Ռուսական ներկայությունը եւ ներքին խնդիրները

Տարօրինակ մարդիկ կան, որոնք պնդում են, թե ռուսական ազդեցությունն եւ ներկայությունը Հայաստանում ոչ մի կապ չունի մեր ներքին խդնիրենրի հետ: Յանի, ի՞նչ եք կպել ռուսական ռազամաբազաներից, չէ, որ եթե ճիշտ ներքին քաղաքականութուն վարեինք, Հայաստանը ոչ մի խնդիր չէր ունենա:

Սրանք իրոք այն աստիճան տարօրինակ դատողություններ են, որ ստիպում են ենթադրել նման մտքերի հեղինակի անկեղծության մեջ իսկ, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ խոսքը հիմար մարդկանց մասին չէ: Իհարկե, պարզ է, որ ներքին խնդիրները որոշ չափով անկախ են արտաքին հանգամանքներից, եւ այնպես չէ, որ ներքին իրավիճակը բացարձակապես դետերմինացված է արտաքին ազդակներով: Բայց մյուս կողմից, ժխտել ներքինի եւ արտաքինի ակնհայտ կապը, եւ հատկապես ռուսական գործոնի կարեւորությունը մեր ներքին իրավիճակի ձեւավորման առումով, նույնպես անհնար է:

Անկախ Հայաստանի պատմությունը եւ մեր ներկան լիարժեք հասկանալու համար անհրաժեշտ է հաշվի առնել թե՛ օբյեկտիվ՝ ներքին ու արտաքին, թե՛ սուբյեկտիվ գործոնները: Սա շատ պարզունակ, բայց դրանից ոչ պակաս կարեւոր ճշմարտություն է, որը ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է լինում հիշացնել, քանի որ մեր մոտ նույնիսկ այսպես կոչված ինտելեկտուալ բանավեճերում գերեկայում են զուտ առանձին անհատների լավ ու վատ որակների, կամ չար ու բարի կամքի մասին պատկերացումների վրա հիմնված բացատրություններ: Անշուշտ անհատների դերը ոչ ոք չի կարող ժխտել, սակայն երբ գերակայում է անհատապաշտկան մոտեցումը, ապա հասարակությունը ապրում է վիպական-գեղարվեստական, այլ ոչ թե «իրական իրականության» մեջ:

Եթե Հայաստանը դիտարկենք որպես մեկուսացված կղզի, ուր ամեն մի ներիքն գործըթնաց բացատրելի է միայն ինքն իրենից, ապա երբեք էլ չենք հասկանա մեր այսօրվա վիճակն իր ամբողջության մեջ, իսկ դա նշանակում է, որ երբեք շանս չենք ունենա փոխել մեր այսօրվա վիճակը, որքան էլ, ասենք, Մարիեն Պետրոսյանի պնդմամբ, բնակչության մեծ մասը լինի ընդդիմադիր (իրականում բավականին քիչ արժեք կա նման ընդդիմության մեջ, որովհետեւ տարբեր մարդիկ իրականում շատ տարբեր բաների են ընդդիմադիր): Երեւույթները բացատրելի են, հետեւաբար նաեւ փոփոխելի միայն, երբ նրանք տեղադրված են իրենց հարազատ միջավայրի՝ կոնտեքստի մեջ:

Թերեւս կարեւրոագույն կոնտեքստը, որի մեջ «տեղավորված է» Հայաստանն իր բոլոր ներքին զարգացումներով դա հետսովետական կոնետքստն է: Իհարկե, այս կոնտեքստի մեջ Հայասանն ունի իր առանձնահատկությունները, բայց մյուս կողմից մեր ներքին զարգացումների, կեսից ավելին անբացատրելի են, եթե հաշվի չառնենք, որ դրանք հետսովետական տարածքի ընդհանուր զարգացման հարազատ մասն են եւ դրսեւրումը: Բայց հետսովետական կոնտեքստն էլ շատ ընդհանուր եւ բավականին վերացական մի բան է: Քանի որ մեկ այլ առիթով եւ մեկ այլ տեղում գրել եմ այս թեմայի շուրջ իմ պատկերացումների մասին, չեմ ուզում այստեղ կրկնվել:

Տվյալ տեքստի տեսակետից ավելի կարեւոր է մի փոքր ավելի նեղ կոնետքտ՝ բուն հայ-ռուսականը, որը հետսովետականի մի էական մասն է: Ռուսական ազդեցությունն, ինչպես հայտնի է, հենց Հայաստանում առավել ուժեղներից է համեմատած հետսովետական տարածքի այլ հատվածների հետ: Եվ անհնար է չնկատել, որ դա իր հետքն է թողնում մեր ներքին իրավիճակի առումով: Օրինակ, դժվար է չնկատել, որ անկախ Հայաստանի քաղաքական պատմության որոշ կարեւոր դրվագներ զուգադիպում են ռուսաստանյան նմատաիպ զարացումների հետ: Ասենք, 1998-ին Քոչարյանի, եւ 1999-ին Պուտինի իշխանության գալու պատոմութուների որոշ զուգահեռները, ապա եւ երկու վարչակարգերի գաղափարական ու ոճական նմանությունները: Կարելի է նույն սիկ ենդարել, որ երկուսի թիկունքում նույն սեցնարի հեղինակն է թաքնված եղել: Անշուշտ այսքանն, ընդամենը եթանդրության մակարդակով, որն այս պահին հնարավոր չէ ապացուցել:

Բայց ահա ինչ վերաբերվում է Ռուսաստանից եկող ինտելեկտուալ ազդեցությանը, ապա դա արդեն օբյկետիվ, ըդն որում շատ էական փաստ է: Պահպանողական, հակաերեւմտյան (իրականում՝ հակաունիվերսալիստական, բայց քողարկված ահակարեւմտյանի տակ), ռեակցիոն, եւ ռեւանշիստական գաղափարները առատորեն ներմուծվում են Հայաստան հենց Ռուսաստանից: Բնակչության զգալի մասի ռուսալեզվության, կամ ռուսերենի որպես երկրորդ հիմնական լեզվի տիրապետման պայմաններում, սա շատ լուրջ գործոն է դառնում՝ ավելին, քան նույնիսկ չարաբաստիկ բազաները: Հենց այս գաղափարական զենքն է, որով իշխանամետ ուժերը արդարացնում են ներկա վիճակը եւ պայքարում ցանկացած տիպի ընդվզման դեմ: Իսկ ռեւանշիստական գաղափարախոսության տեխնիկական կցորդ՝ կոնսպիրոլոգիական տեսությունը, որը ցանկացած ընդվզում բացատրում է արտաքին դավադրությամբ, իր հերթին թույլ է տալիս արդարացնել գրեթե ամեն գործողություն հասարակութան ընդդիմադիր հատվածի դեպ ընդհուպ մինչեւ արյունահեղություն: Վերջապես բարդ էչ նկատել, որ Հայաստանի քաղաքական կառուցվածքն, ինչպես նաեւ պետական ապարատի ախտերը, շատ հաճախ ընդամենը ռուսական բնօրինակի նմանակն են:

Սա ընդամենը փոքրիկ մի մասն էր մի մեծ թեմայի, որը մեր հասարակությունը պետք է կարողանա իրապես վերլուծել: Որոշ դետալներ կփորձեմ ներկայացնել նաեւ հետագայում: Մի բան սակայն ցավալիրոեն պարզ է. այն մարդիկ, որոնք իրենց համարում են հայաստանյան ինտելեկտուալներ ավելի մեծ հաճույքով զբաղված են քաղաքական քիմերաների կառուցումով եւ քանդումով, կամ էլ ուղղակի մերձքաղաքական բամբասանքով, լավագույն դեպքում էլ ինքնանպատակ՝ ինտելեկտուալ օնանիզմով, քան իրավիճակի իրական վերլուծությամբ:

Հրանտ

Հրանտ Տեր-Աբրահամյան

3 Responses

  1. Էդուարդ Says:

    Ժողովրդավարական երկիրը չի կարող լինել մեկ այլ երկրի վասալ, գաղութ կամ առհասարկ նման երկրները չեն լինում ազդեցությունների ոլորտներում:
    Հայաստանը կարող է դառնալ ժողովրդվարական երկիր ներքին քաղ ճանապահրով, որը կազդի արտաքին քաղաքականության վրա: Ավելի կոնկրետ այդ դեպքում ուղղակի Հայաստանը չի լինի Ռուսաստանի գաղութը: Դրա համար ռուսները ամեն ինչ կանեն որ Հայաստանում երբեք չլինեն արդար ընտրություններ( օրինակ), դրա համար կօգտագրոծեն ամեն ինչ`ընդհուպ մինչև իրենց զորքերը, կանեն ևս մի քանի մարտի մեկ: Դրա համար ամենաառաջնեհերթը զորքերը պիտի հանեն:

    Ափսոս չկա նման ծրագրով մի ընդիմությունը որը կպայքարի Հայաստանի վերանկախացման համար…

  2. Arman Says:

    լրիվ համաձայն լինելով Հրանտի տեքստի հետ, Ես դժվարանում եմ ասել թե ինչ պիտի անեն “հայաստանի ինտելեկտուալները”….լավ կլիներ եթե կարողանայինք ոչ միայն ազդվել այլև ազդել ռուսաստանի և ԱՊՀ երկրների ինտելեկտուալների վրա, գոնե պարզ դիալոգ տեղի ունենար, բայց դեռ սովետական տարիներից այդ կապերը իսկապես միակողմանի են թվում…..Ես այս իրավիճակը միայն Մոսկովյան ինտելեկտուալների մեծամտությամբ չեմ կարող բացատրել…..պարզ օրինակ` եթե Մարինե Պետրոսյանին դու իբրև ինտելեկտուալի օրինակ ես բերում, ապա պատկերացրու նրա բոլոր տեքստերը թարգմանված մի լեզվով որը հասկանալի է ԱՊՀ-ի մտավորականներին ու ամեն ինչ ակնհայտ կդառանա, որ բացի Մարինեի բանաստեղծություններից ոչ ոք ոչինչ չի հասկանա, իսկ բանաստեղծություններն էլ, եթե մի փոքր Աջ տենդենցով ընտրվեն, հեշտությամբ կարող են մեկնաբանվել իբրև խորհրդային տարիների նոստալգիա

  3. Vartan Says:

    tjvar e tjvar
    Ov yergir tskyal
    Vor Haye mna Rusio ludzin dag
    Armenian hogh a, yergire garod a

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.