ԼՐԱՀՈՍ
-
Քաղաքականություն   13:14 • 23.05.22 Մի՛ թերագնահատեք մեր հնարավորությունները. Չինաստանը Բայդենի հայտարարությունից հետո նախազգուշացում է արել Չինաստանը թույլ չի տա աշխարհի ոչ մի երկրի միջամտել իր ներքին քաղաքականությանը, որը ներառում է Թայվանի հարցը։ Այս մասին երկուշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, գրում է ՏԱՍՍ-ը։
-
Իրադարձային   12:43 • 23.05.22 Նյու Յորքում արտակարգ դրություն է սահմանվել մանկական կաթնախառնուրդի պակասի պատճառով Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը հրամանագիր է ստորագրել քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ պայմանավորված երեխաների համար կաթնախառնուրդի պակասով։ Դրանց մատակարարման հետ կապված խնդիրներ նկատվում են ամբողջ երկրում, ԱՄՆ-ում կաթնախառնուրդի...
-
Տնտեսություն   12:26 • 23.05.22 Ռուսաստանը բանակցում է երկրից հեռացող ապրանքանիշերը թուրքականով փոխարինելու վերաբերյալ Ռուսաստանն ու Թուրքիան մտնում են բանակցությունների նոր փուլ՝ կապված Ռուսաստանի Դաշնությունից դուրս եկող ապրանքանիշերի փոխարինման հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Առևտրի կենտրոնների խորհրդի նախագահ Դմիտրի Մոսկալենկոն, գրում է Hürriyet թերթը։
-
Քաղաքականություն   11:57 • 23.05.22 Անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է ռազմական ճանապարհով պաշտպանել Թայվանը. Բայդեն Վաշինգտոնը պատրաստ է ռազմական մասնակցություն ունենալ Թայվանի պաշտպանությանը, եթե այդ երկիրը ներխուժման ենթարկվի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
-
Գիտություն/տեխնիկա   11:35 • 23.05.22 Բելգիան աշխարհում առաջին երկիրն է, որը պարտադիր կարանտին է մտցրել կապիկի ծաղիկով վարակվածների համար Բելգիայի իշխանություններն աշխարհում առաջինն են պարտադիր կարանտին սհմանել կապիկի ծաղիկով վարակվածների համար, հաղորդում է News.ru-ն՝ մանրամասնելով, որ կարանտինը կտևի երեք շաբաթ:
-
Ժամանց   10:48 • 23.05.22 «Տուն քանդող չեմ». պատերազմից փախած ուկրաինուհին ապաստան է ստացել բրիտանացի զույգի ընտանիքում և 10 օր անց հեռացել տանտիրոջ հետ (լուսանկարներ) Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է ուշագրավ մի դեպքի, որը վերաբերում է Ուկրաինայում պատերազմի պատճառով Միացյալ Թագավորություն արտագաղթած ուկրաինուհուն և նրան մեծահոգաբար ապաստանած ընտանիքին:
-
Իրադարձային   09:59 • 23.05.22 ՌԴ-ում հայտնել են, որ Ազովի ծովի կարգավիճակն այլևս փոխված է «Հատուկ գործողությունը թույլ տվեց Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությանը հասնել Մարիուպոլ և ազատագրել ուկրաինացի ազգայնականների կողմից օկուպացված հանրապետության հարավային մասը՝ դրանով իսկ ապահովելով ելքը դեպի Ազովի ծով: Այսպիսով, սա արդեն ծով է, որը մենք կիսում ենք ԴԺՀ-ի հետ»...
-
Քաղաքականություն   09:49 • 23.05.22 Առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա Սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը. Միշելը հայտնել է, թե որ հարցերի շուրջ են Փաշինյանն ու Ալիևը արդյունքի հասել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով:
-
Իրադարձային   08:59 • 23.05.22 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։
-
Ժամանց   08:40 • 23.05.22 Մորգենշտերնը բողոքարկել է ՌԴ արդարադատության նախարարության՝ իրեն օտարերկրյա գործակալների ցանկում ներառելու որոշումը Ռուսական շոու բիզնեցի ներկայացուցիչ, ռեփեր Մորգենշտերնը (Ալիշեր Մորգենշտերն) Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանում բողոքարկել է ՌԴ արդարադատության նախարարության կողմից օտարերկրյա գործակալների ցանկում ներառվելու որոշումը։
-
Քաղաքականություն   07:52 • 23.05.22 Բրյուսելում քննարկման առարկա են դարձել հարաբերությունների կարգավորման վերաբերող հարցեր. Կառավարությունը՝ եռակողմ հանդիպման մասին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
-
Իրադարձային   07:42 • 23.05.22 Կանադայում փոթորկի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, ավելի քան կես միլիոնը՝ մնացել առանց էլեկտրաէներգիայի (լուսանկարներ) Կանադայի Օնտարիո և Քվեբեկ նահանգներում, որոնք երկրի ամենախիտ բնակեցված նահանգներն են, հզոր փոթորկի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, ավելի քան կես միլիոն մարդ է մնացել առանց էլեկտրաէներգիայի: