Չարենցը՝ միասեռական

 Կա՞ աշխարհում ուրիշ հանդես, գրական հանդես որ ամեն համարի համար շնորհադնես անի։ կարամ ասեմ մեկը կա՝ Ինքնագիրը, իսկ առաջ էլ Բնագիրն էր մինչև փակվելը։ Բնագրի 9 համարներից 7-ի համար շնորհանդես եղավ, մյուս 2-ը հեղիակային էին, մեկը ամբողջը Վահրամ Մարտիրոսյանի գործերն էին, մյուսը Կարեն Ղարսլյանինը։ Գուցե սրանց համար էլ եղել են շնորհանդեսներ, չեմ հիշում։ Բնագիրը փակվեց ու Վիոլետը, որ Բնագրի համախմբագիրն էր բացեց  Ինքնագիրը։ Հինգ համար տպվել է ու ամեն համարի համար շնորհանդես՝գինի, գինի, վերջում արաղ արդեն կաֆեներում։ Ամեն համարի շնորհանդեսից հետո սպասում եմ 2 շաբաթ։ չէ պախմելիայից դուս գալու համար չէ, դուս գալու համար մի շաբաթը բոլ ա։ Արձագանքները սկսում են տարածվել 2 շաբաթից ու սկզբից էլ մոտավորապես իմանում եմ թե ինչ գործեր կարան շուխուր հանեն։

Մի շաբաթ առաջ, հինգշաբթի, Ինքնագիր 5-ի շնորհանդեսն էր, ու ես գիտեմ որ շուխուր հանողը Չարենցի միասեռական բանաստեղծություններն են։ Մի հատված.

Հիմա, լսիր, սկսում եմ իմ ինտիմ

Պոեմն, անհուն, եւ մեղսական, եւ թովիչ։

Սիրում եմ ես, ինչպես գիտես, կոկաին,

Հայտնի եմ ես, որպես անբուժ մորֆինիստ։

Սիրում եմ այլ արհեստական եւ անհայտ… [մեկ բառ ջնջված է]

Հրապույրներն, ալկոհոլից մինչեւ հաշիշ

Բայց, ինձ համար լուսե ցնորք է անհաս

Վեշտասնամյա պատանու սերն արևոտ

Եվ ոչ մի կին, գեղեցկուհի լինի, թե

Մի տրփուհի աստվածածին կրքերն

Չարժե սիրած մի պատանու մանկատես

Բարով մարմինն, աստվածային ու գերիչ։

 Վեշտասնամյա գրաբար է, նշանակում է՝ տասնվեց։ Բայց բանաստեղծության ընթացքում ցանկության տարիքն իջնում է.

 Չկա ոչինչ, որ գեղեցիկ լինի, քան

Ոսկեցողուն մարմինը մերկ տղայի,

Տասնևչորսից մինչեւ տասնհինգ տարեկան։

 Մարկ Նշանյանը, սփյուռքահայ գիտնական, պատմում էր Կոլումբիայի համալսարանում իր կազմած գրքի մասին՝ «Չարենցը հեղափոխության բանաստեղծ»։ Ու կոպերը փակելով որպես որակի բարձր նշան գովեց գրքում հրապարակված Ջեյմս Ռասելի «Չարենցը մարգարե» հոդվածը։ Եթե էդքան լավն ա, արժի՞ թարգմանենք ու Ինքնագրում տպենք։ Այո, իհարկե, բայց մի հատ Ռասելից թույլտվություն վերցրեք։

Նամակ գրեցի, Ռասելը ուրախացավ, որ Հայաստանում իր գրածներն հետաքրքրութուն են առաջացրել ու առաջարկեց նաև Չարենցի վերաբերյալ ևս 2 նյութ՝ մեկը հայկական կոնտրկուլտուրան ու Չարենցը, մյուսը Չարենցի անտիպների իր հրապարակումը։

