Թիկնապահների թիկնապահը

Մահացավ հայ սպա, բժիշկ Վահե Ավետյանը: Մահացավ բացարձակ անիմատ մահով, սպանվեց բացարձակ անասունների կողմից: Բոլորս մնացինք մեր տեղերում: Բան չփոխվեց Հայաստանում: Ոչ մի քար չշարժվեց տեղից: Երկինքն անտարբեր անձրեւում է: Հարսնաքար ռեստորանը չի դատարկվելու այցելուներից: Թուրքական կլկլոցի տակ հայերը չեն դադարելու իրենց քեֆն անել մարդասպանի «օբեկտում»: Գլխավոր պատասախնատուն մնալու է երկրի նախագահի պաշտոնում: Նույնիսկ մարդիկ են գտվելու, ովքեր վիճարկելու են, թե գլխավոր պատասխանատուն նա է, եւ ասելու են, թե ով այդպես է գրել քաղաքականացնում է հարցը: Մտավորականությունը բառբառելու է օլիգարխիայի դեմ: Այս գրածն էլ լրացնելու է բազմաթիվ նման բովանդակությամբ գրվածքների թիվը, ու մոռացվելու է մի քանի օր անց: Չգիտեմ էլ ինչ գրեմ կամ ավելացնեմ: Մարդը կյանքից գնաց 32 տարեկանում, լրիվ անիմաստ իրավիճակում, ի՞նչ կարող ես ասես, որ համարժեք լինի իրավիճակին:

Շղթան բոլորիս էլ, կարծես, պարզ է: Կա երկրում իշխանությունը զավթած խումբ, որը կառավարում է գրված օրենքից դուրս, հասարակությունից նվազագույն կախում ունենալով, եւ նույնիսկ դա էլ, գուցե ամենավատը չէ, այլ այն, որ կառավարում է երկիրն առանց հասկանալի իրենց թե մեր համար հեռանկար, նպատակ, շարժվելու տեղ ունենալու պատկերացման: Որպեսզի իշխող ուժը հասարակական կամքից անկախ անընդատ վերարտադրվի, այն կարքին ունի այսպես կոչված «օլիգարխների»՝ քրեական մտածողությամբ «քյարթ» հարուստների, որոնց հենց ինքը համակարհգն էլ ստեծում է: Դրանք, իհարկե, ո՛չ օլիգարխ են իրականում, ո՛չ էլ «ֆեոդալ», որքան էլ եզրեր շռայլող սիրող մեր հասարակությունը կոչի նրանց այդ անուններով, բայց տվյալ դեպքում խոսքը դրա մասին չէ: Դրանց ավելի ճիշտ կլիներ կոչել «նշանակովի հարուստներ», որոնց «ի վերուստ» տրվում է մրցակցությունից դուրս հարստանալու իրավունքը, եւ մյուս կողմից «զոն նայելու» պարտականությունը: Դա ոչ մի կապ չունի օտարալեզու հնչեղ օլիգարխիայի կամ ֆեոդալիզմի հետ, այլ սովորական գողական համակարգ է, ավազակապետություն: Մյուս կղոմից էլ «օլիգարխներ» հին հունական անվամբ հորջորջված սովորական հայ գեղական քյարթերը համար թիրախ են կառավարության համարա հասարակության ատելությունը դեպի իրենց ուղելու համար, քանի որ կոպեկի խելք չունեցող այս հնաոճ պարոնները, ժամանակ առ ժամանակ ընկնում են, մեղմա ասած, անհարմար դրությունների մեջ: Նրանք անկասկածա պետք է պատիժ կրեն, բյաց պետք է նաեւ հիշել, որ միայն նեմեցներին պատժելը նույնն է, թե միայն Հարսնաքարի թիկնապահին պատժելը, որովհետեւ Նեմեցն էլ է թիկնապահ՝ Սերժ Սարգսյանի թիկնապահն է, իսկ օլիգարխիայի դեմ ամենաբարձր գոռացողներից շատերը նույն «օլիգարխիայի» կամ նախագահականի «գրանտերի» վրա են նստած: Փոխշահավատե համագործակցություն, որը պետք է ջարդվի: Նպատակը պետք է լինի ոչ միայն բոլոր թիկնապահների շեֆին հեռացնելն, այլեւ համակարգի կազմաքանդումը: Մեր ազգից շատ են բողոքում, թե անկարգապահ է: Ես կասեի մենք շատ կարգ ու կանոն սիրող ազգ ենք: «Կակոյ-նիբուձ» Հունաստանում այս ամենը կարող է ավարտվեր ապատսմաբությամբ:

Հրանտ Տեր-Աբրահամյան

5 Responses

  1. edo Says:

    snayper chka varcenq choligarnerin xpi? sksenq nemecic u ira @ntaniqic, dranc erexeqin xpeq, traqcreq, dranq pti tarapen, vor jogen urishi cav@ inch a, kam el pti paxnen es erkric, es dranc kngan u axjkan tklor tenam…

  2. Hay Says:

    Es kextiz maqrvelu hamar miayn hexashjum e petq, bayz da es azgi vaxchan@ klini.
    Yekeq axotenq vor Serjik@ shut satki, da amenaanpordzanq yelqn e es vichakiz.

  3. Hakob Sadoyan Says:

    Խորապես ցավակցելով Վահեի անժամանակ մահվան համար, ուզում եմ նշել մի քանի հանգամանք, որոնց հետ կտրականապես համաձայն չեմ:
    1.այս մի քանի օրվա հասարակական արձագանքից պարզ երևաց, մեր համար արժեք է ստատուսը և ոչ մարդկային կյանքը: Անհտիր բոլոր լրատվամիջոցները այս դեպքի հետ կապված անդրադառնում էին վահեի սպա և բժիշկ լինելու հանգամանքին և այս ողբերգությունը դիտարկում միայն այս տեսանկյունից… “Ինչպ՞ես կարողացան թիկնապահները ձեռք բարձրացնել հայ սպայի վրա”: Ստացվում է, որ եթե սպանվողը լիներ հավաքարար, ինժեներ, կամ նկարիչ կարո՞ղ էին դա անել…

    2. Որոշ սհատ խոչիմաստ մարդկանց կողմից սկսեց շրջանառվել լուրեր, որ Վահեն և իր ընկերները խմած են եղել դրա համար էլ եղել է այս դեպքը… Չհասկացանք, ռեստորան գնում են մոմ վառելու՞, կամ ռեստորանում խմած մարդկանց պիտի տալ սպանել՞ :

    3.Հարսնաքարը պայթեցնելւ կապակցությամբ ցուցադրված կադրերը, պարզապես ժպիտ են առաջացնում… Ռակետնիցայով, ՏՈԶ-ի փամփուշտով ու ՌԳԴ-5 նռնակով կգնար ինչ ոչ բան պայթեցնելու միայն ռազմամթերքից անտեղյակ մարդը… իսկ հիմա խոսքը գնում է փոխգնդապետի մասին, ով դեռ 1996-ին լեյտենանտ էր… մինչև հերոսացնելը կամ պախարակելը, մտածեք այս մասին

  4. fm Says:

    zrani mekn es.

  5. Կարինե Հակոբյան Says:

    Վահե Ավետյանը 33 տարեկան էր:

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.