Ո՞ւր է անհետացել Զեւսը

Սկզբում կարծում էի` չեմ կարդա: Ինչ որ շնիկի մասին էր: Բայց չեմ հիշում, ի՞նչ էր հետս էդ օրը, ու որոշեցի երկու աբզացից ավելի խորանամ: Մնացածն արդեն ինքն իրեն կարդացվեց, ու դեռ մի բան էլ ափսոսացի, որ քիչ էր: Դու մի ասա շնիկը հանճարեղ լուծում էր: Խոսքը Հարութ Կբեյանի «Զեւսը» պատմվածքի մասին է (http://ankakh.com/inknagir/?p=434): Արդի հայ գրականության կայֆ գործերից է:

Ինչի՞ մաիսն է: Բովանդակությունը չպատմեմ: Գլխավոր հերոսը Զեւս անունով շունն է, որը պատմվածքի ընթացքում անցնում է հետաքրքրիր մետամորֆոզների միջով, ու վերջում վերածվում է թունդ ընդդիմադրի: Բուլգակովի Շարիկովի յուրահատուկ հակապատկերն է: Մարդացած շնի դրական տեսակը, որը մարդկանցից էլ ավելի մարդկային է: Մնացածը, ցանկության դեպքում ինքներդ կկարդաք:

Ըստ էության պատմվածքը մեր կյանքի յուրահատուկ փոքր էպոս է: Ի մի է բերված անկախության տարիների ամբողջ կենսափորձը մինչեւ 2008-ի մարտ: Այն ամենը ինչ բոլորիս փորձն է, անկախության տարիների ոչ պաշտոնական պատմությունը: Ամեն ինչ կա` 90-ականներ եւ 2000-ականներ, բանակ տանել, արտագաղթ, աշխատազրկություն, նորահարուստներ, հաշվարկով ամուսնություն, նալոգովի, մոսկվա, գերմանիա, սերիալ, միտինգ, կոմպ, ինտերնետ: Ամեն ինչ տրված է ընդհանուր գծերով, խոշոր հպումներով, դրա համար էլ էպոս է հիշեցնում: Հեշտ է այս ամենը թվարկել, բայց իրականում, կարծում եմ, ահավոր դժվար է գրել: Որովհետեւ տափակության, գռեհկաբանության, անճաշակության մեջ ընկնելը չափազանց դյուրին է: Ինձ թվում է բավական է այդ ամենի մաիսն գրել դասական ռեալիստական ոճով, ու ինքնին կստացվի մի հատ մեծ տափակություն: Համոզված եմ, որ նման փորձեր եղել են, ու չնայած ես մեծ մասը չեմ կարդացել, բայց գրեթե չեմ կասկածում, որ շատ տխուր է լինելու, եթե կարդամ:

Հարութը, գռեհկությունից խուսափելու համար, եսիմ ինչ գեղարվետսական հնարների չի դիմել: Մեծ հաշվով նրանն էլ ռեալիստական պատում է: Բայց նա գտել է նյութից անհրաժեշտ դիստանցիա պահելու շատ պարզ ու իմ կարծիքով հիանմալի ձեւ: Ամեն ինչ թողել է ոնց որ կա, միայն թե հերոսը մարդակերպ շունն է: Այս գեղարվեստական հնարը բոլոր հարցերը լուծում է: Հեղինակը ստանում է որոշակի թեթեւոթյան եւ նյութից մի քիչ հեռանալու հնարավորություն: Արդյունքում, սպասվող բայղուշության փոխարեն, ստանում ենք գեղարվեստական գործ:

Քանի որ գեղարվետսականության հարցը լուծված է, կարելի է խոսել նաեւ բովանդակության եւ իմաստի մասին: Թե չէ մեր մոտ շատերը կարծում են, որ եթե խելոք իդեա ունեն, դա բավական է գեղարվեստական գործ գրելու համար: Զեւս անունով շունը մի օր սկսում է խոսել, հետո ակտիվորեն կրթվում է, օգտվում է համակարգչից եւ ինտերնետից, մասնակցում է բոլոր ընդդիմադիր շարժումներին սկսած ոչ այն է 1996-ից, ոչ այն է 2003-ից, հաճախում է հանրահավաքների եւ այլն: 2008-ի մարտի մեկի երեկոյան բնականաբար հայտնվում է Մյասնկիյանի արձանի մոտ, եւ դրանից հետո անհայտ կորում է: Ոչիչն այլեւս հայտնի չէ նրա մասին, եւ փնտրտուկն արդյունք չի տալիս:

Սկզբում այս ավարտն էլ իմ մոտ կասկածներ առաջացրեց: Նախ` գեղարվեստական տեսակետից, մասամբ նաեւ բարոյական: Մի տեսակ երկիմաստություն կար: Բայց զգում էի, որ ճիշտ բան էլ կա: Հիմա կարծում եմ, որ հեղինակն էլ շատ ճիշտ է վարվել: Զեւսը պետք է մեռներ 2008-ին, որովհետեւ 2008-ին իրոք ինչ որ բան մեռավ անդառնալի, ու ինչ որ բան ծնվեց, որի զարգացումն ու ի վերջո նոր իրականություն ձեւավորելը նույնպես անխուսափելի է ովում, որքանով, իհարկե, պատմության մեջ կարող են լինել անխուսափելի բաներ: Զեւսը համակրելի կերպար էր, բայց նա այլեւս չկա, մահացավ: Իր հետ գերեզման տարավ մի ողջ էպոխա` հետսովետական առաջին շրջանը: Եթե այդպես չլիներ, հնարավոր էլ չէր լինի գեղարվեստականորեն համոզիչ կերպով պաըտել այդ էպոխայի մասին: Այսօրվա մասին չի ստացվում համոզիչ գեղարվեստական տեքստեր ստեղծել: Այսօրը պետք է էրեգ դառնա, որպեսզի հնարավոր լինի դա գեղարվեստականացնել: Նորի անունը դեռ հայտնի չէ: Դա հայտնի կդառնա, երբ այդ նորն էլ իր հերթին պատմություն կդառնա: Զեւսի մեջ ամենքս կարող ենք մեզ կամ գոնե մեր ծանոթ-ընկեր-բարեկանմենրին բնորոշ գծեր գտնել: Բայց Զեւսն այլեւս հանուցյալ է: Նա մեր մեջ պետք է մեռնի` տեղ տալով նորին: Թերեւս, կարելի է ասել` Զեւսը մեռավ ցորենի հատիկի նման, որ նոր բորեիք հիմք դառնա: Անունն էլ` աստվածային է, այսինքն, այդպիսի մեկնաբանություն հնարավոր է: Ի դեպ բուն Զեւսն էլ գերեզման ուներ Կրետե կղզում, չնայած արդեն հին հունները զարմանքով հարցնում էին կրետացիներին, թե ինչպե՞ս կարող է անմահ Զեւսը գերեզման ունենալ: Մյուս կողմից էլ, Հարուի Զեւսը պաշտոնապես չի մահացել, նա ընդամենը անհետացել է: Բայց կարելի է յոլա գնալ առանց այդ առասպելաբանական խորացումների` խուսափելով ավելորդ պաթեթեիզմի եւ խճճման վտանգից: Ամեն բան շատ պարզ է, ինչպես հեղինակի հիմնական գեղարվեստական հնարը: 2008-ին սկսվեց նոր պամություն:

Հրանտ

Հրանտ Տեր-Աբրահամյան

6 Responses

  1. Mleh Beirutci (Ishkhanian) Says:

    (Copied from Tigran Paskevichian’s blog):
    Inchbes misht, Paskevichian Dikran@ “spanum e” e mer azgayin akhderou chapazants hedaqrqragan verloudzutyunnerov ou hamozich pasdargoumnerov. Dikran, Ousda Hrant, Marine Bedrossian yev anshoushd` Nigol, aha te ovqer en hye yeridasart ou handznarrou mdavoraganutyun@, jghout dzaratsumn ou hamagogh tarm shounch@. G@ khonarhim verohishial hayortinerou intellecti ou vehandznutian arach.

  2. Դավիթ Says:

    Հրանտ, դեռ չեմ կարդացել այդ պատվածքը, բայց ինձ թվում է ճանաչում եմ այդ շանը, մի քանի անգամ իջել եմ Սարյանի պուրակ, այնտեղ եմ տեսել. իրոք, նման խելացի շուն չեմ պատկերացնում, որ լինի, հետը նկարվել եմ, կդնեմ Facebookում, կտեսնես:

  3. Hrant Says:

    Օք)))

  4. Արմէն Մանւկյան Says:

    Ւր էս կօրէլ Հրանտ:

  5. Արմէն Մանւկյան Says:

    Ո՞ւր է անհետացել Հրանտը

  6. Hrant Says:

    Արմեն ջան, Հրանտն եկավ, ամսվա ընթացքում շատ էի խառնված, հիմա նորից կատիվանամ:

Leave a Comment

Please note: Comment moderation is enabled and may delay your comment. There is no need to resubmit your comment.