Իսկ ես անտիպները կարդացել էի հենց Ռասելի գրքում։ Էն ժամանակ մտքովս չանցավ հրապարակման տեքստը թարգմանել՝ դե եթե անտիպներ են ուրեմն մի օր կվերցնենք կտպենք, իսկ Ռասելի մեկնաբանությունները կարելի է և չթարգմանել։ Ես մի պահ ուզեցի օգտագործեմ անտիպներից։ Հակոբ Մովսեսը Գարունի 2006 թ. 6-րդ համարի ինքնահարցազրույցում գրել էր  թե անթույլատրելի է երբ բանաստեղծ է համարվում մեկը ով հոմոսեքսուալ սեր է ներկայացնում, նկատի ուներ Ալեն Գինսբերգին ու մի 2 տող մեջբերում էր արել նրանից՝ նրա հակումը պատանիներին։ Ու նույն ինքնահարցազրույցում մի քանի տեղ Չարենցին հանճարեղ է անվանում։ Ես մեջ բերեցի Չարենցի միասեռկան պոեզիան, ու հռետորականով հարցնում էի՝  խի Չարենցը, որ Գինսբերգից 15 տարի առաջ է միասեռական բանաստեղծություններ գրել,  հանճարեղ է, իսկ Գինսբերգը՝ ոչ։ Դե հայ մտավորականի երկակի ստանդարտներն են, մի կողմից Փարաջանովին երկինք հանում մյուս կողմից մոլագար հոմոֆոներ, միասեռկանությունը վերացնելու կոչեր անում։ Որ հայ միասեռական չլիներ էսօր աշխարհում ո՞նց էին Փարաջանովով գլուխ գովալու ու մեկ էլ՝ ո՞նց են Փարաջանովի հոմոսեքսուալությունը թաքցնելով «Նռան գույն» վերլուծում։

Իսկ Գինսբերգին Չարենցի հետ համեմատելով քյասար ստացվում էր «երբ հայերը հոմոսեքսուալ էին, ամերիկացիք չգիտեին թե սեքսը ինչ բան է» ։ Հետո անտիպների մասը հանեցի, հիմա Մովսեսի ամեն բառը հո չէի հերքելու, Իսկ տեքստս տպվեց Ինքնագիր 2-ում։

            Ռասելն էլ է համեմատում Չարենցին Բիթնիկների հետ։ Էս հավելվածը ափսոս Ինքնագրում չենք դրել՝ պատճառը, որ չգտանք  Գևորգ Էմինի մի բանաստեղծությունը, որի համար գրված էր հավելվածը։ Ռասելը գրում է. «Չարենցն իր ուղնուծուծով կատարյալ մոդեռնիստ էր և նրա ստեղծագործությունների ու կյանքի մեծ մասը նախանշում է Երկրորդ Աշխարհամարտին հաջորդած ժամանակաշրջանի արվեստի Beats և մյուս տեսություններն ու ուղղությունները, որոնք, սակայն, Սովետական միությունում արմատախիլ արվեցին ստալինիզմի օրոք։ Բանաստեղծի կյանքի ու էության այս ասպեկտներն այնքան հեռու են էքսցենտրիզմից, սակայն շատերը հիմա էլ պնդում են, որ համաժողովրդական պոետի կերպարը պետք է կերտել ավելի գորշ, պուրիտանական գույներով»։

Ռասելի նամակից հետո էլի ձեռս առա նրա գիրքը, թերթեցի իմ չիմացած անգլերենով՝ չէ, սա տպելու բան է, չի ծնվել դեռ հայ մի գրականագետ որ կարողանա էս բանաստեղծությունները ներկայացնել ու ծանոթագրել։ Ու 2 գործն էլ թարգմանել տվեցինք՝ «Չարենց Մարգարե» և «Եղիշե Չարենցի անտիպ բանաստեղծությունների արխիվից»։

Ռասելի նյութերով ես տեսա Չարենցին համաշխարհային գրականության կոնտեքստում, ու էնտեղ ուր Չարենցին ընդհանրապես չեն նկատի հայ գրականագետները։ «Չարենցը մարգարե» էսսեում Պուշկինի «Մարգարեի» Չարենցի թարգմանության դրդապատճառն ու նրա կյանքի վերջին շրջանի կրոնական մոտիվները բացատրելով հեղինակը Չարենցի իր գտած աշխարհայացքն է բերում. «Նա ակնկալում էր միանգամայն այլ մշակույթի հաստատում, որը կտարբերվեր թե՜ միջնադարից և թե՜ երեսնականների բռնատիրական ժամանակաշրջանից` մշակույթ, որի հիմնական արժեքները պիտի լիներ էսթետիկ և կրոնական, մարմնական և հոգևոր  ներդաշնակությունը, նաև` ազատությունն ըմբոշխնող ու ազատ զարգացում ապրող արվեստը։ Այսպիսով, Չարենցը, ինչպես և Պուշկինը, իր երկրի մեծագույն բանաստեղծն էր և միաժամանակ` ճշմարիտ աշխարհաքաղաքացի, համաշխարհային գրականության քաղաքացի։ Չէ՞ որ նա էլ վկա էր դարձել հայտնության և ուներ իր տեսլականը»։     

Էսպես համեմատական գրականագիտության մեթոդով Չարենցը հանվում է մեկուսացած ազգայնականության կոնտեքստից։

Հիմա Ինքնագրի շնորհանդեսից անցել է մի շաբաթ։ Ես Ծաղկաձորի գրողների տանն եմ։ Գրողները ինձնից ուզում են Ինքնագիրը կարդում հետ տալիս։ Մեկը քսերոքս արեց Չարենցի մասը։ «Էդ Սերոժը լեննականցի է»,-էսօր ճաշարանում ահրցրեց Արա Արթյանը, «Չէ, հերն ա լեննալակնցի, պիսեից չի երևու՞մ։ Հա երևում ա, բայց շատ լավ պիես է գրել։ Արան ասում ա Սերգեյ դանիելյանի՝ Յոժի «Սերոժիկ» պիեսի մասին։ Ուրեմն մենակ Չարենց չի, շուխուր հանող գործեր էլի կան։ Իսկ Երևանում դեռ չգիտեմ, արձագանքները։ Միայն մի լրագրող «Հրապարակ» թերթում ուզեցել է ինքնահաստատվել Արտաշես Էմինի վրա բոչկա գլորելով։ ինչի՞ Էմինի, որտև Արտաշեսն է Ռասելին տվել Չարենցի անտիպների պատճենները. «Պարզվում է,-գրում է լրագրողը,-Էմինի որդին որ հրաժարվում էր անտիպները տրամադրել Չարենցի թանգարանին, այն տվել է մի ամերիկացի պրոֆեսորի» и так далее։ Ես չգիտեմ թե էս ինչ բազար ա բացել աղջիկը, բայց գիտեմ, որ Արտաշեսը Չարենցի անտիպների մի շարք էլ տվել էր Բնագրին 2003 թվին, որոնք տպվել են կարծեմ 8-րդ համարում։ Հետո իմացա, որ  ձեռագրերը արդեն Գրականության և արվեստի թանգարանում են կամ էնտեղ կլինեն մոտ ապագայում։ «Հրապարակի» աղջիկը դժվար թե ըմբռնի, բայց ասեմ, որ հայրենասիրական պոռթկումը երբեմն բացասկան հետևանքներ կարող է ունենալ ու միշտ չէ, որ փաստաթղթերն ու ձեռագրերը հայրենիքի հիմնարկներին հանձնելը ճիշտ է։ Ինչեր ասես չեն ոչնչացրել հարենիքները՝ գրողների ստեղծագործություններ ու պատմիչների պատմություններ։ եթե աղջկա (կամ նրա ում անունից խոսում է աղջիկը) ուզածի պես աներ Էմինը, ապա դժվար է ասել թե անտիպները կհրապարակվեի՞ն հիմա կամ երբևէ։ Հայ գրականագետները շատ կուզեին որ Չարենցը հոմոսեքսուալ կամ բիսեքսուալ եղած չլիներ ու գրած չլիներ էս բանաստեղծությունները։ Իսկ  եթե մի բան շատ են ուզում որ չլինի, ուրեմն ոչնչացնում են դա հաստատող փաստերը։

Ամեն շնորհանդեսից հետո մի անուն կպցրել են հանդեսին ու հեղինակներին. Բնագրի վախտով ասում-գրում էին՝ Բանգիրը տականքային գրականություն է։ Ինձ էլ դուր էր գալիս տականքայինը, ասի՝ կարելի է անվանակոչվել տականքային։

2002 թ. Գրողների Միության պլենումում Երևանի պետհամալսարանի գրականագիտության պրոֆեսոր Ժենյա Քալանթարյանը «Բնագրի» մասին ասաց. «Ազատ արվեստի քուրմերը չբարձրացան Պառնաս, այլ իջան փողոց, քանդելու բարոյական, գաղափարական, հոգեբանական բոլոր պատնեշները® Լեզվական ազատության իրենց քարոզով նրանք գրականություն բերին բառարաններում տեղ չգտած և բարձրաձայն չարտասանվող բառաշերտեր, որոնցից, ինչպես  «Բնագրի» երրորդ համարում, ուղղակի իմաստով գարշահոտություն է բուրում («Գրական թերթ» 2002թ., նոյեմբերի 22)£»։ Չէր ասել թե որ գործից ա գարշահոտությունը գալիս, բայց ես հո կասեմ. իմ «եղբայրություն» պատմվածքից. քաքը հերոսներից մեկն էր ու քանի որ քաքից բացի ժուրնալում ուրիշ հոտ արձակող նյութ չկա ուրեմն Քալանթարյանը «եղբայրությունը» նկատի ունի։ Ուրեմն լավ ա, հոտ բերցրել եմ, հիմա վարդի չի եղել, ինչ անեմ, ինչ հոտ կարում էն եմ հանում։

Բնագրի մի շնորհանդես վերածվեց հետ տվածի սահադշտի,ՆՓԱԿ-ում էր, օղին հոսում էր, իսկ Վարուժան Նալբանդյանը՝ վերջին հայ բոհեմականը, մեջքի վրա փռվել էր ու քրֆում էր աշխարհին։ Հետո երկար ժամանակ էլ էրես չունեինք ՆՓԱԿ-ում շնորհանդես անելու, ուրիշ տեղեր էինք անում։

Ամենաճոխը եղավ ինքանգրի 3-րդ համարի ու սայթի www.inknagir.org շնորհանդեսը՝ Հոլստեն կաֆեում. գինիներ, գարեջուր, զակուսկիներ՝ մսով, սնկով ամեն ինչով։ Ճոխ էր, որտև մեր ջեբից չէինք դնում՝ գրանտի մեջ էր մտնում։ Մյուս բոլորը մեր ջեբից ենք դրել, շատ չէ, մի 8 հազար դրամ՝ մի 8-10 լիտր գինի։

Ինքնագիր 4-ի շնորհանդեսը էս ամառն էր, մի գինեվաճառ ֆռցրեց ինձ ու թթված գինի տուլիտ արեց վրես։ Հետո հյուրերից մեկը ասել էր՝ էդ Ինքնագրի ժողովուրդը խփնվածներ են, թթված էլ գինի էին հյուրասիրել։ Խփնված՝ վատ չի, կարելի է վերցնել։ Իսկ մի բանաստեղծ էլ, որ 4-րդինին չէր եկել՝ ստե-ընդե ասել էր՝ ես ռեակցիոն ժուրնալիների շնորհանդեսի չեմ գնում։ Ռեակցիոն, էս էլ վատ չի, կարելի է վերցնել ու անվանակոչել մեր ժուրնալը՝

ՏԱԿԱՆՔ ԽՓՆՎԱԾ ՌԵԱԿՑԻՈՆ ՀԱՆԴԵՍ

Էլ «Ինքնագիր» ու «գրական» բառերը չեն սազում, հանենք գցենք։

Չգիտեմ, մենք մեր համար ժուրնալ ենք տպում, շնորհանդես ենք անում՝ առիթ տուսովկի ու խմելու, լավ՝ մեկ մեկ էլ գինին թթված ա լինում, բայց ինչ որ մարդիկ, չգիտես խի վատանում են։ Հիմա տեսնենք էլ ով կվատանա։         

 

 

5 Responses

  1. Denny Says:

    ays hodvatsy tej qnnarkman e berel,mer ashxatasenyaki andorry xaxtel e.Rafael anunov mi eritasard,vory bavakanin kirt ev qaj tsanot hay grakanutyany, viravoranq e hamarum mets haj groxi nkatmamb ayd chchshtvats entadrutyunneri hraparakumy,herqeli e tekuz miayn ayn patcharov,vor Charency mets knamol er amboxj kyanqi yntacqum,ev na aydqan el hasarak lezu chuner,mi qosqov patrast e sur banavechi,cankali e real
    isk ayd sensacion “Seryojiki” pahov es asem,vor ditel em piesy,chishtn asac mets spaseliqner unei,heto chahaskaca te inch tesa,inchn er dra arvesty,voch mi nstvacq chtoxec,es tesa yndameny mi yntaniqi aroryan,leninakancu koloritov,indz andzamb shat tsanot,vory karar ete voch yuraqanchyur,apa amen erkrord gyumrecin,ir bnutyunic trvats mets derasanakan,humori ev xosqi shnorhqi shnorhiv patmer.da im subyektiv kartsiqov petq e mnar,inchpes rejissery asec,xnjuyqnerin patmelu patmutyunner,voch avel,da bem hanelu tema cher,mi xosqov
    bayc derasan Sergey Danielyany indz hetaqrqir e,es spasum em nra nor dererin,ev hachuyqov kditem.

  2. vahan.ishkhanyan Says:

    Հարգելի Դենի,
    Դուք և ձեր աշխատակիցը կարող եք նաև ծանոթանալ այդ բանաստեղծությունների ձեռագրերի պատճեններին որոնք հրապարակված են Ռասելի գրքում: Գիրքը կարող եք վերցնել Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում: Դեռևս ոչ ոք կասկածի տակ չի դրել, որ այդ ձեռագրերը կարող է Չարենցինը չլինեն: Նաև ես միայն մի քանի տող եմ մեջբերել Չարենցի վերաբերյալ մեր հրապարակումից, որի հիման վրա նույնիսկ փորձառու մասնագետը չի կարող վստահ հայտարարել, թե դրանք Չարենցինը չեն: Ավելի հստակ պատկերացում կազմելու համար կարող եք կարդալ Ինքագրի հրապարակումը ամբողջությամբ: ամբողջությամբ Ինքնագրի հրապարակումը:

  3. Eduard Says:

    Hargeli Vahan,

    Ka ardyoq woreve pordzagitakan hstak ezrakacutyun, wor dranq Charenci toxern en? Es iharke chem bacarum, wor na unecel e naev nman hakumner, bayc mer orerum, haxordakcman ev propagandayi nman mijocneri arkayutyan paymannerum shat hesht e varkabekel mardun, aravel evs wor na pashtpanvelu hnaravorutyun chuni…Es kaskatsum em, worovhetev qaxaqakan entatext em tesnum, sra tak, bayc hnaravore sxalvum em.
    Ankexts asats ays information-ic es aveli qich chskesci hargel kam gnahatel Charencin.Ete inch wor mek@ apacuci wor sranq iroq nra toxern en, es uxaki shnorhakal klinem Dzez hetaqrqir bacahaytman hamar.

  4. vahan.ishkhanyan Says:

    Հարգելի Էդուարդ,

    Հաճախ են հայտնի հեղինակների ձեռագրեր հայտնաբերվում ու սովորաբար գրականագետներն են որոշում այդ ձեռագիրը արդյոք նրան է պատկանում թե ոչ և դա անում են ոչ միայն ձեռագիրը համեմտելով նախորդների հետ այլև ոճից ելնելով: Հավանաբար մեծ կասկածների դեպքում, կարող են շահագրգիռ կողմերը տալ մասնագիտական փորձաքննության: Այս ձեռագրերի պատճենները Ռասսելի գրքում կա, ու նաև Հայաստանի Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանը վերցրել է բնագրերը, վստահ լինելով որ Չարենցինն է:

  5. “Wo/Men in Politics” award: ArmeniaNow’s Vahan Ishkhanyan placed 3rd for his article on lesbian Armenians « Young Gay Boys. Gay Boys. Says:

    [...] December 2008, writing for his blog on Tert.am, Vahan Ishkhanyan discussed hypocrisy in Armenian literary circles posting an extract from never before published in Armenia gay-themed poem by prominent gay Armenian [...]

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.