Մահացավ հայ սպա, բժիշկ Վահե Ավետյանը: Մահացավ բացարձակ անիմատ մահով, սպանվեց բացարձակ անասունների կողմից: Բոլորս մնացինք մեր տեղերում: Բան չփոխվեց Հայաստանում: Ոչ մի քար չշարժվեց տեղից: Երկինքն անտարբեր անձրեւում է: Հարսնաքար ռեստորանը չի դատարկվելու այցելուներից: Թուրքական կլկլոցի տակ հայերը չեն դադարելու իրենց քեֆն անել մարդասպանի «օբեկտում»: Գլխավոր պատասախնատուն մնալու է երկրի նախագահի պաշտոնում: Նույնիսկ մարդիկ են գտվելու, ովքեր վիճարկելու են, թե գլխավոր պատասխանատուն նա է, եւ ասելու են, թե ով այդպես է գրել քաղաքականացնում է հարցը: Մտավորականությունը բառբառելու է օլիգարխիայի դեմ: Այս գրածն էլ լրացնելու է բազմաթիվ նման բովանդակությամբ գրվածքների թիվը, ու մոռացվելու է մի քանի օր անց: Չգիտեմ էլ ինչ գրեմ կամ ավելացնեմ: Մարդը կյանքից գնաց 32 տարեկանում, լրիվ անիմաստ իրավիճակում, ի՞նչ կարող ես ասես, որ համարժեք լինի իրավիճակին: Read the rest of this entry »
Էս վերջերս անընդհատ Չարենցին եմ հիշում: Չարենցն ու Կարսը: Չարենցն ու 20-ականների Երեւանը: Չարենցն ու հեղափոխությունը: Չարենցն ու ոգեւորությունը: Չարենցն ու բանտը: Ու որ բանտում գոռում էր: Read the rest of this entry »

en.russia.edu.ru
Մոսկվայում էի:
Գործուղում էր ու ամբողջ օրն անցկացնում էինք գործնական հանդիպումների, քննարկումների, սեղանների շուրջ: Հիմնականում Մոսկվայի կենտրոնում էինք կամ այն շրջաններում, որտեղ կենտրոնացված է Մոսկվայի Ուժը:
Մի ուժ, որը զարմանալիորեն այս անգամ զգացի: Ոչ թե առաջին անգամ, երբ հայտնվեցի Մոսկվայում, ոչ էլ երբ եկել էի ապրելու ու սովորելու ասպիրանտուրայում:
Մոսկվան հսկայական է, տպավորիչ եւ ազդեցիկ: Այն ճնշում է, վախեցնում: Սակայն այդ վախը նույնիսկ գրավիչ է: Այդ անհաղթահարելի քաղցրությունը ձգում է եւ սպիտում ընկրկել ու հիացմունք ապրել: Հիանալ հզորությամբ ու ճոխությամբ
Սա Կայսրության շունչն է: Կայսրություն, որի ոգին ապրում է իր տրանսցեդնալ կյանքով: Ինչ վիճակում էլ լինի Ռուսաստանը` նրա մայրաքաղաքի կայսերական ճարտարապետությունը, անսահման պողոտաները եւ էթնիկ բազմազանությունը կստիպի միշտ գիտակցել այս վայրի յուրահատկությունը: Երեւի այսպիսի հզորություն կար նաեւ Արտաշատում՝ Տիգրանի ժամանակ: Հաստատ կար, եւ ես ինչ-որ բան ամեն անգամ զգում եմ գնալով Խոր Վիրապ: Իհարկե, ինքը Խոր Վիրապը մեծ քրիստոնեական խորհուրդ ունի, սակայն այդ բարեպաշտ լրջության միջից, մի տեսակ գգացվում է հին Արտաշատի, դեռ չպեղված, չբացահայտված եւ չճանաչված Արտաշատի` կայսերական մայրաքաղաքի շունչը:
