Կայսերական ոգու անհաղթահարելի հմայքը

en.russia.edu.ru

en.russia.edu.ru

Մոսկվայում էի:

Գործուղում էր ու ամբողջ օրն անցկացնում էինք գործնական հանդիպումների, քննարկումների, սեղանների շուրջ: Հիմնականում Մոսկվայի կենտրոնում էինք կամ այն շրջաններում, որտեղ կենտրոնացված է Մոսկվայի Ուժը:

Մի ուժ, որը զարմանալիորեն այս անգամ զգացի: Ոչ թե առաջին անգամ, երբ հայտնվեցի Մոսկվայում, ոչ էլ երբ եկել էի ապրելու ու սովորելու ասպիրանտուրայում:

Մոսկվան հսկայական է, տպավորիչ եւ ազդեցիկ: Այն ճնշում է, վախեցնում: Սակայն այդ վախը նույնիսկ գրավիչ է: Այդ անհաղթահարելի քաղցրությունը ձգում է եւ սպիտում ընկրկել ու հիացմունք ապրել: Հիանալ հզորությամբ ու ճոխությամբ

Սա Կայսրության շունչն է: Կայսրություն, որի ոգին ապրում է իր տրանսցեդնալ կյանքով: Ինչ վիճակում էլ լինի Ռուսաստանը` նրա մայրաքաղաքի կայսերական ճարտարապետությունը, անսահման պողոտաները եւ էթնիկ բազմազանությունը կստիպի միշտ գիտակցել այս վայրի յուրահատկությունը: Երեւի այսպիսի հզորություն կար նաեւ Արտաշատում՝ Տիգրանի ժամանակ: Հաստատ կար, եւ ես ինչ-որ բան ամեն անգամ զգում եմ գնալով Խոր Վիրապ: Իհարկե, ինքը Խոր Վիրապը մեծ քրիստոնեական խորհուրդ ունի, սակայն այդ բարեպաշտ լրջության միջից, մի տեսակ գգացվում է հին Արտաշատի, դեռ չպեղված, չբացահայտված եւ չճանաչված Արտաշատի` կայսերական մայրաքաղաքի շունչը:

Եվ այս կայսերական շնչին դժվար է դիմագրավել: Ժամանակին Հռոմեական կայսրությունում մի սովորություն կար: Այն ցեղերի առաջնորդները կամ թագավորները, որոնք հարմար էին “Հռոմի Սենատի եւ ժողովուրդի” դաշնակից հռչակվելու համար, բերվում էին Հռոմ: Քաղաքի հսկա չափերը, հարստությունը եւ շքեղությունը այնքան մեծ տպավորություն էին թողնում նրանց վրա, որ հյուրերն իրենց չափազանց ճնշված, փոքր եւ աննշան էին զգում, որ գերվում էին այդ անհաղթահարելի կայսերական ճնշմամբ եւ դառնում Կայսրության հնազանդ ու հավատարիմ դաշնակիցը:

Նման երեւույթ կարելի է նկատել նաեւ Խորհրդային տարիներին, երբ կոմունիստական կադրերի հետ տարվող աշխատանքի կարեւորագույն բաղկացուցիչներից էր Մոսկվա այցելությունը: Կարմիր հրապարակը, Կրեմլը եւ այլ վայրերը անջնջելի տպավորություն էին թողնում ծայրամասերից եկած երիտասարդների վրա: Խորհրդային Միության նկատմամբ հավատարմությունը ապահովված էր:

Կայսերական այն ուժին չեն դիմանում նաեւ այսօր մեր հայրենակիցները, որոնք արտագաղտում են “ռուսաստաններ” հենց Մոսկվայի այս կայսերական ոգու ազդեցության տակ: Շատ դեպքերում այս “նոր հայրենիքը” բոլորովին էլ ավելի արդար, շահավետ կամ ապահով չէ քան Հայաստանի Հանրապետությունը, բայց ունի մի բան, որը չկա Հայաստանում: Կայսերական ոգի` այդքան ահաբեկող, այդքան ճնշող, բայց միաժամանակ այդքան ձգող:

Սուրեն Մանուկյան

21 Responses

  1. Silver Says:

    Nuyn bany (yes kasei aveli tuyn) New Yorkn a.

  2. Սուրեն Մանուկյան Says:

    Չեմ եղել: Գնալու եմ սեպտեմբերին կհամեմատեմ

  3. Silver Says:

    yntir zhamanak em maxtum!

