Լավ ու վատ ոստիկանները
Ի՞նչ տարբերություն կա Բուշի և Օբամայի մեջ, էրկուսն էլ երկրներ են շուռ տալիս, էրկուսն էլ ԱՄՆ-ի շահերը առաջ բրդելով միլիոնավոր մարդկանց են դժբախտացնում ու անունն էլ դնում՝ պայքար ազատության համար:
Տարբերությունը մեկն է՝ Բուշը կացնային է տապալում, բանի տեղ չդնելով իր դաշնակիցների ու ՄԱԿ-ի կարծիքը՝ ինչպես արեց 2003-ին Իրաքում, իսկ Օբաման նույնը անում է ավելի նուրբ, ինչպես Սիրիայում, զորք չի մտցնում՝ փոխարենը զինում է աշխարհիկ իշխանության թշնամիներին՝ սուննի մոլեռանդ մուսուլմաններին, իր բարեկամ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Կատարի միջոցով վարձկաններ լցնում երկիր, տեռորիստներին էլ հռչակում ապստամբներ ու դեմոկրատական ընդդիմություն և հետո դաշնակիցների հետ միասին պատրաստվում ռազմական աջակցություն ցույց տալ այդ «դեմոկրատ ընդդիմությանը», չի կարելի մենակ թողնել «ազատության համար պայքարողներին»:
Նրան չեն հայոհոյում, նրա դեմ ցույցեր չեն անում, հակառակը նրան ներկայացնում են որպես «ազատության մարտիկների» բարեկամ:
Շատ ձեռնտու է Սաուդյան Արաբիայի պես բարեկամ ունենալը, ոչ միայն որ շատ նավթ ունի, այլև դա մի երկիր է, որ ուզածդ ժամանակ դիմադրող վարչակարգերի դեմ իսլամական գրոհներ կկազմակերպի: Իսկ որ այդ երկիրը շատ ավելի բռնապետական է քան այն երկրները, որոնք ԱՄՆ-ն քանդում է «դեմոկրատիա» հաստատելու անվան տակ, չի անհանգստացնում, ինչքան էլ նկատեն ամերիկյան կայսրականության քննադատները:
Եթե 2003-ին Օբաման լիներ նախագահ կմտնե՞ր Իրաք: Հարցը անիմաստ է, ԱՄՆ-ն գիտի՝ երբ ունենա Օբամա, և երբ Բուշ: Իրաքի ռեժիմը տապալելու համար ներսում ապստամբություն հրահրելը գրեթե անհնար էր, փորձերը արդյունք չէին տվել, ուրեմն, ի՞նչ անել. վատ ոստիկան, Բուշ էր անհրաժեշտ, ով կարհամարհեր միջազգային հանրությանը ու տապոռը կիջեցներ Սադամի ռեժիմի գլխին:
Իսկ հիմա լավ ոստիկանի ժամանակն է, տապոռի կարիք չկա, արաբական գարունը նվեր եղավ ԱՄՆ վարչակարգին, որ մի գարուն էլ ծաղկեցնի Սիրիայում ու հետո առատ բերք ստանա, իրականացնի այն ինչ ծրագրվել էր դեռևս Բուշի վարչակարգի օրոք՝ տապալել Ասադին:
«Հասկացիր, Սիրիայում բռնապետական ռեժիմ է, ժողովուրդը ապստամբել է Ասադի դեմ, Ասադը արյունարբու բռնակալ է, ԱՄՆ-ն կապ չունի, ԱՄՆ-ի նախագահը այլևս Բուշը չի, այո Բուշը սրիկա էր, բայց հիմա Օբաման է», -զայրույթից գոռում էր ֆրասնիացի բարեկամս:
Իսկ անցյալ տարի էլ Ամերիկայից ու ֆրանսիայից եկած քույր ու եղբայր ազգականներս Ասադի հասցեին դրական մի փոքրիկ ակնարկի համար քիչ էր մնում սեղանի գինու շիշը շպրտեին՝ ոնց թե, արյունարբու բռնակալը պաշտպաններ ունի՞: Նրանք բացարձակապես տեղյակ չէին ընդդիմադիր կոչվող տեռորիստների սարքած մասսայական սպանդից, արևմտյան մամուլը տհաճ լուրեր չի հաղորդում բռնապետի թշնամիների մասին:
Միայն հիմա, արյունահեղությունը սկսվելուց մեկ ու կես տարի անց տարածվեց տեսագրություն, ուր Սիրիայի ազտագրության բանակը գնդակահարում է արյունլվա ասադականներին, ու շարքային եվրոպացին սկսեց մտածել՝ գուցե մարդու իրավունքների համար ընդդիմության ուշքը այնքա՞ն էլ չի գնում:
Այս դահիճները հենց արևմուտքի բացահայտ աջակցությունը վայելող ուժերն են(սփյուռքահայ ընկերս բանավիճելով ինձ հետ մի քանի օր առաջ գրեց. «էսօր Ազատ Բանակի ֆետայիները իրենց արիւնով են կերտում Վաղուան Ազատ ու ինքնիշխան ու լայիք ՍԻՐԻԱՆ»): Ավելի դաժան խմբավորումներ կան, որոնց տարաձայնությունն է՝ մի կողմը պնդում է, որ պետք է ավտոբուսներ տրաքացնելով անմեղ բնակիչներին էլ հետը սպանել(«Ջաբահ ան-նուսրա» խմբավորումը) և պայթեցնում է, իսկ մեկ այլ խումբ դեմ է դրան:
«Եթե Սիրիայում բարեկամներ չունենայի, ես էլ չէի իմանա թե ինչ է կատարվում այնտեղ: Նրանք են ինձ ամեն ինչ պատմում, որ իսլամիստները մարդկանց սպանում են, մարդիկ վախենում են ընդդիմությունից, շատ են Ասադի կողմնակիցները: Թերթերը այդ մասին ոչինչ չեն հաղորդում, միայն գրում են, թե Ասադը սեփական ժողովրդին սպանում է»,-ասում է Փարզից նոր եկած ազգականս:
Արևմտյան հակասադական լրտավական քարոզչական հեղեղի մեջ հազվադեպ են սպրդում ճշմարտության նշույլներ, ինչպես օրինակ Նյու Յորք Թայմսում քրիստոնյա արաբի մտահոգությունը. «Մատարը իր և իր նմաններին անվանում է «մեծ խաղի մեջ մանրադրամ»,-Արևմուտքն էլ իր սեփակաան շահերն է հետապնդում, մեր ճակատագիրը նրանց չի հետաքրքրում: Ես չեմ արդարացնում Ասադի ռեժիմը,-մենք գիտենք որ դա բռնատիրություն է: Բայց այս տղաները նույնիսկ չեն թաքցնում որ ուզում են կառուցել իսլամական պետություն, չեն թաքցնում իրենց պայքարի մեթոդները-նրանք ուղղակի մարդկանց փողոցներում կկախեն»:
շարունակելի
August 3rd, 2012 at 9:12 pm
3 ամիս էլ դեռ չէր անցել երբ Օբաման ընտրվեց պրեզիդենտ, շնորեցին Նոբելյան ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ մրցանակ… այ քեզ հիմարներ !!!
August 5th, 2012 at 1:07 pm
Այս հոդվածը, ծույլ մարդուն բնորոշ, մեկ վերլուծական բանալով բոլոր երևակայական դռները բացելու պաթետիկ, ինքնանպատակ, պարգունակ ու ձախակողմյան հիսթերիա է:
Հիշում եմ, որ 1988-90 թվականներին ևս ոմանք Հայաստանի ու Արցախի ազատագրման պայքարը վերագրում էին օտարերկրյա ուժերին՝ դրանով իսկ մերժելով պայքարի բուն ազատագրական բնույթն ու Հայ ազգին բնութագրելով որպես օտար ուժերի կամակատար, անկամ ու ամորֆ խառնածին:
Սիրիական ապստամբների կատարած հանցագործությունների համար կարելի է մեղադրել նրանց ու պատասխանատվության խնդիր հետապնդել: Բայց դա չի ազատում հայր ու որդի Ասադներին տասնամյակների ընթացքում նրանց իրականացրած բռնապետական հանցագործություններից, որոնց մասին հեղինակը որևէ քննադատական երանգ չի հնչեցնում: Նույնը վերաբերվում է ի պաշտպանություն Իրաքի իր կատարած հայտարարություններին:
Նույն համատեքստում, Սաուդական Արաբիայի բռնապետական տիրություն լինելը ևս Սիրիային այդ պատասխանատվությունից չի ազատում:
Հետաքրքրությամբ հեղինակի հաջորդ հովածում սպասում եմ Հյուսիսային Կորեայի, Վենեսուելայի, Չինաստանի, Իրանի և այլ բռնապետական հասրակարգերի պաշտպանությանը միտված նրա «մարգարիտների» շարադրմանը…
Հեղինակն իր ազգականի «Սիրիայում բռնապետական ռեժիմ է, ժողովուրդը ապստամբել է Ասադի դեմ» հայտարարությունը Բուշի անվան հետ միասին մի նախադասությունում բացասական լույսի տակ ներկայացնելով, ինչը պրիմիտիվ ու անազնիվ լրագրական հնարանք է, և հնարավոր է անգամ, որ Բուշի անվան այդ հղումն ինքն է ավելացրել, սուբլիմացիոն հարձակման է փորձում ենթարկել ընթերցողին, տպավորություն ստղծելու, թե իր ազգականի այդ հայտարարությունը կանխակալ է, կամ էլ, ընդհանրապես, քարոզչական բնույթ ունի:
Լավագույն դեպքում, ըստ հեղինակի, իր ազգականը պարզապես այնքան հիմար ու «արևմտյան քարոզչության» ազդեցության տակ գտնվող անձնավորություն է, որ անգամ «տարրական ճշմարտությունները քարոզչությունից տարբերել» չի կարող: Իհարկե, եթե իր ազգականը «Թերթ»-ի լրագրող լիներ, ապա նա ավելի «հիմնավորված» եզրակացությունների կհանգեր…
Ավելին, նշելով, որ իր զրուցակիցն իր ազգականն է, ինչը խնդրի բովանդակությանն առնչություն չունի, հետևաբար այդ մանրամասնությունն ավելորդ է խնդրի քննարկման համատեքստում, նա ևս մեկ հարձակման է ենթարկում ընթերցողին՝ համոզելու համար, թե ինքը, հեղինակը, անկողմնակալ ու ազնիվ է իր դատողութուններում:
Երբ դու փորձում ես, քանի դեռ այն կասկածի տակ չեն առել, զրուցակցիդ կանախապես հավաստիացնել ազնվությանդ մեջ, դա միայն մեկ բացատրություն ունի՝ փորձում ես անազնվությունդ քողարկել:
Ընթերցողն ավելի ազնիվ, խորամիտ, սկզբունքների վրա կառուգված նյութի է արժանի, մինչ այս հովածը կառուցված է շատ պարզունակ, ծույլ, գռեհիկ, գոռոզամիտ ու գավառական մոտեցման վրա:
Հասկանալի է, որ այս մեկնաբանությունը լույս չի տեսնի: Սակայն, եթե այն, որպես իր ողորմելի հոդվածի որակավորում ու մարտահրավեր, հասնի հեղինակին, ես դրանով էլ բավարարված կլինեմ:
Ակնհայտորեն, հեղինակը Ասադների ռեժիմի համակիր է՝
August 5th, 2012 at 1:14 pm
Ներողություն եմ հայտնում մեկնաբանությանս վերջում անավարտ նախադասության համար: Դա մեկնաբանությանս նախնական, չխմբագրված տարբերակի մանցուկ է:
August 5th, 2012 at 1:23 pm
Նկատի ունեի՝ մնացուկ:
August 5th, 2012 at 1:31 pm
երևի ոչ մի երկրի ղեկավար նման աջակցություն չունի ժողովրդի կողմից ինչպիսին ունի Բաշար Ասադը..Բայց ՑՌՈՒ ն գլուխը կուտի
August 5th, 2012 at 4:37 pm
Սիրիան ահաբեկչութեան մէջ ողողած ՆԱՏՕ-ի շների եւ վարձկաների դէմ վերջերս Աւստրալիայի Սիդնի քաղաքում սիրիացիների կատարած ցոյցը:
http://www.youtube.com/watch?v=BhGIqMKqj2A&feature=share
August 5th, 2012 at 10:57 pm
Shad jshkrid verlucutyun e Vahan!politics-@, aravel yevs arabakan ashxarhi hed kabvac shad jishd es engalel.Mechberum@ «էսօր Ազատ Բանակի ֆետայիները իրենց արիւնով են կերտում Վաղուան Ազատ ու ինքնիշխան ու լայիք ՍԻՐԻԱՆ»)nuyn cevi mdacoxnern en ovqer asum en “armenian genocide”ic diyaki hod e kalis.
August 6th, 2012 at 2:53 am
Ուրախ եմ, որ մեր մամուլում արևմտյան պրոպագանդիստական ԶԼՄ-ներից համատարած արտագրությունների խեղաթյուրանքը ճեղքում եք: Անհամբեր սպասում եմ հաջորդ գրությանը:
August 6th, 2012 at 10:35 am
[...] (սկիզբը այստեղ) [...]