«Առանց սիրո ապրելն ինձ համար չէ». Ինգրիտ Կոկչյանի ֆոտոշարքն առանց դիմահարդարման և զրույցն իր կյանքի ու տղամարդու մասին
Եթե դերասանուհի, հաղորդավարուհի և ռեժիսոր Ինգրիտ Կոկչյանի կյանքի առաջին երեք տասնամյակը ֆիլմ լիներ, իր մեջ կամփոփեր դրամա-թրիլլեր ժանրերը։ Հատելով երեսունի սահմանագիծը` Ինգրիտն այսօր ապրում է արկածային դրամա։
Tert.am Life-ն Ինգրիտի հետ զրուցել է քննարկված տեսակի, տղամարդու հանդեպ վերաբերմունքի, կյանքի, ընտանիքի ու ներկայիս զբաղվածության մասին։ Զրույցը լրացրել է Սկրիպտոնիտի բիթբոքսի ուղեկցությամբ դերասանուհու ֆոտոշարքը, որտեղ Ինգրիտը ներկայացել է առանց դիմահարդարման։ «Առանց դիմահարդարման» ասվածը ոճ է, որն իր նրբություններն ունի։ Այս մասին Ինգրիտի հետ խոսել ենք նյութում։
–Ինգրիտ, ո՞վ եք Դուք՝ ըստ Ձեզ:
–Կին: Իսկական կին։
-«Իսկական կին», որն արդեն բավականին ժամանակ է` հրաժարվել է դիմահարդարումից։ Ձեր որոշումը կապված է համաշխարհային նորաձևության թրենդների՞ հետ, թե՞ առանց շպարի Ձեզ ավելի լավ եք զգում։
- Շպարից հրաժարվելս հաճելիորեն համընկավ համաշխարհային թրենդի հետ։) Շպարը, օրինակ, կապույտ շրթներկը, օգտագործում եմ տրամադրությունս կամ օրվա ոճս ընդգծելու, բայց ոչ որպես ավելի գեղեցիկ թվալու կամ թերությունները թաքցնելու միջոց: Տոնային քսուկ երբեք չեմ օգտագործել: Այսօրվա նկարահանման համար ինձ օգնել է «նո մեյքափ»-ի լավագույն մասնագետ Լիլիթ Բադալյանը: Ըստ իս` միայն նա է կարողանում հատուկ տեխնիկայով լույսի հետ աշխատել և դեմքը պատրաստել նկարահանման՝ չթաքցնելով, օրինակ, աչքերի տակի պարկերը կամ «կյանքի գծերը», ինչը մարդու բնավորության մասն է: Առհասարակ, երևացող շպարը, օրինակ, տոնային քսուկը, տատուաժը կամ դրած թարթիչները այսօր համարվում են անբարոյական դրսևորում:
-Դուք այն կանանցից եք, որոնք սեքսուալ են առանց բարեմասնություններն ընդգծելու: Հե՞շտ է տրվում լինել այդպիսին և ապրել մեր հասարակության մեջ։ Ի՞նչ խնդիրների եք բախվում:
–Լավ է, որ այսօր կինն ինքն է որոշում, թե որ ճանապարհով գնա: Ես իմ ընտրությունը կայացրել եմ 13 տարեկանում, երբ սկսեցի աշխատել ու բախվեցի կյանքին, այդ օրվանից սկսվեցին խնդիրները։ Իմ անբասիր աշխատանքով միշտ փորձում էի ապացուցել տղամարդկանց, որ կնոջը նույնպես կարելի է դիտարկել որպես արժանի մրցակցի։ Կարծում եմ` իմ կեցվածքով մեր իրականությունում որոշակի փոփոխության հասել եմ։
Բարեմասնություններս էկրանին երբեք չեմ մերկացրել, անհարմար եմ զգացել, որ տղայիս ուսուցիչները տեսնեն ինձ այդպես, անգամ, երբ տղաս դեռ չէր ծնվել: Առօրյայում ջանում էի խամրեցնել արտաքինս: Մի օր ռեժիսոր ընկերներիցս մեկն ասաց` ինչպես հաջողացրիր երկրին խաբել, որ սեքսուալ կին ես, քահ-քահ ծիծաղեցինք։
-Ըստ Ձեզ` հեռուստատեսությանն այսօր պակասո՞ւմ է Ձեր համարձակությունն ու տեսակը:
–Շունչս կանգ է առնում, երբ տանը մի րոպեով հայկական հեռուստաալիք է միանում, ինձ հետ կատարվում է նույնը, ինչ կատարվեց 20 տարի առաջ, երբ բացեցի հասարակական պետքարանի դուռը: Իմ տեսակն ատում է այն, ինչ դեգրադացնում է մարդուն և, ինչպես Շանթարամի ավագ ընկեր Աբդել Կադեր Խանն էր ասում, չի ավելացնում մոլորակի պտույտները:
-Ո՞ր երաժշտական ստեղծագործությունը կլիներ Ձեր կյանքի սաունդթրեքը:
–Մի երաժշտական ստեղծագործությունն այդքան երանգ չունի, որքան իմ կյանքը։ Երբևէ կատարված կամ մտքում մնացած բոլոր երաժշտական ստեղծագործությունները, ավելացրած բնության ձայները. դա ես եմ և հակառակը՝ ես այն եմ, ինչ երաժշտություն լսում եմ՝ Վագներ, Բրամս, Ջեթրո Թալլ, Ռադիոհեդ, ԿոկոՌոզի, Ալտ-Ջեյ, բլեք ջազ, Սկրիպտոնիտ։ Այս շատ տարբեր երաժշտությունները տարիներ շարունակ հնչում են իմ մեքենայում` դառնալով կյանքիս սաունդթրեքը։ Ուղևորներն ու իրավիճակները փոխվում են, ինչպես տարվա եղանակներն ու տրամադրությունս, և ես վայելում եմ ամեն մի շրջադարձ, սլանում ընդդեմ գոյաբանության՝ դեպի տոտալ մեկուսացում։
–Ինչի՞ համար եք փոշմանել:
–Փոշմանում եմ միայն մանր առօրեական հարցերի համար։ Դա հաճախ է լինում, վերլուծում եմ և գտնում կատարյալ տարբերակները: Ինչ վերաբերում է ճակատագրական պահերին՝ ես հարգում եմ անցածս ուղին, հպարտ եմ, թե ինչպես եմ անցել այն և վայելում եմ այն ինչ ունեմ: Փոշմանելը համարում եմ երևակայության հիվանդություն:
-Եթե Դուք չլինեիք Ինգրիտ Կոկչյանը և Ձեզ տեսնեիք հեռուստատեսությամբ՝ ի՞նչ կմտածեիք «Կատվի դրախտ»-ի հաղորդավարուհու մասին, ինչպիսի՞ մարդ է նա:
–Ինձ դուր կգար նրա աչքերի սրությունն ու արկածասիրությունը։)
-Դուք յուրահատուկ էներգետիկ դաշտ ունեք: Որտե՞ղ եք սպառում Ձեր ստեղծագործական էներգիան և կրեատիվությունը:
–Կատաղի ապրում եմ։ Առանց խնայելու բաժանում եմ հանդիպածս բոլոր մարդկանց՝ պաշտում եմ կողքիս տղամարդուն, միշտ հորինում եմ ապրելը շարունակելու պատճառ և մոլի տրվում նոր զբաղմունքիս։ Բացի այդ, 2 տարբեր սեռի երեխա դաստիարակելը, պարզվեց, շատ ավելի կրեատիվ ու պատասխանատու գործ է, քան ես կասկածում էի։)
-Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ էլ երբեք չեք ցանկանում ամուսնանալ։ Ի՞նչն էր նման միտք արտահայտելու պատճառը, տարիների ընթացքում ի՞նչը փոխվեց:
–Կյանքի հանդեպ իմ դիրքորոշումները շատ երկար ժամանակ է` չեն փոխվում։ Պատմությունը ցույց է տալիս, որ եթե նույնիսկ երկուսը կապվում են միմյանց օրենքով, ծիսակարգերով, անգամ, մարմիններով, այնուամենայնիվ, հնարավոր չէ կապել նրանց հոգիները և ճակատագրերը, հետևաբար մեծ վտանգ կա դժբախտանալու և ինչն ավելի դաժան է, դժբախտացնելու: Կապանքը չէ, որ պետք է իմ տղամարդուն դրդի լինել կողքիս: Ես հավատում եմ սիրո գոյությանը և ջանում եմ թարմ պահել սիրահարվածության զգացումը։ Կարծում եմ` այսքանը բավարար է առողջ ընտանիքի համար: Մեզնից յուրաքանչյուրը գիտի, որ ցանկացած պահի կարող է գնալ, բայց անում է հնարավորը մնալու համար, որովհետև այստեղ կա երջանկություն:
-«Տղամարդը միջոց չէ սեփական դատարկությունը լրացնելու». ասել եք Դուք։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ «միջոց» է տղամարդը, ո՞րն է նրա դերն ու, ի վերջո, ինչո՞ւ եք նրան թողնում Ձեր կյանք:
–Առանց սիրո ապրելն ինձ համար չէ, առանց սիրո ես խամրում եմ, երբեմն, ագրեսիվ դառնում։ Ինչ վերաբերում է արտահայտածս կարծիքին, դա ասել եմ, տեսնելով, թե ինչպես են իրենցից ոչինչ չներկայացնող կանայք փորձում իրենց դատարկությունը լրացնել ամուսինների միջոցով, որոնց «երկրորդ կես» են անվանում, ինչպես են ժամանակ սպանում՝ սպասելով ամուսնությանը: Ես կես չեմ, այլ ինքնաբավ, բազմերանգ անհատականություն։ Սիրելու դեպքում իմ երանգներով շողում, հիացնում ու երջանկացնում եմ կողքիս տղամարդուն: Առհասարակ, ես տղամարդկանց հարգող տեսակ եմ, հետևաբար, չեմ կարող իրենց այդ աստիճան նվաստացնել` համարելով «միջոց»:
-Դուք խոսել եք նաև այն մասին, որ Ձեզ ավելի ընդունելի է երեխա որդեգրելու տարբերակը, ներկայումս մտածո՞ւմ եք այդ մասին:
–Ցավոք, այդ մտքից հրաժարվել եմ: Հիանում եմ այն մարդկանցով, ովքեր երջանկացնում են կյանքի դաժան ոլորաններում հայտնված փոքրիկներին, բայց հասկացա, որ դա իմ ուղին չէ և ստիպված համակերպվեցի։ Ես ունեմ 2 երեխա, իմ տղամարդն ունի ևս 3-ը, այնպես որ, ճիշտ կլինի՝ մենք մեր երեխաներին կարողանանք արժանի և հասարակությանը պիտանի մարդ մեծացնել:
-Ի՞նչ զբաղվածություն ունեք հիմա:
–Հիմա ունեմ իմ փոքրիկ գործը, որն ինձ ապահովում է ֆինանսապես։ Բացի այդ, մասնակցում եմ մի կարևոր ֆիլմի նկարահանումների` այս անգամ որպես դերասանուհի: Արտեմ Բաղդասարյանի ֆիլմն է, որն իրականացնում է «Հայկական Կինոյի Զարգացման Հիմնադրամ»-ի հետ համատեղ: Երբ կարդացի սցենարը, նույն սիրահարվածության, անսահման խորության զգացողությունն էր, հստակ ասելիք ունեցող կարճամետրաժ ֆիլմ է: Մոտ կես տարի նախապատրաստական աշխատանքներն են իրականացվում, որոնց մասնակցում եմ հիացմունքով ու մեծագույն խանդավառությամբ: Փարիզից Հայաստան էր ժամանել դերասանի վարպետության ուսուցիչ՝ Էդմոնդ Հաբեթյանը, ես անհագուրդ կլանում էի վարպետի խոհափիլիսոփայական մտքերը։ Նա կնոջ և տղամարդու հարաբերությունները համեմատեց անտառի հետ, որտեղ կինն ու տղամարդը ծառերն են, ասաց, երբ սիրահարները քայլում են անտառում, պիտի քայլեն ոչ թե ծառերի վրայով, այլ նրանց միջև տեղակայված տարածության մեջ: Այսպիսով՝ տղամարդը կնոջը հրավիրում է նեյտրալ գոտի, որտեղ նրանք պատմություն են կերտում։
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանը
Նկարահանումներն իրականացվել են Seducation photoroom -ում
