Ծնունդով մարտունեցի ծանոթներիցս մեկը այսպիսի հարց տվեց` գիտե?ս, թե Հայաստանում ովքեր են ամենաշատը դիմում գինեկոլոգի օգնությանը: Ես իհարկե չգիտեի, բայց շատ զարմացա, երբ ասաց, թե մարտունեցի ու քյավառցի կանայք:
Այդ շրջաններում ավանդաբար խոպան մեկնողների թիվը մեծ է: Նույնիսկ երիտասարդ տղաները շատ դեպքերում չեն հասցնում մեղրամիս անցկացնել` մեկնում են խոպան: Այնտեղից վերադառում են տարաբնույթ սեռական հիվանդություններով: Դե Ռուսաստան է, ազատ բարքեր, աղջիկները երամներով շուրջդ են: Մեր տղամարդկանց մոտ էլ սեռական անվտանգության կուլտուրան բարձր չի, պահպանակների մասին միայն հումուրով են խոսում: Ու այդպես` խոպանից վերադառնում են սեռական տարբեր վարակներով ու առաջին հերթին վարակում իրենց կանանց: Այդ կանայք իրենց ամուսիններին ամիսներ շարունակ սպասում են սկեսուրների, սկեսրայրների, տեքորների և էլի չգիտեմ ում խստագույն հսկողության ներքո, այնինչ ամուսինները խոպանում լիակատար ազատություն են վայելում: Կանայք վարակվելուց հետո քաշվում են գինեկոլոգի մոտ գնալ: Իսկ եթե գնում էլ են` անպայման սկեսուրների ուղեկցությամբ: Ամուսնուց բաժանվելու մասին խոսք գնալ չի կարող` ամբողջ ցեղի պատիվը գետնին կտան: Պետք է մի կերպ համակերպվեն, ու նրանք էլ համակերպվում են: Սեռային վարակով վերադարձած տղամարդը, բնականաբար, պատվի հետ ոչ մի խնդիր չունի, նրա ընդամենը բախտը չի բերել: Ու այսպես էլ ապրում են` ադաթներով, պատվով…
Չգիտեմ` ուրիշ տեղերում իրավիճակը ոնց է: Երևանին մերձակա գյուղերը, կարելի է ասել, լրիվ տեղավորվում են երևանյան մենթալիտետի շրջանակներում: Հիմա մերձակա գյուղեր մեկնող ավտոբուսներում ոչ մեկի չես զարմացնի գրկախառնված սիրահար զույգերի ներկայությամբ, երիտասարդ աղջիկներն էլ բնավ չեն քաշվում բացահայտ սիրային կապեր հաստատել: Չնայած չեն կարծում, որ Երևանում էլ ամեն ինչ կարգին է այդ առումով: Ես երևանցի գիտեմ, որ շատ լուրջ տոնով ասում էր, որ կնոջը թույլ չի տա շալվար հագնել: Կտցրած մեկն էլ կար, որ չէր հասկանում, թե ինչպես կարելի է ամուսնանալ գեղասահորդուհու հետ, եթե նրա բարեմասնությունները բոլորն էլ տեսել են:
Որքան Երևանից հեռանում ես, այնքան հին ադաթների զորությունը մեծանում է: Հիշում եմ` Գորիսում մի անգամ զգուշացրին, որ տեղացի աղջկա հետ հանկարծ երեկոյան ման չգամ, աղջկա համար վատ վերջաբան կունենա: Բայց այդ աղջիկները գալիս են Երևան, ու առաջին բանը, որ ցանկանում են` իրենց հարաբերական ազատությունը լիուլի վայելելն է: Չէ, իհարկե, ոչ բոլորը, բայց խոստովանենք, որ երևանյան այգիներում սիլիբիլի անողների կեսը մարզերից եկած աղջիկներն են: Ես երբևէ Երևանից դուրս որևէ քաղաքում, էլ չեմ ասում` գյուղում, չեմ տեսել գրկախառնված ու համբուրվող զույգի, եթե իհարկե Երևանից մեկնածներ չեն: Ու այդպես ստեղծվում է տնական աղջկա ու նամուսով տղու առասպելը: Շատերն են հավատում այդ առասպելին, բայց շատերն են դրա պատճառով քաշվել: Որովհետև իրական արժեքներն այլ են:
Ս.Ա.
May 6th, 2010 at 4:00 pm
Խնդիրը, որի մասին գրել եք, առկա է Հայաստանի գրեթե բոլոր այն շրջաններում, որտեղի բնակչության մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքի…
Ձեր նշած խնդիրների հիմնական պատճառը սեռական դաստիարակության բացակայությունն է: Հիշում եմ մի անգամ մեր տան գրադարանից սեռական կյանքի հանագիտարան գտա, որը նախատեսված էր 6-8 տարեկան երեխաների համար, ուզում էի գիրքը բազմացնել ու բաժանել, բայց մտածեցի ինձ «փչացած» կհամարեն ու կկախեն ծառից))))))): Հիշում եմ նաև, որ մի ժամանակ, շատ վաղուց մի գովազային հոլովակ էր պտտվում TV-ով, որով կոչ էր արվում օգտագործել պահպանակ, բայց դա էլ հետո հանվեց…. մի խոսքով՝ Հովհ. Թումանյանն ասում էր դժբախտությունները գալիս են տգիտությունից….
May 10th, 2010 at 4:36 pm
Ես կասեի ավելի՝ երիտասարդ աղջիկները չեն քաշվում միմիան ցհետ սիրային հարաբերություններ հաստատելուց
May 12th, 2010 at 12:13 pm
Jamanakn kga barin el hetn. Himikva jahelutjunn poxvum e kartsum em. Chnajats hetamnacneri tivn aveli shata qan te arajademnerinn. Amen depqum mi 10 tari ktevi
May 12th, 2010 at 12:50 pm
Ցավալի վիճակ է, տգիտությունն այսօր իսկապես մեծ տարածում ունի, իսկ սեռական կյանքի հանրագիտարանը հավանաբար տպված է եղել դեռ Սովետի օրոք:
May 18th, 2010 at 5:03 pm
Ցավոք սրտի մեզ մոտ գինեկոլոգիան շատ ցածր մակարդակի վրա, իսկ ցանկացած հետազոտուտյուն ու անալիզ բավականին բարձր գումարներ են: Մարդիկ շատ հաճախ չեն գնում հետազոտման, քանի որ վստահ չեն ճիշտ բուժման հարցում:
May 19th, 2010 at 11:14 pm
menak vernagirn amen inch arzhe.
May 20th, 2010 at 7:47 pm
Aio, hamacin em petk e xosel serakan dastiarakytian masin, sksial dprocic, baic petk e xosel naev Krisdoneakan dastiarakytian ev @ntanekan arjekneri masin.
May 22nd, 2010 at 7:42 pm
Էտ մեր ազգային հետամնացությունը երբեք էլ չի անցնի: Նույնիսկ 10 տարին ա քիչ: Հաստատ բան եմ ասում: Բազում կինոներից ու այլ աղբյուրներից երեւում ա, որ 1960-ական թվականներին (հնարավոր ա, որ ավելի շուտ) Եվրոպայում արդեն էտ բաները չկային: Ու ի՞նչ: Արդեն 50 տարի ա անցել, բայց ոչ մի բան էլ չի փոխվել Հայաստանում: Ուրեմն… ապրենք մի 100 տարի էլ: Տենանք էտ վախտ ինչ կլինի?
May 26th, 2010 at 11:54 am
մարդկանց կյանքում սեքսը կարևոր է, ճիշտ սեքսը՝ հատկապես, իսկ առողջ սեքսը առողջության գրավականն է. սա պիտի գիտակցեն մարդիկ ու որքան շուտ այդքան լավ…
May 26th, 2010 at 12:00 pm
Մոնի ջան, էդ ամեն ինչը գիտակցում ենք, բայց գիտակցելն ու հնարավորությունները նույնը չեն: Հիմա ես քեզ հարց տամ` եթե ամուսնացած րես, ու աշխատջավարձդ էլ պուտանկին չի հերիքում, այդ դեպքոււմ ինչպես ես պատկերացնում առողջ սեքսը, այգիներում?, կտուրներում?, սաունայում?:
May 26th, 2010 at 12:06 pm
հարցը պուտանկան չի կամ շաբաթը որոշակի քանակով սեքս անելը, չնայած դա էլ է կարևոր…. բայց ես խոսում եմ սեքսի կուլտուրայի առողջության մասին ու եթե դա երբևէ ձևավորվի Հայաստանում դու, եթե շեղումներ չունես, իսկ եթե ունես, բնական է, չես գնա պուտանկի մոտ, այլ կունենաս ընկեռւհի կամ ընկեր կամ մշտական զուգընկեր ու կանես էն ինչ ուզում ես. Այ հիմա մեզ մոտ սեքս ա այգինեռւմ, բառերում չգիտեմ էլ որ քունջուպուճախներում, բաըց դա սեքս է, որը հանգեցնում է առողջական ու հոգեբանական խնդիրների…….. խոսքը սրա մասին չի
May 26th, 2010 at 12:22 pm
Լավ ես ասում` սեքսի կուլտուրա: Բացատրությունն էլ հետաքրքիր է` անում ես, ինչ ուզում ես: Լրիվ համաձայն եմ, ստեղ ոչ մի գիտություն էլ պետք չի, մի 2 պոռնոժուռնալ ես թերթում, ու ինչ պետք է` իմանում ես: Մի խոսքով` կեցցե ազատ սեքսը, կորչեն դրա խոչընդոտները: Հա, պահպանակների մասին չմոռանաք: Այգիներում համբուրվողներին էլ չարժե խիստ քննադատել, նույնն է` ինչ ուզում անում են, մենակ հանվել չեն կարա, բայց դե մի քիչ ժամանակ հետո դրանից էլ չեն քաշվի: Լավ, բա ուր պետք է գնան այդ խեղճերը:
May 26th, 2010 at 1:30 pm
համաձայն եմ, Ալեքս յան, բայց մենք ոնց որ ուրիշ բաներից ենք խոսում… ընկերներիցս մեկն ասում է՝ այն երկրներում, որտեղ կա սեքսի կուլտուրա, համենայնդեպս այնիմաստով, որը ես եմ հասկանւմ, մարդիկ սեքսից չեն խոսում այլ զբաղվում են ))))))))))))))
May 26th, 2010 at 1:39 pm
Գիտես Մոնի ջան, բացարձակապես համաձայն չեմ քո հետ: Այն երկրներում, որոնց մասին ակնարկում ես, սեքսի մասին շատ են խոսում, ու դրանով ձևավորում են սեքսի կուլտուրան: Հետո` մեկը մյուսին չի խանգարում, այլ լրացնում է: Հրեն, նունիսկ Կարլա Բրունին խորհուրդներ է տալիս ֆրանսիացիներին, թե ինչպես զբաղվել սեքսով, իսկ ֆրանսիացիներին սեքսի սովը հաստատ չի սպառնում: