ՀԱԿ-ի միտինգը. Իբուկհուկու Օհաբուեյնայուն նախազգուշացրեց Սերժ Սարգսյանին

Որ ասում էին դրսի ճնշում, դրսի ճնշում, որ ընդդիությունը անընդհատ հայտարարում է, թե միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում Սերժ Սարգսյանի վրա Ղարաբաղի հարցում, չէի իմանում թե ով է այդ ճնշում գործադրողը: Ցույց չէր տալիս թե էդ ճնշողը ո՞վ է, կոնկրետ մարդուն: Հա, հիմնարկների անուններ կարող ա տային, պետդեպարտամենտ ու նման բաներ, բայց որ ցույց տային անձնավորություն, թե ով է կոնկրետ ճնշողը, ես չեմ տեսել:

Էրեկվա ՀԱԿ-ի հանրահավաքում վերջապես ցույց տվեցին թե ով է այդ ճնշողը: Ճնշո՞ղը սկզբից խոսաց, թե ճնշումներ բացահատող Հիմնադիրը, չեմ կարող ասել, չեմ տեսել: Թեև ռեժիսոր բարեկամս խորհորդ տվեց, թե արի տես ինչ հրաշք երիտասարդություն կա էնտեղ, թե Լևոնն է նրանց հետևից գնում, ոչ թե նրանք Լևոնի: Եթե հրաշքը անբացատրելին ա, ուրեմն  հրաշք են նրանք ովքեր ասում են թե` էս շարժումը Լևոնի համար չի, կամ որ Լևոնն է ժողովրդի հետևից գնում: Հրաշք ժողովուրդ, որ ընենց զիլ է մտածում, որ Լևոնն էլ հետևից գնում է, հետո էլ որ իշխանափոխություն լինի ժողովուրդը կդառնա պրեզիդենտ, իսկ Լևոնն էլ տանը կնստի ու կհիանա թե ոնց ա էս «թաքնված տաղանդ» ժողովուրդը, էրկու միլիոն հոգի տեղավորվել փոքրիկ պրեզիդետնական շենքում, իսկ Ջհանգիրյանն էլ կհիանա որ մի իրեք հարյուր հազարն էլ դատախազություն են մտել: Բայց քանի որ պոեզդ ուշոլ, Լևոնի վախտը անցել ա, «Լևոն նախագահ» գոռացող հրաշքները դառել են անախրոնիզմ, ուրեմն անհետաքրքիր է, ու ինտերնետում ես կարդում հանրահավաքի մասին: Չէ, որ կարդում ես պարզ երևում է, որ միջազգային հանրության ներկայացուցիչը` ճնշողն է առաջինը խոսել: Այ քեզ բան, կարո՞ղ ա տեղը չեմ բերում, որ Հիմնադրի խոսքը վերջինը պիտի լինի:

Ուրեմն, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի անդամները գալիս են հանրահավաք ու հրաշք երիտասարդության հետ գոռում լիբերասիոն, պահանջում քաղբանտարկյալներին ազատել, բայց ամենակարևորը նրանցից մեկը ելույթ է ունենում` նիգերացի նախկին քաղբանտարկյալ  Եզիկե Իբուկհուկու Օհաբուեյնայուն ու կոչ անում պայքարել մարդու իրավունքների ու քաղբանտարկյալների ազատության համար: Ահա Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն էլ հենց անդրադառնում է Օհաբուեյնայուի կոչին, այսպես. «Եթե մինչեւ վերջերս տարբեր երկրների կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի կապակցությամբ խուսափում էին քաղբանտարկյալ տերմինից ու դրա փոխարեն օգտագործում նրա սահմանումը (քաղաքական գործունեության համար կամ քաղաքական դրդապատճառներով բանտարկված անձինք), ապա այժմ ուղղակի ու միանշանակորեն արտասանում են այդ տերմինը»։

Իսկ հիմա տեսնենք թե ում շնորհիվ և ինչի համար է Իբուկհուկու Օհաբուեյնայուն արտասանում քաղբանտարկյալ տերմինը, բացատրում է Հիմնադիրը. «Անշուշտ, սա մի կողմից Հայ Ազգային Կոնգրեսի եւ հանձինս ձեզ մեր ողջ ժողովրդի համառ ու հետեւողական պայքարի արդյունքն է, իսկ մյուս կողմից Սերժ Սարգսյանին ուղղված նախազգուշացում՝ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում վերջինիս հնարավոր տատանումներն ու խուսանավումները կանխելու նպատակով»։

Հիմա պարզ է դառնում, որ Օհաբուեյնայուն արտասնում է քաղբանտարկյալ բառը, որ ճնշում գործադրի Սերժ Սարգսյանի վրա, Սարգսյանին ուղղված նախազգուշացում է, որ չխուսանավի ու չտատանվի Ղարաբաղի հարցում իրեն ներկայացրած կարգավորման տարբերակներից:

Սա էր թերևս Տեր-Պետրոսյանի ելույթի մեխը: Իսկ մնացա՞ծը, մնացածը քիքիրություն` Քոչարյանը Փարզիում հաստատ ասած կլինի, որ վարչապետ է ուզում դառնա՜լ, Սերժ Սարգսյանն էլ կստորագրի՜… ի՞նչը: Էլ կարևոր չի, ինչ որ բան, որպեսզի դրսի աջաակցությունը ստանա:

Ու քիքրությունը ինչի՞ համար ա. շանտաժ, որ Սերժ Սարգսյանը իշխանության կտոր տա, (հիմա թե Լևոն Զուրաբյանի, թե էդքան սոված մնացածների, որ իրան հավատացել են բերդ-բուրդ նստել, ու մատոռ մնացել, կարևոր չի, քյասար կոնգրեսին փայ տա), ինքն էլ մանդրից ցվրվի քաղաքականությունից, թե չէ հենց ուզի գնա փեշից քաշելու են լիքը մարդիկ`էս ուր այ ախպեր, ըսենց մեզ քաշիր, քցիր քաքը, հիմա էլ ուզում ես ցվրվե՞ս: Ու էստեղ հասկանում եմ, որ ճիշտ էր ասում ռեժիսոր բարեկամս, Լևոնն ա «ժողովրդի» հետևից գնում: Մենակ էս սոված «ժողովուրդի»  ո՞ր մասն է հրաշք երիտասարդութնունը, կամ հրաշք երիտասարդության ո՞ր մասն է ոչ թե խալաստոյ, ո՞ր մասը հստակ կարիերայի համար գոռում Լևոն նախագահ, ո՞ր մասը աթոռներ կորցրած Ջհանգիրյանն ու ասենք Ոսկերչյանն են(Աբովյանի քաղաքապետ ա եղել), կամ հհշ-ական տարիների տարբեր տրամաչափիմ պաշտոնյաները: Ու որ գոնե մի բան պոկի Եղիազար Այնթափցուց, որ տենց էլ իր շուրջ չի համախմբում միաբաններին ու մյուս կողմից հայրենասիրությամբ բացատրի, որ էլ զահլա չունի ավազակապետությունը վերացնելու, Հիմնադիրը հայտարարում է իր «անկեղծ ձգտումը». «Մեր տեղն այս զգայուն իրավիճակում մենք տեսնում ենք խնդիրներն ավելի չբարդացնելու, արտաքին ճնշում ների սաստկացմանը չնպաստելու, երկիրը ցնցումներից զերծ պահելու, մի խոսքով՝ վնասները վերահսկելու կամ նվազագույնի հասցնելու (damage control) դերում, որքան էլ իշխանու թյուններն անհաղորդակից մնան Հայաստանի եւ Ղարաբաղի առջեւ կանգնած մարտահրավերները դիմագրավելու նպատակով ազգային համերաշխության հաստատմանը միտված մեր անկեղծ ձգտմանը»։

Էսպես, կամաց-կամաց, մինչև մյուս տարվա ընտրություններ իրար քաշ կտան Հիմնադիրը «ժողովրդին», «ժողովուրդն» էլ հիմնադրին:

15 Responses

  1. M.D. Says:

    Damage control-ը փաստորեն Այնթապցու նոր պադյեժկայի անունն է: Bա որ այդպես լավ գիտեր «վնասները վերահսկելու կամ նվազագույնի հասցնելու» ձեւերը , ինչու՞ մարտի մեկին էլ նույնը չարեց, գուցե այդ իմպորտնի ապրանքից նո՞ր է ստացել ՀԱԿ-ը:

  2. Վահան Իշխանյան Says:

    դիպուկ էր:)

  3. Dashnak Rubo Says:

    Եզիկե Իբուկհուկու Օհաբուեյնայու <—– իսկապես շատ վախենալույա

  4. Ditord007 Says:

    Anhaskanali er myus hanrahavaqi jamketner@ chkonkretacnelu past@. Haskanum em, vor HAK-@ bavakanachap resurs a sparel, bayc chem kar&um ban@ hasel a bolor resursneri marelun. @ndhanur armamb tpavorutyun a stex&vum, vor HAK-@ vaxenum a shat nurb ashxarhaqaxaqakan pahin vchrakan gor&oxutyunneri gnal u patasxanatvutyun standznel ev miayn jamanak a dzgum arajika @ntrutyunnerin voroshaki azdecutyun pahpanelu hamar ev xorhrdaran mtnelu hamar. Tarberak a nev, vor hatuk martavarutyun a varum, irakanum spaselov Azatutyan hraparaki bacman@…

  5. M.D. Says:

    Կարծում եմ արժի, որ DAMAGE CONTROL տերմինը դրվի Եղիազար Այնթապցի տերմինի կողքին` որպես նախագահին ռեւերանսներ անելու ՀԱԿ քաղաքականության մտքի «նվաճում»:

  6. Վահան Իշխանյան Says:

    Հարգելի Դիտորդ,
    ձեր կարծիքներից միայն աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված զգուշության հետ համաձայն չեմ: հայաստանը միշտ էլ նուրբ աշխարհաքաղաքական պահերի մեջ է, ուղղակի այդ «նրբությունը» Տեր-Պետրոսյանը հատուկ շեշտում է, որպեսզի դրա տակ թաքցնի իր վճռական չլինելը: Իսկ ՀԱԿ-ի շարքերում լավ ընկալում են, որ իրականում Տեր-Պետրոսյանը պայքարից դուրս գալու ձև է փնտրում:

  7. Gagik M. Says:

    Yes tarber tegher kardum em dzer gracneri tarber ardzaganqner. Tpavorutyuns ayn e, vor dzer dirqorushumn aynqan skzbunqayin e yev ankompromis, vor amenatarber xmbavorumner u kusakcakanner, vor haskanalov kam angitakcabar spasarkum en tarber qaxaqakan uzheri, charanum en dzer dem, qani vor irenc anhasu e dzer ankax ditaket&. Dzer dem xosum en yev moli azgaynakanner, yev HHSH-akanner, yev terterner… Isk ovqer dzez havanum en, shat bardzr en gnahatum dzer hayacqnern u ankaxutyun&. Hayastani pes tayfayakan yerkrum duq bacarik der eq xaghum. Imaceq, vor dzer gorc& gnahatoghner kan.

  8. Վահան Իշխանյան Says:

    հարգելի Գագիկ, շատ զգացված եմ: նման մթնոլորտում ձեր տողերը ոգևորիչ են:

  9. Երեւանը բլոգերների աչքով. ասք մայթերի լայնության մասին… « Հայկական լրատվական բլոգ Says:

    [...] ազատության համար», – իր բլոգում գրում է լրագրող Վահան Իշխանյանը: – «Որ ասում էին դրսի ճնշում, դրսի ճնշում, որ [...]

  10. Շվեյկ Says:

    Վերնագրի մեջ ինչ որ շովինիստա-նացիոնալիստական ծաղրանք հեգնանք կա: Ես աֆրիկացի շատ մարդանց եմ ճանաչում ովքեր և մտավոր, և մարկային ընդունակություններով գերազանցում են ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեգնող Սերժ Սարգսյանից: Հայկական ազգանուններն էլ ուրիշների համար են շատ էկզոտիկ հնշում:

  11. Վահան Իշխանյան Says:

    դե եթե նախկին քաղբատարկյալ ջհանգիրյանը ելույթ ունենա նիգերիայում, ուրեմն նրա ազգանունն էլ էնտեղ որպես էկզոտիկա կարան օգտագործեն:

  12. Vahan Says:

    Du lriiiiv veracox tesak es…qez Karmir grqum arje grancel

  13. Edgar Says:

    GRUM EM ZER LEXIKONOV….
    - QYASAR ASAC ESHUTYUN ES GREL VAHANCHIK

  14. M.D. Says:

    Պետք է ենթադրել, որ Էդգարը նախընտրում է այսպիսի «լեքսիկոն».

    Լեւոն մէր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քոյ, եկեսցէ արքայութիւն քոյ, եղիցի կամք քոյ որպէս յերկինս եւ յերկիրս Հայաստանի…

  15. Edgar Says:

    heriqa dtum-dtum durs tas himari mek M.D. qeza verabervum

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.