ԴԻ ՍՏԵՖԱՆՈՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՍՍԻ

Իտալական հայտնի Գազետա դելա Սպորտ թերթը 2009-ի իր առաջին համարներից մեկում շատ հետաքրքիր մի նյութ է հրապարակել. թերթը փորձել է ընթերցողների քվեարկությամբ որոշել անցյալ դարի 50-ականներից սկսած բոլոր տասնամյակների լավագույն ֆուտբոլիստներին:

Սա իրոք բավականին հետաքրիր թեմա է, ու կարծես շատ ավելի ընդգրկուն պատասխան է պարունակում իր մեւ ընդհանրապես լավագույն ֆուտբոլիստի ընտրության պարագայում: Մի քանի անգամ տարբեր հեղինակավոր պարբերականներ, կազմակերպություններ փորձել են պարզել լավագույնին` բոլոր ժամանակների, դարի, բայց դայդ բոլորն էլ վեճերի, նաև անհամաձայնությունների բազմաթիվ պատճառներ են հանդիսացել: Հիշեցնեմ, որ հենց նմանատիպ հարցումների արդյունքում բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Պելեն, որի հետ կտրականապես համաձայն չէր ֆուտբոլային ներկա սերունդը` լավագույնը համարելով Մարադոնային: Ու Գազետա դելա Սպորտի` լավագույններին ըստ տասնամյակների բաժանելը ինչ որ տեղ նվազեցնում է, թեև առանց ամբողջապես վերացնելու, նման տարակարծությունները:

Եվ այսպես ըստ իտալական թերթի 20-րդ դարի 50-ականների լավագույններն են հունգարացի Ֆրանց Պուշկաշն ու իսպանացի Ալֆրեդո դի Ստեֆանոն` այդ տարիների լեգենդար Ռեալի առաջատարները, որոնք առաջ են անցել բրազիլացի Դիդիյից, ֆրանսիացի Կոպայից, Լև Յաշինից:

60-ականների լավագույններն են Պելեն ու պորտուգալացի Էյսեբիոն` իրոք անգերազանցելի ֆուտբոլիստներ, որոնք առաջ են անցել ոչ պակաս անգերազանցելի բրազիլացի Գարինչայից, անգլիացի Բոբի Չառլտոնից:

70-ականներն արդեն մեծն թռչող հոլանդացի Յոհան Կրուիֆի ու գերմանացի կայսր Ֆրանց Բեկենբարուերինն էր միանշանակ:

20-րդ դարի 80-ական թվականի լավագույն ֆուտբոլիստներ են ճանաչվել հանճարեղ արգենտինացի Դիեգո Մարադոնան ու ֆրանսիացի Միշել Պլատինին` կրկին առանց մեծ տարաձայնությունների:

90-ականներին լավագույնն են ֆրանսիացի Զինեդին Զիդանը ու բրազիլացի Ռոնալդոն, որոնք առաջ են անցել իտալացի Ռոբերտո Բաջոյից, բրազիլացի Ռոմարիոյից, իտալացի Պաուլո Մալդինիյից:

Ահա և բոլոր լավագույնները:
Ու հիմա ընթանում է 21-րդ դարի առաջին տասնամյակի լավագույնների ընտրության պրոցեսը: Իսկ թեկնածուները, արժանիները այստեղ նույնպես բավականաչաձ շատ են:
Նրանց անունները հիշելու համար ներկայացնեմ ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցուցակը` 2001-ից սկսած:

2001-Լուիշ Ֆիգու` Պորտուգալիա
2002-Ռոնալդո` Բրազիլիա
2003-Զինեդին Զիդան` Ֆրանսիա
2004-Ռոնալդինյո` Բրազիլիա
2005-Ռոնալդինյո` Բրազիլիա
2006-Ֆաբիո Կանավարո` Իտալիա
2007-Կակա` Բրազիլիա
2008 Կրիշտիանո Ռոնալդու` Պորտուգալիա

Իհարկե դեռ այս տասննամյակում դեռ կա նաև 2009 թվականը, որն ամենայն հավանականությամբ կավարտվի արգենտինացի հրաշամանուկ Լիոնել Մեսսիի հաղթանակների ներքո: Տասնյակի լավագույնների թվում կարող են հայտնվել նաև առայժմ աշխարհի կամ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ չճանաչված իտալացիներ Անդրեա Պիռլոն, Ջանլուիջի Բուֆոնը, իսպանացի Ֆեռնանդո Տորեսը, անգլիացի Ուեյն Ռունին…
Շատ հետաքրքիր քվեարկություն է, որն կարելի է անցկացնել նաև մեր` հայաստանցիներիս համար:
Ո՞վ է 21-րդ դարի առաջին տասնամյակի լավագույն ֆուտբոլիստը:
Ըստ իս Ռոնալդինյոն ու Մեսսին:

Արմեն Նիկողոսյան

5 Responses

  1. sarerkan Says:

    Իմ կարծիքով բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստը Պելեն է:

  2. Nikoarmen Says:

    Հարգելի sarerkan: Իսկ ովքեր են ըստ Ձեզ 21-րդ դարի առաջին տասնամյակի լավագույն երկու ֆուտբոլիստները

  3. vahik Says:

    Նախ կարծում եմ,որ գարինչան այ ֆուտբոլիստն է,որ Պելեին եթե չի գերազանցում իր վարպետությամբ,համենայն դեպս նաև չի զիջում…. Ես դեռ ոչ մի տեղ նրա նման եզրային հարձակվող չեմ հիշում… Այժմ փորձեր է անում նրա մակարդակին հասնելու Մեսսին, բայց շատ դժվար է լինելու…
    Երկրորդ,ի զարմանս ինձ չգտա ոչ 80-ականներում,ոչ էլ 90-ականներում Մարկո Վան Բաստենի անունը,որը գոնե արժանի էր հիշատակման…
    Իսկ 2001-2009 լավագույն ֆուտբոլիստների ընտրության հարցում կարծում եմ կրկին Զիդանը կարող է հավակնել,քանի որ բարձր մակարդակով անցկացրեց նաև 2001-2006 ժամանակաշրջանը,ինչպես նաև Մեսսին,որը չնայած մի քանի տարի է ինչ խաղում է պրոֆեսիոնալ մակարդակով,բայց արդեն շատերին է զարմացրել… That’s all

  4. Hrant Says:

    2000-ականների առումով դժվարանում եմ ասեմ, բայց 90-ականների առումով, ըստ իս շատ իզուր ա Ռոնալդոն Բաջիոյից անցել: Ճիշտ ա իմ կարծիքը ոչ էնքան զուտ օբյեկտիվ ֆուտբոլային ա: Երեւի թե բացի զուտ սպորտային հատկանիշներից կարելի է հաշվի առնել նաեւ արտիստիզմը կամ այն կերպարը, որը ֆուտբոլիստը ստեղծում ա դաշտում: Ֆուտբոլը նաեւ ներկայացում ա չէ՞: Էդ իմաստով, օրինակ Մարադոնան, բացի հանճարեխ ֆուտբոլիստ լինելուց նաեւ հրաշալի “դերասան” էր, “աստղով” տղա էր: բաջոն էլ մի լրիվ ուրիշ կերպար էր. նա այսպես ասած ինտելիգենտ ֆուտբոլիստի կերպար էր ներկայացնում, ավելի շուտ նույնիսկ ոչ թե ինտելիգենտ, այլ ազնվական: Ու դրանով նա հիշվեց: Իսկ Ռոնալդոն, իմ մոտ բացի իրա ապուշ ժպիտից ոչ մի այլ բանով չի հիշվել: Այսինքն, անկասկած հրաշալի ֆուտբոլիստ էր, բայց գորշ կերպար:
    Էդ առումով ես կհիշեի նաեւ 90-ականների աստղերից` Ֆյոլերին (Բաջիոյից բացի իմ մյուս “յարը”): Շատ հիշվող ու հաճելի կերպար էր նաեւ Գուլիտը (ի դեպ ինչով էր, որ Զիդանից վատ որպես ֆուտբոլիստ), ինչ որ առումով Կլյուվերտը: ….

  5. martiros Says:

    im karciqov 2000-2010 piti linen Ronaldinion ev Kakan,es Braziliaii erkrpagu chem,nuinisk atum em vorpes tim,baic es erku footballistneri shnorhiva vor irenc tmer@ hajoxutyan en hasel Milan,Barselona u Brazil 2002

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.