Apr 30
Հրանտ Տեր-Աբրահամյան

Վերջին հինգ տարվա փորձը ցույց է տալիս, որ ցանկացած ընտրարշավի ընթացքում իշխանական քարոզչամեքենան չի դիմանում գայթակղությանը, եւ սեղանին է նետում իր վերջին «ղոզ»-երից մեկը՝ «ցուր ու մթի» թեման։ Անցած շաբաթ ֆեյսբուքը հեղեղցին քարոզչական պաստառներով, որոնք հայաստանցիներիս «հիշեցնում» էին 90-ականների հերթերը, հացի կտրոնները, լույսի բացակայությունը, «կիպյածիլնիկը» եւ այլն։ Ես նույնիսկ ավելորդ եմ համարում եւս մեկ անգամ հիշեցնել, որ իրականում այդ պաստառների հեղիանկերը խփում են ոչ թե «հհշ»-ին կամ առավել եւս տարաբնույթ քաղաքական ուժերից բաղկացած ՀԱԿ-ին, այլ ստվերում եւ սեւացնում են Հայաստանի անկախության գաղափարը եւ հաղթանակը արցախյան պատերազմում՝ իրականացնելով ըստ էության հակապետական քարոզչություն։ Սա պարզապես սեւ փիառ չէ, այլ օտարերկրյա գործակալին վայել գործողություն։ Ավելորդ եմ համարում հիշեցնել, բայց ստիպված եմ այնուամենայնիվ մի քանի բան ասել։ Այժմ հերթով՝ թեթեւից ծանր։ Read the rest of this entry »

Apr 30
Վահան Իշխանյան

«Հացադուլի մեջ գտնվող Ռազմիկին դատարան քարշ տվեցին անգիտակից վիճակում: Այդ նիստին ցուցադրվեց տեսաժապավեն, որտեղ Ռազմիկը, առանց փաստաբանի, քննիչին ցուցմունք է տալիս սպանության վերաբերյալ` որպես վկա: Հեռուստաէկրանին հայտնված Ռազմիկն անճանաչելի էր և խոսում էր կմկմալով: Այտուցված ու կարմրած դեմքին սևացած կապտուկներ կային: Ձեռքերն ուռած էին, և ակնհայտորեն երևում էին հարվածներից առաջացած կապտած հետքեր: Տղան ծանր էր շնչում, մերթընդմերթ խոսում էր շնչակտուր լինելով: Ամբողջ ընթացքում մարմինը չէր կարողանում շարժել, միայն դանդաղ շարժումներով ձեռքերն էր տեղափոխում, այն էլ՝ թղթի վրա գծեր անելու համար»:

Read the rest of this entry »

Apr 27
Վահան Իշխանյան

Մարդը Թիֆլիսում «Արմյանսկիյ տեռորզիմ» անունով գիրք ա տեսել, ասել ա` տանեմ Էրևան լավ կծախվի, բերել Վերնիսաժ 10 հազար դրամով դրել ա, ու ի՞նչ` բռնել 4 տարի տվել են:

Սպարտակ Ակոջյանին դատապարտել են հայ ժողովրդի արժանապատվությունը նսեմացնելու մեղադրանքով, քրեական օրենսգրքի 226 հոդվածով` ազգային, ռասայական կամ  կրոնական թշնամանք հարուցել: Նրան մեղադրել են հոդվածի այս կետով. «ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողությունները` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով»:

Ու Ակոջյանին տվել են առավելագույն պատիժ` չորս տարի: Մի տարին արդեն նստել է:

Read the rest of this entry »

Apr 25
Հրանտ Տեր-Աբրահամյան

Առաջին Ապառնին (http://www.facebook.com/pages/%D4%B1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D4%B1%D5%BA%D5%A1%D5%BC%D5%B6%D5%ABFuturum-Primum-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D5%BD/274825602607270) ներկայացնում է Վազգեն Ղազարյանի «Համակովկասյան այբուբենի առաջարկ» հոդվածը: Մոտ քառասուն էջից բաղկացած նյութը վերաբերում է արևմտա- և արևելակովկասյան մի քանի տասնյակ լեզուների համար նախատեսված ունիվերսալ այբբենական համակարգին, որը հեշտությամբ հարմարեցվում է կովկասյան յուրաքանչյուր կոնկրետ լեզվի հնչյունաբանությանը:  Read the rest of this entry »

Apr 20
Վահան Իշխանյան

Սերժ Սարգսյանին ո՞վ է ֆռցրել, խորուհրդ տալով, որ ճիշտը հանրապետականի ընտրարշավը  միայնակ տանելն է, որ չարժի շուրջը, իր կողքին լինեն հանրապետականի երկար ձգվող 253-անոց ցուցակից մարդիկ: Ո՞վ է նրան համոզել թե մյուսները բոլորը վարկաբեկված են, ժողովուրդը նրանց տեսնելով ձայն չի ուզի տալ Հանրապետականին, ու լավ կլինի որ միայն քո դեմքով փայլի կուսակցությունը: Պարզ է այդ խորհուրդը նրա ինքնասիրություն կշոյի` ես հեղինակություն ունեմ, և այդ հեղինակությունը պետք չի մխտռել կողքս կանգնեցնելով  մականունավորների: Ինքնախաբեությունը նրան գուցե անհրաժեշտ է հոգեկան հանդարտության համար, բայց վնասակար է նախընտրական քարոզարշավում:

Read the rest of this entry »

Apr 19
Հրանտ Տեր-Աբրահամյան

Թեման գուցե մի քիչ հնանում է, բայց փորձեմ ականատեսի վկայություններովս լրացնեմ մի քանի բաց տեղեր, որոնք, որքան հասկանում եմ, այնքան էլ պարզ չեն եղել նրանց, ովքեր իրավիճակը կողքից են տեսել: Read the rest of this entry »

Apr 16
Սուրեն Մանուկյան

Մեկ ամսից ավել է չեմ գրում իմ բլոգում: Ուղղակի ժամանակ չի մնում: Ժամանակ մտքերի հետ մենակ մնալու համար, նստելու ու հասկանալու, ինչ է կատարվում աշխարհում եւ նաեւ հասկանալու, թե ինչ է կատարվում իմ ուղեղում այդ աշխարհն ընկալելու ընթացքում:

Մարտ-ապրիլ ամիսներն իմ աշխատանքային ամենածանր շրջանն են: Գիտաժողովներ, նոր ցուցադրություններ, նոր նյութերի հրապարակում ու գրքերի հրատարակում, հարցազրույցներ եւ, իհարկե, օգնություն աշխարհում Հայոց ցեղասպանության նվիրված տասնյակ միջոցառումների կազմակերպման աշխատանքներին:

Այդ օրերին շատ այցելուներ եմ ունենում: Երբ նոր էի ընդունվել աշխատանքի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ինձ դա, անկեղծ ասած, շատ էր նյարդացնում էր: Ասում էի, ինչու են հենց հիմա մարդիկ հիշում Ցեղասպանության թեման, մի թե չի կարելի մեկ այլ ամիս գալ նման առաջարկներով: Ստացվում էր, որ այդ իմ բազմազբաղ օրերին հանկարծ ստիպված էի լինում ժամանակ ծախսել՝ լսելով իմ աշխատասենյակ եկած տարբեր տարիքի եւ զբաղմունքի մարդկանց, որոնք եռանդով լի առաջարկում էին տվյալ տարի ապրիլի 24-ին բազմաբնույթ միջոցառումների գաղափարներ, երբեմն հետաքրքիր, երբեմն ժամանակավրեպ, իսկ երբեմն անհասկանալի ու նույնիսկ անհեթեթ:

Հիմա, սակայն, հասկանում եմ, ինչ կարեւոր երեւույթի ականատես եմ դառնում ամեն տարի:

Read the rest of this entry »

Apr 13
Հրանտ Տեր-Աբրահամյան

Հասցրեցի նայել գրեթե բոլոր հիմնական քաղաքական ուժերի տեսոհոլովակները, եւ գուցե անհրաժեշտության դեպքում բոլորի մասին էլ կարծիքս հայտնեմ, սակայն, այսօր առաջին հերթին ուզում եմ խոսել իշխող՝ Հանրապետականի ապրիլի 9-ի հոլովակի մասին: Գուցե զարմանաք, բայց ասեմ, որ տեխնիկական առումով հոլովակը բավականին դուրս եկավ, կարելի է ասել հինգբալանոց համակարգի մեջ՝ 4 էր արժանի: Վատը չէր նաեւ մտահղացումը, որն ուներ հետեւյալ լուծումը: Հոլովակի սկզբում ներկայացվում էր հայաստանյան իրականության մասին ժխտողականի հասնող բացասական մտայնությունը՝ ամփոփված «երկիրը երկիր չէ» տարածված խոսքի մեջ: Read the rest of this entry »

Apr 11
Մարինե Պետրոսյան

Էնքան տարօրինակ սկսվեց էտ ճամփորդությունը: Ավելի ճիշտ, տարօրինակությունը սկսվեց դեռ ճամփորդությունից առաջ, երբ որ հեչ պարզ չէր` ուր եմ գնում, ինչու եմ գնում, բայց ամեն գնով ուզում էի գնալ: Գիտեի որ մի բան պատահելու ա: Ու պատահեց: Տիգրանը պատահեց: Ու հիմա դժվար ա պատկերացնել, որ Տիգրանը կարող էր չպատահել, որ ամեն ինչ կարող էր շարունակվել ոնց որ կար:

Երեւի Ամերիկան ամեաճիշտ տեղն էր, որ Տիգրանը պատահեր: Որովհետեւ Ամերիկան աշխարհի վերջն ա, իսկ նոր աշխարհը սկսվում ա էն ժամանակ, երբ որ վերջանում ա հինը: Read the rest of this entry »

Apr 11
Վահան Իշխանյան

«Էս չեխերը ի՜նչ հիմար են, նստում ես մի հատ չեն հարցնում` ի՞նչ կուզես ուտել, իսկ ես սոված եկել եմ աշխատանքից»,-զայրացած ասում է Միլադան, երբ արդեն դուրս ենք եկել Կովկաս պանդոկից:

Դավիթը, Հանան, Դանան և ևս երկուսը Չեխիայից եկել են Հայաստանը տեսնելու, ու ֆրասնիացի բարեկամիս միջոցով կապվել ինձ հետ, որ ես նրանց օգտակար լինեմ: Հենց Դավիթի նամակը ստացա մտքիս եկավ Միլադան, չեխուհի, ով արդեն երրորդ տարին Երևանում է ապրում «փիփլ ին նիդ» կազմակերպության ղեկավարն է:

Read the rest of this entry »

« Previous Entries