Սիրիահայերը առանց թիկունքի. Ինչո՞ւ է Հայաստանը անտարբեր

Սիրիահայերի գլխին շատ ավելի լուրջ սպառնալիք է կախված քան իրաքահայերի ու եգիպտահայերի: Ի տարբերություն մյուս արաբական երկրների, Սիրիայում իշխանությունը տապալում են կրոնական փոքրամասնությունների նկատմամբ շատ ավելի խորը ատելությամբ լցված սուննի իսլամիստ ծայրահեղականները: Եթե այս «Ալլահու աքբար» գոռացողները հաղթեն, առաջին հերթին թիրախ կդարձնեն ալևիտներին՝ և՛ որպես իսլամական հերետիկոսների, և՛ որպես նախագահ Ասադի կրոնակիցների:

Հաջորդ թիրախը քրիստոնյաներն են, ու նաև 60 հազարանոց հայկական համայնքը:

Հայերին կկոտորե՞ն թե՞ կվտարեն երկրից, առայժմ դժվար է գուշակել, բայց, որ չեն թողնի երկրում  մնալ և ունենալ նախկին իրավուքնները, կարծես թե հստակ է:

Ուրեմն,  հայերը որտե՞ղ կարող են ապաստան գտնել: Այս պարզունակ հարցին պատասխան կտար առաջին դասարանի աշակերտը՝ Հայաստանում: Բայց բարեխիղճ ուսուցիչը նրան կուղղեր՝ ոչ, սխալ պատասխան, ճիշտ պատասխանն է՝ Հայաստանի վեջը չի:

Ինչո՞ւ:

Կառավարությունը էնքան անկեղծ չի որ ասի՝ ավելորդ գլխացավանքի հավես չկա, սիրիահայերը մեզ ի՞նչ: Փոխարենը էնպես պատասխան կտա, որ համ հայրենասեր ձևանա Տիգրան Սարգսյանի «հայկական աշխարհի» շրջանակում, համ էլ սիրիահայերին օգնելու համար մատը մատին չտա. «Մենք շահագրգռված չենք, որ մեր Սիրիայի համայնքը քայքայվի»,-պատասխանում է  Սփյուռքի նախարարության խոսնակը այն հարցին, թե ինչո՞ւ սիրիահայերին չեն օգնում Հայաստան տեղափոխվել: Ուրեմն, «Արմավիայի» տոմսեր թանկացնելն ու հայրենակիցների ճակատագրի վրա փող շինելն էլ կտեղավորեն Սիրիահայ համայնքը չքայքայելու գաղափառի մեջ՝ թանկացնում ենք, որ չգան Հայաստան:

Հայաստանի քաղաքական դաշտում միակ գործիչը Վարդան Օսկանյանն է, ով անհանգստություն հայտնեց սիրիահայերի ճակատագրի նկատմամբ.«համայնքը թողնված է սեփական հույսին: Հալեպի միությունները, կազմակերպությունները, համայնքն ընդհանրապես իրենց թիկունքում չեն զգում հայրենի պետության զորակցությունը:

Ես կարծում եմ, որ թեկուզ ուշացումով, բայց այս թերացումը պետք է շատ արագ ուղղել, քանի որ իրավիճակն օրեցօր բարդանում է, և համայնքը չգիտի՝ իրեն ինչ է սպասում: Պաշտոնական Երևանը մի քանի անհապաղ քայլեր պետք է ձեռնարկի»:

Լավ, ինչի՞ կառավարությունը չի օգնում սիրիահայերին:

Բայց ինչի՞ մենակ սիրիահայերին,  ինչի՞ չէր օգնում իրաքահայերին,  վրաց-աբխազական պատերազմի ժամանակ օգնություն չցուցաբերեց աբխազահայերին. «Ամենից շատ պատերազմից տուժեցին հայերը, բայց բոլոր ազգերը՝ հույները, հրեաները, էստոնացիները, ռուսները օգնություն էին ստանում իրենց արտասահմանցի ազգակիցներից, իսկ հայերը նույնիսկ մի լիմոնադ էլ չստացան»,- ասում էր աբխազահայ համայնքի ղեկավարնեռրից Գալուստ Տրապիզոնյանը։ Հետո շեշտում՝ որ Աբխազիայում ընդամենը մի էստոնական գյուղ կա, Էստոնիան էդ մի գյուղի համար բեռնված նավ ուղարկեց, իսկ Հայաստանից՝ ոչինչ: Մի նախկին  պաշտոնյա պատմում էր, որ այն ժամանակ  կառավարության մի գեռատեսչություն ինքնաթիռով զենք էր պատրաստվում ուղարկել աբխազահայությանը, սակայն ազգային անվտանգությանն ծառայությունը օդանավակայանում ինքնաթիռը կանգնեցրել է ու չի թողել:

Ինչո՞ւ են Հայաստանի երեք նախագահներն էլ անտարբեր սփյուռքահայերի ճակատագրի հանդեպ, մեկը մի քիչ քիչ, մյուսը մի քիչ շատ: Ինչո՞ւ:

Պատճարն այն է, որ Հայաստսանի առաջին նախագահ դարձավ մեկը ով խուսափում էր իրեն անհանգստացնող խնդիրներից: Լևոն Տեր Պետրոսյանը թեև իշխանության եկավ Ղարաբաղը միացնելու գաղափարով ու «Պայքար, պայքար մինչև վերջ» լոզունգով, բայց հենց պատերազմը սկսվեց խուճապի մատնվեց, ու սկսեց ամեն ինչ անել որ ազատվի Ղարաբաղի գլխացավանքից: Իսկ անհանգստությունից ազատվելու միակ ձևը Ադրբեջանի ցանկությունները կատարելն էր՝ ինչ ուզում են, անենք, պրծնենք, Ղարաբաղը տանք, ձենները կտրեն, հանգիստ ապրենք: Ու 1992թ. «Կոմսոմոլսկայա պրավդային» ասաց. «Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին»: Նույնն էլ աբխազահայությանը օգնելու խնդիրն էր՝ հանկարծ Վրաստանը կիմանա ու կնեղի, զահլա չկա:

Բայց ՀՀՇ-ն չէր կարող քաղաքական ծրագիր հռչակել իր լիդերի պրոբլեմներից խուսափելու բնավորությունը, պետք էր գաղափարական տեսք տալ Տեր-Պետրոսյանի հանգիստ սիրող քմահաճույքին: Ու կամաց-կամաց սկսեց  ձևավորվել «Հայ ժողովրդի միակ գաղափարը պետականություն ունենալն է, իսկ այդ պետությունը 29 հազար քկ հանրապետությունն է» գաղափարը. Ուրեմն, ազգը միայն պետության քաղաքացին է(այս թեզը պնդելու համար բերում են Ֆրանսիայի օրինակը ուր իբր ֆրասնիացին միայն ֆրանսիայի քաղաքացին է), ամեն ազգ մի պետություն է ունենում, հետևաբար մի քաղաքացիություն, ազգային շահը միայն այդ միակ պետության շահն է, ուրիշ շահ չկա, որպես պետություն  ունեցող մի սովորական ազգ հայերը չեն կարող ունենալ այլ ազգային խնդիրներ՝ լինի Ղարաբաղի անկախություն, ցեղասպանության ճանաչում, սփյուռք  և այլն: Սովորական ազգը արդեն պետություն ունենալով պիտի երջանկանա: Ավելի ինտելեկտուալ լևոնականները սկսեցին իրար հակադրել պետական և էթնիկ ազգայնականությունները ու պետականը դիտել առավել առաջադիմական, որպես ազգի կազմակերպման միակ ինստիտուտ(այսինքն ազգը դիտարկելով միայն կոնկրետ տարածքի վրա մեկ պետության քաղաքացիներ, մերժելով ազգային վերպետական և ցանցային կազմակերպչական ձևերը, հայ ազգի սահմաններից դուրս են թողնում Սփյուռքն ու Ղարաբաղը և «վկայում» Տեր-Պետրոսյանին): Ազգ-պետություն գաղափարի կողմանկիցները չեն տարբերվում  կրոնական-ազգայնականներից, երկուսն էլ ազգը սահմանափակում են,  սահմաններ են գծում ու ազգից հեռացնում սահմանից դուրս մնացածներին, տարբերությունն այն է, որ այդ սահմանները տարբեր տեղերով են անցնում, լևոնականները ազգի սահմանները գծում են տարածք-պետությունով ու դուրս են թողնում Սփյուռքն  ու Ղարաբաղը, իսկ կրոնականները առաքելական եկեղեցիով և դուրս են թողնում այլահավատներին ու միասեռականներին:

Քանի որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ամենաշատը ուզում էին տեղնել Մեծ Բրիտանյան և ԱՄՆ-ը, փուլային տարբերակով լուծել հարցը, ու միջազգային զորքեր մտցնել, Տեր-Պետրոսյանն էլ նրանց ուզածը անելու պատրասատակամության համար ինքնըստինքյան սկսեց ընկալվել արևմտամետ գործիչ ու նրա շուրջը հավաքվեցին արևմտապաշտ հայերը(1988-ին նա Ղարաբաղ կոմիտեի ամենառուսամետ գործիչն էր համարվում, քանի որ դեմ էր Մոսկվային հակադրվելուն):

Տերպետրոսյանական քաղաքականությունը  թեև Ղարաբաղի անկախության պաշտպանության գաղափարը չկարողացավ լիովին հանել պետության ստրատեգիայից, բայց հաջողացրեց սփյուռքհայության պաշտպանության խնդիրը փակել, սփյուռքին՝ այդ «նարինջ ուտողներին» վերաբերվել միայն որպես հայոց պետականության հանդեպ իրենց հայրեասիրական պարտքը կատարողների՝ մուծվողների:

Տեր-Պետրոսյանը իր զինակիցներից ավելի անկեղծ է, և գաղափարազուրկ լինելը չի էլ թաքցնում, հայտարարում է «ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է» ու հետն էլ չի ասում թե որն է ոչ կեղծը: Այսինքն, գաղափարախոսությունը ընդհանրապես կեղծիք է ու դրանով բացում գաղափարազուրկ պետության հունը:

Այս գաղաափարազուրկ պետական գաղափարախոսությունը շարունակվեց, որը հնարավորություն ստեղծեց պատերազմական վիճակում գտնվող երկրում իշխանության գալ այնպիսի գաղափարազուրկ գործիչների ինչպիսք են Էդիկ Մադաթյանը, Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Բեգլարյանը և այլն:

Գաղափարազրկությունը մեծացրեց նաև արտագաղթի տեմպերը: Պարզ է, որ աղքատությունն է ստիպում արտագաղթել, բայց ինչու գրեթե նույն սոցիալական վիճակն ունեցող երկրներում արտագաղթի տեմպերը տարբեր են, ինչու՞ նույնիսկ ավելի աղքատ երկրից կարող է ավելի քիչ արտագաղթեն մեկ ուրիշից ավելի շատ: Պատճառները տարբեր են: Երկրի իշխանության գաղափարախոսությունը սողոսկում է նաև շարքային քաղաքացիների գիտակցության մեջ. և եթե երկրի ղեկավարությունը գաղափարազուրկ է քաղաքացին էլ է նրա պես դառնում, միայն մի տարբերությամբ՝ իշխանություն ունեցողը հարուստ է չունեցողը աղքատ: Եթե գաղափար չկա, էլ ի՞նչը պիտի մարդուն պահի աղքատության մեջ: Ոչինչ:

Նախագահ Սերժ Սարգսյանը ավելի խորացրեց 29 հազար քկ-ի պետության գաղափարը: Ճիշտ է, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի նա միայն Ղարաբաղի հարցում ներկայանում է մի փոքր ավել գաղափարական, ինչքան էլ ճնշեն նրան, դժվար թե իրեն թույլ տա Ղարաբաղի հարցը լուծել «փուլային տարբերակով»: Թեև դժվար է ասել՝ Ղարաբաղը նրա համար գաղափա՞ր է, թե՞   իշխանությունը պահպանելու միջոց(նրա հենարաններից մեկը Ղարաբաղի վերնախավն է, որի վստահությունը նա չի ուզի կորցնել):

Սակայն այլ հարցերում նա բացարձակ գաղափարազուրկ է ու մրցում է Տեր-Պետրոսյանի հետ. Սերժ Սարգսյանը վերաբացեց օտարալեզու դպրոցները, փակեց 1991թ. ստեղծված ջավախահայության խնդիրներով զբաղվող հատուկ ծրագրերի վարչությունը:

Ջավախահայ գործիչ Դավիթ Ռստակյանը մեկնաբանում է. «Այդ կառույցը առավել արդյուանվետ գործել է հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի օրոք, երբ Ջավախքում Հայաստանի աջակցությամբ լուծվել են էներգապահովման խնդիրները, ավտոմայրուղիների շինարարությունը, հայկական դպրոցների բացման եւ դասագրքերով ապահովելու եւ շատ այլ հարցեր: Ամեն ինչ դադարեցվել է այն ժամանակից ի վեր, երբ Տիգրան Սարգսյանը նշանակվեց վարչապետի պաշտոնում, ով որքանով ինձ է հայտնի, վերոհիշյալ վարչությունն անվանել է «Անդրանիկ Մարգարյանի սիրելի հոբբի»: 2008թ.-ից սկսած Հայաստանը ոչ մի պետական քաղաքականություն չի վարում Ջավախքի հարցում»:

Սերժ Սարգսյանը  ջավախահայությանը թիկունքից զրկեց ու Սահակաշվիլիին մեդալ տվեց, իսկ ի՞նչ ստացավ 29 հազար քկ-ոց պետությունը. Վրացական սահմանապահները ներխուժեցին Հայաստանի Բավրա գյուղի տարածք, հանգիստ տիրացան հայ գյուղացիների հողերին ու 29 հազար քկ-ն մի քանի մետրով փոքրացավ: Նաև Հայաստանի Ազագային ժողովի պատգամավորը՝ Շիրակ Թորոսյանը Վրաստանում պերսոնա-նոն-գրադա ճանաչվեց: Նույն կերպ էլ Թուրքիային դուր գալու համար հայ-թուրքական արձանագրություններում զիջեց ցեղասպանության խնդիրը պատմական հարցերի հանձնաժոովին արդյունքում սահմանը ոչ միայն չբացվեց, այլև ավելի վատացան հայ-թուրքական հարաբերությունները:

Բայց ասենք իշխանությունները խայտառակ չլինելու համար մի քանի պոպուլիստական քայլեր արեցին, օդանավակայանում ընդունեցին մի քանի սիրիահայերի, մի քանիսին էլ բնակարան տվեցին: Հետո՞: Հետո սիրիահայերը կգնան երկրից. եթե իշխանությունը գաղափաազուրկ է, ուրեմն միակ նպատակը դառնում է փող աշխատելը, եթե միակ նպատակը փող աշխատելն է, ուրեմն պիտի չթողնես որ ուրիշն էլ փող աշխատի, աշխատածը կամ խլես կամ գործը ձեռից առնես: Մարդիկ գործ ու բիզնես կորցնո՞ւմ են, արտագա՞ղթ է լինում, երկիրը թշվառանո՞ւմ է, Ադրբեջանը կմտնի՞: Հետո՞ ինչ, գաղափարազուրկ ու հարուստ մարդուն պատերազմը չի հուզում, պատերազմ լինի երկրից կթռնի:

Այսպես, «29 հազար քկ պետության» գաղափարը պրծել է, պետությունը արդեն կա, էլ ինչի՞ քեզ նեղես, ապրի ոնց որ սիրտդ ուզում ա, գաղափարական արգելակներ չկան ու երկիրը դառնում է ամեն ինչի ընդունակ մի փոքր խմբի սեփականությունը: Ու եթե 29 հազար քկ պետությունում ծնված- մեծացածին չեն թողնում շնչեն, ինչի՞ պիտի դրսից էկածին հանդուրժեն:

Սփյուռքահայ բարեկամս պատմում է. «ընկերս Հալեպից եկավ Երևան, վարսավիր է, վարսավիրանոց բացեց, վեց ամիս աշխատեց, փակեց գնաց: Հարցնում եմ ինչու՞ գնացիր, ասեց՝ լակոտների մեջ չեմ կրնա աշխատել»:

«Ո՞ւմ նկատի ուներ»,-հարցնում եմ:

«Չմանրամասնեց»:

Վահան Իշխանյան

11 Responses

  1. Robhaj Says:

    քոչարյան ռոբիկն ինչի ես մոռացել? թե ինքը կոտորվել էր սփյուռքահայերի դարդերով տապակվելով։ Էսօրվա Հայաստանի կրիմինալ ու թշվառ վիճակի թիվ մեկ մեղավորը հենց ռոբիկն, իհարկե ոչ Լեւոնը, ոչ առավելեւս սերժիկը երկնքից իջած հրեշտակներ չեն, բայց հենց ռոբիկնա կրիմինալին առաջ քաշել, մենաշնորհներով խեղդել տնտեսությունը, վերջում էլ մարտի մեկին կոտորած սարքել։ Էնպես որ մեծ-մեծ ճառեր ասելուց առաջ ավելի լավ ա մի քիչ երկար մտածեք։

  2. Մայիս Says:

    Վահան, ապրես քո գրածի տակ ստորագրում եմ ու հատկապես շատ եմ ընդունում ,,Երկրի իշխանության գաղափարախոսությունը սողոսկում է նաև շարքային քաղաքացիների գիտակցության մեջ,,։ Շատ եմ համաձայն այս մտքի հետ, որովհետև նույնկերպ եմ բացատրում արտագաղթը…

  3. Naira Says:

    Vahan jan,kardum em u sarsapum(((((Es inch e katarvum erkrum?Ur enq gnum?? Iroq chka azgi masin mtacox,azgayin gaxaparaxosutyune kexc kategoria e dardzel shateri hamar,mi masn el chgiten da inch e? Tesnes ,vor gishere gluxnere(ete unen) dnum en bardzin,gone mi pah(Njdehi asac)mtacum en,te inch en arel kam inch en anelu,baci sepakan shahe hetapndeluc???Axr asa mernelu eq gnaq,ho haverj cheq,inch eq tanelu hetnerd ay xxjukner,datark u puch hoginer??? Anicvelu eq serundneri koxmic—–en ashxarhum el tex cheq unenaluuuuu!!!!!!!!! Apsos es da chem tesnelu(((

  4. Յովհաննէս Says:

    http://www.youtube.com/watch?v=A-4T48llv7Q

  5. Յովհաննէս Says:

    Ջնջելով այս վիդեոն դուք փաստում էք, որ սիրիահայութեան մասին ձեր մտահոգութիւնները սուտ են, դուք մասնակցում էք Սիրիային եւ սիրիաքհայութեան դէմ արեւմտեան արշաւին:

  6. Յովհաննէս Says:

    Ջնջելով այս վիդեոն դուք փաստում էք, որ սիրիահայութեան մասին ձեր մտահոգութիւնները սուտ են, դուք մասնակցում էք Սիրիային եւ սիրիահայութեան դէմ արեւմտեան արշաւին:

  7. Յովհաննէս Says:

    Ջնջելով այս վիդեոն դուք փաստում էք, որ սիրիահայութեան մասին ձեր մտահոգութիւնները սուտ են, դուք մասնակցում էք Սիրիային եւ սիրիահայութեան դէմ արեւմտեան արշաւին —

  8. Յովհաննէս Says:

    Ջնջելով այս վիդեոն դուք փաստում էք, որ սիրիահայութեան մասին ձեր մտահոգութիւնները սուտ են, դուք մասնակցում էք Սիրիային եւ սիրիահայութեան դէմ արեւմտեան արշաւին……………………………………

  9. Յովհաննէս Says:

    Ջնջելով այս վիդեոն դուք փաստում էք, որ սիրիահայութեան մասին ձեր մտահոգութիւնները սուտ են, դուք մասնակցում էք Սիրիայի եւ սիրիահայութեան դէմ արեւմտեան արշաւին…………………………………………………….

  10. Յովհաննէս Says:

    http://www.youtube.com/watch?v=A-4T48llv7Q&feature=youtu.be

  11. Յովհաննէս Says:

    http://www.youtube.com/watch?v=A-4T48llv7Q&feature=youtu.be

    ..

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.