե Պետրոսյան

Վերջին քննարկումներից մեկի ժամանակ Հրաչ Գալստյանը (կարծես անուղղակի հղում անելով գիտնականի, որի անունը չեմ հիշում) խոսեց էն մասին, որ մարդկանց բացարձակ մեծամասնության համար առաջնայինը կյանքում պաշտպանվածությունն ա, ու երբ որ ընտրություն ա լինում ազատության ու պաշտպանվածության միջեւ, մարդկանց 90 տոկոսից ավելին  ընտրում ա պաշտպանվածությունը։ Դրա համար մարդկանց պետք չի մեղադրել, ասում էր Հրաչը, ուղղակի իրանց պետք ա առաջարկել պաշտպանվածության նոր ձեւեր։ Read the rest of this entry »

Jan 25
Հրանտ Տեր-Աբրահամյան

Հատվածներ անհայտ հեղինակի «պատմական վեպից»

Աշոտ Մսակերն իրականում երբեք չէր ուտում միս: Նրա «Մսակեր» ածականն արդյունք է պատմական մասշտաբային կեղծարարության: Այդ համաշխարհային չտեսնված դավադրության ելևէջները և դրա հեղինակների իրական նպատակները կմերկացվեն վեպի ավարտին: Read the rest of this entry »

Jan 24
Սուրեն Մանուկյան

Մեկ շաբաթ առաջ բնապահպանների այցը Թեղուտ եւ այնտեղ նրանց «արկածները» ինձ հետաքրքրեցին ոչ թե բնապահպանական տեսանկյունից, որի մասին առիթ ունեցել եմ արտահայտվել, այլ մեկ ուրիշ առումով:

Փորձեցի պարզել, ով են այն մարդիկ, որ փակել էին բնապահպանների ճանապարհը եւ բողոքում էին Թեղուտ նրանց այլելության դեմ: Հասկացա, որ իմ համար այս վեճի մեջ կա եւս մեկ առանցքային հարց: Դա հայրենիքի եւ նրա անունից խոսելու իրավունքի հարցն է:

Read the rest of this entry »

Jan 21
Վիոլետ Գրիգորյան

-Ինչպե՞ս կարելի է` որդին մորն սպանի,- հնչեց դահլիճում: Չէ, դահլիճը դատարանի դահլիճ չէր, թատրոն էր, ասողն էլ դատախազ չէր, կողքից մեկն ասեց` թատերական ինստիտուտում դասախոս է: Բայց երևի ավելի լավ է` դասախոս չլինես, որ իմանաս` պատահում է, որ որդին մորն սպանում է, նույնիսկ ամեն աշակերտ գիտի, չէ՞ որ դպրոցում անցնում են Րաֆֆու «Սամվելը», Իսահակյանի «Մայրը», որտեղ որդին մորը գցում է պարկի մեջ ու տանում անտառ գցում մեռնելու:

Որ հայկական հայտնի դասական վեպում մայրասպանությունը հասկանում են` պարզ է, դե հանուն հայրենիքի ամեն ինչ կարելի է, իսկ այ «Շիրակի ավանդավեպ» ենթավերնագրված Իսահակյանի բանաստեղծության մեջ, այսինքն` ժողովրդականից, բանահյուսությունից վերցված սյուժեում որդին իր կնո՛ջ, ոչ թե հայրենիքի խաթեր է մորն սպանում: Բա ինչո՞ւ Իսահակյանից ու, առհասարակ, հայ ժողովրդից կամ գոնե նրա մի մաս լենինականցիներից չեն հարցնում` ինչպե՞ս կարելի է: Որովհետև «չի կարելիի» բարոյախոսությունն էլ հետն են «կարդում»: Իսկ եթե չեն տեսնում այդ «չի կարելի» ցուցամատը արվեստի գործում, շշկլվում են: Այդպես չեն կարողանում կարդալ ու հասկանալ արվեստի լեզուն, հակառակ դեպքում` նման հարց չէր առաջանա: Ուրեմն, փորձենք «կարդալ» ներկայացումը:

Read the rest of this entry »

Jan 21
Վահան Իշխանյան

Բանգլադեշցի Համոն`Աշոտ Ավետիսյանը  քաղբանտարկյալ ա բա ինչ ա, ինչպես քաղբանտարկյալ էին մարդասպան Մուշեղ Սաղաթելյանը ու սադիստ Ջհանգիրյանը:

Գագիկ Ծառուկյանի մտերիմ Աշոտ Ավետիսյանին կալանավորել են խուլիգանության մեղադրանքով: Իմ «Հաշվեհարդար. Հալածանք և դիմադրություն» գրքում կան նրա երկու  լուսանկարները, սափրագլուխների խմբով Նաիրի կինոթատրոնի մոտ, ուր 2004-ի ապրիլի հինգին եկել էր հրոսակախմբի հետ խանգարելու ընդդիմության ցույցը ու լրագրողների աշխատանքը: Նա էր կոտրել Աննա Իսրայելյանի ֆոտոապարատը: Գրքում նշվում է, որ նա Գագիկ Ծառուկյանի թիկնապահն է, բայց դատարանում այդ հանգամանքը չի շոշափվել: Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել գույք վնասելու մեջ և 100 հազար դրամ տուգանք էր նշանակել:

Read the rest of this entry »

Jan 18
Հրանտ Տեր-Աբրահամյան

Ազատ չափի բանաստեղծությունից այնքան եմ հագեցել, որ այլեւս չեմ կարողանում ոչ միայն որեւէ նոր հեղինակի ընկալել այդ չափի մեջ, այլ պարզապես մի տեսակ նյարդայինանում-կատաղում եմ: Եղածները, այդ թվում իմ կողմից սիրված-հարգված հեղինակները լրիվ բավական են: Այլեւս, կարծես, ի վիճակի չեմ նոր հեղինակ մարսելու, եթե նա գրում է վերլիբրով: Եվ սա, ճիշտն ասած, քաղաքական խնդիր է: Քաղաքակա՞ն: Իմ համեստ կարծիքով չկա աշխարհում ավելի մեծ քաղաքականություն քան քերթողությունը՝ պոեզիան: Read the rest of this entry »

« Previous Entries