Հինգ տարի առաջ էս օրը էլի ամառ էր: Խորհրդարանական ընտրություններն ավարտվել էին, մոտենում էին նախագահական ընտրությունները: Ուզում եմ հիշել իմ էն ժամանակվա սպասումները, որ համեմատեմ էսօրվա հետ, բայց շատ բան չեմ հիշում: Ոնց որ ուրիշ դարաշրջան լիներ: Համ ես էի ուրիշ, համ Հայաստանը: Միասին փոխվեցինք: Read the rest of this entry »
«Իսրայելն ուզում է ոչնչացնել Իրանի ժողովրդին, ու մենք բոլորս լռում ենք, քանի որ վախենում ենք հակասեմիտ պիտակվելուց»:
Իրանի միջուկային ռումբի փոխարեն պայթեց բոլորովին ուրիշ` բանստեղծության ռումբ:
«Ռումբը» գցեց նոբելյան մրցանակակիր, գերմանացի գրող Գունտեր Գրասը: Ապրիլի 4-ին Գրասի «Ինչ պետք է ասվի» բանաստեղծությունը միանգամից թարգմանվեց տարբեր լեզուներով ու սփռվեց միջազգային մամուլով մեկ:
Բանաստեղծության մեջ Գրասը քննադատում է Իսրայելի հակաիրանյան քաղաքականությունը, հայտարարում, որ Իսրայելն ուզում է ոչնչացնել Իրանի ժողովրդին` չնայած ինքն էլ առանց հսկողության տիրապետում է միջուկային զենքին ու դրանով սպառնալիք հանդիսանում տարածաշրջանի` առանց այդ էլ փխրուն խաղաղության համար: Գրողը հիշեցնում է Իրաքի պատմությունը, երբ ռազմական միջամտությունը արդարացվում էր կեղծիքով, թե Իրաքը զանգվածային ոչնչացման զենք ունի: Եվ կոչ է անում երկու կողմերին էլ զերծ մնալ բռնությունից, իսկ միջազգային մարմիններին առաջարկում հսկողություն սահմանել երկու երկրների միջուկային նախագծերի վրա էլ:
Ասորիքում (Սիրիայում) ծավալվող քաղաքացիական պատերազմը թերեւս վերջին արարն է անցյալ տարվա ձմեռվանից սկսված արաբական հեղափոխությունների շարքի՝ այդքան տարբեր եւ միաժամանակ այդքան միանման ընթացող գործընթացի: Իհարկե, այսօր շատերիս ուշադրությունը սեւեռված է սիրիահայերի ճակատագրի վրա, եւ դա հարկավ առաջնային գործնական խնդիրն է, որ Հայաստանի քաղաքացիներս, դեպքերի զարգացման վրա ազդելու որեւէ հնարավորություն չունենալով, կարող ենք փորձել լուծել: Սակայն տեղի ունեցող համաշխարհային նշանակության գործընթացների նախնական ընթացքի իմաստավորումը նույնպես կարեւոր խնդիր է, որը պետք է թույլ տա վերջապես վերանայել մեզանում կարծրացած պատկերացումներն ու հակադրությունները: Read the rest of this entry »
-Քեռի ջան, Մազմանովի երգի բառերը կասե՞ս:
-Բառերը չեմ հիշի, պիտի երգեմ որ հիշեմ: Ու քեռին հեռախոսի մեջ երգում է Մազմանովը, ես գրի եմ առնում:
Գուցե ինչ-որ տեղ, ինչ-որ երգարանում լինե՞ն Մազմանովի երգի բառերը, գուցե փնտրեմ գտնե՞մ, բայց ես երգը լսել եմ առաջին անգամ Քեռուց ու երևի ինքն ավելի վաղ է իմացել երգը քան գրվել է երգարանում:
Քեռին Եպրաքսյա Ոսկանյանն է, թե ինչո՞ւ են քեռի ասում, չգիտեմ: Վերին Սասնաշենից է, սասունից գաղթած ընտանիքի հինգ դուստրերից մեկը, մեր ընկեր Միրոյի մորաքույրը:
