Oppa Gomesh Style (թարմացված)

 

Սաղ տարին սաղ աշխարհում Oppa Gangnam Style, մեզ մոտ` տարեվերջին՝ Գոմշի մսի գործ, ապա Oppa Gomesh Style` PreGomesh by Sirusho:

Փաստորեն Սիրուշոն զուր տեղը չէր էդքան աղմուկ բարձրացրել Twitter-ում, թե նոր գործ  է անում, ուժեղ ոգեշնչված է` համբերատար կենդանուց, առաջարկում էր կռահել, թե ինչ կենդանու մասին է խոսքը և այլն, մեկ էլ հայտնում էր, որ նոր տեխնիկա է գնում…

Ի դեպ, նույն Twitter-ում նույն օրը (դեկ. 10) ահագին դրական բաներ կային «Պռե գոմշի» մասին: Կարծես թե հատկապես տպավորված էին ինչ-որ արտասահմանցիներ, որոնք անգլերեն բացատրությունն էին ուզում գործի. ավելորդ է ասել, որ նրանց դեպքում գործել էր, այսպես ասեմ “էկզոտիկ էթնոյի” մոգության հանգամանքը:

 

Մեզ մոտ, ինչպես ասում են, «խառը արձագանք» եղավ.

մարդիկ կան, որոնց, արձագանքներից դատելով, դեռ պիտի բացատրես, որ Սիրուշոն քնից չի արթնացել ու որոշել գոմշի մասին երգ գրել` “յանիմ” ձևաչափում: Մյուսների հետ էլ` բանավեճի “ազատ գոտի”  :) ձևաչափում՝ պիտի փորձես հասկանալ արդյոք Կոմիտասի գործը, ավելի ճիշտ` մեր ժողովրդականը, աղավաղվել է, թե ոչ:

Մի` ավելի մեծ զանգվածի հետ էլ ուրիշ հարթությունում պիտի առնչվես. ճիշտ էին նկատել, որ հասարակությունը սպասում է նման պահերի, որ իր մեջ կուտակված մաղձը, անձնական հակակրանքը արտահայտի… Դա սարսափելի ձևով հիշացնում է 2008-ի փետրվարին Սիրուշոյի մեքենայի վրա հարձակվելը…

 

Երջանիկ կլինեի որևէ լուրջ մասնագետի կարծիք լսել էս գործի առիթով: Կառաջարկեի նույնիսկ վերանանք անձնայինից. խնդրում եմ մասնագիտական կարծիք հայտնել: Իրոք կարևոր է թվում, ժողովուրդ:   Որպես ունկնդիր էլ երջանիկ եմ էնքանով, որ մոդեռն ձևով դասական արժեքը ներկայացնելու փորձ է արվել: Էդ առումով ես ԿԻՍՈՒՄ ԵՄ ՍԻՐՈՒՇՈՅԻ ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ: Ու շատ ցավում եմ, որ իր երկրպագուների մի զգալի մաս էդպես էլ չի հասկանալու էս գործը, կամ ըստ արժանվույն չի գնահատելու` արդեն ջանքը, մղումը:

 

Իսկապես էստեղ ամենագնահատելին ջանքն է: Իհարկե, անձամբ ինձ դուր չի գալիս, որ Կոմիտասը մի տեսակ Սիրուշոյի բեքվոկալի կարգավիճակում է էս գործում, որ Ավետ Բարսեղյան կա մեջտեղում: Բայց եթե դրան նայում ես մյուս կողմից` տեսնում ես հետևյալը. X ժամանակակից երգչուհուն ոգեշնչել է Կոմիտասը` ընդ որում ոչ էն անհավանականորեն չարչրկված մեծությունը:

Ի դեպ, դա նկատելի է դեռ եվրատեսիլյան “Քելե, քելեից”. հիմա ինձ համար ակնհայտ է, որ էն ժամանակ կրկներգի մակարդակում էլի Կոմիտասի համանուն մշակումից է ոգեշնչվել երգչուհին:

 

Դե, ինչ, դա գոնե վատ չէ: Ես չեմ ուզում, օրինակ, որ մեր իրականության մեջ Կոմիտասը “սկսվի” ինչ-որ ռեյթինգային ալիքների դեգեներատ հաղորդումներից, որտեղ երեխեքը գալիս Կոմիտաս են երգում, ժյուրին զառանցում է, ու վերջ: Կամ ավելի վատ` ասում են Կոմիտասի թանգարան ենք կառուցում, բայց ոչ ոք 6-7 հազար դոլար չի ուզում տա ԿՈՄԻՏԱՍԻ ՁԵՌԱԳԻՐԸ գնելու համար: Շեշտեմ` “Կոմիտասի” “ձեռագիրը”: Ի դեպ, նույն շրջանում, երբ տասնյակ հազարավոր եվրոներ են վճարվում Վերա Բրեժնևայի… թևատակերը տեսնելու համար: Զեղումների համար` ներողություն:

 

Ըհը, ըհը: Եթե պարզ ասեմ, ապա իր ստեղծագործական կյանքում Սիրուշոն իսկապես լուրջ ու արժեքավոր, նույնիսկ՝ շատ արժեքավոր ընդամենը մեկ բան էր արել մինչ այս. դա նրա «Շերամ» ալբոմն է:

 

Շատ տարիներ առաջ է ձայնագրել, վերջերս էլ վերաթողարկեց՝ փոփոխված շապիկով: Որ մտածում ես մարդը, փաստորեն, երեխա ժամանակ, էդպիսի բան է ձայնագրել, ահագին տպավորիչ է թվում:

 

Հիշում եմ իմ տպավորությունները. երբ ծանոթներից մեկն առել էր էդ CD-ն, փորձեցինք լսել օֆիսում: Մեր մյուս ծանոթը խնդրեց անջատել «էդ ցեղասպանությունը»… Էդ պահին իսկապես “մորթոցի” թվաց: Միայն ընթացքում հասկացա, որ Շերամն իմն է, ուզում եմ լսել ու լսել Սիրուշոյի մատուցածը՝ որպես իմ սերնդակցի, և դրանով առաջնորդվելով հայտնաբերեմ հզոր ու սիրուն հայ երգը՝ աշուղականը. դե ինքը ֆոլկ է լրիվ, մենք ենք էդ երգերի մեջ՝ իսկական հայը:

 

Բայց դե ամենասկզբում գրավում էր, թե ինչպես է Սիրուշոն շորորում “Շորորայի” քլիպում` Դիլիջանի իմ սիրած աստիճանների վրա: Ինչպես է “մալամիշ” լինելով կատարում: Ինչ էրոտիկ է կատարում  (ինձ թվում է աշուղական երգի պես առողջ էրոտիզմով թաթախված քիչ բան կա մեր իրականության մեջ):

 

Չնայած մյուս կողմից աշուղական երգը մուսուլմանականի մեծ շերտ ունի իր մեջ՝ նույն երաժշտության, նույն բառապաշարի առումով, որ, ինչու թաքցնենք, շատերս չենք էլ հասկանում: Ու էլի օգնության է գալիս Կոմիտասը` արևելայան ու հայկական երաժշտության իր ձևակերպումներով: Դրանք կարծեմ ավելի պարզ էսպես պիտի հնչեն.  հայկականը արևելյան է, բայց արևելյանը հայկական չէ:

 

Ու էդպես, Սիրուշոյի միջոցով, գնացի դեպի մեծն Շերամը. մի օր եղբայրս ինձ էդ CD-ն նվիրեց: Հատկապես սիրում (ու հասցնում էի) լսել սափրվելու խորհրդի ժամանակ: Հետո արդեն ունեի էդ CD-ն` Սիրուշոյի ինքնագրով: Իսկ հետո, երբ Վրաստանի առաջին տիկինը ինձ նվիրեց իր երաժշտական կատարումներով CD-ն, ես (չունենալով իմ սեփական ձայնասկավառակը )))) ավելի “այցեքարտային” ոչինչ չգտա նվիրելու, քան Սիրուշոյի “Շերամը”… Հետո մի լուրջ մասնագետ լուրջ դիտարկումներ ներկայացրեց էդ ալբոմի առիթով մասնավոր զրույցի ժամանակ…

 

Էլի ու էլի, ակնկալում եմ լուրջ մեկնաբանություններ` արդեն PreGomesh-ի շուրջ:

Հա, նկատեմ, որ կազմն էլ ահագին լավն է. էդ պոզերի արանքում` էդ մի քանի բառը. չգիտեմ էդ Սիրուշոն է ընտրել, որոշել, թե արդեն համացանցը, ամեն դեպքում լավն է: Իհարկե, լավ կարելի է զարգացնել էդ մոտիվը, ահագին տպավորիչ բան ստանալ…

 

Ի դեպ, գոմեշը նշանային կենդանի է դառնում մեր մշակույթի համար. Հարություն Խաչատրյանի “Սահմանը” ֆիլմը հիշեցի, էն մեր կատաղած գոմշին…

 

ԹԱՐՄԱՑՈՒՄՆԵՐ – 14 12 12.

 

Էսօր Twitter-ում Սիրուշոյի հայտարարությունը տեսա, ինչը և սպասում էի, որ կլինի՝ միառժամանակ սպասելուց և կարծիքներ լսելուց հետո: Շեշտադրումները հուշում են, որ երգչուհին ծանոթ է նաև իմ դիտարկմանը: Կուզեի նաև հիմնականում ոլորտի  ներկայացուցիչների մի քանի կարծիքներ էստեղ զետեղել, որոնք ստացել եմ մասնավոր կարգով:

1. Hayarpi says

Es erazhshtutyunic heru mard em, bayc im kartciqy haytnem. indz vra, chistn asatcy, ergy tpavorutyun chtoghec, chnayatc asem, vor Siroshoyin es hamarum em kargin chashakov, lav, gegheckuhi ergchuhi u harganqi arzhani mard, stegh urish harc ka, khi mardik edqan characatc u dzhgohutyamb artahaytvecin, nuynisk en mardik, vor antarber en u qich te shat surum en siroshoyin. vorovhetev mi qani shabat a sagh lratvamijocnern ed masin ein khosum-grum(inchy lriv normal a, bayc arajin angam er tenc), ed aghjiky facebook-um, twitter-um ira erkrpagu-ynkerneri het kisvum er ira ergi masin tpavorutyunnerov, isk zlm-nery ed dardzrin 100-150 hazar mardu <sepakanutyun>, dra hamar el spaseliqnery metc ein, ardyunqum tenc ardzaganqecin, bayc de arden isk haghtanak a- ete qeznic mardik avelin en spasum

 

2.Anahit says

“ժամանակակից երգչուհուն ոգեշնչել է Կոմիտասը` ընդ որում ոչ էն անհավանականորեն չարչրկված մեծությունը”- լավ ես գրել Դավ ջան! ես երեկ, անտեղյակ նախորդած աղմուկներից, նախապատրաստական աշխատանքներից ու հետևաբար` առանց որևէ ակնկալիքի ու բոլորովին պատահաբար լսեցի երգը… ես ինքս վերջին անգամ շաաաատ վաղուց եմ էստրադային համերգի եղել, որևէ ձայնասկավառակ չունեմ ու… մի խոսքով… բայց ուղղակի անհնարա չնկատել, որ շատ կայֆ գործ ա արված … ես ուղղակի ցնցված էի, թե ինչ լավ գաղափար ա (բնականաբար միանգամից հիշեցի “Սահմանը”-ը)))))… երկար բարակ վերլուծությունների հավես չունեմ, բայց սա շատ որակով ու կարևոր նախագիծ ա, որը միանշանակ հաջողություն կունենա …

ի դեպ, սա ինձ նաև Հախվերդյանի “ԵԶ” հանճարեղ երգը հիշեցրեց… գիտես, ուղղակի սա շատ շատ լավ ձև ա մի մեծ խումբ երիտասարդների նրբորեն սովորեցնելու, որ կա Կոմիտաս, մղելու դեպի իսկական երաժշտություն… սա ես անվանում եմ միջնորդություն, որը շատ կարևոր ու ազդեցիկ դեր կարող ա ունենալ, թեկուզ ոչ բոլորի համար ու ոչ անմիջապես..

3. Shaghik says

 

Ուզում եմ հասկանալ էս երգի ու գութաներգի կապը ո՞րն է , գոմեշ անու՞նը: Մոտավորապես էն ինչ կապում է մեր հարեւան Էլիզաբեթին ու Անգլիայի թագուհի Էլիզաբեթին : Ոչ միքս է, ոչ մոդեռնացում է , ոչ մի բան, ուղղակի նախաբանում Կոմիտասի ձայնն է օգտագործել, էսքան բան: Առանձին վերցրած երգի դեմ բան չունեմ: Մեկին կարող է դուր գալ , մյուսին՝ ոչ: Ես իմաստն ու տրամաբանութիւնը չեմ տեսնում Կոմիտասի ձայնը դնել էս երգի մեջ, որը ոչ մի կապ չունի ոչ բովանդակային ոչ մեղեդային եւ ուրիշ ոչ մի առումով: Անտեղի շահարկում: Սենց բոլորն էլ կարող են իրենց երգերի նախաբանում Կոմիտասի ձայնը դնեն, վերջը՞:

 

4.Vahagn says

Karziqs subjective klini, bayc anyway grem:1) Vocaly hech lavy chi, vornocner, anhaskanali barer, chem haskanum vochinch, 2) inchvor pop-house i elementner kan, primitiv. de popsa ya eli. chgitem, im dury chekav. miguce mi 3 jama progressive ei lsum, u erevi dranic heto chem ynkalum hayeren vocalov pop gorz. bayc vorosh shrjanakneri hamar miguce kashxati vorpes asenq koch kam holovakneri mej, ergen.  asenq inchvor qaxaqakan govazdum hnchi es stexzagorzutyuny, ,,,, elir, pahir pativd, koch anen eli, chgitem. inchvor mi anzi govergen, miguce. bayc subjective a, chgitem. es 2 -rd angam chei lsi vorpes music

5. Sirusho says    

ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

3 Responses

  1. ARTMEL Says:

    Sirushoin shat em sirum karciqs hakasakan er shat…

    1. aveli nexvum ei kardalov commentnern.. en astijani angraget u thas commentner chei tese erbeve…
    orinak mi hogi grel er sax ergn haskaca GOMsehi pahn chhaskaca… inchpes kareli a sax ergn hasnakal bayc chhaskanal vor inch asvum e XNDRANQ E GOMESHIN gyuxacu hoxn herkelu u berq stanalu hamar..
    cncel er mi comment vorum baraci asvum er Sirushon komitasi Katarumn er katarum;(chhaskaca vonc kareli er inch vor meki katarumn kardal) u avelacrel er vor senc aveli lav e hnchum qan te joxovrdakani mej Gomeshi katarumn…………. apshel kareli e GOMESHI katarum asvac artahaytutan vra….

    P.S. cavali e gitakcel vor agn enqan angraget e, vor texyak che irakanum ergn jox erg e kam KOmitasi havaqagrac LORVA GUTANERGN e.. asum en Sirushoi grac erg….

    2. ev 2 andzamb im karciqov sa gyuxacu ashxatanqi qrtinqi erg e. dem chem modernacnelum bayc erb modernacnum en haverj temaner Ser hayr mayr… tox hnchecnen modern. bayc inchpes kareli e ergel mi bani masin vorn hima baracioren chka(hima gomeshov hox chen varum traktoprov en anum inqn vorpes ashxatanq merac e hima). inqn iranov arden avartvac etap e u vercnel da ardiakanacnel chem @ndunum, ed im hamarn nuyn a vor vercnen jamanaki @ndacqum veracac ayl masnagitutuner u ardiakanacnen asenq ILIK Maneln KAM DARBNI Gorcn…

    Es da chem @nkalel, noric asem Sirushoin shat sirum u Gnahatum em ir gorcn…

  2. ARTMEL Says:

    P.s.s. Odnoklassnikum mi txa iren status er gre.. Sirusho PRO gomesh:)………… aseci PROGOMESHN vron a.. asec es chgitem Sirushoi ergn a, aseci karcem Sirushoi ergn PREGOMESH a.. voch te PRO GOMesh:))))))))))))))))))))))))))))) verjnaaa hayutun.

  3. harut Says:

    Բոլորս պետք է հարգենք դիմացինի կարծիքն ու տեսակետը,որովհետև բոլորս կարողանում ենք այդքան վերլուծել, այդքան մտածել, աստված յուրաքանչյուրիս որոշակի մտավոր պաշար է պարգևել, որոշակի տաղանդ և կարողություն:Սիրուշոն աշխատում է այնքան, որքան որ կարողանում է, աշխատում է այնքան, որքան որ բնատուր հնարավորություն ունի, որոշների համեմատ դա այնքան էլ քիչ չէ,մարդը աշխատում է, ստեղծում է ինչ որ բան իր հասակակիցների համար, որոնց դուր է գալիս, իսկ տիեզերքը երկրից կտրված հանճարներ քիչ է արարում, որպեսզի մենք անընդհատ համեմատելու տեղ ունենանք: Սիրուշոյի աշխատանքը ուրախացնում է շատերին, բերկրանք պատճառում նրան սիրողներին, և սա նրա կատարած աշխատանքն է, ընդամենը գնահատական:
    Իսկ բյուրեղացված անունները ոչ թե մրցակցության, այլ հիացմունքի համար են, կարելի է ասել պաշտամունքի:
    Կոմիտասը դա հայի աներևույթ դաճվածքն է, հայի հոգու լուռ ճիչը`սիրելի երիտասարդներ:
    Սիրուշոն երգում է` դա ընդամենը նրա աշխատանքն է, ինչպես Դուք անում եք բարեխղճորեն Ձեր աշխատանքը:

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.