ՀԵՅ, Ո՞Վ ԿԱ ԱՅՍՏԵՂ

Էս տարվա Ոսկե ծիրանի ռետրոսպեկտիվներից մեկը Ալեքսանդր Սոկուրովի ֆիլմերն էին: Նաեւ նոր ֆիլմ կար Սոկուրովից` «Ֆաուստ»:  Էս վերջինի ցուցադրության ժամանակ Կինոմոսկվայի դահլիճը լիքն էր: Արժեր, որովհետեւ ֆիլմն իսկապես լավն էր: Իսկ «Ցուլի» եւ «Մողոքի» ցուցադրության ժամանակ Կինոնաիրիի դահլիճը համարյա դատարկ էր: Ու դա տարօրինակ էր ու տխուր, որովհետեւ դրանք ոչ թե պարզապես լավ ֆիլմեր էին, դրանք ցնցող ֆիլմեր էին մեկը Լենինի, մյուսը` Հիտլերի մասին: Գուցե հին էին ֆիլմերը, գուցե հայաստանցիների մեծ մասը նայել ա էտ ֆիլմերը, դրա համա՞ր էր դահլիճը դատարկ: Իմ հարցուփորձը ցույց տվեց որ չէ` շատ քիչ մարդ կար, որ արդեն տեսած լիներ էտ ֆիլմերը: Իսկ ֆիլմերը ոչ միայն ցնցող էին, ոչ միայն լրիվ նոր ձեւով էին մեկնաբանում պատմական էտ երկու դեմքերին, այլ նաեւ ակտուալ էին, ահավոր ակտուալ: Երկու ֆիլմերի ավարտից հետո էլ ես մարդ էի փնտրում դահլիճում, որ խոսեի հետները ֆիլմերում ներկայացվածի եւ հայաստանցիներիս հին ու նոր փորձի մեջեւ եղած զուգահեռների մասին… Իսկ դահլիճում ընդամենը մի 15 մարդ կար, որից կեսը` Ոսկե ծիրանի հյուրեր:

Էս օրերին Հաննա Արենդտի գիրքն եմ կարդում` «Հեղափոխության մասին», ու շշմելու են զուգահեռները` մասնավորապես ֆրանսիական հեղափոխության եւ ընդամենը մի երկու տարի առաջվա հայաստանյան իրականության միջեւ: 2008-ի շարժմանը մասնակցած հարյուր հազարավոր հայաստանցիներից քան՞իսն են, որ ընդունակ են քննել իրանց հետ կատարվածը, որոնց կհետաքրքրեն իրանց հետ կատարվածի զուգահեռները` ուրիշ ազգերի պատմության մեջ: Մի՞թե գոնե մի 30-40 մարդ չի լինի: Հնարավո՞ր ա նման բան:

P.S. – Ժամանակին Սարոյանից մի պիես էր բեմադրվել Հայաստանում` ՀԵՅ, ՈՎ ԿԱ ԱՅԴՏԵՂ

Մարինե Պետրոսյան

14 Responses

  1. Mephistopheles Says:

    ոնց որ մարդ չկա՝ խորվաթ տեղ ա… կարանք մի հատ…

  2. Մարինե Պետրոսյան Says:

    էս Սակուրովի Ֆաուստը վրատ տենց ազդել ա հա՞ ☺

  3. Gajane Says:

    ուրեմն հետաքրքիր չի

  4. Մարինե Պետրոսյան Says:

    հենց խոսքն էլ էտ մասին էր` թե ինչու էտքան հետաքրքիր ֆիլմերը էտքան քիչ մարդու են Հայաստանում հետաքրքիր

  5. Aram Says:

    օրհասական հարցերը…
    ստամօքսաղիքաին տրակտի պռօբլեմները…
    մակարդակի բացակայւթյւնը…
    ինչ կինո…
    հլը լավ ա դուք եք ներկա եղել

  6. Մարինե Պետրոսյան Says:

    «օրհասական հարցերը» դժվար խանգարեին էտ ֆիլմերը նայելուն, որովհետեւ դրանք հենց «օրհասական հարցերին» էին առնչվում ☺☺

  7. Հ.Զ. Կարամանուկյան Says:

    Մի զադ էլ չկա այստեղ…
    Ծոմակն էլ` ինչպես ասում են. ‘հայդե~ Փարիզ’…

  8. Մարինե Պետրոսյան Says:

    բա դու զադ չե՞ս, ՀԶԿ ջան ☺☻

  9. NAREK Says:

    Մարին ջան, իսկ դու՞ երբ ես գնում ծոմակի հետևից:

  10. Մարինե Պետրոսյան Says:

    Նարեկ ջան, իսկ դու եր՞բ ես կախվելու ձեր պատուհանի դիմացի ծառից

  11. NAREK Says:

    Որ իմանամ հաստատ կգնաս` հենց այսօր էլ կկախվեմ, ու “թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի”

  12. Մարինե Պետրոսյան Says:

    չեմ գնա, բա տենց ցնցող հուշը սրտում ապրել կլինի՞, ես էլ կկախվեմ նույն պարանից: քո մարմինը կհանեմ ցած կգցեմ ու գլուխս կմտցնեմ նույն օղակի մեջ☺☺

  13. NAREK Says:

    էդ պայմանով էլ եմ համաձայն, բայց ինչպես ասվում է շարունակության մեջ. “ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան”

  14. Մարինե Պետրոսյան Says:

    էտ մեջբերումը փչացվել ա արդեն, դրան վստահելով որ մեռնես` կարող ա միակ զոհը դու լինես իսկ ես էլ վրադ խնդամ, զգուշ ☺☺

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.