  4. Սուրեն Մանուկյան Says:

    Շնորհակալ եմ

  5. ՇԱՎԱՄԻ Says:

    Ես չէի ասի, թե Մոսկվան իր կայսերական մեգակառույցներով է ձգում խոպանչիներին կամ ավելի ինտելեկտուալ գործարարներին: Ավելի շուտ էստեղ բարձր վարձատրվող աշխատանքի ու հեշտ հասանելի կանանց ձեռքբերման հնարավորությունների գործոնն իր դերն ունի: Իսկ ինչ վերաբերում է մեր նախկին մայրաքաղաքներին, ապա դժվար թե դրանք էդքան ազդեցիկ կառույցներ ունենային, որ կարողանային նույն տպավորությունն ստեղծեին մարդու վրա:

  6. Սուրեն Մանուկյան Says:

    Իմ կարծիքով, բարձր վարձատրվող աշխատանքը էդքան էլ էական շատ է Հայաստանից: Ասենք տների վարձերը կամ տրանսպորտի գները էդ տարբերությունը ուտում են: “հասանելի կանանց” թեման ավելիխոր ուսումնասիրության կարիք ունի :)
    Իսկ մեր մայրաքաղաքները պակաս մեծ ուժ չունեին, ասենք Անին հաստատ մեծ գրավչություն ուներ

  7. Ashot Says:

    Մեր մայրաքաղաքները պետք չի թերագնահատել: Իսկ Մոսկվան նախ և առաջ փողով է ձգում,ինչքան էլ թանկ քաղաք է,բայց փող կա, ծանոթ խոպանչիներիս ապրելակերպը վկա, զուտ ռեմոնտ անող,վարսավիր տեղրք են:

  8. Գևորգ Says:

    Իմ կարծիքով ոչ այնքան բարձր աշխատավարձի առկայությունն է ձգում, այլ ընդհանրապես աշխատավարձ այսինքն աշխատանք ունենալու , ընտանիքը կերակրելու երաշխիքը:Եվ հետո մարդ հեռանում է երբ այլևս հեռանկար չի տեսնում, այլևս չգիտի ինչի և ինչքան սպասի, մարդիկ այլևս չեն կարողանում հանդուրժել այն փաստը, որ սեփական երկրում թշվառ վիճակում են:

  9. Vardapet Says:

    Գիքորը քաղաքում

  10. Սուրեն Մանուկյան Says:

    2 Ashot

    Կներես, ինձ թվում է, իրենք ուղղակի չեն ռեֆլեքսել: Չեն գիտակցում, ինչով է ձգում:

  11. Սուրեն Մանուկյան Says:

    2 Գևորգ

    Ուղղակի լիքը մարդ էլ կա հազիվ է գոյություն քարշ տալիս, անվտանգության հարցը վատ է, բայց չի գալիս: Ինչ որ անհասկանալի բան կա դրա մեջ:

  12. Սուրեն Մանուկյան Says:

    2 Vardapet

    դիպուկ էր

  13. Vov Says:

    Դե իչ, արտագաղթի տնտեսական պատճառներին գումարվեց այլ բնույթի երկու պատճառ. առաջինը ուժի հմայքն է, երկրոդն էլ ոսկեհեր կապուտաչյա ‘օձերը’:). Բայց ես կարծում եմ, որ գոյաբանական պատճառն էլ է առկա: Մարդիկ կյանքն իմաստավորելու պահանջն ունեն. իրենց ուժերը իմաստավորված, պիտանի, և այլն, գործին նվիրելու: Սա էլ ինչպես ‘ուժի’ դեպքում էստետիկ նշանակություն ունի:
    1980 թվականն էր, երբ մի հայ բանվոր մի առիթով ինձ պատմեց, թե ինչպես է Ռուսաստանում շինարար աշխատել: Պետք է տեսնեիք, թե ինչ կարոտով ասեց ‘ Մինչև շենքի շրջակայքը չկանաչապատեինք , որտեղ պետք էր չասֆալտապատեինք, շենքը չէինք հանձնում: Առիթն էլ մեր ստացած, նոր կառուցված տունն էր, որը մի խայտառակ վիճակում եր:
    Զարմանալի է, չեվոր նույն երկրում էինք ապրում: (Չգիտեմ, գուցե փողի ու կանանց մասին էլ մի բան ուներ ասելու, բայց չասեց).
    Կայսրության ուժը իհարկե հմաիչ է, և ուժը խորհրդանշող չափսը իհարկե կարևոր է, բայց մեծության/փոքրության հետ անմիջական կապ չունի: Տրիվիալ միտք է, բայց հաճախ մոռացվում է: Կարծում եմ, որ հենց այն հիշեցնելու համար եք գրել ձեր տպավորությունների մասին: Ցավոք, մարդիկ չեն փշաքաղվում իմանալով Գեղարդի շինության պատմությունը, ավելի շուտ կփշաքաղվեն Մոսկվայի հսկա տաճարները տեսնելուց: Օպերայի փոքր դահլիճում մեծացած մարդիկ Մոսկվայի Բոլշոյը տեսնելուց ուշաթափվում են: Պակասում է որ Նաիրի կինոթատրոնում ծնվաց մեր հայրենակիցները կաթվածահար լինեն Մոսկվայի ՈՒդառնիկ կինոթատրոնի առաջ հայտնվելուց:
    Պետք է այպես անենք, որպեսզի հայը Հայաստանում իրեն օտար չզգա. օտար, ինչպես Յարոսլավլի շրջանից Մոսկվա եկած գյուղացին է այնտեղ իրեն օտար զգում: Դա կլինի մեր մեծությունը: Տեխասի փոքր քաղաքից Բոստոն եկող ամերիկացին հմայվում է, բայց չի ընկճվում, զգում է որ իր տանն է: Սա է կայսրության մեծությունը ի տարբերություն չափսի:

  14. Սուրեն Մանուկյան Says:

    2 Vov

    Համաձայն եմ: Շատ դեպքերում, պետության չափերը չեն որ էդ ուժի զգացումն են ստեղծում: Օրինակ, Երուսաղեմում էլ էդ ուժը կա: Փոքր երկիր է, բայց ինչ պատմական ուժ ունի իր մեջ: Կամ ասենք մեր Անին միջնադարում, հաստատ նման տպավորություն էր թողնում բոլորի վրա, բայց Հայաստանը էդքան էլ մեծ չէր հարեւանների համեմատ: Կամ օրինակ, մի բան էլ կա, ես միշտ ասում եմ, որ մեր Հանրապետության հրապարակը ֆանտաստիկ ուժ ունի: Կայսրության մայրաքաղաքին վայել հրապարակ ունենք իրականում:
    Այսինքն, ինչ է ասածս, ֆիզիկական չափերը կամ փողոցի լայնությունը չի էդ ազդեցիկությունը ապահովում, չնայած ես դրանք նշեցի, որ ավելի պատկերավոր լիներ նկարագրությունս: Ավելի հմայիչ է գաղափարի ուժը, մտքի ուժը, ի վերջո մեր առջեւ դրվող խնդիրների ուժը: Սա է պակասում մեզ, իմ կարծիքով:

  15. Սարգիս Says:

    Վիրտուալ շփման հետագա հայականացման նպատակով առաջարկում եմ օտարածին “2” նախդիրը փոխարինել հայեցի “9” հոլովական վերջավորությամբ: Օրինակ` “2 Գևորգ”-ի փոխարեն` “Գևորգ 9”: Իսկ եթե լուրջ, ապա էլ ավելի լավ է ուղղակի գրել “Գևորգին”, որովհետև ստեղնաշարի օգտագործվող կոճակների թիվը բոլոր դեպքերում էլ նույնն է, իսկ դիմելաձևը` ոչ մեքենայական:

  16. Ashot Says:

    Սուրեն ջան իհարկե դա կա, բայց հայերը բավական լավ գնում են նաև Ստավրոպոլ,Կրասնոդար,Յակուտսկ, առաջնայինը փողն է,երաշխավորված աշխատանքը:

  17. Սուրեն Մանուկյան Says:

    Սարգիս 9

    համաձայն եմ, փորձենք

  18. Սուրեն Մանուկյան Says:

    Ashot 9

    Էդ էլ կա, բայց համաձայն չե՞ս, որ Մոսկվան ուժ ունի կայսերական

  19. Ashot Says:

    Իհարկե ունի, ես գրել եմ վերջին քոմենտումս: վերևում Նյու Յոքրի մասին էր գրած, կարծում եմ Նյու Յորքը պետական հզորություն չունի,այն առևտրային ,ֆիմնանսական հզորություն է պատկերում, իսկ տերության շունչը այնտեղ չկա:

  20. Kristine Says:

    Հա, Նյու Յորքը կապիտալի կայսրություն է, հենց էդ հոտն էլ գալիս է, ԱՄՆ-ում ուրիշ կայսրություն լինել չէր կարող: Բայց ինչի եք կայսրությունը տեսնում մոսկովյան ցոփ շքեղությունը մեջ, խավիար ուտելը կայսրության չափանի՞շ ա: Լոնդոնը, Փարիզը, Մադրիդը և իհարկե Հռոմը, այս սրանք են կայսերական մայրաքաղաքներ, որտեղ տեսնում ես կայսրության սկիզբը, զարգացումը ու վերջը, զգում ես իշխանության ծավալները և մեխանիզմը: Կարող ա ֆիզիկական տարածությունները այդքան մեծ չեն, բայց պատմական տարածությունն է ահռելի: Հռոմում հայտվում ես այնպիսի կայսրությունների խաչմերուկում՝ հին հռոմեականից մինչև կաթոլիկ, որ թվում է, թե դրանք ներկայում են պարզապես զուգահեռ իրականություններ են: Չգիտեմ, միևնույն է Մոսկվայի մեջ չկայացած կայսրության բարդույթի հոտ է գալիս:

  21. Սուրեն Մանուկյան Says:

    Կներեք, վաղուց բլոգ չէի մտել, դրա համար ուշ եմ պատասխանում: Խոստանում եմ կայսերական զգացմանը նորից անդրադառնալ: Շնորհակալ եմ մեկնաբանության համար, կմտածեմ դրա շուրջ: Ուղղակի Ձեր նշածներից միայն Փարիզում եմ եղել, ու Վիեննայի մասին կգրեմ, իսկ Նյու Յորք… էնտեղ լինելու եմ մի շաբաթից: Կգրեմ :)

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.