Մենք գինի էինք լցնում, հայ ազգի փրկության կենացը խմում ու Քեռին երգում էր, երգում իրար հետևից, տասնյակ երգեր՝ Գևորգ Չաուշ, Մազմանով, Սասնա սարեր, Քելե լաո, Օսմանական զորքը, երգեր որ երբեք չէինք լսել, ու մենք վստահ էինք որ Հայաստանում Քեռուն հավասար երգիչ չկա, որ ամենալավ երգիչը Քեռին է:
Հետո Սովետը սկսեց փլվել, Քեռու երգած երգերը սկսեցին երգել ուրիշները, նույնիսկ ռադիոյով ու հեռուստատեսությամբ էին երգում: Բայց Քեռին մնաց իմ ամենասիրած հայ երգչուհին: Հիմա ճիշտ է, ձայնը մի քիչ նստել է, երգերի մեծ մասը մոռացել է, բայց էլի երևի միակ հայ երգչուհին է ում ժամերով հմայված կլսեմ:
Միրո, ե՞րբ գնանք Քեռու մոտ, երգի մի քանի երգ նկարեմ: Վերջը դասավորվեց, կարողացանք հինգով այցելել Քեռուն՝ Վերին Սասնաշեն: Երևանից գալիս ենք ես, Աշոտը, Խչոն: Միրոյին Առուճից վերցրինք, Մկոն Իրինդից իջավ խաչմերուկ: Էսքանս ենք: Թալինի մյուս ընկերները չկան, Թաթուլը զոհվել է, Սուրոն Հոլանդիայում է:
Շտատիվը դնում եմ, ապարատը միացնում: Քեռին երկու-երեք երգ է հիշում: Էհ մոռացել եմ, հիշում եմ էն երգերը, որ Բարսեղիս համար կը երգեմ:
Բարսեղը Քեռու մյուս քրոջ որդին է, Ռուսաստանում է, շաբաթը մեկ-էրկու զանգում է ու խնդրում որ քեռին երգի: Հիմա էլ զանգեց, Քեռին բջջայինի մեջ երգում է, մենք էս կողմից, Բարսեղը էն՝ լսում ենք: Փաստորեն Բարսեղը ամենաշատը սիրում է Գևորգ Չաուշը ու Մազմանովը, էս երկուսն է, որ առանց բառ մոռանալու Քեռին երգում է(առաջին տեսագրությունը):
Երգերի մի մասը գրել է հենց Բարսեղի հայրը՝ Ժորա Հակոբյան: Հիմա ով գիտի՞ որ Ժորան է գրել «Քելե լաո» երգը, իսկ առաջին անգամ երգել է Քեռին:
«Քելե լաոն» երգեց, բայց Աշոտը Ժորայի գրքին հետևելով բռնացրեց, որ մի տուն բաց է թողել, իսկ մի տուն էլ էրկու անգամ է երգել, ստիպված երկրորդ անգամ Քեռին գրքին նայելով է երգում(Երկրոդ տեսագրության մեջ Քեռին պատմում է «Քելե լաոյի» պատմությունը):
Քեռու բոլոր երգերը Միրոյենք ձայնագրել են, ինչ որ կրիչի վրա պահում են: Էհ, փող լիներ CD-ով թողարկեինք: Բան չկա, գոնե իմ համար մի CD կձայնագրեմ, որ տանը լսեմ:
Տարածված կարծիք կա, թե մենք պատմական անցյալով ապրող հասարակություն ենք: Դա բացարձակ պատրանք է: Պատմական իրադարձությունների շուրջ հյուսված կիսաառասպելական պատումները, մակերեսային՝ լրագրողական մակարդակի վերլուծությունները արծարծելը պատմական փորձի հետ կապ չունեցող բաներ են: Մենք ոչ միայն իրականում խիստ անգրագետ ենք մեր անցյալի՝ այդ թվում մոտակա անցյալի նկատմամբ, ոչ միայն շատ նեղ պատմական հորիզոնով ենք ապրում (նույնիսկ 90-ականների պատմությունն իրականում արդեն անցել է առասպելի ոլորտը՝ հյուսվելով չար ու բարի՝ հրեշտակների ու դեւերի, սեւ ու սպիտակի մասին մի վիպականացված պատումների շուրջ, առանց որեւէ անաչառ ու առարկայական դատողության փորձի), այլեւ պարզապես հակապատմական մտածողություն ունեցող հասարակություն ենք: Մեր առաջադիմականները հաճախ ասում են՝ մոռնանանք անցյալն ու ապրենք ներկայով: Read the rest of this entry »
