«Մասս-մարկետը մեծ տույժեր է կրում, ըստ իս, շուկայից դուրս կգա էժանագին հագուստը». Կորոնավիրուսի ազդեցությունը նորաձևության վրա` ըստ Արամ Նիկոլյանի
Ինչպես բոլոր ոլորտները, նորաձևությունն էլ զերծ չի մնացել կորոնավիրուրուսի բացասական ազդեցությունից։ Համաշխարհային հայտնի ապրանքանիշերն ու նորաձևության տները հիմա հաշվարկում են իրենց կրած վնասները։
Դիզայներ Արամ Նիկոլյանը Tert.am Life-ի հետ զրույցում խոսել է կրած վնասների, չեղարկված նախագծերի և դետալների մասին, որոնք հնարավոր է մնան նորաձևության մեջ։
«Կորոնավիրուսը բավականին մեծ ազդեցություն ունեցավ նորաձևության ոլորտի վրա։ Փոխվեցին օրացույցային մի շարք կարևոր ամսաթվեր՝ նորաձևության շաբաթներ, զեղչեր, «սև ուրբաթ», խիստ կրճատվեցին հավաքածուները։ Այն մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային տնտեսության վրա, դրա փոքր մակետն էլ մեր ոլորտն է։ Սա փոխկապակցված աշխատանքային մեծ մեխանիզմ է, որը ժամանակավոր դադարել է գործել»,- ասաց դիզայները։
Նրա խոսքով՝ մի շարք վերադասավորումներ են տեղի ունենում՝ նորաձևության շաբաթներն ու հավաքածուների ցուցադրությունները տեղափոխվում են։
Շատերին անհանգստացնում է հարցը` արդյոք այս տարի կլինի ամենասպասված իրադարձություններից մեկը՝ «սև ուրբաթ»-ը․ «Բավականին փոփոխություններ են սպասվում։ «Սև ուրբաթ»-ն ու նմանատիպ զեղչային մյուս օրերը, տեղափոխվելու են, քանի որ հավաքածուները դուրս են եկել գրաֆիկից, հիմա փորձում են այդ ամենը համակարգել»։
Դիզայները նշեց, որ, հատկապես, մասս-մարկետ սեգմենտի ապրանքանիշերը վերանայում են իրենց գործունեությունը, քանի որ կրած տույժը շատ մեծ է․ «Հիմա դիզայներները մտածում են «կայուն նորաձևություն» ասվածի ուղղությամբ։ Այս տերմինը ենթադրում է անել հավաքածուներ, որոնք հնարավոր կլինի երկար կրել, վիզուալ տեսանկյունից էլ լուծումները հասցված կլինեն մինիմալիզմի։ Կարծում եմ` մասս-մարկետ սեգմենտի շատ ապրանքանիշեր կփորձեն բարձրացնել որակը։ Առհասարակ, հիմա մասս-մարկետը մեծ տույժեր է կրում, ինչի հետևանքով, ըստ իս, շուկայից դուրս կգա էժանագին, անորակ հագուստը, այդպիսով` մասս-մարկետ սեգմենտը կփորձի մեղմել իրավիճակը։ Մարդիկ կփորձեն ձեռք բերել մի բան, որը որակով է, չնայած մի քիչ բարձր արժեքին` ավելի երկար հնարավոր կլինի հագնել»։
Դիմակ կրելը ներկայումս պարտադիր է և դարձել է մեր առօրյա կերպարի հիմնական մասը։ Ըստ դիզայների` հազիվ թե դա դառնա նորաձևության տենդենց կամ հագուստի հիմնական մաս։ Այն կպահպանի բժշկական գործառույթը
և վերջ։
«Չեմ կարծում, որ ներկայիս տարածված և անհրաժեշտ իրերը իրենց ազդեցությունը կունենան նորաձևության վրա։ Հույս ունեմ, որ այս ապրելակերպն առհասարակ որևէ ազդեցություն չի ունենա տենդենցների տեսանկյունից։ Վերջերս Ժան Պոլ Գոտյեն էր դիմակի հետ կապվածբհրապարակում արել, սակայն դա նոր չէր, իր նախկին հավաքածուներից էր։ Տարբեր ապրանքանիշեր անդրադառնում են իրենց ոճին, վերհիշում, որ նախկինում նման դետալներ կիրառել են։ Համացանցում տեսնում եմ, որ մարդիկ փորձում են օրիգինալ դիմակներ պատրաստել, կրել, բայց դա հագուստի հիմնական ատրիբուտ կամ մեզ մշտապես ուղեկցող դետալ, կարծում եմ, չի դառնա, չեմ էլ ուզում»,-ասաց Արամ Նիկոլյանը։
Հայրենական նորաձևության ոլորտն անմասն չի մնաց և իր հերթին վնասներ է կրել։ Խոսելով իր այս տարվա ծրագրերի ու չեղարկված նախագծերի մասին՝ դիզայներն ասաց․ «Իմ դեպքում չեղարկվեց այս տարվա համար նախատեսածիս 90%-ը։ Պաշտպանության նախարարության հետ համագործակցելով՝ նոր հավաքածու էինք պատրաստում՝ ոգեշնչված մեր բանակից, հաղթանակներից։ Այս հավաքածուն արդեն պետք է շուկայում լիներ, սակայն հետաձգեցինք։ Այս տարի լրանում է իմ գործունեության 20 տարին, դրա հետ կապված մի շարք միջոցառումներ, նախագծեր ունեի, որոնք ևս չեն լինելու։ Աշնանը մեծ ցուցադրություն էի նախատեսել, դա էլ չեղարկվեց։ Չենք տարբերվում ոլորտի համաշխարհային ներկայացուցիչներից, իրավիճակը մեզ վրա էլ է շատ ազդել՝ վաճառքներից մինչև միջոցառումներ»։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 12:08 • 16/05 «Հայն իր տեսակով ըմբիշ է, ոչ թե փահլևան»․ Ռաֆայել Երանոսյանի «Փահլևան» մոնոներկայացման պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասան Ռաֆայել Երանոսյանի թվով 3–րդ մոնոներկայացումը՝ «Փահլևան»–ը։ Պրեմիերային ներկա էին մի շարք հայտնի հյուրերն ու դերասանի գործընկերներն ու հարազատները։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
19:57 • 14.05.24 «Իմ սեր»․ Project LA-ի նոր տեսահոլովակը
Ժամանց
-
02:25 • 12.05.24 Որ երկրների օգտին է քվեարկել Հայաստանի ժյուրին «Եվրատեսիլ 2024»-ում
-
09:43 • 09.05.24 «Եվրատեսիլին» չմասնակցող երկրներից քվեարկությունը մեկնարկել է
Photographer
-
17:08 • 05.05.24 Քրիստինե Պեպելյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել
-
15:48 • 01.05.24 «Իմ հոգին բաց վարդագույն է». Մալենայի նոր ֆոտոշարքը
-
15:01 • 30.04.24 Էմմին ներկայացրել է լուսանկարներ որդիների հետ