Ի՞նչ դիմահարդարմամբ դիմավորել ամանորը. Tert.am Life-ի զրուցակիցը դիմահարդար Անի Կոստանդյանն է
Ամանորին մնացել է մի քանի օր և շատ աղջիկներ մտածում են՝ ինչ դիմահարդարումով դիմավորեն նոր տարին: Այս և դիմահարդարման թրենդների վերաբերյալ այլ հարցերի շուրջ Tert.am Life-ը զրուցել է դիմահարդար Անի Կոստանդյանի հետ:
- Ողջույն, Անի, շնորհակալ ենք մեր հարցերին պատասխանելու համար: Առաջարկում եմ մեր հարցազրույցը սկսենք հենց ամենաակտուալ հարցով: Ի՞նչ դիմահարդարմամբ դիմավորել նոր տարին:
- Ամանորը բոլորիս մոտ ասոցացվում է կարմիր շրթներկի և շատ վառ կերպարների հետ։ Դա այն տոնն է, որը կարելի է վերածել դիմակահանդեսի, կարելի է լինել շատ համարձակ և շքեղ։ Միևնույն ժամանակ կարելի է անցկացնել տանը, ընտանեկան միջավայրում և ամենևին չզգալ դիմահարդարման կարիք։ Ուստի շատ կարևոր է նախ ստեղծել ձեր շուրջը տոնական և հեքիաթային տրամադրութուն, ապա պատրաստվել կերպարին համապատասխան։ Մի՛ վախեցեք լինել տարբեր, վառ և տպավորիչ։
- Յուրաքանչյուր եղանակ թելադրում է դիմահարդարման իր ոճը: Մի փոքր խոսենք եղանակներին համահունչ դիմահարդարումների մասին: Խնդրում եմ անդրադառնալ և՛ ամենօրյա, և՛ տոնական դիմահարդարմանը:
- Դիմահարդարման տենդենցները փոխվում են ամեն տարի, նրանց վրա ազդում է ամեն ինչ. սկսված աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից, փոփոխություններից մինչև եղանակային պայմաններ։ Այդ առումով՝ ամռանը, օրինակ, ակտուալ էին վառ գույները, հատկապես ստվերաներկերի տեսքով, աշնանը՝ գրաֆիկ սև սլաքները և ընդգծված և արտահայտիչ շուրթերը, բայց այս պարագայում արդեն ոչ վառ երանգներով։ Առօրյա դիմահարդարման ընկալումը սուբեկտիվ է. մեկը նախընտրում է «դիմահարդարում՝ առանց դիմահարդարման», մյուսը՝ ուղղակի ընդգծում է դեմքի մեկ դիմագիծ, մեկ ուրիշը սիրում է ամբողջությամբ փոխել բնական դիմագծերը նաև առօրյայում։ Ամեն դեպքում, որպես հուշում աղջիկներին՝ նշեմ, որ ամենօրյա դիմահարդարման մեջ այս տարի ամենավառ թրենդը թարմ վարդագույնով կամ ծիրանագույնով ընդգծված այտոսկրերն են։
- Իսկ եթե խոսենք գույներից, ապա ո՞ր գույներն են առավել ակտուալ:
- Վառ գույներից՝ Valentino ապրանքանիշին արդեն հաջողվել է աղջիկների սիրելին դարձնել աչք ծակող վարդագույնը, որն այս տարվա ամենատպավորիչ գույնն է։ Ընդհանուր առմամբ՝ ամանորին ընդառաջ ակտուալ են կանաչի, ակտիվ ոսկեգույնի և արծաթագույնի, մանուշակագույնի երանգները։ Եվ՛ դիմահարդարման, և՛ հագուստի մեջ կարող եք օգտագործել այս երանգների շատ և խոշոր, աչք ծակող փայլեր։ Դիմահարդարման ժամանակ ցանկալի է այն կիրառել ոչ թե մաշկի, այլ աչքերի և շուրթի հատվածում:
- Այս ոլորտում ովքե՞ր են trend-setter-ները: Ի՞նչ անել թրենդներից մշտապես տեղյակ լինելու համար:
- Ոլորտում, իհարկե, թրենդներ թելադրում են նորաձևության հայտնի տները։ Այս տարի ինձ համար առանձնացրել եմ Dior, Valentino, Versace, Mugler ապրանքանիշների ցուցադրությունները, որոնք, կարծես, առաջարկում են հաջորդ սեզոնի թրենդները։ Անհնար է ժխտել նորաձևության աշխարհում ինֆլյուենսեր մարկետինգի արդեն ազդեցիկ ներկայացուցիչների դերը (մոդելներ, հայտնի և շատ քննարկվող արտիստներ), որոնց ցանկացած լուք տարածվում և քննարկվում է մարդկանց կողմից վայրկենապես։ Այս համատեքստում ինձ համար մնում են հետաքրքիր ու նորաձև Քարդաշյան ընտանիքը, մոդելներ Բելլա Հադիդը, Հայլի Բիբերը և այլք։ Ի դեպ, այս փաստն ամռանը շատ լավ օգտագործեց, օրինակ, Բալենսիագան՝ իր ցուցադրության համսր որպես մոդելներ ընտրելով մեր ժամանակի ամենաքննարկվող և ճանաչված կանանց։ «Թրենդսեթթեր» կարելի է համարել նաև այժմյան դեռահասներին, որոնք համարձակ են և ազատ և երբեմն իրենց վառ կերպարներով ոգեշնչում են մեզ՝ մասնագետներիս։ Օրինակ՝ արդեն երկու տարի է՝ «Euphoria» հեռուստասերիալի դերասանուհիները ոճ են թելադրում և կոտրում են մի շարք կարծրատիպեր ու օրենքներ դեռահասների դիմահարդարման մեջ։ Ֆիլմում առաջին անգամ մեծ ուշադրություն է հատկացվել դպրոցական աղջիկների դիմահարդարմանն ու վարսահարդարմանը, հագուստին, և ինձ դուր է գսլիս, որ մեր երիտասարդները շատ ժամանակ օգտվում են այդ կերպարներից։ Հետևել թրենդներին մեր ժամանակներում շատ հեշտ է. համացանցը այսօր շատ լայն և հարուստ հարթակ է այն մարդկանց համար, ովքեր մշտապես ուզում են զգալ նորաձևության զարկերակը։
- Ի՞նչ կասեք Healthy face կամ Morning face-ի մասին: Արդյոք այս թրենդը ակտուալ է հիմա:
- Հուրախություն բոլորիս աշխարհը գնում է դեպի առողջ ապրելակերպ, կանայք ավելի շատ ուշադրություն են դարձնում մաշկի խնամքին և առողջությանը։ Դիմահարդարման մեջ healthy face միշտ է ողջունելի, եթե այն իրոք էդպիսին է և չի պարտադրում մեզ՝ դիմահարդարներիս, շատ կոսմետիկ միջոցների կիրառություն։ Հաճախ ենք բախվում այն խնդրին, որ ինքներս պետք է ստանանք արտաքինից թվացող healthy face, երբ աղջիկը ունի անառողջ և շատ խնդիրներով մաշկ։ Բնականաբար այս դեպքերում մի կողմ ենք դնում մեր գիտելիքները ժամանակակից թրենդների մասին և փորձում ենք կատարել կլասիկ դիմահարդարում, որը և՛ ծածկում է թերությունները, և՛ մնայուն է ու գեղեցիկ։
- Առհասարակ ո՞ր թրենդներն են, որոնք արդեն հնացել են և պետք է հրաժարվել դրանցից:
- Արհեստական թարթիչները, շատ ընդգծված և թավ հոնքերը, դեմքի շատ ընդգծված տոնավորումը և շտկումը (contouring, sculpting)։ Պերմանենտ (երկարաժամկետ) դիմահարդարումը այս տարի ևս ակտուալ չի լինի, բայց կան դեպքեր, երբ մարդն, իրոք, ունի այդ ամենի կարիքը և անհրաժեշտությունը, ուստի կուրորեն հետևել թրենդներին, իհարկե, անթույլատրելի է։ Ես կողմնակից եմ ամեն ինչին, բայց չափի մեջ և ըստ կարիքի։
- Ի՞նչ սխալներ են անում մեր աղջիկները շպարվելիս: Արդյոք հետևում են նորաձևության միտումներին:
-Ես շատ ուրախ եմ, որ վերջին տարիներին ավելի հաճախ եմ նկատում չափավոր շպարված աղջիկների։ Թերևս ամենատարածված սխալն ինձ համար հենց հոնքերի չափից շատ փոխված ձևն է։ Ես միշտ կողմ եմ հոնքերի շտկման ժամանակավոր ձևերին. շատ նկարած և փոփոխված դիմագիծը երբեք չի գեղեցկացնում աղջկան, ավելին՝ այն ավելի ընդգծված է դարձնում դեմքի մասերի անհամաչափությունները։ Կարծում եմ՝ կատեգորիկ փոխել բնական դիմագծերը պետք չէ և դա է հիմնական պատճառը, որ աղջիկները սկսել են չտարբերվել մեկը մյուսից, կորցրել են դեմքի խարիզման։ Մյուս կողմից՝ ուրախ եմ, որ խնամված են, հետևում են նորաձևությանը, փորձում վերցնել լավը և էսթետիկը։
- Եվ վերջում խնդրում եմ մի քանի պրակտիկ խորհուրդ՝ ինչպե՞ս ընտրել իդեալական տոնային մաշկի համար, ի՞նչ բազային պրոդուկտներ օգտագործել շպարվելիս, արդյոք պարտադիր է արևապաշտպան քսուքի օգտագործումը:
- Տոնայինների ընտրությունը կախված է մաշկի տեսակից, այն օգտագործողի նախասիրություններից։ Առաջին հերթին պետք է ընտրել մաշկի տեսակին համապատասխան տոնային կրեմ, որը կարող է լինել ամենաթույլ կառուցվածքից մինչև ամենախիտը։ Բոլոր դեպքերում խուսափեք քիմիական ակտիվ կառուցվածք ունեցող շատ խիտ քսուքներից, որոնք խցանում են մաշկի ծակոտիները։ Հաջորդ կարևոր կետը մաշկի ճիշտ երանգի և տոնայինի մգության աստիճանի ընտրությունն է։ Փորձեք նկատել ինչ երանգավորում ունի մաշկը (սառը, տաք կամ նատուրալ)։ Մգությունը պետք է չգերազանցի 1 տոնը։ Տոնայինից առաջ պետք է օգտագործել մաշկը պաշտպանող և խոնավեցնող կրեմներ։ Եթե ունեք յուղոտ մաշկ, դրանց հետ մեկտեղ կարող եք օգտագործել նաև ծակոտիները նեղացնող, մաշկի ճարպի քանակը բալանսի բերող փրայմերներ։ Արևապաշտպանի կարիք միշտ կա, այն առօրյա խնամքի մի մասն է, որը պահանջում է տոնայինից առաջ գրագետ կիրառություն։ Կոսմետիկ միջոցների այժմյան բազմազանության մեջ ցանկացած աղջիկ կարող է գտնել իր մաշկին և նախասիրություններին հարմար պարագաներ։ Օրինակ՝ այժմ արտադրվում են արևապաշտպան քսուքներ, որոնք ունեն նաև երանգավորում. այսինքն՝ կարելի է այն օգտագործել իբրև տոնային քսուք և ստանալ երկուսը մեկում էֆեկտ։
Շնորհակալություն, Անի, ինֆորմատիվ զրույցի համար:
Հեղինակ՝ Մարինե Գասպարյան
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 12:08 • 16/05 «Հայն իր տեսակով ըմբիշ է, ոչ թե փահլևան»․ Ռաֆայել Երանոսյանի «Փահլևան» մոնոներկայացման պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասան Ռաֆայել Երանոսյանի թվով 3–րդ մոնոներկայացումը՝ «Փահլևան»–ը։ Պրեմիերային ներկա էին մի շարք հայտնի հյուրերն ու դերասանի գործընկերներն ու հարազատները։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
19:57 • 14.05.24 «Իմ սեր»․ Project LA-ի նոր տեսահոլովակը
Ժամանց
-
02:25 • 12.05.24 Որ երկրների օգտին է քվեարկել Հայաստանի ժյուրին «Եվրատեսիլ 2024»-ում
-
09:43 • 09.05.24 «Եվրատեսիլին» չմասնակցող երկրներից քվեարկությունը մեկնարկել է
Photographer
-
17:08 • 05.05.24 Քրիստինե Պեպելյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել
-
15:48 • 01.05.24 «Իմ հոգին բաց վարդագույն է». Մալենայի նոր ֆոտոշարքը
-
15:01 • 30.04.24 Էմմին ներկայացրել է լուսանկարներ որդիների հետ