Ամերիկայից եկա ու ընկա հեռուստաբանավեճերի հորձանուտը: Էսօր նոր ոնց որ ազատվեցի, նստել փորձում եմ ամփոփել ամերիկյան այցելությանս տպավորությունները: Ես ԱՄՆ-ում չորրորդ անգամն էի լինում, ու էս անգամ Ամերիկան տարբեր էր: Ավելի ճիշտ` ոչ թե Ամերիկան էր տարբեր, այլ ես էի ինձ անցած անգամներից ավելի տարբեր զգում Ամերիկայում: Read the rest of this entry »
Հայաստանը վերածվում է ռեզերվացիայի՝ տարածքի, որի գոյության հիմնական կերպը պահպանումն ու «գոյատևումն» է: Երեք հազարամյա մշակույթի մասին «մուղամը» պարզապես նողկալի է դառնում ժամանակակից մշակութային արտադրանքի բացակայության, ինչպես նաև ազգայինի մասին բացարձակ անիրապաշտական, հեքիաթային՝ «արիական» պատկերացումների գերակայության պայմաններում: Մշակույթը պետք է արտադրվի հենց այսօր՝ ներկայում, և, ինչ-որ իմաստով, նաև կերտվի ապագայից, որպեսզի կարելի լինի արդարացիորեն հպարտանալ անցյալով: Read the rest of this entry »
Երբ տարածվեցին Ծածկած շուկայի տանիքի եւ կամարների քանդման լուրը եւ լուսանկարները անմիջապես ձեւավորվեց «Փրկենք Փակ շուկան» քաղաքացիական նախաձեռնությունը, որն էլ երկուշաբթի դուրս եկավ բողոքի ակցիայի:
Մի տեսակ սովորական ու առօրեական է դառնում այս ամենը, երբ բնակիչները ստիպված են լինում հասարակական վերահսկողություն իրականացնել, միավորվել խմբերի մեջ, ստեղծել քաղաքացիական նախաձեռնություններ ու պաշտպանել քաղաքը ոտնձգությունից: Այսինքն կատարեն պետության, ոստիկանության կամ քաղաքապետարանի գործառույթները:
Պայքարը նաեւ լրիվ տեղավորվում է օրինականության վերականգման շրջանակում՝ պարզվում է շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել, իսկ Մշակույթի նախարարությունն ինչպես միշտ տեղյակ չէ կատարվածի մասին: Ճարտարապետներին հայտնի չէ նաեւ ոչ մի նախագիծ, չնայած այն բանի, ինչպես ճիշտ նկատեց ճարտարապես Արսեն Կարապետյանի /Shur Dabavog/-ի «հլը փորձեք ձեր տանը մի երկու պատ փոխել ու հետո կադաստրից սեփականության վկայականի գծագրի փոփոխություն պահանջեք»: Արհամարհանքը օրենքի նկատմամբ եւ պատժվելու վախի բացակայությունը բացահայտ են:
Սակայն կա մի խնդիր: Իհարկե, նախաձեռնությունը ողջունելի է, ինչպես ողջունելի էր Մաշտոցի այգու պաշտպանությունը: Հնարավոր է նույնիսկ նույն մարտավարությունն ընտրվի այս պայքարի պարագայում: Սակայն իմ կարծիքով սա լուծում չի: Մաշտոցի պուրակի պայքարը ինչպես թատերականացվեց պայքարի դուրս եկած ուժերի կողմից /դեղին սաղավարտներ, նամակ ոստիկանությանը «Ապամոնտաժող բրիգադների» մասին/, այնպես էլ թատերականացված կերպով ավարտվեց /Նախագահի հայտնի «Ինքդ ես տեսնում, Տարոն, որ գեղեցիկ չէ» խոսքերը/:
Սա չէ ռազմավարական ճանապարհը: Միայն ճիշտ արժեքների ներդրումը կկարողանա փոխել իրավիճակը:
«Ճշմարիտը էն է, որ մեր, ամբողջությունը (ժողովուրդը) տառապում է ծանր ու խոր բարոյական հիվանդություններով:… անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած»:
Չէ, էս Ծոմակը չի ասել մեր ազգի մասին, Թումանյանն է գրել իր «Դառնացած ժողովուրդ» հոդվածում: Բայց ռուսական կրթությամբ բլոգեր Տիգրան Քոչարյանը`Փիղը, չի կարդացել. դե ռուս գրականությունը թողած` հո կակոյ նիբուծ Թումանյան չէ՞ր կարդալու: Դրա համար էլ DIY փաբը վառելու և բազմազանության երթ ու հակաերթի թեմայով որտեղ խոսի, Ծոմակի խոսքն է հա մեջբերում` նա ասել է, թե մեր ազգը հիվանդ է: Նույնն ասում էր մայիսի 27-ին «Արմնյուզի» «Բրիֆինգ» հաղորդմանը` տեսեք, տեսեք, Ծոմակն ասել ա` մեր ազգը հիվանդ ա, մենք էլ վիրավորվել ենք, ու բացատրում էր իրենց հակաերթի նպատակը` մի քանի տասնյակ հասուն ու ոչ այնքան տղամարդիկ փողոց են դուրս եկել բողոքելու մի աղջկա ասածի դեմ: Իսկ գուցե ֆաշիստի անուն ստանալու վախի՞ց էր, որ հաղորդման մեջ շրջանցեց միասեռականների թեման, թե իբր մեր հակացույցը միասեռականների դեմ չէր, այլ Ծոմակի խոսքի:
