«Նորաձև և հարմարավետ դիզայներական հագուստ` պատրաստված Հայաստանում»․ FashionDrug-ի հիմնադիրը՝ նոր հավաքածուի և սպասվող նորության մասին
Տարիներ առաջ նա իր և հաճախորդների կերպարներն առանձնահատուկ էր դարձնում բրոշների միջոցով, այսօր արդեն ունի հագուստի իր հավաքածուները․ դիզայներ, ոճաբան, բլոգեր, «FashionDrug» բրենդի հիմնադիր Անահիտ Ղազարյանը միշտ աչքի է ընկնում տարբերվող ձեռագրով։ Վերջերս դիզայները թողարկել է երեխաների ու մեծահասակների համար նախատեսված նոր գարուն-ամառ հավաքածու։
Tert.am Life–ն Անահիտի հետ զրուցել է ինչպես նոր հավաքածուի, այնպես էլ նորաձևության թրենդների մեջ դեմքը չկորցնելու, յուրահատուկ ոճով անհատականությունն ընդգծելու, հաճախորդների հետ աշխատելու իր մոտեցման մասին։
Անահիտի սպորտային նոր հավաքածուն գունեղ է ու վառ տրամադրություն ստեղծող։ Ասում է՝ արևոտ և գունավոր Կալիֆոռնիայի ազդեցությունն էր, որտեղ այժմ ժամանակավորապես բնակվում է։
«Քանի որ գարուն–ամառ հավաքածուն էր, նախապատվությունը տվեցի վառ գույներին։ Իմ հաճախորդներն էլ գիտեն, որ ես գույների սիրահար եմ։ Միշտ հորդորում եմ` չվախենալ գույներից։ Կարծրատիպը, որ եթե, օրինակ, կինն ավելորդ քաշ ունի, պետք է սև հագնի, հնացած է։ Թերությունները կարելի է թաքցնել դիզայներական գրագետ լուծումներով, ճիշտ ձևվածքով։ Ինքս կին եմ, գիտեմ, որ պետք է թաքցնել թերություններն ու ընդգծել առավելությունները»,– ասաց նա։
FD Sporty հավաքածուն նախատեսված է և՛ մեծահասակների, և՛ փոքրիկների համար, այսպիսով` մայրիկներն ու բալիկները կարող են հագնվել նույն ոճով։ Անահիտը վերջերս դուստր է ունեցել, դա չէր կարող իր ազդեցությունը չունենալ մայրիկի ստեղծագործական կյանքի վրա, սակայն երեխաների համար առաջին անգամ չէ, որ հագուստ է ստեղծում։
«Բնականաբար, աղջիկ երեխայով շատ ես ոգեշնչվում, սակայն ես մշտապես տղաներիս կարծիքը ևս հաշվի եմ առնում, հատկապես, երբ դեռահասների համար եմ հագուստ ստեղծում։ Նրանք 11 և 9 տարեկան են, նրանց հետ զրուցում եմ, նկատի եմ ունենում արտաքին ազդակները, տարիքային նախընտրությունները։ Սպորտային հավաքածուն շատ ընտանեկան է ստացվել, քանի որ բազմազբաղ առօրյայում մարդիկ հանգստյան օրերն անցկացնում են իրենց ընտանիքի հետ և ուզում են լինել ուրախ, գեղեցիկ։ Որևէ մեկը չի կարող ժխտել, որ մեր օրերում շատ ակտուալ են լուսանկարները, իսկ լուսանկարվելիս ցանկանում ենք գեղեցիկ ոճ ունենալ։ Ես փորձում ստեղծել այնպիսի հագուստ, որով մարդիկ իրենք իրենց կհավանեն, կցանկանան լուսանկարվել, որպեսզի մյուսներն էլ տեսնեն ու գնահատեն, ինչու ոչ, գովեստի խոսքեր ասեն»,– ասաց դիզայները։
Բրոշներն Անահիտի հավաքածուներում առանձին տեղ ունեն, ի սկզբանե հենց բրոշներից սկսվեց նրա բրենդի պատմությունը։ Թեև առաջին հայացքից դրանք դժվար համադրելի են թվում սպորտային հավաքածուի հետ, Անահիտը գտել է իր լուծումը․ «Այս անգամ շատ եմ օգտագործել կենդանական պատկերներով հետաքրքիր բրոշներ, որոնք կարելի է կոճակով ամրացնել կամ հանել, օգտագործել նաև առանձին։ Ինձ համար շատ կարևոր է, որ հաճախորդս որևէ անհարմարություն չզգա։ Քանի որ աշխատում եմ շատ բարձրորակ կտորներով, որոնք երկար են ծառայում մարդուն, առաջարկում եմ այնպիսի բան, որը երկար կյանք կունենա նաև վիզուալ։ Այս պարագայում բրոշն ամրացնելով կամ հանելով կարելի է այլ տեսք տալ հագուստին»։
Անահիտն ընդգծեց, որ անհատական պատվերների դեպքում հաճախորդի հետ քննարկում է յուրաքանչյուր դետալ՝ մարդու նախընտրություններն ու անհատական պարամետրերը հաշվի առնելով առաջարկում է իր մասնագիտական կարծիքը։ Ասում է՝ այս պարագայում օգնում է փաստը, որ ինքը ոչ միայն դիզայներ է, այլև ոճաբան, հաճախորդներն էլ իրեն վստահում են, ինչից ավելի է ոգեշնչվում։ Դիզայները նկատեց, որ իր դեպքում հաճախորդները մեծ մասամբ ոչ թե մեկանգամյա պատվեր են անում, այլ պարբերական։
Ժամանակակից աշխարհում, երբ նորաձևության մասսայականության մեջ մարդիկ կորցնում են իրենց դեմքը, Անահիտը կարևոր նկատառում ունի՝ ոճն անհատականություն է, նորաձևությունը՝ մարկետինգ։
Անահիտը հայտնեց, որ առաջիկայում ունենալու են նաև ոչ սպորտային հագուստ՝ արդեն «FashionDrug Prima» հավաքածուի շրջանակում, բայց այդ մասին փակագծերն առայժմ չի բացի։
«Աշխատում եմ Աշուն–ձմեռ 2021/2022 հավաքածուի վրա։ Քանի որ իմ վերլուծությամբ իմ հաճախորդն ինձնից ակնկալում է ոչ թե բազային զգեստապահարան, այլ ոչ ստանդարտ լուծումներով դիզայներական հագուստ, խոստանում եմ, որ մարդիկ բավարարված կլինեն։ Շատ հետաքրքիր և ուժեղ հավաքածու կներկայացնեմ թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Հայաստանում»,– ասաց նա ու հավելեց, որ հաճախորդներ ունի նաև Ռուսաստանից, ԱՄՆ–ից և Եվրոպայից։ Նրանք մեծ մասամբ հայեր են։ «Աշխատում եմ 24/7 գրաֆիկով։ Ժամային գոտիների տարբերության պատճառով այս ամենը կարողանում եմ անել անքուն գիշերների հաշվին, բայց չեմ դժգոհում»,– նկատեց դիզայները։
Անահիտից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ իր հավաքածուները ցուցադրությամբ չի ներկայացնում։ Նրա խոսքով՝ Հայաստանում շուկան է այդպես թելադրում։
«Fashion week-երի մասնակցում եմ։ Առհասարակ, ցուցադրությունները կազմակերպվում են ոչ միայն հյուրերի, այլև գնորդների համար։ Հայաստանում ինքնանպատակ ու ծախսաշատ եմ համարում Fashion show կազմակերպելը, քանի որ գնորդներ չեն ներգրավվելու։ Բացի այդ, համարում եմ, որ այդ մոդելը հնանում է, քանի որ հավաքածուն կարելի է ներկայացնել կոնցեպտուալ տարբեր լուծումներով»,– եզրափակեց դիզայները։
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
-
TV, կինո 23:23 • 19/04 «12 կգ քաշի ավելացում, մարմնի դեֆորմացիա, անհաջողություններ». Աննա Հարությունյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմում Նազիկ Ավդալյանի դերը մարմնավորելու մասին (տեսանյութ) Ավելի վատղ նա հրապարակել է լուսանկար և ցույց տվել այն, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում: Լուսանկարին կից գրել է. «Գուցե այս լուսանկարը շատ չհավանեք, բայց սա ճշմարտությունն է՝ այն ամենի, ինչ թաքնված է «մեդալի» հակառակ կողմում:
-
Սոցցանցեր 11:59 • 24/04 «Հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք, այսօրվանից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը». Նազենի Հովհաննիսյան Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյան ինստագրամյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայոց Ցեղասպանությանը «Ինձ ասում են մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր աշխարհից պատմությանդ ճշմարտությունն ու
-
Շոուբիզնես 13:25 • 24/04 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ) Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին։
-
Մշակույթ 14:44 • 24/04 «Նրանք մեծ դժվարությունների միջով են անցել». «Ազնավուր» հիմնադրամը՝ ցեղաuպանության և երգչի ընտանիքի մասին Մորս ողջ ընտանիքը սպանվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Հայրը, մայրը, քույրը և երկու եղբայրները։ Տատիկը նրա հետ եկել է Ֆրանսիա, քանի որ այն ժամանակ իր հետ ապրում էր Ստամբուլում, որտեղ մայրս ուսանում էր։
-
Սոցցանցեր 12:56 • 24/04 «Հայ ժողովրդի տոկունությունն ու ուժը երաշխավորում են, որ պատմությունները հիշվեն և հարգվեն գալիք սերունդների համար». Գարիկ Պապոյան (տեսանյութ) Երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել Այս երգը հիշեցնում է, որ 1915 թվականի օսմանյան կառավարության վայրագությունները երբեք չպետք է մոռացվեն Դա վկայում է հայ ժողովրդի տոկունության և ուժի մաս
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
16:42 • 23.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան-«Դուդուկ»
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)