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 11:49 • 30/05 «Ամաչում եմ հայի` ձեր տեսակի համար». Սոնա Շահգելդյանը՝ «Սև ու սպիտակ» խնջույքին իր մասնակցության արձագանքների մասին Այդ նույն օրերին իմ շատ ու շատ կոլեգաներ երգել են տարբեր խնջույքներին, քեֆ-հարսանիքներին, որոշները` ակտիվ շրջագայությունների մեջ են, ի՞նչ է, նրանց չե՞ք նկատում, թե դա արդեն կվնասի տարիների պատմություն ունեցող ձեր լափամանները:
-
Հարցազրույց 13:12 • 29/05 «Երկրում տիրող ցանկացած դեպք ինձ անհանգստացնում է, բայց աշխատում եմ չխառնվել, դա շատ պատասխանատու է». Մագա Հարությունյան Իմ կյանքում ոչինչ հեշտ չի եղել, հստակ չեմ կարող ասել որն էր ամենաբարդ փուլը, բայց ամեն քայլն իմ կյանքում եղել է դժվար: Ուղղակի ես շատ լավատես եմ ու չեմ բարդացրել ամեն ինչ, անցել եմ առաջ:
-
Ժամանց 13:56 • 27/05 «Մենք այդ ավանդական մտածելակերպը չունենք, որ առաջնեկը պարտադիր պետք է տղա լինի». Էվելինա Շահիրյանն ու Հովհաննես Ղազարյանը պարզել են երեխայի սեռը (տեսանյութ, լուսանկարներ) Tert.am Life-ի հետ զրույցում Էվելինան պատմեց, որ միջոցառմանը ներկա էին շատ հարազատ մարդիկ, բարեկամներ ու ընկերներ: Ե՛վ ես, և՛ ամուսինս սպասում էինք, որ տղա է լինելու:
-
Ժամանց 12:59 • 28/05 Ասիայի ամենահարուստ մարդը որդու համար 2-րդ նախահարսանեկան ճոխ խնջույքն է կազմակերպում Ինչպես գրում է India Today-ը, միջոցառումը տեղի կունենա լյուքս դասի կրուիզային նավի վրա: Նախահարսանեկան տոնակատարությունները, որոնց կմասնակցեն մի քանի բոլիվուդյան աստղեր և համաշխարհային ճանաչում ունեցող անձնավորություններ, կսկսվեն Իտալիայում և կավարտվեն...
-
Մշակույթ 13:35 • 26/05 «Իրական կինոյի տղեն հենց Կարեն Կառագուլյանն է». Վաչե Թովմասյան «Իրական կինոյի տղեն հենց Կարեն Կառագուլյանն է: Իմ ճանաչած ամենատաղանդավոր հայ դերասանը երբևէ: Շնորհակալ եմ քեզ, որ հենց ինձ ես խորհուրդ տվել երկրորդ հայ կերպարի համար և շնորհակալություն, որ միշտ իմ կողքին ես»,- գրել է նա:
-
Շոուբիզնես 11:49 • 30/05 «Ամաչում եմ հայի` ձեր տեսակի համար». Սոնա Շահգելդյանը՝ «Սև ու սպիտակ» խնջույքին իր մասնակցության արձագանքների մասին Այդ նույն օրերին իմ շատ ու շատ կոլեգաներ երգել են տարբեր խնջույքներին, քեֆ-հարսանիքներին, որոշները` ակտիվ շրջագայությունների մեջ են, ի՞նչ է, նրանց չե՞ք նկատում, թե դա արդեն կվնասի տարիների պատմություն ունեցող ձեր լափամանները:
Հարցազրույց
-
14:49 • 27.05.24 «Ամեն վատ մեկնաբանությունից չեմ հուզվում». Էվելինա Խանոյան
Նորաձևություն
-
15:01 • 25.03.24 Chanel-ը ամբողջությամբ լքում է Ռուսաստանը
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
Շոուբիզնես
-
13:20 • 28.05.24 Երգչուհի Ալսուն 18 տարվա ամուսնությունից հետո բաժանվում է
Ժամանց
-
15:35 • 29.05.24 Հայտնի է դերասանուհի Արաքսյա Խաչատրյանի երեխայի սեռը
Photographer
-
20:27 • 22.05.24 Սուրեն Փահլևանյանի և Մագա Հարությունյանի համատեղ ֆոտոշարքը