Ռ. Սեւակի բանաստեղծություններում հաճախ է հանդիպում արեւելքի թեման ընդհանրապես եւ արեւելքի ու արեւմուտքի հակադրության մոտիվն ի մասնավորի: Ընդ որում, հակադրության մեջ շահեկան դիրքերից է ներկայացվում արեւելքը: Հեղինակն ինքը, ուղղակիորեն կամ միջնորդված իրեն նույնացնում է արեւելքի հետ: Թվում է՝ բավականին տրամաբանական ինքնանույնացում Եվրոպայում սովորած եւ գերմանուհու հետ ամուսնացած, այսինքն` արեւմուտքի հետ անմիջական շփման մեջ մտած, եւ այդ շփման արդյունքում իր` հայի եւ պոլսեցու տարբերությունը արեւմուտքի մարդկանց հետ վերապրած, ինչպես նաեւ արեւմուտքցիների կողմից իրեն որպես արեւելքցու ընկալումը ճաշակած մեկի համար: Քանի որ այս մոտիվը երկրորդական չէ հայ մշակութային ինքնության համատեքստում, փորձենք ավելի մանրամասն դիտարկել այն Ռ. Սեւակի մեկ` «Գյուղական ճամբուն վրա» բանաստեղծության օրինակով: Read the rest of this entry »
Երկու շաբաթ առաջ Նաիրի կինոթատրոնում կոնֆերանս էր` «Քաղցր վաթսունականներ»: Մասնակիցները Հայաստանից ու Թուրքիայից էին, ներկայացվում էր 60-ականների հայկական ու թուրքական կինոն: Առաջին օրը մենակ ֆիլմերի ցուցադրություն էր` երկու թուրքական ֆիլմ («Հայրենաբաղձ թռչուններ» «Մեկ գիշերվա հարսը»), դրանց արանքում` Ֆրունզե Դովլաթյանի «Բարեւ ես եմ»-ը: Read the rest of this entry »
Սանգը լրիվ իրան կորցրել ա, գնալով ավելի վտանգավոր ա դառնում, գորգոռում ա, ես քեզ չեմ թողնի գնաս, դու իմ կինն ես, իմ սեփականությունն ես: Դեռ չի խփել, մի էրկու անգամ թևից քաշքշել ա, բայց մեկ էլ տեսար խփեց, ոտի տակ գցեց:
Չեմ ջոկում ամեն կորեացի՞ ա սենց գեղացի քյարթու, թե՞ իրա բախտը չբերեց ու ռաստվավ էս հիստերիկին:
Եթե կամայական ֆուտբոլասերի հարցնես՝ արդյո՞ք նրան դուր կգա ցածր տեմպով խաղացվող եւ նվազագույն հաշվով ավարտվող ֆուտբոլը, նա, ամենայն հավանականությամբ, կպատասխանի՝ ո՛չ: Բայց չնայած սրան՝ շատերը շարունակում են երկրպագել Իսպանիայի հավաքականին, որի խաղը մեծ հաշվով հենց այդ է՝ դանդաղ, հակառակորդին խեղդող, հանդիսատեսին քնեցնող, անվերջ պասերով մեկ-զրո: Կարեւորը հաղթական արդյունքն է: Ու եթե 4 կամ 2 տարի առաջ այդ ոճը դեռ նոր եւ թարմ էր թվում եւ, արդյունավետությամբ հանդերձ, գուցե հանդիսատեսին գրավող, ապա այս առաջնության ընթացքում այն արդեն նմանվում է դեժավյուի. մեկը մյուսից չտարբերվող, ինտրիգից ու պայքարից զուրկ խաղեր աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնի մասնակցությամբ: Ո՞վ չքնեց ամսի 23-ի Ֆրանսիա-Իսպանիա քառորդ եզրափակչի ընթացքում: Read the rest of this entry »
Վերջին շրջանում, երբ ընդհանուր առմամբ անհոգ հայ հասարակությունը, շնորհիվ հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած արյունոտ դեպքերի, կրկին մի պահ հիշեց, որ մենք պատերազմի վտանգի մեջ ապրող երկիր ենք, աշխուժացան նաեւ վեճերը «պացիֆիստների» եւ «միլիտարիստների» միջեւ (այս անվանումներն, իհարկե, պայմանական եմ դնում):
