«Հեռախոսդ կանջատես», ասեց Վիոլետը Փարփլի համերգից առաջ: Այ քեզ բան, խնդացի, գիտես թե Արթուր Մեսչյանի համերգն ա՞: 95-ին օպերայում Մեսչյանի համերգին էղա, էն վախտ Փարփլ մարփլ չէր գալիս, ու ստիպված Մեսչյան էիր գնում: Ոնց էղավ մեկը դուռը աղմուկով չխկացրեց, մաեստրոն ընենց մի նայեց աղմուկի կողմը որ դահլիճը քարացավ: Նույնն էլ Վահան Արծրունու համերգին, մի էրեխա լացեց, Վահանը ջղայն ասեց` էդ էրեխուն դուրս տարեք:
«Վիոլետ, վաղը բլոգումս ասածդ կգրեմ, որ ասել ես հեռախոսը անջատի, հո չես գժվել, ռոք համերգին ինչ հեռախոս անջատել, կարո՞ղ ա էկել ենք շոպեն լսելու»: «Յա, էդ վրես ղժո՞ւմ ես, հո հիմար չեմ, որ ասեմ անջատի որ համերգին չխանգարես, ասում են որ միացած ա լինում աղմուկի վիբրացիան ազդում ա»: Ինչին ա ազդում` քո գլխին թե հեռախոսին, չբացատրեց, բայց բացատրեր էլ, արդեն ուշ էր, արդեն համերգը պրծել էր: Հեռախոսիս վրա չէր ազդել, իսկ գլխիս` կարող ա դեռ էրևա:
Բախտ էր, մարզահամերգայինի մեծ դահլիճի պարտերում էր տոմսներս, ու ես գցվա բեմի դեմը: հանդիսատեսի մեծ մասը, էժան տոմս առածները յարուսներում լռվել էին, ու խեղճերին չէին թողում իջնեն բեմի դեմը տժժան: Հայի կազմակերպած ռոք համերգ, պրագայում իրեք- չորս, չէ հենց չորս ռոք համերգ եմ եղել, բոլոր համերգների տոմսերը մի գնի` կարծեմ 10 թե 20 դոլարի չափ: Առ մտի, ուր ուզում ես գնա, բեմի դեմը թե հետևը, աթոռ-մաթոռ, տեղ-մեղ, ու նման թիթիզ բաներ չկան: Իսկ մի համերգին էլ պիվեն ձեռներս փռվել էինք համերգասրահի գետնին: Իսկ Երևանում ռոքը Բեթհովեն ու Բախ, Ֆիգարո ու Սպարտակ են սարքում` պարտեր, ամֆիթատրոն, Յարուս ու էդպես շարունակ: Դեռ բեմի դեմը` անունը դնում են պարտեր, ուր սովորաբար սպորտային մրցումներ են լինում, աթոռներ շարում տեղերով` 25-50 հազարանոց տոմսերով: Որ համերգը սկսվեց, ես զուգարանից էկա ու քցվա բեմի դեմը: Իսկ իրիկունը չաթով Անահիտ Հայրապետյանը ասեց որ ինձ տեսել էր, զուգարանից ոնց էի վազում դահլիճ: Ասում էր, որ իր տոմսը յարուսներում էր, ու չկարողացավ լավ լուսանկար անել, զակազ ուներ ինչ որ ագենտստվայի համար: Բա ինձ ձեն տայիր, ես քեզ կմտցնեի, Վիոլետի ու իմ տոմսերը մոտս էր: Լո՞ւրջ, ու անահիտը վատացավ, ինձ չեմ կարա ներեմ որ ձեն չտվի: Խեղճ աղջիկը հղի-հղի երկրորդ ստրեսը տարավ, առաջինը` շանը ման ածելուց ինչ որ հաստավիզ կաֆեի տեր վրա էր տվել թե ստե շուն ման չածես, ու դաժե ձեռ էր բարձրացրել վրան: Ճիշտ ա, հետո կաֆեի տերը փոշմանել էր իր արածի համար, բայց ստրեսը ստրես ա: Հիմա էլ տոմս ճղողները չեն թողել պարտեր կոչված մտնի, ու բեմի դեմը նորմալ ֆոտո անի ու իրանց արածի համար հաստատ չեն փոշմանելու:
Իսկ ես բեմի դեմը վիդիո էի քաշում: Ֆլիպ ապարատս, պարզագույն վիդիոապարատ, կնոպկեն սեղմի ու նկարի, ոչ մի նաստրոյկա պետք չի` գիշեր, ցերեկ, լոսավոր-մութ, էֆեկտ-մեֆեկտ, ոչ մի բան, մենակ մի ֆունկցիա` ռեկորդ, մեկ էլ կարաս նկարածդ նայես: երկու ժամ նկարում ա, զարյադկեն էլ կոմպից: Ու գույների հիանալի որակ: առաջին անգամ ֆլիպը տեսա Գեղամի ձեռը, Թիֆլիսում, Ինտերնյուսինն էր, երկրորդ անգամ էլի թիֆլիսում Լուսինե Մուսայելյանը նկարում էր ոնց են հայկական եկեղեցին քանդում` Ազատություն ռադիոկայանինն էր, որ ազատության սայթում երբեմն վիդիո են դնում, ուրեմն ֆլիպով նկարած ա: Ու ես ասի, որ մի ֆլիպ էլ ես պիտի ունենամ: Վիոլետը որ ԱՄՆ գնաց, հատուկ փող ղրկի, էրկուհարյուր դոլար, որ ֆլիպ առնի: Առել էր 150-ով կարծեմ: Խոստովանեմ, ամենաշատը ուզում էի նկարահանեի, թե ոնց էր պադյեզդում շունը կատվին շինում: Բայց մինչև Վիլետը ԱՄՆ-ից էկավ, կրքերը պադյեզդում հանդարտվեցին: Իսկ մի շաբաթ առաջ նույն կատուն դռան փալասիս վրա ձագ հանեց, ու հաստատ կարամ ասեմ շունիկց չէր: Ֆլիպը միշտ ջեբումս ա` я всегда беру собой видеoкамеру, բայց ասեմ շան ու փիսոյի սեքսի կլասի կադր դեռ չեմ բռնացրել, որ նկարեմ: Ու ի՞նչ, Ինքնագիր ակումբում քննարկում ենք Գոդարի «մեկ պլյուս» ֆիլմը ու նույն մոտիվով ռուս արվեստագետների նկարած «երկու պլյուսը», ես էլ ֆլիպս միացրի որ ձև անեմ թե նկարում եմ երեք պլյուսը ու Միսաքի խոսքը դրի ֆեյսբուքում. այ քեզ գյուտ` Ինքագիր գրական ակումբում օդում մտքեր տռցնելը վերածվեց լրջոտ դակումենտի:
Փարփլի համերգին ֆլիպս վեր, տարուբերվող գլուխներից վեր` չորս թե հինգ երգ նկարեցի: կգցեմ utube- deep purple, smoke on the water, yerevan 2010: բայց ձեռս բարձրացրել նկարում եմ, մեկ էլ վրացիները վրացական դրոշը հանին, ու էստեղ հայրենսաիրությունս(կամ աշոտյանությունս) բռնեց, ասի ոնց նկարեմ որ դրոշը մեջը չընկնի, թե չէ սիրուն չի, գցեմ uteube նայողը ասի, Փարփլը Երևան համերգ ա տվել, բայց տժժցնողները վրացիներն էին: Հո չեմ բացատրի, որ հայ ռոք մասսան վերևները, յարունսերում լացում ա, սեքյուրիթիները չեն թողնել որ բեմին մոտենան, փարփլը գաա երևան, ու իրանք երկնքից նայեն: Իրանց մարմինները վերևն ա, իսկ հոգիները ներքևը, վրացիների կողքերը, բայց դե քաքն էն ա, որ հոգին չի կարա դրոշ ծածանի, ու ստե վրացիները կրած դուրս էկան: Տո խի մենակ վրացիները, բա պարսիկները` ռոքեր, երկար մազերով պարսիկները իրանի իսլամական հանրապետութայն դրոշն էին ծածանում` մուսուլմանական կանաչի վրա ֆլոմաստերով գրած` Deep Parple, ծածանում են Յան Գիլանի քթի տակ: Գրում ես ու մեկ էլ մտքովդ անցնում ա, չջոկեցինք Իրանը, կարո՞ղ ա հանկարծ պարսիկ ֆաներին բռնեն ու ռեժիսոր Փանահիի պես նստցնեն: Բայց դե Փանահին էլ ընդեղ նստած, իսկ սրանք էստե տժժում են: Բայց կարծեմ իրիկունը, թե նախորդ օրը Փանահիին ազատեցին, լավ, բան չկա ուրեմն: Ուրեմն դժվար բռնեն:
Բեմի դեմը ուրիշ ա, թռվռում ես ձեռդ տնկում ու օվկիանոսային զգացումը քեզ տանում ա, աշխարհի լավագույն կիտարիսներից մեկի`Ստիվ Մորսի սոլո պարտիաները, Յան Գիլանի, մի քիչ նստած բայց էլի ազդեցիկ երգելը, ու արտիստիկ Ռոջեր Գլովերի բասը հենց աչքիդ դեմը ու ականջիդ հենց կողքը: Բեմի կողքերի էկրանին էր մեկ-մեկ աչքս ընկնում ու թեև խոշոր պլանով ռոքերներին ցույց էին տալիս, բայց ոնց որ տելևիզր նայեիր: Իսկ հեռու նստածները բողոքում էին, թե ձայնը էն չէր, այսինքն համ տելևիզր են նայել, համ էլ ձայնը էն չի եղել: Գուցե: Բայց ամեն դեպքում ասեմ, Յուրիա Հիպի (urian heep) համերգը մի քանի գլուխ ավելի լավն էր, ոչ թե որ դուրս էկավ, չէ, ուղղակի հնչողության որակը ավելի լավն էր, մարզահամերգայինի փոքր դահլիճում էր, ակուսիտիկա կար` ձայնը շատ հնչեղ էր, երգն ու երաժշտությունը շատ ներդաշնակ, Իսկ Բերնի Շոուն, թեև Գիլանի ձայնային խաղերը չէր տալիս, բայց երգելը ավելի ազդեցիկ էր ու զրնգուն, ինքն էլ բեմին շատ արտիտստիկ, Գիլանի թինեյջրական մայկի`t-shirt-ի ու բարցովկեքի փոխարեն ռոքային սև շորով ու ռոքային սուր քիթ քյարթ կրունկ կոշիկներով, միկրաֆոնն էլ դնում էր կողքի պատյանը` ոնց որ ատրճանակը պատյան դներ: Մենակ Յուրիա Հիպի համերգին մենթերը քաքի համը հանին, Շոուն հանդիսատեսներին հրավիրում էր բեմի դեմը, իսկ մենթերը չթողին, մի քանի հոգու չափալախին, պատանի մի տղու դեմքը աչքիս առաջ ա որ ուրախ էկել էր համերգ ու չափալախ ստացավ մի չաղ մլիցուց:
Ու մեկ էլ, Յուրա Հիպից հետո մի քանի ժամ էլ ռոք բարում պիվա խմեցինք, Յուրա Հիպի մասկվայի համերգը նայելով, նույն կազմն էր բացառությամբ հարվածայինի: Իսկ Փարփլից հետո էկա տուն ու լռվա կոմպի դեմը:
Բայց ինչ էլ լիներ, Փարփլը էրկու ժամով ինձ տարավ Էրևանից, մեդիտացիա, ի՞նչ օտարալեզու դպրոց ու Աշոտյան, թուրք-հակական պայմանագիր, ու Եվրախորհրդի բանաձև: Համերգից հետո, մարզհամաերգայինի ֆոեում` մեկ էլ աղջկս, յա ուրախացա, ինչ լավ ա վերջը մտար, էժան տոմս էր փնտրում, չէր ճարում: Մեկ էլ ինձ թռուցիկ տվեց` «Ծառերը նույնպես շնչում են: Ի պաշտպանություն ուսանողական այգու». բարով եք եկել Ե-րե-վան:
May 26th, 2010 at 9:48 am
այ քեզ պապաաաա, ուրեմն դու տոմս ունեիր, աղջիկդ տոմս էր փնտրում , ու դու իմանալով որ աղջիկդ դրսում է , հանգիստ մտել եւ վայելում էիր?ապշելու բան է
May 26th, 2010 at 10:51 am
բա Նարե, տեսար ինչ վատ ա
May 26th, 2010 at 11:08 am
Հա բա… Աղջկան թողել ա դրսում, կնկանից էլ իրա բլոգում բամբասում ա:
Լավ, հեչ, ես ուղղակի գժվեցի, խի՞ ես էլ բեմառաջ չեկա, չկարեցա կողմնորոշվեմ, ուշքումիտքս րոպե չկորցնելն էր, մենակ կանգնել էի աթոռին, որ գլուխների ու բարձրացրած ձեռքերի վրից լավ տենամ, կոշիկներս էլ հանել էի, բայց մեկ ա, մեկն եկավ ասեց` իջի, ցույց եմ տալիս, որ կոշիկներս հանել եմ, չէ, իջի: Հետո էլ որ լրիվ ջուր էի դառել, բլուզիս տակից լիֆս հանեցի, սկսեցի օդում ֆռռացնել, վայ թե կողքիցս մի քանիսը փախան: Ոչինչ, ես իմ կայֆը ստացա:
May 26th, 2010 at 11:17 am
