Ինձ շատ օգնեցին նկարչական իմ հմտությունները. դիմահարդար Սեդա Գրիգորյանը՝ հեղինակավոր OMC World Champion-2022-ում 2-րդ հորիզոնականը զբաղեցնելու մասին
Tert.am Life-ի զրուցակիցը դիմահարդար Սեդա Գրիգորյանն է, ով վերջերս OMC World Champion-2022 մրցույթում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
-Սեդա, OMC World Champion-2022-ի Դուք արժանացաք 2-րդ մրցանակին, ինչի առիթով շնորհավորում ենք Ձեզ: Խնդրում եմ խոսել մրցույթի, ժյուրիի կազմի և Ձեր ներկայացրած աշխատանքի մասին:
-Նախ՝ շնորհակալ եմ: OMC-ն աշխարհի ամենամեծ պրոֆեսիոնալ վարսահարդարման և դիմահարդարման կազմակերպությունն է , որն առաջարկում է գլոբալ հարթակ գեղեցկության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ երևալու և դառնալու աշխարհի չեմպիոններ իրենց ոլորտում: OMC HAIRWORLD BRAND՝S-ի հիմնադիր նախագահը եղել է Սալվադոր Ֆոդեռան 2004-2020թ.-ին, 2021թ.-ից նախագահում է Ջիանի Ֆոդեռան: OMC -ի կազմակերպության Հայաստանի ասոցիացիայի նախագահը Մարինա Առաքելյանն է։
Իրականում՝ մրցույթների դիմահարդարումները տարբերվում են իրենց բարդությամբ, դեկորատիվ էլեմենտներով, և այնտեղ գերակշռում է ստեղծագործական միտքը: Եվ այդ պատճառով միայն դիմահարդարումը բավական չէր լինի արդյունքի հասնելու համար։ Մեզ այնտեղ շատ օգնեցին մեր նկարչական հմտությունները, որոնց շնորհիվ մենք զբաղեցրինք բոլոր լավագույն հորիզոնականները։ Հաղթանակը, ճիշտ է, միշտ էլ քաղցր է, բայց կարծում եմ, որ մասնակցության ընթացքը վայելելը մի ուրիշ զգացողություն է, հատկապես երբ դու սիրով ես անում քո աշխատանքը: Շատ ուրախ էինք, որ մեր ջանքերը գնահատվեցին, և մեր աշխատանքները արժանացան մարդկանց համակրանքին:
-Դուք նշում եք, որ մենակ չեք մասնակցել: Մեր ընթերցողի համար նշեմ, որ Ձեզ հետ մրցույթին մասնակցել է նաև Ձեր գործընկերուհին՝ Անուշը, որի հետ, եթե չեմ սխալվում, շուրջ 5 տարի է՝ աշխատում եք: Ու՞մ միտքն էր մրցույթին մասնակցելը: Առհասարակ, ինչպես ստացվեց, որ ներկայացրիք հայտը:
-Այո, միասին ենք մասնակցել և արդեն 5 տարի է՝ միասին աշխատում ենք Beauty Fabric-ում, մեր բոլոր քայլերը միասին ենք սկսել, մինչ օրս էլ միասին քննարկում ենք մեր անելիքները, միմյանց տալիս ենք խորհուրդներ, քանի որ մեզնից լավ ուրիշ ոչ ոք մեզ չի ճանաչում։ Միմյանց օգնելով՝ միշտ ու ամեն տեղ փորձում ենք հասնել հաջողությունների: Ու այսօր նորից վայելում ենք մեր համատեղ հաղթանակը։ Իրականում մեր թիմը միշտ մասնակցում է OMC-ի կազմակերպած մրցույթներին և այս տարին ևս բացառություն չէր։
- Նման մրցույթները ինչ հնարավորություններ են տալիս մասնագետներին և ի՞նչ կշիռ են հաղորդում նրանց կարիերային:
- Նման մրցույթները, ըստ իս, շատ կարևոր են բոլոր մասնագետների համար, քանի որ դրանց շնորհիվ կատարելագործվում ես և բարելավում ես աշխատանքիդ որակը։ Աշխատանքդ գնահատում են այդ ոլորտի շատ լուրջ ու ճանաչված մասնագետներ, ինչը, կարծես, պարտավորեցնում է քեզ դառնալ ավելի լավը։ Խոսելով սեփական փորձից՝ կարող եմ ասել, որ նմանատիպ մրցույթները կարիերայիս ստեղծման գործում կարևորագույն տեղ են զբաղեցրել և շարունակելու են առաջ մղել ինձ։ Մասնավորապես՝ 2019թ.-ին մասնակցել եմ National Beauty Cup of Georgia-ին և զբաղեցրել եմ 1-ին հորիզոնականը, ինչն ինքնին բացել է շատ դռներ իմ առջև։ Ես շարունակելու եմ մասնակցել առաջիկայում սպասվող մրցույթներին և փորձելու եմ գրանցել հաջողություններ և արժանանալ լավ հորիզոնականների։
-Առաջարկում եմ ընդհանուր խոսել Ձեր անցած ուղու մասին, ինչպե՞ս մուտք գործեցիք ոլորտ: Կա՞ր մեկը, ումով ոգեշնչվել եք:
-Ես վաղ հասակից նկարում եմ և, առհասարակ, սերս արվեստի նկատմամբ շատ մեծ է: Սակայն մտքովս անգամ չի անցել, որ մի օր դիմահարդար կդառնամ։ Սիրել եմ այդ գործը շատ, բայց չեմ մտածել, որ այսքան կխորանամ այս մասնագիտության մեջ։ Ինչևէ, կյանքը լի է անսպասելի իրադարձություններով։ Եվ այսպես, դիմահարդարման ոլորտում իմ առաջին քայլերը արվել են Сергей Зверев-ի ակադեմիայում 2017թ.-ին , որտեղ սովորել եմ Աշխեն Կոստանդյանի մոտ։ Ավարտելուց հետո՝ 2018 թ.-ին անցել եմ աշխատանքի Beauty Fabric-ում ու մինչ օրս վայելում եմ աշխատանքիս ամեն րոպեն։ Այդ ժամանակահատվածում ոգեշնչվել եմ Աշխենի աշխատանքներով և ձեռագրով, քանի որ դրանք յուրահատուկ էին և երբեք չէին կրկնվում։ Նա օժտված է ունիկալ հատկությամբ՝ ստեղծել նորը, չկանգնել նույն տեղում, անընդհատ առաջ գնալ։ Եվ այս ամենն է, որ գրավել է ինձ և նույնիսկ փոխել։
-Դիմահարդարումը ևս արվեստ է, որտեղ կտավի փոխարեն մարդն է: Ձեր աշխատանքում ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում:
-Աշխատանքիս մեջ թերևս ամենակարևոր սկզբունքը հաճախորդներիս գոհացնելն է, ինչին հասնելու համար ինձ անհրաժեշտ է հասկանալ հաճախորդիս էությունը, որ կարողանամ ստանալ նրան համապատասխան կերպար, չէ՞ որ ինչպես ասել է չին նկարիչ և բանաստեղծ Տին Տունը՝ «Նկարելով ճյուղը՝ պետք է լսել՝ ինչպես է սուլում քամին»:
Հեղինակ՝ Մարինե Գասպարյան
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Շոուբիզնես 13:56 • 11/04 «Հանգստացեք և ապրեք միայն ձեր կյանքով». Անահիտ Սիմոնյանը՝ իր նկարով WhatsApp-ի էջ բացողներին Երգչուհին զգուշացնել է իր ծանոթներին, մասնագետներին և բոլոր ընկերներին, որ նա արդեն երկար տարիներ է նույն հեռախոսահամարն է օգտագործում, չի ունեցել ուրիշ հեռախոսահամարներ և երբեք չի ունենա:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից