Նոր հերոսներ, զարգացումներ և մանրամասներ. ինչպես են անցնում «Դեպի ճամբար»- ի նկարահանումները (լուսանկարներ)
Արդեն օրեր շարունակ Բջնիում իրականացվում են «Դեպի ճամբար» հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանի նկարահանումները, իսկ դերասանական և աշխատանքային անձնակազմը բաղկացած է շուրջ 100 հոգուց, որոնք նաև ապրում են Բջնիում: Tert.am Life-ը ուղևորվել է Բջնի՝ ներկա գտնվելով նկարահանումներին և ներկայացնում է նոր հերոսներին, բացահայտում այս եթերաշրջանի զարգացումները՝ ներկայացնելով ֆոտոշարք:
Նախագծի սցենարիստ Գրիգոր Դանիելյանը հենց «ճամբարի սրտում» ներկայացրեց մեզ նոր եթերաշրջանի մանրամասները և ընդգծեց նման նախագծի կարևորությունը, որ երեխաների, դպրոցականների համար պետք է լինի նման նախագիծ:
Մեզ հետ զրույցում նա նշեց, որ չէր ցանկանում նկարահանվել այս եթերաշրջանում:
«Ես գիտակցում եմ, որ ամեն բան հավերժ չէ և գալիս է փուլ, երբ պետք է լինի սերնդափոխություն: Մենք ներգրավվել ենք նոր դերասանների, փոխվել են ջոկատավարները, որոնք նախկինում մարմնավորում էին ճամբարականների: Մի փոքր բարդ աշխատանք է տարվում սցենարական առումով, քանի որ այստեղ մենք գործ ունենք դերասանական մեծ անձնակազմի հետ, որոնք երեխաներ են: Ես և Գարիկ Սեփխանյանը ժամեր շարունակ նստում ենք սենյակում՝ զբաղվելով սցենարական աշխատանքով»,- նշեց Գրիգոր Դանիելյանը:
Ինչպես նշեցինք նկարահանման հրապարակում երեխաներ են, որոնք նաև Գրիգոր Դանիելյանի և Հռիփսիմե Ելինյանի ստուդիայի սաներն են:
«Մենք ունենք երկար տարիների փորձ երեխաների հետ աշխատանքի հարցում, մենք այս անձնակազմի հետ նաև աշխատում ենք Երևանում և նրանք լավ գիտեն՝ ինչու են եկել, ինչ նպատակ ունենք և ինչպես պետք է իրենց պահեն: Մենք ապահովվում ենք իրենց անվտանգությունը, նրանք նկարահանվելուն զուգընթաց նաև այստեղ հանգստանում են: Կարևոր է, որ այն ամենն ինչ նրանք սովորում են ստուդիայում կարողանան կիրառել նկարահանման հրապարակում»,- ժպիտով պատասխանեց Գրիգոր Դանիելյանը:
Այս եթերաշջրանում մենք չենք տեսնելու նախորդ ջոկատավարներին, որոնց մարմնավորում էին Մարիամ Ալեքսանյանը, Եվա Զոհրաբյանը և Գոռ Հակոբյանը: Այս եթերաշրջանում ջոկատավարների դերում են երիտասարդ դերասաններ, որոնք նախկինում եղել են ճամբարականներ: 4 դերասանները՝ Հայկուհի Ղուլյանը,Լեո Հայրապետյանը, Գևորգ Մարգարյանը և Վերոնիկա Կիրակոսյանը մեծ ոգևորությամբ են մասնակցում նկարահանումների և ճամբարի գողտրիկ անկյունում նրանք պատրաստակամորեն պատմեցին իրենց հույզերի, ներքին կոնֆլիկտների և նկարահանումների մասին:
Դերասանները միահամուռ կերպով նշեցին, որ իրենք լիահույս են, որ այս եթերաշրջանում կլինեն ջոկատավարներ, չնայած թերահավատորեն էին մոտենում այդ ամենին:
«Գևորգի տատին միշտ ասում էր, որ սպասեք շուտով դուք եք լինելու ջոկատավարները, իսկ մենք չէինք հավատում, բայց եկավ պահն ու մենք ամենայն պատասխանատվությամբ ենք մոտենում նկարահանումներին, երեխաների հետ աշխատանքին: Մեր ռեժիսորն այս անգամ այլ մոտեցումներով է աշխատում և երկար տեսարաններ ենք ունենում առանց դադարների և սա հետաքրքիր փորձ է»,- ասաց Լեո Հայրապետյանը:
Հայկուհի Ղուլյանը քննաշրջանին զուգընթաց է մասնակցում նկարահանումներին և նշում է, որ դա խոչընդոտներ չի ստեղծում:
«Մենք աշխատում ենք մի միջավայրում, որտեղ բոլորը մեր ընտանիքի անդամներն են, որոնք կարևորում են մեր քաղաք գնալը և վերադարձը: Աշխատանքը շատ հետաքրքիր է և մենք լիովին այս գործընթացի մեջ ենք, քանի որ այստեղ, թե՛ ապրում ենք, թե՛ աշխատում և աննկարագրելի են հույզերը, երբ ռեժիսորը դրական գնահատական է տալիս՝ ոգեշնչելով մեզ»,- նշեց Հայկուհի Ղուլյանը:
Գևորգ Մարգարյանն անկեղծացավ՝ պատմելով ներքին միջավայրի և ընկերների արձագանքի մասին, երբ նրանք իմացան, որ այս տարի հենց այս 4 դերասաններն են լինելու ջոկատավարի դերում:
«Մենք ընկերներ ենք և սովորում ենք նույն ստուդիայում, մենք ինտենսիվ աշխատում ենք դասախոսների հետ, որոնք գիտեն մեր հնարավորությունները: Առաջին օրերի ընթացքում մտավախություններ ունեինք՝ ինչպես կընդունեն մեր կարգավիճակը, բայց ամեն բան հարթ էր: Հետաքրքիր է, որ հեռուստադիտողը տեսնում է մի ճամբարի մասին նախագիծ, բայց, քանի որ մենք ապրում ենք այստեղ մենք էլ մեր «սերիալն» ունենք իրական կյանքում և այս հույզերը մի տարի շարունակ պատմում ենք բոլորին»,- մանրամասնեց Գևորգ Մարգարյանը:
Վերոնիկա Կիրակոսյանը նշեց, որ դժվարությունները սիրով են հաղթահարում և հետագայում ամիսներ շարունակ հիշում հենց այս նկարահանումներն ու օրերը:
«Սենյակում ապրում ենք 8 աղջիկներով և դա մարտահրավեր է, քանի որ դասական աղջիկների կարգավիճակում ենք, երբ պետք է շուտ զարթնենք, պատրաստվենք: Այնուամենայնիվ այս ամենն իր հետաքրքրությունն ունի և տևական ժամանակ սպասում էինք նկարահանումների մեկնարկին»,- նշեց երիտասարդ դերասանուհին:
Այս տարի ֆիզղեկի դերը կերտելու է դերասան Արմեն Սողոյանը, որը հենց ֆուտբոլի դաշտում զրուցեց մեզ հետ՝ պատմելով իր կերպարի առանձնահատկությունների և երեխաների հետ աշխատանքի մասին:
«Շատ հետաքրքիր փորձ է, երբ աշխատում ես երեխաների հետ, քանի որ առօրյայում ևս ես մարզում եմ երեխաների, բայց այստեղ նկարահանումներ են և սերունդը լավն է, աշխատասեր, մենք լսում ենք և հասկանում միմյանք: Նախորդ եթերաշրջաններում ֆիզղեկի դերում էր Ռաֆայել Երանոսյանը, որն ուներ հումորային խառնվածք, բայց իմ կերտած կերպարի մեջ կա լրջություն»,- ասաց Արմեն Սողոյանը:
Ճամբարի գեղարվեստական ղեկավարի դերում է Աննա Մանուչարյանը, որը նկարահանվում է տևական դադարից հետո:
«Հետաքրքիր էր վերադառնալ եթեր և հենց այս միջավայր, որտեղ նախկինում աշխատել էի: Այս եթերաշրջանի ընթացքում մենք կտեսնենք այլ զարգացումներ, նոր գույներ, երկխոսություններ, քանի որ ֆիզղեկի դերում է Արմեն Սողոյանը և բնականաբար փոխվել են գեղարվեստական ղեկավարի և ֆիզղեկի հարաբերությունները»,- ասաց Աննա Մանուչարյանը:
Նոր հերոսներից մեկին էլ մարմնավորում է թատրոնի և կինոյի դերասանուհի Արաքսյա Մելիքյանը:
«Հետաքրքիր կերպար է իր խառնվածքով, մոտեցումներով և հետաքրքիր է նաև այս փորձը, երբ նկարահանումներն ամբողջությամբ իրականացվում են Բջնիում և այստեղ, թե՛ ապրում ենք, թե՛ աշխատում: Կերպարը նոր է և չեմ ցանկանում շատ փակագծեր բացել»,- եզրափակեց դերասանուհին:
Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյան
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 12:08 • 16/05 «Հայն իր տեսակով ըմբիշ է, ոչ թե փահլևան»․ Ռաֆայել Երանոսյանի «Փահլևան» մոնոներկայացման պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասան Ռաֆայել Երանոսյանի թվով 3–րդ մոնոներկայացումը՝ «Փահլևան»–ը։ Պրեմիերային ներկա էին մի շարք հայտնի հյուրերն ու դերասանի գործընկերներն ու հարազատները։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
19:57 • 14.05.24 «Իմ սեր»․ Project LA-ի նոր տեսահոլովակը
Ժամանց
-
02:25 • 12.05.24 Որ երկրների օգտին է քվեարկել Հայաստանի ժյուրին «Եվրատեսիլ 2024»-ում
-
09:43 • 09.05.24 «Եվրատեսիլին» չմասնակցող երկրներից քվեարկությունը մեկնարկել է
Photographer
-
20:31 • 17.05.24 Մագա Հարությունյանի լուսանկարները՝ Շրի-Լանկայից
-
17:08 • 05.05.24 Քրիստինե Պեպելյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել
-
15:48 • 01.05.24 «Իմ հոգին բաց վարդագույն է». Մալենայի նոր ֆոտոշարքը