ի միջի այլոց յուրայա հիփ ա կարդացվում (uriah heep): մեկ էլ ասեմ, որ էդ նստատեղերի խտրականությունը ստեղ՝ լոսում էլ են անում: պարզապես կախված ա ռոք խմբի քաշից, եթե, ասենք, փարփլի, յու2-ի կամ դեպեշ մոդի պես ծանր քաշային են, ապա ոչ միայն տոմսերի գներն են տարբեր, այլև ամենաէժան-տոմսավորներին հատուկ անվտանգության մարմինները չեն թողնում մոտենալ բեմին:
տենց ինձ չէին թողնում մոտենալ բեմին, երբ սրանից 10 տարի առաջ Ատլանտայում գնացել էի red hot chili peppers-ի համերգին: հետո իսկույն խցկվեցի, երբ որ ուշադրությունները շեղվեցին ինչ-որ մեկի ներխուժման ագրեսիվ փորձերի վրա:
իսկ գերթեթևքաշային կարգի ռոք խմբերի համերգներին, իհարկե, մեկ ունիվերսալ գին 10-20 դոլար, աթոռն էլ ավելորդ են համարում:
May 26th, 2010 at 11:26 am
Flip-դ շնորհավոր։ Լավ գործիքա, չէ՞
May 26th, 2010 at 11:45 am
իսկ չես նմանացնում քեզ մեր իշխանավորներին, որոնք ուտում -խմում ,վայելում են, մոռանալով մեզ/ժողովրդին/,որ դրսում ենք
May 26th, 2010 at 12:37 pm
հա, երևի, բաայց ես էլ բլաք սաբթինն եմ եղել ու սիմփլ մայնդսին(simple minds) ու սովորական ուր ուզում ես գնա կանգնի: ասեցին որ ռոլինգի համերգը ինչ որ ստադիոնում շատ թանկ տոմսեր են ծախել:
May 26th, 2010 at 12:38 pm
տես, լիֆի մոմենտը չգրի
May 26th, 2010 at 12:39 pm
հա, գեղամ ջան, տեսար ինչ դեր խաղաց ֆլիպդ:
May 26th, 2010 at 12:42 pm
մի համեմատի, իշխանությունները գոնե երկրի մասին մի քիչ մտածում են, թոշակներ են տալիս:
May 26th, 2010 at 2:18 pm
Վիոլետ, լուրջ եմ ասում,լավ ա էդ ,,թաքնված տաղանդի,, հեռուստադիտողը քեզ ու քո որդեգրած պոռնոգրականությանը ծանոթ չէ, թե չէ բզիկ-բզիկ էր անելու, համ էլ Վահանի բլոգները չի կարդում…Դուք երբ եք? մեծանալու…
May 26th, 2010 at 8:28 pm
Հա Վիոլետ, դրա համեր էլ ով հեռուստացույց էր դիտում, ամեն ինչ տեսավ!!!
May 27th, 2010 at 12:02 am
Վիոլետ, մեր տեղից լավ էրևում էր տժժիկդ
Մտածում էի՝ էդ դու ես, թե չէ, մինչև միջանցքում չտեսա, որ նարնջագույն ես հագել
May 27th, 2010 at 7:14 pm
Վահաաաաաաան, ես հետո երկար գլխիս տվեցի, մինչեւ չտեսա բեմի ներքեւում իրանց լավ զգացո լուսանկարիչների ֆոտոներ, իմն էլ տպվեցին, ասեմ մեզ մոտ ձենն էլ լավ չէր, բայց միակ բանը գօնե նորմալ երեւում էր: Էդ ազգայնական ես էլ հա խուսափում էի նկարել, վերչջը բայց դրի վրացիներից քանի որ մեզ մոտ հայեր բինոկլով էին ռոք լսելու եկել, նստաաած ուշի ուշով:Ճ ստեղ էլ լիօնքը դնեմ որ նայես ֆոտոներս:Ճ http://www.eurasianet.org/node/61156
May 27th, 2010 at 7:15 pm
բայց որ ես ներքեւը լինեի հաստատ էդ լիֆի ֆոտոն կունենայիիիիիի, ախր ես ինչի վեր կենամ գնամ:Ճ
May 27th, 2010 at 7:19 pm
էն մյուս լուսանակրիչների դեմ դուրս եկավ գրածս, չէէէ, ուղղակի էդ ժամանակ նախանձը մեջս խոսում էր, որ իրենց կարելի ա ներքեւում ինձ չէ:Ճ մանավանդ որ մինչ էդ կազմակերպիչներն ասել են չի կարելի նկարել, ինչի այ մարդ?:Ճ թող նկարենք էլիիիիիիի
May 28th, 2010 at 1:27 pm
