Լիլի Սարգսյանն ուզում է Իրավաբանական ֆակուլտետ ընդունվել, Արենա Զեյնալյանը կստեղծի իր ապրանքանիշը. ինչո՞վ են զբաղվում նոր սերնդի տիտղոսակիր մոդելները Հայաստանում
Հայաստանում մոդելինգը ոչ թե մասնագիտություն է, այլ հաճելի զբաղմունք։ Նման կարծիքի են «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանն ու «Միսս Հայուհի 2018» Արենա Զեյնալյանը։ Տիտղոսակիր մոդելներն այնքան էլ գոհ չեն եղած առաջարկներից, բայց ասում են, որ այս գործն անում են սիրով՝ փորձելով ուժերը փորձել միջազգային ասպարեզում։ Tert.am Life-ը Լիլիի և Արենայի հետ զրուցել է ոլորտի, մոդելօինգի միջոցով գումար վաստակելու և առաջիկա ծրագրերի մասին։
Լիլի Սարգսյան. «Մոդելինգի միջոցով ես գումար չեմ աշխատում»
«Միսս Հայաստան 2017»-ի տիտղոսակիր Լիլի Սարգսյանը վերջին շրջանում իր պասիվությունը կապում է ոչ թե ուղղակի առաջարկների, այլ համապատասխան ու հետաքրքիր առաջարկների բացակայության հետ։
«Նկարահանումների առաջարկներն օրեցօր ավելանում են, բայց դրանք այն առաջարկները չեն, որոնք պետք է լինեին ինձ` որպես «Միսս Արմենիա» տիտղոսակրի։ Դա է պատճառը, որ վերջին շրջանում բավականին քիչ եմ երևում ասպարեզում։ Որքան էլ նկարահանումների առաջարկները շատ լինեն, մոդելինգը մեր երկրում դեռ չեմ կարող մասնագիտություն համարել։ Ինքս մոդելինգի միջոցով ես գումար չեմ աշխատում։ Հաճախ անվճար եմ մասնակցում նկարահանումների՝ դրանք դիտարկելով որպես փորձ, ի տարբերություն մյուս երկրների` մոդելինգը մեզ մոտ բիզնես չէ»,– ասաց Լիլին։
Նրա խոսքով` այնուամենայնիվ, ոլորտը վերջին մի քանի տարիներին առաջընթաց է ապրել, ինչը, ըստ մոդելի, կապված է ինչպես նորաձևության տարածման, այնպես էլ գեղեցկության մրցույթների անցկացման հետ. «Իսկապես նկատում եմ նորաձևության և որոշ չափով մոդելինգի առաջընթացը։ Ի միջի այլոց, այդ ամենի առաջխաղացման վրա մեծ ազդեցություն ունեն նաև գեղեցկության մրցույթները, որոնք տարիների դադարից հետո վերսկսվել են։ Մեկի փոխարեն այսօր մի քանի այդպիսի մրցույթ կա, այս պարագայում մոդելինգը չէր կարող չզարգանալ, որովհետև շատ աղջիկներ են իրենց ուժերը փորձելու հնարավորություն ստանում»։
Քանի որ մոդելինգը դեռ աշխատանք չէ, գեղեցկության ոլորտի տիտղոսակիր աղջիկները պետք է ձեռք բերեն նաև այլ մասնագիտություն։ Լիլիի դեպքում դա դիզայների աշխատանքն րէ, որին շուտով ավելանալու է նաև իրավաբանական կրթությունը։
«Վերջին շրջանում հաճախ են ասում, որ կարող եմ ձեռք բերել նաև իրավաբանի մասնագիտություն։ Շատ եմ մտածում այդ մասին և, կարծում եմ, կրթությունս այդ ուղղությամբ եմ շարունակելու»,– նշեց նա։
Մասնագիտության հարցում Լիլին դեռ տարակուսում է, իսկ ահա որպես մոդել ուժերը միջազգային ասպարեզում փորձելու հարցում վստահ է։ «Կոնյակի գովազդում նկարահանվելու առաջարկ ունեմ Ֆրանսիայից։ Շատ հաճելի էր միջազգային բնույթի առաջարկ ստանալը։ Ես ավելի շատ ցանկանում եմ ուժերս փորձել ԱՄՆ-ում, չնայած Գոհար Հարությունյանն ասում է, որ առավել համապատասխան եմ Ճապոնիայի մոդելինգին ու նորաձևության ոլորտին։ Կյանքն առջևում է, կհասցնեմ փորձել նաև այնտեղ»,– ասց նա։
Ինչ վեաբերում է գեղեցկության ոլորտում այլ մրցույթներին՝ Լիլին առաջնային նպատակ ունի` մասնակցել «Միսս տիեզերք» մրցույթին. «Որոշել եմ ուժերս կենտրոնացնել, որպեսզի մասնակցեմ «Միսս Տիեզերք» մրցույթին, շատ եմ ցանկանում լինել այնտեղ։ Այս մրցույթում հայտնվելու համար ոչ միայն արտաքին տվյալներն են կարևոր, այլև տարիների աշխատանքը, հայտնիությունը, պահանջարկը։ Իհարկե, դեռ շատ շուտ է այդ մասին խոսելը, բայց պետք է աշխատել, լավ պատրաստվել, լեզուներ սովորել, կատարելագործել արտաքին տվյալները, որպեսզի թե՛ մասնակցությունս ստացվի, թե՛ ես ինձ վստահ զգամ բեմում»։
Արենա Զեյնալյան. «Չես կարող պահանջել այն գումարը, որը գիտես, որ քո արժեքն է` որպես մոդել»
«Միսս Հայուհի 2018» մրցույթի հաղթող Արենա Զեյնալյանը Հայաստանը «Միսս Աշխարհ 2018» մրցույթին ներկայացնելուց հետո ուժերը կենտրոնացրել է սեփական բիզնեսը հիմնելու վրա։ Ըստ նրա` որպես մոդել սիրով է հանդես գալիս, բայց պետք է նաև գումար վաստակել։
«Ես էլ եմ նկատում, որ նորաձևության ոլորտն այստեղ օրեցօր առաջ է գնում, բնականաբար, դրան զուգահեռ զարգանում է մոդելինգը։ Մենք ունենք բավականին լավդիզայներներ, բայց դեռ ժամանակ է պետք։ Աշխարհի տարբեր երկրներում մոդելինգը կարող է լինել քո միակ մասնագիտությունը, որին կտրամադրես ամբողջ ժամանակդ, բայց Հայաստանում միայն այդ մասնագիտությամբ բավականին գումար վաստակել, գրեթե, հնարավոր չէ։ Չես կարող տրվել միայն մոդելինգին, պետք է այլ տարբերակներ էլ ունենաս»,– նկատեց Արենան։
Նրա խոսքով` չնայած ինքը տիտղոսակիր է, ցուցադրություններին մասնակցելու համար չի կարող պահանջել այն գումարը, որն ընդունելի է այլ երկրներում. «Այսօր Հայաստանում մոդելի մասնագիտության պահանջարկ ուղղակի չկա։ Կրում եմ «Միսս Հայուհի» տիտղոսը, բայց ես Հայաստանում չեմ կարող ցուցադրության դիմաց ուզել մի գումար, որը հնարավոր է, օրինակ, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում։ Դու ուղղակի չես կարող պահանջել այն գումարը, որը գիտես, որ քո արժեքն է` որպես մոդել։ Եվ արդեն պետք է, կոպիտ ասած, մտնես դիզայների դրության մեջ, հաշվի առնես երկրի իրավիճակն ու համակերպվես»։
Մասնագիտությամբ կենսաբան Արենան համալսարանն ավարտելուց հետո աշխատում է որպես զարդերի դիզայներ։ Ըստ մոդելի` այն եկամտաբեր աշխատանք է և առանձնապես հեռու չէ մոդելինգից։ Արենայի խոսքով` իր ժամանակի հիմնական մասը նվիրում է այդ գործին, շուտով կներկայացնի նաև իր ապրանքանիշը։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 12:08 • 16/05 «Հայն իր տեսակով ըմբիշ է, ոչ թե փահլևան»․ Ռաֆայել Երանոսյանի «Փահլևան» մոնոներկայացման պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասան Ռաֆայել Երանոսյանի թվով 3–րդ մոնոներկայացումը՝ «Փահլևան»–ը։ Պրեմիերային ներկա էին մի շարք հայտնի հյուրերն ու դերասանի գործընկերներն ու հարազատները։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
19:57 • 14.05.24 «Իմ սեր»․ Project LA-ի նոր տեսահոլովակը
Ժամանց
-
02:25 • 12.05.24 Որ երկրների օգտին է քվեարկել Հայաստանի ժյուրին «Եվրատեսիլ 2024»-ում
-
09:43 • 09.05.24 «Եվրատեսիլին» չմասնակցող երկրներից քվեարկությունը մեկնարկել է
Photographer
-
17:08 • 05.05.24 Քրիստինե Պեպելյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել
-
15:48 • 01.05.24 «Իմ հոգին բաց վարդագույն է». Մալենայի նոր ֆոտոշարքը
-
15:01 • 30.04.24 Էմմին ներկայացրել է լուսանկարներ որդիների հետ