Ցեղասպանության տրավմաները

Սկիզբն այստեղ (http://www.tert.am/blog/?p=3424)

Հայաստանում ոչ միայն առօրյա զրույցներում, արվեստի որոշ գործերում կամ մտավորականների դատողություններում կարելի է հանդիպել մտայնությանը, թե ցեղասպանության սարսափների մասին պետք չէ պատմել երեխաներին, այլ նաև փորձ է արվել դա բարձրացնել պետական քաղաքականության մակարդակի, երբ Աշոտ Բլեյանը, կրթության նախարարի պաշտոնում, առաջարկում էր թեման հանել դպրոցական դասագրքերից:

Երեխաներին ցեղասպանության սարսափները վերապրելուց պաշտպանելու այս եղանակը, սակայն, գիտական ուսումնասիրությունների վրա չի հենվում:

Ժնեւյան գրքի տոնավաճառի օրերին կազմակերպված կլոր սեղաններից մեկի ժամանակ ֆրանսահայ գիտնական Ժանին Ալթունյանը (Ֆրոյդի աշխատությունները ֆրանսերեն թարգմանող հանձնաժողովի անդամ) բացատրում էր, թե երեխաներին ցեղասպանության սարսափները պատմելը այն միջոցն էր, որով սոցիալականացվում էր տաբուն: Իսկ պրոֆեսորներ Մարիան Վեյսբերգի և Անի Քալաջյանի «Զանգվածային տրավմաների ազդեցությունները սերնդե սերունդ. հայերի ցեղասպանությունը հետօտտոմանյան Թուրքիայում» հետազոտության մեջ ասվում է.

«Փոխկապակցվածություն կա ցեղասպանության վերապրողների` տրավմատիկ դեպքերի իրենց փորձը հաղորդելու, սիմվոլիկացնելու ունակության և նրանց հետտրավմատիկ առողջության միջև: Ցեղասպանության փորձառությանը հնարավորինս դիմակայելու համար մարդը կարիք ունի դրա մասին խոսելով ուժեղ աֆեկտը փոխակերպել ճանաչողության: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն ծնողները, ովքեր հրաժարվել են իրենց ապրածը հաղորդել իրենց երեխաներին` նրանց ցավից պաշտպանելու համար, հակառակը, ավելի շատ հուզումներ, անհանգստություն ու խանգարումներ են պատճառել նրանց, քանի որ տեղեկատվության վակուումը լցվում է սարսափելի ֆանտազիաներով, և քանի որ այդ սարսափները չեն հիմնվում պատմության վրա, ուստի երեխան դա ապրում է իբրև հենց իր անձի մաս»:

Ուսումնասիրության մեջ կան նաեւ այլ հետաքրքիր դիտարկումներ, որոնց մի մասը ուզում եմ ներկայացնել: Օրինակ, պարզվում է, որ 1988-ի երկրաշարժի պատճառած մղձավանջները հաճախ միահյուսված են եղել թուրքական վայրագությունների պատկերներին:

Շատ վերապրողներ եւ նրանց սերունդներն ունեն հաղորդակցության խնդիրներ: Նշվում է ցեղասպանության հիշողությունների վերբալացման, խոսքի վերածելու նշանակությունն ու ազդեցությունը: Ոմանք ապրում են ընդհանուր կաթվածահարության, անօգնականության խորը զգացում` թուրքական ուրացման պատճառով, ոմանք ակտիվ դիրքորոշման փնտրտուքի մեջ են:

Անօգնականության զգացումը երբեմն արտահայտվում է բարդ զայրույթի միջոցով, որը կամ ներս է մղվում սեփական անձի դեմ որպես ինքնաքննադատություն, կամ` դուրս, հորիզոնական, դեպի մյուսը, այլ հայերը: Սա ընդհանուր երևույթ է, երբ ճնշված հայերը, չկարենալով ընթացք տալ իրենց զայրույթին, դա հաղթահարելու համար տեղափոխում են այն հորիզոնական` իրենց հայրենակիցների վրա:

Համարժեք փոխհատուցման պահանջ իրենց ընտանիքների կորստին, բայց նաև դրա անհնարինությունից առաջացած հուսահատություն, քանի որ հնարավոր չի հետ բերել կորցրած հարազատներին:

Խառը, ուժեղ զգացումներ, թերահավատություն սեփական ուժերի հանդեպ. մի կողմից` էթնիկ համայնքով համախմբում, մյուս կողմից` վրդովմունք, որ իրենք չեն ընդունվում համայնքում` խառն ամուսնության կամ հայերեն չիմանալու պատճառով:

Ոմանք գերադասում են հեռու մնալ վերապրողների այլ ժառանգերից, հրաժարվում մխիթարել մյուսներին: Ոմանց մոտ զայրույթի պոռթկում է լինում, մյուսները խոսում են արագ ու անզգա` որպես հաշվետվություն:

Գոհություն կամ ամոթ, որ առաջին անգամ են ինչ-որ պատկեր կարողանում ներկայացնել, օրինակ, որ հայրը գտել է ընտանիքի սպանված համարվող անդամին:

Վերապրողների մեջ նկատվել է հատուկ վերաբերմունք սնունդի և սովի հանդեպ, ծայրահեղ սուր արձագանք այն դեպքում, երբ սնունդը չի ուտվում և թափվում է, ինչը սահմանվում է իբրև մեղք:

Մեղքի զգացում անվտանգ ու տնտեսապես կայուն վիճակ ունենալու համար:

Մի օրինակում խոսվում է մանկության օրերի, 7 տարեկանում ապրած ու շարունակվող երկատվածության տառապանքի մասին, որի պատճառը եղել է սիրո զգացողությունը թուրք դասընկերոջ հանդեպ այն դեպքում, երբ թուրքերին թշնամի է ընկալում:

Թուրքիայի կողմից ցեղասպանության շարունակական ուրացումը ընկալվում է իբրև հարձակում իրենց անձի վրա, որի արդյունքում իրենք իրենց ոչ-անձ են զգում: Առհասարակ, Թուրքիայի ուրացումն առաջացնում է ցավ, մելանխոլիա, տխրություն, զայրույթ, անօգնականություն: Անօգնականության խորն ու լարված ապրումներ տարբեր մակարդակներում` անձնական, կոլեկտիվ ու գլոբալ:

Զգացում, որ հայերը բավական ուժեղ չեն միավորվելու և հակազդելու համար այդ մերժումին, անհրաժեշտ են համարում պատմական ինքնության խթանումը հոգեբանական հանգստի համար, ճշմարտության ընդունումը համարում ցեղասպանության ավարտ:

Որբ լինելու զգացում, հիշողությունների բացակայության հանդեպ հատուկ սուր արձագանք:

Զգացում, որ ծանրաբեռնված են նախորդ սերունդների զգացմունքային հիշողություններով, հակասական արձագանքներ դրան, օրինակ, կամ` օգնում ես դրանով քո նախնիներին, կամ` վրդովմունք, որ նման պարտավորությունն ու պատասխանատվությունը խախտում է քո ազատությունը:

Նման ծանրաբեռնվածությանն իբրև հակադարձում ոմանք խզում են կապերը հայկական համայնքի հետ, քանի որ դա պարտավորվածություն են ընկալում, մյուսներն սկսում են գերզբաղվել իրենց համայնքով ու փորձում են սուբլիմացնել իրենց բացասական զգացումները դրական գործողություններով` ուսումնասիրել հայերեն, հայ գրականություն, հայկական կինոներ նայել, կամավորական աշխատանքներ անել, լոբբինգով հաղթահարել տրավմատիկ հետևանքները:

Վերապրածների սերունդների համար երբեմն աշխարհը, ինչպես իրենց ծնողների համար, թշնամական է` որպես մարդկային վայրենության մասին պատմությունների ունկնդիր: Պատմական պատգամն ասում է, որ չի կարելի ընտանիքիցդ ու համայքնիցդ դուրս վստահել արտաքին աշխարհին:

Հետցեղասպանության հայկական ընտանքիներում շարունակվում է վախը արտաքին աշխարհի հանդեպ` որպես սպառնալիք իրենց կյանքին ոչ միայն նախկին Օսմանյան կայսրության տարածքում, այլև ապաստանած երկրի: Գերպատասխանատվություն իրենց ծնողների և անվստահություն աշխարհի հանդեպ:

Հրեաների դեպքում շատ տարածված է մի կողմից` ողջ մնացածների մեղքի զգացումը, մյուս կողմից` այդ մեղքը նկարագրվում է նաև դիմակայելու և պաշտպանական մի քանի ֆունկցիաներով: Օրինակ, այդ մեղքը ծառայում է որպես հավատարմության կամուրջ զոհվածների հետ և փոխաբերաբար ապահովում հարգալից վերաբերմունք գերեզմանների հետ, որոնցից նրանք զրկված էին:

Իսկ հայերի դեպքում մեղքի զգացումը վերաբերում է կենդանի մնացածների հանդեպ պարտականություններին, ասենք` բավարար բան չեն արել հայկական համայնքի կամ իրենց ծնողների ու պապերի հանդեպ: Պակաս չափով կա նման մեղքի զգացում նաև վերապրածների այն ժառանգների մեջ, որ ապրում են տնտեսապես կայուն ու դեմոկրատ երկրներում, երբ իրենց նախնիները տուժել են հալածանքներից:

Հայերի մեջ կա էկզիստենցիալ մաքառման հարց` թուրք հանցագործների ու նրանց ժառանգների հետ հարաբերություններ հաստատելու հարցում:

Ինչպես երևում է այս մի քանի օրինակներով անգամ, շատ հատկանիշներ, որ այսօր ներկայացվում են իբրեւ ազգային արժեքներ կամ թերություններ, իրականում ցեղասպանության տրավմաների հետքերն են:

Վիոլետ Գրիգորյան

9 Responses

  1. անի Says:

    Մարիան Վեյսբերգի և Անի Քալաջյանի «Զանգվածային տրավմաների ազդեցությունները սերնդե սերունդ. հայերի ցեղասպանությունը հետօտտոմանյան Թուրքիայում» հետազոտությունը հայերէն է՞: Առցանց կա՞:

  2. vardan hovhannisyan Says:

    hargardjan tikin Violett Grigoryan
    Ardioq duq haskanum eq, te inch acel e cexaspanutiunn ev inch e katarvel cexaspanutiun aprac azgi het….kaskacum em…
    Kotrvel e mi voxch joxovrdi voxnasharn….ev aysor hayeris baroyahogebanakan xndirnern nerkayacnel vorpes cexaspanutian vnasvacqner/travma/arnvazn diletantutiun e…havatacnum em Dzes, vor menq chunenq voreve barduit aid arumov: Mer joxovrdi mi masn gtnum e, vor petq e anel amen inch vrej lucelu hamar/tekus hing harur tari hrto/, mi masin el aid hacn bolorovin chi hetaqrqrum….haykakan chairahexutian hertakan caitun artahaitum…..verj

  3. ATL Says:

    Violet, nax hark er, vor du im xosqy mejbereir amboxjutyamb, vorpeszi mardkanc parz liner, te inch er im aseliqy. Mej em berum Vahanin grats im xosqy. “Vahan, inchu e petq ays zarhureli depqery noric u noric patmel u verapatmel, der eli inch vor ban? enq uzum apacucel ashxarhin, vorn e? qo ays nyuty hraparakelu npataky? Mortvelu tarvox vochxarner dartsas hayeri handep inch zgacunmner es uzum harucel` gut?, arhamarhanq?, atelutyun? te? ser… inch harc e lutsvum sranov, bav che? ays vshtapatumy? du asa, te aystesak pordzutyunner apras mer zhoxovurdy inch? petq e ani aysor… du ho mazoxist ches?” Sa amboxjn e, vortex yes hetapndum em mi glxavor harts` ” du asa, te aystesak pordzutyunner apras mer zhoxovurdy inch? petq e ani aysor… “. Vahany im ays harci patasxany chuner, ev voch mekn el karevorutyun chtvec ays harcin, voch el du, Violet. Yes, iroq, cavum em, vor hayers ays astijan zgacakan azg enq..Chgites inchu vomanq mtasesin, vor yes dem em cexaspanutyan masin hraparakelun, yev, anmijapes, harmar arit gtan handes galu sepakan azgasirutyan drsevorumnerov. Asem, vor im horakan papn u taty 1915 tvi jarderic mazapurts vorber en exel. Bayc nranq yerbeq inc chen patmel, te inchpes en zrkvel irenc harazatneric. Urishneric em lsel, vor paps 14 tarekan e exel, vori achqi araj spanel en ir voxj gerdastanin, bayc na ints miayn patmum er, te inchqan anush er ir hayreniqi jurn u ody, yev inch barzraberz u gexecik sareri grkum e ancel ir mankutyuny. Yes poqr jamanak lsel u hiacel em papis patmutyunnerov u yerazel em mi or gnal u gtnel ayd chqnax yerkiry. Yes cexaspanutyan masin lsel em im papits, bayc voch te nra koxmic mortvox mardkanc nkaragrutyunnerov, ayl nra karotali hush-yergerov. Paps banastexts er…Violety zarmanum e, te inchu mer hay groxnery cexaspanutyan artsaganqumner chunen, “mets lrutyun” e vorakum, bayc irakanum aydpes che. Cexaspanutyany petq e andradarnal Maharu, Totpovenci, Bakunci, Khochari, Galshoyani nman, bayc voch te, orinak, asenq, Vahan Ishkhanyani papi hishoxutyunneri primitiv sharadranqov. Cexaspanutyuny mi voxbergutyun e, vorin chi kareli andradarnal henc aynpes. Yes karox em sharunakel mitqs, bayc huys unem, vor haskacoxy khaskana, te inch em asum.

  4. Վիոլետ Գրիգորյան Says:

    Անի, այդ հետազոտությունը հայերեն չի, անգլերեն ա, դե Մարիան Վեյսբերգը ոնց կարող էր հայերեն գրել:

  5. Վիոլետ Գրիգորյան Says:

    ATL, հիմա հոգնած եմ ձեր բոլոր հարցերին անդրադառնալու համար, միայն ասեմ, որ գոյություն ունի վկայություն ասածը, որ ոչ թե գեղարվեստական արժեք, այլ վավերագրական նշանակություն ունի: Այնպես որ, պետք չի համեմատել Մահարու ու Բակունցի գեղարվեստական գործերը Վահանի պապի վկայության հետ:

  6. անի Says:

    թարգմանությունը նկատի ունեի… բնականաբար…

  7. Hay Says:

    Erdoxan@ misht krknum e: “Mer naxniner@ zexaspan chen”. Sa asum e mi azgi nerkayazuzich vor@ ir petutyun@ stexzel e ayloz hoxi vra, vochnchaznelov nranz u nranz mshakuyt@. Sa asum e na ov nor metodnerov sharunakum e hayeri zexaspanutyun@.
    Turqeri nerkayis serund@ aveli mez zankutyun uni hayerin bnajnjel qan 1915 tvin. Hayastani pak sahman@ miayn mek npatak uni; datarkel hayastan@ yev hayeri ach@ tanel bazasakan uxxutyamb.
    Yes andzamb henz hima Indz hamarum em zexaspanvox, qani vor im yerkir@ shrjapakvaz e yes chem karox serund unenal u apreznel im azg@.
    Aynpes vor aysorva zrkanqner@ zexaspanutyan mi ayl tesak e, inch@ spanum e hay azgin yev dra hetevum darzyal turqn e kangnaz.

