Միանգամայն սխալ է այն տեսակետը, թե փոփոխությունների ձգտող զանգվածին դիմադրում է իշխանությունն՝ իր ուժային ուռճացված կառույցներով։ Սխալ է, որովհետեւ տեսանելի ուժը, որքան էլ բիրտ՝ միշտ հաղթահարելի է։
Առավել վտանգավորն անտեսանելի, անձեւ, անսկզբունք, անգաղափար այն զանգվածն է, որին Անտոն Չեխովը համեմատում է գետի դեմ կառուցված ամբարտակի հետ։ «-Քաղենությունը մեծ չարիք է,-ասում է նա,-այն՝ գետի դեմ դրված ամբարտակի նման, մշատապես ծառայել է լճացմանը»։
«Տափաստանի գայլը» վեպում՝ խոսելով քաղքենու մասին, Հերման Հեսսեն ասում է, թե «անվերապահությունն ու բացարձակությունը նրա (քաղքենու) համար անտանելի է»։ Ըստ Հեսսեի՝ քաղքենին ձգտում է պաշտպանվածության եւ անվտանգության, իսկ ազատության փոխարեն նախընտրում հարմարավետությունը։
Քաղքենին իդեալներ չունի։ Նրա ամենամեծ նպատակը հակադրության բացակայությունն է։ Իսկ առանց հակադրության չկա քննարկում, չկան սկզբունքներ, չկան լուծումներ։
Համերաշխության, որի պատկերային համարժեքը ձեռքսեղմումն է, գերագնահատումը միտված է ոչ թե ազգի ամբողջականության պահպանմանը, այլ՝ միայն եւ միայն քաղքենի զանգվածի գոյությանը սպառնացող վտանգների վերացմանը։
Քաղքենին պատրաստ է օգտագործվելու ցանկացածի կողմից, եթե միայն նրան տրվի հարատեւման երաշխիք։ Քաղքենին պատրաստ է ծառայելու, եթե միայն նրան ասվի, որ անդորր խաթարող ամենայն ինչ զսպվելու է։
Կեղծիքը քաղքենության շարժիչն է։ Անկեղծության ցանկացած դրսեւորում կարող է խաթարել կայունությունը։ Իսկ կայունության ցանկացած խաթարում, երբեմն անտեսանելիության աստիճան, սեղմում է քաղքենության շրջանակը։
Շրջանակն ինքնին ոչինչ է, եթե կայունության կամ լճացման շնորհիվ չի ընդլայնվում հարկադիր մոլորության մատնված ժողովրդական զանգվածներով։ Կայունությունը պարարտացնում ու միաժամանակ զրահավորում է քաղքենությանը։
Քաղքենությունն ամենից շատ վախենում է ա՛յդ «զրահի» կորստից։ Ոչ մի նախագահ, ուժային ոչ մի կառույց այնքան երաշխավորված պաշտպանություն չի կարող ապահովել, որքան մի քանի ժամով իրեն քաղքենի երեւակայող մարդը, մարդիկ, բազմությունը։
Դրա համար քաղքենությունն ամեն ինչ անում է, որպեսզի կասեցնի շարժումը։
Դրա համար քաղքենությունն աստվածացնում է ոչինչը՝ միաժամանակ ինքն իրեն սրբացնելով «հանդուրժողականություն», «խիղճ», «մարդասիրություն» եւ այլ՝ դեպքի հետ կապ չունեցող, հասկացություններով։
Մնացյալը դատեք ինքներդ:
ՏԻԳՐԱՆ ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ
March 27th, 2011 at 10:56 am
inche Քաղենությունը ??
March 27th, 2011 at 11:27 am
էսքան դիպուկ ու տեղին ասելն էլ մի բան չի,հակադրվելու տեղ չէս թողնում..
March 27th, 2011 at 2:14 pm
Այս “նյութում” բացակայում է գլխավոր քաղքենիի` Լեվոն Տեր-Մանդակունու անունը: Ամեն ինչ իր մասին է, առավել եւս Պասկեւիչյանի այս խոսքերը.
“Դրա համար քաղքենությունն ամեն ինչ անում է, որպեսզի կասեցնի շարժումը։”
Քաղքենի Լեվոն Տեր-Մանդակունին մարտի 17-ին վիժեցրեց,կասեցրեց շարժումը` նրան տուն ուղարկելով, որովհետեւ քաղաքական աշխատանք է տանում իշխանությունների հետ: Եւ այլ քաղքենիներ, որոնք իրենց վերլուծաբան են “կնքել”` արամազդներ, ուստահրանտներ, պասկեւիչյաններ արդարացնում են ոչ միայն հեղափոխության վիժեցումը, այլեւ Տեր-Մանդակունու հակաքրիստոնեական, հակամարդասիրական, անբարոյական վարվելակերպը: Եւ այդ քաղքենին իր տանը նստած հերթական պոռոտախոսությունն է գրում, որ գա ապրիլի 8-ին կարդա: Այդ քաղքենին` Տեր-Մանդակունին հեղափոխությունը վիժեցրեց 2008-ի փետրվարի 26-ին, մարտի 1-ին, 20011թ. մարտի 17-ին: Ու նա վիժեցնելու է ամեն ինչ, ինչպես արել է իր պաշտոնավարման շրջանում` իրեն շրջախպատած խուժանով` վիժեցնելով երկրի դեմոկրատիան:
March 27th, 2011 at 3:37 pm
որտե՞ղ ես տեսել քաղքենի: Նրանք վաղուց Հայաստանում չկան: Կան ավազակներ ու նրանց ծնող ցինիկ ավազակներ, որ նորից հղի են ավազակներով, եւ անուղեղ զանգված, որ հենց հիմա կարող է գոռալ «Լե-ւոն մի-ա-պետ» եւ գոռում է: Դու էլ նրանց համար համոզմունք ես ստեղծում այդպես գոռալու: ես սխալ էի, կան կիսաքաղքենիատիպ տարրեր, օրինակ կաթողիկոսից աշխատավարձ ստացողներ, որ ընդիմանում են միայն նրանց ումից աշխատավարձ չեն ստանում, իսկ ումից ստանում են երբեք չեն տեսնի ու մատնացույց չեն անի նրանց կեղտը, որովհետեւ դա նրանց ապրուստի միջոցն է:
դու երբեւե ասել ես քո ընկերներին -արա, բայց գագիկ ջհանգիրյանը աներեւակայելի բոզի տղայա ու՞ր եք մեջտեղ բերել. սա մի օրինակ
March 27th, 2011 at 6:52 pm
Պետք չէ այդքան սրտին մոտ ընդունել քաղքենի Րաֆֆու քայլը, մանավանդ, երբ հացադուլից դուրս գալուց հետո կրկին նետվելու է ԼՏՊ-ի, այսինքն` ձեր կուռքի գիրկը: Չեխովին հիշեցիք, շատ լավ, իսկ ով է Րաֆֆին, եթե ոչ մի Ֆիրս, որ հավերժորեն ծառայելու է ՀԱԿ-ին:
Ի դեպ, ավազակապետության ազատ եւ պատասխանատու եթերում ձեր հորեղբայրը` Սասուն Պասկեւիչյանը հաճախ է երեւում, չէք կարծում, որ մի քաղքենի էլ նա է, որը երկու ձեռքով կողմ է կայունությանը եւ լճացմանը:
Ձեր բանաստեղծությունների շարքն էլ օրերս տպագրվեց ձեր ու ՀԱԿ-ի կողմից կեղծ ընդդիմություն հռչակված ՀՅԴ պաշտոնաթերթում` Երկիր-ում, միայն չասեք թե այն դաշնակցության պաշտոնաթերթը չէ:Եթե իդիալներ ունեք եւ ձեզ քաղքենի չէք համարում, ապա ինչու այդպես ձեզ հարմարավետ թվաց կեղծ ընդդիմության պաշտոնաթերթում տպագրվելը:
March 28th, 2011 at 1:19 am
Եվ ըստ այդ քաղքենիական արատավոր մտածողության իրենք էլիտար են,որը նշանակում է ընդդիմադիր լինել չեն կարող: Իրենց հոգու խորքում շատ լավ գիտակցելով իրենց ոչնչությունը, այնուամենայնիվ նրանք շատ հաճախ, իբր թե զարմանալով, հարցնում են իրենց կարծիքով իրենցից ավելի էլիտար, բայց իրականում առողջ դատողություն և հայրենասեր մեկին “Յաաա, դու էլ ես գնում ցույցերի? Բայց վտանգավորա չէ?”
March 28th, 2011 at 8:57 am
“Առավել վտանգավորն անտեսանելի, անձեւ, անսկզբունք, անգաղափար այն զանգվածն է” – լրիվ համաձայն եմ, ԼՏՊ-ն հանդիսանում է Ձեր նշած վտանգների կրողը և առաջամարտիկը, երբեք չի ձգտել համակարգային փոփոխությունների և արգելակել է իրական ընդվզումը:
March 28th, 2011 at 11:39 am
Լավ շարք է: Գիտականացնելով` լուրջ աշխատություն կդառնա:
March 28th, 2011 at 4:54 pm
հետաքրքիրն էր, ես հասկացա, տեսնես` մնացած «դատեք ինքներդ»-ի ինքներն ինչ կասեն, չնայած` էական չէ:
March 28th, 2011 at 9:58 pm
Ի´նչ պերճախոս,
Ի´նչ պերճախոս,
Ի´նչ պերճախոս է իջել լռությունը…
March 28th, 2011 at 10:24 pm
<>,<>,<> շարքին կարելի է ավելացնել վերջերս կրկին չարչրկվող <>, հատկապես`ընդդիմության:Իսկ ընդհանրապես, լավն էր…
March 29th, 2011 at 6:21 am
…դաշտերի վրա մեկնաբանության,
ուր քաղ են քինում քղերը քենի…
March 29th, 2011 at 2:29 pm
ու էլի քաղաքականացում, ես կասեի` քաղքենի քաղաքականացում
March 29th, 2011 at 4:37 pm
Չակերտներում նշված բառերը չեն երևում, դրա համար էլ կրկնում եմ շարքը`հանդուրժողականություն, խիղճ,մարդասիրություն և վերջերս նոր թափով արծարծվող միասնականություն`ընդդիմության միասնականություն:
March 29th, 2011 at 4:39 pm
Սեվակ-ին:
Երազանքներիդ քացախ
March 29th, 2011 at 10:22 pm
Ashot K.-ին: Քաղախը ԼՏՊ-ն մատուցեց հեղափոխություն սպասող ու Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանին միանալ ցանկացող 100.000-ին: Բայց քացախով “արժանապատիվ, քաղաքական գործարք” մատուցեց մենյույով, դրա համար էլ ժողովուրդը անգամ չսպասեց իրա խոսքին` Ազատության հրապարակում: Անկեղծ ասած, ես էլ քացախի սիրահար չեմ: )))
March 29th, 2011 at 10:27 pm
Մեջբերում. “Դրա համար քաղքենությունն աստվածացնում է ոչինչը՝ միաժամանակ ինքն իրեն սրբացնելով «հանդուրժողականություն», «խիղճ», «մարդասիրություն» եւ այլ՝ դեպքի հետ կապ չունեցող, հասկացություններով։”
Նյութի ինչպիսի դրամատիկ ու քաղքենի ավարտԷԷԷԷ
Պանիմայեշ, նշված արժեքները`«հանդուրժողականություն», «խիղճ», «մարդասիրություն» այլեւս պետք է չակերտներով օգտագործել, որովհետեւ քաղքենիական բառեր են…..
Տեղ եք հասել, Ուստա Հրանտ, իջեք: Վերջին կայարանում եք, հաջորդ կանգառը մարդկանց քաղաքակիրթ բազմությունից դուրս է` եթե իհարկե չեք ուզում դուրս գալ այդ բազմությունից:
March 29th, 2011 at 10:51 pm
Սոնա 5-ին
Ձեր կարծիքով երբ 2008-ին Րաֆֆին սատարեց ոչ թե Սերժին, այլ Լեւոնին, նշանակում է թռավ ԼՏՊ-ի գիրկը՞։ Թե՞ 2010-ի ավագանու ընտրություններում ընտրարշավից դուրս գալը եւ դարձյալ Լեւոնին սատարելն եք համարում ԼՏՊ-ի գիրկն ընկնել։ Գուցե Տիգրան Պասկեւիչյանի հիշեցրած` Լեւոնի գլխից թռնելով թուրքերին ցեղասպանության մասին հիշեցնե՞լն էր ԼՏՊ-ի գիրկն ընկնել նշանակում։
March 29th, 2011 at 10:59 pm
Աշոտ Կ 15-ին
Ես շատ բարձր եմ գնահատում ձեր նվիրվածությունը եւ հավատը ԼՏՊ-ին։ Աստված նրան առողջություն եւ քաջություն տա` այս տարի վերջապես իշխանափոխություն անելու համար։ Բայց պատկերացնում եմ, թե ինչ խոր հիասթափություն եք ապրելու, որ ոչ այս տարի, ոչ 2013-ին ԼՏՊ-ն նախագահ չդառնա։ Դա ինքն էլ լավ գիտի, դրա համար այսօրվանից մեղավորներ է փնտրում` ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի։
March 29th, 2011 at 11:26 pm
Հարգելի Ալեքս
Դուք ուզում եք իշխանափոխությո՞ւն, թե՞ սպասում եք իմ հիասթափվելուն։
March 29th, 2011 at 11:29 pm
Սեւակին
Երբ քաղաքի 25 դպրոցների աշակերտներ հոտի պես քշվում են Ծոմապահի մոտ եւ նրան խնդրելու, որ հաց ուտի, «հանդուրժողականություն», «խիղճ», «մարդասիրություն» եւ այլ՝ դեպքի հետ կապ չունեցող, հասկացությունները պետք է գրել չակերտներում։
March 29th, 2011 at 11:32 pm
Hayg-ին (N7)
Համակարգային փոփոխությունների ձգտեք ինքներդ եւ աշխատեք չարգելակել իրական ընդվզումը:
March 29th, 2011 at 11:34 pm
Tigran,erek harevannerics mekv harcnum er, te um en anvanum caxceni.Havat6acac em, vor shatern chen haskanum ayd bari imastn.Erevi petk e, vor mi karch bacatrutyun gres naev,hatkapes i gitutyun mi cani patgamavorneri.
March 30th, 2011 at 1:32 am
uxxaki shat tarorinak e, inchu en bolor ishxanavornere hamatarac xndrum Rafiyin, tesnes urish mekin xndrel en yerbevice
March 30th, 2011 at 7:55 am
Եթե ուզեմ էլ արգելակոմ իրական ընդվզում /չնայած չեմ ուզում/,չեմ կարող, որովհետև չունեմ ազդեցության մեծ շրջանակ, ի տարբերություն ինձ ԼՏՊ կարող է և մեծ արհեստավարժությամբ անում է:
March 30th, 2011 at 8:25 am
Տիգրան ջան, քո թույլտվությամբ…
Քաղքենին մարդն է, որ միշտ խուճապի մեջ է:
March 30th, 2011 at 10:00 am
Կարելի է երկար-բարակ քննարկել մերօրյա քաղքենիների մասին, սակայն ուզում եմ հարցնել պարոն Պասկևիչյանից, արդյոք քաղքենիություն է, թե՞ հանճարեղ քայլ 2008թ. մարտի 1-ին սեփական առանձնատնից քիթը չհանելը, ինչա էե ասել էին, որ իրա անվտանգության համար պատասխանատու չեն. Տեր-Պետրոսյանը այս քայլով քաղքենի էր, թե՞….
March 30th, 2011 at 10:19 am
tigran Says:
March 29th, 2011 at 11:29 pm
Սեւակին
Երբ քաղաքի 25 դպրոցների աշակերտներ հոտի պես քշվում են Ծոմապահի մոտ եւ նրան խնդրելու, որ հաց ուտի, «հանդուրժողականություն», «խիղճ», «մարդասիրություն» եւ այլ՝ դեպքի հետ կապ չունեցող, հասկացությունները պետք է գրել չակերտներում։
Իսկ որ Ազատության հրապարակը, որը փակ էր երեք տարի Լևոն Զուրաբյանի կախարդական խոսքերով բացվում է ու ԼՏՊ-ն մտնում է հրապարակ, հանդուրժողականություն», «խիղճ», «մարդասիրություն» բառերը վոնց գրեք ու օգտագործենք…. եվ ի վերջո ինչի համար են պայքարում մարդիկ, քաոսի, թե կայունության, հարմարավետության, պաշտպանվածության. Ինչի համար է պայքարում նույն ԼՏՊ կամ Դուք, քաոսի, հավերժ շարժման, անպաշտպանության ու անպաշտպանվածության անհարմարավետության, եթե այո, ես՝ ՔԱՂՔԵՆԻՍ, չեմ ուզում ձեր շարժումը; Գիտեք պարոն Պասկևիչյան միշտ էլ կարելի է բառերը կտրել համատեքստից ու ներկայացնել հասարակությանը տպավորություն ստեղծելու համար. որնը նույնպես քաղքենիական դրսևորում է….
March 30th, 2011 at 10:21 am
հեյ, ով է կարծում, որ բացի հայաստանյան քաղաքական, քաղքենիական քաղաքականությունից, աշխարհում ավելի լավ թեմաներ կան, որ կարելի է քննարկել, այն էլ Պասկեւիչյանի «հետ»` առանց քաղքենիության:
Ինչքան հետաքրքիր,
Ինչքան հետաքրքիր,
Ինչքան հետաքրքիր
Թեմաներ կան…
Թե չկան?????????????????????????
March 30th, 2011 at 2:20 pm
Tigran 21-ին:
“Երբ քաղաքի 25 դպրոցների աշակերտներ հոտի պես քշվում են Ծոմապահի մոտ եւ նրան խնդրելու, որ հաց ուտի, «հանդուրժողականություն», «խիղճ», «մարդասիրություն» եւ այլ՝ դեպքի հետ կապ չունեցող, հասկացությունները պետք է գրել չակերտներում։” Ահա թե որտեղ է խնդիրը: Այ եթե այդ 25 դպրոցների աշակերտները քշվեին Լեվոն Պապիի մոտ, ապա դա հոտ չեր լինի եւ կգրեքի որ թոռնիկները եկել եւ պապիին իրենց սերն են հայտնում: Բայց Րաֆֆիի պարագայում չի կարելի դա ասել` դա հոտի է նմանվում…: Որքան “անբարոյական ու մարդասեր են” մեր երախաները… Նրանք պետք է պապիի նման լինեին իրատես… Իսկ ես կասեի` Դուք ուղղակի վատ գիտեք մեր երեխաներին, որովհետեւ այդպիսիներին չեք տեսել: Կհիշեցնեք, Տիգրան Պասկեւիչյան, ինչ նյութ եք գրել հոտով “Լեվոնին ազգովի խնդրելու” չիրականացած կոչի թեմայով? Գրել եք` որ չի կարելի հոտին կանչել ու այդպես Ձեռք առնել? Նա չարժանացավ այդ խնդրանքին ու Րաֆֆիի մոտ գնում են: Իսկապես որ առաջնորդվում եք Մանդակունու ոխի ու վրեժի բաժնի պատվիարններով: Խոսքերն ավելորդ են:
March 30th, 2011 at 2:37 pm
«Որպես դիակ ես դեռ կատարյալ չեմ»,- ասաց իմ ընկեր Վահագն Աթաբեկյանը, բայց ասաց ոչ թե ինձ, ոչ թե քեզ, ոչ թե ուրիշ մեկին, այլ հարալեզներին, որոնց փշաքաղ լեզուներն ընդամենը պատմությունն են փայլեցնում՝ քաղքենու անպետք դաշնամուրի փայլով։
March 30th, 2011 at 3:11 pm
Moni-ին
Դատողության հետ կապված խնդիրներ ունեք։ Ցավում եմ, ոչնչով չեմ կարող օգնել։
March 30th, 2011 at 3:14 pm
Սեւակին
Չես ուզում, հեչ էլ ուզես։ Քաղքենին միշտ էլ էդ բանը չի ուզում, բայց հետո զարթնում է եւ փայլուն կատարում միջադիրի իր դերը։
March 30th, 2011 at 3:23 pm
ԱՅ ՍԵՆՑ ՄԱԶԱԼՈՒ ԲԱՆԵՐ
Այսօր առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը երկրորդ անգամ է այցելել «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհանիսյանին և հորդորել դադարեցնել հացադուլը։
«Նախարարը նաև ներկայացրել է Րաֆֆի Հովհաննիսյանին, թե այսքան երկար շարունակվող հացադուլը նրա տարիքում ինչ հետևանքների կարող է հանգեցնել»,- այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հարություն Քուշկյանի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը։
March 30th, 2011 at 3:37 pm
Քո ընկերը շատ ճիշտ էր ասում, բայց տարօրինակ է, որ վերջերս էլ չի ասում ոչինչ
March 30th, 2011 at 4:29 pm
Սպասում եմ տրամաբանական պատասխանի…
March 30th, 2011 at 4:31 pm
Ի միջայլոց դուրս է գալիս Ժիրայրն էլ է ՔԱՂՔԵՆԻ???
March 30th, 2011 at 5:40 pm
Hayg-ին
Ի՞նչ հարց ես տվել, որ սպասում ես պատասխանի։ Իսկ Ժիրայրի մասին հետո կասեմ, քանի որ դեռ չեմ կարդացել։
March 30th, 2011 at 5:43 pm
Վարպետին
Քո նաեւ իմ ընկեր Վահագն Աթաբեկյանը, կարծեմ, քաղաքական դիակների մասին չի ասել, չէ՞։ Որտեւ դրանք, որպես կանոն, կատարյալ են լինում։
March 30th, 2011 at 5:45 pm
ԱՅ ՍԵՆՑ ՀԱՑԱԴՈՒԼ
Հայտարարելով «Ազատության ծոմի առաջին արարի ավարտի» մասին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ինքն այդ որոշումը կայացնում է ոչ միայն հացադուլը դադարեցնելու մասին իրեն ուղղված բազմաթիվ կոչերի պատճառով, այլև այն պատճառով, որ երեկ բժիշկներն իրեն ասել են, որ ինքը թևակոխում է առավել վտանգավոր և անկանխատեսելի շրջան։
March 30th, 2011 at 6:14 pm
իսկ ինչ ա եղել որ?Րաֆֆիի բոլոր պահանջները կատարեցին,Րաֆֆին էլ հացադուլից դուրս եկավ)))Հո չէր զոհվելու?
March 30th, 2011 at 7:32 pm
Արմենին
Հատկապես՝ վերջինը։
March 30th, 2011 at 8:03 pm
երանի մեր քաղբանտարկյալներն էլ կարողանային Րաֆֆու պես “դուրս գալ ծոմից” …
…էս էլ Րաֆֆու բարոյականության սահմանները… տերտեր էլ բերեց որ օրհնվի…
March 30th, 2011 at 9:19 pm
Mephistopheles-ին
Առանց տերտերի անհնար է։ Իսկ քաղբանտարկյալները եթե Րաֆֆիի նման դուրս եկող լինեին, հիմա վաղուց տանն էին։
March 30th, 2011 at 9:24 pm
Hayg-ին
Ժիրայրն, անշուշտ, քաղքենի չէ։ Մարդն, ով մասնակցել է պատերազմին, չի կարող քաղքենի լինել, որովհետեւ քաղքենին ատում է ամեն շարժվող բան, այդ թվում՝ պատերազմը։ Ուրիշ խնդիր է, որ շարժմանը քիչ տվող, բայց շատ պահանջող յուրաքննչյուր ոք՝ անկախ կենսագրությունից, ջուր է լցնում քաղենության ջրաղացին։
March 30th, 2011 at 10:39 pm
Armen-ին ու Mephistopheles-ին ու tigran-ին
Արդեն հասկացել ենք, որ Րաֆֆու մեռնելն էիք ուզում Լեվոն Տեր-Մանդականու հետմ իասին,որը տեղավորվում է հայտնի “բարոյական կոդեքսի” ռամկաների մեջ: Ու ես ուրախ եմ, որ նա ձեզ այդ հաճույքը չպատճառեց: Մի բան էլ թաղեց քրիստոնեաբար` տեր հայր հրավիրելով ու իր պայքարը օրհնելով: Սա եւս մի զդաչի էր քրիստոնեական ապրավդանիաներ ման եկող Լեվոն Տեր-Մանդակունին:
March 30th, 2011 at 10:49 pm
Սեւակին
Ինձ մեկ-մեկ հարցնում են՝ ինչո՞ւ եմ թույլ տալիս, որ քոմենթների դաշտն աղբանոցի վերածվի։ Բացատրում եմ, որ ազատականությունը չի բացառում էշության գոյությունը։
March 30th, 2011 at 10:56 pm
Տիգրան ջան,փաստորեն քաղքենուց ոչ մի լավ բան չսպասենք?)
March 30th, 2011 at 11:03 pm
Չէ Տիգրան ջան,լավ էս անում որ չէս ջնջում..էշությանը ուղղված քո պատասխաներն էլ շատ ուսանելի են..Բայց զգացվում ա որ մի փոքր զայրանում էս,նյարդերդ տեղի են տալիս))Հումորով վերաբերվի,ինչպես Նիցշեն կասեր մարդիկ էշեր են ու իշուհիներ..
March 30th, 2011 at 11:17 pm
Էակին եւ Տիգրանին
Իմ եւ ձեր ընկերը, լուսահոգին, սիրում էր նաեւ կրկնել. յուրաքանչյուր մարդ իրավունք ունի հիմարություններ ասելու, պարզապես այդ իրավունքը պետք չէ չարաշահել։
March 30th, 2011 at 11:20 pm
Սևակ ջան, ամենայն լրջությամբ ես Րաֆֆիի մահը չեմ ուզում… մարդու քաղաքական դիրքորոշումն ինձ համար բավարար հիմք չի նրա մահն ուզելու… ուղղակի Լևոնն իրեն հեռու պահելով ըստ էության հնարավորություն ստեղծվեց Րաֆֆիի համար մտնել քաղաքական դաշտ որպես ընդդիմադիր, որը ոչ մի ազդեցություն չի կրում որևէ քաղաքական ուժի կամ իշխանության կողմից… արդյունքում նա կնքեց իր ՔԱՂԱՔԱԿԱՆ մահկանացուն… նա կատարեց մի քայլ որից արժանապատիվ դուրս գալ հնարավոր էր միայն տեսականորեն…
Մանդակունին բավական խելացի մարդ է եղել և եթե կարծում ես որ Լևոնին Տեր-Մանդակունի ասելով վիրավորում ես ապա սխալվում ես… ես շոյված կլինեմ եթե ինձ Մանդակունի ասես… Mephistopheles Մանդակունի… վատ չի չէ՞
March 30th, 2011 at 11:32 pm
քաղքենիության հերթական դրսեվորումը tert ում Մարինեի բլոգի ավելացումն ա
March 30th, 2011 at 11:38 pm
Սեվակ 46-ին
Պետք չէ ցանկալին որպես իրականություն ընդունել, մանավանդ եթե դա այդպես չէ…Իսկ Րաֆֆու արածի մեծ մասը շոու է: Եթե էդքան հավատացյալ մարդ էր թող բոլորից թաքուն գնար եկեղեցի, այլ ոչ թե քահանա կանչեր ի լուր աշխարհի:
March 31st, 2011 at 12:03 am
Սեվակ,ըստ քեզ, Րաֆֆին հասա՞վ իր ուզածին, որ տերտերի աղոթքների ներքո դուրս եկավ «հացադուլից»: Նրա պահանջները կատարվեցի՞ն (եթե մի հոդաբաշխ պահանջ ներկայացրել է, խնդրում եմ ասեք ինձ): Սպասենք հաջորդ արարին՝ ջրադուլին, հետո 3-րդ արարին՝ օդադուլին, մինչեվ 2012-ի ընտրություններ, հաստատ մի 3 տեղ կտան ԱԺ-ում:
March 31st, 2011 at 12:05 am
Ըստ իս, Ժիրայրը ազնիվ, հայրենասեր տղա է: Ուղղակի նա շատ է շտապում եւ ուզում է ժամ առաջ տեսնել իշխանափոխություն: Ափսոս միայն, որ, ընկել է Թեւանյանի խելքին:
March 31st, 2011 at 1:57 am
Sevak,inchu petk e voreve mekn Raffu merneln uzenar.Du inkd haskanum es ko asacn.Na voch viki vat ban chi9 arel, @ndamen@ xaxic durs mnacac mard er,voroshec xaxi mej mtnelu mi elk gtnel, elkn el hacadul anelu mej gtav.Te inch tvec iren ayd elcn,miayn inkn giti,isk indx hamar da miayn cucamolutyun er.es nran xxchaci.
March 31st, 2011 at 2:09 am
Isk hacaduln dadarecnelu ayd dzevn chgitem te inch chap animastutyun kam dzevakanutyun kochem. Mi xoscov amen inch chat thach er u anhamozich.
March 31st, 2011 at 3:36 am
Yes aprum em Losum, yev aystexic aynqan lav e yerevum Rafiyi anhajox bemadrutyune, uzum em dimel Sevakin, du pashtpanum es Rafiyin, vorov ches sirum Levonin, qo mej atelutyunn e xosum, staphvir amot e, Rafin verjnakanapes apacucec, vor ognum e ishxanutyane
March 31st, 2011 at 8:40 am
Րաֆֆու հետ կապված մի քիչ հիասթափված եմ, բայց դե մենք շատ ենք սիրում զոհված հերոսներին, երևի դրանիցա:
Քաղքենիությունը կապ չունի հիասթափության կամ այլ դիրքորոշում ունենալու հետ,ես ի սկզբանե դեմ եմ եզել ԼՏՊ-ի կողմից առաջնորդվող ցանկացած շարժման,քանի որ գիտեմ, որ ոչ թե ինքն է գործիք, այլ իրեն հավատացողները: Հնարավոր չէ կեղտոտ ձեռքերով լվացք անել:
March 31st, 2011 at 8:52 am
Արմենին (N48)
Սպասեք,ինչպես ոմանք անպահանջ հացադուլից սպասեցին ու ստացան առողջապահական նպատակներով դադարեցում։
March 31st, 2011 at 9:16 am
Տիգրան, ինչու եք Լևոնի հասցեին ուղղված քննադատություններին պատասխանում անձնական վիրավորանքներ տեղալով. պարզվում է ես դատողության խնդիր ունեմ, Սևակը, ըստ Ձեզ, էշ ա, ու նրանք ովքեր չեն երկրպագում Լևոնին, քաղքենի են. իսկ Դուք ո՞վ կամ ի՞նչ եք ու ի՞նչ խնդիրներ ունեք, պարզել եք գոնե Ձեզ համար՞։
March 31st, 2011 at 10:01 am
Հարգելի Տիգրան,(20) ես ի սրտե ցանկանում եմ իշխանափոխություն, մազաչափ չեմ տխրի, եթե դա անի Լեւոնը։ Բայց չեմ հավատում։ Ուզում եք ինձ անվանեք աթեիստ, ուզում եք անվանեք քաղքենի, միեւնույն է, չեմ հավատում։ Արդեն չեն հավատում նաեւ նրանք, ովքեր երեք տարի ՙՙԼեւոն – նախագահՙՙ են վանկարկում։ Եթե հավատային, գոնե մեկն ինձ հետ գրազ կգար, որ այս տարի անպայման իշխանափոխություն է լինելու, ինչպես վստահեցրել են նրանց։ Զուտ մարդասիրական մղումներով չեմ էլ ցանկանա, որ որեւէ մեկը հիասթափություն ապրի, բայց ստիպված եք լինելու։
March 31st, 2011 at 10:03 am
Հարգելի Տիգրան (47-ի առիթով), ճիշտ նկատառում է, սակայն առաջինը հենց դուք ինքներդ եք դաշտը վերածում աղբանոցի` հենց ձեր քոմենթի երկրորդ մասով։
March 31st, 2011 at 10:10 am
Աշոտ 54-ին։ Շատ սրամիտ անձնավորություն եք երեւում` ջրադուլ, օդադուլ… Բայց այ հոդաբաշխ պահանջ ակնարկն արդեն խիստ զարմացնում է։ 15 օր շարունակ, թե ասուլիսով, թե զրույցներով, թե բանավոր, թե գրավոր պահանջները ներկայացվել են, բարի եղեք ծանոթացեք, հետո մեկնաբանեք։
March 31st, 2011 at 10:56 am
էհ, փաստորեն, չկա մի լուսավոր թեմա, որ լուսավոր մարդու հետ քննարկվի, միայն քաղաքականություն, այն էլ` քաղաքական… Տխուրս եկավ:
Ուստա, բայց չհասկացա, թե ինչու լուսահոգի, կարծեմ` նա դեռ` լուսավոր հոգի է:
March 31st, 2011 at 2:51 pm
tigran 47-in:
“Ինձ մեկ-մեկ հարցնում են՝ ինչո՞ւ եմ թույլ տալիս, որ քոմենթների դաշտն աղբանոցի վերածվի։ Բացատրում եմ, որ ազատականությունը չի բացառում էշության գոյությունը։”
Ճիշտն ասած Թերթ-ի խմբագրությունն էլ է աչքիս այդ կերպ մոտենում` թողնելով որ բլոգի տակ ազատության, “բարոյական կոդեքսի” ռամկաներում տեղադրվի ցանկյացած էշության գոյություն:
Osan-ին ու մյուսաներին. եթե Րաֆֆին այլեւս չկա, էլ ինչ եք ընկած նրա ոսկորները լվանում? Հանգիստ ձեր ամերիկայում կամ Հայաստանում ապրեք, ով հավատում է Րաֆֆիի ու նրա օրհնված պայքարին, այդ ճանապարհով կգնա: Դուք ինչի եք խառնվել` էլ բեմադրություն, էլ անպահանջ պայաքար: Գնացեք եւ պահանջով շախմատ խաղացեք ԼՏՊ-ի, Սերժի ու Ռոբի հետ: Մեզանից ինչ եք ուզում? Մենք ձեզ հետ երբեք չենք գալու: Համակերպվեք:
March 31st, 2011 at 3:11 pm
Կենտրոն 67-ին, կենտրոն 67-ին, կենտրոն ջան, ապրիլի 1-ի առթիվ սենց տխուր է մնալու???
March 31st, 2011 at 3:54 pm
Էակին (65)
Ձեր ասելուց հետո տեսանելի եղավ, որ ես հենց դա էլ նկատի ունեի, հարազատս։
March 31st, 2011 at 4:29 pm
Սեւակ-66-ին
Էդ նույնն ա, որ կինը համակերպվի նրան, որ ամուսինը սիրուհի ունի։ Ախր խանդը կկրծի հոգին, չէ՞։ Էս մարդիկ տապակվում են թավայի մեջ, երբ տեսնում են, թե ինչ քանակի եւ ինչ որակի մարդիկ են համախմբվում Րաֆֆիի շուրջը։ Մի տարի առաջ Րաֆֆին այդ քայլը չէր անի, որովհետեւ անմիջապես կպիտակավորվեր` Սերժի պրոյեկտ։ Բայց հիմա ուրիշ է, Րաֆֆին չվախեցավ։ Չեն վախենում նաեւ ազնիվ մտավորականները։ Հայաստանում նոր ընդդիմություն է ձեւավորվել։ Օրհնված ընդդիմություն։
March 31st, 2011 at 6:14 pm
Հարգելի Էակ
Որպեսզի ապրիլի մեկն ըտենց տխուր չմնա, կարծում եմ, պետք է հայտարարել ծոմ ախմախության եւ պահանջել Յոնջալըղի թաղապետի հրաժարականը, բայց այնպես, որ հանկարծ ոչ ոք չիմանա։
March 31st, 2011 at 6:16 pm
Ալեքսին
Լուսահոգի Հրանտ Մաթեւոսյանը կասեր՝ ինչո՞ւ ես մտնում ուրիշի մատի եւ մատանու արանքը։
March 31st, 2011 at 6:18 pm
Սեւակ-66-ին
Իսկ դուք ինչ-որ տեղ եք գնո՞ւմ։
March 31st, 2011 at 6:23 pm
Հարգելի Moni
Ուշադիր կարդացեք քոմենթս, ես Սեւակին էշ չեմ անվանել, ուղղակի գրել եմ, որ ազատականությունը չի բացառում էշության գոյությունը։ Փաստորեն, դուք եք վիրավորում Սեւակին։
March 31st, 2011 at 8:24 pm
71-ի առթիվ
Դա է՞լ է քաղքենիություն։
Սա հենց այնպես եմ հարցնում, որ մի քիչ էլ բուն թեմայից խոսենք։ Թե չէ թեման Ճապոնիայի երկրաշարժը լինի, էլի Րաֆֆիից ենք խոսելու։
Հարգելի Տիգրան, եթե չեմ սխալվում, նախորդ հոդվածներից մեկի քննարկման ժամանակ ձեզ խորհուրդ տվեցին փորձել հաջորդ հոդվածում չշոշափել Րաֆֆու թեման։ Ոնց տեսնում եմ` չի ստացվում։ Լենինիանայի նմանությամբ ինչպե՞ս կարելի է անվանել ձեր հոդվածաշարերը` Րաֆֆիանա՞։ Նույնիսկ Վանգայի պես աչքիս երեւում է ձեր հաջորդ հոդվածի առանցքը` շոուի ավարտը, տերտեր, աղուհաց, Ռուբեն Հախվերդան, հոտի պես քշված աշակերտներ, հեքիմի եզրակացություն, Շուշի, Օրրան… Նախապես ասեմ, որ 88-ից սկսած բազմաթիվ շոուների տարեգիրն եմ եղել, ես էլ ձեզ դրանց մասին կպատմեմ։ Ափսոս,որ լուսանկարներով չեմ կարող համեմել։
March 31st, 2011 at 10:11 pm
tigran 73-ին;
Եթե ուղղակի անվանեիք էլ, չէի վիրավորվի, քանի որ ձեր վիրավորելու մակարդակն արդեն տեսնում ենք հացադուլ արած Րաֆֆի պահով; ձեր ասած վիրավորանքն այդ ու Յոնջլախում ընտրության ֆոնի վրա ուղղակի քաղաքակրթվածության ճիչը կլիներ; Տեսնես Յոնջլախը ձեր նման մտավորականների կարիք չունի?
March 31st, 2011 at 10:15 pm
Tigran,inch norutyun Nikolic.Hartakum nra texn bac e.Mardik nra xoskn en uzum lsel.Na ayn kch eric mekn e, um xoskiin mardik havatum u spasum en.
March 31st, 2011 at 10:45 pm
Սեւակին
Ես Ր.Հ.-ին երբեւէ չեմ վիրավորել, եթե որեւէ վիրավորական խոսք գտնեք, ցույց տվեք։ Ասեմ նաեւ, որ ես մտավորական չեմ, սովորական, պարզ քաղաքացի եմ եւ իրավունք ունեմ ցանկացածից հաշիվ պահանջելու, թե ինչո՞ւ է հարայ-հրոց բարձրացնում։
March 31st, 2011 at 10:49 pm
Ալեքսին (N 74)
Դե, կներեք էլի, որ ձեր խորհուրդները չեմ ընդունում։ Իսկ դուք, ի՞նչ է, КГБ-ում եք աշխատում։
March 31st, 2011 at 10:50 pm
gyulizar-ին
Նիկոլի տեղն, իրոք, զգացվում է։ Նիկոլը շուտով մեզ հետ է լինելու։
March 31st, 2011 at 10:57 pm
Ո՞վ է նա, ո՞վ է նա, ո՞վ է նա…
«Այսպիսով, Հայաստանի քաղաքական համակարգի գալիք բիֆուրկացիայից թռիչքաձև զարգացման ապահովման կարևորագույն նախապայմանը հասարակության քաղաքական ստեղծագործականության, հատկապես անմիջական ժողովրդավարության կիրառման անհրաժեշտություն է»,- եզրափակեց նա։
March 31st, 2011 at 11:18 pm
Իմիջայլոց եթե Րաֆֆին իր “ծոմի” պահանջներից մեկը գոնե նվիրեր քաղբանտարկյալների ազատ արձակելուն ապա ես կհամարեի որ նա լուրջ հայտ է ներկայացնում ընդիմադիր դաշտին, բայց ավաղ իր “ծոմի” 15 օրերի ընթացքում հրավիրած ամենօրյա ասուլիսներին նա խոսեց ամեն ինչի մասին բացի ամենաակնհայտ քաղաքացու իրավունքների ոտնահարման զոհ դարձած քաղաքացիների մասին, այդպես էլ չկարողանալով հստակեցնել իր դիրքորոշումը… փոխարենը “համեստաբար” հրճվում էր իր խայտաբղետ հյուրերի հետ միասին և հրապարակում իր այցելուների ցուցակները…
March 31st, 2011 at 11:20 pm
ԲՈԼՈՐԻՆ, ՀԵՏԱՔՐՔԻՐ Է
15 oրվա PR պրոյեկտ` զրոյական արդյունքով
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը` որպես քաղաքական պրոյեկտ, զրոյական արժեք ունեցավ:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում Արմեն Բադալյանը նշեց, թե այդ ակցիան միայն տեղեկատվական առումով կարողացավ արդյունք գրանցել:
«Լրատվական դաշտը, թողած մյուս բոլոր, ընդ որում կարևոր թեմաները` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, մարտի 17-ի հանրահավաքն ու Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, քննարկում էր Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը: Տեղեկատվական առումով Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացավ երկու շաբաթ շարունակ գտնվել ուշադրության կենտրոնում: Ավելին` նա իր պատգամավորական գործունեության չորս տարիների ընթացքում այդքան չէր արժանացել լրագրողների ուշադրությանը, որքան այս 15 օրերին»,- նշեց Բադալյանը:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի քայլի քաղաքական կողմին, քաղտեխնոլոգը նշեց. «Որպես քաղաքական պրոյեկտ` դա զրոյական արժեք ունեցավ: Քաղաքական պրոյեկտը ենթադրում էր քաղաքական պահանջներ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի 15 պահանջներից միայն 2-ն էր քաղաքական` չեղյալ հայտարարել կոալիցիոն հայտարարությունը և ճանաչել ԼՂՀ անկախությունը: Իսկ մնացած 13 պահանջները քաղաքական չէին»:
Բադալյանը նաև մեկ այլ կարևոր փաստ մատնանշեց. «Հացադուլը միգուցե այլ արձագանք ստանար արևմուտքում, բայց արևելքում նման պրոյեկտը քաղաքական դիվիդենտներ չի բերում: Դա 15 oրվա PR պրոյեկտ էր»:
Բադալյանի խոսքերով, իշխանություններն ու տարբեր պատգամավորներ սկսեցին Հովհաննիսյանի PR ակցիան օգտագործել սեփական PR-ի համար: «Ընդ որում` Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ գալիս էին մարդկային աջակցություն ցույց տալու, այլ ոչ թե քաղաքական: Իսկ դա դեռ չի նշանակում, որ նրան այցելողները «Ժառանգության» ընտրողներն են»,- նշեց նա:
Արմեն Բադալյանը պատգամավորներին խորհուրդ տվեց այցելել անազատության մեջ գտնվող իրենց գործընկերոջը` Սասուն Միքայելյանին, որն առողջական լուրջ խնդիրներ ունի: Արմեն Բադալյանի խոսքերով, Րաֆֆի Հովհաննիսյանին այցելած պատգամավորները Սասուն Միքայելյանին չեն այցելում, քանի որ բանտում չկան լրագրողական տեսախցիկներ ու ձայնագրիչներ:
March 31st, 2011 at 11:24 pm
Հարգելի Mephistopheles
Քաղբանտարկյալներն ազատության համար չեն նստած։ Նրանք Լեւոնինն են, Կոնգրեսինն են, «Ժառանգությանը» չեն։ Ո՞նց կարող էր Ր.Հ.-ն ջուր լցնել իշխանությունների հետ կոմպրոմիսի գնացած այդ ուժի ջրաղացին։
April 1st, 2011 at 1:39 am
Հարգելի Տիգրան,
գոնե քաղաքական միավոր հավաքելու համար մի թեթև ակնարկեր… սա պարզապես մեկ անգամ ևս ցույց է տալիս նրա անսկզբմունքայնությունն ու անխոհեմությունը… ավելին, նրա ծոմին նվիրված բոլոր քննարկումներն ամենևին էլ նրա ծոմի պատճառների մասին չէին (որոնք անգամ ինքը չգիտի թե որոնք են) նրա երկարաշունչ ճառերից և ոչ մի միտք չի քննարկվել հանրության կողմից, եթե չասենք որ որևէ մեկն այսօր չի հիշում թե ինչի մասին էին դրանք… այլ քննարկման նյութ է եղել բացառապես Լևոնի չմոտենալն ու մեջբերումը Մանդակունուց, որն էլ անգամ չեն հասկացել և այսօր Մանդակունին ընկալվում է որպես բացասական կերպար, մինչդեռ ճիշտ հակառակը…
… հետաքրքիր է թե երկրորդ արարն ինչի մասին է լինելու, թե՞ հույսը դրել է որ Լևոնը նորից մի բան պիտի ասի ու ինքը դրա վրա սկսի աղմկել… դատարկ դհոլի դասական օրինակ
April 1st, 2011 at 7:53 am
Տիգրան ջան,լևոնատյացությունը քաղքենի տեսակով ա պայմանավորված թե ուրիշ այլ հոգեբանական պատճառներ ունի?եթե լևոնատյացության վերաբերյալ բան ունես գրած, հղում արա կարդամ..
April 1st, 2011 at 8:51 am
Այդ երբվանից եք Դուք, համամիտ “Առաջին լրատվականի” հեռարձակումների հետ, չլինի վեջերս ԼՏՊ-ի հետ առանձնազրույց եք ունեցել:
April 1st, 2011 at 12:59 pm
Հարգելի Արմեն
Շատ հետաքրքիր հարց է։ Կարծում եմ, մյուս հոդվածով արժե դրան անդրադառնալ։
April 1st, 2011 at 1:48 pm
Mephistopheles 81, 84-ին եւ tigran 8-ին: Դուք անգամ մինչեւ հիմա տեղյակ չեք, որ Րաֆֆու 21 պահանջներից մեկը քաղբանտարկյալների ազատ արձակումն է: Տիգրան, լավ է, որ բարձրացնում եք հարցեր ու ուրիշներից հաշիվ պահանջում` “որպես քաղաքացի”, բայց առնվազն իրազեկ եղեք գոնե մի քիչ: Եւ այս մակարդակով հրապարակախոսությամբ եք զբաղվում ու դեզինֆորմացիա տարածում? Առնվազն քաղաքական ինֆորմացիայից գոնե մի քիչ տեղյակ եղեք ու նոր կարծիք գրեք: Այ, վերեւում լավ է ասվել,մանդակունիական 1ին լրատվականին ասեք,թող նորմալ լուսաբանի, որ դուք էլ անհարմար վիճակի մեջ չհայտնվեք: Թե չէ անհայտ ծագումով մեկի, որ իրեն տեխնոլոգ է անվանում, լավաշներ է հատկացնում Րաֆֆի դեմ: Դա իր իրավունքն է: Բայց հրապարակախոսի պարտականությունն է առնվազմ տիրապետել ինֆորմացիային, ոչ թե ստեր տարածել:
April 1st, 2011 at 2:31 pm
Սեւակին
Էդ որտե՞ղ եք կարդացել պահանջները, տեղն ասեք, մենք էլ կարդանք։ Սովորաբար ՔԱՂԱՔԱԿԱՆ հացադուլ անողը, եթե բանտում չէ, կողքը դնում է իր պահանջները ներկայացնող պահանջներ, ինչը, ցավոք, չտեսանք։
April 1st, 2011 at 2:31 pm
մի բանում վստահ եմ,ատում են Լևոնին,քանի որ վախենում են)
April 1st, 2011 at 3:14 pm
tigran 89-ին եւ Mephistopheles-ին:
Քաղաբանտարկյալների ազատ արձակման պահանջի մասով ընթերեցք այս լինքի տակ առկա 21 պահանջները,որոնք այդպես էլ “չգիտեք” դուք, լեվոնականներից ոմանք եւ իշխանությունները:
http://www.lragir.am/armsrc/politics45202.html3
Ըստ որում հատուկ Ձեր համար տեղադրվում է 2.8 կետը:
“2.8 Քաղբանտարկյալների եւ քաղաքական շարժառիթներով ձերբակալված անձանց ազատ արձակումը, քաղաքական հետապնդումներն «օրինականացրած» դատավորների պատասխանատվության հարուցումը.”
Ինձ թվում է, եթե Րաֆֆին կողքը պլակատի վրա դրանք մի անգամ էլ գրեր, միեւնույն է “չէիք” տեսնելու, որովհետեւ միայն բեղերին էիք նայում` դրանք կան թե չկան? Չեմ ուզում վիրավորած լինեմ, բայց ԼՏՊ-ի մեկ աչքի ֆիզիոլոգիական արատը կարծես թե շատերի մոտ էլ է առկա: Ովքեր, այդ թվում ես, այցելեիցիքն ու զորակցեցինք Րաֆֆիին ու իր պահանջներին, Րաֆֆու կողքը նստած պայշառ երիտասարդները տրամադրում էին այդ պահանջները ու մարդիկ կարդալուց հետո զորակցում էին: Այ եթե Լեվոնի հետ դուք էլ մոտենայիք, գոնե այդտեղ դուք էլ կիմանայիք, թե ինչ պահանջներ է նա ներկայացնում:
April 1st, 2011 at 6:15 pm
Ինչի՞ են վախենում Արմեն ։)
April 1st, 2011 at 9:47 pm
Սեւակին
Ձեր նշած կետերով «Ժառանգություն»-ը հրավիրել է արտահերթ համագումար կամ արտահերթ ինչ-որ բան, որի ընթացքում Ր.Հ.-ն հայտարարել է ծոմ պահելու իր մտադրության մասին՝ ծոմի 15 օրվա ընթացքում առաջ չքաշելով նշաված կետերից որեւէ մեկը։ Իսկ «Ժառանգության» ներկայացուցիչները «Կենտրոնի» «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում խոստովանեցին, թե տեղյակ էլ չեն եղել Ր.Հ.-ի ծոմից, հետեւաբար նաեւ՝ դրա պահանջներից։
April 1st, 2011 at 9:56 pm
Sevak, du arden hognecnum es,Raffiic aveli Raffi es uzum ereval.Raffin ir nerkayacumn avartec,varaguyrn el ijecrec, gnac @ntrelu,ei ko uzacn u asacn virn e.Verj tur,Raffin aydcan charje.Shutov khamozves.
April 1st, 2011 at 10:03 pm
Հարգելիներս.
Մի պարզ ճշմարտություն կա բոլոր այն մարդիկ , ովքեր փախչում են իրականությունից, նրանք հեշտությամբ դառնում եմ կեղծ հայրենասերներ, կեղծ բարեպաշտներ, կեղծ հավատավորներ դրա համար էլ չեն սիրում Ճշմարտությունը, իսկ Լեւոնը ճչմարտության մարմնաորումնն է, նա երբեք չի փորձել խաբել հասարակությանը, նա երբեք իրատեսություն չի շրջանցել և երեւակայականը ցանկալի չի ներկայացրել, դրա համար էլ նրան, ոչ թե չեն սիրում այլ ատում են, որեւհետեւ հատկապես պատրանքներով ապրող շատ հայերի համար Ճշմարտությունը, ոչ միայլ դառն է, այլեւ ատելի: Կարծում եմ Հայաստանում մոտենում է Ճշմարտության վերջնական հաղթանակի ժամը:
April 1st, 2011 at 10:14 pm
Չեմ կարող ասել Արև բայց զգացել եմ որ էդպես ա..լևոնատյացությունը հոգեկան հիվանդություն ա,հոգեկան հիվանդներին փորձել հասկանալը անիմաստ զբաղմունք..Մի ժամանակ իրանց վրա կայֆեր էի բռնում ,հետո թարգեցի,հիշելով ,որ հիվանդների վրա չեն ծիծաղում..
April 1st, 2011 at 10:26 pm
Ես չհասկացա, Մովսես Խորենյան, դուք գովում, թե հեգնում եք Լեվոնին? Ձեր գրածը ավելի շատ հեգնանք է Լեվոնի հասցեին: Լեվոնն այդ երբ է եղել “ճշմարտության մարմնավորումը”? Լացս եկավ:
tigran 93-in: Դուք եւ ուրիշները կարծեք թե ուզում էիք իմանալ, թե որն է Րաֆֆու պահանջը, ես “օգնել” էի Ձեզ: ինչ կապ ունի արտահերթ համագումարն ու ծոմը? Ես ճիշտն ասած, հեռուստացույց չեմ նայում եւ չգիտեմ, թե Ժառանգությունից ով ինչից է անտեղյակ: Ես, ի դեպ, Ժառանգության անդամ էլ չեմ, բայց Րաֆֆիի ու նրանց համակիրն եմ: Դա ինքներդ էլ եք զգացել: Հետեւաբր, Գյուլիզար ջան, ներկայացումը դեռ նոր է սկսվում: Հարմարավետ տեղավորվեք աթոռին ու վայելեք: Լեվոնը այլեւս կապուտ….
April 1st, 2011 at 10:30 pm
Հարգելի Արմեն
Հոգեկան հիվանդությունը չափազանց լուրջ բան է եւ արժե հասկանալ դրանով տառապողներին։ Նրանք, համենայնդեպս, ոչ մի վնաս չեն հասցնում ժողովրդին։
April 1st, 2011 at 10:33 pm
Սեւակին
Ի՜նչ լավ է, ասացիք՝ անդամ չեք։ Իսկ ինձ թվում էր, թե անդամ եք։
April 1st, 2011 at 10:35 pm
Շնորհավորանք Սեւակին
«Ես ճիշտն ասած, հեռուստացույց չեմ նայում եւ չգիտեմ, թե Ժառանգությունից ով ինչից է անտեղյակ»:
Վերջապես մի տրամաբանված միտք արտահայտեցիք։
April 2nd, 2011 at 12:49 am
tigran 99-ին ու 100-ին: Լավ է, որ գոնե այս անգամ բավարարվեցիք: Բայց միեւնույնն է, մտահոգված եմ, որ ինչ ասում են` չեք հասկանում, չհաշված ինչ-որ բացառությունների, ոնց այս վերջին դեպքում: Իսկ դա լուրջ վիճակ է: (
April 2nd, 2011 at 1:44 am
Alex(64-ին 1.Ժողովրդին իշխանություն, 2.ոչ կուսակցապետությանը, 3.ժողովուրդն է երկրի տերը, 4. ձայն բազմաց, ձայն Աստծո, 5. ազատ հրապարակ, ազատ քաղաքացի, ազատ երկիր, 6. ազատ քաղաքացի, անվտանգ պետություն, 7. հայ երիտասարդին արժանապատիվ ապագա, 8. ժողովրդին աշխատանք, 9. SOS Հայաստանը հայաթափվում է, 10. ոչ անարդարությանը, աղքատությանը եւ արտագաղթին, 11. վերջ իշխող կոռուպցիային, 12. ուժը բարոյականության մեջ է նաեւ, 13. ոչ արձանագրություններին, այո հայրենիքին, 14. Արցախին ճանաչում, 15. այն հրաշք երկիրը, որ մերն է եւ մերն է լինելու` Հայաստան:
Սրանք ՐՀ-ի հոդաբաշխ պահանջներն են:Օրինակ, ըստ Ձեզ, իշխանությունները ինչպե՞ս պետք է բավարարեն 2, 3, 4, 5, 6, 7, 2, 13, 15 կետերի պահանջները: Երեւում է Դուք եւ ՐՀ-ն ինձանից ավելի սրամիտ եք:
April 2nd, 2011 at 3:15 am
Սիրելի Սևակ… ինչպես Տիգրանը արդեն նշել էր 21 պահանջները Րաֆֆիի ծոմի պահանջների մաս չեն կազմել և եթե այդքան պայծառ երիտասարդ ես ու աչքերդ էլ լավ են տեսնում ապա պիտի նկատեիր որ Րաֆֆիի հետևում անճոռնի տառերով գրվել են հետևյալ 15 կետերը…
1.Ժողովրդին իշխանություն,
2.ոչ կուսակցապետությանը,
3.ժողովուրդն է երկրի տերը,
4. ձայն բազմաց, ձայն Աստծո,
5. ազատ հրապարակ, ազատ քաղաքացի, ազատ երկիր,
6. ազատ քաղաքացի, անվտանգ պետություն, ,
7. հայ երիտասարդին արժանապատիվ ապագա,
8. ժողովրդին աշխատանք,
9. SOS Հայաստանը հայաթափվում է,
10. ոչ անարդարությանը, աղքատությանը և արտագաղթին
11. վերջ իշխող կոռուպցիային
12. ուժը բարոյականության մեջ է նաև
13. ոչ արձանագրություններին, այո հայրենիքին
14. Արցախին ճանաչում,
15. այն հրաշք երկիրը, որ մերն է և մերն է լինելու` Հայաստան:
ու եթե մի քիչ էլ խորանանք. ապա Րաֆֆին նույնիսկ հյերենին չի տիրապետում… սրանք կոչեր են այլ ոչ թե պահանջներ, իսկ 15-րդն ընդհանրապես անհասկանալի է… հիմա ո՞վ է կույրը…
քո գրառումներից էլ տպավորություն է ստեղծվում որ դուք պայքարում եք Լևոնի դեմ այլ ոչ թե ռեժիմի, ուղղակի ծանոթացման կարգով նշեմ… (1) Լևոնը Հայաստանի նախագահը չի այսօր ու պետք չի նրա դեմ պայքարել, (2) Հովնան Մանդակունին լավ մարդ է (դու անընդհատ նրա անունը վատ իմաստով ես օգտագործում… էս էլ արդեն 3-րդ անգամն եմ ասում) և վերջապես (3) երկիրը կլոր է և պտտվում է արեգակի շուրջը… սա էլ հենց այնպես եմ նշում, կարող է տեղյակ չլինես, ինչպես տեղյակ չես եղել Րաֆֆիի 15 ծոմապահանջներից
April 2nd, 2011 at 8:49 am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հատված Ստեփան Սաֆարյանի ելույթից
«Տեղի տալով իրեն զորակցած հազարավոր մարդկանց, մտավորականների հորդորներին, գիտակցելով իր որդիական, ծնողական ու քաղաքացիական պարտականություններն ընտանիքի, հայրենիքի ու հասարակության առջեւ` Հովհաննիսյանը դադարեցրեց հացադուլը` այն անվանելով պայքարի առաջին փուլ կամ արար եւ խոստանալով ապաքինվելուց հետո անմիջապես վերադառնալ պայքարի առաջին գիծ` բոլորիս հետ համահավասար ու քաղաքացիական պայքարի նույն շղթայի վրա»:
April 2nd, 2011 at 8:03 pm
Asհot 102-in, Mephistopheles 103-in: Դե լավ է, որ “ավազակապետության կազմաքանդման” կոչը հասկասել եք, իսկ այ օրինակ “այն հրաշք երկիրը, որ մերն է և մերն է լինելու` Հայաստան”-ը չեք հասկացել…. Ասենք, “ազատություն քաղբանտարկյալներինն” էլ պահանջ չէ, գործարքի առաջարկ է…ՃՃՃՃ 12-րդ պահանջը` “ուժը բարոյականության մեջ է նաև”-ը հասկանալի չի լինելու բոլոր նրանց համար, ովքեր դրանից չունեն` սկսած Լեվոն Տեր-Մանդակունուց: Անցա առաջ: 2-րդ: Ւմ հասկանալով “ոչ կուսակցապետությանը”-ը նշանակում ա ոչ ՀՀԿ-պուոճոր ՀՀԿ-ներ մոնոլիտին ու ոչ միակ ու մինուճար ՀԱԿ-ակականությանը:3-րդ` “ժողովուրդն է երկրի տերը” նշանակում է, որ երկիրը չպետք է թալանեն ոչ Լեվոն Տեր-Պետրոսյանները, ոչ Ռոբերտ Քոչարյանները, ոչ Սերժ Սարգսյաններն իրենց մանկուրտներով ու կլաններով: 4-րդ` “ձայն բազմաց, ձայն Աստծո”-ն հասկանալու համար տես Լեվոնի բաչոյական կոդեքսը ու վերընթերցեք Հովհաննես Մանդակունուն : 5-րդ` “ազատ հրապարակ, ազատ քաղաքացի, ազատ երկիր” նշանակում է, որ հրապարակը ոչ Սերժի մանկապարտեզի համար է, ոչ էլ Լեվոնի մյուզիքլի` գագիկ Ջահանգիրյանի ու Լյուդմիլա Սարգսյանի դերակատարմամբ: 6-րդը “ազատ քաղաքացի, անվտանգ պետություն” նշանակում է ոչ երիտլեվոնականությանը, ոչ երիտսերժականությանը եւ ոչ երիտռոբերտականությանը: Նիկոլ Փաշինյանի ասածով` ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը, ոչ մանդակունիացմանը: Էտ ոնց է ժամանակին Նիկոլին չէիք ասում, որ չեք հասկանում իրա կարգախոսը? սա` ի միջի այլոց: 13-րդ`”ոչ արձանագրություններին, այո հայրենիքին “-սա էլ նշանակում է աղբարկղ շպրտել Սերժիկի արձանագրությունները, նրան ու իր նախնիների հայրենքից, նրանց կոտորածի համար պատասխանատվություն պահանջելուց հրաժարված մանդակունիներին: Ինձ թվում է, այսքան բացատրությունը հերիք էր: Մանկապարտեզի էրեխուն էլ ցույց տանք, հաստատ կբացատրի, ինչ ա պահանջում: Հհասկանում եմ, թե խի շուռ տվեցիք խոսակցության թեման. երբ գրեցիք, թե իբր Րաֆֆին քաղբանտարկյալների ազատության պահանջ չի դրել ու ես լինքը դրի, մի քիչ անհարմար վիճակ էր ստեղծվել:ՃՃՃ Մի բան էլ ավել ա դրել: Որ մինչեւ հմի չգիտեք, որ ծոմ չէր այլ հացադուլ էր, ինչ պտի իմանայիք, որ? tigran 104-in: Դուք ուզում եք, որ ես Ժառանգության դեպուտատ Ստեփան Սաֆարյանի ասածի մասին էլ մեկնաբանություն ասեմ? Էտ համարյա էն ա, ինչ Րաֆֆին ասավ մարտի 30-ին: Րաֆֆին ավելի շատ բան ասավ իրա հացադուլը դադարացնելու մասին, ու արժեր իրա ելույթի լինքը դնել, ոչ թե Ստեփան Սաֆարյանի կիսատ-պռատ մեկնաբանության: Ես քիչ հետո դա կդնեմ: Այ դա տեքստ էր` հուզիչ, հիմնավոր ու շատ բան ասող…
April 2nd, 2011 at 9:24 pm
Քաղքենին պատրաստ է օգտագործվելու ցանկացածի կողմից, եթե միայն նրան տրվի հարատեւման երաշխիք:
Տիգրան, էդքան փետրահան մի արա Րաֆֆուն: Փոխարենը ՀԱԿ-ը թող նրան հարատեւման երաշխիք տա, մանավանդ, որ ձեր պայքարն էլ հարատեւ է:
April 2nd, 2011 at 10:19 pm
Սեւակին
Լա՜վ, էս ամեն ինչը, ենթադրենք, ճիշտ է։ Էդ պահանջներից ո՞րը կատարվեց, որ Ր.Հ.-ն դուրս եկավ ծոմից՝ չհաշված քաղցն ու դստեր ծննդյան օրը։
April 2nd, 2011 at 10:20 pm
Սոնային
Ր.Հ.-ի շուրջ հավաքված քաղքենիները բոլ ու բոլ են նրան հարատեւման երաշխիք տալու համար։
April 2nd, 2011 at 10:38 pm
ես էլ մտածեցի որ լենին տատիկը սեփական բլոգ ունի քոմենթներիդ թիվը պակասած կլինի, էն էլ դու մի ասա…
April 2nd, 2011 at 10:45 pm
20 հազար քաղքենին քիչ է, ձեր 100 հազարանոց քաղքենիական հանրության երաշխիքն է պետք: Ընդհանրապես քաղքենու խորհրդանիշը լտպ-ն է, որը ձեզ բոլորիդ, այդ թվում Ժառանգությանը մարտի 1-ին օգտագործեց,իսկ ինքը հանգիստ խռմփացնում էր այդ գիշեր:Նորից կարդացեք Գորկու Քաղքենիները:
April 2nd, 2011 at 10:53 pm
Արփիին
Ինձ հետաքրքրում է ոչ այնքան քոմենթների թիվը, որքան՝ որակը։ Այդ իմաստով ճիշտ եք՝ Լենին տատիկի հայտնվելը բովանդակությունը որակազրկելու վտանգ է պարունակում։
April 2nd, 2011 at 10:59 pm
tigran 108-ին:
Կատարվեց այն, որ պարզ դարձավ, որ Լեվոն Տեր-Մանդակունին այլեւս իշխանության չի գալու…ՃՃՃՃ այսինքն` առնվազն 6-րդ կետի ենթապահանջը` Նիկոլի ասած` “ոչ մանդակունիացմանը”, ոչ Մանդակունու Հայաստանին կետը արդեն կատարված է: Ու դա կատարեց Լեվոն Տեր Մանդակունին` ասելով որ ինքը իշխանափոխություն էլ չի անում: Բա սա քիչ է? Հանուն դրա ես էլ հացադուլից դուրս կգայի:
Ինձ դուր եկավ Սոնա 106-ի քոմենթը, չնայած չգիտեմ ում դեմ էր գրել: Բայց ՀԱԿ-ն ու Մանդակունին ասեցին, որ իրենց պայքարը հարատեւ է ու հարատեւության երաշխիք են տալիս Րաֆֆուն: Չշփոթեք, սա դեռ բարոյական կոդեքսի հիշատակումից առաջ է եղել` մարտի 17-ին:
April 2nd, 2011 at 11:10 pm
Սեւակին
Դո՞ւ էլ ես հացադուլի մեջ։ Դու ի՞նչ ես պահանջում՝ կապույտ երկինք, կանաչ սարե՞ր։
April 2nd, 2011 at 11:11 pm
ՄԱԿԱՐԴԱ՜Ա՜Ա՜Կ
«Ինձ դուր եկավ Սոնա 106-ի քոմենթը, չնայած չգիտեմ ում դեմ էր գրել»:
April 2nd, 2011 at 11:15 pm
Սոնային (N 110)
Դուք այդ գիշեր ԼՏՊ-ի ննջարանո՞ւմ եք եղել։ Տեսնես, ի՞նչ էիք անում։
April 2nd, 2011 at 11:22 pm
tigran 113-ին եւ 114-ին: Պահանջում եմ` ազնվություն, մաքուր եւ ոչ քաղքենիական մտքեր ու գաղափարներ թերթի բլոգում: ՄԱՔՈՒՐ ԲԼՈԳ` ՄԱՔՈՒՐ ԲԼՈԳԵՐՆԵՐՈՎ: Մի խոսքով, ձեր ասած մաքուր օդը: Իսկ Սոնայի ասածում մակարդակ էլ կա, ճշմարտություն էլ, չնայած որ անուղղակի քննադատություն է Ժառանգության հասցեին.
Մեջբերեմ. “20 հազար քաղքենին քիչ է, ձեր 100 հազարանոց քաղքենիական հանրության երաշխիքն է պետք: Ընդհանրապես քաղքենու խորհրդանիշը լտպ-ն է, որը ձեզ բոլորիդ, այդ թվում Ժառանգությանը մարտի 1-ին օգտագործեց,իսկ ինքը հանգիստ խռմփացնում էր այդ գիշեր:Նորից կարդացեք Գորկու Քաղքենիները:”
Եթե մարդը ճիշտ է ասում, ուրեմն պետք է ընդունել այդ ճիշտը, ոչ թե պատեպատ տալ սեփական անձը: ՀԱԿ-ի հասցեին հենց բան է գրվում` փոթորիկ է բարձրանում, թե ոնց համարձակվեցիք ձերդ գերազանցության աչքի վերեւի ունքը տեսնել… Դրա համար էլ հավանում եմ Ժառանգությանը, Րաֆֆիին, որովհետեւ իրանից բացի ուրիշի բերանից չես լսի, որ սխալ են արել:
April 2nd, 2011 at 11:29 pm
Հազար ողորմի Հակոբ ամոյի հոգուն, թե Լևոնը Հովհան Մանդակունի հայոց հայրապետի անունը չշոշափեր էս մեր գիտունիկներն ինչ էին ծամծմելու: Հանգիստ թողեք Մանդակունուն, բան ունեք ասելու, քննարկելու կամ վիճելու, սուտի հումորներ մի արեք` հայոց հայրապետի անունը հիշելով: Վաղը մյուս օր, եթե ներկայիս կաթողիկոսի մասին հիշելիս օգտագործենք ասենք Հովհաննես Ը Կարբեցուն, կամ էլ Րաֆիին հիշելուց Պետրոս Գետադարձին վկայակոչենք, էլի հումոր կանեք: Իսկ ես էլ ասում եմ, որ Րաֆֆին շատ նման է Պետրոս Գետադարձին, որը չնայած Անին տվեց բյուզանդացիներին, բայց անսասան մնաց իր հակաքաղկեդոնականության մեջ, բա, տեսաք ինչ հերոս է: Շատ մի անհանգստացեք, ես էլ իմ բաժին տափակ հումորն եմ անում, Րաֆֆին Գետադարձը չի, ես նրան երբեք էլ դավաճան չեմ համարել ու չեմ համարում, բայց սարսափում եմ, երբ տեսնում եմ թե ովքեր են նրա գովքը անում: Լևոնն էլ Մանդակունին չի և նրա պարագայում ևս ինձ համար սարսափելի է տեսնել, թե ինչ թափոն է մեկ-մեկ նրա գովքը անում: Ժողովուրդ, էս երկու մարդն էլ էնքան խելք ունեն, որ կարող են և պաշտպանվել, և հարձակվել, եթե իհարկե առիթը լինի:
Հարգելի Տիգրան, տեսնում եք, որ որոշ մարդիկ Ձեր խոսքերից հավասարակշռությունը կորցնում են, խնայեք մարդկանց նյարդերը, թողեք նոր ընդդիմություն ստեղծեն, մեկ է ռենեգատները մեր քաղաքական դաշտ կոչվածում ամենահաջողակներն են:
April 2nd, 2011 at 11:38 pm
Սա երեւի Ր.Հ.-ի ծոմապահության հաջորդ արարի կարգախոսներից է, հա՞։
«ՄԱՔՈՒՐ ԲԼՈԳ` ՄԱՔՈՒՐ ԲԼՈԳԵՐՆԵՐՈՎ»:
April 2nd, 2011 at 11:59 pm
Avetis 117: ՀԱԿ-ական դիմադրությունն “ավարտված է”: “Թույլտվությունն” ստացանք, արդեն կարող ենք գնալ ու նոր ընդդիմություն ստեղծել: Կորչի ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ: Այն էլ` քաղքենիական: Տիգրան Պասկեւիչյանը կարող է նոր նյութ գրել, ոնց վերեւոմ մեկն էր ասել` “Շուշիի ծնունդը”, “Րաֆֆու Օրրանը” /Րաֆֆու ղեկավարած հիմնադրամի մասին արդեն գրել է/, “Րաֆֆու մենյուն հացադուլից դուրս գալուց հետո”, “Խնամք` հացադուլավորի”, “Նոր բեղաճացում”, մինչեւ Շուշիի 19 թե 20-ամյակ, չեմ հիշում որն էր այս տարի լրանում: Հաճելի քննարկումներ ընկերներ: Ես տեղափոխվում եմ այլ բլոգ:
April 3rd, 2011 at 1:01 am
Սեւակին
Ռուսները կասեին՝ դավնո պորա։ Բարի ճանապարհ։
April 3rd, 2011 at 8:00 am
Ավետիս ջան, հարգանքներս…