Օդնոկալսնիկիից կոմպյուտերային վիրուս գուցե չէ` բայց տռիպեռ հնարավոր է կպցնել, իսկ մարդակեր Կարինեն էլ ադրբեջանցու մսի կոնսերվաներ է ուզում ուղարկել Բաքու: Տռիպեռը ռեալ, իսկ Կարինեն ադրբեջանական համացանցերի լեգենդ-արտադրանք: էս տեղեկությունները Barcamp չկոնֆերանսի պրեզենտացիաներից են:
Ապրիլի 18-19-ին Ամերկյան համալսարանում չկոնֆերանսը մինի անարխիզմի օրինակ: Ինտերնետում էրկու- իրեք քլիքով գրանցվելու շնորհիվ հենց մտա չկոնֆերանս ինձ տվին մայկա ու բլոկնոտ: Մայկեն տեղում սվիտրիս վրա հագա ու դարձա նույն ֆորմեն հագած չկոնֆերանսիստ` geek: Ի՞նչ ա geek-ը` Ինտերնյուսի Գեղամը խելոքների էս հավաքում տգետիս(չկոնվֆերանսի կոնտեքստին ավելի բռնում ա` չգետիս) բացատրում է` անգլերեն geek նշանակել ա կամ նշանակում ա բուսաբան(թե կենսաբան, կարևոր չի), բայց հիմա նոր իմաստ ա ստացել` պորտալարով ինտերնետին կպած: Ես հիմա էլեկտրոնային բառարանիս մեջ եմ գցում geek-ը, բացում ա Компьютерщик: Չէ ախպեր, Գեղամի թարգմանությունը ինձ ավելի ա դզում, Գեղամինով ես էլ եմ ձգում geek-ին, լրիվ պորտալարս կպած չի ինտերնետին, բայց գնալով կպնում ա, ինչպես փնթի տան մեջ լինոլյումը գետնին ա կպնում կեղտերից ու էլ պոկ չի գալիս: Ես էլ արդեն էլ կանտրոլ չեմ անում վրես, որ ստերիլիզացնեմ, կամ մաքրեմ ուղեղս, այսինքն ավելի լուրջ բաներով զբաղվեմ` ծիպը գիրք կարդամ ու լռվում եմ կոպին: Գեղամ, բա Barca՞mb,-ցույց եմ տալիս աֆիշի վրա: Barcamp բառը առաջացել է բար`անգլիական պառլամենտում ինչ-որ անկյուն, որտեղ լորդերը զրուցել են ու ճամբար բառերից: Իսկ ինչի՞ չկոնֆերաս: Որովհետև մասնակիցները հենց կազմակերպիչներն են: Գեղամը արդեն լիքը Barcampների էղել ա ու ինքն էլ կազմակերպիչներից ա հայկական առաջին բարքեմփի: Իսկականն ա, ինչպես կուզեին անարխիզմի գաղափարախոսները, բայց չէ, Նեգրին վստահ ա որ անարխիզմը հնարավոր ա լյուբոյ տեղ ու օրինակ ա բերում կարծեմ Նեապոլի մի թաղամաս որտեղ ինչ-որ ժամանակ, 20-րդ դարում առանց ղեկավարության համայնքը ինքնակառավարվել ա, այսինքն անարխիային խանգարող վլաստները վերացնում ես անարխիան լինում ա: Չէ, չէղավ, մի քիչ երկար թողեին կամ մուսոլինի կառաջանար կամ բերլուզկոնի: Իսկ կարո՞ղ ա անարխիան առաջացնեն կամ վլաստը վերացնեն տեխնոլոգիաները:
Բայց մեկ ա, մեր geek-ները դեռ էնքան էլ անարխիստ չեն, դեռ մեջները ինչ որ ցենզուրա նստած ա, աֆիշներին ու մայկեքին իրենց թույլ չէին տվել գրել barcamp-ի գլխավոր իդեան` չկոնֆերանս, գրել էին առանց չ, կոնֆերանս: Որ պիտի չ-ով լիներ, իմացա Գարիկի պրեզենտացիայից, ասում էր թե չ-ի տեղ ճիշտ կլինի ան ժխտողական նախածանցը` անկոնֆերանս, որ կարող ա նշանակել նաև այլ կոնֆերանս: Չէ, Գարիկն էլ ա քաքմեջ անում չ-ի չկոնֆերանսի գաղափարը` ան ու այլ-ով, որտև այլ կոնֆերասնը էլի կոնֆերասն ա, իսկ չ-ով չէ, ինչպես անպետություն ու չպետություն, ասենք այսպիսի նախադասություն կարա լինի պատմության դասագրքում «հայ ժողովուրդը դարեր շարունակ անպետություն է մնացել», այսինքն մի ժողովուրդ որ ուզում է ուենալ պետություն, իսկ չպետությունը ուրիշ, ընտրության հարց ա, մեկը պետություն ա ուզում ուենա, մեկը չպետություն:
Ներքին խոհանոցը չգիտեմ, կոմպյուտերշչիկներից մեկն ինձ ասեց, որ ներսում ինտրիգներ կան ու սպայկա, բայց արտաքինից անարխիան աշխատում էր`գրատախտակին կարաս գրես քո պրեզենտացիայի թեման, ժամը ու սենյակը` ֆսյո, ու մարդիկ կընտրեն թե որ պրեզենտացիային գնան: Քանի՞ պրեզենտացիա էղավ, չէ, չեմ հաշվել, էնտեղ ես ժուռնալիստ չէի, կամ էի կիսով, բայց կասեմ, որ գրատախտակը լցվել էր, իրեք սենյակում մինչև իրիկուն վեցը կես ժամը մեկ մի պրեզենտացիա` առաջին օրը, ու տասնհինգ րոպեն մեկ` երկրորդ օրը:
Geek-ներից մեկը ինձ ասեց` կարաս դու էլ պրեզենտացիա անես: Բայց թեմաները տեսա, հասկացա որ էստեղ ես մենակ լսելու ունեմ, ասելու բան չունեմ, ի՞նչ ասեմ, թե ո՞նց են լևոն-սպամերը հարձակում սկսում, հենց ես բլոգումս պրովոկացիա եմ անում լևոնի թեմայո՞վ: Չէ, ես չեմ ներկայացնի ոչինչ, բայց` լսել, լսել, ու զարմանալ: Ամանալավ պրեզենտացիաներին կեսից էի հասնում ու ուզում էի ժամանակը հետ ֆռցնել, մի տասը րոպե, որ չլասածս լսեմ. Գասպար Չիլինգարովը բացատրում ա թե ինչ անես, որ բլոգդ շատ մարդ լցվի, կարդա`տուպոյ կարմիր շատ դնես(ես էլ ասում եմ 7or.am-ի կարմիրներն խի՞ են շատ), բայց տուպոյ կապուտն էլ չի խանգարի: Զարմանալիորեն բոլդ տեքստը չի կարդացվում, բայց տեքստի մեջ բոլդ նախադասությունը հետաքրքրությամբ նկատվում ա (կարմիր ու կապուտ բլոգումս չեմ կարա մտցնեմ, գույները ակտիվացված չեն ադմինում, բայց բոլդ գցելը հենց հիմիկվանից անում եմ): Տեսնես 7or.am-ում Անդրանիկը գիտե՞ր էս մեթոդը, որ իր խմբագրականներում մի քանի նախադասություն բոլդացնում ա: Գասպարը ասում ա` չգիտեմ խի լավ կարդացվում են PS-ները: Չգիտեմ 7or.am-ում Անդրանիկն ու Երվանդը էս է՞լ գիտեն, որ հա PS, այսինքն ՀԳ են դնում տեքստի վերջում: Չգիտեմ, բայց էս մի պրյոմը, չէ, իմ ճաշակով չի, հանուն ընթերցողների ավելացման չեմ ուզում դավաճանեմ տեքստ կառուցելու սկզբունքս: Դե ուստանովկեք կան , որ չեմ կարում հաղթահարեմ, տեղ-տեղ տեքստս ավելի եմ սիրում քան ընթերցող ունենալը: Եթե գրելուց հետո PS-ի ա առաջանում, հեն ա կտեղադրեմ տեքստում ու տեղադրելու պրոցեսի կայֆն էն ա, որ պիտի էնպես մոնտաժ անես, որ չզգացվի խցկել ես: Քյասար` ոչ մի PS: Չէ մի րոպե, կարելի ա անվերջանալի PS-ներով տեքստ գրել, որպես գրական ֆորմա, այ դա արժի: Ու համ էլ տուպոյ կարմիրները կօգտագործեի: Գասպարը ասեց նաև, որ լավ աշխատում ա երբ վերնագրում սեքսի հետ կապված արտահայտություն ա լինում ու հեչ կարևոր չի, որ վերնագիրը լրիվ բռնի տեքստիդ, կարան հեռավոր առնչություն ունենան: Այ դա էլ արժի օգտագործել: Ի՞նչ դնեմ էս տեքստի վերնագիրը:
Չկոնֆերանսի չհասկանելի մասն էլ կար, ասենք նստում եմ մի պրեզենտացիայի ու լսում այլմոլորակային լեզու: Դե ռուսախոսները, դե խի մենակ ռուսախոսները, հայախոսներն էլ, ավելի շատ սովետի վախտով հայերեն խոսում էին կեսը ռուսերեն բառեր ու ախպարները ասում էին` մենք ձեր լեզուն չենք հասկանում, գիտեին թե էդ ռուսերենները հայերենի արևելահայ ճյուղերից են: Հիմա, էս չկոնֆերանսում ուրիշ, ինձ համար թազա բան հայտնաբերեցի, զգացի ինձ ախպար սեփական երկրում, հիմա հայ geek-երը խոսում են հայերեն կեսը անգլերեն բառերով, այ քեզի պատմություն, ու օգտագործում են իմ չիմացած անգլերենի ամենաանհասկանալի բառերը, երբեմն եթե սըփորթ են ասում, էլի ոչինչ, տանելի ա բայց մեկ էլ կոխցնում են բառեր, որ մենակ զապիս անելուց հետո կարամ բերեմ գցեմ թարգմանիչի մեջ, ու հետո, թարգմանվելուց հետո էլ չհասկանամ թե ինչ ա նշանակում: Բայց էս էլ հեչ, հայերից շատերը անգլերեն էին ներկայցնում, ու ես մանրից ցվրվում էի լսարանից:
Մեզ խնդրեցին, որ եթե barcamp-ի մասին գրենք, tag-երում գրենք #barcampevn09: Բայց քանի, որ մեր tag-ն ֆրոնտում չի երևում, հետևաբար էս խնդրանքը գրեցի էստեղ post-ի մեջ:
Չկոնֆերանսի (չ)փարթին բաց թողի, ծնունդի էի, բայց արժեր տեսնել, geek-երի փարթին էլ ա՞ անարխիստական, թե՞ էլի չ-ն թաքցրել են:
Բառեր կան, երևի մեծ մասը, որ մոդեռնիզացվելու, այսինքն սկզբից չ ստանալու կարիք ունեն: Բայց բառեր էլ կան որ կարելի ա չ-ն հանած էլ օգտագործել, ասենք չաթլախի չ-ն հանես ու լինի աթլախ: Չկպա՞վ:
April 21st, 2009 at 3:08 pm
Mi kani or er internetum frrum er informatian mijotsarman masin, u miayn govasankner u hiatsakan akher-okher. nakhandzetsi vor chem eghel. mersi hodvatsi hamar
April 21st, 2009 at 9:58 pm
հը-ը,Ձեր տեքստերին էս բոլդը չի կպնում։ էն PS-ների նման։հավեսի համար երևի կարելի ա օգտագործել մեկ -մեկ, բայց ընդհանրապես, եսիմ, մի տեսակ անսովոր ա, մի տեսակ միտքը սվաղվում ա։ իմ կարծիքով,չգիտեմ։ Դուք ավելի լավ ա չբոլդով գրեք:)
April 21st, 2009 at 10:08 pm
Մերսի, Emi,
անկեղծ ասած, հիմա որ մտածում եմ, թվում ա լավ չեմ հասկացել Գասպարին, գուցե ասեց ընդհանրապե՞ս բոլդով չարժի գրել: Ամենաշատ ափսոսում եմ, որ Գասպարին սկզբից չլսեցի, մենակ երևի վերջի 10 րոպեն լսեցի:
Բայց, իսկապես, էլ բոլդով երևի չգրեմ, սա որպես փորձ:
April 21st, 2009 at 10:37 pm
[...] http://www.tert.am/blog/?p=704 [...]
April 21st, 2009 at 10:51 pm
Շատ-շատ շնորհակալ եմ Ձեր այս տեքստի համար։ Իրոք շատ հավեսով, համով-հոտով, ու դիպուկ տեքստ եք գրել (o; Շնորհակալություն, ինձնից ձեզ։
April 21st, 2009 at 11:10 pm
(չ)կոնֆերանսի (չ)-ն կուլ տալու ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։
Դա արել եմ հստակ շուկայագիտական նկատառումներից ելնելով. ուզում էի հնարավորին (չ)ափ շատ մարդ գա, ու տեղում ազատվի կոնֆերանս կո(չ)ված ստերեոտիպից, ո(չ) թե ամենասկզբում, դեռ բան (չ)տեսած (չ)կոնֆերանսից (չ)հուշտ լինի ու (չ)գա։
Կարծում եմ մի քանի հոգու (չ)արխիստացնելու, կամ թե՝ եթե (ան)արխիստացնելու համար, ոչինչ, թե մի քիչ իմ իմիջը տուժի։ Հուսով եմ ըմբռնումով կմոտենաք ու կներեք…
April 22nd, 2009 at 1:12 am
Հարգելի Observer,
էդպիսի մեծ մեղքը ներելը իմ ուժերից վեր է, աստիված պիտի որոշի ների թե չէ: Բայց մի հուսահատվեք, ես նոր ավելի մեծ մեղք գործեցի. 58 թվի հնության գինին, այսինքն 51 տարեկան գինին, որը արտասհամանցի բարեկամս թողել էր մոտս, որ հաջորդ անգամ երևան գալուց տանի, նոր չդիմացա, բացեցի ու մի բաժակ խմեցի: ութ ամիս դիմացա, ու էսօր էլ չդիմացա գայթակղությանը: Ձեր մեղքը քավելի է, քանի որ հաջորդ բարքեմպին աֆիշի սխալը կարող եք ուղղել, չ-ն ավելացնել, իսկ ես էլ չեմ կարող մեղքս քավել` գինին հետ չես բերի:
April 22nd, 2009 at 8:28 am
Իշխանյան Վահան, Geekը դա հենց նույն Ինժինեռ Բալա ասած կերպարն ա։
Իսկ մայկաների վրայի (չ) տառի բացակայությունն այդքան էլ նկատելի չի… Մայկեն հագած մարդը տեղով մեկ չ… է։
April 23rd, 2009 at 3:58 pm
Շատ, շատ, (ան)(չ)ափ հետաքրքիր էր…
Չգիտեմ իրականում իմ մասնակցությամբ էլ նույնքան հետաքրքիր տպավորություն կստանայի, թե ձեր պատմածն է խտացրած կերպով ներկայացնում ամենաազդեցիկ ու արտասովոր գույները: Դե մարդիկ նույն բանին նայում, բայց տարբեր բաներ են պատմում, պատմողից շատ բան է կախված:
Հ.Գ. Նույնիսկ արձագանգներն էլ էին շատ հետաքրքիր, փաստորեն ձեր այս ներկայացրածը հնարավորություն է տվել մասնակիցներին կողքից նայել, ուրիշի աչքերով…
Հ.Գ. Իսկ գինու հանդեպ ձեր անարխիզմը կարող է ախպարին չախպար դառնալու շանս տալ, եթե իհարկե նա ձեզ /չ/կախաղանի:
April 28th, 2009 at 12:17 pm
/չ/ամիչ
/չ/այ
/չ/ուգուն
/չ/ուզող
/չ/կամ
/չ/ուրի
/չ/վան
/չ/աղ
/չ/եչեն
/չ/որեքշաբթի
/չ/որ
/չ/եգավարա
/չ/բեր
/չ/իշիկ
/չ/ուստ
/չ/իր
/չ/ալ
/չ/քնաղ
/չ/նաշխարհիկ
/չ/ոլ
/չ/ինաստան
/չ/եռնոգորիա
/չ/արազ
/չ/երքեզ
/չ/ափ
/չ/ու
/չ/ակերտ
/չ/ար
/չ/եխ
/չ/նչին
/չ/քավոր
/չ/վերթ
/չ/ղջիկ
/չ/ուխա
/չ/որս
/չ/եչոտ
/չ/եզոք
/չ/իբան…
Մնացածը` հաջորդիվ:
April 28th, 2009 at 12:24 pm
/չ/եբուրաշկա
Սրա հեղինակային իրավունքները պատկանում են Միսաք Խոստիկյանին:
May 1st, 2009 at 12:53 pm
/Չ/ինգիզ
/չ/ինարի
/չ/ոքել
/չ/քանալ
/չ/իթ
/չ/եղյալ
May 1st, 2009 at 4:30 pm
/Ch/apalax
/Ch/oban
/Ch/ingiz
/Ch/mo
/Ch/mahavan
/Ch/echotka
/Ch/inar
/Ch/aldranyan (Vigen)
Shat kayfot proces er:-)
May 1st, 2009 at 7:44 pm
/չ/ոշ
/չ/աթ
/չ/ան
/չ/ոփ
/չ/ոփ-/չ/ոփ
/չ/անթել
/չ/րթել
/չ/ակերտ
/չ/այնիկ
/չ/իկ (կորեա)
/չաղ/ (հարսանիք)
May 3rd, 2009 at 5:56 pm
/չ/եմոդան
/չ/եբոկսարա
/չ/ամպրուկ – ռուսախոսների խաթեր` տառասխալով
/չ/իփ
/չ/իփս – հզոր տղեքի համար
/չ/իփս – ուսանողների համար, որ դասի վախտ /չ/խրթխրթա
/չ/ռ/չ/ռալ
/չ/ոռ – վատ բանի հետ /չ/շփոթել
/չ/մուշկ
/չ/ալպտուրիկ
/չ/ափազանց
May 3rd, 2009 at 8:02 pm
/չ/խրթմա
/չ/ուվիխ
/չ/ադրա
/չ/տվեց
/Չ/ԹՕ
/չ/իո-/չ/իո սան
/չ/յան /չ/յուն /չ/յանյ
/չ/խկլ-փակ
/չ/ուլուփալաս
/չ/ոռնի
/չ/ուժոյ
/չ/ապպի
/չ/ոքլիթ
/չ/որ բլիթ
May 8th, 2009 at 12:17 pm
/չ/կա էլ /չ/ով բառ
May 8th, 2009 at 8:21 pm
/չ/փույթ