  8. Վիոլետ Գրիգորյան Says:

    Անի, ցավոք թարգմանությունը չկա:

  9. Tiko Says:

    ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՊԱՀԵԼ ԵՐԿՐՈՐԴ ԳՐԱԾՍ, ԱՌԱՋԻՆՈՒՄ ՉԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԵՋ ԵՂԱԾԸ ՉԻ ՊԱՀՎԵԼ;

    Նախխխխխխխխխխխխխ, դեռևս 5-րդ դարում Մեորոպ Մաշտոց անունով մի փառահեղ անձնավորություն ստեղծեց այն տառերը, որոնցով հիմա ես շարադրում եմ իմ միտքը: Իսկ ոմանք էլ թեզեր են առաջարկում, ըստ որոնց հայկական այբուբենի տառերն առավել հին են և ունեն անտիկ, կամ անգամ` նախնադարյան ակունքներ: Սա, իմիջիայլոց, այն “ցեղասպանվող” սուբյեկտների համար, որոնք իրենց միտքը ձևակերպում են լատիներեն տառերով. ինքնացեղասպանվելու հրաշալի օրինակ:

    Իսկ հիմա բուն թեմային անցնեմ: Հարցը շատ փխրուն է և բարդ: Ու վաղուց մենք այն դիտարկում ենք ոչ թե քաղաքական ենթատեքստում, այլ` բարոյահոգեբանական: Հատկապես ուզում եմ 7-րդ մեկնաբանությունը գրող HAY-ին ուղղել խոսքս: Մեր սահմանները փակել են մեզ ցեղասպանելու համար, մեզ բնաջնջել են 15 թվին, իմ երկիրը շրջափակված է և այլն, և այլն: Էս բայաթին արդեն մզզցնում ենք արդեն մոտ 100 տարի:

    Կոնկրետ օրինակներ.

    1. Ստոքհոլմի համալսարանում Ստամբուլի համալսարանից ժամանած թուրք պրոֆեսորը բերում է բազմաթիվ “հիմնավոր” փաստեր, որ 1914-18թթ թուրքերն ընդամենը ինքնապաշտպանվել են վանդալ հայերից, որոնք ռուսների հետ բնաջնջում էին իրենց: Դրան հակադարձում է Սպահանից թե Թավրիզից ներգաղթած 35-ամյա մի “աղջնակ” (որի նախնիներից որևէ մեկը կապ չի ունեցել Արևմտյան Հայաստանի հետ) ու լացակումած պատմում իր “ականատես” տատի պատմած պատմությունները եղեռնի արհավիրքների մասին (Տատ, որն էն թվերին Պարսկաստանում եր, ու շատ հեռու էդ ամեն ինչից): Կեղծիքն ակնհայտ է: Բնականաբար էդ “անգրագետ” շվեդները հո իրենց նեղություն չեին տալու ինչ որ բաներ խորացած կարդային ու հասկանային իրականությունը? Կա փաստ` լուրջ պրոֆեսոր, լուրջ “թեզերով” և կլյաուզնիկ տիկին, որը արցունքներով (էն էլ կեղծ պատմության հիման վրա) փորձում է եվրոպացիքի մոտ խղճահարություն առջացնել: Դե, մենք էլ իհարկե խեղճ ցեղասպանված ազգ ենք, ոչ փող ունենք, ոչ էլ պատմաբան, որին կարելի էր ուղարկել Ստոքհոլմ, ճշմարտությունը ասելու: Ու մեկ էլ հո չենք ընկնելու ամեն ստոքհոլմատիպ ստից մտից քաղաքների համալսարանների գրաֆիկին հետևենք, իմանանք որտեղ ինչ կոնֆերնս կա: Մեր դարդերը մեզ հերիք են. սահմանները փակ են, արտագաղթ, դես դեն…

    2. Անգրագետ արտաքին քաղաքականություն: 1-ին, 2-րդ, և 3-րդ նախագահենրը մեր պետության, իրենց բոլոր արտգործնախարարներով հանդերձ միինչև հիմա Արցախի ժողովրդի ինքնորոշման հարց են բարցրացնում: Աբսուրդ: Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է վաղուց, մոտ 3000 տարի ու ավել առաջ: Իսկ հիմա կա ընդամենը 1 խնդիր` Սումգայիթյան եղեռնից հետո, միանալ իր պատմական հայրենիք Հայաստանի Հանրապետությանը և լինել նրա տարածքի մի մասը, ինչպես եղել է միշտ: Ու սրա գլխավոր նպատակը, ոչ թե էն որ ադրբեջանի կազմում ղարաբաղցիք վատ էին ապրում կամ էս են, այլ երկու հիմնական հիմնահարց` խուսափել սումգայիթյան ցեղասպանության կրկնությունից Արցախում և վերականգնել պատմական և պետական արդարությունը: Իմիջիայլոց ասեմ, որ ԼՂ-ն երբեք չի եղել ադրբեջանական հանրապետության կազմում, խոսքը մուսավաթական ադրբեջանի մասին է, որի իրավահաջորդն է մերօրյա ադրբեջան կոչվածը, դե հա թող ճվան տարածքային ամբողջականություն: ԻՍԿ ԻՐԱԿԱՆՈՒՄ, մեզ են նորից սարքում ցեղասպանող, ու խոջալու են խաղացնում աշխարով մեկ: Կրկին ոչ մի լուրջ հակադարձում մեր կողմից, բացի հայլուրներով արտասանած մի երկու անկապ կցկտուր նախադասության:

    3. ՀԱՅԵՐԻ ԱՃԸ բացասական ուղղությամբ է գնում ոչ թե թուրքական փակ սահմանի պատճառով, այլ նրա, որ մեր մեջ ձևավորված ցեղասպանության կոմպլեքսը և դարերով պետականություն չունենալը մեզ դարձրել են ստրկամիտ սուբյեկտների հավաքածու` առանց պետական և հասարակական մտածելակերի: Բոլոր պրոբլեմների հիմքը տեսնում ենք ցեղասպանության ու դարեդար մեզ զավթած թալանած թշնամիների մեջ, այնինչ ներսում մենք ունենք շատ ավելի մեծ պրոբլեմներ քան դրանք: Էսօր գյուղացին` կանգնած ընտրատարածքի առջև նոստալգիկ հայացքով նայում է ջրանցքով հոսող առատ ջրին ու կիսաձայն շշնջում…”վաղվանից էս ջուրն էլ չի լինի, ընտրությունները պրծավ կտրելու են ու սարքեն գինը միլիոն”, հետո հլու հպատակ ստրուկի պես մտնում ու քվեարկում է իր տերերի համար, որոնք էս անգամ բարի էին գտնվել, նույն էդ ջրից ու էլի շատ բաներից թալանած փողով իրեն թուլափայ էին շպրտել ընտրելու համար: Երբ մի ամբողջ պետության “նախագահ” լկտիաբար կասեր “բացի ինձնից տղամարդ չկա Հայաստանում” ու կդիզեր հսկայական հարստություն մեր` սովորական աշխատողներիս հաշվին, երբ դասախոսը, ուսուցիչն ու բժիշկը կստանային կոպեկներ, ու կդիմեին կաշառքի կամ էլ մեջներից բարոյականներն ուղղակի կլքեին էս երկիրը…

    Հիմա պարզ դարձավ չե? ոնց ենք ցեղասպանվում: Չենք հզորանում, չենք հարստանում պետականորեն, չենք աշխատում, չենք դառնում ՈՒԺ թե քաղաքական, թե տնտեսական, թե ռազմական և թե մշակութային առումով, որպեսզի ամեն էրդողան խոսալուց առաջ մի հատ մտածի նոր խոսա: Փոխարենը լացակումած ասում ենք մեզ ցեղասպանել են, ու թախծոտ աչքերով նայում ենք Ֆրանսիայի սենատին ու ԱՄՆ ամեն նոր նախագահին` կարտասանի էտ անտեր բառը թե չե…

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.