Քաղաքականությունը մարդկանց հաճախ միացնում ա, էլ ավելի հաճախ` բաժանում: Հուլիսի 20-ին, երբ որ դատարանը Տիգրան Առաքելյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին եւ Սարգիս Գեւորգյանին դատապարտեց ազատազրկման, ես դատարանի դիմաց կանգնածների մեջ չէի, Read the rest of this entry »
Սիրիահայերի գլխին շատ ավելի լուրջ սպառնալիք է կախված քան իրաքահայերի ու եգիպտահայերի: Ի տարբերություն մյուս արաբական երկրների, Սիրիայում իշխանությունը տապալում են կրոնական փոքրամասնությունների նկատմամբ շատ ավելի խորը ատելությամբ լցված սուննի իսլամիստ ծայրահեղականները: Եթե այս «Ալլահու աքբար» գոռացողները հաղթեն, առաջին հերթին թիրախ կդարձնեն ալևիտներին՝ և՛ որպես իսլամական հերետիկոսների, և՛ որպես նախագահ Ասադի կրոնակիցների:
Հաջորդ թիրախը քրիստոնյաներն են, ու նաև 60 հազարանոց հայկական համայնքը:
Հայերին կկոտորե՞ն թե՞ կվտարեն երկրից, առայժմ դժվար է գուշակել, բայց, որ չեն թողնի երկրում մնալ և ունենալ նախկին իրավուքնները, կարծես թե հստակ է:
Ուրեմն, հայերը որտե՞ղ կարող են ապաստան գտնել: Այս պարզունակ հարցին պատասխան կտար առաջին դասարանի աշակերտը՝ Հայաստանում: Բայց բարեխիղճ ուսուցիչը նրան կուղղեր՝ ոչ, սխալ պատասխան, ճիշտ պատասխանն է՝ Հայաստանի վեջը չի:
Լրատվական եւ քաղաքական դաշտին առավել ուշադիր հետեւողների համար Դ. Շահնազարյանի դուրս գալը ՀԱԿ-ից, կարծես, սպասելի քայլ էր, որի հնարավարությունը նշմարվում էր դեռեւս խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլից առաջ: Սպասելի էր, սակայն, ցավոք նաեւ այն, որ, չնայած այս քայլը բավականին ուշադրության արժանացավ մամուլի եւ մեկնաբանների կողմից, բայց չեմ նկատել փորձ այն տեղավորել ավելի լայն եւ ընդհանուր քաղաքական զարգացումների տրամաբանության մեջ: Երկուստեք կամ չգիտեմ «քանիստեք» ինչ-որ կաղապարային, քարոզչական-հակաքարոզչական մեկնաբանություներից անդին առանձնապես բան չի երեւում: ՀԱԿ-ից «զզվողներ»-ի համար հերթական առիթն է ծիսականի վերածված «քննադատությունը» եւ վարժա-վարդապետական ոճի «բարոյավերլուծությունները» շարելու, իսկ ՀԱԿ-ի կողմնակիցների համար, կարծես, հերթական առիթ է արդարացումներ գտնելու: Read the rest of this entry »
Փետրվարը նորից մոտենում ա: Նախահագահական ընտրություններին մնաց մի քանի ամիս: Անակնկալներ երեւի չեն լինի: Չնայած` անակնկալները հենց նրանով են անակնկալ, որ իրանց չես սպասում բայց գալիս են: Հինգ տարի առաջ էլ ամեն ինչ անակնկալ եղավ: Read the rest of this entry »
Էս տարվա Ոսկե ծիրանի ռետրոսպեկտիվներից մեկը Ալեքսանդր Սոկուրովի ֆիլմերն էին: Նաեւ նոր ֆիլմ կար Սոկուրովից` «Ֆաուստ»: Էս վերջինի ցուցադրության ժամանակ Կինոմոսկվայի դահլիճը լիքն էր: Արժեր, որովհետեւ ֆիլմն իսկապես լավն էր: Իսկ «Ցուլի» եւ «Մողոքի» ցուցադրության ժամանակ Կինոնաիրիի դահլիճը համարյա դատարկ էր: Read the rest of this entry »