Նախագիծ 2030

2030 թ.-ին ստեղծվում է «Կովկասյան» Կոնֆեդերացիան: Կովկասյանը չակերտների մեջ եմ դնունմ որովհետեւ Կովկաս անունը հավանաբար պետք կլինի փոխել, քանի որ այն իր մեջ ռուսական կայսերականության ստեղծված կարծրատիպեր է պարունակում: Բայց ինքը Կոնֆեդերացիան, որը առնվազն կմիավորի աբխազներին, վրացիներին, հարավային օսերին, հայերին, ադրբեջանցիներին եւ Հարավային Կովկասի այլ ժողովուրդներն եւ տարածքները իրավահավասար հիմունքներով, պետք է, ըստ երեւույթին, իրականություն դառնա մի օր: Միանգամից ասեմ, որ չեմ կարծում, որ սա հեքիաթ է: Կարծում եմ զարգացման ոչ միայն բավականին իրատեսական, այլեւ որոշ առումով միակ դրական տարբերակն է մեր տարածաշրջանի համար: Հիմնավորելու համար այդ տարբերակը, իհարկե, ոչ թե մեկ փոքրիկ նյութ է պետք գրել, այլ գուցե ամբողջ մի գիրք: Բայց մի երկու ասպեկտի մասին հենց այստեղ էլ կխոսեմ:

Փոքր պետությունները բնակեցնող ժողովուրդները աշխարհը եւ առկա իրականությունը հաճախ անփոփոխ են պատկերացնում, քանի որ նրանք չեն մասնակցում աշխարհի փոփոխման եւ կարեւոր որոշումների ընդունման գործընթացներին: Փորձը ցույց է տալիս, սակայն, որ անփոփոխ իրականության մասին պատեկրացումների դիմաց ստիպված ենք լինում բավականին թանգ գին վճարել: Երբ աշխարհում կամ մեծ տարածաշրջաններում իրավիճակներ են փոխվում, մեծ վերադասավորումներ են լինում, առավել հաճախ տուժում են հենց փոքր պետությունները: Տարված լինելով զուտ մեր ներքին խնդիրներով ու բանավեճերով՝ մոռանում ենք աշխարհի մասին, եւ այնպես է՝ ստացվում, որ մի օրում բոլոր մեզ հուզող հարցերը կարող են իրենց իմաստը կորցնել, քանի որ աշխարհը բացարձակ նոր օրակարգեր է առաջարկում: Այդպես եղավ հայերիս հետ, օրինակ, 1914-21 թթ.-ի ընթացքում: Հենց այդ իրադարձությունների հետեւանքով էլ, ի դեպ, հայերը վերածվեցին հարավկովկասյան ազգի՝ կորցնելով պատմակն հայրենիքի մեծ մասը: Մշակութային առումով կովկասցի չենք, եւ առհասարակ մշակութային առումով կովկասցին բավականին կասկածելի եզր է: Բայց նաեւ չի կարելի ասել, որ Կովկասյան տարածաշրջան չկա եւ հայերս կապ չունենք դրա հետ: Ի վերջո դեռ Ուրարտուից սկսասծ, Մաշտոցով եւ Բագրատունիներով շարունակած մենք ենք կերտել այս տարածաշրջանի ինքնությունը եւ միացրել այն քաղաքակրթական դաշտին: Այլ բան է, որ հատկապես բյուզանդական կայսերական քաղաքականությունը անընդատ պառակտումներ էր ստեղծում տարածաշրջանի ներսում, եւ խոչընդոտում էր հայկական կովկասյան նախագծին: Բագրատունիները ապաստան գտնելով Վրաստանում՝ փորձեցին շարունակել նույն գիծն այնտեղից, բայց ի վերջո նույնպես անհաջողության մատնվեցին: Ավելի ուշ հայտնվեցինք Բյուզանդիայի երկու ժառանգակից՝ Ռուսական եւ Օսմանյան կայսրությունների սահմանային գոտում, ինչը հանգեցրեց ժողովուրդների տեղահանություններին եւ ցեղասպանություններին՝ հատկապես հյուսիսկովկասցիների (այդ թվում աբխազների) եւ հայերի ողբերգություններին: Կոնֆլիկնտերը, որոնք առաջ եկան այդ ժամանակ ցայսօր էլ մեր տարածաշրջանի գլխավոր խնդիրն են մի կողմից, մյուս կողմից էլ տարածաշրջանը կառավարելու գլխավոր գործիքներն են: Սակայն ստանդարտ հումասնիատական պացիֆիզմը եւ ժողովուդրների բարեկամության մասին դատարկաբանությունները ի զորու չեն լուծել այդ կոնֆլիկտները, ինչպես ի զորու չեն եղել լուծել որեւէ հարց առհասարակ: Միջազգային միջնորդների ջանքերով առաջ տարվող խաղաղեցումը, որի հիմքում գեոպոլիտիկան է, իսկ ձեւաչափը հակադեմոկրատական եւ ոչ թափանցիկ է նույնպես, ըստ էության, չի կարող առաջարկել կայուն լուծում: Իրական լուծումը կարող է տալ միայն մի մեծ նախագիծ, որը ի զորու կլինի ժողովուրդներին առաջարկել ոչ թե խաղաղություն հանուն խաղաղության, այլ խաղաղություն հանուն յուրաքանչյուրի ազգային շահի: Ժողովուրդներին կա՛մ պետք է համոզիչ խաղաղության ծրագիր առաջարկել, կա՛մ մի կողմ քաշվել ու չտուֆտել: Կոնֆեդերացիայի առաջարկը առհասարակ մեջտեղից հանում է կոնֆլիկտների հարցը, քանի որ միանգամայն այլ իրականություն եւ մաինգամայն այլ լեզու է առաջարկում: Օրինակ, անկարեւոր է դառնում Արցախի պատկանելիության հարցը, եթե Հայաստանն ու Ադրբեջանը կազմում են միեւնույն միության մասը:

Մենք սովոր ենք մեր անցյալը, ներկան ու ապագան դիտարկել կոնտեքստից դուրս, ասես, աշխարհն առանձին է՝ մենք առանձին: Ասենք, նկարագարւոմ ենք մեր ներկայիս քաղաքական իրավիճակը, կարծես դա հետսովետական ընդհանուր գործընթացների մասը չէ, եւ մի 70-80 տոկոսով միայն այդքանով չի բացատրվում: Ապագան առհասարակ մեր պատեկրացումներից դուրս է թվում: Չեմ տեսել, որ մեզանում քննարկվի ի՞նչ կլինի, եթե ասենք, ԱՄՆ կորցնի համաշխարհային տիրապետությունը կամ Ռուսաստանը փլուզվի: Բայց այդպիսի զարգացումները ամենեւնին էլ անհավանական չեն գոնե 20-50 տարվա կտրվածքով (հիշենք, թե ինչպե՛ս է փոխվել աշխարհը 1900 թվականից սկսած): Եվ ինքնին պարզ է, որ այդ կարգի զարգացումները ոչ միայն հզոր ազդեցություն կունենան մեր ճակատագրի վրա, այլեւ դրանց հնարավորությունը հենց այսօր ապագայից ուժեղ ստվեր է գցում: Մեր այսօրվա դիրքորոշումներից շատերը կարող են կտրուկ փոփոխություններ ունենալ, եթե ներառնենք ապագա փոփոխությունների սցենարները աշխարհի եւ տարածաշրջանի մակարդակով: Կոնֆեդերացիան կարող է ունվերսալ պատասխան լինել այդ փոփոխություններից գրեթե ցանկացածի առաջացրած մարտահրավերներին, քանի որ դա ավելի ամուր անվտանգություն կարող է ստեղծել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար՝ միավորելով ռեսուրսները: Այսքանով առայժմ սահմանափակվեմ: Մյուս տարի կշարունակենք:

Հրանտ

Հրանտ Տեր-Աբրահամյան

9 Responses

  1. tigran khzmalyan Says:

    1918-1920 “Zakavkazskiy Seim”: (Baqvi jard,Karsi handznum, Sardarapat); 1920-1936:”Zakfederacija”(Javaxqi,Arcaxi u Naxijevani anjatum)
    1936-1991 “Sovetskoe Zakavkazye” (Sumgait,Baqvi jard, Arcaxyan paterazm). Hima el “Konfederaciya 2030″? Iskapes -Մենք սովոր ենք մեր անցյալը, ներկան ու ապագան դիտարկել կոնտեքստից դուրս, ասես, աշխարհն առանձին է՝ մենք առանձին:No comment

  2. Hayk Says:

    Հարգելի Հրանտ, ես չեմ կարող համաձայնվել ձեր, և ըստ էության ոչ միայն ձեր այն մտքի հետ, որ եթե Հայաստանը և Ադրբեջանը մտնեն մի ընդհանուր ինչ-որ մի միության մեջ, ապա Արցախի հարցը կկորցնի իր արդիականությունը: Եկենք վերցնենք թեկուզ ոչ թե «Կովկասյան» Կոնֆեդերացիայի տարբերակը, այլ լավագույնը և իմ կարծիքով ամենաանհավանական տարբերակը, ենթադրենք, թե Հայաստանը և Ադրբեջանը մտնել են Եվրոմիության մեջ, ինչ է կարծում ենք ,եթե երկրների միջև սահմանները բացակայում են, ապա տարածքային հարցերը ուղղվում են երկրորդ պլան: Այդ դեպքում ինչպես կբացատրեք, որ նույսնիսկ խոհրդային տարիներին, երբ մենք ոչ թե նույն միության, այլ պետության մեջ էինք Ադրբեջանի հետ Արցախի պատկանելիության հարցը անկարևող մեղմ ասած չէր դառնում և եթե այդ պետությունը չլիներ այդքան ավտորիտար, ապա այդ հարցը բարձրանալու էր իր ողջ սրությամբ: Դուք համաձայն չեք իմ հետ, որ այդպես մտածելը նման է ուտոպիայի:

    good movies

    movies online free

  3. Hayk Says:

    Ինձ թվում է, որ խորհրդային միությունը իր իսկ գոյությամբ ապացուցեց ճիշտ հակառակը, այն է` տարածքային հարցերը միություններով չէ, որ պետք է լուծվեն: Նման հարցերը ի սկզբանե լուծում չունեն,կամ էլ լուծվում են հակամատող որևիցե մի կողմի կապիտուլյացիայի պարագայում:

    films

  4. Վահագ Says:

    Հարգելի Հրանտ, սա են եզակի հոդվածներիցդ ա, որի հետ համաձայն չեմ: Էս գաղափարը մի քանի ամիս առաջ “Առավոտ” թերթում առաջադրել էր ԵՊՀ դասախոս իրավաբան Արթուր Ղազինյանը, ու երկու դեպքում էլ ես գտնում եմ, որ անհնար բան եք ասում: Որովհետև այդ ենթադրյալ կոնֆեդերացիայի սուբյեկտներից մեկը` Ադրբեջանը, ուզենք թե չուզենք, թուրքական աշխարհի մի մասն ա, ու թուրքական գաղափարների կրողը: Իսկ թուրքական գաղափարները, ինչքան էլ քաղաքակրթվեն, ինչքան էլ հղկվեն ու եվրոպականացվեն, միշտ հանգել ու հանգում են մի վերջնանպատակի` Մեծ Թուրան: Դա ակնհայտ ա! Ակնհայտ ա հենց մենակ Եվրասիայի քարտեզին նայելուց:
    Իսկ Մեծ Թուրանի խոչընդոտներից մեկն էլ, հայտնի ա, մենք ենք: Ուրեմն, ոնց կարան երկու սուբյեկտներ (մենք ու Ադրբեջանը)ունենան միասնական նպատակներ ու միավորվեն կոնֆեդերացիայի մեջ, եթե էդ սուբյեկտներից մեկի նպատակը մյուսին վերացնելն ա, իսկ մյուսի նպատակը` առնվազն դրան հակադրվելը…

  5. Hayk Says:

    Հարգելի Վահագ,այդ գաղափարը իրագործելի չէ, ոչ թե այսպես կոչված թուրքական գաղափարների պատճառով, այն է ինչ-որ Մեծ Թուրան, քանի որ իմ կարծիքով դա միֆ է, որը ստեղծվել է Ռուսաստանի կողմից հայերին իր ձեռքում պահելու համար: Վերջապես ինչն է հանգարում միջինասիական թուրքալեզու պետություններին միավորվելու, ոչինչ. Բայց ինչպես տեսնում ենք նրանք չեն միավորվում,չեն միավորվում, որովհետև չեն ուզում միավորվել, ինչպես չեն ուզում միավորվել ասենք օրինակ` սլավոնական կամ իսպանախոս երկրները: Իսկ վերը նշված գաղափարը նման է ուտոպիայի, նրա համար, որովհետև տարածքային հարցերը չեն լուծվում միություններով: Օրինակ վերցնենք հենց Բասկերի հարցը Իսպանիայում; Թվում է, թե ինչ է եղել որ երկու կաթոլիկ ազգ, որոնք ունեն նույն զարգացվածության մակարդակը, կրում են նույն արժեքները, մտնում են Եվրոմիության մեջ և վերջապես նրանց միջև ենթադրում եմ այդքան դրամատիկ իրադարձություններ չեն եղել, ինչ որ մեր ու ադրբեջանցիների միջև: Բայց ինչպես տեսնում ենք` բասկերը անկախություն են ուզում: Հետևությունները թողնում եմ ձեզ, բայց իմ կարծիքը մնում է նույնը, տարածքային հարցերը լուծում ներկայիս աշխարհակարգում չունեն: Ընդհակառակը աշխարհի ուժեղները այդ հարցերը օգտագործում են իրենց շահերի համար, այս կամ այն կողմի վրա իրենց ազդեցությունը պահպանելու նպատակով:

    free movies online without downloading

  6. Sisak Says:

    Հարգելի Հրանտ, ի՞նչից ելնելով է որոշակի տարեթիվ ընտրված: Դա արդեն կանխորոշվա՞ծ է:
    Ունենալով 1918-20թ.թ. փորձը՝ մենք, ի թիվս նաև, պետք է դիտարկենք տարածշրջանում հնարավոր զարգացումների իրարամերժ տարբերակներ:
    Առաջարկվող տարբերակը այսօր դիտել որպես առաջնային և նախանշել նրա իրականացման տարեթիվը, ըստ իս՝ այնքան էլ լուրջ չէ:
    Այդուհանդերձ, ելնելով նրանից, որ սույն գաղափարի “առաջին ծիծեռնակը” տարի-տարուկես առաջ “օդ բարձրացավ” զառամյալ թագուհու նստավայրից, մենք բոլոր դեպքերում չպետք է դա լիովին անտեսենք, վերլուծողական համապատասխան գործողություններ պետք է կիրառենք, որպեսզի պատրաստ լինենք թրքավրացասեր հերթական հայատյաց Թոմպսոնի գալստյան:

  7. Թուրքագետ Says:

    Կոնֆեդերացիայի հարցը թողնենք մի կողմ, մի կառչեք մտքերից, համաձայն եմ, որ շատ ուտոպիստական ու անհամատեղելի է…. ԲԱՅՑ կարևոր է Հրանտի ավելի մեծ գաղափարը, որ կոչ է անում մեզ մտածել ավելի լայն ու ավելի հեռուն…մենք մեր քթից այն կողմ չենք մտածում…փորձեցինք զարգացնել Հայաստան 2020 սցենար ու թաղեցինք այն հաջորդ տարի…. նույնիսկ եթե Կոնֆեդերացիա 2030-ը վատ գաղափար է, սակայն պետք է դա քննարկել ու հասկանալ այն, որպեսզի իմանանք, թե ոնց խուսափենք… պետք է իրոք վերլուծել ու աշխատել սցենարների վրա, ոչ թե նստել թախտին ու սպասել, թե Մոսկոֆը կամ Պոլիսը մեզ ինչ կառաջարկեն…
    <>

    Այս սրանով ենք մենք տարբերվում, ասենք ԱՄՆ-ից, որի տարբեր կենտրոններ այնպիսի անհավանական սցենարներ են քննարկում, որոնց մի մասը սակայն արդեն իրականություն է դառնում…

  8. Karo Says:

    ՈՒստա լավ է, բայց… Արի անունը դնենք Բենիլյուքս 2 :) Մեծ Թուրանը մի կողմ դնենք, որովհետև խոսքը գնում է ապագայի Հայաստանի ու ապագայի Ադրբեջանի մասին, որոնց գաղափարախոսության ու նպատակների մեջ ցեղասպանություն ու ագրեսիա չպիտի լինի: Մեզ պետք է գոնե մի սերունդ փոխվի, դաստիարակվի նոր ձևով, ու հենց դրանից է պետք սկսել, բացատրել մեր մատաղ սերնդին, որ Ադրբեջանցին 3 գլխանի դև չէ, այլ նույն ձևի մարդ, ու Ադրբեջանում պտի նույն աշխատանքը տարվի… Բայց արի ու տես, որ դա հնարավոր չէ քանի դեռ ներկայիս իշխանություններն են երկու երկրում էլ: Ղարաբաղի հարցն էլ լղոզելով չի կարելի լուծել: Բենիլյուքսը անտեղի չհիշեցի: Հիմա Բելգիան գնում է բաժանման, ուզում են կիսվեն նորից: Բա որ ապագայում նորից գա կիսվելու ինչ-որ պահ, արդեն ավելի ծանր կլինի Ղարաբաղի հարցը: Հաշվի առնենք որ ամեն դեպքում բազմազգ պետությունը պայթյունավտանգ է, ու ավելի շատ է իրա մեջ պարունակում ապակայունության տարրեր քան կայունության երաշխիքներ, որոնք գալիս են ռեսուրսների մոբիլիզացիայից:
    Կարճ ասած, կարծում եմ, մինչև չլուծենք Ղարաբաղի հարցը, ու չհասնենք ժողովրդավարության 3 երկրներում էլ, այս ծրագիրը չի իրականացվի: Հա, մեկն էլ պետք է որ Ռուսներին համոզի, որ չխանգարեն… Ավելին, մինչև Ռուսաստանում չհաստատվի իսկական ժողովրդավարություն, ոչինչ չի ստացվի: Բայց դե արի ու տես, Ռուսաստանում որ հաստատվեց ժողովրդավարություն, էլ ինչ ենք անում կոնֆեդերացիան, սաղիս մոտ էլ կդզվի ամեն ինչ, նորմալ կապրենք :) Ճի՞շտ եմ հասկանում, որ կոնֆեդերացիան լուծելու է առաջին հերթին Ռուսաստանի ճնշումներին հակազդելու ու երեք երկրներին էլ Ռուսաստանից պաշտպանելու հարցը:
    Սա դիտարկիր որպես կառուցողական քննադատություն, հաջորդ նախագծումդ այս հարցերի պատասխանները եթե լինեն, սրանից շատ ավելի լավը կլինի :)
    Արի մտածենք ոնց քրդերին էլ միացնենք մեծ երկիր սարքենք Թուրքիայի հաշվին :) Համ էլ լավ կլնի էն իմաստով որ Հայաստանը կհայտնվի էդ պետության աշխարհագրական կենտրոնում:

  9. Korro Says:

    ողջույն Հրանտ:Շատ ապրես….

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.