Եվրատեսլական

Կարող եք շնորհավորել: Էս տարի առաջին անգամ ես մասնակցել եմ Եվրատեսիլի քվեարկությանը: Չէ, չմտածեք, Հայաստանից Ադրբեջանին տրված մեկ բալի կերտմանը ես չեմ մասնակցել: Չնայած, Ադրբեջանին ձայն տալու բուն փաստը ինձ դուր եկավ: Նշանակում ա` մենք ադրբեջանցիներից կոմպլեկսավորված չենք, բանի տեղ չենք դնում, ու մեծի դիրքից ենք իրենց նայում: Դա ճիշտ նույնն ա, ոնց որ Թուրքիայից մեզ ձայներ են տալիս, իսկ մենք Թուրքիային` երբեք: Որովհետեւ մենք Թուրքիայի համար շատ փոքր ենք, ու մեր ատելությունը Թուրքիայի նկատմամբ թուրքերի համար արհամարհելի բան է: Ադրբեջանցիներն էլ մեռնեն` հայերին ձայն չեն տա, իսկ մենք կարող ենք մեզ նման շռայլություն թույլ տալ: Ուրեմն, դեռ ամեն ինչ կորսված չէ Հայոց երկրում:

Ես ձայնս տվեցի Էստոնիային: Պաթոսը քիչ էր: Զուսպ, նորմալ կատարում էր: Արեւելյան Եվրոպայի երկրները ներկայացնող Եվրատեսլի կատարողներին ես մտովի բաժանեցի երկու մասին` կոմպլեքսավորված ու ազաբոչենի (երկրորդը որպես առաջինի շարունակություն) ու չկոպմլեքսավորված ու ոչ ազաբոչենի ազգերի: Կոմպլեքսավորված ու ազաբոչինեների ցուցակը էս տարվա եզրափակչում գլխավորում էին ուկրաինացիները եւ ռումինները: Հակառակ որակների ցուցակում առաջինը հենց Էսոտնիան էր: Մարդիկ ոչ մի ապացուցելու բան չունեին` ոչ էն որ իրանք բոլորից ազատ են, ոչ էն, որ բոլորից եվրոպացի են, ոչ էլ Եվրատեսիլն իրանց համար աշխարհի վերջն էր: Երգում էին էստոներեն, քիթ ու մռութը չեին պրտել մեյմունի նման, ծծերն ու այլ բարեմասնությունները առաջին պլան չէին մղել, անիմաստ աղջիկներ ու տղաներ չէին վազվզացնում բեմով մեկ: Երգն էլ սիրուն էր: Գուցէ էդպիսի երգով առաջին տեղ չես գրավի, բայց բավականին արժանի տեղ կզբաղեցնես, ինչպես եւ եղավ Էստոնիայի հետ: Ամեն դեպքում մարդիկ զուսպ արժանապատվությամբ ներկայացան:

Հայերն էս անգամ երկու կատեգորիաների մեջտեղն էին: Ուկրաինացիների պես անճաշակ չէին, բայց ոչ էլ էստոնացիների պես «հանգստացած»: Իրենց երագծին լավ էլ համապատասխան տեղ գրավեցին: Մերոնց երգը իրենով միջին եվրատեսլիային դոդիկություն էր, բայց դոդիկությունների մեջ լավը: Ծծեր-մծեր առանձնապես չէին բացել, բայց պահի տակ ազգային տարազը նմանակող շորերի տակից չուլկի-մուլկի ցուցադրում էին: Յանըմ` կանտրաստ ա էլի` ազգային տարազ, բայց սեքսուալության ցուցադրում: Ոնց էլ նադայել չեն եղել էդ տիպի «զադումկա ռեժիսյոռա»-ներից: Ի դեպ, երգի տեքստն էլ կարելի էր ավելի հետաքրքիր սարքել: Պարզ ա, իհարկե, որ Եվրատեսիլում երգած երգը շատ խորը տեքստ չպետք ա ունենա: Բայց «էվրիբադի մուվ յո բադի» անհամ ու ոչինչ չասող շաբլոնից էլ կարելի էր խուսափել: Մանավանդ, որ այդ ֆրազի իմաստը ուղղիղ հակասաւոթյան մեջ ա մտնում հայկական պարերի եղանակներից փոխառված երաժշտության հետ, քանի որ հայկական ավանդական պարի թիվ մեկ ընդհանուր պայմանն այն է, որ մարմնի ոչ մի մաս չի շարժվում, բացի ոտքերի զսպանակային շարժումից (գոնե որքան ինձ են բացատրել): Լավ, բռբռացինք, պրծանք:

Եզրափակչի ամենաանհամ ու արհեստական ներկայացումը` իսրաելա-պաղեստինյան դուետն էր: Այ թե պաթեթիկ դատարկությունը ո՛ւր էր: Ընդհանրապես պոպսա երգերը ես բաժանում եմ երկու տիպի: Առաջինը` նրանք, որ իրանց համար դոդո պոպսա են, ու չեն փորձում դա թաքցնել, ասենք` «դեն ի նոչ սիդիտ նա ադնակլասինիկախ լյա լյա լյա»: Դուրդ չի գալիս մի լսի, իսկ եթե լսում ես, ձեւեր մի թափի, ռելաքս եղի ու լսի: Իսկ երկրորդը, որից մոտս սիրտխառնոց ա առաջանում` ինչ որ հավանություններ ունեցող պապսան ա` Կիկորով-Միրկորով: Յանըմ երգողը մեզ ինչ որ բան ա ուզում ասի: Էդ դրանից, ի դեպ, ռոքում էլ ահագին կա: Օրինակ, պրոգրեսիվ ռոք կոչվածի մի 50 տոկոսն էդ նույն զիբիլից ա` յանըմ մենք սովորական բան չենք նվագում, այլ լուրջ երաժշտություն (Yes, ELP, զահար-զիբիլ), բայց նվագածները ուղղակի դասական երաժշտության ադապտացում ա «պրոլետարների» համար:

Իսրաելցի ու պաղեստինցի երկրորդ թարմության նանարները էդ սորտից էին: «Ժողովուրդները չեն ուզում պատերամել….» ու նման գերազանցիկ բաներ: Բնականաբար բոլոր տեսակի եվրադոդիկներին դա դզեց, ու ինչ որ բալեր երգը հավաքեց միայն շնորհիվ «ճիշտ» տեքստի: Բայց նույնպես բնականաբար մրցանակային տեղ էլ չզբաղեցրեց, որովհետեւ ինչքան էլ վատ չմտածենք մարդկային ցեղի մասին` երաժշտական կեղծիքները միշտ էլ ցածր թռիչք ու կարճ կյանք են ունենում: «Ճիշտ բաները» ոչ մեկին չեն ոգեւորում: Փուչ խաղաղասիրական գաղափարները ու երգերը պատմության մեջ ոչ մեկին ոտքի չեն կանգնացրել, չեն մոբիլիզացրել, չեն ոգեշնչել: Իրական մարդիկ ապրում են ու մեռնում են հաճախ նաեւ հանուն ատելության, վրեժի, կռվի: Սա ոչ թե լավ ա, կամ վատ, այլ փաստ: Այլ բան է, որ մարդկային այդ կողմը շահագործվում է նրանց կողմից, ում դա ձեռնտու է: Բայց եթե մարդիկ ի սկզբանե հակված չլինէին պատերազմի, ոչ մի քաղաքական գործիչ, կամ գործարար չէր կարող դա շահագործել: Իրոք, հետաքրքիր ա` եթե ժողովուրդները կռիվ երբեք չեն ուզում, էդ ո՞նց ա, որ մարդկության պատմության ողջ ընթացքում անընդատ կռվում են իրար հետ: Ուրեմն մի բան կա, որ կռվում են:

Էս իմաստով Եվրատեսիլի իսկական հաղթողները վրացիներն էին: Նրանց մրցույթի չթողեցին: Դրա փոխարեն նրանց երգը էսօր գլխապտույտ հաջողություն ունի Եվրոպայում, որովհետեւ դա պայքարի, «ատելության» ու հումորի երգ ա, որից վախեցան ռուսները: Որով էլ էդ երգը հավելյալ ուժ ստացավ, իսկ ռուսները հերթական անգամ ապացուցեին իրենց չմո, կոմպլեքսավորված ու չբավարարված լինելը:

Եւ ուրեմն, կեցցե՛ն` իսրաելցի եւ պաղեստինցի ժողովուրդները, որ չնայած բարի ու մեծ դյդաների բոլոր խաբուսիկ հորդորների շարունակում են իրենց համառ պայքարը միմյանց դեմ:

Հրանտ

Հրանտ Տեր-Աբրահամյան

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.