Սիրիան ԱՄՆ-ի մամլիչի տակ(մաս 2)

Հոմսում քրիստոնեական եկեղեցի

Քրիստոնյաների ցեղասպանությո՞ւն է սպասվում

(սկիզբը այստեղ)

Օբամայի ծաղկեցրած Արաբական գարունը սպասված բերքը չտվեց, չորային եղավ, Սիրիայի բնակչությունը չցանկացավ ոռոգել դավադրությունը, պարզվեց, որ Ասադը ի տարբերություն արաբական մյուս երկրների ղեկավարների ավելի ժողովրդականություն է վայելում:

«Արևմուտքը վստահ էր, որ երկու ամսում Ասադին կգցեն, բայց չստացվեց, չէին պատկերացնում որ Ասադը ուժեղ է, որ երկրի բնակչության մեծամասնությունը Ասադի կողմն է, ու այդպես հեշտ չեն կարող տապալել: Դրա համար էլ մեկ ու կես տարի ձգվում է արյունահեղությունը»,-ասում է Սիրիացի ընկերս:

Արևմուտքը ու արաբական երկրները ինչքան էլ զինեցին ապստամբներին, տեռորսիտներ լցրեցին երկիր, սակայն դեռևս չի ստացվում Ասադին տապալել: Այսուհանդերձ, ջանքերն ու ծախսերը անտեղի չեն, արդարացնում են, իրենց համար դրական արդյունքներ տալիս են,  բարոյապես մաշվում է Ասադի իշխանությունը:

«Բայց հիմա Ասադի հեղինակությունը թուլանում է, որովհետև շատ արյուն թափվեց»,-ասում է ընկերս:

«Իսկ Ասադի ռեժի՞մը, դժգո՞հ չէին մարդիկ»:

«Արաբական երկրում իշխում են կամ տանկերը կամ մինարեթներ: Քրիստոնյաների համար Ասադը լավ է, իսլամիստների գալը վտանգավոր է, քրիստոնյաներին գուցե չսպանեն, բայց կքշեն, եթե չքշեն էլ, մեկ է ճնշելու են»,-ասում է նա: Ու նրա շուրթերից լսում եմ իսլամիստների այն լոզունգը որ  մամուլում եմ կարդացել՝«Ալևիներին գերեզման, քրիստոնյաներին դուրս»: Կա ևս մի տարբերակ «ալևիներին գերեզման, քրիստոնյաներին խաչ»:

«Եթե մեկը ասի Ասադի կողմ եմ տեղում կսպանեն»,-ասում է Սրիրիայից եկած մեկ այլ երիտասարդը,-Իսլամիստ դեմոկրատիան ո՞րն է, գիտե՞ս՝ միայն մուսումանը իրավունք ունի բռնաբարել, թալանել, սպանել, սա է նրա դեմոկրատիան»: Մյուս ընկերն էլ պատմում է, որ երկու արաբներ իրեն գումար էին պարտք, հիմա հրաժարվում են տալ, պատճառաբանում են՝  մուսուլմանը պարտավոր չի քրիստոնյայի պարտքը վերադարձնել:

Դամասկոսում է աշխարհի ամենահին քրիստոնեական համայնքներից մեկը: Սիրիայի բնակչության 10 տոկոսը, մոտ 2 միլիոն քրիստոնյա է, որոնց անվտանգության երաշխիք էր հանդիսանում Ասադի ռեժիմը: Իսկ սուննիները վրեժով լցված Ասադի աջակից քրիստոնյաների դեմ միայն սպառնալիքներով չեն սահմանափակվում, բռնությունները նրանց դեմ դեռ անցյալ տարի են  սկսվել:

«Ժողովրդավարություն անմարդկային դեմքով» հոդվածում ռուս վերլուծաբան Բովտը գրում է. «Ազատության մարտիկները» չեն կարող ներել քրիստոնյաներին, որ նրանք պաշտպանել են Ասադի ռեժիմը և այժմ նրանց սպառնում են Ջիհադով: Եվ հենց դրա համար էլ քրիստոնյաները Ասադին աջակցում էին, հասկանալով, որ միայն կոշտ ռեժիմն է ի վիճակի ճնշել մշտապես կայծկլտող  միջկրոնական ատելությունը: Եվ եթե սիրիական «ազատության մարտիկները» գան իշխանության, ապա առաջին զոհերը կդառնան հենց քրիստոնյաները:

Երբ ապստամբները գրավել էին Հոմսը հենց դա էլ տեղի ունեցավ: Ասադին ընդդիմադիր խմբավորումների զինված գրոհայինները, ինչպիսին է «Ֆարուկի բրիգադը», ներխուժում էին քրիստոնյաների տներ մահվան սպառնալիքի տակ հրամայելով քաղաքից ռադները քաշել: Հաշված օրերում 50 հազար քրիստոնեկան համայնքին քշեցին լեռնային գյուղեր: Մոտ 200 հոգու դաժանաբար սպանցին: Թալանել էին մասնավորապես պրեսվիտերական  եկեղեցին(բողոքական ուղղություն): Հոգևորականին տարել էին անհայտ ուղղությամբ, նրա մասին ոչ մի տեղեկություն չկա: Այս տեղեկությունները տարածել էին միայն առանձին քրիստոնեական միսիոներական կազմակերպություններ: Սակայն դրանք չհայտնվեցին արևմտյան մամուլի «հեդլայն նորություններում» , այս առիթով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ չհրավիրվեց: «Արյունարբու» Ասադին տապալել պահանջողներից ոչ ոք չպահանջեց դադարեցնել ապստամբներին զենքի մատակարարումը»:

Քրիստոնյաների նկատմամբ բացահայտ բռնությունների մասին լռում են արաբական և արևմտյան լրատվամիջոցները:

Սիրիական կոնֆլիկտի արդյունքում ևս մի անգամ բացահայտեց որ գոյություն չունի հայկական մամուլ, այն կցորդն է արևմտյան քարոզչության, ու արտատպելով արևմտյան լուրերը ակամայից մասնակցում է հակաասդյան քարոզչությանը և Հայաստանն էլ դարձնում հակաասադ քարոզչության երկիր:

Քրիստոնյաների դեմ բռնությունները այնքան ակնհայտ են դարձել, որ արևուտքի համար մի փոքր դժվար է շրջանցել դրանք,  և երբեմն  արևմտյան մամուլում էլ են ընկնում այդ բռնությունների մասին տեղեկություններ, բայց «արյունարբու» Ասադին «մերկացնող» քարոզչության մեջ դա տոկոս էլ չի կազմում:

Քրիստոնեական եկեղեցի Հալեպում

Այդպիսի մի բացառիկ հրապարակում է BBC-ի հոդվածը «Սիրիացի քրիստոնյաները վախենում են ապագայից, քանի որ բռնությունը ուժգնանում է». «Սիրիայի քրիստոնյաները վախենում են ապագայից, քանի որ բռնությունը սաստկանում է: Մի փախստական պատմում է, որ տարբեր երկրներից արաբներ կային, ովքեր ներխուժում էին քրիստոնյաների տներ ու մեղադրում նրանց որպես աստվածանարգներ: Իր տունն էլ է հարձակման ենթարկվել, երբ միայն կինն ու երկու երեխաներն են տանը եղել.- «Դա աննկարագրելի սարսափ էր, նրանք անվադողեր էին վառել տան առաջ և ուզում էին տունն էլ այրել: Իմ կինը վերցրել է երեխաներին ու պատերով ցատկելով փողոցից-փողոց փախել է»:

Քրիստոնյաների դեմ հետևողական հարձակումների մասին զեկուցումներ եղել են դեռ ապստամբության սկզբից, 2011-ի մարտից` ներառյալ հարձակումները եկեղեցիների վրա: Քրիստոնյաները դիտվում են նաև որպես ռեժիմի աջակիցներ:

Քրիստոնյաները կրոնական հանդուրժողականություն էին վայելում նախագահ Բաշար ալ Ասադի և նրա հոր` Հաֆեզի օրոք, ոմանք կառավարական բարձր պաշտոններ էին զբաղեցնում: Հունական կաթոլիկ եկեղեցու` Սիրիայում ամենամեծ կաթոլիկ միաբանության պատրիարք Գրիգորիս III-ը զգուշացրել է Սիրիայում օտարերկրյա ներխուժման դեմ և մեղադրել լրատվամիջոցներին, որ խեղաթյուրված են ներկայացնում իրավիճակը: Նա գիտակցում է, որ քրիստոնյաների դեմ բռնության շարժառիթը այն ընկալման պատճառով է, որ քրիստոնյաները պաշտպանում են Ասադի ռեժիմը:

Ռեժիմի նկատմամբ քրիստոնյաների կողմ կամ դեմ լինելը գալիս է իրենց վիճակի անորոշությունից, նրանք տեսել են իրենց կրոնակիցների փորձը Իրաքում, որի քրիստոնյա բնակչության առնվազն կեսից ավելին լքել է երկիրը այնբռնարարքների պատճառով, որ ծավալվեցին երկրում 2003թ. ԱՄՆ-ի` Իրաք ներխուժելուց հետո: Նրանցից շատերը Իրաքից Սիրիա էին տեղափոխվել` հավատալով, որ Սիրիան կրոնական հանդուրժողականության ապաստան կլինի»:

Դժվար չէ կռահել, որ եթե իշխանության չեկած ընդդիմադիրները արդեն սկսել են հաշվեհարդար տեսնել քրիստոնյաների նկատմամբ, եթե գան իշխանության ինչ կլինի: Իսկ ի՞նչպես կարձագանքեն արևտյան  երկրները, որոնք  «դեմոկրատիայով» ու «մարդու իրավունքների» մտահոգությամբ են պատճառաբանում պայքարը Ասադի ռեժիմի  դեմ: Պարզ է, այնպես ինչպես հիմա են արձագանքում, այսիքն կլռեն, ձայն չեն հանի իրենց բերած իշխանությունների վայրակագությունների մասին ևս մեկ անգամ պարզ կդառնա, որ մարդու իրվունքներն ու դեմոկրատիան մահակ է միայն թշնամիների գլխին իջեցնելու համար:

Բովտը հարցնում է, թե ինչ-որ մեկը հավատո՞ւմ է, որ առաջադեմ միջազգային հնարությունը կանհանգստանա եթե մասսայական ջարդեր լինեն ու պատասխանում.

«Այդ դեպքում ինչու՞ դա տեղի չունեցավ դիկտատուրայից ազատագրված մյուս երկրում՝ Իրաքում: Այնտեղի քրիստոնյաները նույնպես ժամանակին Սադամ Հուսեյինի հետ դաշինք էին կազմել փրկվելու համար կրոնական ատելությունից: Սադամին տապալելու պահին Իրաքում ապրում էին մոտ 1,5 միլիոն քրիստոնյա, բնակչության մոտ հինգ տոկոսը,աայն մերձավոր արևելքում հնագույն համայնքներից է: Առանց Սադամի ապագայի նկատմամբ մտահոգությունը, ցավոք, արդարացվեց: Հիմա տարբեր հաշվարկներով Իրաքում 400 հազարից քիչ քրիստոնյա է մնացել, Բոլոր չափանիշներով դա լայնածավալ ցեղասպանություն է:

Մոտ 300-400 հազար փախել են Սիրիա, մյուսները Թուրքիա, Հորդանան, Մեծ Բրիտանյա, այլ երկրներ, Իրաքի քրդական տիրապետության տակ գտնվող շրջաններ: Քանիսն են սպանվել, քանիսը բռնությամբ իսլամացել, քանի կին է բռնաբարվել, և քանիսին են ստիպել Հիջաբ հագնել, ոչ ոք չգիտի:

Նրանց հետ, ովքեր չհացրեցին փախչել «ազատագրված ժողովրդից», մոտավորապես կատարվեց այն, ինչ Մոսուլում եղավ քրիստոնյաների հետ, երբ փողոցում մարդկանց հենց այնպես կանգնացնում էին, ստուգում փաստաթղթերը և տեղում գնդակահարում երբ հայտնաբերում էին ասորական կամ քրիստոնեական արմատներ: Կամ ինչպես Բաղդադում, երբ 2010-ի հոկտեմբերին Ալ-Քայիդային մոտ «Իրաքի իսլամական պետություն» խմբավորումը տիրացավ կաթոլիկ եկեղեցուն, մի քանի տասնյակ սպանվեցին, ներառյալ հոգևորաականին: Հետո այդ գրոհայինները քրիստոնյաներին հայտարարեցին «վրեժի օրինական թիրախ, և բարձրացավ զանգվածային սպանությունների ու ահաբեկչության ալիք»:

Քրիստոնյաները և մասնավորապես հայերը հասկանալով իրենց գլխին կախված վտանգը, այնուամենայնիվ հույսի նշույլ են փնտրում, որ գուցե իշխանափոխությունից հետո իրենց չեն ճնշի և կարող են հանգիստ ապրել իրենց երկրում: Հույս է ներշնչում Սիրիայի ապստամբներից մի քանիսի հայտարարությունները, թե իշխանափոխության դեպքում փոքրասնություններին ձեռք չեն տա, ինչպես ասել է «Սիրիայի ազատ բանակի» գեներալ Աբդել Ջաբբար ալ Օգաիդին և Սիրիայի ազգային խորհրդի նոր ղեկավար Աբդել Բասեթ Սայդան: Սակայն այդ հավաստիացումների վրա սառը ջուր է լցնում Ռեյգանի վարչկարգի ժամանակվա պաշտոնյա, վերլուծաբան Փոլ Քրեյգ Ռոբերթսը.

«Սիրիայի ազգային խորհուրդը ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության կողմից է նախագծված: Ցանկացած հայտարարություն, որ անում է Սիրիայի ազգային խորհուրդը, քարոզչություն է՝ ուղղված Սիրիայի ներկայիս ռեժիմի տապալմանը: Հայտարարության նպատակն է հավատացնել փոքրամասնություններին, որ նրանք անվտանգ կլինեն, եթե ընդունեն ռեժիմի փոփոխությունը: Բայց Սիրիայում վարչակարգի տապալումը բերելու է այն նույն շարունակական արյունահեղությանը, որը բնութագրական է Իրաքի եւ Լիբիայի համար: Ոչ ոք այլեւս ապահով չի լինելու Սիրիայում»:

Այսպիսով ինչպե՞ս պատահեց, որ Արևուտքը և մասնավորապես ԱՄՆ-ն իր թշնամի Ալ-Քայիդայի(այս կազմակերպության 6 հազար գրոհային է կռվում Սիրիայում Ասադի դեմ) և մյուս ծայրահեղական իսլամիստների, արաբական աշխարհում իշխող սուննի վերնախավերի հետ ուս-ուսի տված ոչնչացնում է աշխարհիկ Սիրիան:

Շարունակելի

Վահան Իշխանյան

14 Responses

  1. Tsovinar Says:

    ահավոր ա

  2. Մեկնաբան Says:

    Ցանկացած վերլուծություն կարող է կառուցված լինել երկու իրար հակասող մեթոդաբանությունների վրա.

    ա) դիտարկել բոլոր պատճառահետևանքային փաստերն ու դրանց հիման վրա կատարել վերլուծություն և կազմել կարծիք,
    բ) ունենալ կանխակալ մոտեցում և կարծիք, այնուհետև տվյալների բազմազանության մեջ փնտրել այնպիսի փաստեր, որոնք առերես կհաստատեն կանխակալ մոտեցումն ու կարծիքը:

    Ակնհայտորեն, հոդվածի հեղինակը պրոֆեսիոնալիզմով առանձնապես չի փայլում: Ի վերջո նրա աղբյուրները բաղկացած են իր ազգականներից ու ընկերներից: Իր վերլուծականների մասնագիտական մակարդակին զգայնություն ցուցաբերող պարբերականին կարելի է խորհուրդ տալ վերլուծություններ տպագրելիս դուրս գալ ազգականների ու ընկերների շրջանակից ու փորձել խնդիրներն ուսումնասիրել իրենց պատճառահետևողական բովանդակության մեջ՝ այն է հետևելով վերոհիշյալ ա) կետի մեթոդաբանությանը:

    Օգնության կարգով կարելի է հիշատակել, որ Սիրիան ունի մոտավորապես 23 միլիոն բանկչություն, որի 74%-ը կազմում են սյունի մահմեդականները: Ալաուի իրանամետ և իրանակառավար բնակչությունը կազմում է երկրի 11%-ը:

    Իշխանության բոլոր լծակները գտնվում են ալաուիների ձեռքերում: Սիրիայի (ինչպես նաև Հայաստանի) նման երկրներում այս հանգամանքը նշանակում է, որ գործավարման ու տնտեսավարման բոլոր լծակները ևս գտնվում են ալաուիների ձեռքերում: Կարծում եմ, որ հայ ընթերցողին սրա հետևանքները պետք չէ բացատրել:

    Ըստ 2011 թվ. տվյալների, Սիրիայի մեկ շնչին հասնող համախառն արտադրանքը մոտավորապես $5,100 է: Սա նշանակում է, որ միջին բարեկեցիկության առումով Սիրիան աշխարհում զբաղեցնում է 151-րդ հորիզոնականը:

    Սիրիայի միջաղանդային բողոքի շարժումը ավելի քան մեկ տարի առաջ սկսվեց հենց որպես այդպիսին՝ բողոք: Ասադի պատասխանը եղավ բռնություն ու սպանություններ: (Կարծում եմ, որ մեզ, հայերիս, այս սցենարը ևս շատ լավ հայտնի է):

    Ամբողջ աշխարհում Սիրիան ունի երեք զգալի բարեկամ՝ Ռուսաստան (որի Միջերկրական ծովում մնացած միակ և վերջին ծովային բազան Սիրիայում է), Չինաստան (որին, ինչպես և Ռուսաստանին, շատ ձեռնտու է իր Արևմուտքի քաղաքական ուշադրության Միջին Արևելքին սևեռված մնալը Խաղաղ օվկիանոսի ավազանում իր, այն է, Չինաստանի ռազմական ընդարձակման ներկա ժամանակահատվածում և Չինաստանի կառավարության աղաղակող թալանչիական կառուցվածքի բացահայտմումների լույսի ներքո) և Իրանը: Իրանի մասին առայժմս մեկնաբանություններ տալ կխուսափեմ: Անգամ արաբական աշխարհում Սիրիան չունի գոնե մեկ բարեկամ:

    Կարող եմ հիշեցնել հին հայկական (գուցե և համամարդկային) ասացվածք՝ «ասա ով է քո բարեկամը, և ես կասեմ ով ես դու»:

    Այս ամեն հովածագրի ուշադրությունից կարող է վրիպել միայն երկու պարագաներում՝ կա’մ նա լիարժեք վերլուծություն կատարելու ընդունակություն չունի, կա’մ էլ ձախակողմյան բարոյազուրկ անձնավորություն է:

    Երկու պարագաներում էլ, անկախ պատճառից, նրա մեթոդաբանությունը դասակարգվում է ըստ վերոհիշյալ բ) կետի:

  3. H.M. Says:

    Մեկնաբան,

    Կարող էիք այդքան չչարչարվել գրել մի կարծիք և տեղեկություններ, որոնց քաջ ծանոթ ենք բոլորս մամուլից, թե արեվմտյան թե հայկական: Կարող էիք հանդուրժել, որ տեղեկատվական ու վերլուծական համատարած միօրինակ դաշտում այլ դիրքորոշման գոնե մի օրինակ տեսնենք, թեկուզ դա համարեք “ձախակողմյան բարոյազուրկ”: Մի օրինակը ձեր ուլտրա-աջ և իմպերիալիստական դիրքորոշմանը չէր վնասի, իզուր մի գռգռվեք ու հունից դուրս մի եկեք:

    Մեթոդաբանությունից խոսելուց էլ նայեք ձեր գրածին, որի զգալի մասը ոչ թե նյութում առկա փաստերին է վերաբերվում, այլ դրանք ներկայացնող հեղինակին: Հեղինակին քննարկելու փոխարեն կարող էիք բանավիճել մեջբերումների հետ, որոնց հեղինակները ուրիշ մարդիկ են, ովքեր ձեր գրածից շատ ավելին գիտեն, քանի որ դրանցով լեցուն են ողջ արևմտյան թերթերը, որոնց ձեր չսիրած ձախերը “իմպերիալիզմի լակեյներ” են անվանում: Եվ հենց այդ պատճառով էլ արդի աշխարհում ականատեսների վկայությունները, մամուլում տեղ չգտնող շարքային մարդկանց ասածները, ում դուք հեգնաբար անվանում եք “ընկերներ ու ազգականներ” անփոխարինելի արժեք ունեն: Այնքան անփոխարինելի, որ լրատվական մանիպուլյացիայի պայմաններում շատ մասնագետներ են հենց վկայությունների վրա հենվում կոտրելու համար չորրորդ իշխանություն կոչվածի բլոկադան:

    Եվ շատ ճիշտ եք արել, որ ներկայացել եք Մեկնաբան, քանի որ ձեր կարծիքի տակ ոչ թե անձ է, այլ տեղեկատավական աճպարարության շարքային զոհ:

  4. HAHameknaban Says:

    Meknaban, ”sepakan karciqn u dirqoroshum” unenaly iharke lav ban e u ognum e karciqneri baxumneri jamanak gtnel chshmarite, bayc duq voch anynom mardu baroyakanutyan masin arhatahtvelis, bacahaytum eq dzer isk baroyakanutyune, chnayac vor anonym eq, ayl xosqov vaxkot. Ancnenq araj!
    Duq qnnadatum eq groxin kanxakal verabermunqi hamar, isk dzer grace voch ayl inch e, qan dzer kanxakal mptecume, vore drvac e arevmutqi koxmic vorpes ardaracum ir ayn sarsapeli cavalnerov katarvox hancagorcutyunneri u imperialistakan nkrtumneri, vori akanatesn enq menq.
    Isk Hayastane inch kap uner vor xarnum eq mer irkanutyan het? Hayasanum chkan nmanatip poramasnutyunner, te oligarxiayi masin e xosqy, da voch kronakan, voch aravel evs azgayin poqramasnutyun e, u chka, krknum em CHKA mi erkir, ayd tvum dzer pashteli AMN u EVROPa, vortex chlini oligarxian, uxxaki hayastani oligarxnere nranc mot mrjyunic el poqr en u tvov shat, isk ete tntesagitakan poqr giteliqneric zurk cheq, usumnasireq Lorencoyi kory.
    Rusastani dashnakic lineln e lav te amerikayi struke, da ayl harc e, u kareli e dra masin vijel, bayc inz hamar chshmartutyune im azgakicneri apahovutyunn u barekecutyunn e,ev voch miayn im azgakicneri, ayl bolor xaxax joxovurdneri. U VOCH mi demokratakak animast lozungner debilacnox gaxaparner charje siriahayutyan kyanqn u anvtangutyune!!!!!!!!!!!!! (yes arayjm miayn siriahayutyan masin em xosum), bnakanabar duq kaseq hayere inch kap unen, ayd erkire hayerine chi, kam hayerin inch piti lini….Yes hakirj kasem, ete mi islamakan erkrum qristoneakan poqramasnutyune iren zgum e apahov dzerqerum hanzin Assadi, sirum ev satarum e nran, apa tqel em bolor demokratneri vra, ovqer piti ays aene vtangen! Hitlern el demokrat dzevov entrvec, heto???
    verj tveq dzer strkamit demagogiayin!!! srtxarnoc e arajanum!

  5. Մեկնաբան Says:

    Հարգելի’ H.M., եթե Ձեզ իմ «Մեկնաբան» կեղծանունը դուր չի գալիս, կարող եք ինձ «Ժամագործ» անվանել: Իմ օրերի Երևանում կար ժամագործերի մի խավ, ում երբ շարքից դուրս եկած ժամացույց էիր տանում վերանորոգելու, նրանք ժամացույցը ականջի տակ թափահարում էին ու միանգամից ասում, թե ժամացույց որ մասն է խաթարվել, և արդյոք խնդիրը լուծելի է:

    Ակնհայտորեն, իմ արտահայտած «ձախակողմյան» ածականը Ձեր բաց նյարդին է դիպել: Խնդրում եմ դա վերագրեք իմ «ժամագործական» որակավորումներին: Մի քանի տող կարդալուց հետո ակնհայտ էր, թե այս հոդվածի զրնգոցը որ զանգակատնից էր հնչում:

    Ես հոդվածագրին «ձախակողմյան բարոյազուրկ» չեմ անվանել: Իրեն, հոդվածագրին, և ընթերցողին այլընտրանք եմ առաջարկել «ձախակողմյան բարոյազուրկ»-ի և «նա լիարժեք վերլուծություն կատարելու ընդունակություն չունենալու» միջև: Դուք ընտրել եք առաջինը: Այդ ընտրության պատասխանատվությունն ինձ վրա նետելն արդարացված չէ:

    Եթե դուք իմ մեկնաբանության մեջ փաստեր չեք տեսնում, դա գալիս է հաստատելու մեկնաբանությանս բ) կետում մատնանշված պատճառաբանությունե՝ երբ ունես կանխակալ քաղափարական մոտեցում, անգամ փաստերն աչքդ խոթելուց դեպքում միևնույնն է մնում ես քո կարծիքին: Ի դեպ, Ձեր բառապաշարին («իմպերիալիզմի լակեյներ») ծանոթ եմ իմ երբեմնի ՍՄԿԿ Պատմության ու Գիտական Կոմունիզմի դասընթացներից: Հավատագեք, այդ ֆիլտրով անցնլու հմտությունն այն ժամանակ ունեցել եմ: Առավել ևս վստահ եղեք, որ հիմա էլ կդիմանամ նման որակավորմանը:

    Ինչ վերաբերվում է «իմ կարծիքնրին արևմտյան մամուլից Ձեր ծանոթ լինելուն և այստեղ այլընտրանք ներկայացնելուն», արդյոք ճիշտ եմ հասկանում Ձեզ, որ այնտեղ ներկայացված փաստերը վստահելի չեն նրանց «արևմտյան» մամուլ լինելու պատճառով, իսկ այստեղ ներկայացվածները՝ վստահելի, քանի որ «այլընտրանքային» են:

    Արդյոք Ձեր այս կարծիքը դատավճիռ չէ Ձեր իսկ միտումնավոր կարծիքների վերաբերյալ՝ Ձեզ ո’չ թե մեկնաբանության բովանդակությունն է հետաքրքրում, այլ դրա «արևմտյան» կամ «Թերթ» մամուլում տեղակայված լինելը:

    Անկակսկած ցանկացած մեկնաբանություն հիմնված է մեթոդաբանության վրա: Եթե դրա ներքևում մեթոդաբանություն չկա, ապա դա պարզապես լրատվություն է: Այնպես որ, ներողություն չեմ պատրաստվում հայտնել մեթոդաբանական առաջարկ ու պահանջարկ ներկայացնելուս համար:

    Հոդվածագրի մեթոդաբանությունը կրկին ցուցադրելու համարշ բացի իր հորինված անանուն ընկերներից ու ազքականներից, հիշատակեմ նաև իր աղբյուրներից ևս մեկը.

    «Փոլ Քրեյգ Ռոբերթսը ամերիկացի հայտնի տնտեսագետ եւ հրապարակախոս է: ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կառավարման տարիներին ֆինանսների նախարարի օգնականն էր` նշանակալի ավանդ է ունեցել ԱՄՆ-ի տնտեսական քաղաքականության մշակման մեջ, որը ստացավ «Ռեյգանոմիկա» անվանումը:»
    Այս բնութագիրը ներկայացված է նույն որակով, ինչի համար ես խնդրահարույց հեղինակին ենթարկել եմ քննադատության: Նկատեք, որ որպես նրա գլհավոր արժանիք այս բնութագրում նշվում է նրա «Ռեյգանոմիկա»-ի մեջ «նշանակալի ավանդ է ունենալը»: Այսինքն, նախ նշում ես նրա հակադիր ճամբարում ունեցած ավանդը, որպեսզի դրանով նրան օծես վստահության աուռայով, հետո, արդեն անկանխակալության պատրանք ստեղծելով հարձակման ես ենթարկում իր իսկ նախկին ճամբարը: Կրկին, սա ես որակավորում եմ որպես քաղաքական-գաղափարական-լրագրական կոռումպացիային համարժեք էժանագին ու անազնիվ հնարանք:

    Վերջում, Ձեզ շնորհակալություն եմ հայտնում իմ չարչարանքը խնայելու ու աճպարանքի զոհ լինելուս համար կարեկցանք հայտնելու համար: Հավատում եմ, որ պատանեկան ժխտականության ու իդեալիզմի ճանկերից դուրս գալու պարագայում դրական անձնավորոթյուն դառնալու ընդունակությունն ունեք:

  6. Մեկնաբան Says:

    HAHameknaban,

    Արդյոք երգիծական պետք չի որակավորել այն փաստը, որ Դուք ինքներդ anonym մեկնաբանություն եք գրում ու ինձ որակավորում որպես վախկոտ: Միթէ սա դատողություններ անելու Ձեր մակարդակի ցուցանիշ չէ :

    Ես հոդվածագրին անբարոյական հայտարարելու հիմքեր չունեմ: Նախորդ մեկնաբանությամբ արդեն լուսաբանել եմ, որ այդ որակավորման ընտրությունը կատարվել է մեկ այլ anonym ընթերցողի կողմից:

    Իմ մեկնաբանության մեջ, ըստ էության, կարծիքներ չեն ներկայացվել: Ներկայացվել են դեմոգրաֆիական և տնտեսական փաստեր՝ Հայաստանի վերջին 20 տարիների հետ տարված որոշ զուգահեռների հետ միասին: Եթե դրանք Ձեզ կարծիքներ են թվում, դա Ձեր դատավճիռն է Ձեր իսկ մտավոր կարողությունների վերաբերյալ:

    Մինչև 20-րդ դարի 50-ական թվականները, Հայաստանի հայությունը ևս «սիրում» էր Ստալինին, այն էլ «փոխադարձաբար», ավելին՝ Ստալինյան բռնապետության հարմարվածության պարագայում վայելում էր «ապահովություն»: Սակայն պատմությունն ունի իր իսկ տրամաբանությունը և այն կախված չէ «սիրած ու սիրված» լինելուց:

    Ես կիսում եմ սիրիահայերի նկատմամբ արտահայտված Ձեր մտահոգությունը: Հուսանք, որ Աստծո կամքով նրանք կկարողանան խուսափել հերթական կոտորածից: Բայց կուզենայի Աստծո կամքի դրսևորումը տեսնել երկրի պահապանների գործողություններում:

    Ձեր մնացած կցկտուր նախադասություններին (հիսթերիային) այլևս մեկնաբանություն չեմ տա՝ արդեն շատ ավելի ժամանակ տրամադրեցի այս կայքին, քան կարող եմ ինձ թույլ տալ:

    Կարող եմ միայն ավելացնել, որ քննադատությունս հոդվածագրի անձի հետ որևէ ուղակի առնչություն չուներ: «Հարվածի» տակ նրա ընկնելը պատահականություն էր: Պարզապես ուզեցա նողկանքս արտահայտել Հայ մամուլի արդի ողբերգական վիճակի կապակցությամբ:

    Հետևիցս դրական հիշողություններ թողնելու համար ավելացնեմ, որ Արևմտյան մամուլն էլ հիացմունքս առաջ չի բերում: ;)

  7. HAHameknaban Says:

    Այս ամեն հովածագրի ուշադրությունից կարող է վրիպել միայն երկու պարագաներում՝ կա’մ նա լիարժեք վերլուծություն կատարելու ընդունակություն չունի, կա’մ էլ ձախակողմյան բարոյազուրկ անձնավորություն է:
    veronshyale yes chem grel karcem, isk ete dzez iskapes im ov linely hetaqrqrum e, apa kasem, miayn te aznvutyun uneceq duq dzere bacahaytelu.
    krutiti arvestibn lav tirapetely der chnshanakec linel chshmartaci!!!
    Stalini orinakn eq berum, bayc stalini jamanak chkar bacahayt aylentranq u ishxanutyan hamar payqar, ev bnakan er partadrovi sere inche chka Assadi paragayum. Isk duq chandradarzaq demokratiayi karevoraguyn tarreric meki^ mecamasnutyan ishxanutyan hangamanqi vra, vore arabakan ashxarhum nor hitlerner e cnum…da inchov bacatrel??
    Ev um e petq dzevakan dzer mtahogutyune mer hayrenakicneri nkatmamb, erb taracioren arevmtyan imperialistneri dirqoroshumnern eq artahaytum himnvelov esim inch hetazotutyunneri vra. Statistikayi masin shat chisht xosq ka.
    -Yes chem havatum voreve statistikayi, vore inqs chem kexcel…
    I dep, yes el rusamol chem aravel evs rusastani qaxaakanutyan jatagov, xosqe shat aveli nurb harci masin e, hasarak matax gnacox joxovrdi…

  8. Մեկնաբան Says:

    HAHameknaban5,

    Ոմանց համար, հուսով եմ, հասկանալի պաճառներով, ես Ձեզ այլևս պատասխանի չեմ արժանացնի:

    Այս թեման ես արդեն ավարտել եմ:

  9. Սիրիացի Says:

    Շնորհակալութիւն այս յօդուածաշարքի համար: Համաձայն եմ մտքերին: Վերապահութիւն ունեմ հետեւեալ մտքի առնչութեամբ՝
    «Իսկ սուննիները վրեժով լցված Ասադի աջակից քրիստոնյաների դեմ միայն սպառնալիքներով չեն սահմանափակվում, բռնությունները նրանց դեմ դեռ անցյալ տարի են սկսվել»
    «Սուննիներ» բառի փոխարէն պիտի լինէր ուրիշը…
    Ամերիկեան մամլիչի տակ է ճշմարտութիւնը, կայսերապաշտական լրատուամիջոցները նախ փորձում են ցոյց տալ Սիրիան իբրեւ փոքրամասնութիւնների կողմից կառավարուող պետութիւն, յետոյ սուննի մեծամասնութեան ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆՏՐԱՆՔԸ առեւանգում եւ խողխողում են:
    Ինչպէս նշել էք, Նախագահ Ասադը վայելում է ժողովրդի մեծամասնութեան համակրանքը: Ո՞ր ժողովրդի, երբ մեծամասնութիւնը սուննի է: Անշուշտ սիրիացիների մեծամասնութեան համակրանքը, որոնց մէջ` Հալեպի եւ Դամասկոսի նման մեծ քաղաքների սուննի բնակչութեան մեծամասնութեան համակրանքը:
    Սիրիան մի այնպիսի երկիր է, ուր փոքրամասնութեան պատկանող անձը կարող է իշխանութեան բարձր դիրքերի հասնել (սա չի նշանակում փոքրամասնութեան տիրապետում), որովհետեւ Սիրիան աշխարհիկ պետութիւն է, ուր մարդը ճանաչւում է իր քաղաքացիութեամբ, ոչ կրօնական ուղղութեամբ:
    Քաղաքակիրթ հասարակութեան մէջ կրօնական ուղղութիւնը կամ դաւանանքը չի կարող քաղաքական եւ քաղաքացիական ընտրութեան ուղեցոյցը լինել՝ ինչպէս է յետադիմական վարչակարգերում:
    Ի՞նչ է նշանակում եթէ մէկը կաթոլիկ է ուրեմն անպայման պիտի ընտրի կաթոլիկ նախագահ. քաղաքակիրթ մարդը մարդուն գնահատում է ունեցած քաղաքացիական վարք ու բարքով եւ ոչ թէ Աստուծոյ կամ Ալլահի հետ ունեցած կոնտակտի միջոցով:
    Փոքրամասնութիւներին տրուած իրաւունքները, այլեւ բոլորին տրուած հաւասար իրաւունքները փոքրամասնութիւնների տիրապետում չի նշանակում: Մի՛ ներկայացնէք այնպէս, որ իբր փոքրամասնութիւնները պաշտպանում են «Ասադի վարչակարգը»…. Սիրիացիների մեծամասնութիւնը պաշտպանում է հայրենիքը, Սիրիան, որի նախագահն է Բաշար Ասադը:

  10. Սիրիացի Says:

    Ալ-Կայիդայի առեւանգած եւ սպաննած հաղորդավարի նախկին հաղորդումներից մեկը դիտէ՛ք, ուր քրիստոնեայ եւ մուսուլման կրօնաւորներ միասնաբար աղօթում են Ս. Ծնունդի առթիւ:
    Ի դէպ մուսուլման շեյխը սուննի է, որի նմաններին չեն մարսում վահաբական ծայրայեղականները եւ ՆԱՏՕ-ի շները: Քանիներին սպանեցին:
    http://www.youtube.com/watch?v=ScGhn2WNVgI&feature=youtu.be

    Սրանք էլ ուրիշ առիթներով միացեալ աղօթքներ.
    http://www.youtube.com/watch?v=4mEHW4j_qb8
    http://www.youtube.com/watch?v=FAfi07qm7hQ
    http://www.youtube.com/watch?v=m9ozEpkbTAU

  11. dzovig Says:

    hotvac@ shad durs yegav.Asad@ iroq yerpeq chi jnshel qristonyanerin,enthakarag@,mi desak paypayvac en yexel nranq, namanavant hayer@.Sunni-neru adelutyun@ inqnakorcanich e,inchbes AMN-u hysterian.Obamani haydararutyun@ te ISrael-i unvdanqautyan hamar voch mi compromisi chen gnalu,bavarar e nuynisk 5 daregan yerexu hamar, chnayac Israel-i harevanutyamp abrox yerexaner@ aveli shud shpman mech en kalis “barehampuyr” dracii hed.”Մեկնաբան”-in xorhurt kdam shud knal sauna.

  12. Artur Says:

    Ասադը կարգին տղայա:

    Աշխարհում ինչ վատ բան կա ԱՄՆ-իցա: ԱՄՆ-ն “դեմոկրատիայի” անվան տակ իրա քաղաքական շահերնա առաջ տանում:

    Կեցցե’ Բաշար Ասադը:

  13. Vov Says:

    Մեկնաբան, ուրեմն ԱՄՆ-ի շահերը մատնանշելը պարզունակ ու *** մոտեցում է, իսկ ժողովդական պայքարով ծնգլահան անելը պարզունակ չի? Ղարաբաղյան շարժման մասին ստերը որպես փաստարկ մի բերեք: Ավղանստանի պատերազմի մասին էլ այլ ստեր էին փչում, ստեր հենց ժողովրդական կամքի մասին: Ամինի սպանության և այլ “սխրանքների” մասին լուրերը իհարկե կհամարեիք գռեհիկ ,պարզունակ, ու ( քֆուրները ինքներդ շարունակեք):
    Ձեր “մեթոդաբանությունն” էլ ճանաչում ե Չինաստանի, Իրանի, չգիտեմ էլ ում, շահերը տարածաշրջանում, բայց ոչ Միացյալ Նահանգների(?)
    Ճիշտ ա, այն որ ‘Սաուդին’ աղկոյ ա, ապա դա չի նշանակում որ Ասադը ցենտր տղայ ա: Բայց ըստ ձեր “մեթոդաբանության” ‘ Ասադի ցենտր չլինելը պետք է շտկել հարյուրավոր կամ հազարավոր մարդկանց կյանքի գնով:
    Սիրիա – Հայաստան: Մեծամասնություն – Փոքրամասնություն: Սուննիներ – ալաուիներ: Առաջարկում եք չորրորդ զույքը գտնել?
    ՈՒրեմն Սիրիայում ալաուիների փոքրամասնությունն է իշխում, իսկ Հայաստանում որ փոքրամասնությունն է նույն դիրքերը գրավել? ՈՒզում եք Հայաստանում լայնածավալ ու աղետալի (ձեր ասած) “սուբլիմացիոն հարձակում” տեղի ունենա? Լավ չէ… լավ չէ…

  14. HAHameknaban Says:

    Mazmanyani xosqe hisheci, vor hayere uzum en hromi papic katolik linel… Tqac ashxarhi amenademokrat erkrneri vra, vor iranc debilacac hasarakutyane lapacnelu hamar urishi tnern en qandum, u nenc el chi vor hasarakutyune noral lapuma…Lapum en zenq artadrox enkerutyunnere, kextot borsanere…
    Amerikayi takanq qaxaqakanutyan u harcakumneri aritnere boloris lav haytni en u hark chka evs mek angam ardaracnel dranq tapvac aryamb u mardkanc djbaxtutyamb.
    U te ashxarhn el shur ga, israyeln el el traqi, rusastann el gmpa, amerikan el payti, inz hamar en koruste chi unena, inch Hayastani u hayeri kyanqun u anvtangutyune. Isk ov iran kosmopolit a erevakayum, tox gna kosmopolitia u entex erjanik apri u ham menq morananq ir masin,ham inqe mer masin.

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.