Bյուրակն, մյուս համերգին էլ ես քո տժժիկին կհետեւեմ – ժպիտ (նշանը չունեմ):
May 28th, 2010 at 1:33 pm
d.ok ,
պատկերացրու, որ «Թաքնված տաղանդի» հեռուստադիտողը», ում, քեզ թվում ա, անձամբ ճանաչում ես, բավական գիտի իմ գրածները, համենյան դեպս` քեզնից ավելի լավ, քանի որ տարբերում ա պոռնո գրականությունը էրոտիկից, ու պատկերացրու, որ իմ գրականության երկրպագուները ավելի շատ են, քան «Թաքնված տաղանդի»:
Իսկ քեզ համար հատուկ ես կգրեմ պոռնո գրականություն, որ կարդաս ու ջոկես` լավ գրողը բոլոր ժանրերով էլ լավ ա գրում:
May 30th, 2010 at 8:57 am
naxandzum em dzez, shat lav jamanak ek unetsel erevuma……
May 30th, 2010 at 11:32 am
yernek yernek yeraz liner, trnim moted …… esor hech tram chunei, asi gnam kompe varem, tesnem inch ka chka. Ahagin uraxatsa, patkeratsresti hamerge, mlitsekin, chapalax utoghin, Violetin….. shat lavn er!
May 31st, 2010 at 10:12 pm
Վիոլետ,առաջին դեպքը չէ, որ դու ըսենց նյարդային սկսում ես անհասկանալ ինքնապաշտպանական ենթատեքստերով տարանջատել էրոտիկ ու պոռնո գրականությունը… դե, վերջապես գրի ու անձամբ ինձ ուղարկի կամ ձօնի քո պատկերացրած պոռնոն, գուցե այդ ժամանակ ես սկսեմ հավանել բանաստեղծ Վիոլետին, թե չէ միայն համակրանքս ու սերս առ կին, մարդ Վիոլետը , ոնց որ քիչ է…
Մի բան էլ` ավելի հարգեցի քեզ, որ էտենց սկսեցիր պաշտպանել թաքնված Տ-ի էդ տեսակ կարդացած հեռուստադիտողին,ափսոս ես նրանցից մեկը չեմ…
June 1st, 2010 at 10:14 am
D.Ok. քեզ թվում ա թե Վիոլետը ապրում ա որ դու իրան հավանես: Շատ մեծամիտ ես:
June 2nd, 2010 at 11:06 pm
Ով էլ խոսեց մեծամտությունից, բայց … կայֆ եմ ստանում, որ էդ տեսակ լուրջ-լուրջ ու ջղայն արձագանքում եք նվաստիս…
June 5th, 2010 at 12:57 am
Deep Purple-ի համերգի տրիբունաների տոմսերը էժան չէին Վահան ջան.Իսկ Uriah Heep-ի համրգին ես էլ եմ գնացել ու լիովին համամիտ եմ.Շատ հզոր ձայն էր, լավ հնչողություն, մեծ հաճույք ստացա. Deep Purple-ի համրգից շատ ավելին էի ակնկալում, բայց հուսախափ եղած վերադարձա, որովհետև համալիրի ակուստիկան, մեծ սրահինը,ահավորա ու եթե երգերը չիմանայի, ուղղակի չէի հասկան ինչ են երգում.Երևի պարտերից դուրս` մնացած դահլիճում վատ էր լսվում, երաժշտությունը վերածվել էր աղմուկի.
June 5th, 2010 at 5:41 am
լուսի, ջան, համալիրի ակուստիկան կապ չունի, նույնիսկ բաց հրապարակներում ու ստադիոններում են համերգներ լինում ու բոլոր հանդիստաեսները նորմալ լսում են երաժշտությունը: համալիրում, վստահ եմ, որ ուղղակի լավ չեն դրել դինակները, մի խոսքով նորմալ, բոլորին հասնալեի ձայն ոչ պրոֆեսիոնալիզմի թե ինչի պատճառով չեն կարողացել ապահովել: համալիրում ես եղել եմ մի քանի համերգի հենց յարուսներում ուր լավ ձայնը լսվում էր: բայց դա վերանորոգումից առաջ էր: ենթադրում եմ, որ վերանորոգումից հետո ձայնի համակարգը վատ են սարքել: