Feb 29
Մարինե Պետրոսյան

անցած անգամ մոռացա ասեմ, որ էս տեքստը լեզվական առումով իմ համար շրջադարձային տեքստն ա: Մինչեւ էտ` արդեն մեկ տարի կլիներ` բանաստեղծություններս գրում էի ա-ով (դրա սկիզբը դրվել էր 2003-ին Բնագիր հանդեսում տպագրված շարքով` Գարուն ա, անձրեւ ա գալիս»), բայց մամուլում դեռ ռիսկ չէի անում, բայց Թուրքիայից վերադառնալուց հետո, երբ որ սկսեցի էս տեքստը գրել է-ով, հանկարծ զգացի որ` չէ, չի լինի: Ու գրեցի ա-ով: Read the rest of this entry »

Feb 29
Վիոլետ Գրիգորյան

Լծված տերերի շառաչուն կառքին՝

Հռնդում եք դուք այդտեղ վայրահաչ:

Ժանգոտած սուսեր ձեռքերիդ պահած՝

Անկում եք կարդում իմ նոր աշխարքին:

Օ, դո՛ւք, ողբալի պնակալեզնե՛ր,

Բռնակալների մի հետին քուրջում

Կծկըված՝ արդյոք կարո՞ղ եք տեսնել,

Թե ինչո՛վ ենք մենք ապրում ու շնչում:

Կարո՞ղ էր արդյոք ձեր դեղին ոգին,

Որ սնվել է լոկ հրով ու արյամբ-

Ծառս չլինի ու չբողոքի

Իմ երկրի հանդեպ, որ հավե՛տ հարյավ:

Դուք չե՞ք հրդեհով միշտ շառագունել

Ու երկիրն հանձնել սրի ու հրի,

Օ, դո՛ւք, արշինի երկրպագուներ:

Ասպետներ ոսկու ու մաուզերի:

…..

Իզո~ւր եք ոռնում այդպես վայրահաչ

Դուք անկախության պայքարի մասին:-

……

Ինչպես աշխարհի ճորտերին բոլոր,

Այնպես էլ գերի աշխարհին իմ հին-

Երկինք մի մաքուր, արև մի բոսոր

Լոկ հոկտեմբերյան հողմերը տվին:

Մեզ ասին նրանք, որ կյանք մի վսեմ

Կերտելու համար հարկավոր է նախ

Ձեր դեմ մահացու պայքար սկսել,

Ձեզանից լինել հեռու ու անկախ…

Եվ այլն, և այլն…

Read the rest of this entry »

Feb 29
Հրանտ Տեր-Աբրահամյան

Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում տեղի ունեցածը, երբ գյուղապետը բռնաբարել է 14 ամյա մտավոր հետամնացությամբ տառապող աշակերտուհուն ինչ որ տեղ բացում է մեր հասարակության կառուցվածքը, եւ այսպես ասած, ուժերի դասավորումը: Գործող անձիք ասես մեկիկ-մեկիկ խորհդանիշներ լինեն, իսկ սյուժեի զարգացումը բավականին ասնովոր եւ տպավորիչ ավարտ ունի, որը թույլ է տալիս խոսել այս դեպքի մասին որպես յուրահատուկ մի առակի: Read the rest of this entry »

Feb 29
Վահան Իշխանյան

Էն բանից հետո, երբ պեդոֆիլ առաքելական հոգևորականի ահից Երուսաղեմի ճեմարանից փախան ու փողոցներն ընկան Հայաստանից ուսման մեկնած պատանիները, 2005-ին Հայաստանի Սահմանդրության փոփոխություններում մտավ կետ. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում»:

Սահմանդրության մեջ տիտիկ անելուց հետո Եկեղեցին ավելի լկտիացավ ու սկսեց Երևանի յուղոտ կտորների վրա թաթը դնել, իսկ կրոնամոլ վարչապետի թիկունքն էլ ստանալով, կատաղի պայքար սկսեց այլախոհների դեմ: Միայն Կինո Մոսկվայի ամառային դահլիճին հասավ ու դիմադրության հանդիպեց, եթե վերցներ, հաջորդը Օպերայի շե՞նքն էր լինելու, նրա տեղում էլ եկեղեցի է եղել:

Հիմա էլ եկեղեցին էն աստիճան է իր իշխանությունը տարածել, որ գրեթե հարցի տակ էլ չեն դնում Սահմանդրության կետը` եկեղեցու առաքելությունը ի՞նչ կապ ունի իրավական փաստաթղթի հետ, դեռ էս հարցը էլի տրվում է, բայց պնդումը հարցականի տակ կարծես չի դրվում, թե իրո՞ք առաքելականը բացառիկ առաքելություն ունի հայ ժողովրդի կյանքում:

Առաքելության մասին ես լռեմ ու ձայնը տամ Միքայել Նալբանդյանին:

Նալբանդյանի «Երկու տող» գրությունը հրատարակվել է 1861թ. Փարիզում, ապա Կոնստանդնուպոլսի «Մեղու» լրագրում: 1906-ին հրատարակված Նալբանդյանի երկհատորյակը հետապնդվում է «Երկու տող» ու «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» տեքստերի պատճառով: Ռուսական գրաքննչական ատյանի զեկույցում «Երկու տողի» մասին ասված է. «հեղինակը մերժում է հեղինակություններին, ու երկնային իդեալները, հայերի ազատությունը և իրավունքները պատրաստ է ձեռք բերել զենքի ուժով, մեղադրում է հայկական հոգևորականությանը սոսկալի ոճրագործությունների մեջ, նշավակում է հետադիմությունը և ժողովրդի ճակատագրի հանդեպ ցուցաբերած անտարբերությունը»:

Միքայել Նալբանդյան

Երկու տող

(հատված)

Քրքրելով մեր անբախտացած ազգի թշվառությունների տարեգիրքը, ինչ ենք տեսնում:

Ո՛րտեղ մի գայթակղություն, որի պատճառը չէր եկեղեցական, ո՛րտեղ հարստահարություն, որի հերոսը չէր եկեղեցական, ո՛րտեղ խռովություն, որի պատճառը չէր եկեղեցական:

Read the rest of this entry »

Feb 28
Մարինե Պետրոսյան

ԱՐԳԵՆՏԻՆԱ ԱՐԳԵՆՏԻՆԱ, քո բախտը չբերեց` Մաշտոցի այգու դեպքերը հեղեղի պես հորձանք տվեցին, ինձ առան իրանց մեջ` պատմությունս կիսատ մնաց, էնքան մարդ կար, հարցնում էր` բա հետո ի՞նչ եղավ, Read the rest of this entry »

Feb 27
Սուրեն Մանուկյան

Կամ ինչ արժեք ունի Եվրատեսիլը մեր համար

Յուրաքանչյուր տարվա սկզբին Հայաստանում ԶԼՄ-ների համար ամենակարեւոր թեմաներից մեկը դառնում է “Եվրատեսիլը”: Սկզբում կենտրոնանում են այն հարցի վրա, թե ով է արժանի “ներկայացնել ազգը” այս մրցույթին, հետո սկսվում է ընտրված երգի ու երգչի քննարկման փուլը, մեր մասնակցի հաջողության հասնելու հավանականության վերլուծումը, հետո բուն մրցույթն ու նրա արդյունքները: Հետո հոդվածներ են հայտնվում մեր պատվիրակության դեմ նյութած դավերի, խարդախությունների եւ հարեւանների հետ միկրոմենամարտերի արդյունքների շուրջ:

Իրականում այս նյութը, այն ժամանակը, ներուժը եւ էմոցիաները, որ ծախսվում են նման դատարկ բանի շուրջ, ինչպիսին է “Եվրատեսիլը” ուղղակի ափսոսանքի են արժանի: Նախ, իրապես, փոխարենը բազմաթիվ հետաքրքրական հոդվածներ կարելի էր հեղինակել:

Բացի այդ, ադրբեջանցիների հետ համեմատվելու եւ մրցելու այս ձգտումը, նրանց հաղթելու ու պարտվելու կարեւորությունը տարբեր ոլորտներում հստակ ցույց է տալիս այն տեղը, որ մենք զբաղեցնում ենք: Իրավամբ, դու այն ես ում հետ համեմատվում ես: Read the rest of this entry »

Feb 23
Հրանտ Տեր-Աբրահամյան

Մաշտոցի պուրակի շուրջ ծավալվող դեպքերը, եւ վերջին շրջանի այլ հասարակական հնչեղություն ունեցող իրադարձությունները (Հայկ Գեւորգյանի դեմ քերական գործը, գյումրեցի «գրողների» նամակը Արամ Աբրահամյանին) կարծես նոր սրությամբ բացում են մի կարեւոր, թեեւ առաջին հայացքից այնքան էլ չերեւացող՝ «հասարակական լեզվի» խնդիրը: Read the rest of this entry »

Feb 22
Վահան Իշխանյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ատո՞ւմ է հայերեն գրքերը, թե՞ ամեն ինչի վրա հարկեր դնելու ու հարկերը բարձրացնելու  մոլագար է դարձել:

2011թ. դեկտեմբերին ընդունված «Ավելացած արժեքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով» գրքի գնի մեջ մտցվում է ավելացած արժեքի հարկ, որի պատճառով գիրքը թանկանում է մոտ 20 տոկոսով:

Read the rest of this entry »

Feb 19
Հրանտ Տեր-Աբրահամյան

«Մի՛ քաղաքանացրեք», «քաղաքական աստառ մի՛ փնտրեք»՝ այս եւ նման դարձվածքները հետսովետական մարդու հրապարակային հասարակական լեզվի կարեւոր մասն են կազմում, գուցե նույնիսկ հիմնաքարն են այդ լեզվի եւ այն մտածողության, որն ինքնարտահայտվում է դրա միջոցով: Եվ եթե «մի՛ քաղաքականացրեք կենցաղային խնդիրները կամ արվեստն ու մշակույթը» պնդումները դեռ ինչ-որ տեղ հասկանալի կարող են թվալ գոնե մակերեսային մոտեցման տեսանկյունից, ապա իրավիճակը մոտենում է զավեշտին, երբ նույնը պնդում են հասարակական հնչեղություն ունեցող հարցերով՝ բնապահպանությամբ, հասարակագիտությամբ, իրավապաշտպանությամբ զբաղվողները: Վերջապես իրավիճակը նաեւ անցնում է զավեշտի սահմանը, երբ նույնը պնդում են քաղաքական գործիչները եւ պաշտոնյաները: Read the rest of this entry »

Feb 19
Մարինե Պետրոսյան

Ո՞վ ա հիշում` երբ որ Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» հայերեն թարգմանվեց, ինչ եղավ հետո։ Մոգական ռեալիզմի հաղթարշավ սկսվեց հայոց գրական աշխարհում։ Մոգական ռեալիզմը էն ա, երբ որ անիրականն ու անհավատալին պատմվում  են որպես իրականում տեղի ունեցած։ Մի քանի օր առաջ խոսք գնաց մոգական ռեալիզմի մասին, ու Վահրամ Դանիելյանը հղում արեց, եթե ճիշտ եմ հիշում, Մարիո Վարգաս Լյոսային, որն ասել էր` եթե լատինաամերիկյան իրականությունը նկարագրես չոր ռեալիստական ոճով` կստացվի հենց մոգական ռեալիզմ։ Անկեղծ ասած, կար ժամանակ ինձ թվում էր, թե դա կարելի ա ասել հայ իրականության մասին` որ եթե մեր հետ պատահող դեպքերը պատմենք  ոնց որ կան` եվրոպացին դա կընկալի որպես ֆանտաստիկա։ Բայց էս ամեն ինչի մասին իմ բլոգում գրելու ցանկությունը գիտե՞ք ինչու մեջս առաջացավ։ Որովհետեւ մի տաս օր առաջ ինձ զանգեցին Արգենտինայի դեսպանությունից, էլեկտրոնային հասցես ճշտեցին ու նամակ ուղարկեցին` Արգենտինայի արտգործնախարարի հոդվածը Մալվինյան կղզիների մասին (բրիտանացիները դրանց ասում են Ֆոլկլենդյան կղզիներ)։ Կասեք` ի՞նչ կապ ունի սա Read the rest of this entry »

« Previous Entries