Հայաստանում կան փոփոխությունների ձգտող եւ էտ փոփոխությունների կայացմանը սեփական մասնակցությունը բերել ցանկացող քաղաքացիներ, կարճ անվանենք նրանց ակտիվ հայաստանցիներ: Read the rest of this entry »
Նայում եմ գրապահարաններիս եւ մտորում. հայերեն գրքերի քանի՞ տոկոսն են համապատասխանում «թունդ հայրենասիրության» կողմից առաջադրվող «ազգային անվտանգության» չափանիշներին: Արդյունքում առաջարկում եմ կազմել հետեւյալ մոտավոր ցանկը, որը հետագայում՝ լրա- եւ վերամշակման արդյունքում կարող է ընդունել ի գիտություն եւ ի կատար Հայաստանի ապագա ռազմահայրենասիրական կառավարությունը: Ցանկը բաժանում եմ հետեւյալ մասերի՝ ա. միանշանակ վնասակար գրքեր, բ. կասկածելի գրքեր, գ. անօգուտ գրքեր:
Ա. Գրքեր, որոնք պետք է այրվեն
1. Լեո: Հայոց Պատմություն: Պնդում է, որ ուրարտացիները հայեր չեն, Խորենացին եւ Եղիշեն 5-րդ դարի հեղինակներ չեն, հակակղերական է եւ “լիբերաստ”: Read the rest of this entry »
Կպատկերացնե՞ր Մոնթե Մելքոնյանը, որ գալու է ժամանակ, երբ իր դիմանկարով շոր հագած երիտասարդը պայքարելու է իր գաղափարների դեմ ու Երևանի փողոցներում գոռալու է «գոմիկներին Բաքու», «մաքուր հայեր», և որ ուլտրա-նացիոնալիստները իրեն դրոշ են դարձնելու ատելության քարոզի ու միասեռկաններին ճնշելու համար:
Մայսի 22-ին բազմազանության երթի վրա հարձակվող լուսնկարի երիտասարդը, ինչպես երևում է կրում է Մոնթեի դիմանկարը: Տեսաֆիլմերում նա ամենակտիվ արգելափակողներից էր Նկարիչների միության մուտքը, ուր գտնվում էին Բազմազանության ցույցի մասնակիցները:
«Խեղճ Մոնթէ, այս ի՜նչ են դարձրել իրեն,- ԱՄՆ-ից նամակով իր վրդովմունքն է հայտնում Մոնթեի կինը` Սեդա Մելքոնյանը,- Հայաստանի լուրերից գիտէի արդէն DIY ակումբի ամօթալի դէպքի մասին: Նաև կարդացել էի քո Blog-ը այդ առնչութեամբ: Սա ի՞նչ խայտառակութիւն է:
Մի քանի տարի առաջ հայ-թուրք հարաբերությունների ու ցեղասպանության թեմայով գրողներ Ալվարդ Պետրոսյանի ու Մարինե Պետրոսյանի ակումբային բանավեճում Մարինեի խոսքը բնութագրվեց որպես «չափազանց էմոցիոնալ»: Էմոցիոնալ բառը նման կոնտեքստներում ընկալվում է իբրեւ քաղաքական առումով սխալ, անարդյունավետ: Բայց ինձ համար այդ «էմոցիոնալը» մի տեսակ բանալի-բառ դարձավ` անդրադառնալու այն հարցին, թե ինչու Հայաստանում այդքան շատ արծարծվող ցեղասպանության թեմայով արվեստի հետաքրքիր գործեր չեն ստեղծվել ու ստեղծվում, մինչդեռ հրեական հոլոքոսթի թեմայով բազմաթիվ լավ հենց միայն կինոնկարներ կան:
Համարվում է, որ էմոցիոնալը արվեստի հատկանիշ է եւ քաղաքականության մեջ` վրիպում: Բայց մեզանում ոչ միայն քաղաքականության, այլեւ հենց արվեստի ու, առհասարակ, բոլոր ոլորտներում շատերը պարտավորված են զգում ցեղասպանության մասին այնպես խոսել, որ քաղաքականապես ճիշտ լինի, նպաստի դրա միջազգային ճանաչմանը: Իսկ էմոցիոնալը կխանգարի դրան:
Ես ո՛չ հանդուրժող եմ, ո՛չ էլ նույնիսկ բազմազանության կողմնակից (վերջինի դեպքում, իհարկե, միայն որոշակի, այլ ոչ թե բացարձակ իմաստով): Պնդում եմ սա ամենայն լրջությամբ: Ինձ համար կա, անշուշտ, հարգանք այլոց կարծիքների նկատմամբ, բայց հանդուրժողականություն որպես բացարձակ կամ նույնիսկ որպես առաջնային արժեք ինձ համար գոյություն չունի: Բազմազանությունն էլ հաստատ ինքնանպատակ չէ: Ավելին՝ անհադուրժո՛ղ եմ եւ այսպես ասած՝ «միազանության» կողմնակից: Եվ սա էլ պնդում եմ ամենայն լրջությամբ՝ առանց էպատաժի, հեգնանքի եւ նման այլ ենթատեքստի: Read the rest of this entry »
(սկիզբը` ստեղ)
Հիմա` հետադարձ հայացքով, էնքան պարզ ու հասկանալի ա թվում կատարվածը, բայց էն ժամանակ ոչ ոք չէր հավատա, թե Հայաստանը կարող ա էտքան արագ փոխվի: Թվում էր` փոփոխության հասնելու եղանակները հազար անգամ փորձվել ու արդյունք չեն տվել Read the rest of this entry »
