Mar 31
Մարինե Պետրոսյան

(սկիզբը` ստեղ ու ստեղ)

Ով նայել ա տեսանյութը, որտեղ ես Քլաբորատորիայում խոսում եմ մեկուսականության ու մայրուղականության մասին, կհիշի հետաքրքիր մի դրվագ: Երբ որ ես ասեցի, որ մեկուսական մտածողությունը դարերի խորքերից գալիս հասնում ա մեր օրերը եւ դրսեւորվում թե մշակույթում, թե քաղաքականության մեջ, որպես օրինակ տվեցի Գալուստ Սահակյանի անունը: Վահան Իշխանյանը հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչում ա արտահայտվում Գալուստ Սահակյանի մեկուսականությունը: Read the rest of this entry »

Mar 31
Հրանտ Տեր-Աբրահամյան

Գուցե շատերը կհամաձայնեն, որ այս տարվա խորհդարանական ընտրությունների ամենահետաքրքրիր կետը եւ տարբերությունը նախորդներից ընդդիմության կողմից մեծամասնականով առաջադրումների քանակն է: (Եվ ի դեպ պարադոքսն էլ, թերեւս, այն է, որ նույն ընդդիմությունը դեռ մի երկու ամիս պահանջում էր անցում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, ինչն ըստ իս իրականում բավականին թերի փաստարկում ունեցող տեսակետ է): Մյուս կողմից, երեւի կառարկեք, թե մեծ տարբերություն չկա, քանի որ ընդդիմադիր թեկնածուները նվազագույն հնարավորություններ ունեն հաջողության հասնելու որեւէ մեծամասնական ընտրատարածքում: Read the rest of this entry »

Mar 29
Վիոլետ Գրիգորյան

«Հիմարնե՛ր, մենք չպետք է պատին նստած ճանճ լինենք, ես ուզում եմ լինել կարմիր բոռ, որ խայթում է»,- կատաղած ասել է գերմանացի հայտնի ռեժիսոր Վերներ Հերցոգը անցյալ տարի կինոռեժիսորների ամստերդամյան կոնֆերանսում:

Լրագրողը նրան հարցրել է. «Կարո՞ղ ենք ասել, որ դուք այն ռեժիսորներից եք, որ ուզում են ոչ թե պատին նստած, այլ սուպի մեջ ընկած ճանճ լինել, քանի որ փորձում են պրոբլեմների հետ առճակատվել»: Եվ Հերցոգը պատասխանել է.- «Ես միշտ հավատացած եմ եղել, որ մենք պիտի միջամտենք: Ամստերդամի կոնֆերանսում, որտեղ 500 ռեժիսոր կար, այս թեման էնքան ջրիկացավ, լղոզվեց, որ նյարդերս քայքայվեցին: Բարձրախոսը վերցրի ու ասացի` հիմարնե՛ր, մենք չպետք է պատին նստած ճանճ լինենք, ես ուզում եմ լինել կարմիր բոռ, որ խայթում է»:

Read the rest of this entry »

Mar 26
Հրանտ Տեր-Աբրահամյան

Երբ հետեւում եմ ՀԱԿ-Ժառանգություն թեմայով ծավալվող մեդիա-հիթին, որը ‎‎նախընտրական տենդի տեմպի մեջ մտնող հայրենի ԶԼՄ-ները կերտում են նախանձելի ջանասիրությամբ, ապա ակամայից անընդհատ մտքիս է գալիս Մարքսի դասական՝ «պատմությունը կրկնվում է երկու անգամ՝ առաջին անգամ որպես ողբերգություն, երկրորդ անգամ որպես ֆարս» արտահայտությունը: Միակ եզրակացությունս այն է, որ որքան շուտ մոռացվի այս թեման, այնքան լավ բոլորիս համար, եւ ոչ թե միայն այն պատճառով, որ այն շեղում է ընտրությունների հիմնական՝ ընդդիմություն-իշխանություն ինտրիգից (այդ իմաստով իրականում այնքան էլ վատ չէ, որ այս թեման նախընտրական հենց սկզբնական փուլում բուսնեց՝ որքան շուտ ի հայտ եկավ, այնքան արագ էլ կմարի), այլ հատկապես, որովհետեւ այդտեղ թեմա էլ չկա: Read the rest of this entry »

Mar 25
Մարինե Պետրոսյան

Նախորդ տեքստս` մեկուսականների ու մայրուղականների մասին, ակնհայտորեն` շարունակման կարիք ունի: Զգում եմ,  որ շատ կարեւոր մի կետի եմ կպել, ու անպայման արժի շարունակել, արժի խորանալ:

Շարունակելուց ու խորանալուց առաջ, առաջարկում եմ ձեզ կարդալ Մանվել Սարգսյանի հոդվածը` Եկեղեցաշինությունը որպես իշխանության զորեղության հայելի: Read the rest of this entry »

Mar 23
Վահան Իշխանյան

Ժառանգության ցուցակում Թևան Պողոսյանի վեցերորդ համարում հայտնվելը վկայեց, որ  Սերժ Սարգսյանին ի վերջո հաջողվում է քաղաքական դաշտը հիմնականում իր հսկողության տակ առնել և ինքնուրույն մնացած վերջին գործչին` Րաֆֆի Հովհաննիսյանին դարձնել իրենից կախյալ:

Մամուլում ներկայացվեց այն հակասությունը, որ   «Ժառանգությունը» որպես հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարող կուսակցություն իր ցուցակում է ներառում մի գործչի` «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»(ՄԶՄԿ) հկ նախագահ Թևան Պողոսյանին, ով  հայ-թուրքական արձանագրությունների ակտիվ ջատագովն է եղել: Այս առիթով «Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը ասաց, թե ինքը որևէ խնդիր չի տեսնում այդ երկու դիրքորոշումների միջև և փաստորեն  հանուն Թևան Պողոսյանի նսեմացնում իր կուսակցության պայքարը(եթե խնդիր չկա, ապա ինչո՞ւ էիք պայքարում: Օրինակ, Դաշնակցությունը կմտցնե՞ր իր ցուցակ մեկին ով կողմ է եղել հայ-թուրքական արձանագրություններին): Բացի այդ Սաֆարյանը ասաց, թե ինչքա՜ն սերտ հարաբերություններ ունի Րաֆֆիի ռազմվարական կենտրոնը Թևանի ՄԶՄԿ–ի հետ, այսպիսով փորձելով հանրությանը շփոթեցնել քաղաքականությունը հասարակական գործունեության տեղ սաղացնելով: Այսուհանդերձ, Սաֆարյանը իր հարցազրույցներով փորձում է թաքցնել ամենաէականը, որ Թևան Պողոսյանը ոչ թե սոսկ հայ-թուրքական արձանագրությունների ջատագովն է, այլ Սերժ Սարգսյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը, նույնիսկ կարծիք կա, որ նա ավելի մեծ ազդեցություն ունի նախագահի վրա քան վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Read the rest of this entry »

Mar 20
Հրանտ Տեր-Աբրահամյան

Արտաքուստ առանց մեծ դժվարությունների Պուտինը կարողացավ վերադառնալ Ռուսատանի նախագահի պաշտոնին:  Իրականում, սակայն, կարծում եմ, որ Պուտինի «երկրորդ սերիան» նման չի լինելու առաջինին եւ այնքան ավելի անկախատեսելի վախճան կարող է ունենալ, որքան ավելի երկար ձգվի եւ որքան ավելի համառի Պուտինն իր «պուտինիզմի» մեջ: Ռուսաստանը մտնում է համեմատական անկայունության նոր շրջան, բայց մեղավորն, իհարկե ոչ թե ինչ որ «մութ ուժերն» ու դավադիրներն են, այլ ինքը՝ պուտինիզմի համակարգը: Պուտինի հակաարեւմտամետ լինելն առհասարակ նույնքան տարակուսելի կարծրատիպ է, որքան պետության կառավրման նրա նախընտրած մոդելն «ուժեղ» բառով բնորոշելը: Read the rest of this entry »

Mar 18
Վիոլետ Գրիգորյան

«Դաժան է բանաստեղծներու ճակատագիրը, երբ քաղաքական իշխանության հետ իրենց հարաբերությունը մաս կկազմե այդ ճակատագրին»,- գրել է Մարկ Նշանյանն իր «Չարենց և հեղափոխություն» աշխատության մեջ: Չարենցի ոչ միայն անձը, այլև ստեղծագործությունը զոհն է քաղաքականության, որ շահագործեց ու դեռ շահագործում է նրա գրականությունը քաղաքական նպատակների համար` մեկ հեղափոխության, մեկ ազգայնականության, կամ էլ` երկուսը մի ամանում:

Ձեռնտու «ընթերցման» պատճառն այն է, որ քաղաքականությունը, քաղաքական հեղափոխությունը ոչ միայն չի հասկանում, այլ նաև չի ընդունում գրական հեղափոխությունը: Նախ, որովհետև գրական հեղափոխությունը չի ենթարկվում քաղաքականության կանոններին, որովհետև իր «գիրը ուրիշ գրեն է», և ապա` քաղաքականը գրականին ընկալում է իբրև մրցակից` մարդկանց հոգիները նվաճելու, «հոգեորսության» գործում: Այդպես Չարենցի ստեղծագործության իսկական հեղափոխականությունն է շրջանցվում` փոխարենը թմբկահարելով նրա գործերի քաղաքական իմաստները` ըստ հարմարության:

Read the rest of this entry »

Mar 14
Մարինե Պետրոսյան

ՄԵԿՈՒՍԱԿԱՆՆԵՐ եւ ՄԱՅՐՈՒՂԱԿԱՆՆԵՐ

Մեր նախորդ քննարկումների ժամանակ ահագին խոսք գնաց մոդեռնի, պոստմոդեռնի, նախամոդեռնի եւ նման բաների մասին` որպես հայ իրականության մեջ զուգահեռ գոյություն ունեցող երեւույթների:  Ես ուզում եմ էտ խոսակցությունը շարունակել մի քիչ ուրիշ` ավելի լայն կոնտեքստում` փորձելով մի ընդհանուր հայացք ձգել հայոց ամբողջ պատմույթան վրա: Կարծեմ բոլորս կհամաձայնենք որ պատմագիտությունը ճշգրիտ գիտություն Read the rest of this entry »

Mar 13
Հրանտ Տեր-Աբրահամյան

Գաղտնիք չէ, որ շնորհիվ մի քանի մեղմ ասած անհաջող դեմքերի սոցիոլոգի մասնագիտությունը Հայաստանում վերածվել է միմոսության հոմանիշի: Եվ հենց միմոսության շրջարկում (կոնտեքստում) պետք է հասկանալ «անվանի» հայոց «սոցիոլոգների» (կարդալ՝ ծաղրածուների) հրապարակային մեկնաբանությունները: Ընտրությունները մոտենում են, հետեւաբար բացվում է սույն կրկեսի ակտիվ գաստրոլների շրջանը: Վերջին օրերին հանդիսատեսեին ուրախացրեցին կրկեսի հայտնի մենակատարներից միանգամից երկուսը՝ Ա.Ադիբեկյանը եւ Գ. Պողոսյանը: Read the rest of this entry »

« Previous Entries