Ռուսական ինտերնետում տարածված տերմինով ասած, Վահան Իշխանյանի բլոգում մի քանի օր ա տեղի ա ունենում бурление говн. Կլինիկական լավ նյութ ա հավաքվում, ինչպես եւ առհասարակ վերջին օրերում ինտերնետում: Բայց խոսքս կլինիկայի մասին չէ՝ էդ նյութը ապագա մարդաբաններն կուսումնասիրեն: Ինձ հետաքրքրողը միշտ նույնն է, տեսնել, թե ինչպե՛ս են նույնիսկ համեմատաբար խելոք ու ադեկվատ մարդիկ կորցնում տարրական տրամաբանությունը, երբ յանները տանում է մի ինչ որ թեմայի կամ մեկ անձի վրա : Ու որ քոմենթներն աչքի տակով նայում եմ՝ Մուրադյան Ռուբիկով բանով, մամա՛ ջան, ինչքան ավելորդ տառեր ու բառեր, մի պարզագույն, երկու անգամ երկուսի պես խնդրի շուրջ: Ինքը մեծն Փիղը հղում ա տալիս, չնայած քննարկմանը ոնց որ չի մասնակցում, դե էն մյուս մեծի՝ Վահանի հետ չունեն, կարծեմ:
Լավ, իրանց անձնական հաշիվները մի կողմ: Տեսնե՛նք ինչ ա կատարվում: Երկու թեմա կա: Մեկը, թե բա սրիկա “լեւոնականները” ինչ որ աղջիկ են ծեծել, մյուսն էլ, թե բա սրիկա “լեւոնականները” ուզում են Ազատության Հրապարակ մտնեն: Ամա՛ն, ամա՛ն:
Տեսնենք, թե ինչպես են իրականում այս խնդիրները լուծվում: Դրանք լուծվում են պարզագույն ձեւով, ու առանց բլա-բլայի, շինծու պաթոսի եւ արհեստական “կայֆերի”:
Աղջկա հարցը:
Այդ օրն այդտեղ չեմ եղել ու չեմ կարող ասեմ, թե ի՛նչ հիմք ունի այս էպիկական պատումը: Բայց մարդկությունը բազմաթիվ այլ ձեւեր է ստեղծել իսկությունը պարզելու համար, բացի անմիջական ականատեսներին վստահելուց: Ենթադրենք, այդ աղջիկն իրոք եղել է, եւ իրոք ծեծվել է:
Կա երեք պարզագույն տարբերակ:
ա. Աղջիկն ինքն է հայտնվում, ու ասում, թե բա ինձ ծեծել են լեւոնականները: Կարծում եմ իշխանամետ մամուլը եւ բլոգները հաճույքով կզրուցեն նրա հետ: Նա կարող է նաւե դատի տալ իրեն ծեծողներին: Այս դեպքում էլ, կարելի է չկասկածել, որ դատին մեծ հնչեղություն եւ արագ ընթացք կտրվի: Բայց աղջիկը չկա: Օք, նորմալ ա, գուցե, ինչ որ պատճառներ ունի լռելու: Ի վերջո նրա փոխարեն, այդքան ջերմ խոսացեղներ կան:
բ. Երկորդ: Աղջկա փոխարեն ոստիկանությանը եւ դատարանանին կարող են դիմել հենց նրա անունից խոսացողները ու անձամբ մեծ հայոց Վկայից Վկան: Կարծում եմ գրկաբաց կընդունեն, էսքան ժամանակվա մեջ գոնե մի հատ գրագետ վկա կհայտնվի քաղբանտարկլայների գործերի շրջանակներում: Բայց երեւի Վկան էլ հվես չունի կամ, եսիմ, զապադլո-մապադլո յա:
գ. Երրորդ ու ամենահավանական տարբերակը: Դեպքու վայրում գտնվող ոստիկաներրը, հազիվ թե նկատած չլինեին միջադեպը, որը ցավոք չկարողացավ տեսագրել Վկան: Ավելորդ է ասել, թե սա ոստիկանության համար ի՛նչ նվեր պետք է լիներ: Հազիվ մի նորմալ փաստարկ ձեռքները կընկներ, թե չէ մեռան էշությունը էշությանը ավելացնել: Եթե չեք հացատում, կարևդացեք, ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունները, եւ համեմատելով օրենսդրության հետ, համոզվեք, թե ինչպիսի իրավական անգրագիտությամբ են դրանք կազմված:
Աղջկա հարցն էսքանով գրեթե լուծվում ա: ԸՆդամենը այսքանը, տոնաններով անիմաստ խոսքերի փոխարեն: Ի՛նչ խոսք, եթե նման բան տեղի է ունեցել, ապա պատասխանատուները պետք է պատժվեն: Բայց ձաստն այն է, որ աղջկա ծեծի մեղադրանքով ոչ մի ձեռբակալված չկա: Ինչպես այդպես էլ չեղավ նմուշի համար գոնե մեկ նստած մարտի մեկին խանութներ թալանելու համար:
Հիմա գանք բուն խնդրին՝ Վարդգես Գասպարիի ակցիային: Ասեմ, որ ես այս գործողության մեջ առանձնապես իմաստ չեմ տեսնում, եւ համարում եմ սա ընդդիմության ուժերի ավելորդ վատնում: Բայց սա իմ սուբյեկտիվ տեսակետն է: Օբյեկտիվ իրականությունն այն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ըստ ՀՀ օրենսդրության, իրավունք ունի առանց պատկան մարմնին իրազեկ պահելու կազմակերպել եւ իրականացնել ոչ զանգվածային հրապարակյին միջոցառում: Օրենքի այս կետը շատ հստակ է, եւ ոչ զնգվածային եզրն էլ հստակ սահմանված՝ մինչեւ 100 հոգի: Սա է ողջ խնդիրը, եթե իհարկե մենք ցանկանում ենք խնդիրը հասկանալ, այ ոչ թե անվերջ քանակով տուֆտոց արտադրել: Լեւոնականներ, սերժականներ, զահարզիբիլականներ ոչ մի կապ չունեն այստեղ: Կապ ունի օրենքը:
Զզվելին այս ամեն ինչում հենց դա է: Երբ մարդիկ հանուն իրենց քաղաքական դիրքորոշման կամ ինչ որ այլ շահերի ու կրքերի անտեսում են պարզ, բոլորին հասանելի մտածողության կանոնները եւ անարգվում է երկրի օրենքը: Իհարկե, խնդիրն այն չէ, որ այս մարդկանց կարելի է ինչ որ բանում համոզել: Միեւնույնն է, ի պատասխան ամենակուռ եւ պարզ տրամաբանության նրանք ի զորու չեն ոչինչ արտադրեն, բացի վերնագրում արդեն նշված երեւույթից: Ուղղակի ժամանակ առ ժամանակ, երբ շատ են նադաել անում իրենց անհոդաբաշխ ոռնոցով, արժի հիշեցնել թե ով ո՛վ է:
June 5th, 2010 at 12:34 am
Հետեվելով ֆլիպ Վահանի բլոգում ծավալվող քննարկումներին գալիս են այն հետևությանը, որ ամենատարրական տրամաբանութունը ու հետևությունները բացակայում են նույնիսկ թվացյալ տարրական գրագիտություն ունեցող այնպիսի մարդկանց մոտ, որոնք կոչված են իրենց չեղած հեղինակությամբ կարծիք ստեղծել հասարակության շրջանում: Մանրամասնեմ. վերանալով բոլոր տեսակի -ականներից` լեվոնական, սերժական, մենք կարծես թե ապրում ենք սահմանադրական հանրապետությունում, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ խաղի կանոններ, որից բխում են օրենքներ, որոնք չեն կարող հակասել հիմնական խաղի կանոններին, և այդ օրենքներից մեկի համաձայն յուրաքանչյուր ոք իրավունք ունի առանց իրազեկման անցկացնել ոչ զանգվածային բողոքի ակցիա. որևէ ոստիկան եթե կտրում է մի քանի հոգու դեմն ու ասում որ իրավունք չունեն հասարակական վայրում անցկացնել բողոքի ակցիա, որոնց թվաքանակը չի գերազանցում օրենքի պահանջը, ապա այդ ոստիկանը գործում է հակառակ մեր բոլորի կողմից ընտրած խաղի կանոնների (սահմանադրության և օրենքների) և հայտնվում սովորական օրինախախտի դերում: Մնացածն արդեն հետևանքներ են և լյալա լյուլուներ:Այ այս պրիմիտիվ բանն ա, որ չեն ուզում հասկանան ֆլիպներն ու իրա նմանները:
June 5th, 2010 at 8:35 pm
Shoyvats em, Hrant, vor indz hishetsir.
Bayts petq a asem, vor @ndhanrapes chhaskatsar gratss.
Indz irakanum hetaqrqir chi voch Anii depq@ (togh ira mot amen inch lav lini u mlitseqits heru), voch el ayd tsetsvats aghjka arkayutyun@ kam inqnutyun@.
Khndirn aveli global e.
Etу kardayir grarums – ktenayir, vor ka mi himnavor problem – ayn, vor orinaki hamar Hzh-n chi grum nra masin, vor BTR-ner@ anpatvum en vostikannerin. Vor inch-vor mi aghjik, harvatselov inch-vor mi tghu vrayits aknots@ vayr er gtsel, ev ayspes sharunak.
Qnnadatelov ishkhanakan mamul@ inqnagraqnnutyan hamar, du ches tesnum (kam ches uzum tesnel) te vonts a @nddimadir mamul@ polish anum bolor ayn andur mijadeper@, voronq teghi en unenum.
Azatutyun es uzum – uremn togh Hzh- tpagri ayn khosqer@, vor BTR-ner@ asum en menterin. Ev andzamb es el khndir chem unena.
June 5th, 2010 at 10:41 pm
Apres Hrant jan.Karotel eink hotvacnerit.
June 5th, 2010 at 10:52 pm
“Ֆլիպ Վահանը” լավ էր:Ճ