Հիմա, երբ որ գրում եմ էս տողերը, համացանցը ողողված ա Հունգարիայի կողմից Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու դեմ վրդովմունքով: Շատ քիչ էն դեպքերից ա, երբ որ վրդովված են համարյա բոլորը` անկախ քաղաքական հայացքներից: Բայց վաղը բողոքի ցույց կազմակերպելու մասին երբ որ խոսք գնաց, կարծիքները բաժանվեցին: Որտե՞ղ կազմակերպել ցույցը` Հունգարիայի հյուպատոսության ու մեր արտգործնախարարության դիմա՞ց, թե Բաղրամյան 26-ի առաջ: Read the rest of this entry »
Ընկերներիցս մեկն ասում է, թե Ասորիքի (Սիրիայի) խնդրում չի կարողանում կողմնորոշվել՝ ո՞ր կողմից լինել, ո՞րին համակրել: Ասել կուզի, թե եթե, օրինակ, Եգիպտոսի կամ Լիբիայի պարագայում իր համար պարզ էր, թե ինքն ո՛ւմ կողմից է (ապստամբ հասարակության), ապա այս դեպքում դժվարություն ունի, քանի, որ բացի ամենից կա նաեւ սիրիահայերի հարցը: Ինձ թվում է, ես այս հարցի պատասխանն ունեմ: Read the rest of this entry »
Պատերազմից, ռումբերի պայթյուններից, սպանություններից, մուսուլմանական մոլեռանդներից փախած ընտանիքը, իննը հինգ՝ փոքրիկ երեխաներ՝ ինն ամսեկանից մինչև ութ տարեկան, երեք կանայք, հասնեն օդանավակայան և նրանց հետ շպրտեն, դեպորտ անեն, արտաքսեն՝ գնացեք մեռեք: Սա Հայաստանի հանրապետությունն է, որին քաքոտ ասելու համար կատաղել էին ազգային սնապարծությունից տռճիկ տվող մտավորականները:
Եվ արտաքսեցին՝ արտաքսեցին միայն մի պատճառով, որ չեն կարողացել ապացուցել իրենց հայ լինելը:
Մեկ էլ ե՞րբ է եղել, որ փրկվելու համար պիտի ապացուցես թե ինչ ազգից ես:
Կարո՞ղ է արդյոք դավադրության տեսությունն ինքը լինել դավադրություն կամ այլ կերպ ասած՝ բացատրվել մեկ այլ դավադրության տեսությամբ, լինել վերջինիս մասնիկը՝ մատրյոշկայի սկզբունքով: Վարկածը գայթակղիչ է թվում, և ինչո՞ւ չփորձել այն ստուգել: Read the rest of this entry »
Հիշում եմ` դեռ մի քանի տարի առաջ ինչ տարբեր էր զգացողությունս, երբ որ Հայաստանից դուրս էի գալիս: Անցումը շատ կտրուկ էր թվում: Հիմա` չէ: Հիմա մեջս էն զգացողությունը կա, որ կարող եմ մտնել, ասենք, մետրո Երիտասարդական եւ դուրս գալ Փարիզի մետրոյի կայարաններից մեկում Read the rest of this entry »
Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ նորից աշխուժացել են «բա առաջ, բա հիմա» տիպի խոսակցությունները՝ յանի առաջ ի՜նչ ընթերցասեր հասարակություն ունեինք, Երևանում քանի՜ գրախանութ կար և այլն, իսկ հիմա՜…: Այս ոճով, օրինակ, բայղուշանում էր մի քանի օր առաջ լսածս հաղորդումներից մեկը: Բոլորիս անշուշտ ծանոթ է սովետահայի այդ ողբասացությունը, և չարժե նույնիսկ կրկնել դրա բովանդակությունը: Նույնքան անիմաստ է նաև վիճել այդպիսի պնդումների հետ, քանի որ սովետահայկական արտադրության ուղեղը սովորաբար հերմետիկորեն փակ է փաստարկ-հակափաստարկ համակարգի, առհասարակ նոր տեղեկություն ստանալու առջև: Դրա համար վիճելու փոխարեն այս անգամ որոշեցի մի նոր գրքերի ցուցակ կազմել՝ օրինակ ունենալով «վառելու արժանի գրքերի» նախկին ցուցակս, որ կազմել էի ամիսներ առաջ՝ ցույց տալու համար, որ եթե առաջնորդվենք որոշ «թունդ հայրենասերների» տրամաբանությամբ, ապա ստիպված կլինենք վառել հայ դասական գեղարվեստական և գիտական գրականության զգալի մասը: Read the rest of this entry »

«Իրանի շուրջ ԱՄՆ-ն ունի 40 բազա, Իրանը կզգա՞ սպառնալիք: Եթե Իրանը ունենար այդքան շատ բզաներ ԱՄՆ-ի շուրջ, մենք սպառնալիք կզգայի՞նք»:ՖԲ-ի Occupy Wall St էջից
(սկիզբը այստեղ)
Ֆրոնտիրը(frontier- ԱՄՆ պատմության սկզբում իրացման ենթակա տարածքները) ժամանակին անցնում էր վայրի արևմուտքում, այն նվաճելու միակ խոչընդոտը բնությունն էր, հնդկացիական ցեղերն էլ մարդ չէին, բնության մի մասն էին, որոնց որպես խոչընդոտ ոչնչացնում էին, «Ինչպես հողատարածքը պետք է մաքրվի ծառերից ու քարերից գյուղատնտեսական աշխատանքների համար, այնպես էլ տարածքը պետք է մաքրվի բնիկ ժողովրդից» ( Նեգրի): 20-րդ դարի Ֆրոնտիրը «դրսում է», մասնավորապես այժմ ԱՄՆ-ից 10 հազար կմ հեռու Սիրիայում, ապա Իրանում, իսկ հետո ղարաբաղյան հակամարտության գոտում, նաև այն երկրներում որոնք կամա թե ակամա թույլ չեն տալիս գլոբալ կապիտալի ծավալմանը, խոչընդոտում են ԱՄՆ-ի կայսերական գերիշխանությունը հաստատելու պլանները:
Անցյալը, պատմություն չի, այն չի անհետանում, ոչ մի տեղ չի կորչում, այն ԱՄՆ-ի այսօրվա հզորության մեջ է, որտեղից բուրում է միայն պատմությանը վերագրվող գենոցիդն ու ստրկությունը:
Եգիպտացի քաղաքագետ Սամիր Ամինը ասում է. «Բնիկ ժողովորրդների գենոցիդը մտնում էր նոր ընտրյալ ժողովրդի և աստվածային միսիայի տրամաբանության մեջ: Այդ սպանդը չի կարելի վերագրել հեռավոր ու մոռացված անցյալի բարքերին: Ընդհուպ մինչև 1960-ական թվերը այդ գենոցիդը բաց ու հպարտորեն փառաբանվում էր: Հոլիվուդյան ֆիլմերը հակադրում էին «լավ» կովբոյին» «չար» հնդկացուն և այս կարիկատուրայի վրա սերնդեսերունդ դաստիարակվում էր:
Սիրելի կանայք, շատ կարևոր է իմանալ, թե ինչպես պետք է ամառային թեժ օրերին մաշկը պաշտպանել արևի ճառագայթներից` խոնավացնող, իսկ աշնան ու ձմռան ցրտից ու քամուց` սնուցող քսուքների օգնությամբ:
Բայց նույնքան կարևոր է իմանալ, թե ինչպես կարող եք պաշտպանել տեսակետ հայտնելու ձեր իրավունքը այն հասարակության մեջ, որ կանանց ձայնը կտրելու հազար ու մի հնարքներ ունի: Ծանոթանանք այդ հնարքներից մի քանիսին:
«Կնոջ խոսքը ասնավանի չի» արտահայտությունն այսօր շատերն են հեգնում որպես գողական ըմբռնումների վրա հենված քյառթու պատվիրան, բայց այդ հեգնողների մեջ հաճախ կհանդիպեք կնամեծար ջենտլմենների, ասպետների, որ կանանց փառաբանական կենացներով շատ ավելի են զրկում նրանց ձայնի իրավունքից:
Երբ վերջին շրջանի նորութուններում կարդում եմ, թե ինչ-որ մեկը վիրավորել է Ռուս «ուղղափառ» եկեղեցին, ապա իմ ոչ պոիլիտկորեկտ ուղեղն ակամայից մտածում է՝ ինչպե՞ս կարելի է վիրավորել մի կառույց կամ ուղղություն, որն ինքն է ամենամեծ վիրավորանքը քրիստոնեությանը՝ դարեր շարունակ քրիստոնեությունն աղավաղած, քրիստոնյաներին հալածած այդ բյուզանդա-ռուսական կայսերական մոնստրը: «Ուղղափառություն» կոչվածը քրիստոնեական աշխարհի ամենամեծ աղանդն է: Անտեղյակներին եւ ինձ հենց այս պահին գնդակահարել ցանկացողներին կամ էլ քրիստոնեության թշնամիների շարքին դասողներին միանգամից ասեմ, որ աղանդ բնորոշումն իմը չէ, այլ Հայ Առաքելական Եկեղեցու պաշտոնական դիրքորոշումն է, որը ցայսօր ոչ ոք չի չեղարկել, եւ որը, սակայն, հասկանալի պատճառներով լռելյայն անտեսվում է հենց մե՛ր եկեղեցու կողմից: Դե՞մ եք մեր եկեղեցու պաշտոնական դավանաբանական դիրքորոշմանը, որը ժամանակին նզովել է բոլոր քաղկեդոնականներին, այդ թվում «ուղղափառներին»: Read the rest of this entry »
Հինգ տարին անցավ արդեն, մոտենում են նոր ընտրությունները: Դառնությունն ու ջղայնությունը ոնց որ թե ժամանակի հետ անցան գնացին, արդեն սիրտս չի արյունոտվում 2008-ի մասին մտածելիս, արդեն խաղաղություն ա ներսումս, կարող եմ հանգիստ վերլուծել կատարվածը: Վերլուծելու լիքը բան կա, բայց հիմա մեկ հարցի վրա եմ ուզում կանգնել, իմ կարծիքով` շատ կարեւոր հարցի: Read the rest of this entry »