ՃԻՇՏԸ, ՀԱՍՏԱՏ, ՉՄՈՏԵՆԱԼՆ ԷՐ

Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի մեջ է։ Ի՜նչ ցավ։ Կարելի է կարեկցել եւ զորակցել՝ իհարկե, հաշվի չառնելով, որ շատ շուտով «Ժառանգության» վարչությունը թախանձագին խնդրելու է նրան ազատել «Ազատության» հրապարակը։

Դրա նախանշաններն արդեն կան։ Պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հայտարարել է. ««Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Մեծ Պահքի ոգուն համահունչ, ընտրեց պայքարի անձնուրաց ձևը՝ ծոմապահությունը։ Մարտի 17-ին «Ծոմ ազատության» բողոքը ոչ թե շնորհիվ, այլ ի հեճուկս հանրային պահանջին հակասող որոշ քաղաքական ուժերի ցուցադրական կամ թաքուն պայմանավորվածությունների, պսակվեց առաջին հաղթանակով՝ Ազատության հրապարակը վերադարձվեց ժողովրդին»:

Մինչեւ բուն նյութին անցնելն՝ ասեմ, որ որեւէ պայքար (լինի դա բեղերի սափրում կամ ստամոքսի գործունեության ժամանակովոր դադարեցում) չի կարող համահունչ լինել Մեծ Պահքի ոգուն։ Մեծ Պահոց շրջանում քրիստոնյա մարդը պետք է զերծ մնա ինքնահաստատման փորձերից, ինքնացուցադրումից, գոռոզամտությունից, մի խոսքով այն ամենից, ինչը ժամանակակից, ոչ քրիստոնեական լեզվով կոչվում է PR։

Թե ի՞նչ է նշանակում «ի հեճուկս հանրային պահանջին հակասող որոշ քաղաքական ուժերի ցուցադրական կամ թաքուն պայմանավորվածությունների» բառակապակցությունը եւ թե ովքեր են ցուցադրական եւ թաքուն պայմանավորվածությունների մեջ մտած ուժերը, թողնենք գալիքի ինտելեկտուալներին՝ առայժմ փաստելով, որ Ազատության հրապարակ ժողովուրդը մտել է Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ եւ դուրս է եկել նրա փաստարկված հորդորով։

Ես ավելի շուտ եւ ավելի շատ կուզեի իմանալ, թե ինչո՞ւ հանկարծ բռնեց Րաֆֆի Հովհաննիսյանի ազատության ծոմը եւ ինչո՞ւ հատկապես ՀԱԿ հրավիրած հանրահավաքից երկու օր առաջ։

Հայ ազգային կոնգրեսի մարտի մեկի հանրահավաքին այցի եկած Րաֆֆի Հովհաննիսյանը չարժանացավ իր ակնկալած ուշադրությանը։ Նրան թվում էր կամ հաշվարկել էր, որ հիշատակի այդ օրով կոնգրեսի ղեկավարությունը պետք է խոսք տար իրեն, ինքն էլ պետք է խոսեր, Համլետը կասեր, «Բառե՜ր, բառե՜ր, բառեր»։ Բայց կոնգրեսը չշեղվեց հանրահավաքի օրակարգից՝ Րաֆֆիին թողնելով PR-ի փշրանքներ եւ մի ահավոր վայնասուն, որ բարձրացրեցին Լեւոնին ատող, բայց Րաֆֆիին առանձնապես չհամակրող կես դյուժին լրագրողներն ու հրապարակախոսները։

Հայ ազգային կոնգրեսը լուրջ կառույց է, եւ նրա հետ նման խաղեր անել չի կարելի։ Հայ ազգային կոնգրեսն անում է առաջարկներ եւ իր գործունեությունը կառուցում այդ առաջարկների արձագանքների վրա։ Թող Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունած լիներ միավորվելու՝ բազմիցս հնչած առաջարկները, եւ ազատորեն օգտվեր ՀԱԿ-ի շուրջ համախմբված բազմության ուշադրությանն արժանանալու իրավունքից։

Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ժառանգությունը» մերժել են այդ առաջարկները եւ հիմա զարմանում են, թե ինչո՞ւ չեն կարող օգտվել կոնգրեսի վաստակած վստահությունից։ Պատճառները շատ են, թվարկենք դրանցից մի քանիսը։

-Մարդիկ «Ժառանգությանն» իրականում ընդդիմադիր չեն համարում։ Կարծում են, որ նա այդպիսի կեցվածք է ընդունել եւ մոլորեցնում է մարդկանց, առաջին հերթին՝ իր անդամներին։

-Մարդիկ գտնում են, որ «Ժառանգությունն» իրական փոփոխությունների չի ձգտում։ Այն փորձում է իրավիճակն օգտագործել գալիք ընտրություններում «ստատուս քվոն» պահպանելու համար։

-Մարդիկ հիասթափված են. «Ժառանգությունն» այնքան իրատես չէ, որ հասկանա իր եւ Հայ ազգային կոնգրեսի տարբերությունը։ Ինքը կուսակցություն է, իսկ կոնգրեսը՝ ժողովրդական շարժում՝ հրապարակային գործունեության պատկառելի պաշարով։

-Մարդիկ ափսոսում են, որ «Ժառանգությունն» ի վիճակի չէ ընկալելու Հայ ազգային կոնգրեսի կորպորատիվ բնույթը։

Եւ վերջապես՝ թեեւ «Ժառանգությունը» նպատակ է հռչակում ազատ եւ արդար ընտրությունները, սակայն, ժողովրդական շարժումից իրեն առանձնացնելով՝ խուսափում է իշխանափոխության ուղղակի պահանջ դնելուց։ Հավանաբար վախենում է մրցակցությունից, որովհետեւ, պարզ է ու հասկանալի, որ իշխանափոխությունն ինքնաբերաբար որեւէ մեկին իշխանության չի բերելու՝ լինելու է ընտրություն եւ մրցակցություն։

Սրանցից յուրաքանչյուրն առանձին եւ բոլորը միասին առավել տեսանելի են դարձնում այս կուսակցության եւ նրա առաջնորդի փքուն եսասիրությունը։ Դրա համար էլ հազարավոր մարդկանց մուտքը Ազատության հրապարակ Րաֆֆի Հովհաննիսյանը համարում է իր ազատատենչ ծոմապահության ձեռքբերումը եւ չի խորշում անմիտ հայտարարություն անելուց. «Ես կարծում եմ, որ դա (ընդդիմության առաջնորդի հացադուլավորին չմոտենալը) կանխամտածված քաղաքականություն է, որի շարունակման դեպքում այստեղ հավաքված երեկվա ժողովուրդը հերթական եւ խիստ մեծ հիասթափություն է ապրելու»:

Որտեղի՞ց այս մարդուն այսքան մեծ ինքնահամարում։ Որտեղի՞ց այսչափ անկասկած համոզում, թե դիետիկ ռեժիմի մեջ մտած անբեղ մեկի պատճառով ժողովրդական մի ամբողջ շարժում է մարելու։

Հանուն քաղաքավարության գոււցե արժեր մոտենալ քաղցող մարդուն, բայց հանուն քաղաքականության ճիշտը հաստատ չմոտենալն էր։

ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Տիգրան Պասկևիչյան

246 Responses

  1. harut Says:

    Զուտ մարդկային և մարդասիրական առումներով իհարկե շատ կուզենայի զորակցել Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց եթե բոլոր պատճառներից միայն մեկը նշվեր Տիգրանի կողմից, բավական կլիներ հասկանալու, թե որքան ճիշտ է նա գնահատում իրավիճակը: Իսկ այդ մի պատճառը այն բոլոր մարդկանց ցավն էր, որոնք 2008-ի փետրվարյան օրերին տեսան Րաֆֆու հարթակում հայտնվելն ու շատ արագ անհայտանալը: Կավելացնեի նաև նրա անարդար վերաբերմունքը Զոյա Թադևոսյանի նկատմամբ:

  2. Մարինե Պետրոսյան Says:

    ամաչելու տեքստ ա: ինչ տխուր ա, որ ստիպված ես սենց բաներ գրել, Տիգրան :(

  3. Անի Says:

    ահավոր չհավանեցի…………..

  4. Arm Says:

    Տիգրա՛ն, աննկարագրելի խայտառակ ու ստոր հոդված է… Էստեղ բացահայված է «Լեւոնիզմի» ամբողջ նենգությունը, դատարկությունը, անսկզբունքայնությունն ու ստորությունը: Ձեզ՝ Լեւոնի վկաներիդ,բարեհաջող գահավիժում…

  5. Արսեն Says:

    Պանիգիրկի կեցվածքի մեջ քննարկումը պահելը գրելու ձեր հրաշալի տաղանդը մի քիչ խամրեցնում է, սակայն արքայապաշտությունը միջնադարյան արաբական գրականության հրաշալի ժանրերից է և մարդկությանը գրական գոհարներ է պարգևել, և ուրեմն ընտրությունը ձերն է սիրելի Տիգրան… Հիմա ըստ էության…

    Կարծում եմ նյութն ինքնին գալս է ապացուցելու, որ Րաֆֆու այն ձևակերպումը, թե Լևոնի իրեն չմոտենալը, կամ հարթակից վերջինիս գոյութանն անհաղորդ մնալը քաղաքական դիրքորոշման դրսևորում էր: Նկատ ունեմ այն, որ ընթերցողիս համար տեքսի գոյության ողջ իմաստը Լևոնի Րաֆֆու հետ չհաղորդակցվելու հիմնավորում էր, ավելին` գովաբանում… սահմանները հստակեցնում եք նաև այս տեքստով ասելով` Րաֆֆի դու այլևս Կոնգրեսին խանգառող, և ուրեմն ապագայի ձայնագող, Արտուրիկ, պատռած դհոլ և այդ ժանրից մի շարք այլ բաներ… այսինքն թե վերջ սեթևեթանքներին և հնարավոր համագործակցության մասին պատրանքներին մեր միջև այլևս կապ չկա… լավ չի պարոնայք, հեչ լավ չի… լավ չի հենց միայն էն պատճառով, որ եթե պայքարը գործող իշխանություններից ձերբազատվելն ու ազատ, արդար ընտրություն կազմակերպելն է, ապա անիմաստ ռեսուրս ընդդմադիր վերջին կրճանքներին ոչնչացնելու և այդպիսով տարածքն ամբողջությամբ մոնոպոլացնելու համար չարժէ ծախսել… Ախր եթե հիմա արդեն մոնոպոլացնում եք ընդդիմությունն էսպես խանդոտ ու միանձնյա տրամաբանությամբ, ապա վաղն ինչով եք տարբերվելու էսօրվա իշխանություններից…
    Մեծի Պահոց շրջանի մեկնաբանությունը նույնպես անհաջող է… ի վերջո Քրիստոսի անապատային 40 օրերն իր PR-ի համար է աշխատել, իսկ PR անող “առաքյալներն” այդ օրերին համալրել են շարժման շարքերը նոր քրիստոնյաներով..
    Էսպես ձիով հաղթական Լևոն պապին եկավ մտավ ու գրավեց հրապարակը Ազատության… Գրավեց առանց կռիվ, քանի որ դարպասները բացվեցին նրա առջև և հաղթանակի դափնիները գլխին տարավ իր ետև հաղթական ժողովուրդն այս հայոց արքան, քոչվոր էր քանի որ չի սիրում մի տեղում մնալ առաջնորդը հնոց…
    Իսկ թե ինչ կլինի առաջիկայում ցույց կտա ժամանակը, կարծում եմ առաջիկա օրերի ընթացքում…

  6. Արթուր Says:

    Ցավում եմ, որ ձեր նման հրապարակախոսը, որ, թվում է, թե պետք է ավելի լայնախոհ լիներ, հիմա ինքն է սկսել վիրավորական արտահայտություններ անել ու Լեւոնին «ատող» բայց Րաֆֆիին «առանձնապես չհամակրող» լրագրողներին դյուժինով չափել: Այդպիսի դյուժիններ կան նաեւ ՀԱԿ-ի ճամբարում եւ որոշ պատի թերթերում: Ես ոչ Լեւոնի, ոչ Րաֆֆիի մոլի երկրպագուն չեմ, բայց համարում եմ, որ Լեւոնի երեկվա պահվածքն ուղղակի փոքրոգություն էր: Իսկ ընդհարապես, ով ում ուզում է մոտենա, կամ չմոտենա, կոնկրետ ինձ համար կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ այդ գզվռտոցում ոտնատակ է գնում հասարակության այն ակտիվ հատվածը, որը կարող էր օգտակար լինել շարժմանը: Իսկ եթե կարծում եք, որ Րաֆֆիին չմոտենալը ձեր ասելով, քաղաքական հաշվարկի արդյունք էր, ուրեմն պատկերացնում եմ, թե այդ ինչ «թույն» հաշվարկների վրա են հիմնված Տեր-Պետրոսյանի մնացած ծրագրերը:

  7. tigran Says:

    Մարինե Պետրոսյանին

    Դու ստիպվա՞ծ ես գրում քո տեքստերը։ Ի՜նչ ամոթ ա, որ ըտենց ես մտածում։

  8. tigran Says:

    Հարգելի Արթուր

    Ինձ թվում է, որ Րաֆֆին այս թատրոնը սարքել է հատուկ նրա համար, որ դուք գրեք հետեւյալ նախադասությունը։. «Կարեւորն այն է, որ այդ գզվռտոցում ոտնատակ է գնում հասարակության այն ակտիվ հատվածը, որը կարող էր օգտակար լինել շարժմանը»: Ի՞նչ նկատի ունեք, կմանրամասնե՞ք։

  9. Տոմա Says:

    Շատ տեղին ու ամփոփ հոդված է, գուցե մարդկայնորեն մի փոքր ընդունելի չէր առաջին նախագահի դիրքը, սակայն հետագա իրադարձությունները ապացուցեցին նրա քայլերի ճիշտ լինելը: ինչքան մաղձ թափեն նրա վրա, նա միշտ կմնա հաղթած, հաղթող, բացառիկ դիվանագիտական շնորհով օժտված քաղաքական գործիչ, որին փոխարինող արժանի հետնորդ դեռ չկա:

  10. Եվա Մարտիրոսյան Says:

    Հրաշալի մեկնաբանություն էր: Ինքս չլինելով ոչ Լևոնի, ոչ էլ` առավել ևս Րաֆֆու մոլի ջատագով, վստահությամբ կարող եմ ասել, որ իրավիճակի հնարավոր ամենաօբյեկտիվ գնահատականն է տրված էստեղ: Ճշգրիտ վերլուծություն, շատ համով լեզվով, ինչպես միշտ: Շնորհակալությու´ն, Տիգրան:

  11. STRKATER Says:

    жестоко, но справедливо.

  12. Artur Says:

    իսկ ինչու ձեզ չի թվում, որ հրապարակ մտան ոչ թե լևոնի շնորհիվ, այլ որ իշխանությունները Պրեսկոտի աչքին ժողովրդավար ներկայանալու համար թույլատրեցին մտնել.թուլափայ նետելով լևոնի դավաճան PR ի համար, գրավել էր թող պահեր ոչ թե բարի գիշեր մաղթեր, երկրորդ անգամ այդ հնարավորությունը չի լինի,երկրորդ անգամ լևոնը կոչ կանի գրավել հրապարակը, ժողովրդին մղելով մահակների բերան, իսկ ինքը տանից կհետևի, ինչպես մարտի 1ին:Եթե Րաֆֆին նեղություն է տալիս իրեն,ապա լևոնի պարագայում դա իսպառ բացակայում է,քնելու ժամն է պապիկը պիտի քնի

  13. Lurj mard Says:

    inch zzveli hodvac… pastoren Levonn el ahavor xuchapi mej e… giti, vor mec zangvac korcrec Raffiin chzorakcelov… Raffin shat lav giti Levonn ove, vorovhetev jamanakin exela nra karavarutyan mej ev giti inch vochov e ashxatum… amot el charec kangnec asec “sa hamajoxovrdakan payqar che, sa Haki mitingn e”… de karmir kov@ ir kashin erbeq chi poxi eli… eli hiastapacrec es joxovrdin… ishxanutyunneri araj Levon@ 3 xndira dnum, ereqn el ir stexcac xndirnern en…

  14. Կարեն Says:

    Կգրեի հարգելի Տիգրան, բայց դժվարանում եմ, որովհետեւ չեմ կարող հարգել մարդկանց, որոնք իրենց գործունեության նպատակ են դարձրել Լեւոն Տեր-Պետրոսյանի շնչելը, արտաշնչելը, նույնիսկ երեւի բնական կարիքները հոգալը ներկայացնել որպես ազգի փրկության մեծ ծրագրի մի շատ կարեւոր մաս: Հետաքրքիր ա, թե էդ ինչոոոով էր Տեր-Պետրոսյանի ծրագիրն ու քաղաքական շարժումը տուժելու, եթե նա մի հատ մոտենար Րաֆֆիին ու մի երկու րոպե բարեւեր ու անցներ առաջ: Փոխարենը դրանով ինքը ցույց էր տալու, որ իրապես պատրաստ ա լինել իրան սիրողների ու չսիրողների առաջնորդԸ

  15. Philosopher (f5blog) Says:

    Րաֆֆին 2008 թվականի ապրիլի 9-ին Սերժի ինագուրացիային շնորհավորում էր նրան.. սրանով ամեն ինչ ասված է…

  16. Hayk Says:

    Շատ անկեղծ հոդված էր: ինչո՞ւ եք փնովում: Անկեղծության համար շնորհակալություն: թող մարդիկ, որոնք հավի հիշողություն ունեն սթափվեն ու տեսնեն ո՞վ է ԼՏՊ-ն ու իր բարոյալքված շրջապատը: Լեւոնի համար անհատը գրոշի արժեք չունի, ինքը սիրում ա “Ամբոխներին խելագարված”:

  17. Մարինե Պետրոսյան Says:

    Ես էս բլոգում հաճախ չեմ լինում, դրա համար էլ լրիվ վստահ չեմ որ tigran-ը Տիգրան Պասկեւիչյանն ա, բայց ամեն դեպքում….

    tigranին` Չնայած էս հոդվածը ահավոր ա, բայց իմ գիտակցության մեջ Տիգրան Պասկեւիչյանը դեռ էնքան չի ընկել, որ ես մտածեմ` էսքան թույն կա իրա հոգու ներսում: Դրա համար էլ, որպես մեղմացուցիչ դեպք հանցանաց, մտածեցի որ քաղաքական կարիքն ա իրան ստիպել նման բան գրել:

    Եթե սխալվել եմ ու հոդվածը հոգու խորքերից ա գալիս` ուրեմն շատ ավելի տխուր ա ամեն ինչ:

  18. tigran Says:

    Մարինեին

    Ո՞վ ա քեզ իրավունք տվել դատողություններ անել իմ հոգու խորքերի մասին։ Քոմենթների դաշտը ներկայացված նյութը քննարկելու համար ա, ոչ թե հիստերիկ եզրակացություններ անելու։

  19. tigran Says:

    Մարինեին

    Կարդա նաեւ քո վերեւի քոմենթը (N16), ինձ թվում ա դուք դատողության նույն որակն ունեք։ Մի քոմենթ էլ կար, ափսոս չես կարող կարդալ, որտեւ քիչ առաջ ջնջեցի հայհոյանք պարունակելու համար։

  20. tigran Says:

    Philosopher-ին

    Շնորհակալություն։ Պետք է ավելացնել, որ դրանից հետո էլ վազոմ էր Մյասնիկյանի արձանի մոտ։

  21. tigran Says:

    Արթուրին

    Ի սեր Աստծո, ձեր երազած շարժումը թող ղեկավարի բեղ թրաշելով քաղաքական ակցիաներ անող Րաֆֆի Հովհաննիսյանը։ Մենք առանց Պրեսկոտի, առանց Րաֆֆիի, առանց դավադրությունների համաշխարհային տեսության կհասնենք մեր նպատակին, որովհետեւ ժողովուրդը, փառք Աստծո, կարողանում է տարբերել թացը չորից։

  22. Մարինե Պետրոսյան Says:

    Տիգրան, դու փաստորեն արդեն մահացել ես, իսկ ես չէի իմացել: Ողորմի հոգուդ

  23. Sam Says:

    Ամոթ Տիգրանին։
    Զոմբիացել եք Լևոնի շուրջ, առողջ դատողությունը կորցրել։
    Լևոնը ցույց տվեց, թե էականորեն չի տարբերվում այսօրվա իշխանություններից։

  24. bobo Says:

    Մարդիկ «Ժառանգությանն» իրականում ընդդիմադիր չեն համարում

    Մարդիկ գտնում են, որ…

    Մարդիկ հիասթափված են…

    Մարդիկ ափսոսում են, որ …

    ko anunna “Մարդիկ” te hasarak mecamit es?

  25. bobo Says:

    tert am i xekavarnerin
    zspek dzer blogistin
    te che stacvuma dzer mot
    martkutian dzaynna ashxatum
    merci

  26. arame Says:

    ես 2 անգամ եմ մասնակցել լևոնի միթինգին և էլ չեմ մասնակցելու մարտի 1-ին գնացի հոյս առա 17-ին հուսախաբվեցի.Ռաֆին լավ մարդ է բայց լավ ղեկավար չէ.

  27. Ashot K. Says:

    Inchqan mardik kan, vor qnnadatum en yndimutyany, ev poxareny vochinch chen arajarkum…vonc vor irenc kyanqi npataky lini 20 tarva mej arajin lurj yndimutyany qlngely.

    Raffi i pahov hamamit em hexinaki het. Inch a nshanakum hacadul aranc konkret npataki. Indz aveli ynduneli kliner, ete na pahanjer gone mek qaxbantarkyali azat ardzakumy, qan te lxozvac pahanjner nerkayacnely.
    Naev kuzenai nshel, vor chmotikanaly Raffun, amboxjovin normal er, qani vor na hanrahavaqi zhamanak nerkayacnum er hanrahavaqy, ayl voch ir andzy, usti kstacver te amboxj hanrahavaqy ekel e, vor Raffun mecari, vory iharke edpes cher.
    Ev verjapes, vor asum en Raffin ognec azatagrelu azatutyan hraparaky… Da mexm asac antramabanakan e. Inchov ognec? banakcec vostikanneri het…te hacaduli payman drec?
    Isk vor na masnakcec Serzhi inaguraciayin, da nman er danakov harvac tikunqic – yndimutyany.