Ինձ համար, սակայն, առանց այս վերջին առիթի էլ պարզ է, որ համենայն դեպս խաղաղասիրության այն տեսակում, որն առավել տարածված է մեզանում, շատ լուրջ խնդիրներ կան: Ես դա կոչում եմ ՀԿ-ական պացիֆիզմ: Իմիջայլոց, ուզում եմ նշել, որ վերջին չորս տարիների քաղաքացիական ակտիվության փորձը ցույց է տալիս, որ ՀԿ-ական ձեւաչափն առհասարակ լուրջ ճգնաժամի մեջ է, քանի որ այս տարիների ընթացքում պարզ դարձավ, որ բոլոր կարեւոր համարվող հարցերը ձեւակերպվել են ոչ թե ՀԿ-ների, այլ արագ ինքնակազմակերպվող խմբերի կողմից: Կարծում եմ ավելի հուսադրող չէ նաեւ ՀԿ-ական միջինացված առաջարկի արդյունավետությունը Հայաստան-ԼՂՀ-Ադրբեջան հակամարտության շրջարկում: Այդ առաջարկի հիմնական ձեւակերպումներն, իհարկե, Հայաստանից չեն, տեղական մտքի արդյունք չեն, այլ ներմուծովի են: Ասածս այն չէ, որ ինչ որ դավադրություններ եւ «գեոպոլիծիկա» փնտրենք: «Գեոպոլիծիկայի» տարրեր, իհարկե, միշտ էլ կարող են լինել, բայց կարծում եմ խնդիրը միայն դա չէ:
Ինչպիսի՞ բնորոշ գծեր ունի ՀԿ-ական պացիֆիզմը: Առանձնացնեմ մեկ-երկու հատկանշականները: Յուրահատուկ «բառամոգականություն»: Օրինակ, ասվում է, որ եթե մենք ադրբեջանցի թուրքերին կոչենք ոչ թե հակառակորդ, այլ ասենք հարեւան, դրանով լուրջ քայլ կանենք դեպի խաղաղություն: Կամ, եթե հասկանանք, որ նրանք էլ մարդիկ են:
Միշտ «կոմպս կախում է» նման մտքերից: Իհարկե, բառերը, անվանումները շատ կարեւոր դեր են խաղում հասարակական կյանքում, բայց, չեմ կարծում, որ այն աստիճան, որ միայն անվանումների փոխակերպմամբ հնարավոր լինի հասնել իրականության փոփոխությանը: Եթե այդպես լիներ, ապա նույն տրամաբանությամբ, կարող էինք առաջակել՝ եկեք կոչենք պատերազմը խաղաղություն եւ կլինի խաղաղություն: Չափազանցված չէ համեմատությունս, այլ ճիշտ նույն «ծիրին մեջ է»: Եթե սա յուրահատում նորմոգականություն չէ, ապա ի՞նչ է: Հնում էլ մարդիկ, փորձում էին, օրինակ, բուժել հիվանդությունները հմայությունների միջոցով: Չեմ կարծում, որ դա նպատակին հասնելու ամենաարդյունավետ ճանապարհն էր: Բայց սա էլ այդքան էական չէ տվյալ դեպքում:
Ի՞նչ ասել է՝ կոչել հարեւան եւ մարդ, այլ ոչ թե հակառակորդ եւ թշնամի: Առաջին՝ Հայաստանում շատ քիչ մարդ կա, որ կարծում է, թե թուրքերը ոչ թե մեր հարեւանն են, այլ, ասենք Նոր Զելանդիայի բնակիչ: Նմանապես քիչ են նաեւ նրանք, ովքեր կարծում են, թե թուրքերը ոչ թե մեզ պես մարդիկ են, այլ ասենք երկքթանի, տաս ձեռնանի այլմոլորակայիններ կամ էլ, չգիտեմ, օվկիանոսի խորքում բնակվող ծովային կենդանիներ: Բայց չէ, եկեք խեղճ հայ ժողովրդին, որն այդ նույն թուրքերի հետ համատեղ ապրելու ահագին փորձ ունի, բացատրենք, որ նրանք մարդ են ու հարեւան: Բացատրեցինք. հետո՞: Հետո գալիս է մի պարզ՝ երկքայլանի մտավոր գործողության ժամանակը. գործողություն, որը, մեր մեջ ասած, հասուն մարդիկ կարող են անել նախքան հասուն մարդկանց այլ խմբին տեղեկացնելը թուրքերի մարդ եւ հարեւան լինելու մասին խիստ կարեւոր եւ խիստ գաղտնի տեղեկությունը: Խնդիրն այն է, որ առանց պատմագիտության կամ քաղաքագիտության մեջ առանձնապես շատ խորանալու էլ, կյանքում մի երկու բան գոնե ձեռքի հետ մտածած մարդուն պարզ է, որ իրար թշնամի ու հակառակորդ լինում են հե՛նց հարեւաններն ու հե՛նց մարդիկ: Երբ գալիս է այս պարզ բանը բացատրելու պահը, միշտ մի տեսակ անհարմար եմ զգում ինձ: Իրոք, միթե՞ բացատրելու կարիք կա, որ իրար թշնամի են լինում ոչ թե մարդն ու գետաձին, այլ մարդն ու մարդը: Չի լինում մարդկանց ու գետաձիների միջեւ պատերազմ: Պատերազմը, հակամարտությունը լինում է միայն ու միայն մարդկանց ու մարդկանց միջեւ: Լավ է սա, թե վատ, այլ խնդիր է, բայց սա այնքան ակներեւ փաստ է, որ կարելի է միայն տարակուսել, որ համակարգչային վիրուսի նման գլխուղեղից գլխուղեղ տարածվող կարծրատիպային այդ տափակությունները կարող են այն աստիճան մթագնել մարդկանց գլուխը, որ նրանք այսքանը չնկատեն: Բացի այդ՝ մարդկանց միջե՛ւ էլ հակամարտություն եւ պատերազմ լինում է հատկապես այն դեպքում, երբ մարդիկ՝ խմբերը կամ անհատները, հարեւաններ են: Սա էլ ոչ թե մասնագիտական գիտելիք, այլ սովորական, առողջ բանականություն պահանջող եզրահանգում է: Ինչո՞ւ Հայաստանն ու Նոր Զելանդիան չունեն խնդիրներ: Որովհետեւ չունեն հատվող շահեր, իսկ չունեն այդպիսիք, քանի որ հարեւաններ չեն: Անշահախնդիր պատերազմներ չեն լինում, հետեւաբար չի լինում նաեւ անշահախնդիր խաղաղություն:
Ի՞նչ է ստացվում: «Թուրքին մի՛ ասեք թշնամի կամ հակառակորդ, այլ ասեք հարեւան եւ մարդ» առաջին հայացքից խիստ խաղաղասիրական այս պնդումը ոչ միայն չունի իրականությունը փոխելու մոգական այն ներուժը, որը նրան վերագրվում է, այլեւ ինքն իրենով իսկ անիմաստ է, քանի որ, եթե բոլոր հարեւաններն ու բոլոր մարդիկ միմյանց թշնամի ու հակառակորդ չեն, ապա բոլոր թշնամիներն ու հակառակորդները պարտադիր ե՛ւ մարդ են, ե՛ւ հարեւան: Այսինքն` ասելով թուրքին հարեւան՝ ոչ միայն չենք փոխում իրականությունը, այլեւ հաստատում ենք այն. այո՛ թուրքերը հարեւան են ու մարդ եւ այդ հիմքով էլ հենց թշնամի են ու հակառակորդ:
Սա, իհարկե, պացիֆիստական զեղումներից ընդամենը մեկն է, թեեւ շատ հատկանշականը: Կարելի է բերել եւ այլ օրինակներ: Բայց կարեւոր է հասկանալ, որ որեւէ դրական արդյունքի, այդ թվում հարցի շուրջ թեկուզ արդյունավետ բանավեճի, էլ չասած նույն խաղաղությանը հասնելու համար պետք է նախեւառաջ դաշտը մաքրել այսպիսի կարծրացած կաղապարներից, որոնք փակուղուց բացի այլ տեղ չեն կարող տանել մեր միտքն ու մեր գործը: Առիթի դեպքում այս խոսակցությունը կփորձեմ շարունակել:
Առաջինին տեսա կիրակի ուշ ժամի Փափազյան փողոցի սկզբնամասում: Արձանի մոտ, որ հենց նոր են դրել: Չվախեցա ճիշտն ասած, մտածեցի հոգնել եմ, Զինեի մոտ էլ շատ խմեցի, աչքիս ա երեւում: Read the rest of this entry »
Սկիզբն այստեղ (http://www.tert.am/blog/?p=3424)
Հայաստանում ոչ միայն առօրյա զրույցներում, արվեստի որոշ գործերում կամ մտավորականների դատողություններում կարելի է հանդիպել մտայնությանը, թե ցեղասպանության սարսափների մասին պետք չէ պատմել երեխաներին, այլ նաև փորձ է արվել դա բարձրացնել պետական քաղաքականության մակարդակի, երբ Աշոտ Բլեյանը, կրթության նախարարի պաշտոնում, առաջարկում էր թեման հանել դպրոցական դասագրքերից:
Երեխաներին ցեղասպանության սարսափները վերապրելուց պաշտպանելու այս եղանակը, սակայն, գիտական ուսումնասիրությունների վրա չի հենվում: