ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՀԵՐ

Հինգ տարի առաջ էս օրը էլի ամառ էր: Խորհրդարանական ընտրություններն ավարտվել էին, մոտենում էին նախագահական ընտրությունները: Ուզում եմ հիշել իմ էն ժամանակվա սպասումները, որ համեմատեմ էսօրվա հետ, բայց շատ բան չեմ հիշում: Ոնց որ ուրիշ դարաշրջան լիներ: Համ ես էի ուրիշ, համ Հայաստանը: Միասին փոխվեցինք:

Փոխվելու ընթացքն իհարկե հիշում եմ: Բայց մի տեսակ սպիտակ մշուշի մեջ եմ հիշում: Էտ սպիտակ մշուշը երեւի թե պաշտպանական բան ա` չի թողնում անցած հինգ տարիներին կատարվածի սուր անկյունները սիրտս խրվեն: Ամենամեծ սուրանկյունն իհարկե հաղթանակի պատկերն էր, որ պայծառ ժպտաց մեզ ու անհետացավ: Գնաց կորավ: Մտավ սարի հետեւը: Ժեռ սարի: Էս էլ ա պաշտպանական բան` բանաստեղծական պատկերներ եմ հնարում որ ինձ պաշտպանեն` ցավ չզգամ: Էս երբվանի՞ց ես դառա սենց ցավից վախեցող…

Բայց էս վերջերս զգում եմ` ցավը ոնց որ քչացել ա, կարողանում եմ առանց շատ տանջվելու հետ նայեմ: Էտ երեւի նրանից ա, որ մտքովս սկսել ա անցնել` իսկ գուցե ոչ մի բան էլ չի՞ կորել գնացել, գուցե ոչ մի բան էլ ջուրը չի՞ լցվել: Որ Լեւոնը չհաղթեց` էտ մեծ խնդիր չի: Խնդիրը մարտի 1-ն ա: Մարտի 1-ը կուլ տալը: Էնքան ցավոտ խնդիր ա, որ ուզում ես չհիշես, ուզում ես մոռանաս: Բայց եթե անգամ մոռացար, մեկ ա` հիշում ես որ մի շատ կարեւոր բան, մի անմոռանալի բան մոռացել ես, կուլ ես տվել…

Բա հիմա ին՞չ ա լինելու: Ում հետ խոսում եմ, բոլորն ասում են` Սերժը հաղթելու ա ընտրություններում: Գուցե: Գուցե հաղթելու ա: Գուցե եւ չէ: Սերժի հաղթանակը մենակ մի դեպքում ա համարյա 100 տոկոս հաստատ` եթե նորից խաղարկվի հեղափոխական ալիքի վրա եկող խարիզմատիկ լիդերի սցենարը: 2008-ին էտ սցենարը փորձարկվել ա ու փչացվել, էլ չի աշխատի` ով էլ որ ստանձնելու լինի խարիզմատիկ լիդերի դերը: Ուրիշ սցենարներ են պետք:

Մարինե Պետրոսյան

35 Responses

  1. Մ. Says:

    Եթե ոչ Սերժը, ապա ով, ում եք Դուք տեսնում որպես նախագահ

  2. Մարինե Պետրոսյան Says:

    բոլորին տեսնում եմ` բացի երեք հոգուց (կատակ)

  3. Mephistopheles Says:

    Մ. եթե դու կարծում ես որ Սերժն ամենահարմար թեկնածուն է ապա ես խնդիր չունեմ… բայց եթե դու գուշակում ես թե ով է լինելու ապա դու ըստ էության հրաժարվում ես այս երկրի սեփականատերը լինելուց… սա քոչվորի մտածելակերպ է /խոսքը քո անձի մասին չի այլ ընդհանուր մտածելակերպի մասին է/… մեզ մոտ շատ տարածված է “խելոք” երևալու համար նման գուշակություններ անել որի արդկունքում ավազակները գալիս են երկրի գլուխ

  4. Tar Says:

    Իսկ եթե առանց կատակի՞: Էսքան տարի ոչ մի կոնկրետ միտք չեմ կարդացել: Միգուցե ժամանա՞կն է մի անգամ ռիսկի դիմել ու կոնկրետ միտք հայտնել, այլ ոչ թե խոսել վերամբարձ արտահայտություններով ու կիսվել ահասարսուռ խոհերով: Շատ եմ կասկածում, որ կան էդ մտքերը: Ու շատ կասկածում եմ, որ երբևէ կլսեմ այն Ձեզնից:

  5. Մարինե Պետրոսյան Says:

    (4)

    Այ Tar ջան, փաստորեն դու «էսքան տարի» «ոչ մի կոնկրետ միտք» չես գտել իմ գրածներում, այլ մենակ «վերամբարձ արտահայտություններ» եւ «ահասարսուռ խոհեր», բայց համառորեն շարունակել ես կարդալ ու սպասել: Էտ իիիիինչ անսպառ համբերություն ունես ☺☻

  6. Mephistopheles Says:

    Ինչ էլ որ ասվի, առջևում Նախագահական ընտրություններն են և կոնկրետ խնդիր կա՝ առաջադրել թեկնածու… և մի հոգի… ընդդիմությունը չի կարող մեկից ավել թեկնածու առաջադրել… ավելի ճիշտ կարող, բայց դա արդեն անցնցուն պարտություն է

  7. Մարինե Պետրոսյան Says:

    դու կարծում ես` ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը մեկ թեկնածու են առաջադրելո՞ւ

  8. Mephistopheles Says:

    Չեմ կարծում… ԲՀԿ-ն առայժմ քաղաքական ուժ դառնալու խնդիր ունի… մինչ այժմ ԲՀԿ-ն հսկա ֆինանսական ու զինված ռեսուրսներով իշխանական մոնոլիտի մաս է եղել… այսօր խնդիրներ ունի իշխանության հետ ու պետք է ինչ որ կերպ էդ անհամախայնությունը ձևավորի/ձևակերպի… կամ որպես քաղաքական ուժ, կամ էլ իշխանական մոդելով ընդդիմադիր… եթե Հայաստանում քաղաքական դաշտը բացակայի ԲՀԿ-ն կմնա իշխանական մոդելի մեջ, այսինքն կմնա նույն սկզբմունքով, բնույթով ու կառուցվածքով “ընդդիմություն”… իսկ եթե քաղաքական դաշտը լինի ակտիվ (սրա տակ ես հասկանում եմ հասարակական ակտիվություն) ապա ԲՀԿ-ն ուզած չուզած պիտի տեղափոխվի քաղաքական դաշտ… իմ անձնական կարծիքով դա էր պատճառը որ ԲՀԿ-ն Օսկանյանին ու Հմայակ Հովհանիսյանին ընդգրկեց իր կազմում… բայց քանի որ ԲՀԿ-ն քաղաքականապես անգրագետ կազմակերպություն է նրա մոտ դա շատ վատ ստացնեց… անձամբ կարծում եմ որ պետք էր նրան “աջակցել” քաղաքական դաշտ մտնելու համար, բայց դա միանշանակ աջակցությունից չի կախված… ԲՀԿ-ն ինքը պիտի պատրաստ լինի զոհողությունների հանուն քաղաքական դաշտ մտնելու… քաղաքական դաշտ մտնելն էլ իրա դրական ու բացասական կողմերն ունի… լինելով հսկա ֆինանսական ու զինյալ ռեսուրսների տեր կազմակերպություն նա շատ վատ, անգրագետ ուսխալ քայլեր է կատարում… պարզապես ծիծաղելի են…

    ԲՀԿ-ն այսօր իվիճակի չէ նախագահական թեկնածու առաջադրելու և իր այս հսկա “ջանդակով” նա այնուամենայնիվ պետք է ինչ որ մի այլ ուժի աջակցի…

    ԲՀԿ-ն լավ շանս է իշխանական մոնոլիտը քանդելու համար, բայց շատ զգույշ պետք է լինել… ԲՀԿ-ն գայթակղիչ գործեն է… եթե կարողանաս հետն աշխատել, ապա արդյունք կտա, իսկ եթե ոչ… արդյունք չի տա եթե ավելի վատը չլինի…

    միայն ու միայն հասարակական ակտիվության դեպքում ԲՀԿ-ին հնարավոր կլինի քաղքականացնել, այն է վնասազերծել… բայց ԲՀԿ-ի գործոնը հաշվի չառնել ու չօգտագործելը անգտրագիտություն կլինի, իմ անձնական կարծիքով…

  9. Մարինե Պետրոսյան Says:

    այսինքն դու մտածում ես որ ԲՀԿ-ն ա ՀԱԿ-ի թեկնածուին աջակցելու ))

  10. Mephistopheles Says:

    եթե ԲՀԿ-ն քաղաքականանա, չի բացառվի ուղղակի հարցն այն է թե կքաղաքականանա՞ ԲՀԿ-ն թե ոչ… այսօրվա դրությամբ Հմայակ Հովհաննիսյանը չկա, իսկ Օսկանյանի վրա գործ կա բացված… ինչքանո՞վ է ԲՀԿ-ն սատարում Օսկանյանին առայժմ ինձ համար հայտնի չէ, համենայն դեպս ինձ համար տեսանելի չէ որևէ աջակցություն… մյուս կողմից Բալասանյանի թեկնածության շուրջ ՀՀԿ-ի համաձայնությունը կա որը լրիվ ուրիշ բանի մասին է խոսում…

    Կարծում եմ ԲՀԿ-ում երկվություն կա… մի կողմից նրա “քաղաքական” թևը փորձ է արվում իշխանության կողմից չեզոքացվել, մյուս կողմից կարծես ի դեմս բալասանյանի փորձ է արվում նրան հետ քաշել իր առաջվա դիրքերն ու գործելաոճի մեջ… Գագիկ Ծառուկյանն էստեղ կարող էր որոշում կայացնել, բայց նա ավելի գործարքային նյութական մենտալիտետ ունի քան քաղաքական… քաղաքականապես նա բացարձակ դատարկություն է դրա համար էլ շատ հաճախ իր նեցուկը դրսում է փնտրում… նա չգիտի իրեն աջակցող հասարակության հետ ինչ անի… չեմ ասում քշի Բաղրամյան 26-ի վրա, բայց նա այդ նեցուկի հետ չգիտի ինչ անի…

    անձամբ ես կարծում եմ որ եթե նա որոշի որպես շատ խոշոր գործարար դուրս գալ քաղաքականությունից ու մտնի հարկային դաշտ թողնելով իր մենաշնորհը ապա դա համ իր համար լավ կլինի, համ էլ երկրի… ուղղակի ԲՀԿ/Ծառուկյանը դա պետք է անի քաղաքականության միջոցով… բայց կարծես թե նա ուրիշ ծրագրեր ու ամբիցիաներ ունի…

    ԲՀԿ-ի գործոնը չէր ակտիվանա եթե մենք այսօր ուննայինք ակտիվ հասարակություն թե՛ քաղաքականապես և թե՛ քաղաքացիականապես… եթե այս գործոնը բացակայում է ԲՀԿ-ն դառնում է գործոն…

    այսօրվա դրությամբ չեմ կարծում ԲՀԿ-ն սատարի ՀԱԿ-ի որևէ թեկնածուի… դա կլիներ իսկական հարված իշխանություններին… դրա համար էլ իշխանություններն այսօր “աշխատում” են ԲՀԿ-ի վրա… ՀԱԿ-ն էլ է աշխատում, բայց ոչ այդ կերպ ինչպես իշխանությունները… ՀԱԿ-ի հնարավորությունները սահմանափակ են դեռ մի բան էլ քչանում են այն իմաստով որ ՀԱԿ-ից հեռացած բոլոր միավորումներն ու անհատները հենց այդ կետին են խփում դրանով ՀԱԿ-ի հնարավոր բոլոր գործողությունները ԲՀԿ-ին հեռացնելու իշխանությունից թուլանում են… և ԲՀԿ-ն ինքնին մղվում է դեպի իշխանություն (դա նույնիսկ նկատելի է)… եթե ընդդիմադիր քաղքական ուժերը չփորձեն ԲՀԿ-ի վրա “աշխատել” ԲՀԿ-ն կմղվի դեպի իշխանություն… նա ինքնուրույն չի կարող քաղաքական քայլեր անել կամ իշխանությանը ալտերնատիվ լինել որքան էլ որ նրանք սիրում են դա ասել… միակ ձևը դրսի աջակցությունը կլինի որն էլ կարող է բերել հեղաշրջման… սա ավելի վատ է, ես կասեի կործանարար…

    այսօր ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության դեմ բոլոր արգումենտները բարոյական դաշտում բավականին հմուտ են ու համոզիչ, բայց իրականում դրանք քաղաքական դաշտում անիմաստ են ու անգրագետ են նայվում (Բադյուի մոտեցումն այստեղ տեղին է)… և ավելին դա ըստ էության օգնում է իշխանություններին որպեսզի հանկարծ նման համագործակցություն չլինի… այն է հզոր ընդդիմադիր միավորի ստեղծումը կասեցվում է…

    իհարկե կարելի է բարոյական տեսակետից բացառել և անբարոյական համարել ԲՀԿ-ի՝ մարտիմեկյան կատարածուի հետ ցանկացած համագործակցություն, և դժվար թե որևէ մեկը դեմ գնա այդ տրամաբանությանը… բայց այդ “բարոյական” նորմերի պահպանման արդյունքը լինելու է այն որ Սերժ Սարգսյանը երկրորդ ժամկետն է ստանալու… սա արդեն որևէ բարոյական նորմերով հնարավոր չի արդարացնել որովհետև մենք շատ հնարավոր է որ այլևս չկարողանանք որևէ բան փոխել այս երկրում ինքնուրույն…

    Հայաստանի դրությունն իմ անձնական կարծիքով ավելի ծանր է քան մենք պատկերացնում ենք ու շարունակում է ծանրանալ…

  11. Tar Says:

    Իհարկե շարունակում եմ կարդալ, ինչքան էլ, որ տհաճ ա: Ձեր գրածներն էլ եմ կարդում, Արամ Աբրահամյանի ու մյուսների գրածներն էլ, չնայած ոչ մեկի հոդվածներում կոնկրետ բան չկա գրված: Բայց կարդում եմ, որովհետև տեսնում եմ, որ դուք բոլորդ Ձեր ոչինչ չասող մտքերով շատ ավելի վնաս եք տալիս էս երկրին, քան իշխանությունները: Որովհետև հուսահատություն եք առաջացնում մարդկանց մեջ ու շատ սիստեմատիկ, հենց էդ ահասարսուռ խոհերով ու իրականում ոչինչ չասելով: Հույս ունեմ, որ դա գիտակցված էլ չեք անում, գրում եք գրելու համար, իսկ եթե գիտակցված եք անում, ուրեմն շատ ավելի վատ:

  12. Tar Says:

    Քանի որ իմ գրածի տիպի մտքեր հայտնողները ավտոմատ կերպով Ձեր ու Ձեր նմանների կողմից դասվում են որպես մոլի լևոնական, նախապես ասեմ, որ, այո, ՀԱԿ-ի կողմնակից եմ եղել 2008-ից սկսած, բայց մոլի լևոնական չեմ ու ՀԱԿ-ի վերջին մարտավարություններն էլ ընդհանրապես չեմ ընդունում: Բայց դա չի նշանակում, որ պիտի նվնվալով կողքիններիս էլ հուսահատեցնեմ: Այլ բան, եթե կոնկրետ առաջարկ ունենայի: Է հիմա էլ հույսով-հավատով սպասում եմ, որ մի օր Ձեզնից կամ մյուսներից վերջապես կլսեմ էդ կոնկրետ առաջարկը, էն էլ հե՛չ, չկա՛: Նույն հոդվածները, նույն մտքերը, տարիներ շարունակ: Է հետո՞: Չնեղանաք, բայց իմ մոտ մեկ-մեկ հարց ա առաջանում, որ Լևոնը չլիներ, դուք բոլորդ ինչո՞վ էիք զբաղվելու: Իր ստեղծած շարժումով հայտնի եք դարձել ու էսօր էլ շարունակում եք իր անունն օգտագործելով երևալ:

  13. Մարինե Պետրոսյան Says:

    (11)

    վայ, ոնց որ սկսում եմ հուզվել ☺☺: Բայց դու վստահ ե՞ս որ «ահասարսուռ» բառի իմաստը ճիշտ ես հասկանում, Tar: Իմ գրած մի «ահասարսուռ» խոհի օրինակ կաս՞ես

  14. Մարինե Պետրոսյան Says:

    (12)

    Tar ջան, մոլի լեւոնականի պրոբլեմը մենակ էն չի որ ամբողջ օրը գոռում ա Լե-վոն, Լե-վոն: այլ էն, որ սրտատրոփ նստում ու սպասում ա, թե ոնց ա «ինչ անելու» առաջարկը ինչ որ մեկը լավաշի մեջ փաթաթելու, դեռ վրայից էլ ծամելու ու մատուցելու իրան: Բայց ես քեզ, ինչքան հիշում եմ, նման խոստում չեմ տվել: գնա ուրիշ հասցեով ջղայնությունդ պարպի

  15. Նազելի Says:

    Մարինե, մոռացել ես Րաֆֆի Հովհաննիսյանին

  16. Tar Says:

    (13)

    Շատ խայտառակ բան տեղի ունեցավ: Թարսի պես գիտեմ՝ ինչ ա ահասարսուռ բառը: Բարդ բառ ա՝ կազմված ահ և սարսուռ բառերից, մեջտեղում էլ՝ ա հոդակապ :) Նշանակում ա՝ ահազարհուր:
    Մարինե ջան, կարդա քո գրած ցանկացած հոդված ու լիքը օրինակներ կգտնես:

  17. Tar Says:

    (14)

    Մարինե ջան, կարիք չկա նյարդայնանալու և խուճապի մատնվելու. ընդամենը զրուցում ենք: Բայց քո սահմանած բանաձևով մոլի լևոնականը հենց դու ես, որովհետև քո բոլոր հոդվածներում հենց դու ես սպասում լավաշի մեջ փաթաթած առաջարկին :) Ստացվեց, որ նորից հետ էկանք նրան, ինչից սկսել էինք՝ որ դու ոչ մի առաջարկ չունենալով՝ անընդհատ վերացական բաներ ես գրում (վերացական բառի իմաստն էլ գիտեմ :) ):

  18. Մարինե Պետրոսյան Says:

    (15)

    Բայց ինչի՞ց որոշեցիր որ մոռացել եմ

  19. Մարինե Պետրոսյան Says:

    (15-16)

    վայ, սարսռուն ջան, ես ինչի՞ պետք ա խուճապի մատնվեմ քո համար, քո նյարդահոգեբանական վիճակը իսկապես բարդ ա` դատելով նրանից որ դու իմ անմեղագույն տեքստերից զարհուրում ու ահասարսռում ես: Բայց դե ընկեր-ընկերուհի կունենաս երեւի, հո մեն մենակ չե՞ս էս աշխարհում, ասա թող քեզ լավ հոգեբանի տեղ ասեն ☺☺

  20. Mephistopheles Says:

    Մարինե, մի հարց ունեմ… “Որ Լեւոնը չհաղթեց` էտ մեծ խնդիր չի:”…: այ այս տողերի մեջ դու ի՞նչ ինկատի ունես “հաղթանակ” ասելով… սա ես ամենայն լրջությամբ եմ հարցնում ու պատասխանն ունի հիմքային նշանակություն…

  21. Մարինե Պետրոսյան Says:

    որ նախագահ չդառավ նորից

  22. Mephistopheles Says:

    կարծում եմ երկար չես մտածել հարցին պատասխանելու համար… պարզից էլ պարզ է չէ՞… ու այս տեսակետը միայն դու չես հայտնում, այլ շատ շատերը, ընդ որում քաղաքական գործիչները… առաջին անգամ սա ես լսեցի Արմեն Մարտիրոսյանից ու Զարուհի Փոստանջյանից… հետո կրկնեցին շատերը ու ամնացավալին այն է որ հիմնականում ընդդիմադիր դաշտում սա ասվեց…

    բայց մի րոպե մտածիր Մարինե…

    դուրս է գալիս որ անկախ նրանից թե ժողովուրդը քեզ ինչքան ձայն է տվել և ինչ միջոցներով է քո օպոնոնտը քեզնից կորզել կամ խլել նախագահի պաշտոնը՝ հաղթում է նա ով լինում է նախագահ… սա շատ վտանքավոր մենտալիտետ է, սա հիմնվին փոխում է հաղթանակի, ուժեղի և թոիյլի հասկացությունը, օրոնքի ընկալումն ու մշակույթը… առաջին հայացքից կարծես թե անվնաս ու չնչին բան է, բայց իրականում դա ֆունդամենտալ գործոն է, ես կասեի չափորոշիչ…

    ընտրություններում հաղթում են նրանք ովքեր շատ քվե են հավաքում և նպատակը այդ կանոնը պարտադրելն է և նրանով շարժվելն ու ընդունելը… վերջ… նպատակը կանոններով խաղալն է ու ապրելը… մեր խնդիրը հենց սա է… անգամ իշխանափոխությունն այստեղ երկրորդական է… ուժեղը նա է ով շատ ձայն է հավաքում… նախագահի աթոռը չէ հաղթանակի չափորոշիչն ու սահմանումը…

    այ էս տասակի աղավաղված արժեքներ են պարտադրված մեզ… քանի դեռ մենք սա ենք ընդունում որպես հախթանակի չափանիշ, մեր երկրում հենց այդպիսիններն էլ իշխելու են… սրանում որևէ մեկը թող չկասկածի…

    անցած ընտրությունների ժամանակ անգամ չի կարելի պնդել որ Լևոնն էր հաղթել… մինչև չլիներ նոր ընտրություններ, չեղյալ համարելով կեղծվածը, հաղթանակը որևէ մեկինը համարել հնարավոր չէ…

  23. Նազելի Says:

    Մի ժամանակ հիացած էիր Րաֆֆիի իմաստությամբ, կարող ա հերթական հիասթափությունն ես ապրոմ:

  24. Մարինե Պետրոսյան Says:

    (22)
    Կարիք չկա կպնել բառերից, Մեֆիստոֆելես։ Ես ընտրությունների մասին չէի խոսում, այլ քաղաքական հաղթանակի։ Հետաքրքիր ա որ ընդամենը մի օր առաջ դու էիր խոսում ռեալպոլիտիկի դիրքերից՝ արդարացնելով ԲՀԿի հետ ՀԱԿ-ի դաշինքը, իսկ հիմա ինձ ասում ես թե անգամ իշխանափոխությունը երկրորդական ա, կարեւորը կանոններով խաղալն ա։ Բա եթե կարեւորը կանոններով խաղալն ա, ինչո՞ւ էր պետք բհկ-ի հետ համագործակցել՝մարտի 1-ի հիշատակը կոխոտելով

  25. Մարինե Պետրոսյան Says:

    (23)
    Ձեր քոմենթը լցված ա անհասկացող չարությամբ եւ արժանի չի պատասխանի

  26. Mephistopheles Says:

    24,

    Մարինե, շատ են ասում “բառերից չկախվենք” բա ինչի՞ց կախվենք… բառերը, նամանավանդ բլոգում միակ կարևոր արտահատչամիջոցն է… անգամ քաղաքական հաղթանակը նախագահ լինելով չի որոշվում, այլ որոշվում է թե ինպես ես դառնում… իշխանափոխությունը պիտի լինի կանոններով գործելու արդյունք… հակառակ դեպքում հեղաշրջումն էլ է իշխանափոխություն և ով-ով, բայց մենք դա լավ պետք է հասկանանք… մեր կաշվի վրա ենք զգացել

    չեմ ուզում բառերից կախվել, բայս բհկ-ն հակ-ի հետ դաշինք չի կազմել… համակործակցվել է կոնկրետ գործի շրջանակներում… սրանք ֆունդամենտալ տարբեր բաներ են, կարող ես չհամաձայնվել այդ համագործակցության հետ ինչպես որ Ժառանգությունն արեց (բավականին խամ ձևով) բայց չարժե դրան դաշինք ասել… դու շատ լավ գիտես դաշինքի ու համագործակցության տարբերությունը…

    բհկ-ի հետ համագործակցելը լրիվ մտնում է քաղաքական տեխնոլոգիաների ու գործընթացների ընդունված քաղաքակիրթ կանոնների մեջ ուղղակի երբ դու այդ համագործակցությունը որակում ես որպես Մարտի 1-ի զոհերի հիշատակի կոխկրտել, դու դա տանում ես քաղաքական դաշտից դուրս ու ոչ քաղաքական բարոյական տեսանկյունից վարկաբեկում ես մի քաղաքական գործընթաց որը լրիվ տեղավորվում է քաղաքակիրթ քաղաքական գործելաոճի մեջ…

    մի հարց… իսկ ինչո՞վ ա համագործակցությունը բհկ-ի հետ արդար ընտրությունների անցկացման շուրջ կողկրտում մարտի 1-ի զոհերի հիշատակը… եթե այդ տեսանկյունից ես նայում ապա Րաֆֆին դա վաղուց էր արել մասնակցելով Սերժի երդմնակալությանը… ու շատերը…

    քաղաքական անգրագիտություն կլիներ նկատել բհկ-ի հեռացումը իշխանություններից ու ոչինչ չանել… ներսում, մենք չանենք դրսից են օգտվելու, կամ էլ բհկ-ն հետ իշխանությանն ա վերադառնալու… ո՞րն ես ուզում սրանցից… ո՞րն ա ավելի բարոյական…

    Հայստանում անգամ իշխանափոխության դեպքում մենք աշխատելու ենք այն նույն քաղաքական գործիչներով ու միավորներով որոնց դու այսօր տեսնում ես Մարինե… նորերը չկան և առայժմ չեն գալու… գաղտնիքը մենաշնորհի փլուզման մեջ է երբ պետական 3 ճյուղերը (գործադիր, օրենսդիր և դատական) կլինեն մեկը մեկից անկախ… այդ ժամանակ քաղաքական ուժերը, գործիչներն ու տնտեսական ռեսուրսներ ունեցողները լրիվ այլ կերպ կդրսևորեն իրենց և կդաստիարակվի բոլորովին այլ քաղաքական էլիտա…

    …և այդ ժամանակ միայն Մարտի 1-ը կգտնի իր արդար բացահայտումը

  27. Մարինե Պետրոսյան Says:

    Իզուր ես տենց ջղայնանում եւ իզուր ես տենց երկար բացատրում բհկ-ի հետ համագործակցելու տրամաբանությունը, ես դա հասկանում եմ։ Զարմանալի ա որ դու չես հասկանում իմ ասածը՝ լավ ա որ Լեւոնը նախագահ չդառավ։ Իմ համար էլ ա դա կանոնների խնդիր՝ մարդը, որ չի հաշվի առնում ոչ մի քննադատություն եւ չի ընդունում սեփական ոչ մի սխալ լավ չի որ դառնա նախագահ՝ կդառնա փորձանք։

  28. Նազելի Says:

    Միշտ կարդում եմ քո հոդվածները: Քո մտքերն ինձ հետաքրքրում են, եթե հակասություն եմ տեսնում ու հարց եմ տալիս, դա նորմալ ա:

  29. Մարինե Պետրոսյան Says:

    հարց տալը նորմալ ա, հեգնանքն էր անտեղի։ Ես գնահատել եմ ու հիմա էլ գնահատում եմ Րաֆֆի հովհաննիսյանին որպես մեր ընդիմադիր դաշտի կենտրոնական ֆիգուրներից մեկը

  30. Mephistopheles Says:

    27,

    Չեմ ջղայն անաում Մարինե ջան, ուղղակի զրուցում ենք… մի քիչ դիսպրոպորցիոնալ, բայց էլի զրույց է (տեքստի ծավալներն ինկատի ունեմ)…

    Փաստորեն դու կարծում ես որ ավելի լավ է Սերժ սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը լինեն կեղծված ընտրություններով ու սպանդով քան ԼՏՊ-ն արդար ընտրություններով քանի որ “մարդը, որ չի հաշվի առնում ոչ մի քննադատություն եւ չի ընդունում սեփական ոչ մի սխալ լավ չի որ դառնա նախագահ՝ կդառնա փորձանք:”

    մենակ չասես թե դու դա չես ասում, որովհետև քո ասածից դա է դուրս գալիս թե՛ տեսականորեն և թե գործնականում եղավ… դու շատ լավ գիտես որ այն ժամանակ ալտերնատիվները շատ չէին եթե չասենք չկային… նախագահ ընտրում են եղածների միջից ոչ թե գործիչների միջից որոնք կան այլ ոչ թե նրանց միջից որոնք կարող էին լինել բայց չկան…

  31. Մարինե Պետրոսյան Says:

    (ես հողամասում եմ, հեռախոսով եմ գրում, ինտերնետս րոպեավճար ա ու թանկ, դրա համար եմ ուշ ուշ մտնում ու կարճ ))

    Ոչ, իմ ասածից դա չի հետեւում որովհետեւ ես դա հետադարձով եմ ասում, իսկ 2008 ին շատ լավ գիտես որ Լեւոնին եմ.պաշտպանել՝ հենց քո նշած տրամաբանությամբ։ Ու դեռ 2008ից հետո էլ ամենաերկարը ես եմ պնդել հաղթանակի հնարավորության վրա, ու հիմա էլ համոզված եմ որ հաղթանակը հնարավոր էր եթե Լեւոնը ոչ թե մենակը նստեր ու որոշեր որ ամեն ինչ կորած ա, այլ մի քիչ էլ մարդկանց տրամադրությունները հաշվի առներ։ Բայց ինքը էն ա ինչ որ կա։.Էլ չի փոխվի, անհույս ա

  32. Mephistopheles Says:

    Հարմարությանդ նայի Մարի ջան, չեմ ուզում քեզ ծախսի տակ գցած լինել, նման բաները շատ շուտ են հսկողությունից դուրս գալիս… :)

    Մարինե, ես, ճիշտն ասած, խնդիր չեմ տեսնում որ ԼՏՊ-ին ու ՀԱԿ-ին քննադատում են հատկապես նրա վարած քաղաքականությունը (չնայած ես չլինելով ոչ ակտիվիստ, ոչ էլ անդամ, հասկանում ու կողմ եմ ՀԱԿ ստրատեգիային)… դա առողջ երևույթ ա, բայց դա չի կարող անվերջ շարունակվել առանց ալտերնատիվ ստրատեգիայի, գաղափարի ու քաղաքականության… ՀԱԿ-ից դուրս են գալիս, որը ես համարում եմ առողջ քաղաքական գործընթաց, բայց որևէ այլ գաղաքական ուժ չի ստեղծվում… ազատ դեմոկրատներն աղմուկով և քննադատությամբ դուրս եկան, բայց այսօր մտել են ժառանգության մեջ և որևէ կոնկրետ գաղափար կամ ստրատեգիա միտք չունեն առաջ քաշելու որը կգալվանացնի հասարակությունը… նույնը հանրապետություն կուսակցությունը, լեբերալները… Դավիթ Շահնազարյանը շատ կասկածելի մտքերով ու հայտարարություններով դուրս եկավ, բայց սպասենք-տեսնենք…

    ես սա կդիտեի քաղաքական դաշտի բազմազանության գործընթաց, բայց առայժմ դա չէ տեղի ունենում… ես հետևում եմ բոլոր քաղաքական ուժերի հայտարարություններին, արտահայտած մտքերին ու քաղաքականությանը ու կարող եմ վստահ ասել որ առայժմ ՀԱԿ-ից բացի ուրիշ ոչ մի քաղաքական միավոր չի քննարկվում/քննադատվում ու պախարակվում…

    Մարինե ջան ես գիտեմ որ դու չես ուզում որ Սերժը կամ Քոչարյանը լինի, բայց համաձայնվի որ “մարդը, որ չի հաշվի առնում ոչ մի քննադատություն եւ չի ընդունում սեփական ոչ մի սխալ լավ չի որ դառնա նախագահ՝ կդառնա փորձանք:”-ը ուրիշ բան չի թողնում մտածել… թե՛ հետադարձով և թե՛ “առաջադարձով”… ես եթե նման բան ասեի, դու ի՞նչ կմտածեր…

  33. Մարինե Պետրոսյան Says:

    ես հողամասից վերադարձել եմ արդեն, բայց խնդրում եմ մի քիչ ավելի կարճ գրի, որ հեշտ լինի խոսելը:

    Հիմա որ էսքան երկար ես գրել, ես էլ ուզում եմ կենտրոնանալ նրա վրա, ինչը ինձ շատ հետաքրքրեց ու զարմացրեց: Ասում ես` «ես չլինելով ոչ ակտիվիստ, ոչ էլ անդամ, հասկանում ու կողմ եմ ՀԱԿ ստրատեգիային»: Այ քեզ բան: Լսի, բա դու էտքան պահանջկոտ ես մարդկանց, ու մեկը իմ նկատմամբ, բա ինքդ, էտքան կարեւորելով ՀԱԿի արածը, ինչի չես դառնում անդամ, կամ գոնե ակտիվիստ: հը՞: շաաատ տարօրինակ ա: կբացատրե՞ս

  34. Mephistopheles Says:

    չեմ ուզում ոչ ակտիվիստ լինել ոչ էլ անդամ… ուզում եմ լինելնմարդ որը հասկանում ու ընդունում է նրանց ստրատեգիան ու գաղափարները… տենց չի կարա՞ լինի

  35. Մարինե Պետրոսյան Says:

    կարա լինի, բայց մի տեսակ … ո՞նց ասեմ որ ճշգրիտ լինի… մի տեսակ ազնիվ չի: քո գրածներից դատելով` դու ՀԱԿ-ի արածը համարում ես շատ կարեւոր բան, նույնիսկ կարելի ա ասել` վճռորոշ բան Հայաստանի քաղաքական կյանքում: բա ուրեմն ինքդ ինչո՞ւ չես մասնակցում էտ գործին

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.