  28. tigran Says:

    Ա՛յ Բոբո, գնա եւ խոսիր մարդկանց հետ, հարցիդ պատասխանը կստանաս։

  29. tigran Says:

    Մարինեին

    Նույնիսկ մեռած՝ ես ավելի ազդեցիկ եմ, քան ընդդիմմամերձ ողջ համայնքը՝ միասին վերցրած։ Եւ դա է պատճառը, որ հոդվածը քննարկելու փոխարեն անցնում ես մարդկայինի բոլոր սահմանները։

  30. Vahe Gevorgyan Says:

    Հարգելի Տիգրան, հուսով եմ ինձ ճանաչում ես: քաղաքական գործիչ չեմ, բայց ֆիզիկապես մասնակից եմ եղել քաղաքական ներքին գործընթացների: եղել եմ հազարավորներից մեկը, որ պաշտպանել է Լևոն ՏՊ-ի քաղաքական գիծը մինչև մարտի մեկը, հետո մի երեք տարի կասկածել եմ, իսկ հիմա համոզվել եմ, որ նա գործարքի է գնում խմբի շահերի պաշտպանության համար: Մինչ այժմ լռել եմ, էթիկայի կանոններից ելնելով ու նաև, որ խոսքս, եթե լինի հրապարակային, օգտագործվելու է ուրիշ ճղճիմ բաշիբոզուկների կողմից ու հարվածելու ձեզ: գոնե մի քանի հոգու համար, ինձ ներառյալ, այդ հարվածը ծանր է, իսկ ես պավլիկ մորոզով չեմ:
    բայց, էսօր ուզում եմ ասել,որովհետև երեկվանից նորից հիշել եմ Վազգենին ու նորից հասկացել որ իր կերպարն է պետք` անկեղծ ու ցավող, սխալվող ու ներողություն խնդրող, հախուռն ու բարոյական և վճռական տղամարդ: ու կներես Լևոնը նրա հետ այս որակներով համեմատելի չէ:
    ժողովուրդը իսկապես տարբերում է թացը չորից, նա այդպես էլ արել է 1995-ին ու 1996-ին, պարզապես ՀՀՇ տեղական իշխանիկները ԼՏՊ-ի գլխավորությամբ բռնաբարեցին այդ կամքը` և սրանցից ավելի անբարոյական ոչ ոք չի եղել նորանկախ պատմության մեջ: Նույնիսկ Վազգենի սպանությունը կազմակերպողները, իրենց ողջ հրեշավորությամբ հանդերձ, քանզի նրանք տականքներ էին և այդպես էլ պետք է վարվեին, իսկ Լևոնն ու իր շրջապատը իրավունք չունեին դավաճանել իրենց ծնած, փայփայած, իրենց խոսքով ապրող հայ մարդկանց: Թե այդ ժամանակվանը ժողովուրդ չէր, ու ՀՀՇ-ն որոշել էր թե ինչ պետք է անել նրա տեղը: Նաև կարծում եմ, որ Լևոն Տեր Պետրոսյանը որպես իրատես գործիչ ճիշտ է նշել, որ “սա համաժողովրդական շարժում չէ, այլ ՀԱԿ-ի հանրահավաքը”: Իրոք, խնդիրն իմ կարծիքով հենց այն է, որ ժամանակին համաժողովրդական պայքարի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր դարձել է հասարակական ընդդիմության մի հատվածի ճարահատյալ առաջնորդ, քանզի ուրիշ թեկնածու ՀԱԿ-ի ճամբարում ավաղ այլևս չկա:

  31. Մարինե Պետրոսյան Says:

    tigran Says: ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵՌԱԾ` ԵՍ ԱՎԵԼԻ ԱԶԴԵՑԻԿ ԵՄ: ——— սխալվել էի փաստորեն, էս մահ չի, ավելի բեթար բան ա :(

  32. tigran Says:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԲՈԼՈՐԻՆ

    Гильермо Фариньяс Эрнандес

    Фариньяс возглавляет независимое информационное агентство «Кубанакан Пресс». Он известен тем, что неоднократно объявлял голодовки в знак протеста против политики цензуры на Кубе. В частности, Фариньяс требовал не ограничивать его доступ к сети интернет.

    После смерти в процессе политической голодовки диссидента Орландо Сапата Тамайо 23 февраля 2010 года, Фариньяс 25 февраля объявил голодовку с требованием освобождения больных политзаключённых на Кубе.

    12 марта по требованию оппозиционной «Кубинской комиссии по правам человека» Фариньяс был помещён в реанимацию и по состоянию на 4 июля находился в крайне тяжёлом состоянии на грани смерти. В случае смерти Фариньяса голодовку готов был продолжить один из лидеров кубинской оппозиции Феликс Бонне Каракос.

    Однако 7 июля, по сообщению кубинской католической церкви, власти согласились освободить 52 заключенных-оппозиционера и разрешили им покинуть страну. 8 июля Фариньяс прекратил голодовку. Международное французское радио сравнило события на Кубе с ситуацией в СССР в середине 1980-х годов, а самого Фариньяса — с советским диссидентом Анатолием Марченко, объявившим в 1986 году голодовку с требованием освобождения политзаключённых и умершим в Чистопольской тюрьме.

    Խնդրում եմ երկու տողով եւ ձեր բառերով ներկայացրեք Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի պահանջը, չհաշված Ազատության հրապարակի ազատագրումը, որն ադեն տեղի է ունեցել ՀԱԿ-ի ուժերով։

  33. germanahay Says:

    այս ամենի մեջ ինձ ամենից shat զարմացնւմ է էս թունդ հակալևոնականների պահվացքը,կարßես նստաß սպասում են լևոնը մի սիւալ բան անի ու սկսեն իրենց մտքի գոհարները տարաßել ամենուր,հայ-հարայ լևոնը էս արեց,լևոնը էն արեց .եթե իսկապես ընդիմւթյուն եք ավելի լավ առիթ քան ազատության հրապարակում րաֆֆու կողքին նստելն ու միասին հացադուլ կամ նստացույց կամ էլ միասին ակցիաներ անելն չկար, որը և տրամաբանություն կտար ձեր անիմաստ ու թունոտ քոմենթներին ,իսկ հիմի ամեն մեկտ ձեր տաքուկ անկյունում նստաß բացի բամբասանքից ու հայհոյանքից այլ կոնկրետ բան չեք անում,ուրեմն բարի եղեք զբաղվեք ձեր գորßերով իսկ քաղաքականությունը թողեք այն մարդկանց որոնք ստեղßվաß են դրա համար.

  34. Մհեր Արշակյանը ներող եղեք Says:

    Սիրելի Մարինե, քո համար սխալական լինելը խաղ ու պար է: Ինչ է նշանակում մահացել ես… Եթե Շեքսպիրը մահացել է, նշանակում է նրա հետ համաձայն չես? Կամ եթե քո ստատուսականները քո հետ համաձայն են, նշանակում է դու ապրում ես?

  35. lusine Says:

    Պարոն Պասկեւիչյան, Դուք ձեր սեփական կարծիքն եք ներկայացրել հանրությանը. փորձեք այդքանով սահմանափակվել.Պետք չի պատասաանել մեկնաբանություններին եւ մտնել լեզվակռվի դաշտ

  36. HAYQ (ARMENIA) Says:

    Պարոն Պասկևիչյան հոդվածին ավելացնում եմ մի քանի կետեր, որոնք փորձել էի գրել Լրագիր.ամ-ում ու ենթարկվել գրաքննության, հետո երկրորդ անգամ էլ գրեցի, նոր տեղադրեցին:
    Այսպես.

    1. Րաֆֆի Հովհաննիսյանի դուռը գնացելկ է Լևոն Տեր-Պետրոսյանը և խնդրել միանալ

    2. Փետրվարյան 10-օրյակին Րաֆֆի Հովհաննսիայնը Ազատության հրապարակում ոչ մի գիշեր չանցկացրեց, եղավ մի օր, այն էլ 15 րոպեով ու մի անհոդաբաշխ խոսք ասաց և հեռացավ
    3. Մարտի մեկին այդ “գործիչը” չկար, կարծես իրեն էլ էին կալանավորել: Նման հավակնոտ մարդը, առնվազնմ պիտի գնար Մյասնիկյան ու ղեկավարեր շարժումը, չէ որ միշտ փորձել է մրցել Տեր-Պետրոսյանի հետ

    4. Դաշնակների հետ այդ մարդը ինչ խաղեր էր խաղում…

    5. Մարտի մեկի դպքերի վերաբերյալ մի լուրջ խոսք հնչել է արդյոք նրա շուրթերից:

    6. Մինչ օրս այդ մարդը Սերժ Սարգսյանին դիում է որպես հանրապետության գործող նախագահ …

    7. Որն է նրա հացադուլի նպատակը. պաշտպաններից ու առաջին հերթին Պետրոսյան Մարինեից, կպահանջեի պատասխանել հենց այս հարցին

    8. Ամնե ելույթում խոսում է ՀԱԿ-ի առաջանորդի ու ինչ-որ եռանկյունի կոչված անիմաստ հնարանքի մաիսն և հավասարապես մեղադրում ՌՔ, ՍՍ-ին և Լևոն Տեր-Պետրոսյանին…

    9. Վերոհիշյալ կետի հետ է զուգորդված և այն, որ նա իսկական-պոտենցիալ դաշնակ է և տաևրբերութուն չկա նրա ու Վահանի միջև ասենք:ԵՎ 3 տարի շարունակ ոչինչ չարեց ՀԱԿ-ին օգնելու համար, հակառակը Քաղաքապետի ընտրությունների ահավոր մեծ խանգարիչ նշանկություն ունեցավ

    10 Այս տարվա մարտի մեկին անգամ չբարացավ ու չբարևեց Լևոնին.. ԻՆչու հիմա պիտի Լևոնը բարևեր նրան

    11. 2008 թվականի Ապրիլի 9-ին այդ մարդը շնորհավորում էր Սրժին.. ՄԱՐՏԻ ՄԵԿԻ ՍՊԱՆԴԻՑ ՀԵՏՈ… պատասխանեք, “պարոնայք կամ տիկնայք զնման պարնոցւոց”…

  37. Ervand Says:

    Պասկվիլ Պասկից, կամ պասի եւ ծոմի անտագոնիզմը

    Րաֆֆի Հովհաննիսյանի բեղերի սափրումը իհարկե կարոտախտի լուրջ պատճառ կարող է լինել մի մարդու համար, ով նախկինում այդքան մեծ հրճվանքով ու բավականությամբ էր «կախվում» այդ բեղերից մեկիկ առ մեկիկ տարբեր պասկվիլ-բանաստեղծություններում, համարելով դա լրջագույն փաստարկ իր կողմից այդքան չսիրված Րաֆֆու դեմ: Դե ինչ արած, այդպիսին է տոտալիտար ընդդիմության տեսակը, իսկ տեսակը մեղադրելն անիմաստ է. այն ընդամենը անհրաժեշտ է բացահայտել եւ ի ցույց դնել` ի տես Հայաստանի Հանրապետության ազատ, տոտալիտար-բոլշեվիկյան մտածողությունից զերծ քաղաքացիների:

    Եւ այսպես`

    1. «Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի մեջ է։ Ի՜նչ ցավ։ Կարելի է կարեկցել եւ զորակցել՝ իհարկե, հաշվի չառնելով, որ շատ շուտով «Ժառանգության» վարչությունը թախանձագին խնդրելու է նրան ազատել «Ազատության» հրապարակը» . ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ցինիզմը հայկական նեոբոլշեւիկյան տեսակի կարեւորագույն ատրիբուտներից է, ընդ որում հատկանշական է, որ ընդդիմախոսի հանդեպ ցինիզմի այս տեսակը կառուցվում է ընդդիմախոսի չարած արարքի (տվյալ դեպքում` «Ժառանգության» վարչության թախանձագին խնդրանքի) վրա, որի վերաբերյալ ենթադրությունը, սակայն, ներկայացվում է որպես վերջնական ճշմարտություն: Սա նաեւ այն ցինիզմն է, որի հանգույն այս տեսակը անեկդոտներ է հորինում Հունան Ավետիսյանի մասին` որպես «էշ նահատակի»: Ինքնազոհողությունը այս տեսակին այնքան խորթ է, որ նա պատրաստ է այն անվանարկել «ստամոքսի գործունեության ժամանակովոր դադարեցում» մի դեպքում եւ, օրինակ, «ադրենալինի արտադրության արհեստական ուժգնացման միջոցով էքստազի բարձրագույն կետին հասնելու մոլուցքի դրսեւորման արդյուքնում սեփական մարմինը դզոտի վրա նետելու ճանապարհով դրան կյանքի հետ անհամատեղելի վերքերի պատճառում» մեկ այլ դեպքում: Հետաքրքիր է, իսկ կա՞ այնպիսի արժեք, հանուն որի այս տեսակի ներկայացուցիչները պատրաստ են, ոչ թե ծոմապահության, քավլիցի, բայց գոնե պարզ պահքի: Պահք, որը մղում է նախեւառաջ չար, թունոտ մտքերից զերբազատման, որի արդյունքում արյունակից, հավատակից, համաքաղաքացի ընդդիմախոսները այլեւս չեն դիտվում որպես սեփական կուռքերի դեմ դավեր նյութող, նրանց «ամենայն հայոց ընդդիմադիրի» գահի հանդեպ ոտնձգություններ պատրաստող «անբեղ մեկը» (չշփոթել Լեւոն-Տեր Պետրոսյանի հետ, ով ըստ Պասկեւիչյանի, վստահաբար, ոչ թե անբեղ մեկն է, այլ մաքուր սափրված մեկը):

  38. Ervand Says:

    2. «Ես ավելի շուտ եւ ավելի շատ կուզեի իմանալ, թե ինչո՞ւ հանկարծ բռնեց Րաֆֆի Հովհաննիսյանի ազատության ծոմը եւ ինչո՞ւ հատկապես ՀԱԿ հրավիրած հանրահավաքից երկու օր առաջ:» . ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` համակողմանի եւ օբյեկտիվ կշռադատման ունակությունը հայկական նեոբոլշեվիզմով տառապող տեսակին որպես կանոն շրջանցում է: Այլապես, պարոն Պասկեւիչյանը շատ ավելի մեծ հավանականությամբ եւ տրամաբանական հենքով իրեն հարց կտար. «Այդ ինչո՞ւ հենց Րաֆֆի Հովհաննիսյանի` իր կողմնակիցների հետ միասին Ազատության հրապարակ մուտք գործելուց եւ այնտեղ ՔԱՂԱՔԱԿԱՆ ակցիա` ՀԱՑԱԴՈՒԼ սկսելոց հետո միայն հանկարծ բռնեց ՀԱԿ-ի քաջությունը` «ազատագրելու» արդեն ազատագրված Ազատության հրապարակը այն դեպքում, երբ այդ քայլն անելու վերաբերյալ իշխանություններին ուղղված հաթաթաները հնչում են ՀԱԿ-ի առաջնորդների շուրթերից արդեն 3 տարի անընդմեջ»: Սակայն նեոբոլշեւիկների համար որքան թշնամի/տականք են բոլոր նրանք, ովքեր չեն կիսում իրենց քաղաքական հայացքները/չեն անցնում նրանց կուռքի սրի տակով, նույնքան էլ վտանգավոր ու անընդունելի են այն, թեկուզեւ տրամաբանական եւ օբյեկտիվ գաղափարները/մտքերը եւ հարցադրումները, որոնք չեն տեղավորվում իրենց կռապաշտական կլիշեներում:
    3. «Հայ ազգային կոնգրեսի մարտի մեկի հանրահավաքին այցի եկած Րաֆֆի Հովհաննիսյանը չարժանացավ իր ակնկալած ուշադրությանը»։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բոլշեւիկյան տեսակին տիպիկ է նաեւ այն ոճը, որով դրան պատկանող Պասկեւիչյանը արդարացնում է ՀԱԿ-ի ղեկավարության տարրական անքաղաքավարիությունը, երբ իրենց իսկ հանրայնորեն հնչեցված հրավերին (հանրահավաքի նախորեին, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ պատճառով չի կայանում ընդդիմության միավորումը ՀԱԿ ղեկավարներից մեկն ասել էր, թե իրենց կազմակերպած հանրահավաքը բաց է եւ եթե «Ժառանգության» ներկայացուցիչները չեն ուզում բարձրանալ հարթակ, ապա նրանք կարող են կանգնել ժողովրդի մեջ) արձագանքած եւ որպես բարի կամքի դրսեւորում հանրահավաքին մասնակցելու նպատակով այստեղ եկած, առանց «պագոնները կորցնելու» վախի` ժողովրդի մեջ որպես շարքային կանգնած Րաֆֆի Հովհաննիսյանին եւ «Ժառանգության» մյուս ղեկավարներին ՀԱԿ-ի նույն այդ հրավերը հնչեցրած ղեկավարները պարզապես «չտեսնելու» տվեցին, ինչի մասին հաջորդ օրը առանց դյուզն ինչ ամոթի հայտարարեցին: Եւ դա այն դեպքում, որ Րաֆֆուն եւ նրա զինակիցներին ժողովուրդն ընդունեց ջերմ ծափողջյուններով եւ «միացում» վանկարկումներով: Հատկանշական է, որ այդ ամենի արդյունքում ՀԱԿ-ական խանդը այնքան մեծ էր, որ հաջորդ օրը ՀԱԿ-ի գլխավոր խոսափողներից «Չորրոդ ինքնիշխանությունը» գրեց մի ցնորային սուտ, թե իբր Րաֆֆի Հովհաննիսյանին ժողովուրդը դիմավորել է «Լեւոն, Լեւոն» բացականչումներով: Մեկնաբանություններն ավելորդ են: «Չարժանացավ իր ակնկալած ուշադրությանը», «նրան թվում էր կամ հաշվարկել էր, որ հիշատակի այդ օրով կոնգրեսի ղեկավարությունը պետք է խոսք տար իրեն», «ինքն էլ պետք է խոսեր, Համլետը կասեր, «Բառե՜ր, բառե՜ր, բառեր», «բայց կոնգրեսը չշեղվեց հանրահավաքի օրակարգից՝ Րաֆֆիին թողնելով PR-ի փշրանքներ» – բառապաշարի եւ գնահատականների որակներով ապացուցված աշխարհայացքի ինչպիսի~ տիպիկ ճղճիմություն, սեփական արշինով այլոց (այն էլ` սեփական կյանքը հայրենիքին նվիրած հարգարժան քաղաքական գործիչներին) չափելու ինչպիսի~ ինքնամերկացնող անկեղծություն:

  39. bobo Says:

    Ա՛յ ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ
    de tenc el asa vor dzer kuchi txeki karcikna

  40. Ervand Says:

    4. ԼՈՒՐՋԵՐԸ. «Հայ ազգային կոնգրեսը լուրջ կառույց է, եւ նրա հետ նման խաղեր անել չի կարելի։» . ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Բոլշեւիզմին հատուկ եւս մեկ տիպիկ մտայնություն. Միակ լուրջն իրենք են, իսկ մնացածը, բնականաբար, անլուրջ են (հիշեցի՞ք Լեւոն Զուրաբյանի «Մենք լուրջ քաղաքականությամբ ենք զբաղված, մեզ մի խանգարեք» արտահայտությունը ի պատասխան լրագրողի այն հարցին, թե ի՞նչ պատճառով Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մոտենում նույն հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին): Իհարկե, նեոբոլշեւիկների համար հատկապես լուրջ է այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը 10-ամյա քաղաքացիական բացակայությունից հետո հանկարծ վերադարձավ քաղաքացիական եւ քաղաքական ասպարեզ եւ, առանց դյուզն իսկ ափսոսանքի եւ քաղաքական գնահատականի 1995-ին եւ 1996-ին իր կատարած սխալների եւ հանցանքների հայտարարեց, որ արմատներով դեպի իր իշխանության տարիները տանող քաղաքական համակարգը ավազակապետություն է, որը պետք է կազմաքանդել, իշխանություններին անվանեց մոնղոլ-թաթարներ, ապա Չարենց ցիտելով վերջում թողեց ժողովրդին մեն մենակ դեմ հանդիման այդ «մոնղոլ-թաթար ավազակապետերի» հետ, արդյունքում` 10 զոհեր: Հետո, նախ 1 տարի չանցած հայտարարեց, որ եթե իշխանությունները իրեն առաջարկեն կոալիցիա ձեւավորել, ապա ինքը կհայցի ժողովրդի համաձայնությունը, ապա 3 տարի Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուց հետո հանկարծ սկսեց պահանջել, որ Սերժ Սարգսյանը պաշտոններից հեռացնի իր որոշ ենթակաների: Եվ այդ վայրիվերումների ընթացքում մերթ հայտարարելով, որ ՀԱԿ-ն է միակ եւ անկրկնելի ընդդիմությունը, մեկ էլ` թե ՀԱԿ-ը միայնակ ի վիճակի չէ իշխանափոխություն իրականացնել: Հիրավի, մահկանացուներիս համար անըմբռնելի ինչպիսի~ լրջություն:
    5. «Թող Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունած լիներ միավորվելու՝ բազմիցս հնչած առաջարկները, եւ ազատորեն օգտվեր ՀԱԿ-ի շուրջ համախմբված բազմության ուշադրությանն արժանանալու իրավունքից»,- ասում է Պասկեւիչյանը: Երեւի այնպես, ինչպես այսօր այդ իրավունքից «ազատորեն» օգտվում է Ժիրայր Սեֆիլյանը, ում անգամ թույլ չի տրվում սեփական, Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքից տարբերվող կարծիքը հայտնել հանրահավաքի հարթակից,- կավելացնենք մենք:
    6. «Մարդիկ «Ժառանգությանն» իրականում ընդդիմադիր չեն համարում»։ «Մարդիկ գտնում են, որ «Ժառանգությունն» իրական փոփոխությունների չի ձգտում»։ «Մարդիկ հիասթափված են» «Մարդիկ ափսոսում են», «մարդիկ», «մարդիկ»: Ո՞ր մարդիկ: ՀԱԿ-ի՞: Հիրավի` «մենք ասում ենք Լենին, նկատի ենք ունենում կուսակցություն» կարգախոսին է շատ նման: Թեեւ շատ ավելի հավանական է, որ «մարդիկ» ասելով պարոն Պասկեւիչյանը ադիբեկյանաբար հասկանում է հայաստանցի մարդկանց ընդհանրապես` ժողովրդին: Սեփական տեսակետների վերագրումը ամբողջ հասարակությանը, ժողովրդին նեոբոլշեւիկներին խիստ է հատուկ:
    7. Եւ վերջապես նեոբոլշեւիկներին հատուկ է շրջակայքում ամեն մի լուսավոր բանի նսեմացումը եւ շրջապատի անապատացումը: «Այս կուսակցության եւ նրա առաջնորդի փքուն եսասիրություն», «Որտեղի՞ց այս մարդուն այսքան մեծ ինքնահամարում» եւ այլն նույն ոգով։Եւ սա այն կուսակցության եւ քաղաքական գործչի մասին, ովքեր ԲՈԼՈՐ վճռական պահերին եւ տեղերում` լինի դա 2003-ի, 2008-ի նախագահական ընտրությունները, թե 2005-ի սահմանադրական հանրաքվեն, 2008-ի մարտի 1-ը, թե դրան հաջորդած Փաստահավաք խմբի գործունեությունը, Երեւանի Կենտրոն համայնքի թե Երեւանի ավագանու ընտրությունները, Ազգային Ժողովը թե ԵԽԽՎ-ն` միշտ եւ բոլոր տեղերում ապացուցել է իր ինքնազոհ նվիրվածությունը որդեգրած եւ հայտարարած սկզբունքներին, ապաեւ սեփական ընտրողներին, թեեւ մշտապես արժանացել է նեոբոլշեւիկների` խանդով եւ չարությամբ լի խայթոցների: Եւ այս «շեդեվրը» պարոն Պասկեւիչյանը գրել է միայն մեկ նպատակով` արդարացնել սեփական հերթական սխալի արդյունքում հասարակական եւ քաղաքական տարբեր շրջանակների քննադատության թիրախում հայտնված կուռքին: Ինչպես Համլետը կասեր` «Մնացյալը լռություն է»…

  41. Gevorg Martirosyan Says:

    ժողովուրդ/հոդվածագրի հակառակորդներ/ էս ինչեր եք ասում? Ազգը,երկիրը կործանման եզրին է հայտնվել, մարդը /ԼՏՊ-ն/ ահռելի ջանքերի շնորհիվ փորձում է համախմբել ժողովրդին և երկիրը դուրս բերել էս վիճակից,իսկ դուք կանգնել ասում եք թե Րաֆֆիին ինչու չի բարևել և այլն…մի բան կասեմ,ձեր բոլորի ձայնը տաք տեղից ա գալիս և պարզ երևում ա որ դանակը հլա ձեր ոսկոռին չի հասել և դրա համար էլ գլխավորը թողած ընկել եք երկրորդական բաների հետևից… Րաֆֆիին էլ պետք չի գերագնահատել, ինչպես կասեր մեր ծերունի ուստան “լավ տղա ա,համա տախտակ մխող չի…”

  42. harut Says:

    Վայ, Մարինե Պետրոսյանը բսնեց ու դեռ մի բան էլ Տիգրանից հիասթափվում է: Սիրելիս, գնա Թևանյանի բլոգում իրար բերանից խոսք թռցնելով անվերջ գրեք, կարծում եմ քո հանգրվանը դա է: Իսկ Տիգրանին շնորհավորում եմ ճիշտ և հազար անգամ ճիշտտ մեկնաբանության ու խորաթափանցության համար:

  43. imarmenia2011 Says:

    Եթե հոդվածը զարմացրեց, ապա Մարինեին արված քոմենթները շոկի հասցրեց։ Չեմ կարա հավատամ, որ դրանք Պասկևիչյանն ա գրել։ Նեուժելի մարդկանց ներվերը էդ կարգի տեղի են տվել, որ կարան էսքան անհաջող արձագանքեն մարդկանց քննադատությանը։
    Ինչ վերաբերում ա հոդվածին, ապա, հենց որ հեղինակը դիմում ա անթաքույց պիտակավորմանը, անէական հատկանիշների վրա ա ուշադրությունը բևեռում, ուրեմն խոսքը հիմնավորելու ուրիշ ուժ չի գտնում(Տ.Պ. –Որտեղի՞ց այս մարդուն այսքան մեծ ինքնահամարում։ Որտեղի՞ց այսչափ անկասկած համոզում, թե դիետիկ ռեժիմի մեջ մտած անբեղ մեկի պատճառով ժողովրդական մի ամբողջ շարժում է մարելու…)
    Տեքստի բովանդակության մասով. ոչ քաղաքավարության, ոչ էլ քաղաքական, առավել ևս ոչ էլ քաղաքացիական մոտեցումներով արդարացված չեն Րաֆֆու նկատմամբ,կամ ով էլ լիներ, անտարբերությունը և լռությունը։ Էդ լռությունը շատ բնորոշ ա Լևոնին, իրա կերպարին, անձին։ Ես հարգում եմ լուռ խոսացող մարդկանց, բայց լռող լռությունը չեմ հասկանում։ Թող կանգներ հրապարակում բարձրախոսով ասեր, ես չեմ մոտենում, որովհետև համարում եմ կեղծ ընդդիմություն, կամ գործարքի գնացած, կամ էլ թե այլ քաղաքական ուղի բռնած։
    Չէէէ, մարդը կարա չնկատի մյուսի գոյությունը։ Ուրեմն վստահ եղեք, որ
    – Մարդիկ համարում են, որ Ժառանգությունը ոչ թե ընդդիմություն ա, այլ քաղաքացիական ուժ, որ Ժառանգության պատգամավոները ամեն տեղ են, որտեղ իրավախախտման դեպքեր կան։
    – Մարդիկ համարում են, որ Ժառանգությունը ոչ թե ձգտում, այլ իր ամենօրյա մանր քայլերով հասնում է փոքր փոփոխություններերի։ Ու իրանց շնորհիվ ա նաև որ քաղաքացիները ակտիվ բողոքի են գնում, որովհետև գիտեն, որ իրենց կողքին կլինեն պատգամավորներ, իրանց շնորհիվ ա, որ ոստիկանները մարդ են տեսնում, «մարդու իրավունք» բառակապակցությունն են լսում ամեն մի պիկետի ժամանակ։
    – Մարդիկ կարծում են, որ Ժառանգությունը վաստակել ա հավասար հիմունքներով ՀԱԿ–ի հետ համագործակցության իրավունքը, որ ինքը բազմիցս երկխոսության ժեստեր ա արել, ու էս քայլն էլ էդ ժեստերից մեկն էր։ Կոնգրեսի կողմից չերկխոսելը, Րաֆֆին չմոտենալը հասկանալի ա միայն իշխանականներին, որովհետև դա նրանց մտածողական ոճն ա։ Մարդիկ հիասթափված են որ կոնգրեսական լիդերները այնքան իրատես չէին, որ գնահատեին երկխոսելու կամ պարզապես բարևելու կարևորությունը
    – Մարդիկ ափսոսում են,որ ՀԱԿ կորպորատիվ բնույթի ընկալումը ՀԱԿ լիդերները կամ հարթակին գանգնածները էնքան են կարևորում, որ կարող են անտես էլ հարթակից ներքև կանգնածներին, կամ էլ նրանց կարիծքին։
    – Մարդիկ՝ ՀԱԿ պոտնեցիալ ընտրողները պահանջում են ՀԱԿ–ից քայլեր ձեռնարկել սխալն ուղղելու ուղղությամբ, կամ էլ ի սկզբանե թող իրենց կեցվածքն արտահայտեին, «դե ուրեմն տենց էր պետք», «դե մի բան գիտենք» սրանք web2.0 դարում չեն անցնում։ Թե մի բան գիտեք, ասեք մենք էլ իմանանք

  44. imarmenia2011 Says:

    Philosopher–ին
    1998–ին էլ Լևոնն ա սահմանադրությամբ նախագահի թեմնածու դառնալու իրավունք չունեցող քոչարյանին շնորհավորել։ Որ ուզենք մինուսներ, կամ էլ իշխանության հետ գործքկցության հետքեր փնտրենք, հա էլ կգտնենք։ Եթե հիմա էնպիսի պահ ա, որ անհրաժեշտ ա երկխոսել իշխանության հետ, իսկ ինչի՞ չ՛երկխոսել նաև ընդդիմության մյուս թևի հետ։

  45. Վարդգես Գասպարի Says:

    Տիգրան ջան, ցավոք հոդվածից 37 թվի հոտ առա…

  46. STRKATER Says:

    հոյակապ, դիպուկ ու ամենակարևորը տեղին հոդված է:Հարգանքներս!!!

  47. Հ.Դ. Says:

    Պահանջը դժվար է ներկայացնել անգամ Րաֆֆի Հովհաննիսյանի բառերով, ուր մնաց թե` սեփական:

  48. Հովհաննես Says:

    Իսկ եթե կետերով նշեք Լևոնի թույլ տված սխալները իր իշխանության օրոք և ընդդիմություն եղած ժամանակ, արդյոք մի քանի հարյուր էջը կհերիքեր այստեղ: Դե մինչև Րաֆֆիի թերությունները կետ առ կետ շարադրելը լավ կլիներ նշել Լևոնի թերությունները կետ առ կետ: Ի դեպ, լևոնի վերաբարձ տոնը մարդկանց նկտամամբ ու մարդ արարածի նկատմամբ բացարձակ արհամարհական վերաբերմունքը ահավոր բան է: Մի հարց էլ, եթե ժողովրդական ֆորում է ու հարց է դրվում քվեարկության, ապա ինչու չեն հարցնում ԴԵՄ ԿԱ: Իսկ դրանից հետո ասում ամեն ինչ արեք այնպես ինչ կասի ձեր առաջնորդը??? Եթե ժողովուրդն է որոշում, ապա էլ ինչ առաջնորդի որոշում??? Եվս մեկ ակնհայտ խաբեբայություն: Եվ ընդհանրապես ժողովուրդ մինչև որևէ մեկին քննադատելը կամք աղաքական հայացքներին անդրադառնալը, առաջին հերթին պետք է մարդ լինել ու ամեն ինչին նայել հենց մարդկային տեսանկյունից:

  49. Զավեն Says:

    Լեւոն Տեր-Պետրոսյանն իրեն արժանի երկու հոգեզավակ ունի: Մեկը Ռոբն է Քոչարյան, մյուսը` Սերժը Սարգսյան: Մարդիկ ենթագիտակցաբար երազում են միասին իշխել: Ռոբին վարչապետ են նշանակում, Լեւոնի համար էլ Գագիկ Հարությունյանի փոխնախագահի պաշտոնն են վերականգնում: ՀԱԿ-ին մի երկու հատ նախարարական պորտֆել են տալիս, դաշնակ – ժառանգություն միացնում են մի երկու փշուր էլ դրանց են գցում ու երջանիկ ապրում են, անունն էլ դնում են ազգային համաձայնության կառավարություն: Իսկ անհամաձայնները գարնիզոնից դուրս են: Մենակ Նիկոլի ու Վանոյի աստղը չբռնեց սրանց հետ:

  50. Vard Simonyan Says:

    Տիգրանի էս հոդվածն ինձ շատ տխրեցրեց:Մենք էս տարիների մեջ թե մի ձեռքբերում ունեինք`քաղաքական խաղերից վեր կանգնած Գրի մարդիկ էին :Նրանք էին կարծես չափը,նրանց խոսքով կարելի էր կշռել եղածը,անգամ լինելիքը`Տիգրան Հայրապետյանի դեպքում`օրինակ:Հիմա կարծես մենք այլասերում ենք չափավորների մեր վերջին գունդը նրան ստիպելով ծառայել քաղաքական ճամբարում և ԻՍԿՐԱ-ներ թափել հանրության գլխին:Մտածենք…,հանձնում ենք այդ Գիրը այս խառնակ ժամանակների կեղծ հերոսներին?,թե այնուամենահնիվ պահում ենք, որպես վերջին փաստարկ այն մասին, որ մի քանի արդար դեռ կա քաղաքում,ուրեմն չպիտի կործանվի քաղաքը:

  51. Ed09 Says:

    AMOTALI HODVAC!!!

  52. Arsen Says:

    Հարգելի պարոն Պասկեւիչյան,
    Արդեն 5-րդ օրն էլ է անցնում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի, ընդ որում, իր ճնշումը, բժիշկների վկայությամբ , էապես ընկել է: Եթե աստված մի արասցե, հանկարծ մի բան նրա հետ պատահի, Ձեր խիղճը չի տանջելու այսօրվա այդ Ձեր հեգնական եւ ցինիզմով լի վերավերմունքի եւ բառերի համար:

  53. Vard Simonyan Says:

    …իսկ Մարինեն պիտի բանավիճել սովորի,ժամանակն է:

  54. HAYQ (ARMENIA) Says:

    Ժողովրդի որոշումը կա, հելեք արեք, ում ե քսպասում, հըն????? Թե հասկանում եք, որ պատասխանատու չեք, որ արյուն թափվեց մի հատ էլ դու զուռնայի պես կմիանաք ու սերժանտների պես կսկեք Լևոնին ու աջակիցներին դավաճան կանչելը.. Կռվում միշտ խոսողը, գործի մեջ վերջինն ա.. Նույն բանը Օպերան գրավելիս տեսա, երբ ծանոթներից մեկը մինչ այդ հեղափոխություն էր անում, բայցվ գրավելու մաիսն հայտարարելուց հետո փախավ` իբր գործեր ուներ.. Էնպես որ, իզուր տեղը մի ակտիվացեք ւու մի հիասթափեցրեք մարդկանց: Կարող եք բան անել, աեք, չեք կարող համակերպվեք առանց արյան իշխանափոխության հետ: Սրանց թվումա , թե իրանց հայաթում հալա-մուլա են խաղում: այ Մարինե, այ Խզմալյան, այ Րաֆֆի, այ մնացածներ.. սա գործ ա, ոչ թե խաղ ու պար.. Ստեղնաշարաը թղթղկացնելը հեշտ ա, բայցվ գործը դվար, դրա համար էլ չեք համրձակվում ուժ դառնալ… Վախում եք, քնզի կհայտնվեք կարապետիչ կոչված հիմարի վիճակում…

    Էնպես որ, ավելի լավ է լռեք ու ձեններդ կտրած շարժվեք էնպես, ինչպես ձեզ կասեն.. Թե չէ դուք եք վճռականը??????? Ուր ա է ձեր վճռականությունը: ՄԻ հատ վճռական-վճռական գնացեք Օպերայում նստացույց արեք առանց ՀԱԿ-ի, թող ժողովուրդն էլ գա ձերչ կողքը, Լևոնն էլ անհետանա.. ? Չեք անի, որտեվ վածում եք, այ իսկական անվճռականը դուք եք: Արդեն զզվացրել եք ձեր հիմար հորդորներով: Դե եթե Լևոնից խելոք եք, ինչու դուք չեք է իրա տեղը?? Ինչի ձեր խոսքի ու ներկայությամն դեպքում 100 հազար մարդ չկա ու միահամուռ լուռ չի լսում ձեզ: Կարաք անենք էնպես, որ 100 հազար մարդ շունչը պահած լսի ձեզ.. Չէ, չեք կարա, ուրեմն Լռեք, դա ավելի գեղեցիկ ա…

  55. HH Says:

    Էս Լևոնին սևացնելուց կյանքների միակ հաճույք ստացողները դեռ չեն բաշարել Րաֆֆու բեղերի թրաշելն էլ Լևոնի վրա գցել:

    Ուզում եմ հասկանալ, թե ինչու բիրդան Րաֆֆու արածին էսքան մեծ հնչողություն տրվեց: Ի՞նչ է, մինչև Րաֆֆին ոչ ոք հացադուլ չէ՞ր արել: Թե՞, քանի որ հացադուլները կոչվում էին հացադուլ, ոչ թե ամպագոգոռ բառերով՝ Ծոմ կամ Ձոն ազատության, ուրեմն ավելի նսեմ բաներ էին:

    Երկրորդ՝ Րաֆֆին ինքը քանի՞ անգամ է մոտեցել և ու՞մ:

    Երրորդ՝ էդ նեղ մաջալին ո՞վ էր Րաֆֆուն հիշում. եթե նրա նպատակն իր անձից տարբեր որևէ՝ ավելի մեծ բան էր, ի՞նքն ինչու չմոտեցավ հարթակին:

    Չորրորդ, Րաֆֆին իրեն այցելածերի ցանկ է ներկայացնում: Բա որ հանկարծ Լևոնը կամ ՀԱ՞Կ-ն սկսեն ցանկեր ներկայացնել: Հլա մի րոպե պատկերացրե’ք, էլի: Փառք աստծու, որ Լևոնն ու ՀԱԿ-ն այդքան պատասխանատու են:

    5. Էդ ղոչաղ Րաֆֆին ինքը, սրանից դեռ երեք տարի առաջ, ինչու՞ չգնաց Լևոնին այցելելու, երբ վերջինս տնային կալանքի տակ էր:

    6. Տո, ջանդամը գնար Լևոնին այցելելու, բայց երբ ծեծված ժողովուրդն առանց առաջնորդ մարտի 1-ի երեկոյան հավաքվել էր փողոցներում ու չէր ցրվում, Րաֆֆին ու՞ր էր, ինչու՞ չգնաց մոտները, որովհետև վախենալու էր, հա՞: Առաջնորդի էդքան մեծ հավակնություններ ունեցող մարդը ու՞ր էր: Հա, վա’յ, հիշեցի, կարծեմ միշտ ցվրվում էր վտանգավոր օրերին, երևի հերթական անգամ սաղից խռովել էր ու գնացել մի սիրուն երկիր ֆիլե մինյոն ու կրեմ բրուլե ուտելու և դա անվանելու “խորհրդավոր ընթրիք վասն հայրենյաց”, մանավանդ՝ պատմական: Երևանում, ախր, ապահով չէր, և դեռ հլա դաշնակների հետ էլ ձեր, էդ ձեր սիրած տերմինով ասած, գործարքի մեջ չէր: Հլա մի հատ Րաֆֆու էդ արածի, ավելի ճիշտ՝ երբեք բան չարածի, վնասի մասշտաբները համեմատեք այն բանի մասշտաբներին, թե ով մոտեցավ նրա մարմնին և ինչքան մոտեցավ:

    7. Ես շատ ուրախ եմ, որ Լևոնը չի տրվել տուն-տունիկ տիպի խաղերին, չի շեղվել մեծ նպատակից՝ հանուն պոպուլիստական մայմունությունների, և, ինչպես միշտ, պահպանել է իր սկզբունքայնությունն ու ազնվությունը:

    Հա’, մի բան էլ պետք է նշեմ. եթե գտնում եք, որ Ազատության հրապարակը Րաֆֆին է նվաճել, գոնե մի քիչ կրեդիտ էլ տվեք էն կնգան, որ հետը նստել էր դոշից կախած պլակատով ու շաշ-շաշ բարբաջում էր:

  56. Mariam Says:

    Շնորհակալությու’ն, Տիգրա’ն ջան,լևոնախտով հիվանդները չեն դիմանում առանց սեթևեթանքի ասված խոսքին:Որպեսզի ճիշտ հասկանան, ստիպված եմ բացատրել` ինչ է լևոնախտը կամ լևոնատյացությունը: Սա, կարծում եմ, ծնվում է անլիարծեքության բարդույթով տառապոխների ուղեղում, մանավանդ, երբ խեղված է նրանց ինքնագնահատականը: Ցավոք հիվանդությունն անբուժելի է, ուղղակի այն սուր վիճակի անցավ այն պահից, երբ Լևոնը վերադարձավ հրապարակային քաղաքականություն:

  57. arpy Says:

    chek tesnum vor Marine petrosyany sepakan P.R. akcia e kazmakerpel???:)))
    iharke es hamamit chem Tigrani het, bayc karcum em vor amen mard uni sepakan karcik u iravunk bardzradzaynelu ayn inch mtacum e.

    imijayloc Tigran Paskevichyanin hargelus mi patcharn el sa e` mardy Levvonakan e, arden kani~ tari ev ays tarineri yntackum VOMANC nman kusakcutyunic-kusakcutyun chtrchkotec!!!

  58. Arev Says:

    Ոնց որ սոված շների ոհմակ լինեք….ի՞նչ եք հարձակվել ես մարդու վրա…ինքը իրա կարծիքն ա գրում, եթե ձեր կարծիքի հետ չի համապատասխանում դեռ չի նշանակում, որ նա մահացել ա կամ ստորություն ա անում…ամենամեծ ստորություն անողները հենց էտ ապուշ մտքեր արտահայտողներն են։ Տիգրան ես շատ հավանեցի ձեր հոդվածն ամեն ինչ էնքան ճիշտ էր ասված, որ որոշ մարդիկ էտ ճշմարտությունից գազազեցին։

  59. raffi n Says:

    I am disappointed that someone as intelligent as you would stoop to name calling and insults.

  60. Մաթոս Says:

    Իշխանության բոլոր մոլի կողմնակիցները մի տեսակ հղփացած ու անամոթ են, իսկ Լևոնի մոլի կողմանկիցները մի տեսակ իրանք իրանց թույնի մեջ խեղդված… Հեռու պահի մեզ երկուսից էլ…

  61. Es Says:

    Կա մի ասացվածք. Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց խակ է:
    Անձամբ ինձ համար Լևոն = Սերժ. Ոչ մի տարբերություն: Երկուսից էլ ազգը հոգնել է:
    Եվ երկուսն էլ պնակալեզներից չեն խորշել:

  62. hh Says:

    Ցանկացած ընդիմադիր քաղաքական ուժ ամեն ինչ անում է որպեսզի հայտնվի խորհրդարանում, քանի որ ընդիմության համար խորհրդարանը ամենաարդյունավետ հարթակն է: Տարօրինակ է, որ ժառանգությունը հատկապես վերջին շրջանում անընդհատ ձգտում է դեպի փողոց….

    Այդպիսի մի դեպք էլ է եղլե երբ խորհրդարանական կուսակցությունը որի ղեկավարը խորհրդարանի առաջին դեմքն էր դուրս եկավ եւ շարունակեց իր պայքարը փողոցում, դա բոլորիս հայտնի ԱԽՔ-ն է: Փաստ է որ Խորհրդարանական հարթակը անձամբ Րաֆֆի Հովհանիսյանը երբեւէ բավարար արդյունավետությամբ չի օգտագործել, նա մեծագույն մասամբ բացակա է եղել խորհրդարանական քննարկումներից: Ու հիմա երբ հանկարծ դիմում է նման ծայրահեղ քայլի սկսում է կասկած առաջանալ: Մթնոլորտն այնպիսին է որ իշխանությունը ստիպված է լինելու բացել ազատության հրապարակը ընդիմության՝ Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքների համար: Բայց քանի որ դա կարող էր հսկայական ոգեւորություն առաջացնել եւ բարձրացնել Կոնգրեսի հեղինակությունը, չի բացառվում որ իշխանությունը որոշել է դա անել հերոսացնելով Րաֆֆի Հովհանիսյանին ինչով կմեղմացնի նաեւ իր կատարած զիջման գինը:

    Համենայն դեպս ակնհայտ է որ այսօր եթե որեւէ մեկը պայքարի ծայրահեղ ձեւի՝ հացադուլի է դիմում դա կարող է լինել միայն մեկ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով:

    Մինչ այս այդքան էլ չէի հետաքրքված Պարոն Պասկեւիչյանի հոդվածներով, սակայն այս հոդվածից հետո ես դարձա ձեր մոլի ընթերցողը, այսքան խորաթափանցություն եզակի մարդիկ ունեն, դրա համար էլ մեծամասնությունը ավելի շատ հակված է ուշադրություն դարձնել Րաֆֆիի բեղերին քան իրական ճշմարտությանը որ այս հոդվածում գերազանց կերպով ներկայացվել է:

    Շնորհակալություն գեղեցիկ հոդվածի համար :)

  63. Մարի Says:

    “ՃԻՇՏԸ, ՀԱՍՏԱՏ, ՉՄՈՏԵՆԱԼՆ ԷՐ”… որ իշխանության գաք էլի սենց եք մտածելու ասենք իմ հանդեպ, երբ ԵՍ ու ԵՍԵՐԸ, իմ նմանները հացադուլ անեն? ինչ է մարդիկ իրավունք չունեն այլ կարծիք ունենալու? Ես չեմ մոռացել իմ քռքաշ կյանքը, երբ ԼՏՊները խրախճանքների մեջ էին… դե թող սարքեին էս երկիրը… ԵՍ չեմ ուզում նույն կեղտի մեջ նորից մտնեմ..թե հլը մտածում եք ով ձեր հետ չի ձեր դեմ ա???? ԴԵ ՈՒՐԵՄՆ ԻՄԱՑԵՔ- ԵՍ ՁԵՐ ԴԵՄ ԵՄ, ԲԱՅՑ ՀԱՅ ԵՄ ՈՒ ՁԵԶ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ԻՆՁ ԹՇՆԱՄԻ, ՔԱՆԶԻ ՀԱՅ ԵՔ!!!

  64. hh Says:

    ՀՈՎՀԱՆՆԵԻՍՅԱՆ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ /ավելի ճշգրտված/

    -Սկսյալ անժամանցելի, բազմադարյան, աշխարհիկ, տարաշխարհիկ եւ բարձրաշխարհիկ մեր նախնյաց պատմության սկզբնավորումեն,
    -անցնելով դաժան քառուղիներուն վրա մեր ժողովուրդին կրած անլուր տառապ…անքներով,
    -ընդդեմ Շամիրամակերպ վավաշյալ Ասորեստանի եւ ի պաշտպանություն Արայակերպ մեր Գեղեցիկի,
    -որպես տիեզերական բողոք գազանացյալ ազգակուլ օտարներու,
    -ներշնչյալ մաշտոցյան հանճարեղությամբ եւ պարփակյալ նարեկացիական բողոքական, աղաչական, աղերսական արտասվաթոր տառապումի թիկնոցով,
    -խավարամած մեր պատմության այսօրվա հոլովույթի վերջալույսին հույսով ու հավատով,
    -որդիական ջերմեռանդ ջանասիրությամբ եւ տիրոջ անտեղիտալի մտայնությամբ,
    -ի կատարումն Հայկյան ընդզումի վերջնականության եւ վերջավորության՝
    ԿԱՏԱՐՈՒՄ ԵՄ ԻՆՔՆԱԲԵԽԱԶՐԿՈՒՄ ԵՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ՀԱՑԱԴՈՒԼ։

    Մեկ շաբաթվա ընթացքում իմ պահանջները չկատարելու դեպքում ես կհայտարարեմ
    ԿՐԿՆԱԿԻ ՀԱՑԱԴՈՒԼ

  65. hh Says:

    ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԿԱՆՆ Է
    http://www.facebook.com/pages/%D4%BA%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D5%A3%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%AB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B6-%D5%A7/207719565906602

  66. Susie Says:

    Պատվերով հոդվածներին լուրջ չեմ վերաբերում, անկախ նրանից՝ ով է հեղինակը: Իսկ պատվերը պարտադիր չէ ուղղակի լինի, այն կարող է լինել նաեւ ոչ ինքնուրույն մտածող մարդու ենթագիտակցության վրա ազդեցություն, ինչը ցավալիորեն շատ է տարածվեծ մեր քաղաքացիների, վերլուծաբանների, լրագրողների շրջանում:

  67. Հայկ Says:

    Ես իսկապես ցավում եմ Տիգրանի համար, միթե կարելի է այսպիսի գործիք դառնալ: ժամանակին կարգին բանստեղծություններ էիր գրում: Ու երբ այսչափ անհանդուրժող դարձար:Դու դեռ հանդուրժողականության մասին հոդվածներ էլ ես գրում: ափսոսում եմ, իսկապես

  68. tigran Says:

    Հարգելի hh

    Այ էդ «խավարամած մեր պատմության այսօրվա հոլովույթի վերջալույս» մասը որ կարդացի, իսկույն հասկացա, թե ի՞նչ է պահանջում հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանը։ Շնորհակալություն եղբայրական օգնության համար։

  69. tigran Says:

    Սիրելի Մարի

    Մարդիկ, անշուշտ իրավունք ունեն կարծիք ունենալու, բայց հասարակ մահականացուներն էլ, որոնց շարքին դասում եմ նվաստիս (ըստ Մարինե Պետրոսյանի՝ մեռյալիս), իրավունք ունեն իմանալու, թե վերջապես ի՞նչ են կարծում այդ մարդիկ, մարդը՝ մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանը։

  70. tigran Says:

    Հարգելի Մաթոս

    Հուսով եմ, Մատթեոս առաքեալը չես, չէ՞։

  71. tigran Says:

    Հարգելի Արսեն

    Մի՞թե հրապարակային քաղաքական գործչի գործունեությունն արժանի է նման սրտաճմլիկ վերաբերմունքի։ Գուցե Րաֆֆի՞ն էլ այդ հաշվարկն է արել։ Ավելի պարզեցնեմ՝ եթե կա հրապարակային գործունեություն, կարող է լինել նաեւ հրապարակային քննարկում։

  72. tigran Says:

    Հարգելի Վարդ Սիմոնյան

    Կարծում եմ, ինձ լավ ես ճանաչում եւ գիտես, որ ես քաղաքական խաղերի մեջ չեմ մտնում, ինչպես նաեւ փարիսեցիաբար վեր չեմ կանգնում քաղաքականությունից։ Ասում եմ այն, ինչ գիտեմ, գրում եմ այն, ինչ կարծիքս է եւ քոմենթաթորներից ակնկալում եմ թեմային վերաբերվող մեկնաբանություններ։

  73. tigran Says:

    Հարգելի Երվանդ

    Եթե Բոզոյանն ես, ավելի լավ, եթե Բոզոյանը չես՝ կներես։ Առաջարկում եմ քեզ վաղը փորձել հացադուլ սկսել Ազատության հրապարակում, որպեսզի տեսնես, թե քեզ ոնց են դուրս շպրտում՝ ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի։ Իմ կողմից շատ հարգված, շատ սիրելի Վարդգես Գասպարին գրել էր, թե հոդվածիցս 37 թվի հոտ է գալիս՝ մոռանալով, թե իրեն քանի՞ անգամ են վտարել Ազատության հրապարակից ամենաանմեղ ակցիաներն անելու համար։

  74. tigran Says:

    Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ճիշտ են հասկացել հոդվածս։ Մյուսներին ուզում եմ հիշեցնել, որ այսօր ժամը երեքին, այսինքն՝ մոտ յոթուկես ժամ առաջ խնդրել եմ ներկայացնել Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ստույգ պահանջը եւ պատասխան չեմ ստացել։

    Այսքանը, բարի գիշեր։

  75. tigran Says:

    Հարգելի Susie

    Ի՜նչ խելոք եք…

  76. Մարի Says:

    Տիգրան.
    Ինչ կարևոր է` ինչ է կարծում Րաֆֆի Հովհաննիսյանը, Պողոսը կամ պետրոսը…կարևորը ինչ եք մտածում դուք` հասարակ մահկանացուներդ և նվաստներդ: Կարևորը ինչ եմ մտածում ես` հասարակ մահկանացուս, քանզի ում համեմատությամբ որ նվաստ եմ, շնորհել է ինձ բանականությամբ, տեսողությամբ, հիշուղությամբ, վերլուծելու ունակությամբ… և հավատացնում եմ ձեզ ինձ հետաքրքիր չէ հացադուլավորի ձեզ այդչափ հետաքրքող “մտածածը”, եթե նժարին է սերնդիս առաջ պատասխանատվության խնդիրը… ուղղակի ցավում եմ, որ այդ “շարժում” կոչվածը ինքնանպատակ է…եթե պիտի լինի թող լինի… թող որ “հաղթեք” և ամաչեք կրկնակի, ու սերունդը եկող լինի ինձնից բեթար, որ թքի ու չների…բայց երբեք չստրկանա!!!

  77. Vahe Says:

    Ինչ եք հարձակվել Տիգրանի վրա մարդն օբեկտիվ է ինչպես մեծ ՊԱՊին ու Ջհանգիրյան Գագոն, թե չէ Րաֆֆին հարիվի նման նստելա ու չի ուտում չի ել ջոկում, որ պիտի ոչ թե հացադուլ անի այլ գագոի նման պարի ու յօլա գնա,ոռ հետո ավելի շատ ուտի
    Համ ել ասեմ Լևոն ՛զուրաբյանն դերն լավ չխաղաց ոստիկաներին համոզելուց զգացվում էր
    տղա ջան պապին ասա շախմատ խաղալ սովորացնի

  78. Vahe Says:

    Tigran et arden levoni ev ishxanutian paimaavorvatsutiunn qorarkelu hamar Raffu hacadul eq ishxanutian patver veragrum
    ham el du papic parzabanumner pahanji te vonca e jorovurdin krtum voch te Raffuc

  79. Vahe Says:

    ara commentners mi jnjeq

  80. Մարի Says:

    Տիգրան,
    Էսքան չարչարվում մեկնաբանություն ենք գրում, ինչու եք ջնջում? եթե մենաշնորհ է, ուրեմն մեկնաբանելու դաշտ մի թողեք, մանավանդ, որ ոչ մեկի անձը չեմ վիրավորել, չեմ հայհոյել, մաքուր հայերենով մտքերս էի շարադրել, թե պատասխանելու հավես չկար, ասեմ, հեչ պարտադիր չէր… մարդիկ նույնիսկ վիրտուալ շփման կուլտուրա չունեն “շարժում” են “ղեկավարում”…ինքներդ ասացիք բոլորը կարծիք ունենալու իրավունք ունեն… ծիծաղելի է…

  81. tigran Says:

    Հարգելի Մարի

    Ես ամեն վայրկյան համակարգչի մոտ նստած չեմ, որ թողարկեմ քոմենթները։ Կարծում եմ հիմա կգտնեք բոլորը։ Եթե քոմենթը չի կրկնվում կամ չի պարունակում հայհոյանք-վիրավորանք, չեմ ջնջում, անհոգ եղեք։

  82. tigran Says:

    Վահեին

    Արա էդ ինչ մի քոմենթ ես գրել, որ մենք էլ ջնջել ենք, այ տղա։

  83. tigran Says:

    Մարիին

    Էդ Րաֆֆի Հովհաննիսյանն ա եղել ձեր writing skills առարկայի դասատուն, որ այդքան ճոռոմ ու անհասկանալի եք գրում։ Խոսքը 76-րդ քոմենթի մասին ա։

  84. Տիգրան Says:

    Կարդացեք Արամազդ Ղալամքարյանի վերկլուծությունը։

    Փորձում եմ պատկերացնել, թե ինչ էր կատարվում Րաֆֆիի ու նրան շրջապատած 20-25 ակտիվիստների հոգիներում, երբ երեք տարվա մեջ ամենամարդաշատ հանրահավաքի հզոր ալիքը, հանց ջրհեղեղ, ողողեց Ազատության հրապարակն ու երեւութականորեն սրբեց-տարավ Րաֆֆիին ու իր ակցիան:

    http://www.facebook.com/notes/aramazd-ghalamkaryan/%D5%A4%D5%A1-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%BD-%D5%A7%D6%80/188390171203004#!/notes/aramazd-ghalamkaryan/%D5%A4%D5%A1-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%BD-%D5%A7%D6%80/188390171203004?notif_t=note_reply

  85. tigran Says:

    Հայհոյանք կամ վիրավորանք պարունակող նյութերը ՋՆՋՎՈՒՄ ԵՆ։

  86. : ))) Says:

    վայ տիբրան ջան քեզ հայհոյել եեեեն : )))))))))))

  87. tert Says:

    Hargeli Tigran mi xndranq unem.mi ijeq aydqn cacr u mi havasarveq apush qomentner groxnerin.duq barcreq nrancic.Isk Marinei pahvacqic apshacem.es iran shatem hargum erevi anhajox shrjana mot@.xorhurd ktai mi qich shat gri karoxa crvi.mtqernel imi kberi.husovem knduni xorhurds.Shat lav hodvacner eq grum Tigran!!

  88. Դանիել Says:

    “Թող Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունած լիներ միավորվելու՝ բազմիցս հնչած առաջարկները, եւ ազատորեն օգտվեր ՀԱԿ-ի շուրջ համախմբված բազմության ուշադրությանն արժանանալու իրավունքից։” – Փաստորեն, նորին ճշմարտություն ՀԱԿ-ի հմար ով ՀԱԿ-ում չի մարդ չի?

  89. harut Says:

    Սիրելի Տիգրան,
    “Ճիշտը հաստատ չմոտենալն էր”: Տհասներին միայն այսքանը:

  90. lusine Says:

    էս ինչ մի վայնասուն եք դրել ժողովուրդ.չեք հասկացել` ով էշ.մենք փալան,Ճար ունեք փախեք էս խխխխխխխխխխուժան երկրից.թե չէ ջուր եք ծեծում ու իրար վիրավորում. հանուն ինչի ծախված Լեւոնի.թե փրփուրներից կախված. սեփական մանդատը կորցնելու վտանգից ձեռուոտ ընկած Րֆֆիի համար

  91. ԱԹ Says:

    Հարգելի Տիգրան,

    Ցավում են, որ մինչեւ հոդված գրելը չես ճշտել թե ինչ է “պահանջում” Րաֆֆին: Դա քեզ պատիվ չի բերում թեմային անտեղյակ հոդված ես գրում…
    Բոլոր ԱՏԵՂՅԱԿ ժառանգաֆոբիայով տառապող մարդկանց համար լինկ ` http://www.heritage.am/pr/150311arm.htm

  92. HAYQ (ARMENIA) Says:

    Պարոն Պասկևիչյան, հորդորում եմ չպատասխանել ողորմելիներին… Սրանք էն մասսան են, որ մենակ խոսում են, բայց հենց գործի ժամանակ է գալիս, փախչում են: Ի դեպ, դրանց առաջարկում եմ գնալ Օպերա, չէ որ Րաֆֆին է “ազատագրել” Օպերան, ու նստեն նստացույցի.. Երբ Լևոնն էր նստած, մենք իրեն մենակ չէինք թողնում, նույնն էլ դուք արեք, ինչու եք վախենում??? Հա, որովհետև վերևից ասել են` մենակ կնստես… Ի դեպ, 2 օր շարունակ գնացել եմ Րաֆֆի մոտ, բայց էլ չեմ գնա, մանավանդ էն ցուցակի հրապարակումից, մենակ դրա համար ամոթ էդ ակցիային, իրոք… տգեղ էր, շատ տգեղ….

  93. Մարինե Պետրոսյան Says:

    «Մհեր Արշակյանը ներող եղեք»-ին`

    ինչ քոմենթ որ չես հասկանում, դրան մի արձագանքի: Թե չէ ծիծաղելի վիճակում ես հայտնվում

  94. Մարինե Պետրոսյան Says:

    tert ջան, քո քոմենթը (87) կարդալով` ես ամաչեցի որ դու ինձ հարգում ես: Շատ եմ խնդրում` մ´ի հարգի :)

  95. tigran Says:

    ԱԹ-ին

    Չբռնե՞մ կասկածեմ ընկալելու ունակությանս վրա։ Ձեր ուղարկածը, բնականաբար, կարդացել էի հոդված գրելուց առաջ։ Դա ծրագրային (լավ կամ վատ՝ կարեւոր չէ)ելույթ է, որից բնավ չի երեւում՝ ի՞նչ է ուզում ազատության ծոմի մեջ մտնող մարդը։ Երեկ համեմատության համար մի կարճ տեղեկություն էի բերել կուբացի Գիլերմո Ֆերինյաս Էրնանդեսի մասին (N32)։ Նա, կարծեմ 134 օր քաղցելով՝ հասավ 52 քաղբանտարկյալի ազատության։ Կբացատրե՞ք կոնկրետ ի՞նչ պահանջ ՝է դնում Ր.Հ.-ն, որի կատարման դեպքում դուրս է գալու հացադուլից, իսկ չկատարման դեպքում՝ ոչ։

  96. tigran Says:

    Դանիելին (N 88)

    Ընդհանուր գործ նշանակում է ընդհանուր նպատակ, ընդհանուր ջանք, ընդհանուր վաստակ։ Եւ ընդհանրապես կարիք չկա ալիքները խառնելու։

  97. tigran Says:

    Արտակ Մարկոսյանին

    Ձեր քոմենթը ջնջվել է վիրավորական գնահատականներ պարունակելու համար։ Եթե ասելիքը վերաշարադրեք առանց հայհոյանքի, գուցե պատասխանեմ, թեեւ այդ հարցերի պատասխանը վերջին երեք տարում հազար անգամ տրվել է, իսկ անհասկացողների համար՝ գուցե տասը հազար անգամ։

  98. Ուստա Says:

    Բուն նյութը թողնում եմ մի կողմ, որովհետեւ ինձ թվալի է, որ Րաֆֆին մահացու հիվանդ է եւ իր կյանքին կամ նրա ավարտին իմաստ է հաղորդում։ Հուսով եմ՝ ինձ սխալ է թվալի, երկար կյանք իրեն։

    Զարհուրելի այլ բան. մեսրոպատառ բանաստեղծություն գրող մեկը x,y,z առիթով մեսրոպատառ բանաստեղծություն գրող մեկ ուրիշին ասում է՝ մեռել ես։ Չէ, Մարինե Պետրոսյանը չի կասկածում, համոզված է՝ Տիգրան Պասկեւիչյանը մեռել է, ու ինքը, մի տեսակ՝ իբր տխրել է դրանից, նույնիսկ ամոթի զգացում ունի, քանզի, ի տարբերություն լուսահոգու, ինքը կենդանի է։

    Հոգեբույժները գիտեն, թե ինչ թեթեւություն է բերում տարիներ շարունակ կոկորդում պահած ու երբեք չարտասանված խոսքերը՝ պացիենտին։ Դրա համար էլ գրական մրցանակ ստանում է Վարդան Հակոբյանը։

  99. tigran Says:

    Ուստային

    Կներես անտեղյակության համար, Վարդան Հակոբյանն ո՞վ ա եւ ի՞նչ մրցանակ ա ստացել։

  100. Ուստա Says:

    Վարդան Հակոբյանը ժամանակակից մեծ բանաստեղծ է, որ Ստեփանակերտի արվեստագիտական շունչ ու ոգին նրբանրբին երանգներով մատուցելով հայ ընթերցասեր հասարակությանը՝ մի քանի օր առաջ ստացել է Հայաստանի Հանրապետության գրական մրցանակ (մեծ բան չէ՝ տաս հազար դոլար, ինքնին երեւույթն է գնահատելի), հաղթելով Հրաչ Թամրազյանին եւ մի քանի այլ հանդուգն ինքնակոչ գրչակների։ Բա։

  101. tigran Says:

    Ուստային

    Շնորհակալ եմ աչքերս բացելու համար։ Ափսոս 100-րդ քոմենթի համար մրցանակ նախատեսված չէ։

  102. ANNA Says:

    Sireli Tigran inc tvum e kariq chkar cer tgitutyan ays cacr makardak@ bolorin cuyc taiq…cavum em cer gitakcutyan tkarutyan hmar

  103. Ուստա Says:

    Մեծերին պետք է իմանալ, լրացրե´ք այդ բացը.

    Վարդան (Սլավիկ) Սարգսի Հակոբյան (ծնվ. 1948, մայիսի 21), հայ բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող, բանասիրական գիտությունների դոկտոր (1998), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1982-ից, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2005 նոյեմբերի 14):

    * Մեղեդիներ (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1969, 59 էջ:
    * Սեր և ժպիտ (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1973, 124 էջ:
    * Շանթահար կաղնին (բանաստեղծություններ), Ե., «Հայաստան», 1974, 32 էջ:
    * Մայրանում է լույսը (բանաստեղծություններ), Բաքու, Ազերնեշր, 1975, 130 էջ:
    * Ծառի անունից, Բաքու, «Յազըչը», 1978, 111 էջ:
    * Անմարելի-անմեռնելի (բանաստեղծություններ), Բաքու, «Յազըչը», 1981, 120 էջ:
    * Մի կռունկ անցավ (բանաստեղծություններ), Ե., «Սովետական գրող», 1983, 72 էջ:
    * Փակիր աչքերդ` չերևաս (բանաստեղծություններ), Ե., actual art, 2011, էջ:

  104. tigran Says:

    Սիրելի Աննա

    Տգիտության բարձր մակարդա՞կ էլ է լինում։ Մի՞թե դուք կարծում եք, որ մարդիկ պետք է հասարակությունից թաքցնեն տգիտության այս կամ այն մակարդակը։

  105. tigran Says:

    Ուստային

    «Չիկագո, իմ բարի քաղաք» երգն ինձանից անկախ հիշեցի։ Պատճառը երեւի Վարդան Հակոբյանի նախավերջին ժողովածուի վարնագիրն էր։

  106. Hayk Says:

    Հարգարժան Տիգրան Ձեր հոդվածներում հանդուրժողականություն կա դեպի թուրքերը, իսկ հետաքրքիր է ինչո՞ւ սեփական ժողովրդի նկատմամբ դա չկա՞: եթե այս տրամադրվածությամբ գաք իշխանության գլուխ, ուրեմն պետք է մի քանի տասնյակ բանտեր կառուցեք, որովհետեւ եղածը հաստատ քչություն կանի: ցավում եմ, որ տականք իշխանության դեմ տականք ընդդիմությունն է: Իսկ Րաֆֆիին Լեւոնը չի մոտեցել եւ ես ուրախ եմ դրա համար:ուրախ եմ, որ մի անգամ անկեղծ եղավ, ցույց տվեց իր կուլտուրան: չէ որ յոթ տարի եւ հիմա էլ մեզ փաթատում են էն միտքը, թե Լեւոնը կիրթ է, գրագետ է,հռետոր է, եւ այլն: բայց այս ամենը զերո է,եթե չունի սովորական մարդկային խիղճ: Րաֆֆիին ես չեմ սիրում: բայց հարցն այստեղ ուրիշ է:
    Իսկ կոմենտ գրող եւ ձեզ պաշտպանողներն ավելի են զզվելիացնում ձեր գրածը, մեկն այնքան է ցույց տվել իր հոգու մաղձը, որ գրել է, “Րաֆֆին մահացու հիվանդ է եւ որոշել է հերոսանալով մեռնել’ Աստված իմ դուք չե՞ք վախենում դատաստանից:Աստված ձեզ խիղճ տա, միակ փրկությունը դա է:

  107. Ուստա Says:

    Մարինե Պետրոսյանն, օրինակ, վստահ եմ, ծանոթ է Վարդան Հակոբյանին, իսկ դուք, հարգելի Տիգրան, ոչ։ Ահա թե ինչու՝ Մարինե Պետրոսյանին եւ Վարդան Հակոբյանին կարելի է համարել կենդանի։

  108. tert Says:

    ok Marine jan vonc kuzeq.duq shat nmanveleq Violetin.mnuma Levonatyac darnas.u ban u gorct tox Levonin kpi havayi tex@.ay et vaxt du qo tex@ klines.Violeti koxq@))))))))))

  109. Մարինե Պետրոսյան Says:

    Ուստային (98)` պացիենտից

    Փաստորեն ուստան կարծում ա, որ մեսրոպատառ բանաստեղծություն գրողները առանձին թայֆա են ու չպետք ա իրար թասիբի կպնեն:

    Այս ուստա, բա Վարդան Հակոբյանն էլ ա մեսրոպատառ բանաստեղծություն գրում չէ՞: Ինչի՞ ես խեղճին ձեռ առնում

  110. tigran Says:

    Հարգարժան Հայկ (N 106)

    Շնորհակալ եմ, որ հոդվածներս կարդում եք, բայց, կարծում եմ սխալվում եք. դրանցում չկա հանդուրժողականություն թուրքերի նկատմամբ։ Հակառակը՝ կա անհանդուրժողականություն բոլոր այն հայերի նկատմամբ, ովքեր չեն հասկանում, որ առանց հարեւանների հետ նորմալ հարաբերություններ ունենալու հնարավոր չէ զարգանալ։ Սա՝ մեկ։

    Երկրորդ՝ ի՞նչ եք հասկանում սեփական ժողովրդի նկատմամբ հանդուրժողականություն ասելով։ Ես գրել եմ Ր.Հ.-ի անիմաստ հացադուլի մասին։ Ր.Հ.-ն, ի՞նչ է, ժողովո՞ւրդ է։

    Երրորդ՝ ո՞վ է ձեզ փաթաթում այն միտքը, թե Լեւոնը «կիրթ է, գրագետ է, հռետոր է, եւ այլն»։ Ինչո՞ւ ձեզ չեն փաթաթում այն միտքը, որ Տիգրան Կարապետիչը կամ Րաֆֆին «կիրթ է, գրագետ է, հռետոր է, եւ այլն»։ Մտածելու բան է։

    Չորրորդ՝ շնորհակալություն «Րաֆֆիին ես չեմ սիրում» անկեղծության համար: Այս հոդվածի տակ բազմաթիվ քոմենթ գրողներ են մտածում նույն բանը, բայց իրենց շիկացած հակալեւոնականությունը չմատնելու համար չեն խոստովանում։ Խիզախ եք, քա՛ջ։

    Հինգերորդ՝ թեեւ սովորություն չունեմ պատասխան տալու ուրիշների արածների, ասածների եւ գրածների համար, բայց գրավոր հավաստիացնում եմ, որ ահեղ դատաստանից չեմ վախենում, այլ հավատում եմ Հարությանը։

    Աստված թող ձեզ էլ հեռու պահի ահեղ դատաստանից։

  111. harut Says:

    Ուստա, Սլավիկ Հակոբյանը սպանիչ էր:

  112. Ուստա Says:

    Մարինե Պետրոսյանին

    Թայֆա, թասիբին կպչել… կուպեցի տղա, հիվանդ քեռակին։

    Պարզեցնեմ.
    Խոսքը վերաբերում է մեսրոպատառ լավ (իսկ Ձեր գրածների մեջ լավ բաներ շատ եմ տեսել) բանաստեղծի մասին, որը մեկ այլ լավ բանաստեղծի ասում է՝ մեռել ես։ Ուրիշի հասցեին չէ, Վարդան Հակոբյանի չէ, այլ իր նման մեկի, իր ճանաչածին, իր հարազատին, ճիշտ գրչակցին։ Ասում է հեշտ՝ մեռել ես։ Ու սիրտը նվաղում է թեթեւացումից, ապա եւ թախծոտ վշտից՝ ,,ավաղ, մեկն էլ մեռավ, էլ ով մնաց (ինձ, իհարկե, չհաշված),,։

    Հարց Ձեզ, Մարինե. եթե դուք (հեռուստահաղորդումներից մեկում հասկանալի արիք, որ մտել եք քաղաքականություն) լինեք իշխանություն, առաջինն ու՞մ եք փուռը տալու։ Թեկնածուների մեջ կլինի՞, չէ՞՝ ,,մեռած,, ընկերդ։ Ու մի փորձեք համոզել ինձ ու ինքներդ Ձեզ, թե չի լինի։

    Ասելս պարզ մի ճշմարտություն է՝ ձեզ (փոքրատառով եմ գրում, որովհետեւ շատվոր եք ու սպառնալի մեծամասնություն եք կազմում), որ կենդանի եք ձեզ համարում եւ մի քանի հատուկենտ մազապուրծ այլոց՝ մեռյալ. ստրուկի երազանքը ոչ թե ազատությունն է, այլ սեփական ստրուկ ունենալը։

    Ոչ ավել, բայցեւ՝ ոչ մի դեպքում պակաս։

  113. Մարի Says:

    tigran Says:
    March 19th, 2011 at 11:32 pm
    Մարիին

    Էդ Րաֆֆի Հովհաննիսյանն ա եղել ձեր writing skills առարկայի դասատուն, որ այդքան ճոռոմ ու անհասկանալի եք գրում։ Խոսքը 76-րդ քոմենթի մասին ա։
    Կոնկրետացրեք` որ մասը ձեզ հասկանալի չէր, և որ մասն էր ճոռոմ, ես չեմ վարանի, կփորձեմ ավելի հասկանալի դարձնել.
    Իսկ եթե չեք կարող գրվածին պատասխանել ըստ էության, ապա մի կպեք գրելու ոճին կամ ձևին.
    Պատասխան ձեր հարցին. չէ, Րաֆֆին իմ writing skills, առարկայի դասատուն չի եղել, որովհետև էդ առարկան չեմ էլ անցել:
    Իսկ ձեր հարցին թե ինչու է ինչ-որ մեկը (կոնկրետ այս դեպքում Րաֆֆին) հացադուլ անում, արդեն պատասխանել եմ ու էլի կասեմ` ՈՐ ՇԱՏԵՐԸ ՄՏԱԾԵՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԻՍԿ ՈՎ ԱՐԴԵՆ ՄՏԱԾԵԼ Է, ՎԵՐԱՄՏԱԾԻ…

  114. Մարինե Պետրոսյան Says:

    Ուստա ջան, մեսրոպատառը լավ ու վատի հետ կապ չունի, էտ երկուսս էլ լավ հասկանում ենք, բայց բառը դու էիր գրել չէ՞, էլ ինչի՞ ես իմ վրա մուննաթ գալիս:

    ինչ վերաբերում ա լավ բանաստեղծին, ես կարծում եմ` լավ բանաստեղծը մեռնում ա, երբ որ իրան` որպես լավ բանաստեղծի, սկսում են վերաբերվել ներողամտորեն: հենց դրա մասին էի գրել: մի քիչ կոպիտ էր գրածիս ոճը, բայց ավելի կոպիտ չէր, քան քոմենթը, որին պատասխանում էի

  115. Մարինե Պետրոսյան Says:

    Ուստային (112)` շարունակություն

    Ինչ վերաբերում ա փուռը տալուն…. Դու Հայաստանում ե՞ս հիմա, Ուստա: Եթե անգամ Հայաստանում չես, մտի ֆեյսբուք` տես ում գրածներում ա երեւում մարդկանց փուռը տալու անկեղծագույն փափագը: ՀԱԿ-ի երիտգվարդիան էնքան ա իրան կորցրել մոտակա իշխանության ակնկալիքից, որ արդեն բացահայտ հաթաթա ա տալիս` մի քիչ էլ սպասեք, հեսա տեսեք ձեզ ինչ ենք անելու: էնքան են ոգեւորվել, չեն էլ ծածկում իրանց ախորժակը…. Նենց որ փուռ տալու մասին` լավ կանես Պասկին հարցնես: Մանավանդ որ ասում ես` չի մեռել: Դե ուրեմն քո հարցերին կպատասխանի

  116. tigran Says:

    Հարգելի Մարի

    Խնդալուց մեռա։ Տիպիկ Րաֆֆիական ոճ. «ՈՐ ՇԱՏԵՐԸ ՄՏԱԾԵՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ԻՍԿ ՈՎ ԱՐԴԵՆ ՄՏԱԾԵԼ Է, ՎԵՐԱՄՏԱԾԻ…»։ Իսկ ո՞նց եք որոշելու՝ մտածածներին եւ վերամտածածներին, երախտագիտության ցուցակո՞վ։ Ի դեպ, դրա մեջ բազմաթիվ ՀԱԿ անդամներ կան, ովքեր, վստահ եղեք, այսօր չեն սկսելու մտածել ազատության մասին։ Նույնիսկ նախկին քաղբանտարկյալներ կան։ Չեմ կարծում, թե նրանց մտածելու համար ցուցադրական ինչ-որ ակցիա է պետք։
    Հորդորեք ձեր սիրելիին հրաժարվել էժանագին PR հնարքից։

  117. tigran Says:

    Արա, դե մեռանք ասելով՝ մեռածների մասին կամ լավը կամ՝ ոչինչ։

  118. Գայանե Says:

    Բայց ինչի մոտենար Ռաֆֆիին, կար մի ժամանակ, որ արտուրիկի հետ էլ էր հանդիպում, ու ժողովուրդը հույս էր կապում ետ տականքի հետ, ՌԱՖՖԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱԽՔ է, ու եթե մարդը գիտի դրա մասին, նա չի կարող մոտենալ …

  119. Նաիրա Says:

    մարինե պետրոսյան ֆեյսբուքի ստատուսիցդ զռռում ա, որ մեջիդ թույնը հասելա բգիդ..

  120. Armen Says:

    Ապրես Տիգրան ջան,լավ էս գրել..

  121. Լուսինա Says:

    Ռաֆֆիի կինը ջահել լրագրողներին հավաքում ա իրանց տանը ճոխ փարթիներա անում , նենց որ, հիմա բոլորը տխրած նստած են, ասում բա ես հացադուլի ժամանակ առանց փարթի ոնց ենք դիմանալու…

  122. Մարի Says:

    Տիգրան, մի խծկվեք իմ ու իմ սիրելիի անձնական կյանք:)))))
    եթե գրածս Րաֆֆի ոճով էր (չգիտեմ նրա ոճը) դա պատահականություն է, փորձեք ոճին կարևորություն տալու փոխարեն գրածին կարևորություն տալ, ի վերջո, գնահատեք, որ կարդացել եմ ձեր գրվածքը և ավելին մեկնաբանությունների եմ արժանացրել: Ինչ գրել եք լավ եք արել, հեչ պարտադիր չի ամեն մեկի կարծիքին հակադրվել կամ արդարանալ…
    Ամեն մեկս ծնվում ենք մեր առաքելությամբ, եթե ձերը խնդալուց մեռնելն է ինչ ասեմ…))))))
    ազատում եմ Ձեզ` գրածիս պատասխանելու պարտավորությունից, մի կերպ կդիմանամ:
    Էս էլ Ձեր խաթեր` կենցաղային ձևերի մեջ:)

  123. Մհեր Արշակյանը Մարինե Պետրոսյանին Says:

    Սիրելի Մարինե
    ես չեմ վախենում ծիծաղելի վիճակում հայտնվելուց: Ես չեմ վախենում չհասկացված լինելուց: Դրանք բաներ են, որ ինձ հետաքրքիր չեն: Ի վերջո ես չեմ գահավիժողը բանաստեղծից մինչեւ “բառեր, բառեր, բառեր”:

  124. NINA Says:

    ՈՒշադրություն դարձրեք,Րաֆֆի Հովհաննիսյանը չի պահանջում Սերժի հրաժարականը,սրանով ամեն ինչ ասված է:Պարոն Պասկևիչյան ձեր հետ լիովին համաձայն եմ:

  125. Invisible Phantom Says:

    Պարոն Պասկևիչյան շատ լավ հոդված է: Ընդդիմադիր ականներից պրծանք մնաց ընդդիմադիր փուչիկներից պրծնենք: Ով ով բայց Ռաֆի Հովհաննիսյանի պես բովանդակազուրկ մարդը իրավունք չունի ուրիշների ներքին կուլտուրայի մասին խոսալու: Ինչ ներքին կուլտուրայի մասին ա խոսքը??? Երբ Րաֆֆի Մաքքարթին սեփական կուսակցության մեջ “կոնգրեսի շպիոնների որս” սկսելով գիշերով գողեգող կուսակցության վարչության կազմից հեռացրեց վարչության անդամներ Զոյա Թադևոսյանին ու Վարդան Խաչատրյանին ու հետո առանց բացատրություններ տալու սուսուփուս անհետացավ էտ էր իրա ներքին կուլտուրան??? Ձեզ ամոթանք տվողներին էլ խրհուրդ կտամ բացեն 2007-2008թթ. իրանց հոդվածները կարդան ու ամաչեն թե ժամանակին ինչեր էին գրում ու հիմա ինչեր են ստիպված գրել: Թող ամեն մարդ իրանից ամաչի ուրիշներին ամոթանք տալու փոխարեն

  126. step55555 Says:

    Levoni vkaner, zombiacum

  127. Կարծիք Says:

    Մարինե Պետրոսյանը քոչարյանական եվ օսկանյանա 7or կայքի կառկառուն լրագրողներից է. Իրան դրել է ռեժիմի դեմ պայքարողի տեղ ու մաղձը չգիտես ինչու թափում է ԼՏՊ-ի վրա… Երեվի օբիժնիկ է. Իսկ դրա վերաբերյալ ռուսը լավ խոսք ունի

  128. hh Says:

    Ես մի անգամ գնացել էի թատրոն, տիկնիկային թատրոնի շենքում էր, Հրանտ Մաթեւոսյանի գործերից մեկն էր բեմադրված, նրա տղան էր բեմադրել, ու նկատեցի, որ տոմսով ինձ հատկացված տեղը զբաղված է, այնտեղ նստած էր Մարինե Պետրոսյանը ու հիացմունքը դեմքին կողքով շրջված դեպի բեմը, փորձում էր զրուցել իր կողքին նստած Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի հետ, որն այդ ընթացքում անընդհատ հայացքով այլ կողմ էր նայում: Հասկացա, թե ինչու է իմ տեղը գրավել այդ բերետավոր կինը…

  129. hh Says:

    Գայանեին

    Գայանե ջան, դուք իմ մտքերն եք կարդում, շատ լավ էր!!!

  130. Կարծիք Says:

    Կեցցես, Տիգրան, լրիվ ճիշտ ես գրել. Ր.Հ.-ն պիառ է անում, ջոգել է, որ դիմացը ընտրություններ են, իսկ «Ժառանգությանը» բանի տեղ դնող չկա: Բացի այդ, թող վայր դնի մանդատը: Թե «դնել-չդնելու» խաղը մի անգամ արդեն խաղացել է:

  131. hh Says:

    Չի կարող լինել քաղաքական կամուրջ ՀԱԿ-ի ու Րաֆֆի միջեւ քանի որ Րաֆֆին արդեն մի քանի անգամ ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ին միայնակ է թողել, ու հիմա էլ պատրաստվում է նման ակցիայով նորից կանգնել ՀԱԿ-ի կողքին եւ նորից նրան վճռական պահին լքել, սա արդեն նա մի քանի անգամ արել է, մարդ պետք է հիմար լինի որ նման մարդուն նորից հնարավարություն տա այդ տխամարությունը կրկնելու համար:

  132. Hayk Says:

    հարգարժան Տիգրան, հարցն այն է, որ դուք լիբերալիստ ներկայանալով,ոչինչ իրականում չունեք ազատականություն ասվածից: ինչ ասել է Րաֆֆին ժողովուրդ չի, Րաֆֆին ժողովրդի մի մասնիկն է, իր փոխարեն եթե մի մուրացիկ հացադուլ աներ, ես դարձյալ պետք է ասեի, ինչո՞ւ չի մոտեցել: հարցը Րաֆֆին չէ, այլ Լեւոն Տեր Պետրոսյանն է, որը միշտ էլ իրեն հարկ չի համարել մոտենալ մարդուն, անհատին :Իր սխալներից ամենամեծն էր սա,երբեք ժողովրդին մոտ չի եղել ու ինչպես երեւում է տաս տարի մտածելուց հետո էլ ,չի հասկացել այս պարզ ճշմարտությունը: Այո, ժողովուրդը երբեք չի սխալվում:
    Մի բան էլ,ասում եք չկան մարդիկ որոնք դեմ են եւ Լեւոնին եւ Սերժին:/էս երկրորդ կետը ազատականության պակասի/:հավատացեք շատ-շատ են նման կարդիկ: մեկը` ես: Ասում եք անհանդուրժողական եք այն հայերի նկատմամբ, որոնք թշնամացած են թուրքերին: գիտեք գուցե կան անհատներ, որոնց մեջ բնական է, ատելություն կա, բայց ընդհանուր առմամբ հայի մեջ կարող եմ ասել ընդհանրապես չկա,հատկապես կենցաղում, վկա թուրքական արտադրանքի նկատմամբ սերը, վկա ամռանը հազարավոր մարդիկ, որոնք իրենց հանգսիտն անցկացնում են Թուրքիայում: էլ ատելությունը ո՞րն է, կարող եք ասել: իսկ թուրքական թերթերում տպագրվող հակահայկական հոդվածների շքերթն անպակաս է, դա ասում եմ ես, որը կարդում է ամեն օր այդ թերթերը: հետո մի բան էլ, իրանց մոտ պետական մակարդակով է թշնամանքը,/հիշենք ամենաթարմը Կարսի արձանը/, իսկ մերը անհատական է:
    եւ մի բան եւս Արամազդի մասին: Շատ բնական է, որ վերջինս պիտի Լեւոնին պաշտպան կանգնի, այ էս հարցում հարգեցի իրեն, քանի որ եթե Լեւոնը չլիներ, հիմա ինքը Կիրովականում կլիներ նույն վիճակի մեջ, ինչ որ իր համաքաղաքացիների իննսուն տոկոսը, բայց շնորհիւ Լեւոնի եւ իր պապայի, որը Կիրովականում ՀՀՇ-ի մեծերից էր, Արամազդը կարողացաւ ստանալ լավ կրթություն, Ամերիկյան համալսարան, այն դեպքում երբ իրենից շատ շատ լավ ուսանողներ զուտ փող չունենալու պատճառով չստացան նման կրթություն: քավ լիցի, չեմ ասում ինքը արժանի չէր, բայց մյուսներն էլ ունեին այդ իրավունքը , որից զրկվեցին:

  133. Susanna Says:

    Tarrakan dastiarakutyan harc e… Erb mek@ hyur e gnum, arajinn inqn e beran@ bacum vor barevi nerkanerin… Hima Raffin qani or e entex e, tan pes mi ban e, Levon@ patuhanic mtav heriq chi, mi hat el nerkanerin arhamarec… de patkeracreq vor ira uzac atori el nsti inch kkatarvi mnacac nerkaneri het…

  134. Armen Says:

    բայց Լևոնը ինչի պիտի գնա ու ողջունի Ռաֆֆիին,որպես ինչ?Ռաֆֆին անկապ, անկտուր քաղաքական ակցիա ա անում, թող անի,Լևոնը տուտ պրիչոմ?Մանավանդ,որքան գիտեմ Լևոնը հորդորել ա չգնալ էդ քայլին..

  135. varpet onik Says:

    107.Ուստա Says:
    March 20th, 2011 at 11:12 am
    Մարինե Պետրոսյանն, օրինակ, վստահ եմ, ծանոթ է Վարդան Հակոբյանին, իսկ դուք, հարգելի Տիգրան, ոչ։ Ահա թե ինչու՝ Մարինե Պետրոսյանին եւ Վարդան Հակոբյանին կարելի է համարել կենդանի։

    -ուստա ջան հբը չսիր ինչ կէնդանի…

  136. Nikol Says:

    Ջոկում եք ինչքան են խառնվել Սերժի ստրուկները,ստրուկի ստրուկները???Տեսնելով վերջին հանրահավաքի մարդաշատությունը,էնքան են խառնվել իրար,որ իրենց ստրուկներին հրահանգել են վայնասուն բարձրացնել մի ստից բանից…
    Ես չեմ հասկանում,ինչ էական նշանակություն ունի Լևոնի չմոտենալը Րաֆֆիին?Եթե Րաֆֆին իրոք Հայաստանի ներկայով ու ապագայով է մտահոգված,ապա ինքն անձամբ պետք է հրապարակավ հայտարարեր,որ իր համար նշանակություն չունի Լևոնը մոտեցավ իրեն,թե ոչ,այլ ոչ թե ծիծաղելի ցուցակ հրապարակի:Նույնիսկ ինձ թվում է,թե Րաֆֆին հացադուլ հայտարարեց,որ տեսնի քանի մարդ իր այդ քայլը կողջունի ու կաջակցի իրեն:
    Կասկածի տեղիք են տալիս նաև հացադուլի ընտրված ժամանակը,ինչպես նաև այն,որ Րաֆֆին ոչ մի խոչընդոտի չհանդիպեց Ազատության հրապարակում…

  137. Վանիկ Ալեքսանյան Says:

    Տիգրան, ձեր անվանը վաղուց եմ ծանոթ, բայց ձեր այս գրածը … Ոնց ասեմ, որ չվիրավորվեք, իմ արժանիքներից ցածր եմ համարում գեթ մեկ բառով մեկնաբանել։
    Իսկ Հայքին (36-րդ մեկնաբանություն) կասեմ, որ ձեր 11 կետերից մի քանիսին պատասխանել եմ Հետք-ում, որտեղ նույնպես այն ջանացել էիք տեղադրել։ Պատասխանեցի միայն այն պատճառով, որպեսզի լուսավորեի ձեզ, քանի որ ձեր 11 կետերից յուրաքանչյուրը չարամիտ հերյուրանք է եւ չիմացության արդյունք։ Պատասխանեցի` հույս ունենալով ճշմարտությունը հասցնել ձեզ։ Եթե այդքան ճշմարիտ եք, ինչո՞ւ եք կեղծանուններով հանդես գալիս։

  138. tigran Says:

    Հարգելի Վանիկ Ալեքսանյան

    Եթե ձեր արժանիքներից ցածր եք համարում, մի մեկնաբանեք իմ հոդվածը։

  139. tigran Says:

    Հարգարժան Հայկ

    Էդ որտե՞ղ եք տեսել, որ ես լիբերալիստ ներկայանամ։ Իսկ եթե Րաֆֆին ժողովուրդ է, ուրեմն դուք Րաֆֆիի մասնիկն եք։

  140. Ashot K. Says:

    132, 133 – Sa kap chuni voch mecahogutyan, voch el levoni nrbankatutyan het. Sa qaxaqakan voroshum er. Qani vor Levony ayd pahin vochte ir andzn er, ayl nerkayacnum er hanrahavaqy.

  141. Ashot K. Says:

    139, Rafii masnik… loool

  142. Տիգրան Says:

    N 88- Հրայր Թովմասյան

    Պատկերացնո՞ւմ եք, ասենք, հացադուլ անող որեւէ քաղբանտարկյալի կողքը նստեր արդարադատության նախարարը։

  143. varpet onik Says:

    Ժողովուրդ ջան,
    ձեր ցավը տանիմ ,հլը ընձի մէ հատմ լսէք.
    -հմի, ըսէնք՝ ռոբերտ քոչարյանը արտյուրիկի հէտ /բաղդասարյան/, մէկ էլ, օրինակի համար՝ վարդանիկի հէտ /հավատացյալի, կամ՝ օսկանյանի/, ըսէնք՝ հացադուլի նստեն, -ի՞նչ էնէնք, էրտանք ազգովի ցավաքցե՞նք, հա՞ …
    -ծո ապ ջան, շատ տարորինակ ժողովուրդ էք:
    P.S.
    վայ, մոռացա գարէգին Բը-ին /ալամ աշխարի հայերի կաթողիկոսին/ ըդոնց կողքը նստցնէմ ,մէղայ Աստծո, մեղայ…

  144. varpet onik Says:

    137.Վանիկ Ալեքսանյանին.
    -աբրի՛ս, այ ըդպէս, արժանիքնէրդ միշտ բարձր պահէ, թէ չէ, էս Տիկոն գիտէ թէ`
    -տո ինքը ու՜ր, Դու ու՜ր …
    պանիմայեշ

  145. Gayane Says:

    Տիգրան ջան, միայն մի քանի մեկնաբանություն կարդացի ու եզրակացություն՝ իզուր ես պատասխանում ցենզուրայից դուրս դատարկաբանողներին: Իմ կյանքի փորձից եմ ասում՝ էտ «մարդիկ» նեղվում են, երբ իրենց մարդու տեղ ես դնում: Իսկ հոդվածն այն էր, ինչ ես մտածում էի այդ երեւույթի վերաբերյալ: Ընդդիմադիր լրագրողները խուճապի մեջ ոնց-որ լինեին, մտածում էին, թե ԼՏՊ-ի հեղինակությունն ընկավ էտ քայլով: Իսկ ես այն կարծիքին էի, որ ՃԻՇՏԸ, ՀԱՍՏԱՏ, ՉՄՈՏԵՆԱԼՆ ԷՐ: Ու նոր պատահական մեկի կողմից այս link-ը տեսա հրապարակած, կարդացի, ուրախացա, որ ԱՌՈՂՋ ԴԱՏՈՂ լրագրող կա: Հ.Գ. Առաջին անգամ եմ այստեղ մեկնաբանություն թողնում. «ոտքս խերով լինի ձեր կայք»: ;)

  146. ԱԹ Says:

    Տիգրան

    Չեմ կարծում, որ քո պատասխանը քեզ սազում էր քո տրամաբանելու հնարավորությունների առկայութան դեպքում, էլ չեմ ասում քո հոդվածի մասին:
    Մենակ ուզում եմ ավելացնել … կյանքում հացադուլ դու չանես, որովհետեւ կապրես քո կյանքի ավենամեծ հիասթափությունը

  147. ԱԹ Says:

    Ես ո’չ համոզում եմ, ո’չ պահանջում, ո’չ հայցում, ես ակնկալում եմ, որ այս ստեղծված արտակարգ իրավիճակին կտրվի արտակարգ լուծումներ եւ իշխանությունը, որ վերցվել է ժողովրդից, կվերադարձվի ժողովրդին եւ այն քաղաքականությունը՝ թե’ ներքին, թե’ արտաքին, որ խառնում է կուսակցության շահը պետության շահի հետ` վերանայվի եւ արմատապես փոխվի: Ես բարձրացնում եմ ահազանգ, որպես ՀՀ հպարտ, բայց իրազեկված քաղաքացի եւ ես կարծում եմ, որ այս հիմնական պահանջը կա ժողովրդի ծանրակշիռ մեծամասնության մոտ եւ այդ ժողովուրդը պահանջում է իր ձայնի վերադարձը, իր իշխանության վերադարձը, սոցիալ-տնտեսական շրջադարձային փոփոխություն, ինչպես նաեւ ՀՀ արտաքին քաղաքականության էական վերափոխում: Հիմնականում խնդիրն այն է, որ այս իշխանությունները հռչակել են ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ Հայաստանի կուսակցապետություն եւ հայ ժողովուրդը, իմ կարծիքով` չի ընդունում այդ որոշումը, որտեղ ամեն ինչ ծառայեցվում է կուսակցական կամ անհատական շահերին: Հիմա արդեն անհրաժեշտ է, որ ետ պահենք մեր ժողովրդին, մեր պետությանը հնարավոր գահավիժումից` արտակարգ լուծում ակնկալենք թե’ նոր ընտրությունների, թե բովանդակային նոր քաղաքականության մոտեցմամբ: Դրա համար` իմ արածը ոչ թե պահանջագիր է, այլ մի քաղաքացու ահազանգ է, որը ուզում է, որ իր համեստ, փոքր զրկանքների գնով ցույց տա, որ եթե այս իշխանավորներն իրենք չգնան սեփական զրկանքների ճանապարհով, մենք ավելի վատ օրեր ենք ապրելու:

  148. Կարմեն Says:

    Արեւը 58-րդ քոմենթում ասում ա, թե
    “Ոնց որ սոված շների ոհմակ լինեք….ի՞նչ եք հարձակվել ես մարդու վրա…ինքը իրա կարծիքն ա գրում, եթե ձեր կարծիքի հետ չի համապատասխանում դեռ չի նշանակում, որ նա մահացել ա կամ ստորություն ա անում…ամենամեծ ստորություն անողները հենց էտ ապուշ մտքեր արտահայտողներն են։ Տիգրան ես շատ հավանեցի ձեր հոդվածն ամեն ինչ էնքան ճիշտ էր ասված, որ որոշ մարդիկ էտ ճշմարտությունից գազազեցին։”
    Աբսուրդը նրանում ա, որ Արեւը հավանում ա մի հոդված, որտեղ հենց Տիգրան Պասկեւիչյանն ա իր ասած “սոված շան նման” “հարձակվել” Րաֆֆու ու Ժառանգության վրա: Բայց Արեւը երբեք Տիգրանին չի ասի, թե Րաֆֆին “իրա կարծիքն ա արտահայտում, եթե ձեր կարծիքի հետ չի համապատասխանում դեռ չի նշանակում, որ նա ստորություն ա անում”: Որովհետեւ Արեւին, ինչպես ցանկացած Լեւոնի վկայի հետաքրքիրը կարծիք արտահայտելու ազատությունը չի, ճիշտն ու սխալը չի, այլ “մերն” ու “ձեր”-ն ա էական: Սրանց հատուկ ա կրկնակի ստանդարտները: Երիցս ճիշտ ա Երվանդը – ԲՈԼՇԵՒԻԿՆԵՐ ԵՔ ու ձեր լեւոնով հանդերձ ՉԵՔ ԱՆՑՆԵԼՈՒ: NO PASARAN!!!

