Մեր մասին

Հռիփսիմե Հովհաննիսյան

Հռիփսիմե Հովհաննիսյան

Լրագրող

Ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատը՝ գերազանցության դիպլոմով, այնուհետև կրթությունը շարունակել է նույն ֆակուլտետի Հանրային կապեր մագիստրոսական ծրագրում և ավարտել գերազանցության դիպլոմով։ Ռիգայում Ստոկհոլմի տնտեսագիտական դպրոցի կողմից կազմակերպված Journalism for Future Challenges ծրագրի շրջանավարտ է, մասնակցել է Եվրոպայի խորհրդի քաղաքագիտական դասընթացների երևանյան դպրոցի (ՔԴԵԴ) դասընթացներին։ Աշխատել է Aravot.am լրատվական կայքում որպես «Առավոտ երիտասարդական» էջի խմբագիր, «Առավոտ» օրաթերթում՝ լրագրող։ Հետաքրքրված է միջազգային և ՀՀ-ի արտաքին քաղաքականությամբ։

 Tert.am-ի թիմին միացել է 2016 թվականի մայիսից։