  149. HAY MARD Says:

    Տիգրան ջան դու շատ ծանր վիճակում ես գտնվում,որ փորձում ես Ռաֆֆու ազնիվ վարքագիծը ցեխոտել ԼՏՊ-ին բարձրացնել եվ քո անազատ և խճճված վճակտ արդարացնել’ քանզի շուտով ստիպված ես լինելու բացատրես թե ԼՏՊ-ն ինչու ստոր դուրս եկավ եվ դու որպես մտքի գիգանդ ինչու համալրեցիր ԼՏՊյապաշտերի շարքերը;

  150. Tovmasyan Karen (HIMA) Says:

    Տպավորություն ա ստեղծվում որ Րաֆֆին Նախագահ Տեր-Պետրոսյանի հույսով ա ծոմապահությանը տրվել (ոչ թե հացադուլի) մեկն ըլներ հարցներ “տո էտ Րաֆֆիի ո՞ր արժանիքի համար նախագահ պետք ա մոտենար իրան”։ Լևոնը բան ու գործ չունի՞ պետք ա գնար “ընդդիմադիր” փուչիկ փչեր։ Լևոնով տառապողների գրածներից տպավորություն ա ստեղծվում որ էտ մարդիկ պետությունը շփոթում են “բարեգթության տան” հետ։ Տիկնայք ու պարոնայք Նախագահը պարտավոր չի սիրել բոլորին, նախագահը պարտավոր է անել միայն այն ինչով նրան լիազորում և պարտավորեցնում է Սահանադրությունը։ Իսկ սահմանադրությունը որքանով ինձ է հայտնի չի պարտավորեցնում նախագահին սիրել բոլորին, առավել ևս բարևել բոլորին։

  151. Haykk Says:

    3 տարվա ծանր պայքարից, մաքառումներից, հալածքանքներից, բատարկումներից, վայրէջքներից հետո վերջապես Շարժումը թափ է հավաքել, վերանվաճել է Ազատության հրապարակը, որտեղ վերջին անգամ արյուն էր ենիչերիների կողմից թափված::::
    Ու հիմա էսքանից հետո 10յակ հազարավոր ժողովուրդը վերանվաճել է հրապարակը, նորից ձնագունդը գլորվում է, Կոնգրեսը հաջողույուններ է արձանագրում ու էսքանից հետո լուրջ իրադարձություններ թողած որոշ նախանձներ, չկամեցողներ, ինքնասիրահարվածներ ու լուսանքցքում մնացածներ կատարվող ու կատարված լուրջ գործընթացները , գործողություններրն ու քայլերը թողած քննարկում են մի չնչին հարց , որը արհեստականորեն որոշ լրատվամիջոցներ(մի քանի իրենց ընդիմադիր համարող և սերժամիշիկյան ու ռոբադաշնակյան հեռուստաալիքներ ու հաճախորդներ ) ուռճացնում են ու փորձում չոփը գերան ներկայացնել, այն է թե ինչու Տեր-Պետրոսյանը չմոտեցավ Րաֆֆիին:Այ մարդ ինչի պետքա մոտենար, եկել էինք Հրապարակ որ Րաֆֆին մոտենար Լևոնը:
    Ես չեմ հասկանում րաֆֆին եկել էր Ազատության հրապարակ իրեն գովազդելու նպատակով թե պայքարին օգնելու նպատակով, փաստորեն ստացվում է, որ իր նպատակը ուշադրության կենտրոնում լինելն էր և վերջ:

    Նման տրամաբանությամբ որ շարժվենք մինչև Րաֆֆին հազարավոր շատ ավելի մոտենալուն պետք մարդիկ կային, կամ ինքր Րաֆֆին դեռ մինչ այդ հազարավորներին պետք է մոտենա նոր սենց շոու սարքի(չնայած ինքը կարողա միայն սերժինա մոտենում ինագուրացիայի ժամանակ), ոնց բացատրենք էդ մարդուն որ ինքը երեխա չի , մանկապարտեզում չի, որ իր քայլը սովորական քայլ է, հերոսություն չի, որ իրենից առաջ հազարավոր մարդիկ ավելի դաժան պայմաններում հացադուլ են արել, որ Հայաստանի ժողովրդի զգալի մասը քանի տարի է կիսասոված այսինքն հացադուլի մեջ է:Հետաքրքրի է որ էս արհեստական փչվող հարցին հիմանակնում հավանություն են տալսի նրանք, ովքեր ժողովրդի լեզվով ասած միշտ ԹԱՄԱՇԱ անողի դերում են, ովքեր երև ի նույնսիկ հանրահավքների էլ չեն գալիս, ովքեր Կոնգրեսի վայրէջքներին ուրախանում ու չարախնդում էին, իսկ հիմա երբ Կոնգրեսի մարտավարությունը արդյունք է տալիս նրանք ավելի են նեղվել, որ իրենց կանխատեսումները սխալ էին և հիմա էլ ավելի նախանձով են լցվել ու սկսել արդեն նման սովորական ու չնչին հարցից աղմուկ սարքել ու ներկայացնել որպես դարի հերոսություն իսկ իրական Հաղթանակին միտված քայլերը անտեսել:

    Հետո էդ փիառ ակցիան անողներ որ արհեստական փչում են էս փուչիկը հիմնականում կատարելով պառակտիչ ֆունկցիա, խոչընդոտելու պայքարի հաջողությունները, որոնք որպես հիմք ներկայցնում են թե ժողովուրդը Հրապարակում գոռում էր րաֆֆի և այլն, այ ռեժիմի Րաֆֆիասեր լրատվամիջոցներ կարողե քցույց տալ կադրեր որտեղ 20 հոգի ժառանգականներից բացի գոռում էին Րաֆֆի կամ մտահոգվել էին որ Լևոնը չմոտեցավ ու մասնակից չդառավ էդ շոույին: Ես ասում եմ որ ժողովրդի միակ ուշադրության կենտրոնում Ազատության Հրապարակը վերանվաճելն էր:

    Դե սա նորություն չի դեռ շատ կտեսնենք Կոնգրեսի դեմ հարձակումներ ու նման ծիծաղելի թեմաներ, նոր ուժեղ հակաՀԱԿական քարոզչություն, քանի որ Շարժումը ՀԱղթում է, այո ՀԱղթում է, Ժողովուրդը հասնում է իր նպատակներին:

    ԵՎ նման կատաղի հարձակում ու կեղտոտ փխառ իշխանությունները արել էին 2008-ին երբ էլի Շարժումը թափ հավաքեց ու էն ժամանակ նույն ձևով սկսեցին Շարժամանը ու Լևոնին մեղադրել արթուրիկ բաղդասարյանին չմոտենալու ու այլ նման բաներում, նույնությամբ նույնը ինչ հիմա Րաֆֆի դեպքում :
    այսինքն իշխանություն երբ զգում է ռեալ վտանգ սկսում է իր ամենաուժեղ խաղաթղթի՝ ախքերի խաղարկումը, թե իբր ընդիմությունը պառակտված է, Կոնգրեսը-Լևոնը իշխանության հետ պայմանավորվել է, այլ հիմարություններ ու ստեր, սկսում է ախքերի ու դհոլների միջոցով գրոհել Կոնգրեսի ու Լևոնի վրա:
    ԵՎ այս գործին անձնվիրաբար բացի ախքացվող դհոլներից նաև եռանդուն մասնկացում են լևոնատյաց ու Լևոնից աբիժնիկ ոչինչի անընդունակ անհատները, որոնք բացարձակապես բան չեն անում վիճակը երկրում փոխելու համար, բայց հարձակվում են ՀԱկ-ի վրա թե ինչի Կոնգրեսը սենց չի անում նենց չի անում սխալա, չի կարում ու այլ ֆանտազիաներ, և իրականում էս մարդիկ թքած ունեն թե րաֆֆի վրա թե այլ ախքացվող պրոյեկտի վրա ուղակի նրանք էդ պահին պեռտքա հարձակվեն Լևոնի վրա;

    Ժողովուրդ ջան շատ ենք խաբվել ու շեղվել տարբեր իշխանական պրոյեկտներից, իդիոտներից, ախքերից ու դհոլներից:
    եկեք էս անգամ գոնե էնքան խոհեմ գտնվենք որ էս կուտը չուտենք:

    Վերջապես խորհուրդ Րաֆֆին, այլ նման վարքի տեր մարդակցն ու թամաշայի համար ապրող մարդկանց, հարգելիներս անազնիվ ու տգեղ է երբ Կոնգրեսը այսքան ժամանակ իր ուսերին վերցրել է ամենադաժան զրկանքները , հարվածներն ու հալածանքները, պայքարել ու գործել հանուն բոլորիս նպատակի իրագործման, ճանապարհ հարթել , որ նման մարդիկ իր ստվերում նման կիսաակցիաներ անելու իրավունք ստանան, երբ Կոնգրեսը եղել է առաջին գծում, ապահովելով խորը թիկունքում թաքնված իբր ընդիմադիրներին որ ռեժիմի կողմից չճզմվեն ու էսքանից հետո էդ մարդիկ երբ Շարժումը վայրէջքի փուլում էր ոչնչով չօգնեցին, մի բան էլ խանգարում էին::: ու հիմա էս մարդիկ նորից հարձակվել են Կոնգրեսի վրա չկարողանալով մերվել Շարժման հաջողությունների հետ ի հեճուկս իրենց չարախնդումների:Ամեն դեպքում Շարժումը/Կոնգրեսը հաստատուն ու վստահ գնում է դեպի Ժողովրդի նպատակների իրագործման:

  152. Կարմեն Says:

    Նինան 124-ից ասում է.
    “ՈՒշադրություն դարձրեք,Րաֆֆի Հովհաննիսյանը չի պահանջում Սերժի հրաժարականը,սրանով ամեն ինչ ասված է:Պարոն Պասկևիչյան ձեր հետ լիովին համաձայն եմ:”
    Նինա ջան, խնդրում եմ ուշադիր կարդացեք մարտի 15-ի Րաֆֆու ելույթը` հացադուլ սկսելու օրը: Այն ամբողջությամբ տեղադրված է http://www.heritage.am կայքում : Նաեւ հրապարակվել է “Ժառանգության” շրջաբերականում, որը տարածվում է Ազատության հրապարակում: Ու կտեսնեք, որ այն որ կոնկրետ հացադուլը ահազանգող է եւ ոչ թե պահանջող, դեռ չի նշանակում որ Սերժի հրաժարականն ու արտահերթ ընտրությունները Րաֆֆին ընդհանրապես չի պահանջում:
    Բայց մեկ այլ վտանգավոր բան կա Ձեր ասածներում: Վտանգավոր` Ձեր եւ ՀԱԿ-ի համար: Դուք մի թակարդ եք պատրաստում ինքներդ Ձեր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար: Հիշում եք, Լեւոն Զուրաբյանը Կարապետիչի ընդդիմադիր լինել-չլինելու հարցին պատասխանելով ասում էր, որ եթե քաղաքական ուժի հրավիրած հանրահավաքները ոստիկանները չեն խոչընդոտում, ճանապարհները չեն փակում, հեռուստաընկերություններով տեղեկատվական շրջափակման չեն ենթարկում, ապա այդ ուժը ընդդիմադիր ՉԷ: Դուք դրան նաեւ ավելացնում եք Սերժի հրաժարական պահանջելը, ինչը առաջներում անում էին թե’ ՀԱԿ-ը ` մարտի 1-ի եւ թե’ Ժառանգությունը` հայ-թուրքական արձանագրությունների պահով: Սակայն այժմ Րաֆֆին իր ելույթում Սերժի հրաժարականի մասով պահանջ դնում է, իսկ Լեւոնը` ոչ: Ոստիկանությունը ՀԱԿ-ի հանրահավաքների համար որեւէ խոչընդոտ չի ստեղծում. Ոչ Երեւան մտնող փողոցներն է փակում ինչպես առաջներում էր, անգամ թույլ տվեց Ազատության հրապարակը “գրավել”, Հ1-ը հանկարծ սկսեց լայնորեն լուսաբանել ՀԱԿ-ի հանրահավաքները, ՀԱԿ-ի առաջնորդների ասուլիսները, անվանելով ՀԱԿ-ին խոհեմ, իսկ ԼՏՊ-ին պետական մտածողություն ունեցող: Այդ ընթացքում “Ժառանգության” ԲՈԼՈՐ ակցիաները Գյումրիում, Վանաձորում թե Երեւանում մշտապես խոչընդոտվել են, բանը հաճախ հասել է բախման կամ առնվազն քաշքշոցի: Այնպես որ, եկեք պայմանավորվենք, որ եթե Դուք իրոք մտածում եք այնպես, ինչպես գրում եք, նաեւ կգործեք այնպես, ինչպես մտածում եք եւ եթե առաջիկա հանրահավաքներին եւս Լեւոնը չվերահաստատեց նախկինում հնչեցրած Սերժի հրաժարականի պահանջը` Դուք առնվազն այս բլոգում կգրեք, որ սխալվել եք, իսկ շատ ավելի լավ կլինի, որ կմիանաք այն ուժին, որը կշարունակի պահանջել Սերժի հրաժարականը: Թեեւ ես, որպես ընդդիմադիր, երբեք այդքան չէի պարզունակեցնի ընդդիմադիր լինել-չլինելու չափորոշիչները:

  153. Haykk Says:

    Ավելացնեմ նաև, որ րաֆֆիի էս ապուշ քայլերի պատճառը պետքա փնտրել նրա այն կոմպլեքսի մեջ, որ ինքը ինչպես և սերժիկը, ռոբիկը ու շատերը եղել են ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի ստվերի տակ, Լևոնը իրենց համար եղել է թե պապա, թե էտալոն, թե մեկը ում կողքին զգացել են իրենց փոքրությունը , էս կոմպլեքսով ու սինդրոմով են տառապում նաև շատերը որոնք ամեն հարցում մեղադրում են Տեր-Պետրոսյանին ու հարձակվում առիթ անառիթ նրա վրա և աշխարհի բոլոր մեղքերում մեղադրում Լևոնին:
    եթե սերժն ու ռոբը Լևոնի տակը քանդելով իրենց դեմքը ցույց տվեցին, ապա րաֆֆին տարիներ շարունակ Լևոնի դեմ խոսելով ու էսօր արդեն Շարժման տակը քանդելով:
    Րաֆֆին իմ կարծիքով էսքան տարի քնել արթնացելա ու չի կարեցել համալլերպվել էն մտքի հետ թե ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին ու մինչև հիմա Նախագահ, իսկ ինքը մի որոշ ժամանակով չստացված արտգործնախարար:

    Րաֆֆի նման կոմպլեքսավորված մարդիկ , իրենց ժառանգության դաշնակացված վերնախավով էսքան տարիներ ու հատկապես էս վերջին շրջանում միշտ խոսել ու գործել են Կոնգրեսի դեմ ու հիմա երբ էս միմոսությունից ու հերթական հակաՀԱԿական կեղտոտ փիառից հետո Շարժաման համակիրներ որոշեցին պատասխանել և վերջ տալ էս կեղտոտ խաղերին, նրանք մեղադրում են թե քննադատություն չհանդուրժելու մեջ,
    այ ախքացման ճանապարհին գտնվողներ քննադատությունը ուրիշ բան է, իսկ կեղտոտ սուտը այլ:

    Էդքան ասեցին այ ժառանգություն եթե քո նպատակը էս ռեժիմից ազատվելն է, ապա ինչի էս անընդհատ ժողովրդին պառակտող հուսահատեցնող քայլեր անում, ինչ ես դաշնակների նման պայքարում ու հարձակվում Կոնգրեսի վրա, ինչ էս ռեժիմին ուրախացնում: ԵՎ այդ բոլոր հարձակումներին ու ՀԱԿ-ի դեմ քարոզչությանը Կոնգրեսը չպատասխանեց և էսքան բանցի հետո դեռ մի բան էլ ողջունեցին րաֆֆի քայլը, հույս ունենալով , որ դա անկեղծ ընդհանուր պայքարին օգնելու համար է արվում, բայց երբ էսքանից հետո էլ սկսեցին իրենց շոււն ու արդեն լրիվ անցան Կոնգրեսի դեմ ախքանման ամենակեղտոտ քարոզչությանը, այս դեպքում հարգելիներս արդեն Կոնգրեսը իրավունք ունի կանխելու հերթական ախքին և փաստարկված պատասխանի

  154. Haykk Says:

    Ինձ թվում է, րաֆֆի/ժառանգության էս քայլերը, Կոնգրեսի դեմ նրանց ու իշխանության սկսած էս կեղտոտ քարոզչությունը և ընդհանրապես էս ամենի հեռահար նպատակը նրանում է, որ Կոնգրեսի թափի ու հաղթանակների արձանագրման վտանգով պարտադրված՝ ռեժիմը հասկանում է որ սերժիկը ամենայն հավանականությամբ չդիմանալով հրաժարական կտա:
    Իսկ նոր ընտրություններում արդեն ռեժիմը իրեն վերարտադրելու նպատակով կստեղծի րաֆիի/ժառանգությունից, կարապետիչից, օսկանյան վարդանից, թորոսյան տիգրանից, չի բացառվում նաև ռալֆ էրիկյանից, ու նմաններից և իհարկե հանրապետականից, բարգավաճից ոու դաշնկակներից կազմված մի միավորում , որի թեկնածու հիմա էլ ուզում են փորձեն րաֆֆիին , նրան կառաջադրեն որպես այլընտրանք Կոնգրեսի թեկնածուին և փորձելով մոլորեցնելով ժաղովրդին եթե հաջողեն, ապա րաֆֆին կդառնա նախագահ ավելի շուտ անգլիական թագուհի, իսկ իրական ռեժիմի պարագլուխ էս ամենի գլխին կանգնած, (ում համար րաֆֆին ու մնացածը պայմանավորված աշխատել էին, րաֆֆիին իր ախքացման դիմաց տալով անգլիայի թագուհի նախագահի աթոռը) ու էս ամենի հեղինակ ու արդեն վարչապետ ռոբիկ քոչարյանը:

  155. Կարմեն Says:

    Երկու տարբեր ժանրերում գրեցի, մի հատ էլ` “վարպետ” օնիկի ժանրով գրեմ: Հարեւան Ֆռունզիկս փոխանցում է “վարպետ” Օնիկին.

    Տո Օնիկ ջան, ծո ապ ջան, դու քո ասածը հավնա՞ր, տո: Տո դու ի՞նչխ Րաֆֆուն բերիր համեմատիր Ռոբի ու Արթուրիկի հետ: Վայթե դու էլ, ուրեմն, Զոյա Կոսմոդեմյանսկայան ես: Ըսիր չէ՞: Ի՞նչխոր: Տո հասկցանք հումորով ես, բայց ինչխոր հումորդ քիջմ զաշկալիտ եղած կերեվա: Ծո, բոշի եղը օր շատ կեղնի գիդես չէ՞ ուր կքսի…

  156. Էդգար Says:

    Tigran jan mi tesak marazma sksvum irakanutyun pasteluc…Hak-i 90% @ gnacel u zorakcela bayc che,piti Levonn el gnar,motenar…ay mard dzez urish tema chuneq.ha chi uzecel chi motecel,karelia haryur ardaracum gtnel u haryur mexadranq.heto? et hacadul@ kazmakerpvac er vor levoni barutyun@ kam charutyun@ chapvi? et xosakcutyunnerov lriv arjezrkvec henc i skzbane voxchuneli hacaduli gaxaparn u imast@,
    PS.ete da er npatak@ uremn kareli e arden targel,karevorn imacaq vor Ter Petrosyan@ chmotecav…

  157. tigran Says:

    Սիրելի Էդգար

    Քաղաքավարության եւ քաղաքականության տարբերության մասին, կարծեմ, գրել եմ։ Բացի այդ՝ Ր.Հ.-ին այցելել են նաեւ ՕԵԿ-ի անդամներ, նաեւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը։ Սա միայն փաստում է, որ Ր.Հ.-ի արածը PR ակցիա է՝ երախտագիտության ցուցակ կազմելու նպատակով։

  158. tigran Says:

    Հայ Մարդուն (N 149)

    Անհոգ եղեք, ո՜վ հայ մարդ, նման բանի կարիք երբեւէ չեմ ունենալու։

  159. tigran Says:

    ԱԹ-ին (N 146)

    Բարոյախրատական քոմենթ… Ես զարմանում եմ, ո՞նց եք ձեզ թույլ տալիս գնահատել, երբ էս անտեր քոմենթների դաշտը ստեղծված է քննարկելու համար։ Ասելիքի եւ փաստերի սովը շատերին ավելի լուրջ հացադուլավոր է դարձրել, քան…

  160. tigran Says:

    Էս մեկն էլ Բորխեսից ձեզ նվեր. «Мало быть последним, чтобы стать когда-нибудь первым».

  161. Hayg Says:

    Ես Ձեզ շատ էի հարգում… ծավոք… Ինձ թվում է դուք խաբված եք, գուցե մոլորված, իսկ Րաֆֆիի հանդեպ էդպես զազրախոսելը, ոչնչով չի տարբերվում “Հայլուրի” ռեպորտաժներց և մոնտաժներից:
    Չեմ գրի ԱՄՈԹ, քանի որ դուք հավատում եք նրան ինչ գրում եք, ուղղակի բարի խորհուրդ վերևից և կողքերից դիտարկեք իրավիճակը,մարդկանց և այլն…

  162. Կ.Ա. Says:

    Սիրելի Տիգրան և Հրանտ, կատարելապես համաձայն եմ ձեզ հետ: Լրագրի հոդվածների մեկնաբանություններիս մեջ դեռ փորձել եմ խնայել Ռաֆֆիին, սակայն էս ամբողջ աղմուկ-աղաղակն արդեն անցավ բանականության ու բարոյականության բոլոր սահմանները: Նախ սկսենք նրանից, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ դառնալու հավակնություններ ունեցող քաղաքական գործիչ է, հետևաբար եթե նստում է հացադուլի, ապա ակնկալվում է, որ նա պետք է որոշակի պահանջներ առաջ քաշի իր ակցիային քաղաքական քաշ տալու համար, ոչ թե հընթացս փորձի ձևակերպել իր անորոշ ակնկալիքները: Ակնկալիքը քաղաքական կատեգորիա չէ, հետևաբար ակցիան էլ չի կարող քաղաքական կոչվել, այն պարզապես ՀՀ շարքային քաղաքացի Ռաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական ակցիան էր, որի իմաստը և նպատակը չհասկանալով հանդերձ, և նաև խնայելով Րաֆֆուն, ողջունեցին շատերը, այդ թվում նաև ՀԱԿ առաջնորդները: Վստահ եմ, որ այն բոլոր քաղաքացիները, որոնք իրենց զորակցությունը հայտնեցին Ռաֆֆիին Ազատության հրապարակում բնավ չէին ակնկալում ընկնել դարակազմիկ Խոսք երախտագիտության ցուցակի մեջ: Այ քեզ բան, չմեռանք էս էլ տեսանք: Կարող եք մի էդպես դեպք հիշել մարդկության պատմության մեջ, որ հացադուլավորը հացադուլի երկրորդ թե երրորդ օրը, կամ ընդհանրապես որևէ մի օր ցուցակ է պատրաստում, հետո էլ հրապարակում, թե իրեն ով մոտեցավ, էն էլ դասակարգված գլուխների բաժանած: Միայն թե էդ ցուցակը թերի էր, բա էն բոլոր նրանք, որ ասենք հեռախոսով, էլեկտրոնային փոստով ու հեռահաղորդակցության այլ միջոցներով կամ էլ ասենք մտքում են իրենց զորակցությունը հայտնել: Հիմա նրանք լուրջ պատճառ ունեն Ռաֆֆիից նեղանալու ու իրենց հերթին «Ծոմ վիրավորյալ հոգու» հայտարարելու: Լավ առիթ է Ազատության հրապարակը անընդհատ գրաված պահելու համար, գոնե մինչև Մեծ Պահքի վերջը: Չեմ ուզում կրկնել բազմաթիվ մարդկանց կողմից արդեն նշված Ռաֆֆիին ներկայացվելիք հարցերի ցուցակը, թե որտեղ էր Ռաֆֆին, երբ ….. Մեկի պատասխանը հստակ գիտենք, որ մարտի 1-ի զոհերի քառասունքին Րաֆֆին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանն էր մասնակցում …. Անկեղծորեն եմ ասում, սկզբում մարդկայնորեն հասկանում էի Րաֆֆին, հասկանում էի, որ վարկանիշի հարց է լուծում, փորձում է կորցրած դիրքերը վերադարձնել և այլն, և այլն …. Նորմալ քաղաքական գործընթացներ են, որոնց կարող ենք տալ ասենք «Բեղերի սափրման ծիսակարգով օծված անպահանջ ակնկալիք» պայմանական անունը: Որ ցանկալի կլիներ, որ Լևոն Տեր- Պետրոսյանը, որպես մեծահոգության ևս մեկ դրսևորում, մոտենար Ռաֆֆիին հանրահավաքից հետո` կանխելով նման անհեթեթ քննարկումներին և քաղաքական շահարկումներին առիթ տալու հնարավորությունը և փակելու բոլոր նրանց բերանները, ովքեր գիտակցելով անգամ, որ այսօր Հայաստանում փոփոխությունների իրականացման միակ կարող շարժիչը ԼՏՊ-ի գլխավորած ՀԱԿ-ն է, պատրաստ են նրան հոշոտելու ցանկացած իրենց կարծիքով կամ լրագրողների թեթև ձեռքով հրապարակ նետված «մեծամտության, գոռոզամտության, խանդի» դրսևորման վարկածների համար (սրան կանդրադառնամ ավելի ուշ): Բայց, ինչպես ասում են «չկա չարիք առանց բարիք», այս ամբողջ վայնասունի արդյունքում հայ քաղաքական և քաղաքացիական հասարակությունը վերջապես հասկացավ, թե ինչու է Րաֆֆին դիմել այս «ծայրահեղ» քայլին: Պարզվեց, որ Րաֆֆին նստել է հացադուլի, որ Լևոն Տեր-Պետրոսյանին առիթ տա իրեն մոտենալու համար (դա էլ կարելի է հասկանալ, խաղից դուրս մնալու հարց կա), իսկ եթե Լևոնը չմոտենա, լավ առիթ կլինի Լևոնի դեմքը մեկ անգամ ևս բացահայտելու փափկասիրտ հայրենակիցների առաջ (դե հասկանալի է հայերի համար ուտելը սուրբ գործ է և «չուտողի մոտ միշտ էլ ուտողն է մեղավոր»): Ցավում եմ, որ Րաֆֆին չկարողացավ, կամ չցանկացավ, կամ չհասկացավ, որ դրանով չի ավելացնելու իր վարկը կամ համակիրների թիվը: Էլի մեր մեծահոգությունից է, որ օգտագործում եմ «ցավում եմ» բառակապակցությունը:
    Անդրադառնամ խանդին, կարո՞ղ եք ինձ տրամաբանված բացատրել, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ինչու պետք է խանդեր Րաֆֆին: Առկա իրավիճակում, երբ ՀԱԿ-ն այսօր ունի ակտիվ հասարակության վստահության քվեն, հուսալի և հավասարակշիռ մեծաքանակ թիմ, հստակ առաջընթաց քաղաքական գործընթացներում, առողջ բանականությունը հուշում է, որ Րաֆֆին ուներ Լևոնին խանդելու բոլոր հիմքերը և ոչ մի դեպքում հակառակը: Ասում են, ավելին թմբկահարում են, քանի որ Րաֆֆին ՀԱԿ-ից (կամ Լևոնից) առաջ գրավեց Ազատության հրապարակը: Սիրելիներս, Լևոն Տեր-Պետրոսյանը Ազատության հրապարակը նվաճելու խնդիր չուներ, նա այն արդեն նվաճել էր 2008 թ. մարտի 1-ի առավոտյան և, ի տարբերություն Րաֆֆիի, իսկապես միայնակ, և գազազած ու ամեն ինչի պատրաստ ոստիկաններով ու զինվորականներով շրջապատված (եթե մոռացել եք, կարող եք մեկ անգամ էլ նայել այդ սահմռկեցուցիչ տեսարանը): Լևոն Տեր-Պետրոսյանի խնդիրը Ազատության հրապարակը ժողովրդին վերադարձնելն էր, ինչը և տեղի ունեցավ և այդ խնդրում Րաֆֆիի հացադուլը որևէ դեր չի խաղացել: Համաձայն եք թե ոչ, բայց դա է իրականությունը: Իսկ այ Րաֆֆին Ազատության հրապարակը նվաճելու խնդիր ուներ (տեսեք չեմ ասում վերանվաճելու, որովհետև Րաֆֆին Ազատության հրապարակը դեռ նոր պետք է նվաճի), ինչը փորձեց անել հացադուլի (կներեք, Ծոմ ազատության) տեսքով: Այսքան բան: Հա, չմոռանամ ավելացնել, Րաֆֆիին առաջարկում եմ իր հացադուլը վերանվանել (չեմ առաջարկում նոր ծոմ սկսել, քանի որ անկեղծորեն չեմ ուզում, որ առողջությանը վնասի) «Ծոմ ապաշխարության», միայն, աղաչում եմ առանց ցուցակի:

  163. tigran Says:

    Հայկին (N 161)

    Այ, Հայկ ջան, ոնց նայում եմ՝ վերեւից, կողքից, մյուս կողքից, Ր.Հ.-ի հացադուլի ոչ պատճառն ա երեւում, ոչ էլ պահանջը։ Դուք բարի խորհուրդ եք տալիս, չէ՞։ Շնորհակալ եմ, բայց խնդրում եմ խորհրդի փոխարեն բարի լուր տվեք Ր.Հ.-ի հացադուլի պահանջի մասին։

  164. tigran Says:

    ԷՍ ՄԵԿՆ ԷԼ NEWS. AM-ից

    Հարցին, թե ինչպե՞ս անդրադարձավ Տեր-Պետրոսյանի չբարեւելը իր իսկ` Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական վարկանիշի վրա, Արմեն Բադալյանն արձագանքեց` «իսկ մի՞թե նա ունի վարկանիշ»: Ըստ քաղտեխնոլոգի` «Ժառանգության» առաջնորդը հացադուլ հայտարարելով կարողացավ իր կողմը գրավել լրատվական դաշտի ուշադրությունը եւ ստիպեց մի քանի օր իր մասին քննարկումներ ծավալել: «Տարօրինակ է, որ հացադուլը չի հետապնդում որեւէ կոնկրետ պահանջ: Այստեղից կարելի է ենթադրություն անել, որ Հովհաննիսյանի նպատակն ընդամենը իր շուրջ քաղաքական շոու սարքելն էր, ինչը նրա կողմից հաճախ կիրառվող քաղաքական տեխնոլոգիա է»:

  165. varpet onik Says:

    155.Կարմեն Says: -Ծո, բոշի եղը օր շատ կեղնի գիդես չէ՞ ուր կքսի…
    -Հա, Կարմեն ջան, գիտեմ, ընչի չիդեմ: Մարդ կա պէխէրին կքսէ, եթե` հլը չի թրաշել -հասկցար,
    մարդ էլ կա` քու ըսած տեղը կքսէ , ճաշակի հարց է Կարմեն ջան -էլի հասկցար…
    -ԻՍԿ ԴՈ’Ւ ԱՅՑԵԼԵ՞Լ ԵՍ ՐԱՖՖԻ ՀՈՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
    -ԻՍԿ ԴՈ’Ւ ՑՈՒՑԱԿԱԳՐՎԵ՞Լ ԵՍ
    -իսկ դու այցէլու՞մ ես facebook
    http://www.facebook.com/photos.php?id=100001966509294#!/

  166. Susie Says:

    Հարց. ի՞սկ ով է Արմեն Բադալյանը: Թե՞ ով ականջին հաճո խոսք է ասում, հեղինակավոր մեջբերում եք:

  167. un-Politician Says:

    Հենց հանուն քաղաքականության, Ճիշտը, հաստատ, մոտենալն էր: Եթե նույնիսկ Ռաֆֆիի ընտրողների թիվը չի անցնում 0,1%-ը, hեռատես նախագահի թեկնածուն նույնիսկ էդքան ձայները երկրորդ փուլում չկորցնելու, իր դեմ չլարելու ու դեռ մի բան էլ իր կողմը գրավելու քաղաքական հաշվարկով՝ կմոտենար: Մնացած հանուններին էլ չեմ անդրադառնում:

  168. imarmenia2011 Says:

    Խնդիրն էն ա, որ Դուք քննարկման հունը շեղում եք բուն թեմայից։ Կարևոր չի, թե ինչ վարկանիշ ունի Րաֆֆին, կամ էլ թե PR ա անում, թե չէ։ Արմեն Բադալյանի ասածները լրիվ ուրիշ քննարկման առարկա են։ Ինքը 3 տարի առաջ կարծում էր, թե Ղարաբաղի հարցը կորցրել ա մոբիլիզացման կարողությունը Հայաստանի համար։ Բայց հիմա, էսօրվա մոբիլիզացնող ուժը տնտեսականից ավել, հենց Ղարաբաղի հարցն ա, թեկուզ լատենտ, շշուկով ասվող։ Ինչևէ կարևորը ՀԱԿ-ի արված քայլն էր, ու էդքան էլ արվածը չէր, որքան էդ քայլը դոշով պաշտպանելը, որով էս անիմաստ խոսակցությունները բորբոքվեցին։ Դժվա՞ր էր տեսնել, որ քաղաքացիական դիրքորոշումով ստվար մի շերտ անհասկանալի ա համարում , Րաֆֆիին՝ որպես անհատի, որպես քիչ բան չարած Ժառանգության անդամի արհամարելը։ Մանավանդ, որ դա արվեց բոլորովին նոր համատեքստում՝ մոբիլիզացման նոր էտապում, երբ քայլեր են արվում իշխանություն-ընդդիմություն երկխոսության ուղղությամբ (ինչը իմ համար շատ ընդունելի ա)։ Մեկ էլ էն համատեքստում, երբ ժառանգությունը մարտի 1-ի ցույցին գալիս միանում ա մեզ, երբ ՀԱԿ-ից աջակցող հայտարարություններ են արվում։ Հոպ մեկ էլ հաջորդ օրը պարզվում ա Ժառանգությունը ընդդիմություն չի համարվում, կամ էլ էս-էն։ Ափսոսում եմ, որ անիմաստ առիթով ենք քննարկում, ու մարդիկ էլ դեռ իրար են վիրավորում, իրարից նեղանում են։
    Ինչի հնարավոր չէր երկխոսության ժեստ անել, նկատել մարդու գոյությունը, ու դրանից հետո արդեն Ժառանգությունը եթե չմիանար, ավելի անհարմար վիճակում կհայտնվեր հասարակության առաջ։ Իսկ հիմա հակառակն ա։ Ու փոխարեն դա տեսնեք, կարևորեք, հետևություններ անեք, ավելի եք մեծացնում ճեղքը։

  169. Tsovinar Says:

    Haykk

    3 տարվա ծանր պայքարից, մաքառումներից, հալածքանքներից, բատարկումներից, վայրէջքներից հետո վերջապես “Շարժումը” թափ է հավաքել, վերանվաճել է.. սերժ սարգսյանի վստահությունը………համարյա ուռա!

  170. tigran Says:

    Ծովինարին

    Մի հարցնող լինի՝ քեզ ի՜նչ։ Դու ամենաշատն ես փափագում շարժման պարտությունը։

  171. Կարծիք Says:

    Չեմ հասկանում, ինչի՞ եք կախվել Լեւոնի …-ից: Իշխանություններն իրենց նպատակին հասան, իրենց պնակալեզների միջոցով կարողացան աղմուկ հանել Լեւոնի ու Րաֆֆիի բարեւել-չբարեվելուց: Ամոթ է, ամոթ: Բանու գործերդ թողած էդ եք քննարկում; Կարո՞ղ եք ասել ի՞նչ է պահանջում Րաֆֆին որ Լեւոնը պաշտպանի? ՈՉԻՆՉ:

  172. imarmenia2011 Says:

    Փաստորեն լռության մատնելը մենակ Լևոնի ոճը չի։

  173. tigran Says:

    Հարգելի imamenia 2011

    Ձեր դատողություններն ընդունված են ի գիտություն։

  174. tigran Says:

    Հարգելի Susie

    Հիմա պատմեմ՝ ո՞վ է Արմեն Բադալյանը, թե՞ ինքնուրույն կպարզեք։

  175. tert Says:

    Joxovurd duq qnnarkeq te vonca linelu es joxovrdi hal@.u te ov inch kara ani ira,ira @ntaniqi u ira joxovrdi hamar.te che esim inchereq grum voncor parap mardu gorc aneq.havai xosakcutyunnerov.u mi banel imaceq vor Levon@ dzezanic shat angam shata haskanum u shata porcvac. na giti incha anum!!!!

  176. Մարինե Պետրոսյան Says:

    Ստեղ փաստորեն մենակ Մհեր Արշակյանն ա իրա անուն ազգանունի տակ: Տիգրանի մնացած պաշտպանները կամ կեղծանունի տակ են` որպես վարպետ-ուստա, կամ էլ առնվազն կիսատ անուններով են: Տեսնես ինչի՞ց ա: Երեւի քաջությունը շատություն ա անում

  177. tert Says:

    Lav eli Marine inc tvuma el du xosalu tex chunes.vorovhetev jamanakavor Levon@ drosh chuni?du barcr droshi tak kangnox mardes.apsos!!!anuns el Armen a!urish?

  178. Տիգրան Says:

    Մհեր Արշակյանին

    Մհեր ջան, շնորհավորում եմ։ Դու արժանացար Մարինե Պետրոսյանի մրցանակին։ Դա համարյա Աստծո պարգեւի պես մի բան է, որովհետեւ այդ Նա է որոշում՝ կենդանին ու մեռյալը, քաջն ու վախկոտը եւ նմանատիպ այլ բաներ։

  179. imarmenia2011 Says:

    Մարինե Պետրոսյանին

    Մարինե ջան, անուն գրելը համարձակության հետ ինչ կապ ունի։ Մեկը ես, որ գրեցի Պողոս Պետրոսյանն եմ, ինձ ինչ եք ճանաչելու, սովորական քաղաքացի եմ, ինձ ինչ եք ճանաչելու։

  180. Իզաբելլա Says:

    Այս երկար-բարակ (ու շատ անգամ անիմաստ) քննարկման մեջ տպավորությունս այն էր, որ Լևոնն ու ՀԱԿ-ը իշխանություն են արդեն Րաֆֆին էլ իրանց ընդդիմադիր..Առհասարակ վերջրս այս տպավորությունն ա, որ այսպես կոչված «3-րդ ուժի» կողմնակիցները գոնե գործող իշխանությունների վրա կենտրոնանան չգիտես ինչու օր ու գիշեր ՀԱԿ են քննադատում: Փաստորեն հիմա, քան թե սերժիկների դեմ պայքարենք իրար դեմ ենք պայքարում? Ինչ իմաստ ունի ? Եվ վերջապես – հարց..ում է դա ձեռք տալիս..Րաֆֆուն, թե Ռոբին, թե Սերժին…Դա «ինքնաբուխ» է ստացվում, թե որոշակի կենտրոնից ուղղորդված բան ա ?

  181. Իզաբելլա Սարգսյան Says:

    Սա էլ իմ լրիվ անուն-ազգանունը, որ հանկարծ քաջության խնդիր չառաջանա:

  182. Մարինե Պետրոսյան Says:

    tert-Արմենին (177)` Երբ որ ասում ես` անունս Արմեն ա, քեզ թվում ա դրանով դադարում ես անանուն լինե՞լ: Դու հո Վիոլետը չե՞ս, որ առանց ազգանունի էլ մարդիկ հասկանան ում մասին ա խոսքը :)

  183. tert Says:

    Marine du incanicel lav gites te es inch dzevov greci vor anuns Armena.nra hamar vor asumes nikov en grum.esel tenc greci du petqa haskanair vor te anun grem te nik mi hashiva.du arxain es Violetin nmanvelu hech komplesqner chunem.i tarberutyun qez))))

  184. Մարինե Պետրոսյան Says:

    imarmenia2011-ին (178)

    imarmenia2011 ջան, ձեզ կարող ա եւ չճանաչեի, բայց էստեղ կան մարդիկ` զանազան ուստաներ ու վարպետներ, որոնց հետ, իրանց գրածներից դատելով եմ ասում, մենք անձնապես պետք ա որ ծանոթ լինենք: խոսքս իրանց էր ուղղված

  185. Gohar Vezirjan Says:

    Տիգրան ջան շատ լավն էր ու ամեն ինչ էնքան անկեղծ ու պայծառ ա, որ խավարամիտները սկսում են իրար խառնվել: Էս հաստատ պետք ա արտատպել. Շնորհակալություն, որ կաս,որ գրում ու ասում ես էն`ինչ շատերն են մտածում, բայց հակառակ շուխուռն են անում: Չնայած քո անկեղծությանը կասկածողին կարելի է պարզապես կասկածել հոգեպես առողջ լինելու մասով:

  186. tigran Says:

    ԲՈԼՈՐ ՔՈՄԵՆԹ ԳՐՈՂՆԵՐԻՆ

    Ձերբազատվեք nick-երից, գրեք ձեր իսկական անուն, հայրանուն, ազգանունները եւ ներկայացրեք անձնագրի տվյալները։ Չմոռանաք սոցիալական քարտի համարը։

  187. tert Says:

    Tigran jan es kasei krtutyun@.varordakan vkayakani hamar@ ev sepakanutyan vkayakani hamar@))))))

  188. hayk Says:

    e ov e xangarum Rafiin u jarangutyan@ 100 000-oc hanrahavaq anel, voch voq, de tox ani, ev bolor grchakner@ tox gnan irenc shurj mard havaqen, cheeeee bolor@ spasum en vr Levon@ mardkanc tani ir hetevic bayc mi qani lragroxneri u Rafii asacnern ani, aneiq 10 taruc aveli jamanak uneiq, u ete ankarox eq anel uremn mardkanc mi teladreq…..

  189. tigran Says:

    Կարմեն, ես ձեր քոմենթը ջնջել եմ երրորդ անձին վիրավորելու համար։

  190. stepan Says:

    hamadzain em hayk-i het (post 188)
    Staceq enpisi hasarakakn ajakcutyun inchpisin uni HAK-@ ev vareq dzer nax@ntrac qaxaqakanutyun@ amen shat parz a u hasarak.
    Isk mnacac@ uxaki barer en

  191. hayk Says:

    @ndimutyan mej joxovrdavarutyun e mardik gnum en nra hetevitc um havatum en, Levonakannerin vomanq fashistneri het en hamematum, bayc ov er stipum et bazmativ mardkanc gal u kangnel Levoni koxqin, voch voq, isk dzer koxqin voch voq chka kangnatc, axr et bazmativ lragroxnern irenq el giten vr amisnerov grelu ban chen unena qani der Levon@ mi bar chi asel u chen sksel irenc xelqov verlucel, Rafin inqn el giti vr ete Chliner Levoni iren chmotenal@, ov er et hacadulin bani tx dnox@……
    u verjapes vonc karox e joxovurd@ gnal mi mardu hetevic ov enqan e hiastapvel u vhatvel vr gnum e tcayrahex qayli hacaduli, lav ba tcayrahexic heto inch e spasvum, noric gnal xorhrdaranum nstel?

  192. Artur Says:

    Եթե Էդ Մարինե Պետրոսյանը կեպկով աղջիկնէ ու աաաաաաաաաա-երով «լրագրող», ապա ամեն ինչ պարզ է: Նա էն գլխոն մանթո էր Լեւոնից: Հիմա էլ 7-օրական քոչարյանամետների հետ ա.

  193. ԱՐԵՎ Says:

    Մարինե հիմա դուք ասում եք, որ այս հոդվածի տակ մեկնաբանություններ թողած մարդիկ ոչ իրենց անունների տակ են հանդես գալիս, ուրեմն նույն մարդիկ են։ Ձեր ես մտածողությունն ինձ ստիպում է մտածել, որ դուք հենց այդպես կվարվեիք կամ վարվում եք։ Ասում են չէ մարդ այն է ինչ մտածում է։

  194. Մարիան Says:

    Պ Պասկևիչյան, ինչո՞ւ նույն անաչառ ձևով չեք քննադատում Տեր Պետրոսյանին և ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՕՐԻՆԱԿ ՁԵՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ առաջիկա նախագահական ընտրություններում, հետաքրքիր է ինչպես կվերաբերվեր Տէր Պետրոսյանը, ինձ թվում է ձեզ հրապարակավ կախաղան կբարձրացներ…

    Ինձ համար գնահատելի էձեր՝ հավատարիմ լինելու արժանիքը, բայց եթե հանենք գիտակցության տարբեր ֆիքսացիաները կարող է նրան, ինչին հավատարիմ եք այլևս գոյություն չունի? և նույն բռնապետության շարունակությունն է: Ես փնտրում եմ այնպիսի մի ուժ քաղաքական դաշտում, որը Լևոն, Սերժ, Ռոբերտ, Րաֆֆի և այդպիսի նմաններ չէ, ուժ կամ մարդիկ, որոնք իսկապես և ազնվորեն անհանգստացած են Հայաստանով և կկարողանան աշխատել ապագա Հայաստանի համար: Կարող եք մատնացույց անել, եթե տեղյակ եք, կա այն? Իսկ եթե ոչ կմիանաք այն ստեղծելու համար?

  195. Նարեկ Says:

    Ժողովուրդ, ինչ կաճ հիշողություն ունեք, մոռացել եք որ լևոնը միշտ, առանց բացառության, ճակատագրական պահին լքել ու դավաճանել է իր ժողովրդին: Ես ցավ եմ ապրում որ մարդիկ զոմբիացած շարունակում են հավատալ լևոնականությանն ու լևոնին: Ախր չեք հասկանում որ լևոնը Սերժի կողմնակիցն է, լևոնը այն առաջնորդը չէ որին պոտք է հավատալ, կամ ով կարող է ինչ որ բան փոխել, նա կառավարության պատվերն է կատարում: Հարգարժան Տիգրան ես չգիտեմ թե ում պատվերն ես կատարում, բայց եսպիսի ստոր հոդված քեզնից չէի սպասում: Համենայնդեպս Րասֆին այն մարդն է որին կարելի է հավատալ, եթե մարդ մի քիչ հայրենասեր լինի, սա կհասկանա: Լևոնը խաբեբա սրիկա է: Հա մի բան էլ. պահքը դեմ չէ ինքնահաստատման, իսկ եսասիրությանը դեմ է, փառասիրությանը դեմ է, սակայն Րաֆիի հացադուլը ոչ մի կապ չունի եսասիրության հետ…

  196. tigran Says:

    Հարգելի Մարիան

    Խորհուրդ եմ տալիս կարդալ Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը։ Ուշադիր կարդացեք։

  197. tigran Says:

    Նարեկին

    Եթե, ձեր կարծիքով, սա ստոր հոդված է, ուրեմն՝ կատարում եմ ձեր՝ Նարեկի, պատվերը։ Իսկ եթե Մեծ պահքը դեմ չէ ինքնահաստատմանը, շարունակեք ինքնահաստատվել։

  198. ԱՐԵՎ Says:

    Մարիանին
    Մարիան Լևոնի հասցեին իր իշխանության տարիներին էլ հնչել են և՛ վիրավորանքներ, և՛ քննադատություն լինի դա հեռուստաէկրանից, թե մամուլում։ Բայց Լևոնը Քոչարյան կամ Սերժ չի, որ սպանել, վախացնել կամ փակել տա հեռուստաալիքներն ու էտ հայտարարությունները հնչեցրած մարդկանց։

  199. ԱՐԵՎ Says:

    Նարեկ ես էլ եմ էտ ժողովրդի մի մասնիկը, բայց ոչ թե կարճ հիշողություն ունեմ, յալ խելք ունեմ, առողջ միտք ունեմ էտ ամեն ինչը վերլուծելու համար։ Իսկ զոմբիացածը դու ես։ Զոմբիացել ես ցուրտ ու մութ-ի, հոսանքը հողին հանձնելու, մազութը լափելու անհեթեթ ու իրենց վաղուց սպառած պատմություններից։

  200. Մարինե Պետրոսյան Says:

    Արեվին (193)

    Արեվ ջան, դու իմ քոմենթը չես հասկացել: Էտ ոչինչ: Բայց չհասկացած բանի մասին դատողություններ անելը էնքան էլ սիրուն բան չի :)

  201. Վարպետ Says:

    Հետաքրքիր է՝ սեւ երկուհարյուրյակայիններ դեռ կա՞ն։

    Որքան բնական է մեզանում մուտքը քաղաքականություն՝ գրականությունից, այնքան խրթին է այն նրաց համար, ովքեր դա արել են վերջերս, այն է՝ համոզմունքների ուշահաս գիտակցությամբ, այսինքն թե՝ մոլեռանդորեն։ Նման դեպքերում ռուսներն ասում են՝ попроси молиться – лбом пол расшибет։

    Դասական գրականության մեջ դա կոչվում է բում-բում, չակա-չակա։

  202. Մարիան Says:

    Պ. Պասկևիչյան, ով այդպես պաշտպանում ու պաշտպանվում է, ուրեմն ինքը չի կարող ճիշ լինել, կամ ոբյեկն է սխալական:
    Խորհուրդ կտամ գնաք ինքներդ ձեր ետևից ոչ թե ստվերների, որոնք կուրացած միայն նախագահական աթոռ են տեսնում

  203. Armen Says:

    Տիգրան ջան, դուրս գալիս էր քո դինջ, խորաթափանց ոճը,բայց չգիտեի որ էդպես նուրբ հումոր էլ ունես..

  204. Նարեկ Says:

    Ես, ի տարբերություն ձեզ, եդպես էլ անում եմ, նույնը խորհուրդ կտայի ձեզ, դուք ավելի ինքնահաստաման կարիք ունեք, մենակ դա արեք միայն ձեր հաշվին, այլ ոչ թե սրան-նրան պախարակելով: Իսկ իմ` Նարեկիս պատվերը փեզ այն որ հեռանակ են ասպարեզից, որտեղ դուք անելիք չունենք, քանի որ թունավորում եք և խեղաթյուրում մեր հայրենասիրական զգացումները` ձեր լևոնականությամբ ու մասսոնականությամբ…կորեք, ուղղակի քաջություն ունեցեք լռելու, ձեր կարծիքների կարիքը մենք չունենք, մանավանդ որ դրանք հակահայկական են: ՎԱՌՎԱԾ ԱՄԲԻՑԻՈԶՆԵՐԻ հոտ եմ առնում, որն արդեն զզվելի է փսխելու չափ…

  205. Armen Says:

    քեֆս բերում ա Լևոնը,էդպես էլ տուրք չտվեց պոպուլիզմին.տակ դերժած!քիրվա անդոյականների ֆազերը քցել Ա…)

  206. lilit Says:

    մոտենալ-չմոտաենալու արդյունքը նա էր, որ բոլորը թողած իշխանությունների անմարդկային պահվածքը քննարկում են ճիշտ էր թե սխալ էր ԼՏՊ-ը: Էլ ինչ ասենք…

  207. tigran Says:

    Նարեկին

    Հենց հիմա կլսեմ ձեր խորհուրդը եւ անմիջապես կհեռանամ ասպարեզից։ Իսկ եթե խորհուրդ տաք ինքնահրկիզվել, անմիջապես կկատարեմ այդ խորհուրդը եւս։

  208. Armen Says:

    քաղաքական գործիչը բան ու գործը թողնի ու գնա նստի հացադուլի,առանց կոնկրետ պահանջներ ներկայացնելու.?.Ծիծաղելի ու աբսուրդ քայլ,որին երևի միայն Ռաֆին էր ընդունակ..թող Ռաֆին իրա եփած բորշն էլ ուտի,Լևոնը պիտի ընկնի Ռաֆֆիի հետևից ու վերջինիս սխալները սրբագրի?

  209. tigran Says:

    Մարիան, եթե դժվար չէ պատասխանեք հետեւյալ հարցերին՝ ի՞նչ է նշանակում «Ճիշ» եւ «ոբյեկ»։ Քանի որ անհասկանալի բառեր կան, չեմ կարողանում պատասխանել քոմենթին։

  210. Նարեկ Says:

    Շարունակեք մարդկանց բաժանել լևոնականների և սերժականների, ես է՞ ձեր ուզածը, հետաքրքիր է, դրանով ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում…կարծում եմ և պոռոտախոս հրապարակախոսների, և լևոնի, և սերժի: Ես երկրում ոչ մի արժեք չի մնացել, զոմբիները առողջ, բանական մարդիկ են համարվում և հակառակը…ու ուզում եք որ ես տեսակ հասարակությունը երկիր կառուցի: Ախր չքանդելն ու չքայքայելն էլ լուրջ հայտ են, որ ես երկրում մի լավ բան գոնե մնա:

  211. tigran Says:

    Հակառակը՝ Նարեկ։

  212. tigran Says:

    Եւս մեկ քոմենթ սիրելի Բորխեսից. «Ни один человек не есть соль земли. Никто ни одно мгновение жизни своей не был ею и не будет».

  213. Armen Says:

    Համոզված եմ,որ եթե Լևոնը շփոթվեր ու գնար Ռաֆֆիին ողջուներ,էստեղի լևոնատյացները ոռնոցները կկապեին թե ,տեսեք Լևոնն ինչ անբարոյական ա,Ռաֆֆիի ծոմի հաշվին աչոկ ա հավաքում..))
    Կեցցե Լևոնը,կեցցե Նախագահը!

  214. Syuzi Says:

    Paron Paskevichyan, hianali hodvac e. Knereq, bayac aranc dzer tuyltvutyan, menq arden ayn tpagrel en tertum.

  215. tigran Says:

    Սիրելի Սյուզի

    Խնդիր չունեք, տպագրեք։

  216. Tovmasyan Karen (HIMA) Says:

    Հատուկ Մարինե Պետրոսյանի համար։ Ես էլ եմ պաշտպանում Տիգրանի տեսակետը ու մեկնաբանությունս իմ անունով էի գրել։ Լինելով 2007-2008թթ։ Ձեր մշտական ընթերցողը ձեզնից ավելի բովանդակային քննարկում էի ակնկալում։ Ցավոք փաստարկների բացակայության պատճառով հանդես եք գալիս մեկ որպես թաղման բյուրոի բյուրոկրատի, մեկ ներկա-բացակա անողի դիրքերից։ Ափսոս

  217. Syuzi Says:

    Shnohakalutyun. Arden uxarkel enq tparan, aravotyan luys ktesni.

  218. Hayk Says:

    պ.Պասկեւիչյան դուք ասում եք Րաֆֆին ինչո՞ւ է հացադուլ անում, ես էլ մի հարց ունեմ ՀԱԿ-ին: ՀԱԿ-ն ինչո՞ւ է ցույցեր անում:ինչպես պետք է իշխանության գա, ընտրություններո՞վ, դա հաստատ չի լինի /խոսքս արդար ընտրությունների մասին է,/ու՞ր են տանում սերիալ դարձած ցույցերը

  219. Նարեկ Says:

    Տիգրանին

    ինքնահրկիզման քայլդ ինքդ որոշիր, պատասխանատվությունն ինձ վրա մի գցիր, ես դա չեմ առաջարկում, բայց եթե քո լռելու միակ միջոցը դա է, ապա կմտածեմ ու ավելի մարդասեր խորհուրդ կտամ…գուցե դո՞ւ էլ ծոմ պահես…

  220. Tovmasyan Karen (HIMA) Says:

    Էս ի՞նչ ողորմելի վիճակում ա ռոբիկը։ ԲՀԿ-ն ձեռից տարան միակ հույսը թևանյանական “գվարդիան”, ջեբկիր Տիկոն ու անբեղ Րաֆֆին են մնացել։ Տենաս ռոբիկի անունը կա՞ “ծոմապահության աջակիցների մատյանի” մեջ :-)

  221. tigran Says:

    Հարգելի Հայկ

    Ձեռքդ փրփուրներին մի գցիր։ Դրանք տարբեր բաներ են։ Ավելի լավ կլինի Ր.Հ.-ին հարցնես, թե պատգամավորական մանդատը չհանձնած՝ ինչո՞ւ է հացադուլ անում եւ ի՞նչ է ուզում։ Եթե իմանաս՝ գրի։

  222. tigran Says:

    Հարգելի Կարեն

    Ռոբիկի անունը դեռ չի պատահել, բայց կա Դավիթ Հարությունյանի, ՄԻՊ Կարեն Անդրեասյանի, Վարդան Օսկանյանի եւ, իհարկե, «Օրրանի» երեխաների անունները։ Տնաշենները նույնիսկ անապահով երեխաներին են մտցրել ցուացակի մեջ՝ «հաց եք ուտում, բարի եղեք պաշտպանել» մանկավարժական մեթոդով։

  223. Շողեր Says:

    Տիգրան,ամենասարսափելին,որ չես զգում ինչ մեղք ես

  224. tigran Says:

    Շողեր

    Ձեր քոմենթը կարդացի ժամը 12:43-ին։ Այդ պահից սկսած զգում եմ եւ որոնում եմ ինքնաձաղկման ձեւեր։ Բեղ կամ մորուք թրաշելը՝ բացառված է։

  225. Alice Says:

    Isk inchpes haskanal ays amboxch irarancman yntackum Levon Ter Petrosyani lrutyuny?

  226. tigran Says:

    Հարգելի Ալիս

    Իսկ ի՞նչ պիտի խոսեր Լեւոն Տեր-Պետրոսյանը։

  227. Tovmasyan Karen (HIMA) Says:

    Տիգրան ջան չեմ զարմանա եթե ռոբիկն էլ որպես մեծ հումանիստ գնա ու ստորագրի եթե իրա վերջին ռեզերվներն ա մեյդան հանել։ Էսօր արդեն մկներն էին հորդորում հանուն հայկական աշխարհի մասին ճաճանչափայլ երազանքների դադարեցնել հացադուլը։

  228. Հրայր Says:

    ասենք ես մի բան չեմ հասկանում, ովա Լևոնի համար Րաֆֆին?, սովորական մի հատ մարդ, ով իր մտնելու ժամանակ եղելա օպերայի բակում նստած: էտ բակում կարայի ես նստած լինեի, եթե իմանայիք ես (որ ընդամենը մեկն եմ մեր երկրում մնացած էս 1.5 միլիոնից) նստած եմ եղել ու լևոնը եկել անցել ինձ չի բարևել, պետքա 1. ես նեղանայի? 2. էսքան քննարկեիք?
    կարծում եմ Լևոնի համարել Րաֆֆին եղելա իմ պես մեկը:

    ինչ վերաբերում է Տիգրանի հոդվածին, ապա ես էսքան քոմենթների մեջ երևի թե ընդհանուր առմամբ մի քանի քոմենթ նկատեցի որ վերաբերում էր հենց հոդվածի քննարկմանը, ավելի շուտ էս քոմենթներն ուղղված էին հենց Տիգրանին, ավելի շատ թվում է էստեղ հակաՏիգրանյան մթնոլորտ է: ամոթ է, իսկապես, իսկ հոդվածնել ըստ իս բավականին տեղին:

    իսկ Մարինե Պետրոսյանին կասեմ, որ անկեղծ ասած իր գրած և ոչ մի ստեղծագործության ծանոթ չեմ, բայց հավանաբար նույնիսկ ստիպելու դեպքում էլ չկարդայի, կուզենայի հարցնել “դուք ձեր բանաստեղծություններն էլ եք գրում այն ոճով, որով գրում եք ձեր քոմենթները?” եթե այդպես է, ուրեմն երևի թե արժե մի հոդվածել գրել “մեր օրերի մեծագույն գրողների” մասին, ահավորա:

  229. Alice Says:

    …vor ka “mernox hatik” lineluc aveli ardyunavet inknazohoxutyan ir yexanaky..

  230. Haykk Says:

    Տարբերությունը Տիգրան Պասկևիչյանի և Մարինե Պետրոսյանի կայանում է նրանում, որ Տիգրանը երբեք չի դավաճանել սկզբունքները՝ անկախ նրանից թե նրանց կողմ կամ դեմ են եղել 1 թե 100,001 հոգի:
    Իսկ Մարինեն ի տարբերույուն իր 2007-2008-ի շրջանի հոդվածների , քարոզած սկզբունքների, հիմա դավաճանել է դրանց ու պայքարում է դրանց իսկ դեմ:
    Ինձ հետաքրքրել է ու ակնկալում եմ , որ ՄԱրինեն անկեղծ կպատասխանի թե ինչն էր պատճառը իր այդ 180 աստիճան փոփոխության՝ նեղացած լինելը թե իրականում այն ժամանակ նա այդ կեցվածքով ճանաչելի դարձավ ու հիմա օգտագործում է դա իր հակաքարոզչությունն իրականացնելիս, կամ միգուցե այլ բան՞:

    ինձ թվումա, եթե նույիսկ Լևոնը մոտենար րաֆֆիին, ապա Մարինեի պես մարդիկ ասելու էին, թե բա ինչի չգրկեց, չհամբուրեց, մի հատ գրկեին տանեին հարթակ, վրան բերեին ու բոլորով երգեին րաֆֆուլիկ րաֆֆուլիկ քաջ ֆիդայապետ:::::::::::::

  231. Artur Says:

    Hatuk Nareki hamar. Narek, isk Raffin chakatagrakan paherin erbeve exel e joxovrdi koxqin? 2008-i cuyceri jamanak ov trav USA?

  232. HAY MARD Says:

    Տիգրան’կարծիքներին հակադրվելտ և բառախաղերտ ցույց են տալիս որ դու արդեն դրանով ես զբաղված;Հա չմոռանամ ասել որ եվս մի քանի նմանատիպ հոդված և դու ավելի մեծ մասսայականություն կվաելես’գոնե կռահիր թե որ տեսակետից…

  233. Մարինե Պետրոսյան Says:

    Կարեն Թովմասյանին (216)

    Ինչ ամոթ ա որ դու իմ մշտական ընթերցողն ես եղել: Հույս ունեմ, որ ճիշտ չես ասում:

  234. Tovmasyan Karen (HIMA) Says:

    Մարինե Պետրոսյանին։
    Հա իրոք ամոթ ա։ Ես էլ եմ ամաչում որ Ձեր ընթերցողն եմ եղել :-)

  235. Լևոն Տեր-Պետրոսյան Says:

    Տարբեր խոսակցությունների
    ու շահարկումների առարկա
    դարձած այն հարցին , թե ինչու,
    այնուամենայնիվ,
    Ազատության հրապարակում
    մարտի 17–ին տեղի ունեցած
    հանրահավաքի ժամանակ
    չմոտեցավ ողջունելու Րաֆֆի
    Հովհաննիսյանին , Լևոն Տեր–
    Պետրոսյանը օրաթերթի
    թղթակցին պատասխանել է.
    «Որովհետև դա հակասում է
    քրիստոնեական իմ
    սկզբունքներին։
    Քրիստոնեությունն ինձ
    համար , կրոն լինելուց առաջ
    կամ դրանից առավել,
    բարոյական կոդեքս է։ Իսկ այդ
    կոդեքսը կտրականապես
    մերժում է քրիստոնեական
    առաքինությունների՝
    բարեպաշտության ,
    ողորմածության,
    խոնարհության, հեզության,
    բարեգործության, այդ թվում
    նաև՝ ծոմապահության
    ցուցադրականությունը։ Երբ
    առաքինությունը ի ցույց է
    դրվում , դադարում է
    առաքինություն լինել։
    Մասնավորապես
    ծոմապահության մասին Հայոց
    եկեղեցու
    ամենահեղինակավոր
    Հայրերից մեկը՝ Հովհան
    Մանդակունին, դեռևս 5–րդ
    դարում ասել է հետևյալը.
    «Սատանան կործանում է թե
    ծոմապահին, թե նրա պահքը,
    երբ մարդ իրեն ուրիշներից
    վեր է դասում ու ցանկանում,
    որ իր ժուժկալությունը
    թմբկահարվի այլոց կողմից, և
    մարդիկ տեղյակ դառնան ու
    հիանան իր տոկունությամբ։
    Այսպիսի պահքը ոչ թե
    մաքրում ու արդարացնում է ,
    այլ պղծում և
    կործանում » («Մատենագիրք
    Հայոց» Ա, էջ 1170):
    Ցանկության դեպքում կարելի է
    հարյուրավոր նման
    օրինակներ բերել հայ և
    համաշխարհային
    եկեղեցական
    մատենագրությունից։ Ինչևէ ,
    եթե Րաֆֆի Հովհաննիսյանը,
    հրապարակային
    ծոմապահության փոխարեն,
    կոնկրետ քաղաքական
    պահանջներով հացադուլ
    հայտարարեր , ես ոչ միայն
    կողջունեի, այլև լիակատար
    զորակցություն կհայտնեի
    նրան »։

  236. ROY Says:

    Դիմում եմ տղու գլխով էտ կնգան …
    Դու մեղավոր չես, մեղավոր են էն մարդիկ ովքեր քեզ տեղ տվեցին իրանց էջերում, որ դու քո անիմաստ մտքերով դառնաս Պետրոսյան Մարինե: Մեղավոր էր Նիկոլը, ով իրա էջերն էր տրամադրում քո նմանին, շիզոլինիներին … վերջինի մասին ՉԻ-ն գրեց, զգուշացրեց, բայց ապարդյուն: Ես համաձայն չեմ էն կարծիքին, թե նա իրա հոդվածները ժամանակի ընթացքում փոխելա: Նա միշտ էլ նույն բաննա ասել, ուղակի զարմանում եմ, որ մարդիկ սկզբում դրական են ընկալել, հետո հիասթափվել: Չնայած ավելի լավ է ուշ, քան երբեք…
    Հիմա էլ գրելու տեղ չունի ստեղա ինքնահաստատվում: Ճիշտ կաներ գնար Րաֆիին խտտեր ու նստեր իրա հետ … հա, մոռացա … Ալիկ Արզումանյանին էլ չմոռանաս, էն էլա առիթ ման գալիս Լևոնին քլնգի: Սադոյան Արշակից ոչ մի տարբերություն:

  237. Արամազդ Says:

    :) “շնորհիւ Լեւոնի եւ իր պապայի, որը Կիրովականում ՀՀՇ-ի մեծերից էր, Արամազդը կարողացաւ ստանալ լավ կրթություն, Ամերիկյան համալսարան, այն դեպքում երբ իրենից շատ շատ լավ ուսանողներ զուտ փող չունենալու պատճառով չստացան նման կրթություն”

    Հայկ ներկայացող. ԵՊՀ-ում սովորել եմ անվճար: ԲՈՒՀ ընդունվել եմ 57 բալով: Հայաստանի ամերիկյան համալսարանում վճար տվել եմ մեկ եռամսյակ, քանի որ 1999-ին ճանաչվել եմ ՀԱՀ լավագույն ուսանող (ստացել եմ Ռիտա եւ Վարդգես Պալյանների ամենամյա մրցանակը), ինչը ենթադրում էր ազատում ուսման վարձից:

    Ինչ վերաբերում ա հորս. ՀՀՇ-ի ղեկավարն էր, բայց պրինցիպիալ ոչ մի պաշտոնի չգնաց: Երբեւէ:

    վերջում. մյուս անգամ, այ ոչխար, որ մարդկանց մասին գրելու լինես, աշխատի քիչ ստես ու զրպարտես:

  238. Մարինե Պետրոսյան Says:

    Haykk-ին (230)

    Ես իմ սկզբունքները չեմ փոխել, Haykk: Շուտով կտպագրվի իմ հոդվածների ժողովածուն ,որտեղ կան թե Հայկական ժամանակի հոդվածները, թե ՀԺ-ից դուրս գալուց հետո գրվածները: Եթե հերթով կարդաս բոլորը` պարզ կտեսնես, թե ինչու ես 2007-2008-ին պաշտպանում էի Լեւոնին, իսկ հիմա` ոչ:

    Լեւոնը առաջարկեց իրան օգտագործել որպես ավազակապետությունը կազմաքանդելու գործիք:Քանի դեռ էտ գործիքը կատարում էր նշված դերը` ես Լեւոնին պաշտպանում էի: Երբ որ տեսա գործիքը շրջվել ա ու հակառակ դերն ա կատարում` հասկացա, որ եկել ա էտ գործիքից ազատվելու ժամանակը:

    Ոնց որ հասկացար` ոչ թե ես եմ հրաժարվել ավազակապետությունը կազմաքանդելու նպատակից, այլ Լեւոնը:

  239. Haykk Says:

    Մարինե էլ դավաճանելը ոնցա լինում,
    լավա դու ինքդ ընդունեցիր , որ հիմա պայքարում ես Կոնգրեսի ու Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ:
    Ու փաստորեն քո համար ավազակապետությունը Կոնգրեսնա, դու էլ անցել էս վազգեն մանուկյանների գ7օրի անդիկ-տաթևիկ բաղդասարյանների շարքը ու հանուն սերժառոբական ռեժիմի ու ռեժիմի պատվերով պայքարում եք “Կոնգրեսը կազմաքանդելու համար”:
    քո էս պահվածքով միակ բանին որ կարողես հասնել ու հասել ես դա վազգեն մանուկյանի հարս անվանակոչումն է, ինչպես մի տեղ հնչեցչրել էին քո պես լևոնատյաց ու աբիժնիկ վիոլետի մասին:

  240. Մարինե Պետրոսյան Says:

    Haykk-ին (239)

    Haykk, ես շատ պարզ բան եմ ասում իմ քոմենթում (230): Իմ ասածը հասկանալու համար ընդամենը պետք ա ունենալ մտածելու տարրական կարողություն: Ես չեմ կարծում թե դու դա չունես: Ուրեմն դու, թաքնված քո կեղծանունի տակ, ընդամենը համապատասխան աշխատանք ես կատարում: Բայց ասեմ որ էս անգամ շատ վատ կատարեցիր քո աշխատանքը, որովհետեւ ես հիմա էս երեք քոմենթն էլ կդնեմ ֆեյսբուքի իմ պատին, ու բոլորը կտեսնեն, որ դու ինձ պատասխանելու արգումենտ չունես, դրա համար էլ ընդամենը տուֆտում ես

  241. ԱՐԵՎ Says:

    Ինչ խնդալու ա Մարինե….կարծում եմ ծնողներիցս բավականին մեծ եք տարիքով, բայց ձեզ 5 տարեկան երեխայի նման եք պահում….ափսոսում եմ։

  242. Hayk Says:

    Արամազդ պատասխանիդ վերջում չկարողացար թաքցնել էությունդ:ինքան էլ համալսարան ավարտես, ինչերի էլ հասնես,մակարդակդ “Ոչխար”-ով ցույց տվեցիր:ես էլ հիսունինը միավորով եմ ընդունվել համալսարան, հետո ի՞նչ: իմ ասածցն էլ հենց էն ա, որ Ամերիկյան համալսարանի գոնե առաջին կիսամյակի փող ունեցել ես, հիշիր որ էդ ժամանակ տաս դոլարը շատ ուսանողների համար էսօրվա տաս հազար դոլարն էր, երազներում չէին տեսնում:մի հատ խոսք կա .”կուշտն ինչ իմանա անոթու հալը”:

  243. Լուսինե Հակոբյան Says:

    Ռաֆֆին ապագա ԱԽՔ ն է լինելու, դրա համար հիմա ասենք ՅԱԽՔ, որ հետո չդառնա ԱԽՔ

  244. Լուսինե Հակոբյան Says:

    Մարինե քեզ թվում է որ դու գրում ես Մարինե Պետրոսյան, վերջ հա, ամենամեծ կեղծանունը հենց ետ Մարինե Պետրոսյանն է, որ աբիժնիկությունից,չարությունից գրողից դարձել է չարախոս….

  245. Մարինե Պետրոսյան Says:

    Լուսինե Հակոբյանին` :) :) :)

  246. ROY Says:

    Ես զարմանում եմ … ախր պետք չի ընկնել ոչ Րաֆիի խելքին, ոչ Պետրոսյան Մարինեի, ոչ մնացածի: Իրանց ուզածն էլ հենց էտա, որքան հնարավորա իրանց մասին շատ խոսան, շատ կանչեն TV-ներ … դրանով էտ մարդիկ ինքնահաստատվում են, կարգին վարձատրվում (շատ կարգին): Հիմա ովա Սադոյանին հիշում, ովա Դավիթ Վարդանյանին հիշում ու մյուսներին ??? Նրանք էլ Լևոնին անպատվեցին, դրա դիմաց իրանց կոնկրետ գումարներ թույլ տրվեց որ վաստակեն ու հիմա առոք-փառոք ապրում են: Հիմա նույն բանը Մարինեն և մյուսներն են անում: Ինչքան շատ անպատվեն ՀԱԿ-ին էնքան իրանց հոնորարը ավելի մեծ կլինի, իսկ դուք մասնակցում եք նրա ինքնառժեքի բառձրացմանը:
    Չեմ սիրում կոչ անել կամ խորհուրդներ տալ, բայց տվյալ դեպքում ուզում եմ ասել` ժողովուրդ մի մասնակցեք Մարինեի և մյուսների PR ակցիաներին(ակամայից) ու նրանց հարստացման գործին:
    Իսկ վերջում ԿՈՉ Մարինեին … Գոնե լվացվի ապեր … թրաշվելուց հետո միշտ լվացվում են …

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.